Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(8-րդ մաս)

 

Գյուղատնտեսական հիմնական ճյուղերում` բուսաբուծությունում և անասնաբուծությունում ստեղծված իրավիճակը

 

486. Գյուղատնտեսական ճյուղերի արտադրության ներկայիս մակարդակի և առաջիկա միտումների գնահատման համար ներկայացնենք մարզի բուսաբուծության և անասնաբուծության արտադրական հիմնական ցուցանիշները:

 

Աղյուսակ 7.7. Գյուղատնտեսական մշակաբույսերի հիմնական արտադրական ցուցանիշները 2006-2008 թթ.

 

._________________________________________________________________________.

|         |      Տարածքը       |Բերքատվությունը  |Համախառն բերք           |

|         |      (հազ. հա)     |     (ց/հա)      |(հազ. տոննա)            |

|_________|____________________|_________________|________________________|

|         |2006  | 2007 | 2008 |2006 | 2007| 2008| 2006 |  2007  |  2008  |

|_________________________________________________________________________|

|                               Հացահատիկ                                 |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  | 19422| 19933| 20390|  6.3| 22.6| 22.6| 12348| 45161.6|   45987|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       |182405|176213|172838| 11.6| 25.6| 24.0|212545|452522.2| 4154178|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    |  10.6|  11.3|  11.8|  0.5|  0.8|  0.9|   5.8|     9.9|   11.11|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

|_________________________________________________________________________|

|                               Կարտոֆիլ                                  |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  |  1822|  1806|  1852|  150|  173|  179| 27374| 31282.2| 33299.7|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       | 33045| 31674| 34298|  163|  184|  189|539476|  583934|648562.4|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    |   5.5|   5.7|   5.3|   92|   94|   94|     5|     5.3|     5.1|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

|_________________________________________________________________________|

|                              Բանջարեղեն                                 |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  |   884|   887|   929|  186|  187|  192| 16513| 16625.7| 17859.1|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       | 24361| 25607| 24219|  320|  330|  340|779895|845285.1|825337.6|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    |   3.6|   3.4|   3.8|   58| 65.6|   56|   2.1|     1.9|     2.1|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

|_________________________________________________________________________|

|                                Բոստան                                   |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  |     1|     1|     1| 20  |   20|   60| 0.002|   0.002|   0.006|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       |  4025|  5884|  5446|335  |  350|  334|134935|206295.1|182159.4|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    | 0.025| 0.016| 0.018|5.97 | 5.71|17.96|0.0015| 0.00096|  0.0032|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

|_________________________________________________________________________|

|                          Պտուղ և  հատապտուղ                             |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  |  2693|2589.2|  2589| 51.4| 76.2| 77.4| 13859| 19747.6| 20056.4|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       | 35403| 38020| 36748| 80.8| 68.4| 86.4|286133|  260239|317834.8|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    |   7.6|   6.8|  7.04| 63.6|111.4| 89.5|   4.8|     7.5|     6.3|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

|_________________________________________________________________________|

|                                 Խաղող                                   |

|_________________________________________________________________________|

|Սյունիք  | 184.8|   184|   184| 48.5|   69|   54|   897|    1273|     995|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|ՀՀ       | 15746| 15888| 16796|127.8|137.7|110.6|201372|  218882|  185831|

|_________|______|______|______|_____|_____|_____|______|________|________|

|Մարզի    |  1.17|  1.15|  1.09| 37.9| 50.1| 48.8|  0.44|    0.54|    0.48|

|տեսակարար|      |      |      |     |     |     |      |        |        |

|կշիռը (%)|      |      |      |     |     |     |      |        |        |

._________________________________________________________________________.

 

487. Աղյուսակում բերված տվյալներից ակնհայտ է, որ բոլոր մշակաբույսերի համար, բացառությամբ հացահատիկի և պտղի, մարզի բերքատվության ցուցանիշները զգալիորեն զիջում են հանրապետության միջին ցուցանիշին: Վերջիններս վկայում են, որ մարզում արդյունավետ չեն օգտագործվում գյուղատնտեսությունում առկա ռեսուրսները:

488. Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը գտնվում է ռիսկային գոտում, որտեղ գրեթե ամեն տարի անպակաս են տարերային աղետները: Ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ, հեղեղումներ, որոնց հետևանքով գրեթե ամեն տարի մարզի ազգաբնակչությունը տուժում է: Հետևաբար ապահովագրական համակարգի և բնական անցանկալի երևույթների դեմ պայքարի ձևավորումն ունի կարևոր ռազմավարական նշանակություն: Մարզում ապահովագրական համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ է անպայմանորեն հաշվի առնել գյուղատնտեսության առանձնահատկությունները և գյուղատնտեսությունում տնտեսվարողների շահերը: Ստորև ներկայացվում են ապահովագրական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը փաստող որոշ տվյալներ 2006-2008 թթ-ի համար:

1) 2006 թ. արտադրվել է 123480 ց հացահատիկ, մեկ հեկտարի միջին բերքը կազմել է 6.3ց., 273742 ց կարտոֆիլ, միջին բերքը 150,2 ց, բանջարաբոստանային կուլտուրաներ (կաղամբ, լոլիկ, վարունգ և այլն)` 165133 ց, միջին բերքը` 186,6 ց:

2) 2007 թ-ին արտադրվել է 451616 ց հացահատիկ, 1 հա-ի միջին բերքը 22.6 ց, 312822 ց կարտոֆիլ, միջին բերքը` 173.2 ց, 166257 ց բանջարաբոստանային կուլտուրաներ, միջին բերքը` 187.2 ց:

3) 2008 թ-ին արտադրվել է 459870 ց հացահատիկ, 1 հա-ի միջին բերքը 22.6 ց, 332997 ց կարտոֆիլ, միջին բերքը` 179.8 ց, 178591 ց բանջարաբոստանային կուլտուրաներ, միջին բերքը` 192 ց:

489. Սյունիքի մարզի անասնապահության ճյուղը բնութագրող ցուցանիշները 2007-2009 թթ. տվյալներով

 

Աղյուսակ 7.8. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի 2006-2008 թթ.-ի տվյալները (Հունվարի 1-ի դրությամբ)

 

(հազ. գլուխ)

.______________________________________________________________________

|         |Խոշոր եղջերավորներ  |այդ թվում` կովեր    |      Խոզեր      |

|         |                    |                    |                 |

|_________|____________________|____________________|_________________|

|         |2007  |2008  |2009  |2007  |2008  |2009  |2007 |2008 |2009 |

|_________|______|______|______|______|______|______|_____|_____|_____|

|Սյունիք  |53.319|53.427|53.513|26.345|26.507|26.543|9.626|4.348|4.080|

|_________|______|______|______|______|______|______|_____|_____|_____|

|ՀՀ       | 592.1| 620.2| 629.1| 297.1| 307.1| 310.6|137.5|152.8| 86.7|

|_________|______|______|______|______|______|______|_____|_____|_____|

|Մարզի    |     9|   8.6|   8.5|   8.9|   8.6|   8.5|7    |  2.8|  4.7|

|տեսակարար|      |      |      |      |      |      |     |     |     |

|կշիռը (%)|      |      |      |      |      |      |     |     |     |

._____________________________________________________________________.

.__________ ____________________.

|         | | Ոչխարներ և  այծեր |

|_________| |___________________|

|         | | 2007 | 2008 |2009 |

|_________| |______|______|_____|

|Սյունիք  | |60.330|67.282|68.23|

|_________| |______|______|_____|

|ՀՀ       | | 591.6| 632.9|637.1|

|_________| |______|______|_____|

|Մարզի    | |  10.2|  10.6| 10.7|

|տեսակարար| |      |      |     |

|կշիռը (%)| |      |      |     |

.__________ ____________________.

 

Աղյուսակ 7.9. Անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները 2006-2008 թթ.-ին

 

(հազ. տոննա)

._____________________________________________________________________.

|               |Իրացվել է միս    |      Կաթ        |        Ձու      |

|               |կենդանի քաշով    |  (հազ. տոննա)   |    (մլն հատ)    |

|               |(հազ. տոննա)     |                 |                 |

|               |_________________|_________________|_________________|

|               |2006 |2007 |2008 |2006 |2007 |2008 |2006 |2007 |2008 |

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սյունիք        |  9.2|  9.4|  9.7| 52.5| 54.4| 56.4|13.5 |16.4 |20.9 |

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՀ             |117.1|122.2|125.9|620.0|642.0|661.9|463.7|525.4|574.9|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Մարզի տեսակարար|  7.8|  7.6|  7.7|  8.4|  8.4|  8.5|2.9  |3.1  |3.6  |

|կշիռը (%)      |     |     |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

490. Ըստ Աղյուսակ 7.7-ի և Աղյուսակ 7.8-ի տվյալների մարզում 2006-2008 թթ. ընթացքում նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի և անասնապահական մթերքների արտադրության որոշակի աճ:

491. Մարզի բուսաբուծության և անասնաբուծության ճյուղի հիմնական ցուցանիշների փոփոխության գնահատումը հնարավորություն է տալիս հետևություն անելու, որ ցածր է մշակաբույսերի բերքատվությունը և գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը: Արտադրության ծավալների ավելացումը հիմնականում իրականացվում է էքստենսիվ եղանակի հաշվին, ուստի առաջնահերթ հիմնախնդիրը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության ու գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:

492. Մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունը կաթնամսամթերքի արտադրությունն է: Մարզի բոլոր տարածաշրջաններում գործում են կաթի ընդունման 32 կետեր, որտեղ ընդունում են գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների արտադրած կաթը: Մի շարք մասնագիտացված և հարմարեցված արտադրամասերում արտադրվում է բարձրորակ պանիր, որի պահանջարկը հանրապետության շուկաներում բավականին բարձր է: Սակայն կաթի իրացումից գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ստացված եկամուտը բավականին ցածր է, քանի որ կաթի 1 լիտրը իրացվում է 150-200 դրամով:

493. Մարզում լայն թափ են ստացել նաև թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը: Վիճակագրական տվյալներով թռչունների գլխաքանակը արդեն հասնում է 136521-ի, իսկ մեղվաընտանիքներինը` 32081-ի:

494. Վերջին երկու տարիների ընթացքում Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ստեղծվել են 2 խոշոր տոհմային տնտեսություններ: Սյունիքի համայնքում ստեղծվել է «Արմեն և Սարմեն» ՍՊԸ-ը տավարաբուծական խոշոր տոհմային տնտեսություն, Ավստրիայից ներկրելով 450 գլուխ բարձրակիթ տոհմային երինջներ: Նախատեսվում է առաջիկա տարիներին տոհմային անասունների ձեռք բերման միջոցով կովերի գլխաքանակը հասցնել մինչև 800 գլուխ: Այդ տնտեսության բազայի վրա նախատեսված է մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին ապահովել բարձր մթերատու կենդանիներով:

 

Աղյուսակ 7.10. Մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 01.01.2009 թ. դրությամբ

 

._________________________________________________________________.

|Տարածաշրջանի |Խ.Ե.Ա.|Որից |Ոչխար|Այծեր|Խոզեր|Ձիեր|Թռչուն-|Մեղու- |

|անվանումը    |      |կովեր|     |     |     |    |ներ    |ներ    |

|_____________|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|     1       |  2   |  3  |  4  |     |  7  |  8 |  9    |   10  |

|_____________|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|ԿԱՊԱՆ   |2007|  9615| 4662| 5930| 2484| 3924| 626|  24328|   9860|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2008|  9999| 4868| 6949| 2612| 2020| 608|  25353|  10595|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2009|  9859| 4944| 7370| 2332| 1686| 572|  49948|  10281|

|________|____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|ԳՈՐԻՍ   |2007| 23519|11192|24534|  574| 3204|1245|  43263|   6075|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2008| 23907|11712|29943|  686|  939|1224|  43180|   6772|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2009| 24162|12187|31157|  650| 1376|1232|  50098|   8094|

|________|____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|ՍԻՍԻԱՆ  |2007| 18954| 9835|24472|  911| 1548| 527|  33300|   8399|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2008| 18465| 9364|25152|  825| 1122| 508|  32400|   8400|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2009| 17788| 8866|24528|  760|  756| 471|  32458|  11640|

|________|____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|ՄԵՂՐԻ   |2007|  1231|  656|  674|  751|  950|  75|   5942|   1898|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2008|  1056|  563|  592|  523|  267|  64|   5028|   2074|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2009|  1704|  546|  989|  450|  262|  70|   4017|   2066|

|________|____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ|2007| 53319|26345|55610| 4720| 9626|2473| 106833|  26232|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2008| 53427|26507|62636| 4646| 4348|2404| 105961|  27841|

|        |____|______|_____|_____|_____|_____|____|_______|_______|

|        |2009| 53513|26543|64044| 4192| 4080|2345| 136521|  32081|

._________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներ

 

Մեղվաբուծություն

 

495. Մարզում մեղվաբուծության զարգացման համար առկա է բնակլիմայական բարենպաստ պայմանները: Մարզի տարածքը ունենալով տարբեր գոտիներ ցածրադիրից մինչև բարձրադիր, ալպիական և մարգագետինային արոտավայրեր բարենպաստ է էկոլոգիապես մաքուր մեղր արտադրելու համար:

496. Մեղվաընտանիքների շարժի դինամիկայից պարզ երևում է (Աղյուսակ 7.9), որ մեղվաբուծությունը զարգացման լավ հեռանկար ունի: Եթե 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում պահվում էր 26232 մեղվաընտանիք, ապա 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 32081 մեղվաընտանիք կամ 2007 թ. համեմատ աճը կազմել է 22.3%:

 

Տոհմային գործը

 

497. Անասնագլխաքանակի մասնատումը, կերի կայուն բազայի բացակայությունը, կերային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազումը ոչ միայն հանգեցրեցին անասնագլխաքանակի և անասնապահական մթերքների և հումքի արտադրության կրճատմանը, այլև լուրջ խոչընդոտներ ստեղծեցին լայնածավալ տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացման համար: Վերջինից անմասն չմնաց Սյունիքի մարզը:

498. Լուրջ խնդիրներ կան նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման աշխատանքներում:

499. Հանրապետությունում անասնաբուծությունը զարգացնելու, բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված կենդանիներ աճեցնելու և նախիրներն ու հոտերը որակյալ կազմով համալրելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մարզում ստեղծել տոհմային տնտեսություններ, ընդլայնել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծավալները:

500. 2008 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2006 թ-ի համեմատությամբ ավելացել է 2067, մանրինը` 7473 գլխով: 2008 թ. առկա 26076 գլուխ կովերից արհեստական եղանակով սերմնավորվել է 4140 գլուխ կովեր, որը կազմում է կովերի ընդհանուր գլխաքանակի 15.8%-ը:

501. Ստեղծված իրավիճակի գնահատումից հետևում է, որ առաջնային խնդիր է համարվում արհեստական սերմնավորմամբ կովերի գլխաքանակի ընդլայնումը, այն հասցնելով կովերի առկա գլխաքանակի 60-70%-ը, որը կնպաստի կենդանիների հիվանդությունների կանխմանը և մթերատվության բարձրացմանը: Կարևորվում է նաև մարզում տոհմային տնտեսությունների ձևավորումը, որոնք տոհմային կենդանիներ կմատակարարեն մարզի անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին:

 

Անասնաբուժությունը

 

502. Ելնելով հանրապետության առանձին տարածաշրջաններում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով, հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով, իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ:

503. Համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից ժամանակին կատարվել են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի, կարանտինային և հակահամաճարակային միջոցառումները: Պարբերաբար հրավիրվել է փնջային խորհրդակցություններ, որտեղ քննարկվել է մարզում անասնաբուժական և տոհմային աշխատանքների կազմակերպման վիճակը, անասնապահական մթերքների արտադրության և մթերման, սերմնավորման հարցերը, որոնց ուղղությամբ կատարվել են համապատասխան միջոցառումներ

504. Նախկինում հանրապետությունում պայքարի միջոցառումներ էին իրականացվում կենդանիների 55 անվանում վարակիչ հիվանդության դեմ:

505. 2006-2008 թթ.-ի պետպատվերի շրջանակներում կատարվել է բրուցելոզ և տուբերկուլոզ հիվանդությունների նկատմամբ տարեկան երկու անգամ ախտորոշիչ հետազոտություն և սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերելիոզ ու ժանտախտ հիվանդությունների նկատմամբ բուժպրոֆիլակտիկ պատվաստումներ:

506. Վերջին տարիներին գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների անվանացանկի կրճատման հետևանքով, հանրապետությունում որոշակիորեն վատթարացել է հակահամաճարակային վիճակը:

507. Սյունիքի մարզում ներկայումս գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոն, որն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառում «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքների ու իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան վերահսկողություն: Մարզի համայնքներում աշխատում են 83 անասնաբույժներ, որոնք իրականացնում են անասնաբուժական բոլոր միջոցառումները:

508. Մարզում նշված աշխատանքների վերահսկողության պատասխանատուն հանդիսանում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնը: «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն իրականացնում են ախտորոշիչ աշխատանքներ:

509. 2008 թ. ընթացքում 90-98%-ով պետպատվերի շրջանակներում կատարվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստումներ, ինչպես նաև ախտորոշիչ բոլոր հետազոտությունները և մնացած անասնաբուժական և անասնաբուժասանիտարական միջոցառումները:

510. Ստեղծված իրավիճակում Սյունիքի մարզում առաջնահերթ խնդիր է դառնում անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ներառվող հիվանդությունների ցանկի ընդլայնումը, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնի բազայի ամրապնդումը: Մարզի համայնքներում գործող անասնաբույժների աշխատանքի արդյունավետությունը պահանջում է ներդրումներ, որոնք կուղղվեն համայնքներում գործող անասնաբույժների գործունեության համար անհրաժեշտ բազայի ստեղծմանը:

 

Գյուղատնտեսական մթերքների իրացումը և ապրանքայնության մակարդակը

 

511. Գյուղատնտեսության կայունության, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և գյուղատնտեսության վերարտադրության համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը, որը բնութագրվում է արտադրության ապրանքայնության մակարդակով: 2006 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ապրանքայնության մակարդակի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են Աղյուսակում 7.11-ում (2005 թ-ի տվյալներ):

 

Աղյուսակ 7.11 Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը բնորոշող ցուցանիշներ

 

._____________________________________________.

|Մթերքների անվանումը|Ապրանքայնության          |

|                   |մակարդակը (%)            |

|                   |_________________________|

|                   |Սյունիքի |Հայաստանի      |

|                   |մարզ     |Հանրապետություն|

|___________________|_________|_______________|

|Հացահատիկ          |   32.1  |     23.0      |

|___________________|_________|_______________|

|Կարտոֆիլ           |   35.3  |     42.3      |

|___________________|_________|_______________|

|Բանջարանոցային     |   42.9  |     75.0      |

|մշակաբույսեր       |         |               |

|___________________|_________|_______________|

|Պտուղ              |   49.0  |     53.1      |

|___________________|_________|_______________|

|Խաղող              |   10.3  |     83.7      |

|___________________|_________|_______________|

|Միս                |   84.9  |     80.3      |

|___________________|_________|_______________|

|Կաթ և  կաթնամթերք  |   47.6  |     45.1      |

|___________________|_________|_______________|

|Ձու                |   34.6  |     44.2      |

|___________________|_________|_______________|

|Բուրդ              |   46.5  |     48.6      |

|___________________|_________|_______________|

|Մեղր               |   50.1  |     50.9      |

._____________________________________________.

 

512. Չնայած վերջին տարիներին մարզում որոշակի դրական տեղաշարժեր կան գյուղատնտեսական մթերքների իրացման, հատկապես պտղատեսակների արտահանման ուղղությամբ, սակայն իրացման հիմնախնդիրները մարզում առավել սրված է: Վերջինիս մասին վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները. գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակը զգալիորեն ցածր է հանրապետության միջին ցուցանիշից: Ըստ հաշվարկների Սյունիքի մարզի գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը բավականին ցածր ցուցանիշ է և այն չի կարող ապահովել գյուղատնտեսության արդյունավետ վերարտադրություն:

513. ՆԵրկայացված տվյալները վկայում են, որ մարզի գյուղատնտեսության համար կարևոր հիմնախնդիր է ապրանքայնության մակարդակի բարձրացումը, որի ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնցով մեծապես պայմանավորված է գյուղացիական տնտեսությունների կայունությունը և գյուղական բնակավայրերում աղքատության կրճատումը:

 

Գյուղատնտեսությունում արտադրական ծախսերը և արդյունավետությունը

 

514. Գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում մեծապես պայմանավորված է միավոր արտադրանքի վրա կատարվող ծախսերի մակարդակով:

515. Բարձրորակ տնկանյութի և սերմանյութի օգտագործման, ագրոտեխնիկայի պահանջների կատարման գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման միջոցով անհրաժեշտ է բարձրացնել մշակաբույսերի և կենդանիների մթերատվությունը` արդյունքում բարձրացնելով արտադրության արդյունավետությունը:

516. Վերը նշվածից կարելի է հետևություն անել, որ մարզում առաջնային հիմնախնդիր է գյուղատնտեսական մթերքների արտադրության ինքնարժեքի իջեցման և արտադրության արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

 

Գյուղատնտեսական տեխնիկական ապահովվածությունը

 

517. Մարզում գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար կարևոր նշանակություն ունի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին նորագույն տեխնիկայով հագեցվածությունը և ապահովվածությունը: Վերջին տարիներին գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան ֆերմերները համալրել են նորագույն տեխնիկայով: Միայն 2008 թ. կառավարությունը մարզին շուկայականից էժան գներով հատկացրել է 6 կոմպլեկտ անիվավոր տրակտորներ, անհրաժեշտ գյուղատնտեսական գործիքներ և 2 միավոր կոմբայն, Լիճքի, Գեղիի, Վ.Խոտանանի, Սվարանցի համայնքներին, առաջիկայում ևս 4 կոմպլեկտ կտրամադրվի, Խնձորեսկի, Անգեղակոթի, Շաքիի, Աշոտավանի համայնքներին:

518. 2008 թ. գյուղատնտեսական աշխատանքներին և բերքահավաքին մասնակցել է միջին հաշվով մարզի առկա տեխնիկայի 70-72%-ը:

 

Աղյուսակ 7.12. Գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը և տեխնիկական վիճակը

 

.__________________________________________________________________.

|Տեխնիկայի տեսակը          |    Սյունիքում      |    ՀՀ-ում        |

|                          |____________________|__________________|

|                          |Առկա      |Սարքինու-|Առկա    |Սարքինու-|

|                          |քանակը    |թյան     |քանակը  |թյան     |

|                          |(միավոր)  |մակարդակը|(միավոր)|մակարդակը|

|                          |          |(%)      |        |(%)      |

|__________________________|__________|_________|________|_________|

|Տրակտորներ                |  1130    |  78.1   | 14732  |  78.7   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Բեռնատար ավտոմեքենաներ    |  1023    |  78.1   | 14663  |  75.2   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Հացահատիկահավաք կոմբայններ|   172    |  83.1   |  1410  |  84.8   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Տրակտորային կցասայլեր     |   556    |  91.9   |  6113  |  87.5   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Տրակտորային խոտհնձիչներ   |   251    |  90     |  1867  |  86.3   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Կերահավաք կոմբայններ      |    18    |  94.4   |   296  |  73.3   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Հատիկազտիչ մեքենաներ      |    92    |  91.3   |   456  |  82.5   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Տրակտորային շարքացաններ   |   192    |  97.4   |  1774  |  89.2   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Տրակտորային գութաններ     |   369    |  92.7   |  3710  |  86.7   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Կուլտիվատորներ            |   102    |  95.1   |  1977  |  91.1   |

|__________________________|__________|_________|________|_________|

|Հավաքիչ-մամլիչներ         |   234    |  97.4   |  1376  |  90.6   |

.__________________________________________________________________.

 

519. Տեխնիկայի ապահովվածության վիճակը գնահատելու համար դիտարկենք Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսությունների և հացահատիկային մշակաբույսերի հաշվով հացահատիկահավաք կոմբայնների ապահովվածությունը:

 

Աղյուսակ 7.13. Գյուղատնտեսական տեխնիկայի ապահովվածությունը 100 գյուղացիական տնտեսության հաշվով

 

._____________________________________________.

|     Տեխնիկայի տեսակը     |    Սյունիք       |

|                          |__________________|

|                          |100 գյուղացիական  |

|                          |տնտեսության հաշվով|

|                          |ապահովվածությունը |

|__________________________|__________________|

|Տրակտորներ                |      8.4         |

|__________________________|__________________|

|Բեռնատար ավտոմեքենաներ    |      7.6         |

|__________________________|__________________|

|Հացահատիկահավաք կոմբայններ|      1.2         |

|__________________________|__________________|

|Տրակտորային կցասայլեր     |      4.1         |

|__________________________|__________________|

|Տրակտորային խոտհնձիչներ   |      1.8         |

|__________________________|__________________|

|Կերահավաք կոմբայններ      |     0.13         |

|__________________________|__________________|

|Հատիկազտիչ մեքենաներ      |     0.68         |

|__________________________|__________________|

|Տրակտորային շարքացաններ   |      1.4         |

|__________________________|__________________|

|Տրակտորային գութաններ     |      2.7         |

|__________________________|__________________|

|Կուլտիվատորներ            |     0.76         |

|__________________________|__________________|

|Հավաքիչ-մամլիչներ         |      1.7         |

._____________________________________________.

 

520. Ներկայացված տվյալներից ակնհայտ է, որ տրակտորների և բեռնատար ավտոմեքենաների ու մի շարք այլ տեխնիկական միջոցների ապահովվածության առումով մարզը գտնվում է միջին մակարդակի վրա: Սակայն տեխնիկայի օգտագործման արդյունավետության ուղղությամբ այստեղ կարևորվում է դրանց համատեղ օգտագործման մեխանիզմների ներդրումը:

521. Այստեղ խնդիր է տեխնիկայով ապահովվածության մակարդակի բարձրացումը և տեխնիկական վիճակի բարելավումը:

522. Ընդհանուր առմամբ տեխնիկական հավաքակազմը, ինչպես Սյունիքի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում ֆիզիկապես և բարոյապես մաշված է, առկա տեխնիկան իր հզորություններով չի համապատասխանում ներկայիս հողօգտագործման պայմաններին:

523. Տեխնիկայի օգտագործման վիճակի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ այդ բնագավառում առաջնահերթ հիմնախնդիրը տեխնիկայով ապահովվածության մակարդակի բարձրացումը և տեխնիկայի համատեղ օգտագործման մեխանիզմների (կոոպերացիա և այլ կազմակերպական ձևեր) ներդնումը:

 

Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

 

524. Գյուղատնտեսության ճյուղի առանձնահատկություններով պայմանավորված գյուղացիական տնտեսությունները արտադրական գործընթացում ունենում են շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտություն: Բացի այդ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները հաճախ ունենում են խոշոր ներդրումների անհրաժեշտություն:

525. ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը (գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն) համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մեծ աջակցություն և օգնություն են ցուցաբերում գյուղատնտեսության բոլոր բնագավառների աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

526. 2007 թ. միջազգային կազմակերպությունների կողմից ներդրվել է մոտ 536 մլն.դրամ գումար` գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու նպատակով. «Ակցիա սովի դեմ» հիմնադրամ` 34 մլն. դրամ, «Վորդ-Վիժն» կազմակերպություն` 62,5 մլն. դրամ, «ՍԵՖ» 316 մլն. դրամ, «Արեգակ» 123.5 մլն. դրամ:

527. Նշված վարկերը հիմնականում նպատակամղվել են մարզի գյուղատնտեսության զարգացմանը:

528. Ընթացիկ տարում գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի (ԾԻԳ-ի) շրջանակներում տարբեր տեսակի աշխատանքներ կազմակերպելու նպատակով ներդրվել է 31.3 մլն. դրամ գումար, իսկ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գրասենյակի (ԻՖԱԴ-ի) կողմից ոռոգման ջրատարի կառուցման նպատակով 52.5 մլն. դրամ գումար: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև 2009 թ. ընթացքում:

529. Մարզում գյուղատնտեսության ոլորտին տրամադրված ներդրումների քանակի և դրանց ծավալների վերաբերյալ ներկայացված տվյալները վկայում են, որ ընդհանուր առմամբ չի բավարարում մարզի գյուղացիական տնտեսությունների վարկավորման պահանջը, որը խոչընդոտող գործոն է գյուղատնտեսության վերարտադրության, տեխնիկական վերազինման, արտադրության արդյունավետության ապահովման համար:

530. Մարզի գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներից մեկը ճյուղի վարկավորումն է` կապված ինչպես վարկավորման ծավալների, այնպես էլ ժամկետների տոկոսադրույքի և գրավադրման պայմանների հետ:

531. Ներկա իրավիճակի վերլուծությունը և Սյունիքի մարզի գյուղատնտեսության ճյուղի առջև ծառացած հիմնախնդիրների բացահայտումը հնարավորություն է տվել սահմանելու ծրագրի հիմնական ուղղությունները:

 

Սյունիքի մարզի գյուղատնտեսության ճյուղի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների ու խոչընդոտների (ՈՒԹՀՎ) վերլուծությունը

 

532. Մարզի գյուղատնտեսության ճյուղում ներկա իրավիճակի վերլուծությունը և հիմնախնդիրների բացահայտումը հնարավորություն է տվել իրականացնելու տվյալ բնագավառում ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների ու խոչընդոտների վերլուծություն:

 

ՈՒժեղ կողմեր են

 

1) գյուղատնտեսական հողային ռեսուրսների որոշակի առկայությունը (մարզին է պատկանում հանրապետության վարելահողերի 5.6%-ը, բազմամյա տնկարկների 10.7%-ը խոտհարքների 10.8%-ը, արոտավայրերի 7.1%-ը)

2) գյուղատնտեսության մասնագիտացումը պայմանավորող բնական պայմանների բազմազանությունը

3) մսակաթնային անասնապահության և հատկապես խոզաբուծության համար զարգացման հնարավորությունների առկայությունը

4) խոզերի գլխաքանակով հանրապետության մարզերի մեջ առաջատար տեղում լինելու հանգամանքը (այն 2006 թ.-ի տվյալներով կազմել է 6.9%)

5) էկոլոգիական գյուղատնտեսություն վարելու նախադրյալների առկայությունը

6) մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրության ծավալների ընդլայնման և արտադրության արդյունավետության բարձրացման ձգտումը:

 

Թույլ կողմերն են

 

1) հողային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը

2) աշխատուժի թերբեռնված օգտագործումը (գյուղատնտեսությունում ամբողջ տարին զբաղվածների տեսակարար կշիռը մարզում կազմում է 32.3%)

3) գյուղատնտեսության ապրանքայնության ցածր մակարդակը (այն մարզի կտրվածքով կազմել է 48.3%, որի հիմնական պատճառը գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքների անկատարությունն է, ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը)

4) արտադրության մասնատվածությունը (գյուղացիական տնտեսությունները ունեն փոքր չափեր և դրանց խոշորացման միտումները դեռևս զգալի չեն, մեկ գյուղացիական տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 3 հա, իսկ պայմանական անասնագլխաքանակը` 1.8)

5) գյուղատնտեսության մեջ օգտագործվող ռեսուրսների սակավության հետևանքով ագրոտեխնիկական և զոոտեխնիկական պահանջների ոչ լիարժեք կատարումը

6) գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների անկատար վիճակը և արտադրության պահանջներին համապատասխան դրանց ձևավորման չափազանց դանդաղ ընթացքը

7) ոռոգման ներտնտեսային ցանցի անբավարար վիճակը, դրանց անհամապատասխանությունը հողօգտագործման չափերին, ոռոգման ջրի մեծ կորուստների առկայությունը, դեռևս մեխանիկական ջրամատակարարման բարձր տեսակարար կշիռը, ջուր մատակարարող և ջուր օգտագործող սուբյեկտների միջև փոխհարաբերությունների անկատարությունը, ոռոգելի տարածքների սակավությունը (փաստացի ոռոգվող տարածքը ընդհանուր ցանքատարածությունների և բազմամյա տնկարկների նկատմամբ կազմում է 15.3%)

8) տոհմային գործի կազմակերպման անբավարար վիճակը, տոհմային տնտեսությունների բացակայությունը, արհեստական սերմնավորման տակ ընդգրկվող գլխաքանակի չափազանց ցածր տեսակարար կշիռը (կովերի 8.3%-ը)

9) տեխնիկական ապահովվածության ցածր մակարդակը առկա տեխնիկայի ֆիզիկական և բարոյական մաշվածությունը, դրա հետևանքով մեքենայացված աշխատանքների բարձր ինքնարժեքը և դրանց համապատասխան բարձր սակագների ձևավորումը համատեղ սկզբունքով տեխնիկայի օգտագործման կազմակերպական ձևերի կիրառումը գրեթե բացակայությունը

10) հողերի, մասնավորապես արոտների, խոտհարքների բարելավման ուղղությամբ աշխատանքների բացակայությունը

11) գյուղատնտեսության և սպասարկման ոլորտում կոոպերատիվների ձևավորման չափազանց դանդաղ ընթացքը

12) գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական հումքի վերամշակման արտադրական կարողությունների գրեթե բացակայությունը և դրանց ստեղծման դանդաղ ընթացքը

13) գյուղացիական տնտեսությունների կողմից մարքեթինգի, շուկայավարման չափազանց ցածր մակարդակը

14) գյուղատնտեսության վարկավորման ծավալների անբավարարությունը և վարկավորման տոկոսադրույքի, ժամկետների և գրավադրման անբարենպաստ պայմանների առկայությունը

15) գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի բացակայությունը:

 

Հնարավորություններն են

 

1) տնկարանային տնտեսության զարգացման, այգետարածքների ընդլայնման, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի բարելավման միջոցով գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համախառն արտադրանքի և արտադրության արդյունավետության բարձրացումը

2) տոհմային գործի և անասնաբուժական ծառայությունների վիճակի բարելավման միջոցով գյուղատնտեսական կենդանիների մթերատվության ավելացումը և անասնապահական մթերքների որակի և արտադրության արդյունավետության աճը

3) վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, մասնավորապես բազմամյա կերային մշակաբույսերի, կարտոֆիլի, հացահատիկի տարածքների ընդլայնումը

4) նպատակային վարկերի միջոցով գյուղատնտեսական հումքի վերամշակման փոքր կարողությունների ձևավորումը

5) գյուղացիական տնտեսությունների տեղեկատվության և խորհրդատվության մատչելիության բարձրացումը և համակարգի կատարելագործումը

6) գյուղատնտեսությունում իրականացվող վարկային ծրագրերի համապատասխան բաղադրիչների նպատակաուղղումը գյուղատնտեսության, վարկավորման, տնկարանային տնտեսության, սերմնաբուծության, տոհմային գործի, կոոպերացման, ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին:

 

Խոչընդոտներն են

 

1) նշված հնարավորությունների իրականացման համար գյուղացիական տնտեսությունների սեփական միջոցների բացակայությունը

2) տվյալ տնտեսությունների համար վարկային (փոխառու) միջոցների սղությունը և անմատչելիությունը

3) արտադրանքի արտահանման համար տնտեսությունների սակավ հնարավորությունները և դրա իրականացմամբ զբաղվող կառույցների գրեթե բացակայությունը

4) գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկի առկայության և ապահովագրական համակարգի բացակայությունը

5) մարզում սահմանամերձ գյուղատնտեսական հողերի առկայությունը:

 

7.2. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակները և ռազմավարությունը

 

Ծրագրի հիմնական նպատակը

 

533. Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում գյուղատնտեսության գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները, բարձրացնել արտադրության արդյունավետությունը, լուծել իրացման հիմնախնդիրները, որի արդյունքում կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կկրճատվի աղքատությունը գյուղական բնակավայրերում:

 

Ոռոգման համակարգեր

 

534. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ոռոգման համակարգի բարեփոխումներ» ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգի կառավարման մասնակցային ձևը, որը նպատակ ունի բարելավելու և հուսալի դարձնելու ոռոգման համակարգը: Այդ բարեփոխումների էական մասն է կազմում Ջրօգտագործողների ընկերությունների ստեղծումը, որոնց վերապահված է երկրորդական և երրորդական ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումը:

535. Այս բնագավառում նախատեսվող կարևոր միջոցառումներն են.

1) ոռոգման գոյություն ունեցող համակարգերի և ոռոգման կարիքների գույքագրումը

2) ջրօգտագործողների գործող համակարգի վերջնական ձևավորումը

- համակարգում էներգակիրների ծախսերի կրճատումը և ինքնահոս ջրամատակարարումների ընդարձակումը

3)փոքր և միջին կարգավորման ջրամբարների կառուցումը

- համայնքներում ոռոգելի և խմելու ջրի վերաբերյալ առկա խնդիրների ուսումնասիրումը և դրանց լուծման միջոցառումների ժամանակացույցի կազմումը:

536. Մարզում գյուղատնտեսական մշակաբույսերից երաշխավորված և բարձր բերք ստանալու կարևորագույն պայմանը ոռոգման համակարգերի անխափան աշխատանքն է:

537. Մարզի 43846 հա. վարելահողերից ոռոգվում են 6880 հա-ը, որը խիստ ազդում է գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացման և հողի մշակության արդյունավետության բարձրացման վրա: Խնդիրը կարգավորելու համար, մարզում վերակառուցվել և վերանորոգվել է ոռոգման ինքնահոս ջրագծերը, մայր առուները և ներքին ցանցերը, որի արդյունքում ավելացել է ոռոգման ցանքատարածությունները:

538. 2006 թ. մարզում առկա վեց ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգվել է 1941 հա ցանքատարածություն, մատակարարվել է 7.1 հազ. խ.մ. ջուր, հավաքվել է 49679 հազ. դրամ վարձավճար, կամ վարձավճարների գանձումը կազմել է 79%, 2005 թ-ի համեմատությամբ ապահովելով 15% աճ:

539. 2007 թ-ին ոռոգվել է 1173 հա ցանքատարածություն, մատակարարվել է 6506 հազ.խմ. ջուր, հավաքագրվել` 36358 հազ. դրամ վարձավճար, կամ վարձավճարների գանձումը կազմել է 72%:

540. 2008 թ-ին անհրաժեշտ ուշադրություն է դարձվել մարզում գործող 6 ջրօգտագործողների ընկերության գործունեությանը, որոնց միջոցով կազմակերպվել է 1597 հա ցանքատարածությունների ոռոգման աշխատանքներ, մատակարարվել է 5566 հազ.խմ. ջուր, կամ վարձավճարների գանձումը կազմել է 83%:

541. «Ոռոգման համակարգերի հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2008 թ. վերանորոգվել է Աշոտավանի պոմպակայանը 7.46 մլն. դրամ արժողությամբ: Պոմպակայանի վերանորոգման լրացուցիչ ոռոգվում են համայնքի շուրջ 50.0 հա տնամերձ հողատարածքները, որոնց սպասարկման տակ կա 92 ջրօգտագործողներ: Պոմպակայանի վերանորոգմամբ վերացել են Աշոտավանի համայնքի ոռոգման հետ կապված խնդիրները:

542. «Հայջրնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ն «Հազարամյակի մարտահրավեր Հայաստան հիմնադրամ» ՊՈԱԿ-ի պատվերով իրականացրել է «Սպանդարյանի (16.6 կմ երկարությամբ), Մեղրիի (33 կմ), Ծավ-Շիկահողի (9 կմ) և Նորաշենիկի (6.6 կմ) ինքնահոս ջրագծերի» նախնական նախագծերի կազմումը, որոնց համաձայն պետք է ոռոգվի Սպանդարյանում` շուրջ 1400.0 հա, այդ թվում նաև Իշխանասար համայնքի 179.0 հա-ը, Մեղրիի` 797.0 հա, Ծավ-Շիկահողի` 178 հա և Նորաշենիկի` 160 հա հողատարածքները: Նախնական հաշվարկներով Սպանդարյանի ջրագծի իրականացման արժեքը կազմել է շուրջ 912.0 մլն.դրամ, Մեղրիինը (վերջնական նախագծի համաձայն)` 1.8 մլրդ դրամ, Ծավ-Շիկահողինը` շուրջ 450.0 մլն դրամ և Նորաշենիկինը` շուրջ 400.0 մլն դրամ:

543. «Հազարամյակի մարտահրավեր» Հիմնադրամ-Հայաստան ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Մեղրի ոռոգման ինքնահոս համակարգի» կառուցումը, որով Սյունիքի մարզի Մեղրի տարածաշրջանի շուրջ 682 հա հողատարածքներ, այդ թվում նաև 8 պոմպակայաններով ոռոգվող 632 հա հողատարածքները կոռոգվեն ինքնահոս եղանակով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Որոտան-2 պոմպակայանի վերականգնումը, որը հուսալի ոռոգում կապահովի մոտ 400 հա հողատարածքներում: Նախնական հաշվարկներով վերականգնման արժեքը կազմում է շուրջ 515 մլն դրամ:

544. Ոռոգման համակարգերի բարելավման համար նախատեսված ֆինանսավորումների ծավալները տրված են Հավելված 11.2-ում:

 

Իրացման շուկայի մատչելիության և արտադրողի պաշտպանվածության ապահովումը

 

545. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆերմերների համար ներկայումս հրատապ է գյուղմթերքի մեծածախ շուկաների ձևավորումը: Այսօր ֆերմերներն իրենց արտադրանքն իրացնում են տարերայնորեն, պատահական վայրերում: Այս առումով, ինչպես նշվել է, կարևորվում է Մեղրիի ժամանակակից պահանջներին համապատասխան մեծածախ շուկայի ձևավորվումը, որը կօգնի նաև հանրապետության մյուս մարզերի գյուղմթերք արտադրողներին բերքի կազմակերպված իրացման և արտահանման գործում:

546. Սահմանված չափանիշներին համապատասխան պահեստային և սառնարանային տնտեսությունների բացակայության պատճառով, ֆերմերներն իրենց մթերքներն իրացնում են կարճ ժամանակահատվածում և այդ դեպքում մեծ գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրները, ապահովել հետադարձ կապը ֆերմերների հետ ծրագրերի իրագործման ընթացքում, մարզի տարածաշրջաններում ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի աջակցության գրասենյակներ:

 

Գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների և ներդրումների ավելացում

 

547. Ինչպես նշվել է ֆինանսական միջոցների մատչելիությունը կարևորագույն դեր ունի գյուղացիական տնտեսությունների տնտեսական բազայի ամրապնդման և գյուղարտադրության զարգացման համար: Դրա հետ կապված սկզբունքային նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի վարկավորման տոկոսադրույքների իջեցումը և գրավի պայմանների մատչելիության ապահովումը: Այս առումով անհրաժեշտ է հիշատակել Հայգյուղփոխբանկի նոր ռազմավարությունը, որի համաձայն էապես իջեցվեցին վարկային տոկոսադրույքները այն համայնքների համար, որտեղ չկան ժամկետանց պարտավորությունների բանկի նկատմամբ և որոշ միկրովարկերի համար պարզեցվեցին գրավի ձևակերպումները (առանց նոտարական վավերացման): Նման միտումների զարգացումը կմեծացնի վարկերի մատչելիությունը, նորանոր մասնակիցներ կընդգրկվի վարկավորման գործընթացում և կարևոր խթան կհանդիսանա գյուղատնտեսական արտադրության համար:

548. Առաջիկայում հողերի կադաստրային արժեքի վերագնահատումը էապես կընդլայնի բանկային վարկավորման հնարավորությունները:

549. Անհրաժեշտ է առավել նպատակային օգտագործել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Գյուղատնտեսության բարեփոխումներին աջակցություն» նոր ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ նախատեսվող «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտի վարկավորման առաջարկի պայմաններում գները լինում են զգալիորեն ցածր, քան ձմռան և վաղ գարնան ամիսներին: Պահեստային և սառնարանային տնտեսությունների ձևավորումը կնպաստի գյուղացիական տնտեսությունների եկամուտների և վերարտադրողական կարողությունների ընդլայնումը:

550. Պահեստային և սառնարանային տնտեսությունները գյուղական համայնքներում նպատակահարմար է կազմակերպել համատեղ օգտագործման (կոոպերատիվ) սկզբունքով: Պահանջվող ֆինանսավորումը սկզբնական ժամանակահատվածում հնարավոր է իրականացնել դրամաշնորհային ծրագրերով, այնուհետև նպատակային վարկերի և մասնավոր ներդրումների միջոցով:

551. Անասնապահությամբ մասնագիտացված Սյունիքի մարզում իրացման շուկայի մատչելիությանը և արտադրողի շահերի պաշտպանությանն ուղղված քայլ կարող է լինել գյուղական համայնքներում կաթի հավաքման և նախնական վերամշակման կետերի և փոքր սպանդանոցների հիմնումը:

552. Իրացման շուկայի մատչելիությունը և սպառողների շահերի պաշտպանվածությունը կնպաստի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման, վերամշակման գործառույթ ունեցող տնտեսավարող սուբյեկտների կայացմանը:

553. Սյունիքում գյուղատնտեսության զարգացման ոլորտներից մեկը կարող է դառնալ ծխախոտի հումքի արտադրությունը: Նախկինում մարզի նախկին շրջաններում այն որոշակիորեն զարգացած էր: Օրինակ` Ղափանի նախկին շրջանում 1983 թվականի տվյալներով ծխախոտի ցանքատարածությունները կազմում էին 133 հա, որից ստացվել էր 1654 տոննա ծխախոտի հումք, միջին բերքատվությունը կազմում էր 12.4 ցենտներ: Այսօր հայրենական ծխախոտ վերամշակող և արտադրող ձեռնարկությունների առկայության պայմաններում սա հնարավոր տարբերակ է և արտադրանքի իրացումն ապահովված կլինի:

554. Մի շարք գյուղական համայնքներում անհրաժեշտ է իրականացնել կրծողասպան (դեռատիզացիոն) աշխատանքներ (գյուղապետարանների շենքերի, դպրոցների և մանկապարտեզների մասով), որի համար կպահանջվի տարեկան շուրջ 6 մլն դրամ գումար:

 

Խորհրդատվական ծառայությունների ընդլայնումը

 

555. Խորհրդատվական ծառայությունների բնագավառում Սյունիքի մարզի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է այդ ծառայությունների մատչելիության բարձրացումը, նրանց առավել նպատակային, հասցեացված օգտագործումը: Ծրագրի ռազմավարությունը այս ուղղությամբ ենթադրում է հետևյալ կարևոր միջոցառումների իրականացումը:

1) Մարզային ուսուցողական-խորհրդատվական ծառայության կողմից կազմակերպել ուսուցողական-խորհրդատվական դասընթացներ գյուղմթերքների արտադրության և վերամշակման առաջավոր տեխնոլոգիաների վերաբերյալ

2) Անցկացնել սեմինար դասընթացներ տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի տարբեր ձևերի, արմատավորման ուղղությամբ

3) Ֆերմերներին տրամադրել խորհրդատվություն նոր ներդրվող թունաքիմիկատների, պարարտանյութերի օգտագործման կանոնների վերաբերյալ

4) Մշակել տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ գյուղատնտեսությանը վերաբերվող մասնագիտական աշխատանքների մասին:

 

Վերամշակող ձեռնարկությունների արդյունավետության բարձրացումը և ընդլայնումը

 

556. Մարզի բոլոր տարածաշրջաններում անհրաժեշտ է ստեղծել կամ վերագործարկել կաթի մթերման և վերամշակման, միս և մսամթերք վերամշակող կառույցներ, կազմակերպել պտղի, բանջարեղենի չորացման փոքր արտադրամասեր, ծխախոտ ֆերմետացիոն և բուսայուղերի արտադրության փոքր արտադրամասեր, բրդի ընդունման և լվացման կետեր, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասեր, բնական հյութերի և խտահյութերի արտադրության, կաշվի, մորթեղենի վերամշակման, դեղաբույսերի արտադրության և փաթեթավորման արտադրամասեր և այլն:

557. Այս նպատակին կարելի է հասնել` ընդլայնելով արտադրանքի իրացման հնարավորությունները, ակտիվորեն համագործակցելով գոյություն ունեցող և պոտենցիալ գնորդների հետ: Առաջնահերթությունը պետք է տրվի փոքր ձեռնարկությունների ստեղծմանը: Մարզում ՓՄՁ-ների գործունեության ակտիվացումը կնպաստի համապատասխան ենթաճյուղերի վերականգնմանը: Անհրաժեշտ է նաև բանջարաբոստանային կուլտուրաների և պտղաբուծության զարգացման հետ համատեղ նախապայմաններ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, պահպանության և իրացման համար: Այս առումով կարևորվում է մարզում սառնարանային տնտեսության ստեղծումը:

558. Մարզում ներկայումս գործող գյուղատնտեսական հումք վերամշակող արտադրություններից են «Մեղրիի պահածոների գործարանը», «Կապանի պահածոների գործարանը» (գործում է փոքր կարողությամբ):

559. Գյուղատնտեսական հումքի վերամշակող կարողությունների ձևավորումը և գոյություն ունեցող արտադրությունների ծավալների ընդլայնումը հնարավոր է դրամաշնորհների, նպատակային վարկերի միջոցով:

560. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրագործման համար պահանջվող ֆինանսական միջոցները ներկայացված են Հավելված 7.1-ում:

561. Ծրագրի հաջող իրագործման դեպքում ակնկալվում են հետևյալ վերջնական արդյունքները.

1) մարզի հողային ռեսուրսների նպատակային օգտագործման ապահովում

2) բուսաբուծական մթերքների` հատկապես տարբեր պտղատեսակների, կարտոֆիլի, հացահատիկի արտադրության ծավալների ավելացում, արդյունավետության բարձրացում, մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացում, հատկապես պտղի և դրանց վերամշակումից ստացված արտադրատեսակների արտահանման ծավալների էական ավելացում

3) անասնապահական մթերքների` հատկապես մսի, կաթի, արտադրության ծավալների ավելացում, արտադրության արդյունավետության բարձրացում, անասնապահական մթերքների ապրանքայնության բարձրացում

4) մասնագիտացված տնկարանային և սերմնաբուծական տնտեսությունների (տարբեր պտղատեսակների, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի) ձևավորում, որոնք հիմնականում կբավարարեն գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բարձրորակ տնկանյութի և սերմացուների նկատմամբ

5) բույսերի պաշտպանության (հատկապես պտղատու այգիներում) պայքարի կենտրոնացված միջոցառումների իրականացում

6) մարզում տոհմային տնտեսությունների ձևավորում, արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում և կատարելագործում, տոհմաբուծական ծառայությունների ձևավորում

7) կերային բազայի ընդլայնում, բազմամյա արժեքավոր կերային մշակաբույսերի ծավալների ավելացում, խոտհարքների և արոտների արդյունավետ օգտագործում

8) մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան փոքր վերամշակող արտադրական կարողությունների (պտղի, կաթի, մսի, բրդի) ձևավորում

9) գյուղատնտեսական տեխնիկայով մարզի ապահովվածության մակարդակի բարձրացում, տեխնիկայի համատեղ օգտագործման (կոոպերացման սկզբունքով) կառույցների ձևավորում

10) տեղեկատվական և խորհրդատվական համակարգի կատարելագործում և մատչելիության մակարդակի բարձրացում

11) խոշոր ապրանքային ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորում

12) մարզում ապահովագրական համակարգի ձևավորման համար նախադրյալների ստեղծում

13)զարգացած համայնքային ենթակառուցվածքների առկայություն, մասնավորապես ներհամայնքային և միջհամայնքային բարեկարգ ճանապարհների, հուսալի գործող կապի և հաղորդակցության ապահովում

14) հետևողական և արդյունավետ կերպով օգտագործել մարզի հողային և մարդկային ռեսուրսները` ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման, ոռոգելի ցանքերի ընդարձակման, անմշակ հողերը ցանքաշրջանառության մեջ ներառելու միջոցով

15) ավելացնել բուսաբուծական մթերքների, հատկապես կարտոֆիլի ու հացահատիկի արտադրության ծավալները, բարձրացնել ապրանքայնության մակարդակը, էապես ընդլայնել հացահատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները

16) ավելացնել անասնապահական մթերքների, հատկապես մսի, կաթի արտադրության ծավալները, բարձրացնել անասնապահական մթերքների ապրանքայնությունը և արտադրության արդյունավետությունը

17) ընդլայնել կերային բազան, ավելացնել բազմամյա արժեքավոր կերային մշակաբույսերի ծավալները, արդյունավետ օգտագործել խոտհարքները և արոտները

18) բարելավել ոռոգման համակարգը, մասնավորապես` կառուցել նոր և վերանորոգել առկա ջրագծերը, պոմպակայանները, ջրանցքները, բարելավել ոռոգման ներտնտեսային համակարգը և վերացնել ջրօգտագործման ասպարեզում առկա թերություններն ու բացթողումները

19) անասնաբուժական ծառայությունների բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը և ապրանքայնության մակարդակը

20) արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով պահպանել և կատարելագործել կենդանիների տոհմային հատկանիշները

21) պատշաճ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների բարելավմանը, աջակցելով տարածաշրջաններում մասնավոր սերմաբուծական կայուն տնտեսությունների ստեղծմանը

22) յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծել գյուղատնտեսական մթերքների ընդունման մեծածախ շուկա, դրանք կահավորելով պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներով

23) գյուղական համայնքներում հիմնադրել գյուղատնտեսական մթերքների վերամշակման կառույցներ

24) աջակցել մասնագիտացված սերմաբուծական տնտեսությունների (մասնավորապես հացահատիկի և կարտոֆիլի) ձևավորմանը` մարզի գյուղացիական տնտեսությունների պահանջը բարձրորակ սերմացուների նկատմամբ բավարարելու նպատակով

25) ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների համար

26) նպատակային օգտագործել մարզում առկա գյուղատնտեսության գիտակ մասնագետների ուժերը, խորհրդատվությունը, բարելավել ճյուղերի նյութատեխնիկական սպասարկումը, մատչելիությունը

27) բարձրացնել գյուղտեխնիկայով ապահովվածության մակարդակը և տեխնիկայի օգտագործման արդյունավետությունը` կոոպերացիայի և այլ կազմակերպական ձևերով համատեղ օգտագործման մեխանիզմների ներդրման միջոցով

28) աջակցել մարզում հողերի խոշորացման և գյուղացիական տնտեսությունների միավորման գործընթացին

29) մարզի բնակչությանը սիստեմատիկաբար իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին

30) ագրոտեխնիկական, զոոտեխնիկական, անասնաբուժական պահանջների կատարման ապահովում

31) գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների բարելավում

32) գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների և ներդրումների ավելացում

33) վերամշակող ձեռնարկությունների արդյունավետության բարձրացում և ընդլայնում

34) իրացման շուկայի մատչելիության և արտադրողի պաշտպանվածության ապահովում

35) խորհրդատվական ծառայությունների ընդլայնում

36) օրենսդրական դաշտի կատարելագործում:

 

8. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

8.1 Ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

Օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալ համակարգ

 

562. Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում քաղաքականությունն ու օրենսդրությունը հիմնականում ձևավորվել և կատարելագործվել են վերջին 15 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության գործընթացներին, ստորագրել ու վավերացրել է բնապահպանական մի շարք միջազգային ու եվրոպական կոնվենցիաներ և դրանցից բխող արձանագրություններ:

563. Միջազգային այդ համաձայնագրերի ու կոնվենցիաների շրջանակներում Հայաստանը նպատակ ունի կանխարգելել կամ սահմանափակել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը, վերացնել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածությունը, մեղմացնել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները, պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռվածությունն ապահովող պայմանները, ապահովել չվերականգնվող բնական ռեսուրսների բանական և արդյունավետ օգտագործումը:

564. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և կառավարման խնդիրները մեծ չափով առկա են նաև Սյունիքի մարզում: Դրանք են` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վտանգավոր թափոնների կառավարման խնդիրները, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցումը, մարգագետինների բարելավումը և արդյունավետ օգտագործումը:

565. Վերջին տարիների ընթացքում, օրենսդրական դաշտի բարելավման առումով, բավականին մեծ աշխատանք է կատարվել նշված խնդիրների լուծման համար. ընդունվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք իրավական ակտեր և ծրագրեր: Դրանցից կարելի է նշել ՀՀ նոր անտառային օրենսգիրքը (2005 թ.) և Հայաստանի անտառների ազգային ծրագիրը (2005 թ.), «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքը (2005թ.), «Թափոնների մասին» ՀՀ օրենքը (2004 թ.), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը (2006 թ.), «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը (2005 թ.), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը (2006 թ.), «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքը (2006 թ.) և «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը (2007 թ.) և այլն:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում