Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(6-րդ մաս)

 

417. Հաշմանդամներին մատուցվող ծառայությունների բնագավառում ծառայությունների տրամադրումը ուղղված է հաշմանդամների վերականգնման և պրոթեզաօրթոպեդիկ օգնության ու ծառայությունների մատուցման կազմակերպման բարելավմանը, որը կնպաստի հասարակության մեջ նրանց ինտեգրմանը: Վերականգնման արդյունքում նրանք հնարավորություն ունեն աշխատելու` մասամբ հոգալու իրենց, ինչպես նաև` իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները, որն այսօր մեր երկրի սոցիալական քաղաքականության և աղքատության հաղթահարման ծրագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության» պահանջներից է:

 

Աղյուսակ 5.16. ՀՀ Սյունիքի մարզում վերականգնողական օգնություն ստացած հաշմանդամների թիվը` ըստ տարածաշրջանների

 

.__________________________________________________.

|      |                      |2006թ.|2007թ.|2008թ.|

|______|______________________|______|______|______|

|Կապան |Ձեռնափայտ             |     8|    16|    68|

|      |______________________|______|______|______|

|      |Հենակ                 |    20|    45|    29|

|      |______________________|______|______|______|

|      |Պրոթեզի կոշիկ         |     5|    42|    40|

|      |______________________|______|______|______|

|      |Ձայնաստեղծ սարք       |      |     1|      |

|      |______________________|______|______|______|

|      |Օրթեզի կոշիկ          |     2|     3|     2|

|      |______________________|______|______|______|

|      |Ոտքի պրոթեզ           |     1|     3|    11|

|      |______________________|______|______|______|

|      |Լսողական սարք         |    25|    40|    29|

|      |______________________|______|______|______|

|      |Սայլակ                |     1|     2|     6|

|      |______________________|______|______|______|

|      |Պրոթեզի կոշիկ         |    16|     8|     2|

|______|______________________|______|______|______|

|Գորիս |Ձեռնափայտ             |     6|     5|     7|

|      |______________________|______|______|______|

|      |Հենակ                 |    10|     2|     2|

|      |______________________|______|______|______|

|      |Լսողական սարք         |    19|    27|    14|

|      |______________________|______|______|______|

|      |Սեղմիրան              |      |      |     1|

|      |______________________|______|______|______|

|      |Օրթեզ                 |      |      |     2|

|      |______________________|______|______|______|

|      |Օրթեզի կոշիկ          |     1|     8|     2|

|      |______________________|______|______|______|

|      |Սայլակ                |      |     3|     2|

|      |______________________|______|______|______|

|      |Ոտքի պրոթեզ           |    2 |     5|     4|

|      |______________________|______|______|______|

|      |Ձայնաստեղծ սարք       |    1 |     4|     1|

|______|______________________|______|______|______|

|Սիսիան|Լսողական սարք         |    12|    14|     4|

|      |______________________|______|______|______|

|      |Ձայնաստեղծ սարք       |      |      |      |

|      |______________________|______|______|______|

|      |Օրթեզի կոշիկ          |    1 |     2|     4|

|      |______________________|______|______|______|

|      |Սեղմիրան              |      |      |     9|

|      |______________________|______|______|______|

|      |Սայլակ                |      |      |     2|

|      |______________________|______|______|______|

|      |Ոտքի պրոթեզ           |    1 |     2|      |

|      |______________________|______|______|______|

|      |Պրոթեզի կոշիկ         |    10|    26|    36|

|      |______________________|______|______|______|

|      |Ձեռնափայտ             |    5 |    13|    10|

|      |______________________|______|______|______|

|      |Հենակ                 |    10|    16|    10|

|      |______________________|______|______|______|

|      |Օրթեզ                 |      |     8|    17|

|      |______________________|______|______|______|

|      |Սեղմիրան              |      |     9|    15|

|______|______________________|______|______|______|

|Մեղրի |Պրոթեզի կոշիկ         |     7|     4|     5|

|      |______________________|______|______|______|

|      |Ձեռնափայտ             |     2|     3|     3|

|      |______________________|______|______|______|

|      |Հենակ                 |     5|     3|     3|

|      |______________________|______|______|______|

|      |Լսողական սարք         |     3|      |     2|

.__________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

418. Նշված պարագաները հաշմանդամները ստացել են տեղում, առանց Երևան մեկնելու:

419. Առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2008 թ. փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 98-Ն որոշման 4-րդ կետի պահանջներով ՀՀ Սյունիքի մարզպետի 2008 թ. մարտի 27-ի N 27 «Ա» որոշմամբ ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության վերաբերյալ ծրագրային առաջարկներ տարեկան ծրագրերում ընդգրկելու նպատակով:

420. Այնուամենայնիվ, ներկայիս սոցիալական պաշտպանության համակարգը դեռևս չի կարողանում լիարժեք բավարարել հաշմանդամների յուրահատուկ պահանջմունքները, որի պատճառով հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրման գործընթացը դանդաղ է ընթանում:

 

Սոցիալական պաշտպանության համակարգի տարրերը

 

421. Սոցիալական պաշտպանության պետական համակարգի գործառույթները Հայաստանում պետականորեն կարգավորվում են սոցիալական պաշտպանության համակարգի` խոցելի բնակչությանն ուղղված հետևյալ ծրագրերի միջոցով.

1) պետական սոցիալական աջակցության ծրագրեր, ներառյալ` ընտանեկան նպաստները, երեխայի ծնվելու հետ կապված միանվագ նպաստները, երեխային խնամելու նպաստները, ինչպես նաև այլ դրամական և ոչ դրամական սոցիալական ծառայությունները

2) սոցիալական ապահովության ծրագրեր հաշմանդամների, վետերանների և երեխաների համար, մասնավորապես` հաշմանդամների վերականգնման ծրագրեր` ելնելով հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերի տվյալներից, հաշմանդամների, վետերանների և երեխաների տնային պայմաններում և համապատասխան հիմնարկներում սպասարկելու սոցիալական ծրագրեր

3) պետական սոցիալական ապահովագրության ծրագրեր, որոնք բաղկացած են տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներից, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և հղիության հետ կապված նպաստներից

4) զբաղվածության ծրագրեր` ներառյալ գործազրկության նպաստները, գործազուրկների վերապատրաստման, աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին, ինչպես նաև հասարակական աշխատանքների ծրագրերը

5) բնակչության առանձին նպատակային խմբերի համար արտոնությունների համակարգ:

422. Պետական նպաստների տրամադրման բնագավառը կանոնակարգվում է «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև օրենքների կիրառությունն ապահովող ՀՀ կառավարության մի շարք որոշումներով: Ելնելով ԿԶԾ-ի ընդհանուր գերակայություններից, սոցիալական աջակցության բնագավառի առաջնահերթությունները լինելու են.

1) ընտանեկան նպաստի համակարգը

2) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագիր

3) երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի ծրագիր:

423. Ընտանեկան նպաստի համակարգը գործում է 1999 թվականից և կոչված է աջակցելու աղքատ ընտանիքներին: Իրականացվող ծրագիրն այս տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, ինչպես ընտանիքների անապահովության գնահատման, ընտանեկան նպաստի չափի որոշման բանաձևերի փոփոխությունների, այնպես էլ համակարգի վարչարարության բարելավման առումով:

424. Սոցիալական օգնության պետական ծրագրերից ամենամեծը աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրն է: Ընտանեկան նպաստի համակարգում սկսել է կիրառվել տարբերակված մոտեցում կարիքավորության աստիճանի հիման վրա: Փաստորեն, որքան աղքատ է ընտանիքը, այդքան բարձր է աղքատության ընտանեկան նպաստի չափը: Վերջին տարիներին ընտանեկան նպաստների հաշվարկման բանաձևում կատարվեց փոփոխություն` հավելում նախատեսելով նպաստառու ընտանիքների մինչև 18 տարեկան անդամների համար: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ բազմազավակ ընտանիքները հանդիսանում են ամենախոցելի խմբերից մեկը: Սյունիքի մարզում այդ ծրագրի շահառուների թիվը վերջին տարիներին դանդաղորեն նվազում է (Աղյուսակ 5.17):

 

Աղյուսակ 5.17. ՀՀ Սյունիքի մարզի ընտանեկան նպաստառուների թվաքանակը 2006-2008 թթ.

 

._____________________________________.

|Տարածաշրջան     |2006թ.|2007թ.|2008թ.|

|________________|______|______|______|

|Կապան           |  1967|  1737|  1330|

|________________|______|______|______|

|Գորիս           |  2246|  2223|  1930|

|________________|______|______|______|

|Սիսիան          |   939|   923|   785|

|________________|______|______|______|

|Մեղրի           |   399|   358|   297|

|________________|______|______|______|

|Ընդամենը մարզում|  5551|  5241|  4342|

._____________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

 

425. Նվազումը պայմանավորված է ընտանեկան նպաստի հասցեականության բարձրացման, կենսաթոշակների չափի բարձրացմամբ, որի արդյունքում մարզի աղքատ ընտանիքների որոշակի զանգված դուրս է մնացել համակարգից: Մյուս կողմից կրճատված ընտանիքների քանակը հնարավորություն է տվել այդ կրճատումների հաշվին էականորեն բարձրացնել նպաստների չափերը:

426. Մարզի բնակչությունը հիմնականում քաղաքային է: Նպաստառու ընտանիքների ներկայացվածությունը էապես ավելի մեծ է քաղաքային ընտանիքների շրջանում` նպաստառու է քաղաքային տնային տնտեսությունների 7,3%-ը, մինչդեռ գյուղական տնային տնտեսությունների` ընդամենը 5.9%-ը: Ընտանեկան նպաստների և այլ սոցիալական օգնության ծրագրերի իրականացման պատասխանատուները սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են: Վերջին տարիներին ՀՀ ԱՍՀՆ-ի և ՀԲ-ի համագործակցության շրջանակներում սոցիալական հետազոտությունների Ազգային ինստիտուտում իրականացվում են սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Մարզից այդ դասընթացներին մասնակցել է 24 մասնագետ, որից 4-ը մարզպետարանի, իսկ 20-ը` ՍԾՏԳ-ների աշխատակիցներ:

 

5.4.2 ՀՀ Սյունիքի մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակները և ռազմավարությունը

 

427. Տվյալ ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը: Այն կարող է իրագործվել սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացման, սոցիալապես խոցելի խմբերին ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների ընդլայնման, այդ կապակցության սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների համագործակցության, սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստման, սոցիալական ծառայության գործակալությունների նյութատեխնիկական բազայի բարելավման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավման միջոցով:

428. Այս առումով մարզի համար սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում է սոցիալապես խոցելի խմբերին ուղղված սոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնումը: Այդպիսի ծառայություններից են.

1) Հաշմանդամների տվյալների տեղեկատվական բանկի և հանրապետական ցանցի ստեղծումը

2) Հաշմանդամների համար շրջակա միջավայրի մատչելիության ապահովումը.

3) Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային սպասարկման համակարգի ընդլայնումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը

4) խնամատար ինստիտուտի ներդրման աշխատանքների շարունակության ապահովում

5) փախստականներին հասարակությանը ինտեգրվելու ծրագրերի իրագործումը,

6) Մարզի սոցիալական ծառայության գործակալությունների նյութատեխնիկական պայմանների բարելավումը

7) ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ՍԾՏԳ-ների միջև տեղեկատվության փոխանակման, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և ներդնումը

8) Սոցիալական ծառայությունների բնագավառի մասնագետների շարունակական վերապատրաստումը:

429. Ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում առավել կարևոր խնդիր պետք է համարվի սոցիալական ոլորտի ծրագրերի ուշադրության կենտրոնում պահելը, քանի որ կարող է կտրուկ ավելանալ խոցելի խմբերի աղքատության մակարդակը: Սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը ներկայացված է Հավելված 5.10-ում:

 

5.5 Երեխաների իրավունքների պաշտպանություն

 

430. Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է «Երեխայի իրավունքների մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N 1745 որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի» համաձայն: Ծրագրի շրջանակներում սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական, խնամքի և դաստիարակության ծառայություններ են մատուցվում խնամքի գիշերօթիկ հաստատությունում և ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքի և դաստիարակության անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին:

431. Այսօր սոցիալական քաղաքականության երեխայի հիմնահարցերի լուծման հիմնական ուղղվածություններն են.

1) երեխաների խնամքի և պաշտպանության միասնական համակարգի ստեղծում

2) երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում երեխաների թվի նվազեցում և այդ հաստատություններում երեխաների մուտքի կանխարգելում

3) երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարելավում

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրներ

5) հաշմանդամ երեխաների հիմնախնդիրներ

6) պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների հիմնախնդիրներ

7) մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրներ

8) աղքատ ընտանիքներում երեխաների պաշտպանության հիմնախնդիրներ:

432. Այս գործառույթներն իրականացվում են մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով:

433. Կապանում կա երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, որն ունի մոտ 110 սան:

434. Մարզի այս ոլորտի աշխատանքներին մեծ աջակցություն են ցուցաբերում «Վորլդ Վիժն» ՄԲԿ Հայաստանյան մասնաճյուղի Կապանի և Սիսիանի զարգացման կենտրոնները:

435. UNICEF-ի ֆինանսավորմամբ Գորիս համայնքում բացվել է երեխաների խնամքի ցերեկային կենտրոն, որտեղ տարբեր տեսակի ծառայություններից օգտվում են 100 երեխաներ:

436. Անհրաժեշտություն է առաջացել մարզի մյուս տարածաշրջաններում ևս ունենալ երեխաների աջակցության և խնամքի ցերեկային կենտրոններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն երեխաների պաշտպանության մարզային համակարգը:

437. Կարևորվում է նաև երեխային մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման և համայնքների ներգրավման սկզբունքը` խնամքի ցերեկային կենտրոնների ստեղծման միջոցով, քանի որ մարզում քիչ չեն սոցիալական տարբեր հիմնախնդիրներ ունեցող երեխաները:

438. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը կարևորելով առողջապահության ոլորտի դերը, հիմնական նպատակների շրջանակներում առանձնացնում է առողջապահական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը: ԿԶԾ-ի շրջանակներում գերակա է համարվել առաջնային բուժօգնության ոլորտը, իսկ ծրագրային մակարդակով` հատուկ կարևորվել են մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները: Դրված նպատակների ապահովման հարցում մեծ դեր է վերագրվել առողջապահության ոլորտում պետական ծախսերի ավելացմանը, պետական ծախսերի ներոլորտային վերաբաշխմանը` ի օգուտ առաջնային բուժօգնության օղակի, ինչպես նաև համակարգի կառավարման բարեփոխումների արդյունքում ակնկալվող արդյունավետության բարձրացմանը:

439. Հայաստանը, բնակչության առողջական վիճակը բնութագրող ցուցանիշների առումով համանման եկամտի մակարդակ ունեցող երկրների համեմատ, հիմնականում գտնվում է ավելի լավ վիճակում: Այդուհանդերձ, զարգացած երկրների հետ համեմատականները վկայում են, որ շատ դեպքերում խզումը նշանակալի է, մասնավորապես այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են մանկական և մայրական մահացությունը (Աղյուսակ 5.18):

 

Աղյուսակ 5.18. ՀՀ Սյունիքի մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ, մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ երեխաների մասին թվային տվյալները ըստ տարածաշրջանների (2008 թ.)

 

.________________________________________________________.

|Տարածաշրջան|Միակողմանի|Երկկողմանի|Հաշմանդամ|Մուրացիկ,   |

|           |ծնողազուրկ|ծնողազուրկ|երեխաներ |թափառաշրջիկ,|

|           |երեխաների |երեխաների |         |իրավախախտ   |

|           |թիվը      |          |         |            |

|___________|__________|__________|_________|____________|

|Կապան      |   375    |    17    |   202   |      7     |

|___________|__________|__________|_________|____________|

|Գորիս      |   355    |     9    |   182   |      2     |

|___________|__________|__________|_________|____________|

|Սիսիան     |   177    |    14    |   122   |      1     |

|___________|__________|__________|_________|____________|

|Մեղրի      |    26    |     3    |    27   |      -     |

|___________|__________|__________|_________|____________|

|Ընդամենը   |   933    |    43    |   534   |     10     |

.________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

 

6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

6.1. ՀՀ Սյունիքի մարզում արդյունաբերության և էներգետիկայի իրավիճակն ու ներկա ցուցանիշները

 

440. ՀՀ Սյունիքի մարզը պատմականորեն եղել է արդյունաբերական տեսանկյունից Հայաստանի ամենազարգացած մարզերից մեկը:

441. Ի լրումն հանքարդյունաբերությանը, Սյունիքում զարգացած էր նաև արդյունաբերության այլ ճյուղեր և ձեռնարկություններ` էլեկտրատեխնիկական, մեքենաշինության, թեթև և սննդի արդյունաբերության, շինանյութերի և փայտամշակման ձեռնարկություններ:

442. Մարզում համեմատաբար զարգացած տնտեսության մյուս ոլորտներն էին շինարարությունը, կահույքի արտադրությունը, էլեկտրաէներգետիկան և մեխանիկական գործարանները: Մարզում տեղական բնական շինանյութերի առկայությունը և քաղաքաշինության ու ճանապարհաշինության հարաճուն պահանջները նպաստել էին Կապանում երկաթբետոնե կոնստրուկցիաների խոշոր արտադրության կազմակերպմանը, Մեղրիում խճաքարերի արտադրության կոմբինատի կառուցմանը, Գորիսում և Սիսիանում շինանյութերի կոմբինատների կառուցմանը: Կապանի կահույքի գործարանը մարզի քաղաքներին և այլ բնակավայրերին մատակարարում էր փայտամշակման տարբեր արտադրատեսակներ:

443. ՀՀ Սյունիքի մարզը, ինչպես ողջ Հայաստանի Հանրապետությունը, նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսել է մի շարք պրոբլեմների ու խոչընդոտների հանդիպել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում: Սյունիքի մարզը յուրահատուկ խնդիրներ ունի, որոնք բաժանված են օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների և խոչընդոտների:

444. ՀՀ Սյունիքի մարզը Ադրբեջանի հետ ռազմական բախումների ժամանակ ամենից ավելի տուժած տարածաշրջաններից է: 1992 թ.-ից սկսած մինչև 1994 թ. կեսերը մարզի ամենախոշոր համայնքները, այդ թվում նաև Կապան և Գորիս քաղաքները գտնվում էին Ադրբեջանի հրետանու և օդային ռմբակոծության ներքո: Ռազմական բախումը բավականին մեծ բացասական ազդեցություն է գործել մարզի տնտեսության և ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

445. Նախ` շարունակ ռմբակոծությունների արդյունքում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր և սոցիալական ու արդյունաբերական ենթակառույցներ: Մարզի վերակառուցման համար պահանջվում էին կառավարության, ՓՄՁ-երի և բնակչության լայնածավալ ներդրումներ:

446. Երկրորդը` ռազմական բախումների հետևանքով Սյունիքի մարզի սահմանամերձ որոշ տարածքներ ականապատվել են: Չնայած, որ ներկայումս թեկուզ դանդաղ, բայց տեղի է ունենում տարածքների ականազերծում, սակայն միայն այս փաստն արդեն կարևոր սահմանափակում է հանդիսանում այդ 1500 հեկտար հողատարածությունում գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

447. Երրորդ, ռազմական բախումները թիրախել են խաղաղ բնակչությանը, ինչը հանգեցրել է մարզից բնակչության լայնածավալ արտահոսքի: Վերջինս լրացուցիչ պրոբլեմներ է առաջացրել, ինչպիսիք են ներքին շուկայի փոքր չափերը, գյուղատնտեսական ծրագրերի համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների պակասը և այլն:

448. ՀՀ Սյունիքի մարզի տնտեսական ներուժին չափազանց մեծ վնաս հասցրեց նախկինում տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող խոշոր ձեռնարկությունների քայքայումը` սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայության և բարոյաֆիզիկական մաշվածության պատճառներով: Մարզի տասնյակ էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկությունները փակվեցին կամ էլ աշխատում էին փոքր հզորությամբ:

449. Ներկայումս Հայաստանում լայնածավալ ապրանքների և ծառայությունների տեղական սպառման էական աճ է նկատվում: Բավականին մեծ տեղական շուկայի առկայությունը արդյունաբերության աճի և մասնավորապես ՓՄՁ զարգացման հիմնական գործոններից մեկն է: Այնուամենայնիվ, չնայած վերոնշյալ էական աճին, երկրում սպառման մեծ մասը կենտրոնացած է Երևանում: Արդյունքում, երկրում առկա են հարաբերականորեն մեծ շուկայի չափերը, սակայն ապրանքների և ծառայությունների պահանջարկը մարզերում և մասնավորապես ՀՀ Սյունիքի մարզում չափազանց ցածր է: Այս տեսանկյունից Սյունիքը Հայաստանի մյուս մարզերի համեմատությամբ ամենավատ դիրքում է գտնվում, քանի որ այն գտնվում է Երևանից` սպառողական ամենամեծ շուկայից բավականին մեծ հեռավորության վրա: Ավելին, քանի որ մայրուղիները գտնվում են լեռնային մասերում, ապա Սյունիքից Երևան հասնելու համար պահանջվող ժամանակահատվածը չի համապատասխանում հեռավորությանը: Այդ իսկ պատճառով հիմնական սպառման շուկայի հասանելիությունը բավականին թույլ է և լուրջ թերություններ է ստեղծում մարզի արդյունաբերության և մասնավորապես ՓՄՁ-երի համար:

450. Ստորև ներկայացվում է ՀՀ Սյունիքի մարզի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին երեք տարիներին և արդյունաբերական արտադրանքի ծավալների տեսակարար կշիռը ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում:

 

Աղյուսակ 6.1. ՀՀ Սյունիքի մարզի մակրոտնտեսական ցուցանիշները և մասնաբաժինը ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալում

 

(ընթացիկ գներով)

._____________________________________________________________________.

|N/N |Տնտեսական       |     2006 թ.   |     2007 թ.   |     2008 թ.   |

|    |ցուցանիշներ     |_______________|_______________|_______________|

|    |                |ՀՀ      |Մասը  |ՀՀ      |Մասը  |ՀՀ      |Մասը  |

|    |                |Սյունիքի|հանրա-|Սյունիքի|հանրա-|Սյունիքի|հանրա-|

|    |                |մարզ    |պետու-|մարզ    |պետու-|մարզ    |պետու-|

|    |                |        |թյան  |        |թյան  |        |թյան  |

|    |                |        |արտադ-|        |արտադ-|        |արտադ-|

|    |                |        |րու-  |        |րու-  |        |րու-  |

|    |                |        |թյան  |        |թյան  |        |թյան  |

|    |                |        |ծավալի|        |ծավալի|        |ծավալի|

|    |                |        |մեջ   |        |մեջ   |        |մեջ   |

|    |                |        |(%)   |        |(%)   |        |(%)   |

|____|________________|________|______|________|______|________|______|

|1   |Արդյունաբերական |121269.4|  18.8|123269.9|  17.2|112235.0|  14.9|

|    |արտադրանքի      |        |      |        |      |        |      |

|    |ծավալը          |        |      |        |      |        |      |

|    |(մլն. դրամ)     |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|2   |Էլ. էներգիայի,  | 12140.6|  10.8| 11090,6|   8.9|  9169.6|   6.7|

|    |գազի, ջրի       |        |      |        |      |        |      |

|    |արտադրություն և |        |      |        |      |        |      |

|    |բաշխում         |        |      |        |      |        |      |

|    |(մլն. դրամ)     |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3   |Արդյունաբերական |109128.8|  20.5|112179.3|  19.0|103065.4|  16.8|

|    |արտադրանքի      |        |      |        |      |        |      |

|    |ընդհանուր ծավալը|        |      |        |      |        |      |

|    |առանց էլ.       |        |      |        |      |        |      |

|    |էներգիայի, գազի,|        |      |        |      |        |      |

|    |ջրի արտադրության|        |      |        |      |        |      |

|    |և  բաշխման      |        |      |        |      |        |      |

|    |(մլն. դրամ)     |        |      |        |      |        |      |

|    |այդ թվում       |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.1 |Հանքագործական   |104082.6|  91.7|105705,2|  92.8| 96565.0|  91.6|

|    |արդյունաբերու-  |        |      |        |      |        |      |

|    |թյուն           |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2 |Մշակող արդյունա-|  5046.2|   1.2|  6474.1|   1.4|  6500.5|   1.2|

|    |բերություն` որից|        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|սննդամթերք,     |  3104.0|   1.6|  3641.8|   1.7|  4173.2|   1.7|

|1   |ներառյալ        |        |      |        |      |        |      |

|    |խմիչքներ        |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|մանածագործական  |   111.5|   4.0|   133,2|   6.3|   126.0|   6.5|

|2   |արտադրություն   |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|հագուստի        |    10.7|   0.5|    87,8|   3.3|    62.6|   1.9|

|3   |արտադրություն,  |        |      |        |      |        |      |

|    |մորթու մշակում  |        |      |        |      |        |      |

|    |և  ներկում      |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|բնափայտի մշակում|    40.4|   2.8|    38,5|   2.6|     7.8|   0.7|

|4   |և  փայտե        |        |      |        |      |        |      |

|    |արտադրատեսակների|        |      |        |      |        |      |

|    |արտադրություն   |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|քիմիական        |    27.6|   0.2|    36,7|   0.2|    28.5|   0.2|

|5   |արդյունաբերու-  |        |      |        |      |        |      |

|    |թյուն           |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|այլ ոչ մետաղական|   823.3|   2.6|  1147,8|   2.8|   835.2|   1.7|

|6   |հանքային        |        |      |        |      |        |      |

|    |արտադրատեսակների|        |      |        |      |        |      |

|    |արտադրություն   |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|պատրաստի մետաղե |   193.4|   1.9|   488,5|   3.3|   515.1|   2.7|

|7   |արտադրատեսակների|        |      |        |      |        |      |

|    |արտադրություն   |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|մեքենաների և    |   458.9|   6.6|   514.8|   6.4|   448.5|   6.7|

|8   |սարքավորանքի    |        |      |        |      |        |      |

|    |արտադրություն   |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|3.2.|գործունեության  |   276.4|   0.2|   385.0|   0.2|   303.6|   0.2|

|9   |այլ տեսակներ    |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|4   |Էլեկտրաէներգիայի|  1053.6|  17.7|  1052.1|  17.9|   969.6|  15.8|

|    |արտադրությունը, |        |      |        |      |        |      |

|    |(մլն. կվտ. ժ.)  |        |      |        |      |        |      |

|    |ընդամենը        |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|4.1 |ա.թ. հիդրո-     |  1053.6|  57.8|  1052.1|  56.7|   969.6|  53.3|

|    |էլեկտրաէներգիայի|        |      |        |      |        |      |

|    |արտադրությունը  |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|5   |Գյուղատնտեսու-  |    53.4|   9.6|    57.7|   9.1|    58.0|   9.1|

|    |թյան համախառն   |        |      |        |      |        |      |

|    |արտադրանքը,     |        |      |        |      |        |      |

|    |(մլրդ. դրամ)    |        |      |        |      |        |      |

|____|________________|________|______|________|______|________|______|

|6   |Պատրաստի        |124725.9|  19.0|120723.3|  16.8|108448.2|  14.6|

|    |արտադրանքի      |        |      |        |      |        |      |

|    |իրացումը ընթացիկ|        |      |        |      |        |      |

|    |գներով          |        |      |        |      |        |      |

|    |(մլն. դրամ)     |        |      |        |      |        |      |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով» 2007 թ., 2008 թ., «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» 2008 թ., էջ 11

 

451. ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2008 թվականին (ընթացիկ տարվա գներով) կազմել է 112235.0 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատ նվազել է 11.5%-ով, որը միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման արդյունք է (համադրելի գներով այն կազմել է 112333.9 հազ. դրամ կամ նախորդ տարվա համեմատ 1.6%-ով ավել): Իրացվել է 108448.2 մլն. դրամի արտադրանք, այդ թվում ԱՊՀ երկրներում 117.3 մլն. դրամի, այլ երկրներում` 35781.4 մլն.դրամի արտադրանք:

452. Մարզի արդյունաբերության 2008 թվականի համախառն արտադրանքի կառուցվածքն ունի հետևյալ պատկերը.

 

Գծապատկեր 6.1

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

453. 2008 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի 14.9%-ը բաժին է ընկնում ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական կազմակերպություններին (տես` աղյուսակ 1), զբաղեցնելով երկրորդ տեղը Երևանից հետո:

454. Առանձնակի նշանակություն ունի նաև հիդրոէներգետիկ ոլորտը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում է մարզի արդյունաբերական համախառն արտադրանքի մոտ 7.7%-ը:

455. Մշակող արդյունաբերության ծավալը տարեցտարի ավելացել է և 2008 թ.-ին 2006 թ.-ի համեմատ աճը կազմել է 28.8%, հիմնականում ի հաշիվ սննդամթերքի արտադրության (աճ` 34.4%) և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության (աճ`166.3%): Ընդ որում մշակող արդյունաբերության ընդհանուր ծավալում սննդամթերքի և խմիչքների արտադրությունը կազմում է 64.2%, իսկ մետաղե արտադրատեսակների արտադրությունը` 7.9%: Սննդամթերքի և խմիչքների արտադրության ենթաոլորտում ամենամեծ տեղը զբաղեցնում են հացի արտադրությունը 71.0%-ով և կաթի վերամշակում ու կաթնամթերքի արտադրությունը` 22.2%-ով:

456. 2008 թվականին մարզի արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տարածաշրջանների ունի հետևյալ պատկերը.

 

Աղյուսակ 6.2.ՀՀ Սյունիքի մարզի արդյունաբերական արտադրանքի արտադրությունն` ըստ տարածաշրջանների

 

.___________________________________________________________.

|  |Տարածաշրջաններ               |Թողարկված արտադրանքի      |

|  |                             |ծավալը (ընթացիկ գներով)   |

|  |                             |մլն. դրամ                 |

|  |                             |__________________________|

|  |                             | 2006թ. | 2007թ. | 2008թ. |

|__|_____________________________|________|________|________|

|  |Ընդամենը Սյունիքի մարզ, ա.թ. |121269.4|123269.9|112235.0|

|__|_____________________________|________|________|________|

|1 |Կապան                        | 89033.6| 90916.6| 80873.3|

|__|_____________________________|________|________|________|

|2 |Գորիս                        |  9814.8|  8307.8|  2281.1|

|__|_____________________________|________|________|________|

|3 |Սիսիան                       |   342.6|   432.0|   432.2|

|__|_____________________________|________|________|________|

|4 |Մեղրի                        | 17135.7| 17796.0| 18613.9|

.___________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը» 2006 թ., 2007 թ., 2008 թ., ՀՀ ԱՎԾ

 

457. Հատկանշական է, որ մարզի արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր (39.5%) և փոքր (45.7%) կազմակերպությունները, որոնք թողարկել են արդյունաբերական արտադրանքի 2.0%-ը, այն դեպքում, երբ 8.6% կազմող խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 96.9%-ը:

458. Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալը վերջին տարիներին անշեղորեն աճում է, սակայն սոցիալական վիճակը մնում է լարված, քանի որ արդյունաբերության մեջ զբաղվածների մոտ 3/4-ը աշխատում է լեռնահանքային ճյուղում, և այս ճյուղի ձեռնարկությունների հնարավորությունները նոր աշխատատեղերի ստեղծման առումով սահմանափակ են: Դա հնարավոր է միայն մարզային արդյունաբերական համալիրի ձևավորման, վերամշակող արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման, մարզի ներսում ներճյուղային ու միջճյուղային արտադրական կապերի ստեղծման դեպքում: Ընդ որում, կարևոր խնդիր է արդյունաբերության ճյուղային կառուցվածքի բարեփոխումը` հնարավորին չափով այն համապատասխանեցնելով մարզի աշխարհագրական դիրքի, բնական ու աշխատանքային ռեսուրսների առանձնահատկություններին:

459. Լեռնահանքային արդյունաբերության տեսակարար կշիռը բարձրացավ 1990-ական թվականներին: Այդ ժամանակ մեծ հզորությամբ սկսեցին աշխատել նախ Քաջարանի, իսկ այնուհետև նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, որոնք միասին ապահովում էին 4000-ից ավել աշխատատեղ:

460. Ինչպես ներկայացվեց, մարզի ողջ արդյունաբերությունը մեծապես կախված է հանքարդյունաբերության ոլորտից և մասնավորապես «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ից և ավելի քիչ «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից ու «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ից: Եթե այս ձեռնարկությունները հաշվի չառնվեն, ապա Սյունիքը կհամարվի ամենավատթար սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող մարզերից մեկը Հայաստանում:

461. Ի լրումն ներկայացված Աղյուսակ 6.1.-ի մակրոտնտեսական ցուցանիշների, մարզում շահագործվող ստորև ներկայացված լավագույն տաս ձեռնարկությունները կրկին ապացուցում են մեծ կախվածությունը հանքարդյունաբերությունից.

1) «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ (հանքարդյունաբերություն)

2) «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ (հանքարդյունաբերություն)

3) «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ (հանքարդյունաբերություն)

4) «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ (էլեկտրաէներգիա)

5) «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ (առաջատար դիրքը լավագույն տասնյակում պայմանավորված է մեծ ծավալներով մեքենաների վերանորոգմամբ, որոնք տրամադրվում են ԶՊՄԿ-ի կողմից)

6) «Սիսիանի ՇԻԿ» ԲԲԸ (քարերի արդյունահանում և մշակում)

7) «Զանգեզուր Տեքստիլ» ՓԲԸ (առաջատար դիրքը լավագույն տասնյակում պայմանավորված է ԶՊՄԿ-ին մեծ ծավալներով տեքստիլ ապրանքների, մասնավորապես պարկերի, աշխատանքային համազգեստի մատակարարմամբ)

8) Սիսիան «Գրանդ Մարկոս» ՍՊԸ (տրավերտինի մշակում)

9) «Մեղրու պահածոների գործարան» ԲԲԸ (սննդամթերքի մշակում)

10) «Վայբլ» ՍՊԸ (կրաքարի արտադրություն)

462. Արդյունքում, ինչպես ներկայացված է վերոնշյալ ցանկում ՀՀ Սյունիքի մարզում գործող լավագույն տաս ձեռնարկություններից վեցն ուղղակիորեն առնչվում են նշված հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներին: Ավելին, մնացած չորս ձեռնարկություններից երեքը ներգրավված են տարբեր տեսակի շինարարական քարերի արդյունահանման և վերամշակման մեջ: Առաջատար հանքարդյունաբերության կոմբինատների առկայությունը մարզում ակնհայտ առավելություն է Սյունիքի համար և մարզի արդյունաբերական և ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական գործոնն է: Այնուամենայնիվ, արդյունաբերության այլ ճյուղերի և ենթակառույցների հսկայական կախվածությունը հանքարդյունաբերությունից վտանգ է սպառնում մարզի տնտեսական զարգացմանը, քանի որ պոտենցիալ վարընթաց դինամիկան այդ ոլորտում կամ բացասական իրավիճակը մետաղների միջազգային շուկաներում հանգեցնում են նաև արդյունաբերության այլ ոլորտներում բացասական տենդենցների:

463. Ոլորտում մարզի առկա հիմնախնդիրները պայմանավորված են հիմնականում հետևյալ գործոններով.

1) մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությունը

2) տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությունը

3) աշխատատեղերի անբավարար թիվը /գործազրկությունը մոտ 2 անգամ բարձր է հանրապետական միջին ցուցանիշից/

4) պատերազմական գործողությունների հետևանքով կրած զգալի վնասները

5) վերը նշված և առանձին գործոններով պայմանավորված` կապիտալ ներդրումների դեռևս ոչ բավարար մակարդակը և այլն:

464. ՀՀ Սյունիքի մարզն ունի անհրաժեշտ բոլոր նախապայմանները մարզում առկա հիմնախնդիրները լուծելու, սոցիալ-տնտեսական վիճակը լրջորեն բարելավելու, բազմաճյուղ տնտեսություն ստեղծելու և զարգացնելու համար:

465. Չնայած ՀՀ Սյունիքի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեցտարի աճում է, սակայն մարզում սոցիալական վիճակը մնում է լարված, քանի որ արդյունաբերության մեջ զբաղվածների 70%-ից ավելին աշխատում են լեռնահանքային ճյուղում և այս կազմակերպությունների հնարավորությունները նոր աշխատատեղեր ստեղծելու առումով սահմանափակ են, իսկ մշակող արդյունաբերության և մնացած ոլորտներում զբաղված են մոտ 2300 մարդ:

466. Նշված խնդիրների լուծմանը մեծապես կնպաստեն երկարաժամկետ ներդրումները և վարկավորման ծրագրերի իրականացումը մարզի տարածքում:

467. ՀՀ Սյունիքի մարզում 2010-2013 թվականներին նախատեսվում է ստեղծել նոր ձեռնարկություններ` մարզի հիդրոէներգետիկ պոտենցիալի օգտագործմամբ, փոքր ՀԷԿ-եր կառուցելով և շահագործելով, ինչպես նաև տեղական հումքի վերամշակման, սննդի արտադրության և մարզի թեթև արդյունաբերության (առկա պոտենցիալի օգտագործմամբ) ձեռնարկությունները վերաբացելով:

468. «Սոնա Տեքս» ԲԲԸ-ն Կապանում Հայաստանի ամենաառաջատար և լավագույն սարքավորումներով հագեցած ձեռնարկությունն էր: 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. սկզբներին նախքան ՆԽՄ փլուզումը ընկերությունը ձեռք բերեց և տեղակայեց Շվեյցարական «Dubiet» գործող մեքենաները, որոնք հնարավորություն էին տալիս ընկերությանը արտադրել մեծաքանակ բարձրորակ վերջնական արտադրանք: Կապանի կենտրոնում գտնվող այս ձեռնարկությունն ուներ ավելի քան 1000 աշխատակից (հիմնականում աշխատում էին կանայք) և ողջ ՆԽՄ-ին հագուստեղեն էր մատակարարում: Ընկերության ղեկավարությունը մի շարք ջանքեր է գործադրել իրացումը զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ընկերությունը կապեր է հաստատել տարբեր գործակալների հետ և մի շարք արտահանման ծրագրեր է իրականացրել դեպի Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա: Ի լրումն, «Սոնա Տեքս» ԲԲԸ-ն ստացել է մոտ 500,0 հազ. ԱՄՆ դոլար վարկ Լինսի հիմնադրամի վարկային միջոցներից, որը նույնպես ուղղվել է արտահանման վաճառքի զարգացմանը: Այնուամենայնիվ, չնայած որոշակի ջանքերին և բարձրորակ տեխնոլոգիաների առկայությանը ընկերությունը ներկայումս շահագործում է արտադրական հզորությունների չնչին մասը:

469. 2010 թվականին սեփականատերերի կողմից նախատեսվում է կատարել 200.0մլն. դրամ ներդրում, «Սոնա Տեքս» ԲԲԸ-ի վերագործարկում, որը կստեղծի մինչև 300 նոր աշխատատեղ:

470. «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ն հավանաբար ոլորտը ներկայացնող ամենահաջող ձեռնարկությունն է Սյունիքի մարզում: Ընկերությունը մասնագիտացած է էլեկտրական գործիքների, մեքենաների, ճշգրիտ մեքենաշինության նյութերի և օպտիկական նյութերի նախագծման և արտադրության մեջ: Ընկերության արտադրանքի ավելի քան 75% արտահանվում էր հիմնականում Ռուսաստան և Կանադա: Այս ընկերությունում խնդիր է հանդիսանում այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարիներին արտադրության ծավալը աստիճանաբար նվազել է: Ընկերությունն ունի ISO 9001 որակի սերտիֆիկատ և կանոնավոր կերպով մասնակցում է համապատասխան տեղական և միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են CEBIT 2003-ը Գերմանիայում: Չնայած ընկերության սարքավորումները հիմնականում բաղկացած են 80-ական թթ.-ին տեղակայված Խորհրդային արտադրության տեխնոլոգիաներից, այնուամենայնիվ դրանք լավ են պահպանվել և դեռևս ի վիճակի են հարաբերականորեն մրցունակ ապրանքներ արտադրել: Ընկերությունում ներդրված և թողարկվող կոլեկտորային շարժիչների բազայի վրա կարող է թողարկել կենցաղային էլեկտրասարքավորումներ, ինչպիսիք են ջրի և յուղի պոմպերը, էլեկտրական կտրող և հղկող գործիքներ: Առաջիկայում նախատեսվում է թողարկվող արտադրանքի ծավալի 10-12% աճ:

471. «Լեռ-էքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թվականին, զբաղվել է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրականացրել է երկրաբանական-հետախուզական աշխատանքներ: 7500.0 մլն. դրամ լրացուցիչ ներդրումից հետո 2010 թվականին կընդլայնվի «Լեռ-էքս» ՍՊԸ-ին պատկանող Հանքասարի պղնձամոլիբդենային կոմբինատը, տարեկան 150-250 հազ. տոննա պղինձ-մոլիբդենային հանքաքար արտադրողականությամբ: Ստորգետնյա հանքուղին պատրաստված է և պիտանի է շահագործման, ապահովված է էլեկտրասնուցումը, կառուցված են ավտոճանապարհները և աշխատանքային հրապարակները: Ֆաբրիկայի համար նախատեսվող տարածքի հողային աշխատանքները ավարտված են ձեռք են բերվել որոշակի սարքավորումներ և մեխանիզմներ: Պայմանագրեր են կնքված նախագծային ինստիտուտների հետ և ներկայումս իրականացվում են նախագծային աշխատանքներ: Կստեղծվեն մինչև 550 նոր աշխատատեղեր, որը կնպաստի Գեղիի ենթաշրջանի փախստականաբնակ գյուղական բնակավայրերի արտագաղթի նվազմանը:

472. «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի հենքի վրա 2010-2011 թվականներին նախատեսվում է պղնձի խտանյութի հիդրոմետալուրգիական եղանակով վերամշակման գործարանի շահագործում Քաջարանում` մոտ 500 նոր աշխատատեղով:

473. «Վի Էյջ Սթոուն» ՍՊ ընկերությունը (նախկին «Սիսիան-Գրանիտ» ՍՊԸ) հիմնադրվել է 2000 թվականին Սիսիանում և զբաղվում էր բնական քարերի (գրանիտ, գաբրոդիորիտ, տրավերտին և մարմար) արդյունահանմամբ և մշակմամբ: Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մեքենաներով: Նպատակ ունի առաջիկա 2-3 տարիների ընթացքում աշխատատեղերի քանակը հասցնել ավելի քան 400-ի և քարերի արդյունահանման և մշակման արտադրության ծավալներով լինել առաջատարների շարքում: Ներկայումս շահագործվում է երկու հանքավայր, ևս երկու հանքավայրի շահագործումը կավարտվի 2009թ.-ին և Սիսիանի տարածաշրջանի չորս գյուղական համայնքներում (Շաքի, Շենաթաղ, Բռնակոթ և Արևիս) կստեղծվեն 70-80 նոր աշխատատեղեր: 2009 թ. նախատեսվում է նաև ստեղծել քարերի ձևավոր մշակման արտադրամաս (աստիճաններ, լուսամուտագոգեր, վանդակաճաղեր, սյուներ, սյունակալներ, քիվեր և այլն): Սարքավորումները պատվիրված են իտալական առաջատար գործարաններից մեկում: 2009 թ.-ն կավարտվի նաև ժամանակակից, էկոլոգիապես մաքուր ջրամաքրման համակարգի շինարարական և շինմոնտաժային աշխատանքները: Այն հնարավորություն է տալիս կազմակերպել անթափոն արտադրություն (քարի փոշուց կստանան արհեստական սալիկներ) և կապահովի 200-230 աշխատատեղ: Գործարանի արտադրանքի մոտ 75-80 %-ը նախատեսվում է արտահանել, իսկ 20-25%-ը իրացնել ներքին շուկայում:

474. Մրգերի և բանջարեղենի մշակումը Մեղրու տարածաշրջանում մեծ հնարավորություն է տալիս Սյունիքի մարզում ունենալ ոչ միայն ամենաառաջատար պահածոների գործարան, այլ նաև աճեցնել բազմատեսակ մրգեր և արտահանել պատրաստի արտադրատեսակներ: «Մեղրու պահածոների գործարան» ԲԲԸ-ում 2010 թվականից սեփականատերերի կողմից նախատեսվում է կատարել 150.0 մլն. դրամ ներդրում, ապահովելով արտադրանքի ծավալների աճ` տարեկան 20%-չափով (նաև ի հաշիվ նոր արտադրատեսականու` նռան հյութի տարեկան մինչև 100.0 հազ. լիտր արտադրանքի թողարկման)` ստեղծելով նոր աշխատատեղեր:

475. Սիսիանի տարածաշրջանի Դարբաս համայնքի Շամբ բնակավայրում 2009 թ.-ին կգործարկվի «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարանը և «Շամբ բիզնես» ՍՊԸ-ի պահածոների գործարանը: Սեփականատերերի կողմից կատարված 1300.0 մլն. դրամ ներդրումների հաշվին վերանորոգվել է գործարանի շենքը, ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, կստեղծվեն 80-100 նոր աշխատատեղեր: Սեփականատերը պայմանավորվածություն ունի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների հետ բանջարեղենի և մրգերի բերքի ընդունման համար:

476. 2010 թ.-ին նախատեսվում է ավարտել Քարաշենի ցեմենտի գործարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:

477. Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում որոնողագնահատողական աշխատանքների համար երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա են ստացել թվով 21 ընկերություններ, իսկ երկրաբանական հետազոտությունների համար` 38 ընկերություններ (Հավելված 6.1):

478. 2008-2009 թթ. ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունահանման նպատակով կնքվել են թվով 5 ընդերքաօգտագործման լիցենզային պայմանագրեր հետևյալ կազմակերպությունների հետ.

1) «Ավիատրանս» ՓԲԸ, Արծվանիկի հրաբխային խարամի հանքավայր, Կապանի տարածաշրջան

2) «Լեռ-Էքս» ՍՊԸ, Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայր, Կապանի տարածաշրջան

3) «Սոս-Սաքո» ՍՊԸ, Ալվանքի մոնցոնիտի հանքավայր, Մեղրիի տարածաշրջան

4) «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ, Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայր, Սիսիանի տարածաշրջան

5) «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ, Շենաթաղի գաբբրոների հանքավայր, Սիսիանի տարածաշրջան:

 

6.2. Հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն

 

479. ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության զարգացման հետ միասին ծնունդ առան և զարգացան նաև արդյունաբերության այլ ճյուղեր և ձեռնարկություններ: Հանքարդյունաբերությանը և տնտեսության մյուս ճյուղերին մատակարարելու համար անհրաժեշտ էր տարածաշրջանում ունենալ էներգետիկ կայուն բազա:

480. Տնտեսության տարբեր ճյուղերի, հատկապես լեռնահանքային արդյունաբերության հետագա զարգացումը նոր պահանջներ էր առաջադրում մարզի տարածքում նոր էներգետիկ հզորությունների ստեղծման համար: Սկսվեց մարզի հիդրոէներգետիկ պաշարների ինտենսիվ յուրացումը: Մասնավորապես Որոտան գետի վրա կառուցվեց հիդրոէլեկտրակայանների համակարգ` 405 հազ. կՎտ.ժ հզորությամբ: Որոտանի համակարգի առաջնեկը` Տաթևի ՀԷԿ-ն է 157.0 հազ. կվտ.ժ հզորությամբ, որը տարեկան արտադրում էր մոտ 670 մլն. կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Որոտան գետի վրա կառուցվեցին նաև Շամբի ՀԷԿ-ը` 171 հազ. կՎտ.ժ հզորությամբ, 350 մլն.կՎտ.ժամ տարեկան արտադրությամբ և Սպանդարյանի ՀԷԿ-ը` 76 հազ. կՎտ.ժ հզորությամբ և 157 մլն.կՎտ.ժ տարեկան արտադրությամբ: Համեմատաբար փոքր հզորությամբ ՀԷԿ-եր կառուցվեցին Մեղրիգետ և Ողջի գետերի վրա:

481. Ի լրումն Որոտանի ՀԷԿ-երի ներկայումս մի քանի փոքր ՀԷԿ-եր նույնպես գործում են Սյունիքում: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մի քանի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Համաշխարհային Բանկի, ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ-ի և ԶՎԵԲ-ի հետ համագործակցությամբ մի շարք աշխատանքներ է նախաձեռնել, որոնք խթանում են վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրները և մասնավորապես փոքր և միջին հիդրոէլեկտրակայանների զարգացումն ամբողջ երկրում:

482. Ներկայումս (2008 թ.) Հայաստանում ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը արտադրվում է Մեծամորի ատոմակայանում, գրեթե 30%-ը Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայանում և մնացած 30%-ը խոշոր և փոքր ՀԷկ-երում: Էլեկտրաէներգետիկական համակարգի 2009 թվականի սակագները սահմանվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի 27 փետրվարի (67 Ա և 2008 թվականի նոյեմբերի 21-ի N 638-Ն որոշումներով:

483. ՀՀ Սյունիքի մարզը բավականին հարուստ է ջրային ռեսուրսներով: Սյունիքի գետերը հիմնականում կարճ են, արագահոս և սակավաջուր: Դրանք պատկանում են Արաքսի ջրավազանին:

484. Սյունիքի խոշոր գետերն են Որոտանը, Ողջին և Մեղրիգետը:

485. Որոտան գետը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և ունի 178 կմ երկարություն, որից 119 կմ-ն անցնում է Հայաստանի տարածքով: Ջրավազանը 5650 կմ2 է և այն թափվում է Արաքս գետը: Այն լեռնային գետ է և հոսում է խորը կիրճով, 1 կմ գետի հոսքի մակարդակի ցածրացումը կազմում է միջինը 16 մ, տարեկան միջին սպառումը (Որոտան բնակելի մասի մոտ) 21.5 մ3/վայրկյան է, տարեկան հոսքը 680 մլն մ3 է (առավելագույն հոսքը ՀՀ տարածքում 350 մ3/ վայրկյան է, նվազագույն հոսքը` 11 մ3/վայրկյան): Գետը տարբեր ձևերով է սնվում (50% ստորգետնյա ջրեր են): Այն կայուն չէ, վարարում է գարնանը և ամռան սկզբում: Հիմնական վտակներն են Սիսիան, Արագիլջուր, Շաքի` համանուն գեղատեսիլ ջրվեժով, Լեռնաշեն, Շամբ, Վաղատնի, Վարարակ (Գորիս) և այլն: Սպանդարյան, Անգեղակոթ, Տոլորս և Շամբ ջրամբարները, ինչպես նաև Սպանդարյան, Շամբ և Որոտան ՀԷԿ-երը կառուցված են Որոտան գետի վրա: Սպանդարյանի և Որոտանի ոռոգման համակարգերը նույնպես սնվում են Որոտանից:

486. Ողջի գետը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտջուղ գագաթից: Այն ունի 82 կմ երկարություն, ջրավազանը 1175 կմ2 է (569 կմ2 ՀՀ տարածքում), տարեկան միջին սպառումը 9.6 մ3/վայրկյան է, տարեկան հոսքը 302.4 մլն մ3 է: Սնումը խառն է, գետը վարարում է ապրիլ-հունիս ամիսներին: Հիմնական վտակներն են` Քաջարան, Գեղի, Վաչագան, Նորաշենիկ, Գեղանուշ: Ողջի և Կապան ՀԷԿ-երը տեղակայված են Ողջի գետի վրա: Կապան և Քաջարան քաղաքները գտնվում են Ողջի գետի ափին:

487. Մեղրիգետը Արաքսի ձախ վտակն է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Կապույտ լճից: Այն ունի 36 կմ երկարություն, ջրավազանը 274 կմ2 է: Սնվում է ձնհալից, անձրևներից, ստորգետնյա ջրերից, միջին սպառումը 3.34 մ3/վայրկյան է, տարեկան հոսքը 102 մլն մ3, վարարում է գարնանը: Մեղրիգետի աջ ափին գտնվում է Մեղրի քաղաքը:

488. Կան ավելի քան 30 փոքր լճեր, այդ թվում նաև Սև և Ալ լճերը Գորիսում, Գազանա, Ծաղկաքար, Կապուտան լճերը Կապանում և Կապույտ լիճը Մեղրիում: Դրանք հիմնականում ամբարտակային են և գտնվում են սառցադաշտերից գոյացած հովիտներում, որտեղ կուտակվում են ձնհալի և գարնանային ջրերը:

489. Ներկայումս, ինչպես ներկայացվեց սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունում, էլեկտրաէներգիայի ոլորտը և մասնավորապես հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը երկրորդ ամենախոշոր տնտեսության ճյուղն է Սյունիքում, որի տեսակարար կշիռը համախառն արտադրանքի ծավալում 2008 թ.-ին կազմել է 7.7%:

 

Աղյուսակ 6.3. ՀՀ Սյունիքի մարզում արտադրված էլեկտրաէներգիան 2006-2008 թթ.

 

._____________________________________________________.

|N/N|Արտադրված էլեկտրաէներգիան   |2006թ.|2007թ.|2008թ.|

|___|____________________________|______|______|______|

|1  |ՀՀ Սյունիքի մարզում         |1053.6|1052.1|969.6 |

|___|____________________________|______|______|______|

|2  |Ընդամենը ՀՀ-ում, այդ թվում  |5940.8|5897.4|6114.3|

|___|____________________________|______|______|______|

|3  |Հիդրոէլեկտրաէներգիայի       |1822.7|1855.4|1820.6|

|   |արտադր.                     |1822.7|1855.4|1820.6|

|___|____________________________|______|______|______|

|4  |Մասը ՀՀ ընդհանուր ծավալում  |  17.7|  17.9|  15.8|

|___|____________________________|______|______|______|

|5  |Մասը ՀՀ հիդրոէլ. էներգիայի  |  57.8|  56.7|  53.3|

|   |ծավալում                    |      |      |      |

._____________________________________________________.

(մլն. կվտ.ժ)

 

Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը» 2006 թ., 2007 թ., 2008 թ., ՀՀ ԱՎԾ

 

490. 2008 թ.-ին մարզում արտադրվել է 969.6 մլն. կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, որը 2006 թվականի համեմատ կազմել է 92.0%, 2007 թվականի համեմատ 92.2% (տես` աղյուսակ 3): ՀՀ Սյունիքի մարզում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի շուրջ 15.8%-ը, հիդրոէլեկտրակայաններում ստացվածի` շուրջ 53.3%-ը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ին:

491. Հիդրոէներգիայի արտադրության խթանումը կարող է բավականին զգալի և արագ ազդեցություն ունենալ տարածաշրջանի տնտեսության վրա:

492. Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել Մեղրիի ՀԷԿ-ը (մոտ 140 ՄՎտ հզորությամբ և շուրջ 800 մլն.կՎտ.ժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ): Հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը իրականացվում է Իրանի Իսլամական ամբարտակային են և գտնվում են սառցադաշտերից 208.9 մլն եվրո (Հավելված 15.2):

493. Նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գիծը, Իրան-Հայաստան 12 դյույմ տրամագծով նավթամթերքների տեղափոխման խողովակաշարը: Այս աշխատանքների հիմնական մասը կիրականացվի Սյունիքի մարզի տարածքում:

494. ՀՀ կառավարությունը դոնորների աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացման ծրագիրը և այդ տեսանկյունից Սյունիքը Հայաստանի ամենախոստումնալից մարզերից է, որտեղ կարելի է զարգացնել հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում