Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(11-րդ մաս)

 

12.1.3. Մարզպետարանի կառավարում

 

692. ՀՀ Սյունիքի մարզպետարանի կազմակերպական կառուցվածքը հաստատված է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1795 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով): Նշված որոշման մեջ վերջին փոփոխությունները և լրացումները կատարվել են ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 329-Ն որոշմամբ: Համաձայն վերջին փոփոխությունների` ներկայումս ընթանում է մարզպետարանի կազմակերպչական նոր կառուցվածքի ձևավորումը, որը կունենա Հավելված 12.2-ում ներկայացված տեսքը:

693. Մարզպետարանի գոյություն ունեցող կառավարման կազմակերպական կառուցվածքը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ լուծելու առկա հիմնախնդիրները և արդյունավետ կերպով իրականացնելու մարզպետի լիազորությունները: Հասարակական հարաբերությունների անընդհատ փոփոխությունները և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները թելադրեցին այդ կառավարման կազմակերպական կառուցվածքի վերափոխություններ:

694. Հետագայում այս փոփոխությունների դինամիկան կարող է շարունակվել, քանի որ համակարգը պետք է հարմարեցվի գոյություն ունեցող զարգացումներին: Կառուցվածքային փոփոխությունները պետք է դիտարկել օպտիմալության, ընդհանուր մոտեցումների պահպանման և աշխատանքների ռացիոնալ կազմակերպման տեսանկյունից:

695. Մարզի զարգացման ծրագրի իրականացումը դիտարկելու և հսկելու համար մարզպետարանում ձևավորվում է մոնիտորինգի և գնահատման համակարգ: ՄԳ համակարգը մանրամասնորեն ներկայացված է ՄԶԾ-ի «Մոնիտորինգի և գնահատման համակարգ» բաժնում:

696. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր է նաև մարզպետարանի և նրանում յուրաքանչյուր աշխատատեղի համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին` հագեցնելով մարզպետարանը համապատասխան տեխնիկայով, համակարգչային ծրագրերով և տեղեկատվության ստացման ժամանակակից միջոցներով: Վերջինս ենթադրում է նաև նոր որակական պահանջներ մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար միայն քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման շրջանակներում իրականացվող ուսուցումը բավարար չէ: Այս նպատակին կարելի է հասնել նաև լրացուցիչ ուսուցման շնորհիվ:

 

12.1.4. Քաղաքացիական ծառայություն

 

697. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետ գործունեության երաշխիքներից մեկը քաղաքացիական ծառայության համակարգն է: Ներկայումս կարելի է արձանագրել, որ այն հիմնականում կայացել է: 2001 թվականից տարածքային կառավարման համակարգում ներդրվեց քաղաքացիական ծառայությունը, որը հնարավորություն տվեց տարանջատելու քաղաքական, հայեցողական և սպասարկող պաշտոնները քաղաքացիական` մասնագիտական ծառայողներից, որպես բարձրագույն քաղաքացիական ծառայող ճանաչելով աշխատակազմի ղեկավարներին: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` դասակարգվեցին և նկարագրվեցին մարզպետարանի, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը դեռևս առաջին քայլերն են մասնագիտական քաղաքացիական ծառայության կայացման ճանապարհին:

698. Ծառայության մյուս տեսակների համար համապատասխան օրենսդրության ստեղծումը և այդ համակարգերի կայացումը խնդիր է առաջադրում վերանայելու քաղաքացիական, համայնքային և ընդհանրապես հանրային ծառայության հայեցակարգը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել այդ ծառայությունների միջև ներդաշնակեցումը, ձևավորել կապ` ծառայության մեկ տեսակից մյուսին անցնելու համար: Այս իրավիճակը պահանջում է հանրային ծառայության մասին օրենսդրության ստեղծում` ապահովելով հանրային ծառայության միասնական սկզբունքներ: Այս ենթատեքստում անհրաժեշտ է ունենալ նաև պետական ծառայության համակարգի ամբողջական նկարագիրը, որտեղ նաև պետք է սահմանվեն քաղաքական և հայեցողական պաշտոնյաներին ներկայացվող պահանջները: Դրա հետ կապված` նախատեսվում է ընդունել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտում կամբողջականացնի իրավական դաշտը: Այս կարգավորումը հնարավորություն կտա նաև ունենալու հստակ դասակարգված պաշտոնյաների ցանկ` ըստ ծառայության տեսակների և խմբերի, համապատասխան պաշտոնների անվանումներով: Մասնագիտական պաշտոնները կկապվեն կատարվող աշխատանքի բովանդակության հետ, իսկ նրանց անվանումը կհամապատասխանեցվի կատարվող աշխատանքի բնույթին: Վարչական պաշտոնները կտարանջատվեն մասնագիտականից, որը հնարավորություն կտա մշակելու անձնակազմի կառավարման տարբերակված քաղաքականություն:

699. Տարածքային կառավարման համակարգի արդյունավետությունը պահանջում է բարելավել մարզպետի և գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մասնավորապես, անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, մեխանիզմներ մշակել, համաձայն որոնց գործադիր իշխանության մարմինների տարածքային ծառայությունները պետք է տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնեն մարզպետին իրենց գործունեության, ինչպես նաև տվյալ ոլորտը բնութագրող ցուցանիշների մասին: Միաժամանակ մարզպետը պետք է հնարավորություն ունենա հանձնարարականներ տալ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, ինչը պետք է ամրագրված լինի նրանց պաշտոնների անձնագրերում:

 

12.1.5. Էլեկտրոնային կառավարում

 

700. Մարզպետարանում իրականացվել են տարածքային էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ: Ներկայումս մարզպետարանն ունի էլեկտրոնային կառավարման համակարգ: Հայաստանի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում Սյունիքի մարզն ինտերնետում ներկայացված է պաշտոնական էջով (http://syunik.region.am): Դա հնարավորություն է տալիս որոշակիորեն հրապարակային դարձնել տարածքային կառավարման մարմինների գործունեությունը` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Իհարկե, սա միայն առաջին քայլն է, որին պետք է հետևի կայքերում տեղադրված տեղեկատվության անընդհատ թարմացումը, ինչպես նաև համակարգիչներից օգտվելու` մարզպետարանի և ներուժային սպառողների գիտելիքների բարձրացումը:

701. Մարզպետարանի աշխատակիցների մեծ մասի համակարգչային ոչ բավարար գիտելիքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ օգտագործելու գոյություն ունեցող համակարգը: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վերջնականապես լուծել մարզպետարանի` համակարգիչներով և ժամանակակից կապի միջոցներով հագեցվածության հարցը, ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բնագավառում արհեստավարժ թիմ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում տեղեկատվության արհեստավարժ ընդունման, ստացման մշակման և փոխանցման անհրաժեշտությունն էլ ավելի է ուժեղանում: Պետական կառավարման ոլորտում ներկայումս տեղեկատվությունը դարձել է հզոր ռեսուրս, որն անհրաժեշտ է ճիշտ կառավարել:

 

2010-2013 թվականների ընթացքում անհրաժեշտ է.

 

1) Ապահովել մարզպետարանի ֆունկցիոնալ գործունեության ապահովման տեսանկյունից կարևոր, ներքին փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և այդ գործընթացում համակարգչային տեխնոլոգիաների պարտադիր կիրառումը

2) Մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության շրջանառությունն առավելագույն չափով իրականացնել էլեկտրոնային տարբերակով

3) ՈՒնենալ համապատասխան ծրագրային ապահովում, հատկապես լիցենզավորված հակավիրուսային ծրագրեր, որոնք առավել անվտանգ կդարձնեն տվյալների պահպանումն ու օգտագործումը, կնվազեցնեն դրանց վնասն ու կորուստը

4) Ստեղծել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային սպասարկման բաժին

5) Մշակել պաշտոնական տեղեկատվության արխիվացման, պահպանման և դրանից հետագայում օգտվելու հստակ մեխանիզմ

6) Քաղաքացիներից ստացվող նամակների գործընթացում կիրառել «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել հատկապես բնակչության հետ մարզպետարանի փոխհարաբերությունները

7) Ստեղծել միասնական տեղեկատվական ցանց Սյունիքի մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանի միջև

8) Մարզին առնչվող մի շարք գործընթացներ, այդ թվում նաև գնումների գործընթացը կազմակերպել Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

702. Էլեկտրոնային կառավարման բնագավառում Սյունիքի մարզպետարանում որոշակի քայլեր արդեն արվել են: Առկա է տվյալների որոշակի բազա, որը սակայն կարիք ունի համակարգման, տվյալների թարմացման, ինչպես նաև դրանից օգտվելու մեխանիզմների մշակման: Հաշվի առնելով տվյալների բազայի կենսունակության, ինչպես նաև բազայում պարունակվող տվյալների արդիականության ապահովման անհրաժեշտությունը, պետք է կարգավորել նաև տվյալների բազայի համալրման խնդիրները: Փաստորեն, տվյալների բազան անհրաժեշտ է վերածել տվյալների բանկի:

703. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գերակա խնդիրների ծրագրով գերակա խնդիր է համարվել նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի լուծման քայլ է հանդիսանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգի ներդրումը ՀՀ մարզպետարաններում, ծրագրերի և փաստաթղթերի կազմումը, համակարգողների և օգտվողների ուսուցումը, շահագործման ընթացքում խորհրդատվությունը, ինտերնետ կապով ապահովված ՀՀ համայնքների թվի մեծացումը, այդ համայնքների կայքերում ավագանիների որոշումների տեղադրման գործընթացի վերահսկողությունը:

 

12.2. Տեղական ինքնակառավարում

 

12.2.1. Համայնքային խնդիրներ

 

704. Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի (հետագա փոփոխություններով ու լրացումներով)` Սյունիքի մարզն ունի 135 բնակավայր, որոնք ընդգրկված են 109 համայնքների կազմում: Համայնքների վարչական սահմանների նկարագիրը տրված է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Մարզի 109 համայնքներից 7-ը քաղաքային համայնքներ են, 102-ը` գյուղական: Սյունիքի մարզում համայնքներն առավելապես կազմավորվել են «մեկ բնակավայր-մեկ համայնք» սկզբունքով: Մարզի 98 համայնքներ ընդգրկում են մեկական բնակավայր, իսկ 11 համայնքներ` 2 կամ ավելի բնակավայր: Համայնքներն ըստ բնակչության թվի ներկայացված են Աղյուսակ 12.1-ում:

 

Աղյուսակ 12.1. Սյունիքի մարզի համայնքներն ըստ մշտական բնակչության թվի 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ

 

._________________________________________________________________.

|Հ.Հ|Դասակարգում ըստ       |Համայնք-|Տոկոս   |Բնակչության|Տոկոս   |

|   |բնակչության թվաքանակի |ների    |մարզի   |ընդհանուր  |մարզի   |

|   |                      |թիվը    |համայնք-|թիվը տվյալ |բնակչու-|

|   |                      |        |ների    |համայնք-   |թյան թվի|

|   |                      |        |թվի     |ներում     |նկատմամբ|

|   |                      |        |նկատմամբ|(մարդ)     |        |

|___|______________________|________|________|___________|________|

| 1 |          2           |   3    |   4    |     5     |   6    |

|___|______________________|________|________|___________|________|

|1  |Մինչև  100 բնակիչ     |      17|    15.6|       1198|    0.77|

|___|______________________|________|________|___________|________|

|2  |101-200 բնակիչ        |      22|    20.2|       3101|    2.00|

|___|______________________|________|________|___________|________|

|3  |201-500 բնակիչ        |      34|    31.2|      10937|    7.07|

|___|______________________|________|________|___________|________|

|4  |501-1000 բնակիչ       |      14|    12.8|       9028|    5.84|

|___|______________________|________|________|___________|________|

|5  |1001-3000 բնակիչ      |      16|    14.7|      27004|   17.46|

|___|______________________|________|________|___________|________|

|6  |3001-5000 բնակիչ      |       2|     1.8|       9700|    6.27|

|___|______________________|________|________|___________|________|

|7  |5001-10000 բնակիչ     |       1|     0.9|       8500|    5.50|

|___|______________________|________|________|___________|________|

|8  |10 000-ից ավելի բնակիչ|       3|     2.8|      85200|   55.09|

|___|______________________|________|________|___________|________|

|   |Ընդամենը              |     109|   100.0|     152900|  100.00|

._________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության տվյալներ

 

705. Ներկայացված աղյուսակի վերլուծությունից պարզվում է, որ մարզի 109 համայնքներից 87-ը, (այդ թվում նաև Դաստակերտի քաղաքային համայնքը) կամ շուրջ 79.8%-ն ունեն մինչև 1000 բնակիչ, 1001-3000 բնակիչ ունեն 16 համայնքներ կամ մարզի համայնքների 14.7%-ը, 3000-ից ավելի բնակիչ ունեն 6 համայնքներ կամ ընդհանուրի 5.5%-ը:

706. Սյունիքի մարզի համայնքները օրենսդրության շրջանակներում ենթարկվել են նաև որոշակի դասակարգման:

707. Այսպես` ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» թիվ 713 որոշմամբ (հետագա փոփոխություններով ու լրացումներով) հաստատված սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկում Սյունիքի մարզից ընդգրկված է 65 համայնք (86 բնակավայր): ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» թիվ 756 որոշման (հետագա փոփոխություններով ու լրացումներով) համաձայն մարզում կա 32 լեռնային և 12 բարձր լեռնային բնակավայր: Ընդհանուր առմամբ, մարզի 109 համայնքներից 87-ն ունի սահմանամերձ, բարձր լեռնային կամ լեռնային բնակավայրեր և միայն 22 համայնք չունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ կարգավիճակ ունեցող բնակավայր/Սյունիքի մարզի համայնքների վերաբերյալ բոլոր տվյալները ներկայացված են հետևյալ հավելվածներում` Հավելված 12.1, Հավելված 12.3, Հավելված 12.4, Հավելված 12.5, Հավելված 12.6:

708. Մարզի համայնքներում կարևորագույն խնդիր է համայնքների կարողությունների բարձրացումը: Չնայած համայնքները իրավական հարթության վրա գոյություն ունեցող սուբյեկտներ են. բայց նրանց կարողությունները դեռևս թույլ են և ենթակա են հզորացման:

709. Համայնքների կարողությունների բարձրացման կարևոր նախապայման է դոտացիաների տրամադրումը: Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկն այն է, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները բոլոր համայնքներին հատկացվում են 100%-ով: Սակայն չլուծված հիմնախնդիրներից մեկը մնում է համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ապահովումը:

710. Երկրորդ կարևոր հանգամանքը մարզային և համայնքային մակարդակներում բավարար կարողությունների ապահովումն է կադրերի հարցում, որը թույլ կտա ստանձնել նոր լիազորությունները և առավել արդյունավետ կառավարել տեղերում: Կարողությունների զարգացման մեթոդներից են ուսուցողական դասընթացները, որոնք պետք է կազմակերպվեն տեղական և կենտրոնական մակարդակով կառավարության կամ դոնորների կողմից:

711. Համայնքների բյուջեների հավաքագրման կարևոր նախապայմաններից մեկը պլանավորվող բյուջեների իրատեսությունն է և բազաների հստակությունը: Պլանավորվող ժամանակաշրջանում անհրաժեշտ է շարունակել համայնքների բյուջեներում հատկապես գույքահարկի, հողի հարկի, տուրքերի բազաների ճշգրտման աշխատանքները:

712. Այս բնագավառում մարզպետարանի կարևորագույն խնդիրներից է պետական մակարդակում ընթացող նոր նախաձեռնությունների մասին ՏԻՄ-երին տեղեկացնելը և համապատասխան մեթոդաբանական օգնություն տրամադրելը:

713. Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման վարչատարածքային կարևոր խնդիրներից են համայնքների սահմանների նկարագրումն ու քարտեզագրման աշխատանքները, համայնքների գլխավոր հատակագծերի կազմումը կամ դրանց ժամանակակից պայմաններին հարմարեցումը, համայնքների բյուջետային կարողությունների ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև բյուջեների հավաքագրման մակարդակի բարձրացումը` այն հասցնելով պլանավորված մակարդակին:

714. Տեղական ինքնակառավարման բնագավառի 2009-2012 թվականների գերակայություններն են.

1) Ամրապնդել ու զարգացնել համայնքների բյուջետային կարողությունները, ինչպես նաև բարձրացնել բյուջեների հավաքագրման մակարդակը

2) Նպաստել միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը

3) Մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել համայնքներին բյուջեների կազմման ու բազաների ճշգրտման աշխատանքներում:

715. Սյունիքի մարզի զարգացումը անքակտելիորեն կապված է մարզի համայնքների զարգացման հետ: Մարզում առկա հիմնախնդիրների լուծումը մեծ մասամբ ենթադրում է համայնքային բազմաթիվ հիմնախնդիրների լուծումներ: Համայնքային կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների արդյունավետ իրականացման համատեքստում մարզի զարգացումն էլ ավելի է կարևորվում:

716. Համաձայն ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի տեղական ինքնակառավարումը ոչ միայն համայնքի տեղական նշանակության հարցերը լուծելու իրավունքն է, այլև կարողությունը: Այսինքն` համայնքները պետք է բավարար կարողություն ունենան լուծելու տեղական ինքնակառավարման` օրենսդրությամբ իրենց վերապահված հարցերը և իրականացնել լիազորությունները:

717. Հայաստանում ապակենտրոնացման քաղաքականությունը հիմնականում պայմանավորված է տարածքային մարմիններից տեղական ինքնակառավարման մարմիններին որոշակի լիազորությունների և իրավասությունների փոխանցմամբ: Այս գործընթացում կարևոր է հետևյալ սկզբունքի կիրառումը` եթե խնդիրն ավելի արդյունավետ կարող է լուծվել համայնքներում, ապա լիազորությունների փոխանցումը նպատակահարմար է, իսկ եթե լիազորությունների փոխանցումից հետո դրանք չեն կատարվում, այսինքն արդյունքը բացասական է, ապա այդպիսի ապակենտրոնացումը կարող է միայն վնաս բերել հանրությանը: Խնդիրն այն է, որ ապակենտրոնացումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ ապահովի օպտիմալություն և արդյունավետություն: Ապակենտրոնացման քաղաքականությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքների որոշակի ներուժ, որը փոքր համայնքներում բացակայում է: Այդ առումով նպատակ է դրվում խոշորացնել համայնքները` կրճատելով դրանց թիվը` միավորելով մի քանի բնակավայր մեկ համայնքի մեջ: Կառավարության կողմից խրախուսվող միջհամայնքային միավորումների ստեղծումը կարելի է համարել ապակենտրոնացման արդյունավետության բարձրացման որոշակի քայլ: Միջհամայնքային միավորումներին աջակցելու նպատակն ամրագրված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Այն նախատեսված է նաև ԿԶԾ-ում: Նոր կազմավորվելիք միջհամայնքային միավորումները պետք է ստանան պետության ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել նաև միջազգային կազմակերպությունների ջանքերն ու կարողությունները:

718. Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծման ներկա ֆոնի վրա, հաշվի առնելով մարզի աշխարհագրական դիրքը, ռազմավարական նշանակությունը, սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրեր ունեցող համայնքների մեծ տեսակարար կշիռը (79.8%), բնակավայրերի միջև եղած հեռավորությունը, բնակավայրերի բնակչության համատեղելիության և մենթալության մակարդակը (1990-ական թվականներին գյուղխորհուրդների և բնակավայրերի տարանջատումից հետո, անցած մոտ 20 տարիների ընթացքում ձևավորվել է մի սերունդ, որի համար տեղային հայրենասիրության գաղափարը որոշակիորեն արմատավորվել և դարձել է գյուղապահպանման կարևոր գործոններից մեկը) անհրաժեշտ է այս հարցում Սյունիքի մարզում ցուցաբերել որոշակի տարբերակված մոտեցում: Մարզի համայնքների խոշորացման խնդիրը քննարկվել է մարզպետարանում և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել խոշորացման հնարավոր տարբերակներից մեկը, որը շեշտադրել է «Մեկ բնակավայր մեկ համայնք» սկզբունքի առավելագույն կիրառման անհրաժեշտությունը: Աղյուսակ 12.2-ում ներկայացված է այդ տարբերակը.

 

Աղյուսակ 12.2. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների խոշորացման հնարավոր տարբերակ

 

.______________________________.

|Հ.Հ|Համայնքի  |Միավորվող      |

|   |կենտրոնը  |համայնքները    |

|___|__________|_______________|

|1  |Ագարակ    |Ագարակ         |

|   |          |_______________|

|   |          |Խդրանց         |

|___|__________|_______________|

|2  |Եղվարդ    |Եղվարդ         |

|   |          |_______________|

|   |          |ՈՒժանիս        |

|___|__________|_______________|

|3  |Սյունիք   |Սյունիք        |

|   |          |_______________|

|   |          |Վարդավանք      |

|___|__________|_______________|

|4  |Վ. Խոտանան|Վ. Խոտանան     |

|   |          |_______________|

|   |          |Տավրոս         |

|   |          |_______________|

|   |          |Շրվենանց       |

|   |          |_______________|

|   |          |Ն. Խոտանան     |

|___|__________|_______________|

|5  |Սվարանց   |Սվարանց        |

|   |          |_______________|

|   |          |Քաշունի        |

|___|__________|_______________|

|6  |Շաղատ     |Շաղատ          |

|   |          |_______________|

|   |          |Բալաք          |

|___|__________|_______________|

|7  |Լեհվազ    |Լեհվազ         |

|   |          |_______________|

|   |          |Վահրավար       |

|___|__________|_______________|

|8  |Լիճք      |Լիճք           |

|   |          |_______________|

|   |          |Տաշտուն        |

|___|__________|_______________|

|9  |Կուրիս    |Կուրիս         |

|   |          |_______________|

|   |          |Գուդեմնիս      |

|___|__________|_______________|

|10 |Թասիկ     |Թասիկ          |

|   |          |_______________|

|   |          |Թանահատ        |

|___|__________|_______________|

|11 |Սևաքար    |Սևաքար         |

|   |          |_______________|

|   |          |Չափնի          |

|   |          |_______________|

|   |          |Եղեգ           |

|___|__________|_______________|

|12 |Գորիս     |Գորիս          |

|   |          |_______________|

|   |          |Վերիշեն        |

|   |          |_______________|

|   |          |Ակներ          |

|___|__________|_______________|

|13 |Խնձորեսկ  |Խնձորեսկ       |

|   |          |_______________|

|   |          |Ներքին Խնձորեսկ|

.______________________________.

 

11.2.2. Համայնքային ծառայություն

 

719. 2001 թվականից սկսած ՀՀ պետական կառավարման ոլորտներում սկսեցին ներդրվել այդ բնագավառներում ծառայությունները կարգավորող օրենքներ: Կադրային քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն էր զգացվում նաև համայնքներում և իշխանությունները ձեռնամուխ եղան համայնքներում միասնականացված կադրային քաղաքականության ապահովմանը: 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ մտավ 2005 թ. փետրվարի 26-ից:

720. Օրենքով ամրագրված են ՀՀ-ում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները, կարգավորված են համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, պաշտոնների նշանակման, ատեստավորման, նրանց իրավական վիճակի, կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Համայնքային ծառայության ներդրման գործընթացը ենթադրում էր որոշակի ժամկետներում որոշակի քայլերի հերթականությամբ իրականացում: Այդ ամենը սահմանված է օրենքով: Օրենքի եզրափակիչ և անցումային դրույթներում համայնքային ծառայության ներդրման գործընթացի համար սահմանված են նաև որոշակի հստակ ժամկետներ և ըստ այդ ժամկետների ինչպես ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզի 109 քաղաքային և գյուղական համայնքներում ներդրվեց համայնքային ծառայությունը: Ի տարբերություն քաղաքացիական ծառայության, որի ներդրումն իրականացվեց Հանրապետության մասշտաբով ստեղծված մեկ մարմնի` Քաղաքացիական ծառայության խորհրդի միջոցով, համայնքային ծառայության համար այդպիսի միավոր չի ստեղծվել, այլ օրենքով նախատեսվել է, որ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը, ընդհանուր նկարագիրը և մի շարք այլ գործառույթներ իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը: Այդպիսի մարմին ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի համապատասխան հրամաններով հաստատվեցին համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը, խմբերում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը, թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու և մրցույթ ու ատեստավորում անցկացնելու կարգերը և մի շարք այլ իրավական ակտեր, որոնք հանդիսանում են օրենքից բխող, բնագավառի իրավական կարգավորումը շարունակող փաստաթղթեր:

721. Մարզպետարանի առաջին քայլը եղել է բոլոր համայնքների ղեկավարների հետ «Համայնքային ծառայության մասին» օրենքի քննարկումը և յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնների անվանացանկի կազմումը, որը տեղի է ունեցել մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության միջոցով: Գործընթացի արդյունքում` 2007 թվականին մարզի 109 համայնքներում կար 394 համայնքային ծառայության պաշտոն: 2007 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում մարզի բոլոր համայնքներում կազմվել և համայնքների ղեկավարների կողմից հաստատվել է 394 պաշտոնի անձնագիր: Մարզպետարանը մարզի բոլոր 4 տարածաշրջանների համայնքների ղեկավարներին ցույց է տվել մեթոդական և խորհրդատվական օգնություն, աջակցել համայնքային ծառայության համակարգի ձևավորմանը: Համայնքներում պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո սկսվեց դրանց համալրելու գործընթացը: Համաձայն օրենքի` պաշտոններում հաստիքացուցակի փոփոխումից հետո երկամսյա ժամկետում կարող են նշանակվել տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող միայն այդ մարմինների անժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատողները` այսինքն առանց մրցույթի: Սկզբում մարզի համայնքներում այդ եղանակով համալրվել է 311 պաշտոն: Համայնքային ծառայողների համալրումը ըստ համայնքների 100 տոկոսով իրականացվեց մարզի միայն 44 համայնքներում: 65 համայնքներում մինչ համայնքային ծառայության ներդրումն աշխատող շատ աշխատակիցներ նոր պաշտոնների անձնագրերին չհամապատասխանելու պատճառով պաշտոնի չնշանակվեցին և այդ համայնքներում առաջացան 83 թափուր պաշտոններ, որոնցից միայն 55-ում` աշխատակազմի քարտուղարի պաշտոններ: Ընդհանուր առմամբ, մարզում 2007 թվականին, օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց մրցույթների համալրվեց համայնքային ծառայության պաշտոնների 78.9 տոկոսը:

722. Այնուհետև սկսվեց ներդրման երկրորդ և շարունակական փուլը, որն ընդգրկում է համայնքային ծառայողների վերաբերյալ տվյալների բանկ ստեղծելու, մրցույթներ անցկացնելու, վերապատրաստման, ատեստավորման և այլ գործընթացներ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում 2007 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ստեղծվեց Սյունիքի մարզի համայնքային ծառայողների վերաբերյալ տվյալների ծավալուն շտեմարան, որը յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ նախատեսում է 46 սյունակի լրացում: Շտեմարանի վարումն իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ ԳՀ վարչության կողմից, տվյալները պարբերաբար թարմացվում են և ներկայացվում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: 2008 թ. ընթացքում վերապատրաստվել են 40 առաջատար համայնքային ծառայողներ: Մարզի 76 համայնքներում համայնքային ծառայության 111 թափուր պաշտոնների համալրման համար սահմանված կարգով հայտարարվել էին մրցույթներ, սակայն, պաշտոնների անձնագրերի պահանջները բավարարող քաղաքացիների դիմումներ չլինելու պատճառով, մրցույթներ են կայացել միայն 22 համայնքներում:

723. Պրակտիկան ցույց տվեց, որ ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք պետք է դինամիկ լուծում ստանան: Համայնքների մի զգալի մասը պատրաստ չէ համայնքային ծառայության գործընթացին: Ներկայումս բնակչության փոքր թվաքանակ ունեցող գյուղական համայնքներում համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի պահանջներին բավարարող կադրերի խիստ պակաս կա, դրա վկայությունն է վերը նշված այն փաստը, որ 2007 թվականին համայնքային ծառայության ներդրման առաջին փուլում համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 55 պաշտոններ, պաշտոնի անձնագրի բարձրագույն կրթության և աշխատանքային որոշակի ստաժի պահանջների ներկայացման հետևանքով մնացին թափուր:

724. Այս ամենով հանդերձ համայնքային ծառայությունը Սյունիքի մարզի համայնքներում որոշակիորեն կայացավ: Իրավիճակում առկա բացթողումները շտկելուն և զարգացումներն ապահովելուն օգնության եկան «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2008 թվականի սեպտեմբերին ընդունված և 2008 թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ մտած փոփոխություններն ու լրացումները, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ ներդնել համայնքային ծառայության համակարգը: Համակարգի ներդրման քանակական ցուցանիշների վերաբերյալ պատկերացում կարող են տալ Աղյուսակ 12.3.-ում ներկայացված տվյալները.

 

1. Աղյուսակ 12.3. ՀՀ Սյունիքի մարզի համայնքային ծառայության պաշտոնների համալրումը 2009 թ. մարտի 1-ի դրությամբ

 

._____________________________________________________________.

|Հ.Հ|Պաշտոնների        |Պաշտոն-|   Այդ թվում`      |Պաշտոնների|

|   |խմբերի,           |ների   |___________________|համալրման |

|   |ենթախմբերի        |քանակը |զբաղեցված|Թափուր   |տոկոսը    |

|   |անվանումը         |մարզում|պաշտոններ|պաշտոններ|          |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|1  |Գլխավոր պաշտոններ | 109   |    44   |    65   |  40.4    |

|_____________________________________________________________|

|    Այդ թվում`                                               |

|_____________________________________________________________|

|1.1|Առաջին ենթախումբ  |   3   |     2   |     1   |  66.7    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|1.2|Երկրորդ ենթախումբ | 106   |    42   |    64   |  39.6    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|2  |Առաջատար պաշտոններ|  66   |    57   |     9   |  86.4    |

|_____________________________________________________________|

|    Այդ թվում`                                               |

|_____________________________________________________________|

|2.1|Առաջին ենթախումբ  |  16   |    14   |     2   |  87.5    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|2.2|Երկրորդ ենթախումբ |   1   |     1   |     0   | 100.0    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|2.3|Երրորդ ենթախումբ  |  50   |    42   |     7   |  84.0    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|3  |Կրտսեր պաշտոններ  | 211   |   165   |    46   |  78.2    |

|_____________________________________________________________|

|    Այդ թվում`                                               |

|_____________________________________________________________|

|3.1|Առաջին ենթախումբ  | 155   |   132   |    23   |  85.2    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|3.2|Երկրորդ ենթախումբ |  51   |    30   |    21   |  58.8    |

|___|__________________|_______|_________|_________|__________|

|3.3|Երրորդ ենթախումբ  |   5   |     3   |     2   |  60.0    |

|______________________|_______|_________|_________|__________|

|Ընդամենը համայնքային  | 386   |   266   |   120   |  68.9    |

|ծառայության բոլոր     |       |         |         |          |

|պաշտոնները            |       |         |         |          |

._____________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության տվյալներ

 

725. Ինչպես երևում է աղյուսակից, 2009 թ. մարտի 1-ի դրությամբ մարզում առկա է 386 պաշտոն, որից թափուր է 120-ը կամ մարզի համայնքային ծառայության պաշտոնների 68.9%-ը:

726. Համայնքի ղեկավարի աշխատակազմերում թափուր է 65 գլխավոր պաշտոն կամ գլխավոր պաշտոնների 40.4%-ը: Համայնքային ծառայության թափուր պաշտոններից ժամանակավորապես զբաղեցված է 44 պաշտոն:

727. Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն աշխատակազմերի հատկապես գլխավոր պաշտոնների երկրորդ ենթախմբի 64 պաշտոնների համալրման ուղղությամբ, որովհետև այդ ենթախմբում հիմնականում ընդգրկված են գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների պաշտոնները:

728. Ծրագրավորվող 2010-2013 թվականներին, համաձայն օրենսդրության պահանջների, պետք է կազմակերպվի համայնքային ծառայողների շարունակական վերապատրաստումը, որին կհետևի ատեստավորումը: Դրա համար անհրաժեշտ է համայնքային ատեստավորման և մրցութային հանձնաժողովներին ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, համակարգչային ծրագրերով, ատեստավորման կազմակերպման համար անհրաժեշտ հարցաշարերով, տեղեկատվական նյութերով և փաստաթղթերով: Համայնքային ծառայության համակարգի արդյունավետ ներդրման ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Համայնքային մրցութային և ատեստավորման հանձնաժողովներն ապահովել անհրաժեշտ տեխնիկայով, համակարգիչներով, ծրագրերով

2) Կազմակերպել համայնքային մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամների վերապատրաստում

3) Ապահովել համայնքային ծառայության օրենսդրական փաստաթղթերի և հարցաշարերի տրամադրումը համապատասխան հանձնաժողովներին

4) Համայնքային ծառայողների տվյալների շտեմարանի, քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ունեցած տվյալների հիման վրա, ստեղծել մարզի միասնական կադրային ուղղվածությամբ տեղեկատվական համակարգ, որը տեղեկություններ կպարունակի պաշտոնների և համապատասխան կադրերի վերաբերյալ, թափուր պաշտոնները հնարավորինս արագ համալրելու նպատակով

5) Խորհրդատվական աջակցություն ցուցաբերել համայնքներին արդյունավետ գործող և օպտիմալ կառուցվածքներ սահմանելու, ինչպես նաև դրանց համապատասխան համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել համայնքային ծառայողների վարձատրության միասնական համակարգ սահմանելու ուղղությամբ

6) Համայնքային ծառայության գործընթացի ներդրման ընթացքում առաջացած խնդիրների պարբերաբար քննարկում և անհրաժեշտության դեպքում, օրենսդրական նոր փոփոխությունների նախագծերի մշակում և դրանց սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

7) Մարզում համայնքային ծառայության ներդրման վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող տեղեկատվության տրամադրման մեխանիզմների հստակեցում, տեղեկատվության առանձին ձևերի պարզեցում, մարզպետարանի կողմից ներկայացվող տեղեկատվության, մասնավորապես, համայնքային ծառայողների վերաբերյալ տեղեկատվության ամփոփ և ավելի կոմպակտ ձևերի սահմանում

8) Համայնքային, քաղաքացիական և մի շարք այլ ծառայությունների ներդաշնակեցում, ծառայության մեկ տեսակից մյուսին անցնելու կապի ստեղծում: Սա ենթադրում է հանրային ծառայության մասին օրենսդրության ստեղծում` ապահովելով հանրային ծառայության միասնական սկզբունքներ: Այս ենթատեքստում անհրաժեշտ է ունենալ նաև պետական ծառայության և տեղական ինքնակառավարման համակարգի ամբողջական նկարագիրը, որտեղ նաև պետք է սահմանվեն քաղաքական և հայեցողական պաշտոնյաներին ներկայացվող պահանջները: Արդեն նշվել է, որ նախատեսվում է ընդունել «Հանրային (պետական) ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որն այս ոլորտում կընդհանրացնի իրավական դաշտը:

 

12.2.3. Տեխնիկական ապահովվածություն

 

729. Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը: Համայնքները ժամանակակից տեխնիկայով և հեռահաղորդակցության համակարգերով (ինտերնետային կապ, ցանցային ծրագրեր և այլն) ապահովելը բավարար չէ այդ գործընթացի արդյունավետ իրականացման համար: Հարկավոր է նաև բարձրացնել ՏԻՄ-երի կարողությունները` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ:

730. Անհրաժեշտ է խնդիր դնել մինչև 2010 թվականը մարզի բոլոր համայնքները ժամանակակից համակարգիչներով և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով ապահովելու համար: Համակարգչին տիրապետելու հմտությունները պետք է ներառվեն համապատասխան համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերում` իրականացնելով ծրագրերի ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:

731. Համայնքների մեծ մասը պատշաճ կերպով տեղեկացված չէ օրենսդրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տեղական ինքնակառավարման օրենսդրության մեջ: Պաշտոնական տեղեկագրերի ոչ մատչելի գները հնարավորություն չեն տալիս համայնքներին կազմակերպել բաժանորդագրություն և տեղեկանալ իրականացվող զարգացումներին ու փոփոխություններին: Այս խնդրի լուծման նպատակով մարզային թերթերի միջոցով տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող իրավական ակտերի ոչ պաշտոնական հրապարակումը նույնպես արդյունավետ չի կարող լինել: Խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը Հայաստանի Իրավական Տեղեկատվական համակարգի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումից օգտվելն է` ինտերնետային կայքի միջոցով: Ներկայում գործում է www.arlis.am կայքը: Համակարգը մշակվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, «Դատաիրավական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում: շահագործումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը: Համակարգի բաց տեղադրումը ինտերնետում հնարավորություն է տալիս ունենալ ցանկացած իրավական ակտի ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակը, որը համայնքների կողմից գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևոր գործոն է:

 

12.2.4. Համայնքների զարգացում

 

732. 2000 թվականից սկսած տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանում սկսել են խորանալ տնտեսական աճի արագացմանը զուգընթաց և հիմնականում արտահայտվում են Երևանի տնտեսական դերի և նշանակության աճով, որի արդյունքում կենսամակարդակի տարբերությունը Երևանի և Հայաստանի մարզերի, այդ թվում նաև Սյունիքի միջև անընդհատ աճել է` վերջին տարիներին հասնելով անցանկալի չափերի: Տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա չվերահսկվող աճը խիստ անցանկալի է: Մասնավորապես, անհամաչափ տարածքային զարգացումը խնդիրներ է առաջ բերում ինչպես երկրի ներքին կայունության առումով, այնպես էլ նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության արտահոսքին ու մայրաքաղաքում անվերահսկելի կենտրոնացմանը: Սյունիքի մարզի զարգացումը պետք է նպաստի այս հանրապետական նշանակության խնդրի լուծմանը, որի լուծման ուղիները նախանշվել են ՀՀ կառավարության կողմից:

733. Մարզի զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է մարզի և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովումը: Ոլորտային կտրվածքով մարզի զարգացման ծրագիրը բաժանված է ոլորտների և յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի շահառուները բնակվում են կոնկրետ համայնքներում: Մյուս կողմից, մարզի զարգացման ծրագիրը կարելի է բնորոշել որպես մարզի կազմում ընդգրկված համայնքների զարգացման ծրագրերի հանրագումար: ՈՒստի մարզի և համայնքների ծրագրերի ներդաշնակությունը խիստ կարևոր գործոն է:

734. Մարզի զարգացման ծրագրում համայնքները պետք է դիտարկվեն որպես շահառուներ, իսկ տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները կատարողներ: Այս առումով նպատակահարմար է հնարավորինս կոնկրետացնել համայնքների ՏԻՄ-երի, պետական և տարածքային կառավարման մարմինների լիազորությունները և պատասխանատվությունը մարզի զարգացման ծրագրում:

735. Մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ներդաշնակության ու արդյունավետության ապահովման հաջորդ գրավականն այն է, որ առաջիկա տարիներին մարզի համայնքները, տեղական իշխանությունները համայնքային զարգացման քառամյա ծրագրերի, ինչպես նաև ոլորտային ծրագրերի մշակման ընթացքում հիմք ընդունեն և կողմնորոշվեն մարզի զարգացման ծրագրով:

736. Այս մոտեցումը Սյունիքում 2009-2012 թվականների կտրվածքով դիտարկվում է այլ կերպ, քանի որ մինչև մարզի զարգացման ծրագրի ՀՀ կառավարության կողմից հաստատվելը, համայնքներն արդեն ունեն իրենց հաստատված քառամյա զարգացման ծրագրերը:

737. Սյունիքի մարզի 109 համայնքներից 97-ում 2008 թվականի հոկտեմբերի 12-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և նույն թվականի նոյեմբերի 13-ին նշված համայնքների ղեկավարներն ու համայնքների ավագանիները ստանձնեցին իրենց լիազորությունները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն նորընտիր համայնքների ղեկավարների ներկայացմամբ համայնքների ավագանիները նոյեմբերի 13-ից սկսած եռամսյա ժամկետում հաստատեցին համապատասխան համայնքների քառամյա զարգացման ծրագրերը: Փաստորեն, 2009 թվականի մարտի 1-ի դրությամբ մարզի բոլոր համայնքներում համայնքների զարգացման քառամյա ծրագրերը հաստատված են և ներկայացված Սյունիքի մարզպետարան: Համայնքների քառամյա զարգացման ծրագրերի կազմման վրա մարզպետարանի կողմից պատշաճ ուշադրություն է դարձվել: Չնայած նրան, որ տեղական ինքնակառավարման օրենսդրությունը համայնքային զարգացման ծրագրերի մշակման միասնական մոտեցումներ և պահանջներ չի սահմանել, այնուամենայնիվ, մարզպետարանը համայնքների ծրագրերի կազմման միասնական մեթոդաբանական ուղեցույցներ է պատրաստել և տրամադրել համայնքներին: Դրանց հիման վրա համայնքային զարգացման ծրագրերը որոշակիորեն համապատասխանեցվել են միասնական կառուցվածքային չափանիշներին, ինչի հետևանքով որոշ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը իրատեսական որոշակի հիմնավորումներ ունեն:

738. Մարզի բոլոր 109 համայնքների քառամյա զարգացման ծրագրերում ընդգրկված ոլորտային կապիտալ ծրագրերի իրականացման համար պահանջվող գումարը կազմում է շուրջ 24,48 մլրդ դրամ (Հավելված 12.7): Համայնքների մի շարք հիմնախնդիրներ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գնահատվել են առավել առաջնահերթ, որոնց լուծման համար պահանջվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4.66 մլրդ դրամ (Հավելված 12.8):

739. Նկատի ունենալով ներկա իրողությունը, ինչպես նաև մարզային և համայնքային զարգացման ծրագրերի ներդաշնակության ապահովման անհրաժեշտությունը, 2009-2012 թվականներին անհրաժեշտ է իրավական հարթության վրա ունենալ համայնքների զարգացման ծրագրերի մշակման, իրագործման միասնական մեթոդաբանություն, որը թույլ կտա խուսափել կրկնողություններից և բարձրացնել սուղ միջոցների օգտագործման արդյունավետությունը:

740. 2009-2012 թթ. անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել համայնքային զարգացման ծրագրերի իրականացման վրա: Հաշվի առնելով այն իրողությունը, որ դեռևս ձևավորված չէ բնակչության ակտիվ մասնակցություն, ծրագրերի քննարկման և հաստատման ավանդույթ, նպատակահարմար է, որ մարզի տարածքում գոյություն ունեցող առավել ակտիվ հասարակական կազմակերպությունների և տեղեկատվական-վերլուծական կենտրոնների մասնակցությամբ, սկզբնական շրջանում պետության աջակցությամբ, հետագայում համայնքների և միջհամայնքային միավորումների միջոցով, համայնքներում իրականացվեն հարցումներ և ուսումնասիրություններ` պարզելու համար բնակչության կարիքները, ցանկությունները, դժգոհությունները, ինչպես նաև սահմանելու համայնքային հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները, հետագայում ծրագրերում նկատված բացթողումներն ուղղելու, ծրագրեի դինամիկան ապահովելու և խնդիրների լուծման հնարավորություններն ավելի իրատեսական դարձնելու համար:

741. Դեռևս 2004 թվականից Սյունիքի մարզպետարանը ձեռնամուխ է եղել մարզի համայնքների հիմնախնդիրների ուսումնասիրությանը, քննարկմանը և դրանց լուծման ուղիների որոշմանը: Սյունիքի մարզպետի աշխատանքային ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի մարզպետը կատարում է այցելություններ մարզի տարբեր համայնքներ, որտեղ բարձրացվում են ամենատարբեր բնույթի հարցեր և խնդիրներ: Հիմք ընդունելով մարզպետի այցերի ընթացքում բարձրացված այդ խնդիրները և համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմվում է յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ հիմնախնդիրների կտրվածքով տվյալների բանկ, որոշվում է ավելի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող խնդիրների խումբը և այդ հիմքով կազմվում է փաստաթուղթ ՀՀ Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների մասին, որի հիման վրա էլ հետագայում կազմվում են համայնքների զարգացման ծրագրերը:

742. Այս համատեքստում կարևորվում է նաև համայնքային զարգացման հիմնական ուղղությունների նախանշման փաստը: Համայնքների զարգացման կարևոր նախապայմաններ են.

1) Համայնքային ենթակառուցվածքները. (ճանապարհներ, ջրամատակարարման, ջեռուցման, գազամատակարարման համակարգեր, կապի միջոցներ, սոցիալական և կրթական ենթակառուցվածքներ)

2) Համայնքի բնակիչների ներուժը` սեփական հմտությունները և գիտելիքները, ընդհանուր նպատակի համար գործելու իրենց ընկալումը, փոխադարձ հանդուրժողականությունը

3) Քաղաքացիական հասարակության և հանրային կազմակերպությունների ցանցի առկայությունը, համայնքի պաշտոնական և ոչ պաշտոնական ինստիտուցիոնալ կազմը

4) Համայնքի բոլոր բնակիչների շրջանում իրավունքների և պարտականությունների մասին իրազեկության բարձրացումը, որը հնարավորություն կտա իրականացնել, երաշխավորել և պաշտպանել տեղական կառավարման որոշումներ ընդունելու և այդ գործընթացին մասնակցելու իրավունքները (արդարադատության հասանելիության, տեղեկատվության և կրթության, առողջապահության և լիարժեք կյանքով ապրելու համար նմանատիպ այլ ասպեկտներ)

5) Համայնքի բնակիչների և դրսի սուբյեկտների միջև կառուցողական համագործակցության հարաբերությունների հաստատումը

6) 2010-2013 թվականներին ջանքեր պետք է ներդրվեն միջհամայնքային համագործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ: Հաշվի առնելով համայնքների միությունների արդեն իսկ կուտակած որոշակի փորձն ու համագործակցության դրսևորումները, պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջհամայնքային միավորումների ստեղծման ուղղությամբ:

743. Համայնքների զարգացման խնդիրների լուծմանն օգնում է նաև համայնքների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտ գործողություններ իրականացնել թույլ կողմերը վերացնելու կամ նվազագույնի հասցնելու համար:

744. Սյունիքի մարզի համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները վերլուծվել են Աղյուսակ 12.4-ում: ՈՒԹՀՎ վերլուծության արդյունքում ներկա իրավիճակի պատկերը հետևյալն է.

 

Աղյուսակ 12.4. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների ուժեղ, թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները

 

._____________________________________________________________________.

|       ՈՒժեղ կողմերը                 |     Թույլ կողմերը             |

|_____________________________________|_______________________________|

|. Մարզի տարբեր ոլորտներում           |. Փոքր ու միջին                |

|  մասնագետների առկայությունը         |  ձեռնարկատիրության դանդաղ     |

|. Բարձրագույն կրթությամբ մարդկանց    |  զարգացումը                   |

|  առկայությունը                      |. Արտագաղթելու միտումը,        |

|. Բնակչության աշխատասիրությունը      |  միգրացիան                    |

|. Բնատարածքային հայրենասիրության     |. Որակյալ կադրերի թույլ        |

|  գաղափարի առկայությունը             |  ընդգրկվածությունը            |

|. Քաղաքացիական որոշակի ակտիվությունը |. Տեղեկացվածության և           |

|. Գործող հասարակական                 |  գիտելիքների պակասը           |

|  կազմակերպությունների առկայությունը |. Անտարբերությունը             |

|  մարզում                            |. Համագործակցության պակասը     |

|. Հասարակական կազմակերպությունների   |. Արտաքին աղբյուրներից         |

|  որոշակի ազդեցությունը              |  կախվածությունը               |

|. Աշխատանքային փորձի առկայությունը   |. Համայնքի կառավարմանը         |

|. Հասարակական նախաձեռնությունները    |  մասնակցելուն                 |

|. Պետական և  տեղական իշխանությունների|  շահագրգռվածության պակասը     |

|  համագործակցության, գործընկերության |. Հասարակության                |

|  առկայությունը                      |  բևեռացվածությունը  և         |

|. Միջհամայնքային որոշակի             |  սոցիալական խմբերի միջև       |

|  համագործակցության առկայությունը    |  կապերի բացակայությունը       |

|. Միջազգային որոշակի                 |. Մարզի հեռավորությունը        |

|  կազմակերպությունների առկայությունը |  Երևանից                      |

|  մարզում                            |. Վնասակար ավանդույթները       |

|. Մարզային մակարդակով որոշակի        |. Ոչ ֆորմալ կապերի             |

|  համագործակցությունը Իրանի          |  գերակայությունը              |

|  Իսլամական Հանրապետության           |. Առաջարկությունների և         |

|  նահանգների հետ                     |  նախաձեռնությունների նկատմամբ |

|                                     |  որոշ պաշտոնյաների բացասական  |

|                                     |  տրամադրվածությունը           |

|                                     |. Դեպքերի հետևից  գնալու որոշ  |

|                                     |  միջին ղեկավարների սովորույթը |

|                                     |. Տեղական ինքնակառավարման և    |

|                                     |  տարածքային կառավարման մասին  |

|                                     |  օրենքների անկատարությունը    |

|                                     |. Մարզի տարածքի կտրտվածությունը|

|                                     |. Անբավարար պետական            |

|                                     |  աջակցությունը                |

|_____________________________________|_______________________________|

|Հնարավորությունները                  |          Վտանգները            |

|                                     |                               |

|_____________________________________|_______________________________|

|- Առկա արտադրական ձեռնարկությունների |- Արտագաղթը, աշխատուժի         |

|  վերագործարկումը                    |  արտահոսքը                    |

|- Մարզում ուսումնական բազայի         |- Ժողովրդագրական               |

|  առկայությունը (հանրակրթական,       |  փոփոխությունները             |

|  ԲՈՒՀ-ական)                         |- ՈՒսումնական համակարգի        |

|- Մարզում միջազգային                 |  վատթարացումը                 |

|  կազմակերպությունների առկայությունը |- Տեղեկատվության պակասը        |

|- Մարդկանց մոտ շահագրգռվածության     |- Երիտասարդ կադրերի և          |

|  և  մոտիվացիայի առկայությունը       |  երիտասարդության արտահոսքը    |

|- Բիզնեսի կազմակերպման               |- Կոռուպցիայի առկայությունը    |

|  հնարավորությունները                |- Անտարբերությունը             |

|- Աշխատանքային արտագաղթի արդյունքում |- Բնական և  տեխնածին աղետների  |

|  նյութական ռեսուրսների կուտակումը և |  վտանգը:                      |

|  արտաքին միջավայրի հետ              |                               |

|  փոխգործակցումը                     |                               |

|- Պետական ռազմավարական ծրագրերը      |                               |

|- Պետական կառավարման                 |                               |

|  ապակենտրոնացումը                   |                               |

|- Դրական փորձերի ստեղծումը և         |                               |

|  տարածումը                          |                               |

|- ԶԼՄ-ների զարգացումը                |                               |

|- Մասնագիտական բավարար ռեսուրսները   |                               |

|- Իրանի հետ կապեր հաստատելու         |                               |

|  հնարավորությունը                   |                               |

|- Ճանապարհների օգտագործումը          |                               |

._____________________________________________________________________.

 

745. Մարզի համայնքների զարգացման խնդիրները քննարկվում և ծրագրերի տեսք են ստանում նաև հասարակական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և այնուհետև ներառվում են համայնքների զարգացման ծրագրերում: Այսպես` 2007 թվականի ընթացքում «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ Երևանյան Գրասենյակի և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ մարզի 30 համայնքներում իրականացրել է հետազոտություններ և յուրաքանչյուր համայնքի համար կազմել համայնքի կարիքների գնահատման և տնտեսական զարգացման ներուժի բացահայտման ծրագիր` հայերեն և անգլերեն լեզուներով: Աղյուսակ 12.5-ում ներկայացված են այդ բացահայտումների և գնահատումների արդյունքում մարզի 22 համայնքների բացահայտված և գնահատված հիմնախնդիրները:

 

Աղյուսակ 12.5. «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ կողմից ՀՀ Սյունիքի մարզի 22 համայնքներում բացահայտված և գնահատված հիմնախնդիրները

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Համայնքի |        Ծրագրի անվանումը                      |Գումարի |

|   |անվանումը|                                              |չափը.   |

|   |         |                                              |(հազ.   |

|   |         |                                              |դրամ)   |

|___|_________|______________________________________________|________|

|1  |Աճանան   |Աճանան համայնքի ոռոգման ջրագծի կառուցում      | 58326,0|

|___|_________|______________________________________________|________|

|2  |Աշոտավան |Աշոտավան համայնքի ոռոգման ջրագծի կառուցում    |  5136,0|

|___|_________|______________________________________________|________|

|3  |Ալվանք   |Ալվանք համայնքի խմելու ջրագծի ներքին          | 41882,1|

|   |         |ցանցի կառուցում                               |        |

|   |         |______________________________________________|________|

|   |         |Ալվանք համայնքի մշակույթի տան հիմնանորոգում   |  2877,0|

|___|_________|______________________________________________|________|

|4  |Գեղանուշ |Գեղանուշ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի  | 36096,4|

|   |         |կառուցում                                     |        |

|___|_________|______________________________________________|________|

|5  |Դավիթ Բեկ|Դավիթ-Բեկ համայնքի մանկապարտեզի բացօթյա       |   743,8|

|   |         |տաղավարի կառուցում                            |        |

|   |         |______________________________________________|________|

|   |         |Դավիթ-Բեկ համայնքի մշակույթի տան վերանորոգում | 12421,3|

|___|_________|______________________________________________|________|

|6  |Հարթաշեն |Հարթաշեն համայնքի սպորտի և  նիստերի դահլիճների|  8457,6|

|   |         |վերանորոգում                                  |        |

|___|_________|______________________________________________|________|

|7  |Կարճևան  |Կարճևան  համայնքի մշակույթի տան վերանորոգում  |  4756,3|

|   |         |______________________________________________|________|

|   |         |Կարճևան  համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի  | 16770,9|

|   |         |կառուցում                                     |        |

|   |         |______________________________________________|________|

|   |         |Կարճևան  համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում| 29201,8|

|___|_________|______________________________________________|________|

|8  |Քարահունջ|Քարահունջ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի | 35777,9|

|   |         |նորոգում                                      |        |

|___|_________|______________________________________________|________|

|9  |Խոտ      |Խոտ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում         | 22983,3|

|___|_________|______________________________________________|________|

|10 |Խնձորեսկ |Խնձորեսկ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի  |  7481,3|

|   |         |նորոգում                                      |        |

|   |         |______________________________________________|________|

|   |         |Խնձորեսկ համայնքի ոռոգման ջրագծի և  ներքին    | 28613,4|

|   |         |ցանցի նորոգում                                |        |

|___|_________|______________________________________________|________|

|11 |Խոզնավար |Խոզնավար համայնքի խմելու ջրագծի վերակառուցում | 12324,1|

|___|_________|______________________________________________|________|

|12 |Լեհվազ   |Լեհվազ համայնքի մշակույթի տան մասնակի         |  2253,0|

|   |         |վերանորոգում                                  |        |

|   |         |______________________________________________|________|

|   |         |Լեհվազ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում      |  8915,0|

|___|_________|______________________________________________|________|

|13 |Ն. Հանդ  |Ն. Հանդ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում     | 33051,2|

|___|_________|______________________________________________|________|

|14 |Նռնաձոր  |Նռնաձոր համայնքի ոռոգման ջրագծի արտաքին և     | 46358,0|

|   |         |ներքին ցանցի կառուցում                        |        |

|___|_________|______________________________________________|________|

|15 |Սալվարդ  |Սալվարդ համայնքի մշակույթի պալատի, դպրոցի,    |  2928,1|

|   |         |գյուղապետարանի տանիքի վերանորոգում            |        |

|___|_________|______________________________________________|________|

|16 |Շիկահող  |Շիկահող համայնքի խմելու ջրագծի կառուցում      | 31479,5|

|___|_________|______________________________________________|________|

|17 |Շաղատ    |Շաղատ համայնքի մշակույթի տան մասնակի          |   712,2|

|   |         |վերանորոգում                                  |        |

|___|_________|______________________________________________|________|

|18 |Շվանիձոր |Շվանիձոր համայնքի խմելու ջրհավաք քլորացման    |  2502,8|

|   |         |ավազանի կառուցում                             |        |

|___|_________|______________________________________________|________|

|19 |Սյունիք  |Սյունիք համայնքի մշակույթի տան տանիքի         |  3029,6|

|   |         |վերանորոգում                                  |        |

|___|_________|______________________________________________|________|

|20 |Տաթև     |Տաթև  համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցում   | 67356,2|

|   |         |______________________________________________|________|

|   |         |Տաթև  համայնքի կոյուղու վերակառուցում         |  8422,4|

|   |         |______________________________________________|________|

|   |         |Տաթև  համայնքի խմելու ջրագծի վերակառուցում    |  2097,2|

|___|_________|______________________________________________|________|

|21 |Ծավ      |Ծավ Համայնքի խմելու ջրագծի վերանորոգում       | 26312,0|

|   |         |և  ակունքի տեղափոխում                         |        |

|___|_________|______________________________________________|________|

|22 |Վաղատին  |Վաղատին համայնքի ջրագծի երկու ակունքների      |  1254,6|

|   |         |վերակառուցում                                 |        |

|___|_________|______________________________________________|________|

|   |Ընդամենը |                                              |560521,0|

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում