Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0560.080998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 1998 թվական թիվ 560

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ձեռնարկությունների զարգացման ծրագրերը մշակելու, օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքները համակարգելու, աուդիտորական և խորհրդատվական բնույթի այլ ծառայություններ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ձեռնարկությունների զարգացման ծրագրերը մշակելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 4 հավելվածի 13-րդ կետով նախատեսված` ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներից նախատեսել 150 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հաստատել խորհրդատվական ձեռնարկությունների կարիք ունեցող ձեռնարկությունների ցանկը և պահանջվող ֆինանսական միջոցների չափը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ֆինանսական միջոցների վերադարձելիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ձեռնարկություններին անհրաժեշտ գումարները տրամադրել վարկերի ձևով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.1998
N 560
Որոշում