Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|11. |«Մարդու արյան և  դրա բաղադրամասերի դոնորության և  փոխներարկման      |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի                                            |

|    |                                                                    |

|    |    2010 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել  և  հաստատման       |

|    |ներկայացնել «Մարդու արյան և  դրա բաղադրամասերի դոնորության և        |

|    |փոխներարկման մասին» ՀՀ օրենքը, քանի որ ներկայումս արյան, արյան      |

|    |բաղադրամասերի, դրանց դոնորության և  փոխներարկման հետ կապված         |

|    |հարաբերություններն ընդհանրապես կարգավորված չեն: Ոչ «Բժշկական        |

|    |օգնության և  սպասարկման մասին» ՀՀ օրենքը, ոչ էլ այլ իրավական ակտեր  |

|    |չեն կարգավորում այդ հարաբերությունները, ինչի արդյունքում այդ        |

|    |ոլորտում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, սակայն չկան այդ խնդիրները  |

|    |կարգավորող համապատասխան իրավական նորմեր: Մինչդեռ այդ ոլորտում առկա  |

|    |խնդիրները հնարավոր է լուծել նշված օրենքն ընդունելու միջոցով:        |

|    |«Մարդու արյան և  դրա բաղադրամասերի դոնորության և  փոխներարկման      |

|    |մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան են արյան, արյան բաղադրամասերի  |

|    |դոնորության և  ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության որակի,    |

|    |անվտանգության իրավական և  բժշկական սկզբունքների հետ կապված          |

|    |հարաբերությունները:                                                 |

|    |    «Մարդու արյան և  դրա բաղադրամասերի դոնորության և  փոխներարկման  |

|    |մասին» ՀՀ օրենքի` որպես գերակա խնդիր ճանաչելու արդյունքում          |

|    |նախատեսվում է, որ նախագիծը սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ |

|    |և  ընդունվելու դեպքում կկարգավորի առողջապահության կենսականորեն      |

|    |անհրաժեշտ ոլորտներից մեկը:                                          |

|____|____________________________________________________________________|

|12. |«Դիակից օրգաններ և  (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության      |

|    |կարգը և  պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման      |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մարդկանց փոխպատվաստման |

|    |գործընթացի բնականոն ապահովման նպատակով դիակից օրգաններ և            |

|    |հյուսվածքներ վերցնելու հնարավորություն: Ներկայացված նախագծով        |

|    |նախատեսվում է ՀՀ բնակչությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,  |

|    |իրազեկել դոնորությանը կենդանության օրոք համաձայնություն տալու մասին:|

|    |Առկա խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է բնակչության իրազեկման   |

|    |հետևողական  բարձրացում: Արդյունքում կավելանա պոտենցիալ դոնորների    |

|    |թիվը` հատկապես երիկամի փոխպատվաստումների դեպքում, կնվազի ծրագրային  |

|    |հեմոդիալիզ ստացողների թիվը, որն ավելի ծախսատար է, կպակասեն          |

|    |ֆինանսական ծախսերը:                                                 |

|____|____________________________________________________________________|

|13. |«Աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը սահմանելու  |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    Սույն որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել աղետների ժամանակ   |

|    |բնակչության անհրաժեշտ դեղապահովումը` հիմք ընդունելով «Դեղերի մասին» |

|    |ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որի արդյունքում բնակչության դեղապահովումը  |

|    |կկատարվի ժամանակին և  անհրաժեշտ քանակներով, կբարձրանա ցուցաբերվող   |

|    |բուժօգնության մակարդակը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում    |

|    |կանոնակարգված չեն աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովման   |

|    |մեխանիզմները, ուստի, աղետների դեպքում կարող են  ծագել դեղապահովման  |

|    |հետ կապված խնդիրներ, որից կարող է տուժել ցուցաբերվող                |

|    |բուժօգնությունը: Նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա       |

|    |կանոնակարգելու աղետների դեպքում Հայաստանի Հանրապետության            |

|    |բնակչությանը ժամանակին անհրաժեշտ քանակի և  տեսակի դեղապահովումը:    |

|    |    «Աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը         |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը               |

|    |հնարավորություն կստեղծի պատշաճ կերպով կազմակերպելու ՀՀ բնակչության  |

|    |դեղապահովումը` պատշաճ և  կազմակերպված:                              |

|_________________________________________________________________________|

|      ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման     |

|                            պետական կոմիտե                               |

|_________________________________________________________________________|

|14. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի     |

|    |13-ի N 1987-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու   |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նշված որոշման անհրաժեշտությունը բխում է ատոմային էներգիայի      |

|    |օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի վերակազմակերպմամբ, որի      |

|    |արդյունքում կարգավորող մարմնի` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի     |

|    |իրավունք տվող մասնագիտությունները կամ պաշտոնները պետք է ներառվեն ՀՀ |

|    |կառավարության  2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշման մեջ:   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Փոփոխություններ կկատարվեն որոշման մեջ, օրինակ, որոշմամբ         |

|    |հաստատված N 2 ցուցակի XXIX բաժնի «պետարտատոմհսկողության» և  ամբողջ  |

|    |ցուցակում նշված «ճառագայթաակտիվ» բառերը համապատասխանաբար կփոխարինվեն|

|    |«ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման     |

|    |պետական կոմիտեի» և  «ռադիոակտիվ» բառերով և  այլն:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Նշված փոփոխություններով ու լրացումներով կապահովվի ատոմային      |

|    |էներգիայի օգտագործման բնագավառում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի  |

|    |իրավունք տվող աշխատանքների, մասնագիտությունների կամ պաշտոնների      |

|    |հստակեցումը, և  նշված աշխատանքներն իրականացնողներն ու պաշտոններ     |

|    |զբաղեցնող անձինք կօգտվեն ՀՀ կառավարության նշված որոշմամբ սահմանված  |

|    |արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:                        |

|____|____________________________________________________________________|

|15. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի    |

|    |N 609-Ն և  N 649 որոշումներում փոփոխություններ և  լրացումներ        |

|    |կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                   |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նշված որոշումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի   |

|    |Հանրապետությունում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, որը       |

|    |կարգավորող նոր պահանջներ է նախատեսում  միջուկային տեղակայանքների    |

|    |հրապարակի ընտրության և  միջուկային տեղակայանքների կառուցման համար:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միջուկային           |

|    |տեղակայանքների հրապարակի ընտրության և  միջուկային տեղակայանքների    |

|    |կառուցման լիցենզավորման գործընթացում անվտանգության նոր մոտեցումներ  |

|    |կնախատեսեն:                                                         |

|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Որոշումների կիրառման արդյունքում կապահովվի միջուկային           |

|    |տեղակայանքի հրապարակի ընտրության և  կառուցման համապատասխանեցումն    |

|    |Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության          |

|    |պահանջներին:                                                        |

|____|____________________________________________________________________|

|16. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի  |

|    |N 1219-Ն և  N 1489-Ն որոշումներում փոփոխություններ և  լրացումներ    |

|    |կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                   |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    2006 թվականին ուժի մեջ մտած ճառագայթային անվտանգության նորմերի  |

|    |և  ճառագայթային անվտանգության կանոնների կիրառումից հետո ի հայտ եկան |

|    |որոշ թերություններ, որոնց շտկումը հրատապ է դարձնում իրավական ակտում |

|    |կատարվող փոփոխություններն ու լրացումները:                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նշված որոշման ընդունմամբ կվերացվեն որոշումներում առկա           |

|    |վրիպակները, և  որոշումը կհամապատասխանեցվի  Ատոմային էներգիայի       |

|    |միջազգային գործակալության պահանջներին:                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը       |

|    |    ՀՀ կառավարության նշված որոշումներում կատարված փոփոխություններով |

|    |կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի,     |

|    |բնակչության և  շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության          |

|    |մակարդակի բարձրացումը:                                              |

|_________________________________________________________________________|

|                     ՀՀ ֆինանսների նախարարություն                        |

|_________________________________________________________________________|

|17. |«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում     |

|    |փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի      |

|    |Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի    |

|    |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշմամբ         |

|    |հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի |

|    |«4.3.5. Հարկային և  մաքսային համակարգեր» բաժնի 4-րդ պարբերության «բ»|

|    |ենթակետից: Նախագծի նպատակը «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի  |

|    |Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակների      |

|    |տեղափոխումն է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում          |

|    |կապահովվեն հարկման այլընտրանքային համակարգերից հարկման ընդհանուր    |

|    |համակարգին աստիճանական անցումը և  հարկման արդարության սկզբունքի     |

|    |ապահովումը:                                                         |

|    |    «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   |

|    |համաձայն` ներկայումս գործունեության շատ տեսակներով զբաղվելու համար  |

|    |վճարվում են հաստատագրված վճարներ: Խնդիրն այն է, որ նշված            |

|    |գործունեության տեսակներով զբաղվելու համար վճարվող հաստատագրված      |

|    |վճարների չափերն ուղղակիորեն կախված չեն նշված գործունեության         |

|    |տեսակներից ստացվող վերջնական արդյունքների չափերից, ինչի արդյունքում |

|    |չի պահպանվում հարկման արդարության սկզբունքը:                        |

|    |    Նախագծով առաջարկվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի  |

|    |Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակներ       |

|    |տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:                               |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան «Հաստատագրված վճարների մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ      |

|    |տեսակների հարկման համակարգերն են:                                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկման     |

|    |այլընտրանքային համակարգերից հարկման ընդհանուր համակարգի աստիճանական |

|    |անցումը և  հարկման արդարության սկզբունքի ամրապնդումը:               |

|____|____________________________________________________________________|

|18. |«Շահումով խաղերի և  խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության       |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարվել է Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենսդրության վերլուծություն, որի արդյունքում պարզվել|

|    |է, որ փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի     |

|    |տեսանկյունից բավականին խոցելի է «Շահումով խաղերի և  խաղատների մասին»|

|    |Հայաստանի Հանրապետության օրենքը: Հայաստանի Հանրապետության` որպես    |

|    |ապահով երկիր, վարկանիշը բարձրացնելու և  Եվրախորհրդի բոլոր անդամ     |

|    |երկրների իրավական դաշտերի ներդաշնակությունն ապահովելու համար        |

|    |նախատեսվում է մշակել «Շահումով խաղերի և  խաղատների մասին» Հայաստանի |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագիծը:                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն շահումով խաղերի և  |

|    |խաղատների բնագավառում փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման |

|    |դեմ պայքարի շրջանակներում կիրառվելիք քայլերը, կհստակեցվեն           |

|    |հաշվետվական և  պատժամիջոցների համակարգերը:                          |

|    |    3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը         |

|    |    Նշված իրավական ակտի ընդունումը կբարձրացնի Հայաստանի             |

|    |Հանրապետության վարկանիշը` որպես փողերի լվացման և  ահաբեկչության     |

|    |ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում անվտանգ երկիր: Տվյալ փոփոխության |

|    |արդյունքում կավելանա ՀՀ տարածքում ներդրվող ֆինանսական միջոցների     |

|    |հոսքը, ինչն իր հերթին նշանակալից դրական ազդեցություն կունենա        |

|    |տնտեսության աճի վրա:                                                |

|    |    Պետք է նշել նաև,  որ նախագծի ընդունումը ևս  մեկ քայլ կլինի ՀՀ   |

|    |օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու     |

|    |գործում:                                                            |

|____|____________________________________________________________________|

|19. |«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում              |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարվել է Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենսդրության վերլուծություն, որի արդյունքում պարզվել|

|    |է, որ  փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի    |

|    |տեսանկյունից բավականին խոցելի է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքը: Հայաստանի Հանրապետության` որպես ապահով երկիր,|

|    |վարկանիշը բարձրացնելու և  Եվրախորհրդի բոլոր անդամ երկրների իրավական |

|    |դաշտերի ներդաշնակությունն ապահովելու համար նախատեսվում է մշակել     |

|    |«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում              |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն վիճակախաղերի       |

|    |բնագավառում փողերի լվացման և  ահաբեկչության ֆինանսավորման դեմ       |

|    |պայքարի շրջանակներում կիրառվելիք քայլերը, կհստակեցվեն հաշվետվական և |

|    |պատժամիջոցների համակարգերը:                                         |

|    |    3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը         |

|    |    Նշված իրավական ակտի ընդունումը կբարձրացնի Հայաստանի             |

|    |Հանրապետության վարկանիշը` որպես փողերի լվացման և  ահաբեկչության     |

|    |ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում անվտանգ երկիր: Տվյալ փոփոխության |

|    |արդյունքում կավելանա ՀՀ տարածքում ներդրվող ֆինանսական միջոցների     |

|    |հոսքը, ինչն իր հերթին նշանակալից դրական ազդեցություն կունենա        |

|    |տնտեսության աճի վրա:                                                |

|    |    Պետք է նշել նաև,  որ նախագծի ընդունումը ևս  մեկ քայլ կլինի ՀՀ   |

|    |օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու     |

|    |գործում:                                                            |

|____|____________________________________________________________________|

|20. |«Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի   |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում դեռևս  խորհրդային ժամանակներից     |

|    |գործող հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգից միջազգային|

|    |չափանիշներին համապատասխան համակարգին անցում կատարելու համար         |

|    |կարևորվում  է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման հետ կապված    |

|    |հարաբերությունները կարգավորող և  միասնական համակարգ սահմանող օրենքի |

|    |ընդունումը:                                                         |

|    |     Ներկայումս ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում չի       |

|    |գործում հաշվապահական հաշվառման միասնական համակարգ, իսկ որոշ         |

|    |դեպքերում` հաշվապահական հաշվառում` որպես կրկնակի գրանցման համակարգ  |

|    |չի վարվում: Հետևաբար,  գործող հաշվապահական հաշվառման համակարգը      |

|    |հնարավորություն չի տալիս`                                           |

|    |    - հուսալի և  արժանահավատ տեղեկատվություն ստանալու հանրային      |

|    |հատվածի կազմակերպությունների ֆինանսական վիճակի (հաշվապահական        |

|    |հաշվեկշիռ) և  ֆինանսական վիճակի փոփոխությունների մասին (դրամական    |

|    |միջոցների հոսքերի և  զուտ ակտիվների փոփոխությունների մասին          |

|    |հաշվետվություն),                                                    |

|    |    - հանրային հատվածի կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես    |

|    |նաև  վերադաս կառավարման մարմիններին ստանալու անհրաժեշտ              |

|    |տեղեկատվություն` կառավարչական որոշումներ ընդունելու համար,          |

|    |    - իրականացնելու արդյունավետ վերահսկողություն հանրային հատվածի   |

|    |կազմակերպությունների գործունեության նկատմամբ,                       |

|    |    - անհրաժեշտության դեպքում ստանալու համախմբված (կոնսոլիդացված)   |

|    |ֆինանսական հաշվետվություններ պետության (ըստ առանձին ոլորտների կամ   |

|    |համընդհանուր) ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական          |

|    |արդյունքների և  ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ:      |

|    |    Նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է`                 |

|    |    - հաշվեգրման մեթոդով մշակել և  ներդնել ՀՀ հանրային հատվածի      |

|    |հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառումն ապահովող օրենսդրական  |

|    |դաշտ (այդ թվում` «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման   |

|    |մասին» ՀՀ օրենք, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային |

|    |ստանդարտների հիման վրա մշակված ՀՀ հանրային հատվածի հաշվապահական     |

|    |հաշվառման ստանդարտներ, ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման   |

|    |ստանդարտների հիման վրա մշակված հանրային հատվածի կազմակերպությունների|

|    |գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան),               |

|    |    - սահմանել հաշվապահական հաշվառման միասնական մեթոդաբանություն,   |

|    |որը հնարավորություն կտա համախմբելու հանրային հատվածի                |

|    |կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները` պետության (ըստ  |

|    |առանձին ոլորտների կամ համընդհանուր) համախմբված (կոնսոլիդացված)      |

|    |ֆինանսական հաշվետվությունների ստացման նպատակով,                     |

|    |    - հնարավորինս ներդաշնակեցնել հանրային հատվածի տարբեր            |

|    |կազմակերպություններում հաշվապահական հաշվառման տեխնիկան, որպեսզի     |

|    |կարգավորվեն հաշվապահական հաշվառման թղթակցությունների նույնականացման,|

|    |կիրառվող սկզբնական հաշվապահական փաստաթղթերի և  գրանցամատյանների,    |

|    |փաստաթղթաշրջանառության համակարգի հնարավորինս ներդաշնակեցման         |

|    |խնդիրները և  դրա հետ կապված հիմնական հարաբերությունները:            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի       |

|    |ընդունմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ հանրային հատվածի             |

|    |կազմակերպություններում հաշվապահական հաշվառման համակարգի հետ կապված  |

|    |հարաբերությունները, սահմանել այդ հարաբերությունների կողմերի հիմնական|

|    |իրավունքներն ու պարտականությունները:                                |

|    |     3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը        |

|    |     «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի      |

|    |կիրառումն իրավական հիմքեր կստեղծի հաշվապահական հաշվառման համակարգի  |

|    |գործունեության և  զարգացման, ինչպես նաև  հանրային հատվածի           |

|    |կազմակերպություններում հաշվեգրման մեթոդով հաշվապահական հաշվառման    |

|    |ստանդարտների ներդրման համար:                                        |

|____|____________________________________________________________________|

|21. |«Գերավճարների և  (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն    |

|    |օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման,    |

|    |հաշվանցման և  (կամ) վճարման կարգը սահմանելու մասին»  ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած և  ներկայումս   |

|    |Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում |

|    |քննարկվող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում        |

|    |լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի |

|    |ընդունմամբ: Նախագծի նպատակը գերավճարների և  (կամ) գերավճարից        |

|    |տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու|

|    |համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և  (կամ) վճարման հետ կապված   |

|    |ընթացակարգերի սահմանումն է:                                         |

|    |    Ներկայումս գերավճարների և  (կամ) գերավճարից տարբերվող գումարների|

|    |վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի      |

|    |հաշվարկման, հաշվանցման և  (կամ) վճարման հետ կապված ընթացակարգեր     |

|    |սահմանված չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության            |

|    |կառավարության հավանությանն արժանացած` «Հարկերի մասին» Հայաստանի     |

|    |Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենքի նախագծով սահմանված` տույժերի հաշվարկման,      |

|    |հաշվանցման և  (կամ) վճարման հետ կապված հարաբերությունները հնարավոր  |

|    |չէ կարգավորել առանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից   |

|    |սահմանված համապատասխան կարգի:                                       |

|    |    Նախագծով սահմանվում է գերավճարների և  (կամ) գերավճարից տարբերվող|

|    |գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար    |

|    |տույժերի հաշվարկման, հաշվանցման և  (կամ) վճարման կարգ:              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան գերավճարների և  (կամ) գերավճարից    |

|    |տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու|

|    |համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և  (կամ) վճարման կարգն է:     |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կկանոնակարգվեն   |

|    |պետության կողմից գերավճարների և  (կամ) գերավճարից տարբերվող         |

|    |գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար    |

|    |տույժերի հաշվարկման, հաշվանցման և  (կամ) վճարման ընթացակարգերը:     |

|_________________________________________________________________________|

|                      ՀՀ մշակույթի նախարարություն                        |

|_________________________________________________________________________|

|22. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի   |

|    |N 1115-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Մշակութային արժեքների փորձաքննության մասնագետների որակավորման   |

|    |ու այդ ոլորտում գործող կազմակերպություններին և  անհատ               |

|    |ձեռնարկատերերին լիցենզիաների տրամադրման  պահանջների և  պայմանների,  |

|    |լիցենզավորման համար նրանց առաջադրվող անհրաժեշտ փաստաթղթերի ու       |

|    |ներկայացվող պահանջների տարանջատման հստակեցում:                      |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը                |

|    |    Որոշման վերնագիրը լիովին չի արտահայտում բովանդակությունը, քանզի |

|    |դրա մի մասը վերաբերում է մասնագետների որակավորմանը, մինչդեռ         |

|    |վերնագրում նշված է միայն լիցենզավորման մասին: Բացի դրանից, շարժական |

|    |մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման և  մասնագետների  |

|    |որակավորման գործընթացները հստակ շարադրված և  տարանջատված չեն        |

|    |միմյանցից: Միաժամանակ, հստակ և  լիարժեք սահմանված չեն իրավաբանական  |

|    |և  ֆիզիկական անձանց լիցենզավորման պայմաններն ու պահանջները. այսպես` |

|    |փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տարածքի առկայությունը,   |

|    |ֆիզիկական անձի` մասնագիտական որակավորում ունենալու պահանջների հստակ |

|    |սահմանումը: Խմբագրման, ճշգրտման և  միևնույն  սկզբունքով սահմանման   |

|    |կարիք ունեն նաև  մասնագիտական որակավորման ոլորտները:                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման     |

|    |գործընթացի հստակեցում, մասնագիտական որակավորման պայմանների ու       |

|    |պահանջների հստակ տարանջատում և  լրացում` ըստ իրավաբանական և         |

|    |ֆիզիկական անձանց, մասնագիտական որակավորման ոլորտների ճշգրտում և     |

|    |դրանց անվանումների սահմանում` միևնույն  սկզբունքով, ինչպես նաև`     |

|    |    - որոշման և  հաստատված կարգի վերնագրերի ու բովանդակության       |

|    |համապատասխանեցում,                                                  |

|    |    - շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի      |

|    |տրամադրում միայն այն իրավաբանական անձանց և  անհատ ձեռնարկատերերին,  |

|    |ովքեր ունեն համապատասխան տարածք, ինչպես նաև  անհրաժեշտ              |

|    |նյութատեխնիկական միջոցներ` փորձաքննություն իրականացնելու համար,     |

|    |    - շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի      |

|    |տրամադրում միայն այն իրավաբանական անձանց, ովքեր ունեն առնվազն 3     |

|    |տարբեր մասնագիտական որակավորմամբ հիմնական աշխատող,                  |

|    |    - լիցենզավորվող իրավաբանական և  ֆիզիկական անձանց ներկայացվող    |

|    |հստակ սահմանված պահանջներ,                                          |

|    |    - մասնագիտական որակավորման անվանումների սահմանում` միևնույն     |

|    |սկզբունքով:                                                         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման     |

|    |գործընթաց:                                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտում փոփոխություններ և  լրացումներ կատարելու         |

|    |արդյունքում նախատեսվում է սահմանել մշակութային արժեքների            |

|    |փորձաքննության առանձին տեսակների նկատմամբ հստակ պահանջներ, ապահովել |

|    |շարժական մշակութային արժեքների փորձաքննության առավել ճշգրտություն և |

|    |հավաստիություն, ինչպես նաև  մշակութային արժեքների առանձին տեսակների |

|    |փորձագետ-մասնագետների որակավորմանը և  լիցենզիաների տրամադրմանը      |

|    |ներկայացվող պահանջների հստակեցում:                                  |

|____|____________________________________________________________________|

|23. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի    |

|    |N 438-Ն, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1357-Ն և  2003 թվականի        |

|    |սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշումներում փոփոխություններ և  լրացումներ|

|    |կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                   |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական       |

|    |միջավայրի պահպանության և  օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված   |

|    |տեսչական գործառույթների իրականացման ապահովում, դրանք իրականացնող    |

|    |մարմինների ու կազմակերպությունների իրավասությունների ու             |

|    |լիազորությունների սահմանում և  ոլորտի քաղաքականության մշակման ու    |

|    |ծառայությունների մատուցման գործառույթներից դրանց տարանջատում:       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը                |

|    |    Պետական լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի   |

|    |կառուցվածքում գործում են մշակութային ժառանգության և  մշակութային    |

|    |արժեքների վարչությունը, պատմության և  մշակույթի հուշարձանների       |

|    |պահպանության գործակալությունը, ինչպես նաև  երկու պետական ոչ         |

|    |առևտրային  կազմակերպություններ: Իրավական դաշտը հիմնականում          |

|    |կարգավորվում է «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու     |

|    |պատմական միջավայրի պահպանության և  օգտագործման մասին» ՀՀ օրենքով և  |

|    |ենթաօրենսդրական մի շարք ակտերով: Համակարգի պետական մարմինների       |

|    |գործառույթները մասամբ կրկնվում և  իրականացվում են ոչ լիարժեք: Ոչ    |

|    |արդյունավետ է հուշարձանների պահպանության ոլորտի զուտ տեսչական       |

|    |բնույթի գործառույթների իրականացումը:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հստակեցնել և  տարանջատել պետական մարմինների և                   |

|    |կազմակերպությունների գործառույթները, ներառել բաց թողնվածները  և     |

|    |ստեղծել իրավական հիմքեր` դրանց արդյունավետ և  պատշաճ իրականացման    |

|    |համար:                                                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հուշարձանների պահպանության ոլորտի կառավարման համակարգի          |

|    |կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները և  դրանք         |

|    |ապահովող իրավական նորմերի սահմանումը:                               |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու       |

|    |արդյունքում նախատեսվում է միմյանցից տարանջատել «Պատմության և        |

|    |մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության   |

|    |և  օգտագործման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեսչական    |

|    |գործառույթները («գ», «ժբ» ու «ժգ» կետերի պահանջների կատարման և      |

|    |ներկայումս շրջանառվող «Վարչական իրավախախտում ների մասին» ՀՀ         |

|    |օրենսգրքի 126-132-րդ հոդվածներով վարչական պատասխանատվության         |

|    |միջոցների կիրառման ապահովում), քաղաքականության մշակման և  իրագործման|

|    |գործառույթները («ա», «դ», «զ», «է», «ը», «թ» և  «ժդ» կետերի         |

|    |պահանջների կատարման ապահովում) և  ծառայությունների մատուցման        |

|    |գործառույթները («ե» և  «ժա» կետերի պահանջների կատարման ապահովում)   |

|    |իրականացնող ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կենտրոնական      |

|    |ապարատի ու դրա առանձնացված ստորաբաժանման` պատմության և  մշակույթի   |

|    |հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև  համակարգի    |

|    |երկու պետական ոչ առևտրային  կազմակերպությունների` ներկայումս գործող |

|    |իրավական ակտերով սահմանված իրավասություններն ու լիազորությունները`  |

|    |արդյունքում ձևավորելով  այդ գործառույթներից յուրաքանչյուրի          |

|    |արդյունավետ իրականացման համակարգեր:                                 |

|____|____________________________________________________________________|

|24. |«Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների և  պատմական միջավայրի |

|    |պահպանության և  օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության         |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» և           |

|    |«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի                      |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հուշարձանների վերականգնման աշխատանքների արդյունավետության       |

|    |բարձրացում և  որակի ապահովում` ոլորտում գործող կազմակերպությունների |

|    |նկատմամբ միասնական տեխնիկական և  կազմակերպական պահանջների           |

|    |սահմանմամբ:                                                         |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը                |

|    |    Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի|

|    |17-րդ ենթակետի` ներկայումս հուշարձանների նախագծում, տեխնիկական      |

|    |վերահսկողություն և  վերականգնում կարող են իրականացնել այն           |

|    |կազմակերպությունները, որոնք ունեն քաղաքաշինության բնագավառի         |

|    |լիցենզիա, համապատասխան փորձ (ինչը ոչ բոլորն ունեն), մասնագետներ և   |

|    |տեխնիկական հնարավորություն` հուշարձանները որակով վերականգնելու      |

|    |համար:                                                              |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Գործող իրավական դաշտում անհրաժեշտ է քաղաքաշինության բնագավառից  |

|    |տարանջատել և  հատուկ սահմանել հուշարձանների վերականգնման ոլորտում   |

|    |գործող կազմակերպություններին և  առանձին մասնագետներին ներկայացվող   |

|    |պահանջները` առանձնացնելով դրանք որպես լիցենզավորման ենթակա          |

|    |գործունեության առանձին տեսակ:                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Պատմամշակութային հուշարձանների վերականգնման բնագավառում         |

|    |նախագծող, տեխնիկական հսկողություն և  վերականգնման աշխատանքներ       |

|    |իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզավորում:      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու       |

|    |արդյունքում նախատեսվում է սահմանել հուշարձանների վերականգնման       |

|    |գործընթացների սուբյեկտների նկատմամբ մասնագիտական և  տեխնիկական      |

|    |հատուկ պահանջներ, ինչը բավարարելու դեպքում նրանց կտրամադրվեն        |

|    |համապատասխան լիցենզիաներ, և  արդյունքում կապահովվեն հուշարձանների   |

|    |վերականգնման աշխատանքների առավել որակն ու արդյունավետությունը և     |

|    |ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից դրանց պատշաճ                 |

|    |վերահսկելիությունը:                                                 |

|____|____________________________________________________________________|

|25. |«Մշակութային արժեքների արտահանման և  ներմուծման մասին» Հայաստանի    |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի  |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Օրենքով սահմանված հասկացությունների և  դրանց կիրառման           |

|    |համապատասխանեցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին:           |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը                |

|    |    «Մշակութային արժեքների արտահանման և  ներմուծման մասին» ՀՀ օրենքի|

|    |16-րդ հոդվածի 4-րդ մասի «ֆինանսական ծածկույթն ապահովող պետական      |

|    |երաշխիք» ձևակերպումը  տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս:     |

|    |Օրենքում սահմանված է, որ պետությունը երաշխավորում է ինչպես          |

|    |ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների ապահովագրական գումարի  |

|    |տրամադրումը, այնպես էլ այդ արժեքների անվտանգությունը, դրանց` պարտքը |

|    |մարելու միջոց կամ գրավի առարկա չհանդիսանալը, օտարման վերաբերյալ այլ |

|    |գործարքների ենթակա չլինելը և  անվնաս վերադարձը: Սակայն «երաշխիք»    |

|    |հասկացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ունի այլ մեկնաբանություն,|

|    |համաձայն որի` մշակութային արժեքներ ժամանակավորապես ընդունող         |

|    |կազմակերպությունները դրանց նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական      |

|    |ծածկույթն ապահովող երաշխիքի գումարի դիմաց, իբրև  իրենց ներկայացված  |

|    |հետադարձ պահանջի կատարման ապահովման միջոց, պետական մարմնի հետ պետք  |

|    |է կնքեն գրավի պայմանագիր` գրավ դնելով երաշխիքի գումարին համարժեք    |

|    |գույք, ինչը չի բխում օրենքի հոդվածի նպատակից:                       |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Փոխել օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունը ինչպես    |

|    |միջազգային պայմանագրերով նախատեսված, այնպես էլ իրավաբանական կամ     |

|    |ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մշակութային       |

|    |արժեքների ժամանակավոր ներմուծման դեպքերում` մշակութային արժեքների   |

|    |նկատմամբ բոլոր ռիսկերի ապահովագրման համար:                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև       |

|    |իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն  |

|    |ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր ռիսկերի |

|    |ապահովագրման իրավական երաշխիքների ստեղծում և  համապատասխան կարգի    |

|    |ընդունում:                                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտում փոփոխություններ և  լրացումներ կատարելու         |

|    |արդյունքում նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետություն        |

|    |ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների` բոլոր տեսակի ռիսկերից |

|    |ապահովագրման կարգ, ինչը թույլ կտա նաև  ապահովել մշակութային         |

|    |արժեքների ժամանակավոր ներմուծման հետ կապված` միջազգային             |

|    |պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների |

|    |կատարումը:                                                          |

|_________________________________________________________________________|

|         ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե            |

|_________________________________________________________________________|

|26. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի   |

|    |N 4 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ   |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |    Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային     |

|    |սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային և              |

|    |սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման մաքսային|

|    |ընթացակարգերի պարզեցմամբ:                                           |

|    |    1.1 Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրներ|

|    |    Ներկայումս միջազգային փոստային և  սուրհանդակային առաքումներով   |

|    |փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներն  իրականացվում են բոլոր |

|    |մաքսատներում: Մինչդեռ ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի   |

|    |N 947-Ն որոշմամբ նախատեսվում է միջազգային փոստային և  սուրհանդակային|

|    |առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներն           |

|    |իրականացնել մասնագիտացված մաքսատանը: Բացի դրանից, միջազգային        |

|    |փոստային և  սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների        |

|    |մաքսային ձևակերպումների  իրականացման ներկայիս ընթացակարգը վերաբերում|

|    |է միայն ՀՀ ներմուծվող ապրանքներին, որում հաշվի չեն առնված արտահանվող|

|    |ապրանքների մաքսային ձևակերպումների  իրականացման                     |

|    |առանձնահատկությունները:                                             |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջազգային փոստային և       |

|    |սուրհանդակային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և      |

|    |մաքսային մարմինների միջև  առկա հարաբերությունները:                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման կարգավորման առարկան միջազգային փոստային և               |

|    |սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային           |

|    |ձևակերպումներին  վերաբերող հարաբերություններն են:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կկանոնակարգվեն միջազգային փոստային և   |

|    |սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային           |

|    |ձևակերպումներին  վերաբերող խնդիրները, որի արդյունքում կկրճատվի      |

|    |ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային ձևակերպումների           |

|    |իրականացման համար ծախսվող ժամանակահատվածը:                          |

|____|____________________________________________________________________|

|27. |«Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման         |

|    |նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու|

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի                                            |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    ՀՀ մի շարք օրենքներում փոփոխությունների կատարումը պայմանավորված |

|    |է հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարումն       |

|    |իրատեսական դարձնելու նպատակով` քարտ վարողների կողմից ձեռքով         |

|    |աշխատանքի հնարավորինս կրճատման անհրաժեշտությամբ:                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Գործող օրենսդրության շրջանակներում հարկ վճարողի անձնական հաշվի  |

|    |քարտի վարման հետ կապված առանձին գործողությունները ենթակա չեն        |

|    |ավտոմատացման (այսինքն` պահանջում են ձեռքի աշխատանք), ինչը           |

|    |հնարավորություն չի տալիս ապահովելու ավտոմատացման լիարժեք մակարդակը: |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի  |

|    |2009 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական       |

|    |եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման զարգացման և             |

|    |կատարելագործման միջոցառումների մասին» N 2504-Ա հրամանով ստեղծված    |

|    |Անձնական հաշվի քարտերի ավտոմատացման վարման աշխատանքային խմբի կողմից |

|    |նախնական գնահատականով էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման    |

|    |աշխատանքներն ապահովելու (նաև`  այդ աշխատանքների արդյունավետությունը |

|    |բարձրացնելու) համար առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ մի շարք|

|    |օրենքներում («Հարկային ծառայության մասին», հարկային օրենսդրություն, |

|    |հարկային մարմինների կողմից կիրառվող այլ օրենքներ):                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Միջոցառման կարգավորման առարկան հարկ վճարողի անձնական հաշվի      |

|    |քարտերի ավտոմատացման վարման ապահովումն է:                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Օրենսդրական փոփոխությունների հետևանքով  հնարավոր է լինելու      |

|    |իրականում ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի վարումը:              |

|____|____________________________________________________________________|

|28. |«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ   |

|    |և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                    |

|    |                                                                    |

|    |    1. Ներկա իրավիճակը                                              |

|    |    Ներկայումս ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման   |

|    |հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի  |

|    |N 314 և  N 315 որոշումներով, իսկ պատասխանատվության միջոցները        |

|    |նախատեսված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով: 2008 թվականի|

|    |հարկային փոփոխությունների փաթեթով 2009 թվականի համար սահմանվեցին    |

|    |ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման                  |

|    |առանձնահատկություններ` ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների   |

|    |համար, որոնք այդպիսին համարվելու ժամանակահատվածում ձեռնարկատիրական  |

|    |գործունեության առարկաների հաշվառում չեն վարում (գրանցումներ չեն     |

|    |կատարում): Միաժամանակ, ներկայումս ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին   |

|    |ընթերցմամբ ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հատուկ հարկային     |

|    |հաշիվների համակարգը, որով բարձրացվում է հարկային հաշիվների` որպես   |

|    |ֆինանսական փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը, ստեղծվում են      |

|    |պայմաններ էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու համար, իրական |

|    |ժամանակում («online») հարկային մարմին ներկայացնել տեղեկություններ   |

|    |դուրս գրված հարկային հաշիվների մասին: Հարկ վճարողների որոշ խմբի     |

|    |համար պարզեցվում է հարկային հաշիվների դուրսգրման գործընթացը:        |

|    |    2. Առկա խնդիրները                                               |

|    |    2.1. Ստեղծված իրավիճակում կարգավորման կարիք ունի հատուկ հարկային|

|    |հաշիվների ներդրման պարագայում ձեռնարկատիրական գործունեության        |

|    |առարկաների հաշվառման (գրանցման) հարցերի կարգավորումը:               |

|    |    2.2. Վերանայման կարիք ունի ձեռնարկատիրական գործունեության       |

|    |առարկաների հաշվառման (գրանցման) գործող մեխանիզմը` հաշվի առնելով     |

|    |էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման համակարգը:         |

|    |    2.3. Կարգավորման կարիք ունի նաև  փոքր բիզնեսի համար հարկային    |

|    |հաշվառման մեխանիզմի ներդրումը:                                      |

|    |    3. Առաջարկվող լուծումները                                       |

|    |    3.1. Նախագծով ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման|

|    |կարգերը և  այդ կարգերի խախտման դեպքերը սահմանվելու են օրենքով       |

|    |(օրենքի հավելվածով):                                                |

|    |    3.2. Պարզեցնել ձեռնարկատիրական գործունեության առարկաների        |

|    |գրանցման գործող կարգը, բարձրացնել այդ կարգի պահպանման նկատմամբ      |

|    |հարկային հսկողության արդյունավետությունը:                           |

|    |    3.3. Սահմանել գրանցումների կատարման էլեկտրոնային եղանակի        |

|    |հնարավորություն` հատուկ հարկային հաշիվների էլեկտրոնային լրացման     |

|    |կարգին զուգահեռ:                                                    |

|    |    3.4. Կանոնակարգել ծառայությունների և  աշխատանքների հաշվառման    |

|    |համար օրենքով սահմանված կարգի ներդրումը:                            |

|    |    3.5. Փոքր բիզնեսի համար սահմանել հաշվառման պարզ և  հստակ կարգ:  |

|    |    4. Ակնկալվող արդյունքը                                          |

|    |    Նախագիծը կկանոնակարգի Հայաստանի Հանրապետությունում              |

|    |փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը, կկարգավորի հարկային      |

|    |հաշվառմանը վերաբերող գրանցումների առկա խնդիրները` դրանք հստակեցնելու|

|    |և  պարզ ընթացակարգեր սահմանելու միջոցով: Հարկ վճարողներին           |

|    |հնարավորություն կընձեռվի առավել արդյունավետ կազմակերպելու հարկային  |

|    |գրանցումներին առնչվող աշխատանքները` դրանով էապես կրճատելով նաև      |

|    |հարկային հաշվառման և  գրանցումների համար տրամադրվող ժամանակը:       |

|    |Արդյունքում ակնկալվում է հարկային հաշվառման հետ կապված հարկային     |

|    |հսկողությունը դարձնել առավել արդյունավետ վարչարարական գործիք:       |

|____|____________________________________________________________________|

|29. |«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և    |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                       |

|    |                                                                    |

|    |    1.   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).       |

|    |    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ    |

|    |մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային           |

|    |հսկողության «կանաչ ուղու» ընթացակարգի կիրառման ընդլայնմամբ:         |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները           |

|    |հայտարարագրվում են միայն գրավոր կամ բանավոր եղանակներով:            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային սահմանով տեղափոխվող    |

|    |ապրանքների մասին հայտարարագրման համար անհրաժեշտ տեղեկությունները և  |

|    |փաստաթղթերը մաքսային մարմիններ էլեկտրոնային եղանակով ներկայացնելուն |

|    |առնչվող դրույթներ, ինչպես նաև  հնարավորություն ստեղծել              |

|    |տնտեսավարողների համար էլեկտրոնային վճարումների իրականացման համար`   |

|    |առանց մաքսային մարմիններ այցելելու և  վճարման անդորրագրերը մաքսային |

|    |մարմիններ ներկայացնելու:                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Օրենքի կարգավորման առարկան ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող      |

|    |ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումների  և  հսկողության         |

|    |իրականացմանը վերաբերող հարաբերություններն են:                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է ընդլայնել ՀՀ մաքսային    |

|    |սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության «կանաչ |

|    |ուղու» ընթացակարգի կիրառումը, որն ուղղված է մաքսային սահմանով       |

|    |ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ծախսվող ժամանակահատվածի կրճատմանը:|

|____|____________________________________________________________________|

|30. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի     |

|    |27-ի N 887 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ    |

|    |մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային            |

|    |ընթացակարգերի պարզեցմամբ:                                           |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման   |

|    |ընթացակարգը նախատեսում է մաքսային մարմինների կողմից ապրանքների և    |

|    |տրանսպորտային միջոցների տարանցմանը վերաբերող գրանցամատյանների       |

|    |վարում:                                                             |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է կիրառությունից հանել ՀՀ մաքսային տարածքով|

|    |ապրանքների տարանցիկ փոխադրման դեպքում մաքսային մարմինների կողմից    |

|    |առանձին դեպքերում վարվող գրանցամատյանները, քանի որ այդ տեղեկությունն|

|    |ամբողջությամբ արտացոլվում է «ԹԻ-ՎԻ-ԷՄ» ավտոմատ հայտարարագրման       |

|    |ծրագրում:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման կարգավորման առարկան ՀՀ մաքսային տարածքով ապրանքների     |

|    |տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգերին վերաբերող                |

|    |հարաբերություններն են:                                              |

|    |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները         |

|    |   Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կրճատել տարանցիկ փոխադրվող|

|    |ապրանքների և  տրանսպորտային միջոցների հաշվառման համար անհրաժեշտ     |

|    |ժամանակահատվածը և  միջոցները:                                       |

|____|____________________________________________________________________|

|31. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի  |

|    |N 1930-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մեկ   |

|    |մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման         |

|    |գործընթացում գտնվող ապրանքների և  տրանսպորտային միջոցների տեղափոխման|

|    |մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ:                                  |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ՄՃՓ գրքույկների կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք         |

|    |ներմուծվող ապրանքների և  տրանսպորտային միջոցների համար լրացվում է   |

|    |ներքին տարանցման փաստաթուղթ` փոխադրման ամփոփագիր:                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է սահմանել բացառություն ՄՃՓ գրքույկների    |

|    |կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և  տրանսպորտային |

|    |միջոցների համար: Մասնավորապես, նախատեսվում է նշված դեպքում չլրացնել |

|    |փոխադրման ամփոփագիր, քանի որ անհրաժեշտ այդ տեղեկությունը հիմնականում|

|    |առկա է ՄՃՓ գրքույկներում:                                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման կարգավորման առարկան մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային |

|    |մարմին` մաքսային ձևակերպման  գործընթացում գտնվող ապրանքների և       |

|    |տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող հարաբերություններն են:|

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել ՄՃՓ գրքույկների|

|    |կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և  տրանսպորտային |

|    |միջոցների տեղափոխմանը վերաբերող ընթացակարգը, որի արդյունքում        |

|    |կկրճատվեն մաքսային ձևակերպումների  և  հսկողության համար անհրաժեշտ   |

|    |ժամանակահատվածը և  դրամական միջոցներին վերաբերող ծախսերը:           |

|____|____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում