Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(10-րդ մաս)

 

1.6. Բնակարանաշինություն և քաղաքաշինական այլ խնդիրներ

 

631. Մարդկային աղքատության հետ առնչվող հիմնախնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ Սյունիքի մարզի մարդկային աղքատության հաղթահարման գերակայություններն առնչվում են նաև բնակչության բնակարանային ապահովման, քաղաքային տնտեսության բարեկարգման հիմնախնդիրների լուծման հետ, որոնց վերջնական նպատակը պետք է լինի մարզի բնակչության համար արժանավայել կենսապայմանների ապահովումը:

632. Մարզի բնակավայրերի, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար լուրջ խնդիր է մնում բնակարանային ապահովվածության հարցը:

633. Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով մարզի 17 բնակավայրերում 54 անհատական տներ քանդվել էին հիմնովին, իսկ 118 անհատական տուն դարձել չշահագործվող, վերականգնման ենթակա: Նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին լուծվել է հիմնովին քանդված անհատական տների բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը: Մինչև 2007 թվականը չշահագործվող, վերականգնման ենթակա տների վերականգնման նպատակով ՀՀ պետական բյուջեով կամ այլ աղբյուրներով ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված 45,0 մլն. դրամի հաշվին ցույց տրված պետական ֆինանսական աջակցության շնորհիվ վերականգնվել է 31 անհատական տուն, իսկ մնացած 87 տների բնակիչները դեռևս գտնվում են անօթևան վիճակում: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով վերոհիշյալ նպատակի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

634. Մարզի 23 համայնքներում տարբեր պատճառներով և հիմնականում սողանքային երևույթների հետևանքով 236 անհատական տներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որից 93-ը` 5-րդ և 4-րդ աստիճանի, որոնք ըստ գործող նորմատիվների ենթակա են վերաբնակեցման: Նշված խնդրի լուծման նպատակով 2003-2006 թվականներին ՀՀ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին 39.765 մլն. դրամով բնակարաններ են գնվել Քարահունջ գյուղի սողանքային գոտում գտնվող 5-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 8 անհատական տների բնակիչների համար: ՀՀ 2008-2009 թվականների պետական բյուջեներով վերոհիշյալ նպատակի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

635. Մարզում առկա են նաև 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 29 բազմաբնակարան շենքեր (781 բնակարան), որոնք ամրացման կամ վերաբնակեցման կարիք ունեն: Նախորդ տարիներին պետական բյուջեներով կամ այլ աղբյուրներով նշված խնդրի լուծման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

636. 1968 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Լեռնաձոր և Շիշկերտ գյուղերում վնասվել էր գյուղերի ողջ բնակարանային ֆոնդը: 35 ընտանիք Լեռնաձոր և 67 ընտանիք Շիշկերտ գյուղերում (Ծավ համայնքի տարածքում) դեռևս շարունակում են բնակվել շահագործման ժամկետը սպառած, քայքայված, բնակության համար ոչ պիտանի վիճակում գտնվող փայտյա տներում: Նախատեսվում է նրանց համար պետական միջոցների հաշվին կառուցել նոր բնակելի տներ:

637. Մեղրի քաղաքում 42 սոցիալապես անապահով ընտանիքներ բնակվում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ և վթարային վիճակում գտնվող, 1800-ական թվականների վերջում կառուցված նախկին հիվանդանոցի և Մեղրի քաղաքի կիսաքանդ վիճակում գտնվող նախկին դպրոցի շենքերում, ինչպես նաև 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող անհատական տներում: ՄԶԾ-ով նախատեսվում է այս ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով կառուցել մեկ բազմաբնակարան շենք

638. Բնակարանաշինության 2010-2013 թթ. ֆինանսավորումը ներկայացված է Հավելված 10.5-ում:

 

1.7. Բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգում

 

639. Շարունակում է հրատապ մնալ բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի հիմնանորոգման խնդիրը: Չնայած վերջին 4 տարիներին կատարված որոշ աշխատանքների, ՀՀ Սյունիքի մարզում առկա 601 բազմաբնակարան շենքերի ավելի քան 70%-ը, հատկապես դրանց ընդհանուր սեփականություն հանդիսացող մասերը (տանիքներ, վերելակներ և այլն) 30 տարուց ավելի է, ինչ հիմնանորոգման չեն ենթարկվել և գտնվում են խիստ անբարվոք վիճակում: Շենքերի մեծ մասում անձրևաջրերը թափանցում են ներս, թուլացնում կրող պատերի ու կոնստրուկցիաների ամրությունը: 2008 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 150,0 մլն. դրամ է հատկացվել Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման նպատակով, որի շնորհիվ հիմնանորոգվել է 26 բազմաբնակարան շենքերի տանիքներ:

640. Հաշվի առնելով, որ մարզի քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման համար նախատեսվող ծրագիրը երկարաժամկետ է, որի արժեքը ըստ նախնական հաշվարկների կազմում է 1030,0 մլն. դրամ, ՄԶԾ-ով նախատեսվում է 2012 թվականին վերոհիշյալ նպատակով հատկացնել 247,0 մլն. դրամ: Միաժամանակ նախատեսվում է 2012 թվականին 100,0 մլն. դրամ Կապան քաղաքի բազմահարկ շենքերի վերելակների նորոգման նպատակով, որի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 310,0 մլն. դրամ:

641. Նախատեսվում է նաև հիմնանորոգել Մեղրի և Ագարակ քաղաքների քաղաքապետարանների վարչական շենքերի լանջավոր տանիքները, որի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 9,0 և 5,0 մլն. դրամ:

Բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգման ֆինանսավորումը ներկայացված է Հավելված 10.5-ում:

 

1.8. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ձևավորում

 

642. Մարզի քաղաքային բնակավայրերում առկա 601 բազմաբնակարան շենքերից 333-ը ընդգրկված են 24 համատիրությունների մեջ, այդ թվում Կապան, Քաջարան և Դաստակերտ քաղաքների բոլոր բազմաբնակարան շենքերը: Շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը օրենքով սահմանված կարգով սեփականատերերի միջոցով իրականացնելու, շենքերի պահպանումը, շահագործումը և նորոգումը պատշաճ մակարդակով կատարելու նպատակով, նախատեսվում է ՄԶԾ-ի ժամանակահատվածում Գորիս, Մեղրի և Ագարակ քաղաքներում ձևավորել ևս 12 համատիրություն, որոնց մեջ կընդգրկվի 140 բազմաբնակարան շենք` համաձայն ստորև ներկայացվող ժամանակացույցի.

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ Սյունիքի մարզի քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի

կառավարման մարմինների ձևավորման

 

._________________________________________________________.

|ՀՀ|Քաղաքի   |Նախատեսվող    |Համատիրության|Կառավարման     |

|  |անվանումը|կառավարման    |մեջ ընդգրկվող|մարմնի ստեղծման|

|  |         |մարմինը       |բազմաբնակարան|ժամկետը        |

|  |         |              |շենքերի թիվը |(եռամսյակ,     |

|  |         |              |             |տարի)          |

|__|_________|______________|_____________|_______________|

|1 |ք. Մեղրի |Համատիրություն|     28      |I եռ. 2010 թ.  |

|__|_________|______________|_____________|_______________|

|2 |ք. Գորիս |Համատիրություն|      3      |IV եռ. 2010 թ. |

|__|_________|______________|_____________|_______________|

|3 |ք. Գորիս |Համատիրություն|     12      |IV եռ. 2010 թ. |

|__|_________|______________|_____________|_______________|

|4 |ք. Գորիս |Համատիրություն|     14      |I եռ. 2011 թ.  |

|__|_________|______________|_____________|_______________|

|5 |ք. Գորիս |Համատիրություն|      2      |I եռ. 2011 թ.  |

|__|_________|______________|_____________|_______________|

|6 |ք. Գորիս |Համատիրություն|      3      |II եռ. 2011 թ. |

|__|_________|______________|_____________|_______________|

|7 |ք. Գորիս |Համատիրություն|      4      |III եռ. 2011 թ.|

|__|_________|______________|_____________|_______________|

|8 |ք. Գորիս |Համատիրություն|      6      |IV եռ. 2011 թ. |

|__|_________|______________|_____________|_______________|

|9 |ք. Գորիս |Համատիրություն|     17      |I եռ. 2012 թ.  |

|__|_________|______________|_____________|_______________|

|10|ք. Գորիս |Համատիրություն|      2      |II եռ. 2012 թ. |

|__|_________|______________|_____________|_______________|

|11|ք. Գորիս |Համատիրություն|     14      |III եռ. 2012 թ.|

|__|_________|______________|_____________|_______________|

|12|ք. Ագարակ|Համատիրություն|     35      |III եռ. 2012 թ.|

._________________________________________________________.

 

10.9. Կայուն զարգացման ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումներ

 

643. Մարզի բնակավայրերում տարբեր աստիճանի վնասվածություն ունեցող 236 անհատական տների ու որոշակի թվով տարբեր շինությունների հիմնական մասը գտնվում է մարզում առկա բազմաթիվ սողանքային գոտիներում:

644. Հետագայում անկանխատեսելի իրավիճակներից զերծ մնալու նպատակով ՄԶԾ ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ և գեոդեզիական ռեժիմային դիտարկումներ` սողանքային պրոցեսի ակտիվությունը որոշելու, նրա հետագա զարգացումը հսկելու, ինչպես նաև շենքերի հետագա դեֆորմացիաները կանխատեսելու, դրա հիման վրա հիմնավորված միջոցառումներ ընտրելու և իրականացնելու նպատակով (Հավելված 10.4):

 

11. ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

11.1. Ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

645. Մարզային և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը ինչպես ԿԶԾ, այնպես էլ Սյունիքի մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է: Մարզում ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրները կապված են խմելու ջրի մատակարարման (ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և որակի բարելավման), կոյուղիների (ներառյալ մաքրման կայանների վերակառուցման և կառուցման), անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների (հատկապես գյուղական բնակավայրերի), ինչպես նաև գազամատակարարման խնդիրների հետ: Այս խնդիրները հատկապես գերակա են այն համայնքների համար, որոնք սահմանամերձ են և որոնց բնակչությունը հեռանում է հայրենի վայրերից, ինչպես նաև մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների համար:

 

11.2 Ճանապարհաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ

 

646. Ֆիզիկական մեկուսացվածությունը ԿԶԾ-ում սահմանված է որպես կարևորագույն գործոն, որը խոչընդոտում է կենսաբանական, սոցիալական ու հոգևոր-մշակութային պահանջմունքները բավարարելուն: Հայաստանում աղքատության մակարդակը ուղղակիորեն կապված է մարզերը Երևանից, համայնքները մարզկենտրոններից հեռավորության հետ և հատկապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխիթար վիճակի հետ: Այս առումով աղքատության աստիճանը ուղղակիորեն կապվում է ճանապարհային ցանցի վիճակի հետ:

647. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է ռեսուրսներն ուղղել համայնքային նշանակության ճանապարհների շինարարությանը` հաշվի առնելով աղքատության վրա վերջիններիս առավել մեծ ազդեցության աստիճանը:

648. ՀՀ Սյունիքի մարզի միջպետական ու մասամբ հանրապետական նշանակության ճանապարհները համեմատաբար բարվոք, իսկ համայնքային ու մարզային նշանակության ճանապարհները անմխիթար վիճակում են: Համաձայն ՀՀ կառավարության 2008 թ.-ի հունվարի 10-ի N 112-Ն որոշման, ՀՀ Սյունիքի մարզով անցնում են 365.2 կմ միջպետական, 478.2 կմ հանրապետական և 220.4 կմ տեղական (որից 194.3 կմ մարզային ու 26.1 կմ համայնքային ենթակայության) ճանապարհներ: Մարզի ամբողջ ճանապարհային ցանցի տարեկան պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորման պահանջը կազմում է շուրջ 1.8 մլրդ դրամ:

649. 2006 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են տարբեր նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, պահպանման ու շահագործման, ձմեռային պահպանության համար 4699.69 մլն. դրամ ընդհանուր գումարի աշխատանքներ, այդ թվում` միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար` 1401.29 մլն. դրամ, հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար` 2546.2 մլն.դրամ (Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի հիմնանորոգում, ավարտվել է Մեղրի-Շվանիձոր 20 կմ ճանապարհահատվածի նորոգման ու ասֆալտապատման աշխատանքները), պետական նշանակության ճանապարհների պահպանման ու շահագործման համար` 552.73 մլն. դրամ, մարզային նշանակության ճանապարհների պահպանման ու շահագործման համար` 52.0 մլն. դրամ և մարզի տարածքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ձմեռային պահպանության համար` 147.47 մլն. դրամ:

650. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից հատկացված միջոցներով Սիսիան և Գորիս քաղաքներում իրականացվել են 131.8 մլն. դրամի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

651. 2007 թ. ավարտվել է Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան նոր կառուցված միջպետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները 15275.0 մլն.դրամ ընդհանուր գումարով:

652. 2007-2008 թթ. մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում իրականացվել են 786.85 մլն. դրամի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում ՀՀ կառավարության 23 նոյեմբերի 2007 թ. N 1433-Ա որոշմամբ` 323.933 մլն դրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջոցով` 256.232 մլն դրամի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կապան քաղաքի` Ա. Մանուկյան և Գ. Արզումանյան փողոցներում` 185.0 միլիոն դրամի, Սիսիանի քաղաքապետարանի կողմից` 21.0 մլն. դրամի ասֆալտապատման աշխատանքներ:

653. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2007-2008 թթ. իրականացվել են մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների Մ-2-Ագարակ-ՈՒժանիս` 500.0 մլն դրամի, Մ-2-Դավիթ-Բեկ` 310.0 մլն.դրամի, Կապան-Վաչագան` 230.0 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

654. 2007թ. մայիս ամսին գարնանային ձնհալի և սելավաջրերի հետևանքով Մ-2-Երևան-Գորիս- Իրանի սահման 244 կմ ճանապարհահատվածում ակտիվացան առկա սողանքային երևույթները: Նախագծային ինստիտուտի մասնագետների կողմից ճշտվեց սողանքի հետևանքով նշված հատվածին հասցրած վնասը: Ընդհանուր վնասի չափը կազմել է շուրջ 1250.0 մլն դրամ:

655. ՀՀ 2007-2008 թթ. ՀՀ պետական բյուջեի հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել հետևյալ կամուրջների վրա`

1) Արաքս գետի վրայի Մեղրիի կամուրջ 83000.0 հազ. դրամ

2) Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, կմ 328+180 (Ողջի գետ) Կամուրջ 4151.0 հազ.դրամ

3) ք. Կապան Ռ. Մինասյան փողոց կամուրջ 43000.0 հազ. դրամ

656. ՀՀ 2008թ. պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 18.87 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհը, ինչպես նաև Տ-8-49 ՊԽ (Մ-2)-Դավիթ-Բեկ կմ 4+152-կմ 5+252, Կապան-Վաչագան, Մ-2 Ագարակ-ՈՒժանիս տեղական նշանակության ավտոճանապարհները:

657. 2008 թ. IFAD միջազգային կազմակերպության միջոցով կատարվել են Խնձորեսկ համայնքի ավտոճանապարհների վերանորոգում 0.6 կմ` 86266.0 հազ. դրամ արժեքով:

658. «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից ավարտվել են մարզի Սալվարդ-Հացավան-Աշոտավան-Սիսիան` 12.5 կմ, Բռնակոթ-Սիսիան` 4.7 կմ, Դարբաս-Լծեն-Վաղատին-Աղիտու-Սիսիան` 20.0 կմ, Մ12 Վերիշեն-Խոզնավար ճանապարհահատվածների նախագծային աշխատանքները: Շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել համապատասխան ֆինանսավորման տրամադրման դեպքում:

 

Ճանապարհաշինության ոլորտի խնդիրները.

 

659. Մարզային ենթակայության ճանապարհների զգալի մասը անցնում է խստաշունչ և երկարաձիգ ձմեռային կլիմայական պայմաններ ունեցող լեռնային և բարձր լեռնային գոտիներով, որոնք` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, տասնյակ տարիներ նորոգման չեն ենթարկվել: Ռմբակոծությունների, ռազմական տեխնիկայի հաճախակի տեղաշարժերի և մթնոլորտային տեղումների բացասական ազդեցությունների հետևանքով, մարզային ենթակայության ճանապարհների զգալի մասը քանդվել ու դարձել են տրանսպորտային միջոցների երթևեկության համար դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի: Առավել վերանորոգման կարիք ունեն 74.4 կմ մարզային ենթակայության ճանապարհներ:

660. Առաջարկվող ծրագրերի իրականացումը կապահովի տարվա բոլոր եղանակներին տրանսպորտային միջոցների հուսալի և անխափան երթևեկությունը, մարզային նշանակության ճանապարհների երկարակեցությունը, շահագործումը և պահպանումը, համայնքների և մարզկենտրոնի միջև մշտական տրանսպորտային կապը, ինչպես նաև կկանխի հեռավոր գյուղական համայնքների բնակչության մոտ նկատվող արտահոսքի միտումը:

661. Մարզային նշանակության ճանապարհների անհրաժեշտ շահագործման, պահպանության և երկարակեցության ապահովման ծախսերի համար կպահանջվի տարեկան 300.0 մլն. դրամ:

662. Միևնույն ժամանակ այս ոլորտում նախատեսված ոչ բոլոր միջոցառումներն են ժամանակին և ամբողջությամբ իրականացվել:

663. Ամփոփելով ճանապարհաշինության ոլորտի միջոցառումների իրականացման փորձը` կարելի է գալ հետևյալ եզրահանգումների:

1) 2008 թվականի սկզբի բնակլիմայական վատ եղանակային պայմանները խաթարել են ճանապարհաշինական աշխատանքները

2) Մրցույթներն ու պայմանագրային փաստաթղթերը պատրաստելու համար չի հատկացվել բավարար ժամանակ և որպես հետևանք, աշխատանքներն սկսվեցին պլանավորվածից ավելի ուշ և ընկան արդեն եղանակային ավելի վատ շրջան: Այլ կերպ ասած, մրցույթներն անհրաժեշտ է անցկացնել փետրվար-հունվար ամիսներին

3) Համապատասխան ու բավարար երաշխիքների դիմաց կանխավճարները պետք է կապալառուներին տրվեն այն նյութերը գնելու համար, որոնց գների տատանումների հավանականությունը բարձր է (օրինակ, բիտումը)

4) Հաշվետվությունների վիճակը խնդրահարույց է: Բացի այդ, մարզպետարանին լիարժեք տեղեկատվություն չի տրամադրվում դոնորների և հասարակական կազմակերպությունների գործունեության մասին:

664. 2010-2013 թթ. մարզային զարգացման ծրագրով նախատեսվում է համապատասխան ֆինանսավորման դեպքում մարզի տարածքում նորոգել 1063.4 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհներ, բարելավել ճանապարհների պահպանությունը և շահագործումը, կառուցել Նորաշենիկ-Աղվանի-Տաթև-Լծեն-Որոտան (Սիսիան)-Նորավան-Մ2 60 կմ երկարությամբ ճանապարհը: Մարզային նշանակության ճանապարհների հիմնական նորոգումների, շահագործման, պահպանման, ձմեռային պահպանության համար 2010-2013 թթ. անհրաժեշտ է 6530600.0 հազ.դրամ, համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար` 3278154.0 հազ. դրամ:

 

Աղյուսակ 10.1. ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N112-Ն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզային նշանակության կարգավիճակ ստացած ճանապարհների, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզային նշանակության ճանապարհների նկարագիրը` ըստ տարածաշրջանների

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ծրագրի      |Ծրագրի իրականացման           |Ծրագրով նախատեսվող    |

|   |անվանումը   |անհրաժեշտության              |աշխատանքների համառոտ  |

|   |            |հիմնավորումը                 |նկարագիրը             |

|___|_________________________________________________________________|

|   |ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                               |

|___|_________________________________________________________________|

|1  |Հ-77 Կապան- |Սահմանամերձ այս գյուղերը     |6 կմ երկարությամբ     |

|   |Գեղանուշ    |տանող ճանապարհի առանձին      |ճանապարհի առանձին     |

|   |            |հատվածներ պատերազմական       |հատվածներում պետք է   |

|   |            |գործողություններից և         |իրականացվեն           |

|   |            |ռազմական տեխնիկայի հաճախակի  |հիմնանորոգման         |

|   |            |տեղաշարժերից դարձել են խիստ  |աշխատանքներ: Ճանապարհի|

|   |            |դժվարանցանելի և              |առանձին հատվածներում  |

|   |            |դժվարություններ ստեղծել      |պետք է իրականացնել    |

|   |            |հասարակական տրանսպորտի       |հակասողանքային        |

|   |            |աշխատանքների կազմակերպման    |միջոցառումներ         |

|   |            |համար:                       |                      |

|___|____________|_____________________________|______________________|

|2  |Հ-74 Մ-2-   |Սահմանամերձ այս գյուղ տանող  |8.4 կմ երկարությամբ   |

|   |Կաղնուտ     |ճանապարհը պատերազմական       |ճանապարհի առանձին     |

|   |            |գործողություններից և  տեղի   |հատվածներ ունեն       |

|   |            |ունեցած հեղեղներից դարձել է  |հիմնանորոգման         |

|   |            |անբարեկարգ ու դժվարանցանելի  |անհրաժեշտություն:     |

|___|____________|_____________________________|______________________|

|3  |Հ-78 Մ-2-   |Սահմանամերձ ու ծայրամասային  |8.0 կմ ընդհանուր      |

|   |Գեղի        |այս լեռնային գյուղի ճանապարհի|երկարությամբ ճանապարհը|

|   |            |վրա տարիներ շարունակ ծախսեր  |ունի հիմնանորոգման    |

|   |            |չանելու և  և  տեղի ունեցած   |կարիք                 |

|   |            |հեղեղների հետևանքով  այն     |                      |

|   |            |դարձել է դժվարանցանելի:      |                      |

|___|_________________________________________________________________|

|   |ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                               |

|___|_________________________________________________________________|

|1  |Հ-70 Մ-2-   |Սահմանամերձ ու ծայրամասային  |7.7 կմ ընդհանուր      |

|   |Բարձրավան   |այս լեռնային գյուղի ճանապարհի|երկարությամբ ճանապարհը|

|   |            |վրա տարիներ շարունակ ծախսեր  |հիմնանորոգման կարիք   |

|   |            |չանելու հետևանքով  այն       |ունի: Անհրաժեշտ է     |

|   |            |դարձել է դժվարանցանելի:      |իրականացնել սև        |

|   |            |                             |կոպճային ծածկի        |

|   |            |                             |վերականգնման, ինչպես  |

|   |            |                             |նաև  հեղեղներից       |

|   |            |                             |ճանապարհի առանձին     |

|   |            |                             |հատվածների            |

|   |            |                             |փլուզումների          |

|   |            |                             |հետևանքով  վերացման   |

|   |            |                             |աշխատանքներ:          |

|___|____________|_____________________________|______________________|

|2  |Տ-8-19 Մ-2- |Այս ճանապարհի վրա տարիներ    |8.7 կմ ընդհանուր      |

|   |Քարահունջ-  |շարունակ պահպանման ծախսեր    |երկարությամբ ճանապարհի|

|   |Հ-46        |չանելու հետևանքով  դարձել է  |վրա անհրաժեշտ է       |

|   |            |խիստ անբարեկարգ:             |իրականացնել ա/բ ծածկի |

|   |            |                             |նորոգման աշխատանքներ: |

|___|____________|_____________________________|______________________|

|3  |Հ-67-Մ-12-  |Սահմանամերձ այս գյուղեր      |3.5 կմ ընդհանուր      |

|   |Խնձորեսկ    |տանող ճանապարհը խիստ         |երկարությամբ ճանապարհի|

|   |            |քարուքանդ է եղել պատերազմական|առանձին հատվածներ     |

|   |            |գործողությունների և          |հիմնանորոգման խիստ    |

|   |            |ռազմական տեխնիկայի հաճախակի  |կարիք ունեն           |

|   |            |տեղաշարժերի հետևանքով:       |                      |

|___|_________________________________________________________________|

|   |ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                              |

|___|_________________________________________________________________|

|1  |Տ-8-1       |Այս ճանապարհների վրա         |4.6 կմ ընդհանուր      |

|   |Մ-2-Սիսիան  |տարիներ շարունակ պահպանման   |երկարությամբ ճանապարհի|

|   |            |ծախսեր չանելու հետևանքով     |առանձին հատվածներում  |

|   |            |դրանք դարձել են խիստ         |անհրաժեշտ է           |

|   |            |անբարեկարգ: Ա/Բ ծածկի        |իրականացնել ա/բ ծածկի |

|   |            |առանձին հատվածներ քարուքանդ  |և  սև  կոպճային ծածկի |

|   |            |են եղել դժվարություններ      |վերականգնման և        |

|   |            |ստեղծել հասարակական          |հիմնանորոգման         |

|   |            |տրանսպորտի աշխատանքի համար:  |աշխատանքներ:          |

|___|____________|_____________________________|______________________|

|2  |Հ-56 Սիսիան-|Այս  ճանապարհների վրա        |15.0 կմ ընդհանուր     |

|   |Թասիկ-Արևիս |տարիներ շարունակ պահպանման   |երկարությամբ այս      |

|   |            |ծախսեր չանելու հետևանքով     |ճանապարհներն ունեն    |

|   |            |դրանք դարձել են խիստ         |հիմնանորոգման խիստ    |

|   |            |անբարեկարգ: Ա/Բ ծածկի        |անհրաժեշտություն:     |

|   |            |առանձին հատվածներ քարուքանդ  |                      |

|   |            |են եղել դժվարություններ      |                      |

|   |            |ստեղծել հասարակական          |                      |

|   |            |տրանսպորտի աշխատանքի համար:  |                      |

|___|_________________________________________________________________|

|   |ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                                               |

|___|_________________________________________________________________|

|1  |Տ-8-34 Մ-2- |Ծայրամասային գյուղի          |Պ/խճուղուց դեպի այդ   |

|   |Կալեր       |ամրապնդում: Ճանապարհների     |գյուղը տանող 12.5 կմ  |

|   |            |անբարեկարգությունը խանգարում |ընդհանուր երկարությամբ|

|   |            |է հասարակական տրանսպորտի     |ճանապարհների վրա      |

|   |            |աշխատանքների կազմակերպմանը:  |տարիներ շարունակ      |

|   |            |                             |պահպանման ծախսեր      |

|   |            |                             |չանելու հետևանքով     |

|   |            |                             |դրանք դարձել են խիստ  |

|   |            |                             |անբարեկարգ:           |

._____________________________________________________________________.

 

665. ՄԶԾ կարևոր խնդիրներից է Սյունիքի մարզի օդանավակայանների հնարավոր շահագործման ուսումնասիրությունների հարցը և դրանց վերագործարկումը: Մարզում նախկինում շահագործվել են քաղաքացիական ավիացիայի չորս օդանավակայաններ` «Սիսիան», «Գորիս», «Կապան» և «Մեղրի», որոնցից երեքը պատկանում են ՀՀ պաշտպանության նախարարությանը և միայն «Կապան» օդանավակայանը հանձնված է Կապանի քաղաքային համայնքին: Մարզի օդանավակայանների շահագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում Փոքր ավիացիայի զարգացմանը և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Այն կապահովի մարզի ներգրավումը նոր տեխնիկական միջոցների շահագործման և տեխնոլոգիաների ներդրման գործում, կնպաստի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը և կմեծացնի մարզի դինամիկ կապվածությունը մայրաքաղաքի հետ: Մարզի օդանավակայանները երկար տարիներ չեն շահագործվել և դրանց վերագործարկման ու արդիականացման համար անհրաժեշտ կլինեն ֆինանսական ներդրումներ: Միևնույն ժամանակ, զբոսաշրջության զարգացման նպատակով մարզի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո, կարող են ստեղծվել նաև գրունտային աերոդրոմներ և թռիչքային հրապարակներ, որոնք հնարավորություն կտան խթանելու զբոսաշրջային ոլորտի արդյունավետ գործունեությունը:

666. Ծրագրավորվող տարիների ընթացքում և դրանից հետո Սյունիքի մարզում նախատեսվում է տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն: Այսպես` Հայաստանի և Իրանի միջև 2009-2013 թթ. ընթացքում նախատեսվում է կառուցել ուղիղ երկաթգիծ, որի իրականացման համար իրանական կողմը նախատեսում է տրամադրել 400 մլն դոլարի վարկ: Միաժամանակ նշված տարիներին Հայաստանում Ասիական զարգացման բանկի վարկավորմամբ նախատեսվում է իրագործել «Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքները: Այս նախագծերի իրականացման արդյունքում կապահովվեն տարանցիկ հնարավորություններ: Ճանապարհաշինության` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման վերաբերյալ տվյալները ներկայացված են Հավելված 11.1-1-ում: Համաշխարհային Բանկի միջոցների հաշվին նախատեսվում է 2010-2012 թվականներին իրականացնել շուրջ 17.9 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում (Հավելված 11.1-2): Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման դեպքում Համաշխարհային Բանկի միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել նաև Ա/ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 182+000 - կմ 191+000 (գ. Սառնակունքից մինչև գ.Սպանդարյան)` 9 կմ, Ա/ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 196+000-կմ 215+800 (գ.Անգեղակոթից մինչև Գորիսի տարածաշրջ. չհասած 4 կմ)` 19.8 կմ, Ա/ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 224+220-կմ 235+350 (գ.Հարժիսի խաչմերուկից մինչև Մ-12 սկիզբը)` 11.13 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Համապատասխան ֆինանսավորման դեպքում կվերանորոգվի Ագարակ-Կարճևան 4.01 կմ երկարությամբ ճանապարհը, որի արժեքը գնահատվել է 228.0 մլն. դրամ:

 

11.3 Ջրամատակարարում

 

667. Խմելու ջրի աղբյուրներից անվտանգ ու մատչելի օգտագործելու խնդիրը ոչ միայն Հազարամյակի զարգացման նպատակների և ԿԶԾ-ի կարևոր թիրախներից մեկն է, այլև մարդկային աղքատության հաղթահարման գործոններից է:

668. Ջրամատակարարումը մարզում իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Խմելու ջուրը ռազմավարական ռեսուրս է, որը չի մատակարարվում շատ համայնքներում, չնայած որ մարզի շատ բնակավայրերում գոյություն ունեն ջրի բնական պաշարներ: Այսպիսով` ջրամատակարարման ոլորտի խնդիրը կապված է ոչ թե ջրի պակասի, այլ հետևյալ խնդիրների հետ.

1) ջրամատակարարման համակարգերի հնամաշություն և քայքայվածություն, պահպանման և վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայություն, որը բերում է արտահոսքի ու կորուստների (հատկապես ներբնակավայրերի ցանցերում)

2) համայնքների կողմից ուշադրության պակաս

3) գանձումների ցածր մակարդակ

4) ջրի որակի խնդիրներ

5) ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի անբավարար վիճակի կամ դրանց բացակայությունը:

669. Կարիքների, արդյունավետության ու ընթացիկ վիճակի վերլուծության համար հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները.

1) տեխնիկական և տնտեսական տվյալներ

2) հիդրոտեխնիկական կառույցների վերաբերյալ տվյալներ (ծավալ, հզորություններ և այլն)

3) ջրագծերի վերաբերյալ տվյալներ (երկարություն, ինժեներական պարամետրեր)

4) կարիքներ (օրական ծավալներ` խմելու և ոռոգման ջրի համար)

5) սակագներ

6) ջրի որակական հատկանիշներ

7) ջրահեռացման ծավալներ:

670. Մատակարար-սպառող և ներդնող-շահառու փոխհարաբերությունները ճիշտ պատկերացնելու համար կարևոր է ճիշտ գնահատել փոքր համայնքների կարիքները և դրանցում ներդրումների տնտեսական նպատակահարմարությունը:

671. Ոլորտի քաղաքականությունը հիմնականում ուղղված է բնակչությանը հասանելի, մատչելի և որակյալ խմելու ջուր մատակարարելու խնդրին, որը ուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը մարզում: Հետևաբար, ոլորտում անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ներառյալ ջրամատակարարման առկա համակարգերի պահպանման և վերականգնման, ոլորտում գործող ընկերությունների կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, սակագնային քաղաքականություն մշակելիս պետք է խուսափել սակագների և սպառողական վարձերի չափազանց բարձրացման միջոցով կապիտալ ներդրումների ծախսածածկումից: Կապիտալ ծախսերը հիմնականում պետք է իրականացվեն պետության կողմից` պետական ներդրումային ծրագրերի միջոցով:

672. Ջրամատակարարող ընկերությունների կառավարման համակարգի բարելավումը նույնպես կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այդ ընկերությունների ֆինանսական կենսունակությունը պայմանավորված է շահագործման ծախսերի արդյունավետությամբ և վճարների հավաքագրման մակարդակի բարելավմամբ: Բացի այդ անհրաժեշտ է նաև նվազեցնել ջրի կորստի մակարդակը, որը հիմնականում ջրամատակարարման ցանցերի անմխիթար վիճակի հետևանքն է: Ջրի հաշվառման անկատար համակարգի բարելավումը նույնպես հանդիսանում է ոլորտի քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:

673. ԿԶԾ-ն կարևորում է խմելու ջրի մատչելիության և հասանելիության, ինչպես նաև ջրի որակի խնդիրները, որոնք էապես ազդում են բնակչության կենսամակարդակի վրա: Մարզի 7 քաղաքային և 102 գյուղական համայնքներից միայն 6 քաղաքային (Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ) և 13 գյուղական (Սյունիք, Աճանան, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Խոտ, Հարժիս, Հալիձոր, ՈՒյծ, Աշոտավան, Իշխանասար, Սպանդարյան, Կարճևան) համայնքներն են խմելու ջուրը ստանում կենտրոնացված ջրամատակարարման համակարգերից, որտեղ սահմանված կարգով կատարվում է ջրի վարակազերծում: Մյուս բնակավայրերի, հատկապես գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերը հանդիսանում են համայնքային սեփականություն և գտնվում են խիստ անբարվոք ու մաշված վիճակում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բնակչությանը ստանդարտներին համապատասխան որակյալ ջրամատակարարման հարցում: Գլխամասային կառույցները չունեն սանիտարական պահպանման գոտիներ, բնակչությանը տրվող ջուրը հիմնականում չի վարակազերծվում: Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների 12.5%-ը չունեն ջրի ծորակ տանը կամ տան բակում և օգտվում են ընդհանուր ծորակից: Մարզի 65 համայնքներ կարիք ունեն խմելու ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման և ՕԿՋ-ների կառուցման (Աղյուսակ 10.2):

 

Աղյուսակ 10.2. Սյունիքի մարզում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցառումների ծրագիր 2010-2013 թթ.

 

._____________________________________________________________.

|ՀՀ| Միջոցառման անվանումը     |Երկարու-|Խողովակի      |Բնակ-  |

|  |                          |թյունը  |տրամագիծը (մմ)|չության|

|  |                          |(կմ)    |ՕԿՋ-ի ծավալը  |թիվը   |

|  |                          |        |(խմ)          |       |

|__|__________________________|________|______________|_______|

|1 |         2                |   3    |       4      |   5   |

|__|__________________________|________|______________|_______|

|  |Ընդամենը, այդ թվում       |   -    |       -      |   -   |

|_____________________________________________________________|

|          «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող         |

|_____________________________________________________________|

|1 |Կապան քաղաքի              | 21,5   |75-300 մմ,    |  45600|

|  |ներհամայնքային ցանցի      |        |2000 խմ       |       |

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|2 |Սյունիք գյուղի արտաքին    |  3,0   |100,0 մմ,     |   1256|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|3 |Գորիս քաղաքի ներքաղաքային | 21,0   |75-300 մմ,    |  23100|

|  |ցանցի վերակառուցում,      |        |              |       |

|  |գոտիավորում               |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|4 |Քարահունջ գյուղի արտաքին  | 11,0   |89,0 մմ       |   1302|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|5 |Հարթաշեն գյուղի արտաքին   |  4,0   |89,0 մմ       |    775|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|6 |Խոտ գյուղի արտաքին ջրագծի |  5,0   |76,0 մմ       |   1029|

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|7 |Շինուհայր գյուղի արտաքին  | 34,0   |100 մմ        |   2898|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|8 |Կարճևան  գյուղի արտաքին   |  1,5   |76,0 մմ       |    273|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|_____________________________________________________________|

|                 Համայնքների կողմից սպասարկվող               |

|_____________________________________________________________|

|1 |Քաջարան քաղաքի            |  1,0   |100,0 մմ      |   8500|

|  |ներհամայնքային ցանցի      |        |              |       |

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|2 |Չայքենդ գյուղի արտաքին    |  5,0   |50,0 մմ       |     36|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|3 |Փայահան գյուղի արտաքին    |  5,0   |50,0 մմ       |     33|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|4 |Խորձոր գյուղի արտաքին     |  1,5   |76,0 մմ       |     19|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|5 |Ն. Գյոդաքլու գյուղի       |  1,5   |76,0 մմ       |    112|

|  |արտաքին ջրագծի            |        |              |       |

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|6 |Տանձավեր գյուղի արտաքին   |  1,9   |76,0 մմ       |    208|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|7 |Քաջարան գյուղի արտաքին    |  0,5   |76,0 մմ       |    190|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|8 |Խդրանց գյուղի արտաքին     |  3,6   |76,0 մմ       |     58|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|9 |Ագարակ գյուղի արտաքին     |  1,5   |76,0 մմ       |    179|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|10|Ճակատեն գյուղի արտաքին    |  7,0   |76,0 մմ       |    142|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|11|Վ. Գյոդաքլու գյուղի       |  5,0   |76,0 մմ       |    107|

|  |արտաքին ջրագծի            |        |              |       |

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|12|Եղեգ գյուղի արտաքին ջրագծի|  1,0   |50,0 մմ       |    117|

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|13|Գեղանուշ գյուղի արտաքին   |  2,0   |100,0 մմ      |    297|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|14|Գոմարան գյուղի արտաքին    |  5,5   |76,0 մմ       |     60|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|15|Կաղնուտ գյուղի արտաքին    |  2,0   |76,0 մմ       |     93|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|16|Չափնի գյուղի արտաքին      |  2,5   |76,0 մմ       |     59|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|17|Արծվանիկ գյուղի արտաքին   |  3,5   |76,0 մմ       |    567|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|18|Դավիթ Բեկ գյուղի արտաքին  |  11,0  |100,0 մմ      |    813|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|19|Վ. Խոտանան գյուղի արտաքին |  1,0   |76,0 մմ       |    193|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|20|Ծավ գյուղի արտաքին ջրագծի |  4,0   |76,0 մմ       |    118|

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|21|Շիշկերտ գյուղի արտաքին    |  2,0   |76,0 մմ       |    258|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|22|Ն. Հանդ գյուղի արտաքին    |  1,2   |76,0 մմ       |     75|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|23|Եղվարդ գյուղի արտաքին     |  3,7   |76,0 մմ       |    268|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|24|Սևաքար  գյուղի արտաքին    |  1,0   |76,0 մմ       |     98|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|25|Գեղի գյուղի արտաքին ջրագծի|  1,0   |76,0 մմ       |    146|

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|26|Սրաշեն գյուղի արտաքին     |  3,0   |76,0 մմ       |     92|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|27|Մուսալամ գյուղի արտաքին   |  1,2   |76,0 մմ       |     79|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|28|Լեռնաձոր գյուղի արտաքին   |  1,0   |76,0 մմ       |    356|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|29|Տեղ գյուղի խմելու ջրի     |  1,5   |75-100 մմ 700 |   2510|

|  |ներքին ցանցի կառուցում    |        |խմ և  300 խմ  |       |

|__|__________________________|________|______________|_______|

|30|Խոզնավար գյուղի արտաքին   |  3,6   |76,0 մմ       |    413|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|31|Խնձորեսկ գյուղի արտաքին   |  6,0   |76,0 մմ       |   2146|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|32|Որոտան գյուղի արտաքին     |  1,1   |89,0 մմ       |    291|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|33|Վաղատուր գյուղի արտաքին   |  3,6   |76,0 մմ       |    469|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|34|Քարաշեն գյուղի արտաքին    |  0,5   |89,0 մմ       |    635|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|35|Բարձրավան գյուղի արտաքին  |  38,0  |89,0 մմ       |    209|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|36|Արավուս գյուղի արտաքին    |  6,0   |100,0 մմ      |    209|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|37|Կոռնիձոր գյուղի արտաքին   |  11,5  |100,0 մմ      |   1297|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|38|Շուռնուխ գյուղի արտաքին   |  7,0   |76,0 մմ       |    208|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|39|Խնածախ գյուղի արտաքին     |  8,2   |76,0 մմ       |   1100|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|40|Թանահատ գյուղի արտաքին    |  2,4   |76,0 մմ       |    465|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|41|Մուցք գյուղի արտաքին      |  4,0   |100,0 մմ      |    375|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|42|Սալվարդ գյուղի արտաքին    |  3,7   |76,0 մմ       |    401|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|43|Շաղատ գյուղի արտաքին      |  3,7   |76,0 մմ       |   1191|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|44|Արևիս  գյուղի արտաքին     |  1,6   |76,0 մմ       |    141|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|45|Սոֆլու գյուղի արտաքին     |  7,0   |76,0 մմ       |    143|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|46|Ցղունի գյուղի արտաքին     |  4,2   |76,0 մմ       |     58|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|47|Թասիկ գյուղի արտաքին      |  9,6   |76,0 մմ       |    294|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|48|Մեղրի քաղաքի Արաքսաշեն    |  8,0   |100,0 մմ      |   4800|

|  |թաղամասի խմելու արտաքին   |        |              |       |

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|49|Ագարակ քաղաքի             |  10,5  |76,0-200,0 մմ |   4800|

|  |ներհամայնքային ցանցի      |        |              |       |

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|50|Լիճք գյուղի արտաքին ջրագծի|  1,8   |76,0 մմ       |    144|

|  |հիմնանորոգում             |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|51|Վահրավար գյուղի արտաքին   |  2,1   |76,0 մմ       |     55|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|52|Շվանիձոր գյուղի արտաքին   |  1,1   |76,0 մմ       |    282|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|53|Տաշտուն գյուղի արտաքին    |  0,8   |76,0 մմ       |    137|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|54|Վարդանիձոր գյուղի արտաքին |  9,2   |76,0 մմ       |    285|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|55|Մարալզամի գյուղի արտաքին  |  3,0   |76,0 մմ       |    102|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|56|Լեհվազ գյուղի արտաքին     |  1,3   |76,0 մմ       |    571|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

|__|__________________________|________|______________|_______|

|57|Գուդեմնիս գյուղի արտաքին  |  1,1   |76,0 մմ       |     40|

|  |ջրագծի հիմնանորոգում      |        |              |       |

._____________________________________________________________.

 

674. Մարզի բնակավայրերի և հիմնականում գյուղական բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի հիմնանորոգման, ջրահեռացման ցանցերի (կոյուղագծերի), կոյուղագծերի մաքրման ավազանների (սեպտիկների) կառուցման համար կպահանջվի 16813.5 մլն. դրամ (Հավելված 11.2): 2009 թվականի ՀՀ պետական բյուջեով 245,0 մլն. դրամ է նախատեսված Տեղ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման նպատակով, որի շրջանակներում կհիմնանորոգվի 15 կմ ջրագիծ և կկառուցվի 700 ու 300 խմ տարողությամբ երկու ՕԿՋ: Վերոնշված ներդրումները հնարավորություն կստեղծեն համայնքի ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, որը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել բնակչության խմելու ջրի մատակարարման գործը:

675. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրինության տակ գտնվող վարկային ծրագրերով Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրով նախատեսվում է մարզի 27 բնակավայրերում 3.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնել: Բացի նշված վարկային ծրագրից, Կապան քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքները ներգրավված են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից իրականացվելիք ծրագրի նախնական ցանկում:

 

11.4. Գազամատակարարում

 

676. Սյունիքի մարզի 113 բնակավայրերից գազիֆիկացված է ընդամենը 29 բնակավայր: Գազաֆիկացումը մարզի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է: Երկարատև ձմեռները և այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայությունը ընդգծում են բնական գազի մատակարարման հրատապությունը համայնքների համար: Համայնքներում գերակայություն է համարվում գազամատակարարման ցանցի կառուցումը: Այսօր «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումները բավարար չեն ապահովելու համար գազամատակարարումը նույնիսկ հիմնական գազատարին կից համայնքներում, քանի որ նման միացումները փոքր համայնքներին տնտեսապես ձեռնտու չեն:

677. Գազի առկայությունը յուրաքանչյուր տնային տնտեսությունում հնարավորություն կտա տնտեսել տարեկան շուրջ 10-12 մ3 վառելափայտ, որն իր հերթին, նշանակում է շրջակա միջավայրի էկոհամակարգի բարելավում: Համապարփակ ներդրումային պլանների միջոցով որոշ համայնքներ համակարգին կարող են միանալ ոչ մեծ կապիտալ ծախսերի շնորհիվ:

678. Գազամատակարարման ոլորտում իրականացվելիք ներդրումային քաղաքականությունը պետք է ուղղված լինի գազամատակարարման հասանելիության աստիճանի բարձրացմանը: Մարզում արդեն աշխատանքներ են իրականացվել բազմաբնակարան շենքերում լոկալ ջեռուցման համակարգերի տեղադրման ուղղությամբ: Գազամատակարարման համար կատարվող շահագործման և պահպանման բոլոր ծախսերը փոխհատուցվելու են սպառողների կողմից: Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարումը նույնպես կարևոր հարց է ջերմամատակարարման ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարելավման առումով:

679. Չնայած բաժանորդների թիվը 01.01.2009 թ. դրությամբ խորհրդային տարիների համեմատ աճել է 40,5%-ով, կամ նախկինում 15321-ի դիմաց այն կազմել է 21536 բաժանորդ, մարզում բնակավայրերի գազիֆիկացումն իրականացվում է դանդաղ տեմպերով:

680. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին 90.0 մլն. դրամի աշխատանքներ են կատարվել Արավուս ու Խնածախ գյուղերի գազիֆիկացման նպատակով: Արավուս գյուղի գազիֆիկացումն ավարտվել է, իսկ Խնածախ գյուղի գազիֆիկացման աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է կատարել ևս 185.0 մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքներ: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով վերոհիշյալ նպատակի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել:

681. Իրականացվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը երկու փուլով` Մեղրի-Քաջարան (40 կմ) հատված և Քաջարան-Արարատ (187 կմ) հատված: Ներկայումս գազամուղը պատրաստ է Իրանից գազի ընդունմանը:

682. ՄԶԾ-ով նախատեսվում է գազիֆիկացման աշխատանքներ իրականացնել մարզի 32 բնակավայրերում, այդ թվում Մեղրի և Ագարակ քաղաքներում: Գազիֆիկացման համար նախատեսվում է 2010-2013 թվականներին կատարել 6697.0 մլն. դրամի ներդրումներ (Հավելված 11.3):

683. Ամփոփելով ենթակառուցվածքների բաժինը` անհրաժեշտ է նշել, որ միջոցների անբավարարության պատճառով ենթակառուցվածքների վերականգնումն ու պահպանումը լայնածավալ չեն եղել, այնպես որ շահառուների պատկերացմամբ ներդրումների ազդեցությունը բավարար չի եղել ծառայությունների կենսունակությունն ապահովելու համար: Հետևաբար, հետագա ծրագրերով նախատեսվող միջոցառումները մանրակրկիտ կուսումնասիրվեն առավելագույնի հասցնելու համար իրականացվող միջոցառումների ազդեցությունը և մատուցվող ծառայությունների որակը:

684. Համայնքների մասնակցությունը մոնիտորինգի գործընթացներում, տեղական փորձի ու գիտելիքների օգտագործումն ու, որոշ դեպքերում, նրանց նպատակային մասնակցությունը կարող են շատ արժեքավոր լինել հատկապես այն դեպքերում, երբ խոսքը գնում է տվյալ համայնքի կողմից առաջադրված միջոցառման իրականացման աշխատանքներին:

 

12. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

12.1. Տարածքային կառավարում

12.1.1. Վարչատարածքային բաժանում

 

685. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ներկա համակարգը սահմանվել է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված և 2005 թվականի նոյեմբերի 27-ին որոշակի փոփոխությունների ենթարկված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 11.1-րդ հոդվածի` ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերն ու համայնքները: Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ 83.5-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Սահմանադրության համաձայն, 1995թ. նոյեմբերի 7-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը: Գորիսի, Կապանի, Մեղրու և Սիսիանի նախկին վարչական 4 շրջանների միավորումից ձևավորվեց ցամաքային տարածքով Հայաստանի Հանրապետության ամենամեծ մարզը` Սյունիքի մարզը, որը սկզբում ընդգրկում էր 113 համայնք, այնուհետև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում ունի 109 համայնք, որից 7-ը` քաղաքային և 102-ը` գյուղական (Հավելված 12.1):

686. ՀՀ Սահմանադրության 88.1-րդ հոդվածի համաձայն, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ Նախագահի կողմից վավերացված ՀՀ կառավարության որոշմամբ և իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ տարածքային կառավարման գործող համակարգի մեջ, մարզի կտրվածքով, մարզպետից և մարզպետարանից բացի, մտնում են նաև մարզային ենթակայության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները: Վերջինները մի կողմից ուղղակիորեն ենթարկվում են համապատասխան վերադաս մարմիններին, մյուս կողմից` հանդիսանալով պետական կառավարման մարմիններ, միաժամանակ գտնվում են մարզպետի համակարգման ոլորտում:

 

12.1.2. Գերակայություններ և հիմնախնդիրներ

 

687. Տարածքային կառավարման հարաբերություններն առանձին կարգավորող օրենք գոյություն չունի: Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Սյունիքի մարզում տարածքային կառավարման ներկա համակարգի օրենսդրական հիմքը կազմում են մի շարք առանցքային իրավական ակտեր, որոնց միջոցով էլ կարգավորվում են այդ հարաբերությունները:

688. Բնագավառում դեռևս չլուծված կարևոր խնդիրներից մեկը մարզպետարանների իրավասությունների հստակ սահմանումն է: Մարզպետների գործունեությունը հիմնականում կարգավորող «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն մարզպետներին իրավասություններ են վերապահված տնտեսական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, սակայն դրանց իրականացումը պարզաբանող դրույթների ձևակերպումը հստակ չէ:

689. Հաշվի առնելով խնդրի համապետական բնույթը` մարզպետների լիազորությունների հստակ սահմանումը պետք է դիտարկել ընդհանուր օրենսդրության վերափոխման համատեքստում: Անհրաժեշտություն է զգացվում տարածքային կառավարման բնագավառի հարաբերությունների կարգավորումն իրականացնել առանձին օրենքի միջոցով, քանզի օրենքով կարգավորումը կամրապնդի տարածքային կառավարման իրավական հիմքերը, կհստակեցնի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների բաշխումը, թույլ կտա խուսափել կրկնվող գործառույթներից, կապահովի մարզերում սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացումը:

690. Կարևոր հիմնախնդիրներից է նաև մարզի խորհրդի դերի ակտիվացումը, հաշվի առնելով այն, որ մարզպետարանի և ՏԻՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման, առկա հիմնախնդիրների քննարկման, գերակայությունների սահմանման, մարզի բնակչության բոլոր հատվածների հետ անմիջական կապ հաստատելու, ինչպես նաև զարգացման պլանավորման ու ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացները քննարկող ու հաստատող կարևոր խորհրդակցական մարմին է («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով նախատեսված է, որ մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է նաև ՀՀ Նախագահի հրամանագրով):

691. Տարածքային կառավարման բնագավառում 2010-2013 թթ. գործունեության կարևորագույն ուղղություններն են.

1) Կանոնակարգել մարզպետարանի, ՏԻՄ-երի, ինչպես նաև ոչ պետական հատվածի փոխհարաբերությունները: Սա ենթադրում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքի փոփոխություններ, ստորաբաժանումների գործառույթների, առանձին պաշտոնների անձնագրերի դրույթների հստակեցում, ստորաբաժանումների վերակազմակերպում կամ նոր ստորաբաժանումների ստեղծում, որը պետք է հաշվի առնի երկրում և մարզում տեղի ունեցող հանրային ոլորտի բարեփոխումները և դրանց շրջանակներում տարածքային կառավարման մարմինների գործառույթների արդյունավետ իրականացումը: Քաղաքացիական կամ համայնքային ծառայության անալոգիայով անհրաժեշտ է ունենալ նաև մարզպետի, մարզպետի տեղակալների և այլ հայեցողական պաշտոնների հաստատված անձնագրեր: Իրականում այս պաշտոնների` օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, իրավասությունների թվարկումը հենց այդ պաշտոնների անձնագրերի տվյալներն են: Անհրաժեշտ է համակարգել դրանք մեկ փաստաթղթի մեջ

2) Մասնագիտական հսկողության արդյունավետ կազմակերպման համար կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել և սահմանել պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգերն ու չափորոշիչները, ինչը կնպաստի ինչպես այդ լիազորությունների արդյունավետ իրականացմանը, այնպես էլ դրանց կատարման նկատմամբ պատշաճ հսկողության սահմանմանը

3) Վերահսկողության գործառույթի հստակեցմանը զուգահեռ` ավելի մեծ կարևորություն տալ մարզպետարանի համակարգման գործառույթին, ելնելով ԿԶԾ-ով ամրագրված զարգացման ու աղքատության հաղթահարման գերակայությունների տրամաբանությունից

4) Վերանայել մարզային զարգացման պլանավորման բնագավառում մարզպետարանի գործառույթները, պարտականություններն ու իրավասությունները

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բնորոշել «Տարածքային կառավարման մարմին» հասկացությունը: Այս բնորոշումը չի հստակեցված: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նշված է, որ տարածքային կառավարման մարմիններ են մարզպետները

6) Մշակել մարզպետարանի և մարզում գործող պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական հոսքերի կարգավորման հայեցակարգ, որը թույլ կտա միասնականացնել սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին վերաբերող տվյալները, ստեղծել միասնական տվյալների բանկ, որը կհանդիսանա մարզային կյանքի բոլոր բնագավառների համար պաշտոնական տեղեկատվության աղբյուր: Այս ուղղությամբ հատկապես կարևորվում է ԱՎԾ-ի տարածքային ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացումը

7) Հստակեցնել, պարզեցնել և արդյունավետ դարձնել մարզպետարանի կողմից ՏԻՄ-երին տրամադրվող մեթոդաբանական օգնությունը, դրա տրամադրման մեխանիզմը

8) Մարզային զարգացման գործընթացներում Սյունիքի մարզի խորհրդի դերը բարձրացնելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր ապահովելու նպատակով, ուսումնասիրել Սյունիքի մարզի խորհրդի գործող իրավասությունների շրջանակը: Սյունիքի մարզպետարանում կուտակվել է մեծ փորձ, որը հիմք է դնում մարզպետարանի և մարզի հասարակության միջև համատեղ գործողությունների իսկապես արդյունավետ իրականացման և դրանց հետագա զարգացման համար

9) Մշակել ոլորտային աշխատանքային խմբերի, մարզային զարգացման հանձնաժողովների, մարզի ՓՄՁ ԶՄԽ-ի կազմավորման մեխանիզմները, մշակել և հաստատել նրանց անդամների պարտականությունների և իրավասությունների ցանկը:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում