Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍԻՄԵՆՍ ՆԻՔՍՖՈՐԴ ՕՍՏ ...

 

 

040.0558.080998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 1998 թվական թիվ 558

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍԻՄԵՆՍ ՆԻՔՍՖՈՐԴ ՕՍՏԵՐՕՓ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքի վկայականների համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով այդ նպատակով Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից 2 մլն ԱՄՆ-ի դոլարի կանխավճարի հատկացումը, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայականների իրավունքի կատարելագործման արդյունքներում 1999 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կտրուկ ավելացումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և «Սիմենս Նիքսֆորդ Օստերօփ» ընկերության միջև 1998 թվականի հունիսի 12-ին կնքված պայմանագրի համաձայն` հայկական կողմի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 1998 թվականի ընթացքում տրամադրել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով բյուջետային երաշխիք` դրանով պայմանավորված վճարումները նախատեսելով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.1998
N 558
Որոշում