Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿ ...

 

 

040.0114.150210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 114-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) 2010 թվականի համար փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 458 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 11-ի

N 114-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|Փորձաքննության տեսակը                    |Միավորի  |Քանակը|Ընդամենը`|

|                                         |նախահաշ- |(հատ) |նախահաշ- |

|                                         |վային    |      |վային    |

|                                         |արժեքը   |      |արժեքը   |

|                                         |(դրամ)   |      |(հազ.    |

|                                         |         |      |դրամ)    |

|_________________________________________|_________|______|_________|

|Ձեռագրաբանական                           |20610    |   212|   4369.3|

|_________________________________________|_________|______|_________|

|Փաստաթղթաբանական                         |27480    |   226|   6210.5|

|_________________________________________|_________|______|_________|

|Հետքաբանական                             |20610    |   626|  12901.9|

|_________________________________________|_________|______|_________|

|Ձգաբանական                               |27480    |   329|   9040.9|

|_________________________________________|_________|______|_________|

|Պայթյունատեխնիկական                      |41220    |    82|   3380.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Նյութագիտական                            |27480    |   500|  13740  |

|_________________________________________|_________|______|_________|

|Կենսաբանական                             |27480    |   245|   6732.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Սննդային                                 |27480    |    37|   1016.8|

|_________________________________________|_________|______|_________|

|Տեսաձայնագրառման                         |54960    |    13|    714.5|

|_________________________________________|_________|______|_________|

|Հրդեհատեխնիկական                         |41220    |    59|   2432.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Շինարարատեխնիկական                       |27480    |   120|   3297.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Ճանապարհատրանսպորտային պատահարների       |13740    |   667|   9164.6|

|հանգամանքների                            |         |      |         |

|_________________________________________|_________|______|_________|

|Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի|41220    |   151|   6224.2|

|_________________________________________|_________|______|_________|

|Տրանսպորտային հետքաբանական               |41220    |   158|   6512.8|

|_________________________________________|_________|______|_________|

|Տնտեսագիտական                            |82440    |   174|  14345.6|

|_________________________________________|_________|______|_________|

|Ապրանքագիտական                           |13740    |  1404|  19291.0|

|_________________________________________|_________|______|_________|

|Ընդամենը                                 |         |  5003| 119374.3|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 114-Ն
Որոշում