Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|32. |«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության      |

|    |օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի         |

|    |                                                                    |

|    |    1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը)                           |

|    |    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  |

|    |օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  |

|    |օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենսգրքի       |

|    |169.17-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախազգուշացումը չնպաստեց |

|    |օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիրը պաշտոնատար անձանց և  նրանց|

|    |փոխկապակցված անձանց կողմից ներկայացնելուն:                          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Նախազգուշացման նորմի կիրառումը հանգեցրեց նրան, որ պաշտոնատար և  |

|    |նրանց փոխկապակցված անձանց մի մասը հայտարարագրերն օրենքով սահմանված  |

|    |ժամկետում չներկայացրեցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը |

|    |նախազգուշացվելու են: Պաշտոնատար և  նրանց փոխկապակցված անձ           |

|    |չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հայտարարագիրն օրենքով սահմանված  |

|    |ժամկետում չներկայացնելու համար արդարացված է նախազգուշացման նորմի    |

|    |կիրառումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագիր            |

|    |ներկայացնելու պարտավորությունը նրանց համար նոր է: Ինչ վերաբերում է  |

|    |պաշտոնատար և  նրանց փոխկապակցված անձանց, ովքեր արդեն 8 տարի         |

|    |ներկայացնում են հայտարարագիր, բարձր է իրազեկվածության մակարդակը,    |

|    |պետական ծառայության տարբեր ոլորտները կարգավորող օրենսդրությամբ      |

|    |հայտարարագիր չներկայացնելը պաշտոնատար անձին աշխատանքից ազատելու հիմք|

|    |է, նախկինում կիրառվել է նյութական պատասխանատվության նորմ, ապա       |

|    |հայտարարատուների այս խմբի համար արդարացված չէ նախազգուշացման նորմի  |

|    |կիրառումը:                                                          |

|    |     1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                     |

|    |     Նախագծով նախատեսվում է «Ֆիզիկական անձանց գույքի և  եկամուտների |

|    |հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի  |

|    |երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև   |

|    |նույն հոդվածի 3-րդ մասում նշված փոխկապակցված անձանց կողմից          |

|    |հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանել     |

|    |նյութական պատասխանատվություն նախատեսող նորմ:                        |

|    |     2. Կարգավորման առարկան                                         |

|    |     Նախագծի կարգավորման առարկան օրենսգրքի 169.17-րդ հոդվածի երկրորդ|

|    |մասով սահմանված նախազգուշացման նորմի կիրառման բացառումն է`          |

|    |հայտարարատու պաշտոնատար անձանց և  նրանց` օրենքով սահմանված          |

|    |փոխկապակցված անձանց մասով:                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նախագծի ընդունման և  կիրառման արդյունքում ակնկալվում է          |

|    |պաշտոնատար և  նրանց փոխկապակցված անձանց կողմից օրենքով սահմանված    |

|    |ժամկետում հայտարարագրերը ներկայացնելը:                              |

|____|____________________________________________________________________|

|33. |«Ֆիզիկական անձանց գույքի և  եկամուտների հայտարարագրման մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                                  |

|    |                                                                    |

|    |    1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը)                           |

|    |    «Ֆիզիկական անձանց գույքի և  եկամուտների հայտարարագրման մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է օրենքի        |

|    |կիրարկման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրների օրենսդրական          |

|    |կարգավորման անհրաժեշտությամբ, մասնավորապես`                         |

|    |    1) հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկել հատուկ       |

|    |քննչական ծառայության, ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայության պաշտոն  |

|    |զբաղեցնողներին, մարդու իրավունքների պաշտպանին.                      |

|    |    2) հայտարարագիրը ներկայացնելու վայրի հետ կապված փոփոխությունը`  |

|    |այն հայտարարատուների մասով, ովքեր Հայաստանի Հանրապետությունում      |

|    |հաշվառման և  մշտական բնակության վայր չունեն.                        |

|    |    3) հայտարարատուի հանձնած և  ստացած փոխառության հասկացությունների|

|    |հստակեցումը.                                                        |

|    |     4) օրենքով նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառման       |

|    |հարցերի հստակեցումը:                                                |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս հատուկ քննչական ծառայության, ՀՀ Ազգային ժողովի       |

|    |պետական ծառայության պաշտոն զբաղեցնողները, մարդու իրավունքների       |

|    |պաշտպանն ընդգրկված չեն հայտարարատուների ցանկում:                    |

|    |    Օրենքով կարգավորված չէ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և |

|    |մշտական բնակության վայր չունեցող պետական պաշտոն զբաղեցնողների կողմից|

|    |հայտարարագիրը ներկայացնելու վայրի խնդիրը:                           |

|    |    Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետում հայտարարագրման      |

|    |ենթակա գույքի կազմում նշված հայտարարատուի կողմից հանձնված           |

|    |փոխառության մեկնաբանության ավարտից հետո օգտագործվում է «(այսուհետ`  |

|    |փոխառություն)» արտահայտությունը: Մինչդեռ օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ|

|    |մասի 3-րդ կետում հայտարարագրման ենթակա եկամուտների կազմում նշվում են|

|    |«ստացված փոխառությունները (վարկերը)»: Երկու դեպքում միևնույն        |

|    |«փոխառություն» բառը տարբեր իմաստներով օգտագործելիս` հաճախ           |

|    |տարընթերցման պատճառ է դառնում:                                      |

|    |    Օրենքի 20-րդ և  21-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության  |

|    |նորմերի կիրառումը, ելնելով դրանց բովանդակությունից, հնարավոր է      |

|    |իրականացնել միայն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության    |

|    |ընթացքում, որն օրենքով ամրագրված չէ:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց |

|    |շրջանակը, կարգավորել Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և       |

|    |մշտական բնակության վայր չունեցող պետական պաշտոն զբաղեցնողների կողմից|

|    |հայտարարագիրը ներկայացնելու վայրի խնդիրը, հստակ տարանջատել «հանձնած |

|    |փոխառություն» և  «ստացված փոխառություն» հասկացությունները և  օրենքով|

|    |ամրագրել նորմ, համաձայն որի օրենքի 20-րդ և  21-րդ հոդվածներով       |

|    |սահմանված պատասխանատվության նորմերը կիրառվում են հարկային մարմնի    |

|    |կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող հսկողության արդյունքում:|

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ   |

|    |եկած խնդիրների կարգավորումն է, որի միջոցով կընդլայնվի հայտարարատու  |

|    |պաշտոնատար անձանց շրջանակը, կվերանան օրենքում առկա այն դրույթները,  |

|    |որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս` կապված օրենքում|

|    |«փոխառություն» բառի երկու տարբեր իմաստներով օգտագործման, օրենքով    |

|    |սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման կարգի, ինչպես նաև      |

|    |Հայաստանի Հանրապետությունում հաշվառում և  հիմնական բնակություն      |

|    |չունեցող պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերը ներկայացնելու վայրի|

|    |հարցերին:                                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նախագծի ընդունման և  կիրառման արդյունքում օրենսդրորեն           |

|    |կկարգավորվեն  օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած                |

|    |տարընթերցումների և  տարաբնույթ մեկնաբանության հիմք հանդիսացող       |

|    |նորմերը, կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը:        |

|____|____________________________________________________________________|

|34. |«Հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը,   |

|    |դրա նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորելու կարգը և  եկամտի   |

|    |ստացման աղբյուրը և  չափը հիմնավորելու կարգը հաստատելու մասին» ՀՀ    |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Որոշման անհրաժեշտությունը (նպատակը)                          |

|    |    «Հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի              |

|    |առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորելու    |

|    |կարգը և  եկամտի ստացման աղբյուրը և  չափը հիմնավորելու կարգը         |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման                |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի և        |

|    |եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   |

|    |14-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջով:                       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Ֆիզիկական անձանց գույքի և  եկամուտների հայտարարագրման մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի |

|    |համաձայն հայտարարատուները պարտավոր են հարկային մարմնի պահանջով,     |

|    |հսկողություն իրականացնելիս, կառավարության սահմանած կարգով հիմնավորել|

|    |հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ            |

|    |սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը և  չափը: ՀՀ     |

|    |կառավարության որոշման բացակայության պարագայում հայտարարատուն չի     |

|    |կարող հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա    |

|    |նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև   եկամտի ստացման       |

|    |աղբյուրը և  չափը, իսկ հարկային մարմինը չի կարող իրականացնել հստակ   |

|    |հսկողական գործողություններ:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախագծով նախատեսվում է հարկային մարմնի հսկողական                |

|    |գործողություններ իրականացնելու ընթացքում հայտարարատուի կողմից       |

|    |հայտարարագրման ենթակա գույքի առկայության, դրա նկատմամբ սեփականության|

|    |իրավունքի, ինչպես նաև  եկամտի ստացման աղբյուրի և  չափի հիմնավորման  |

|    |հստակ օրենսդրական մեխանիզմներ:                                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան հայտարարատուի կողմից հայտարարագրման |

|    |ենթակա գույքի առկայության, դրա նկատմամբ սեփականության իրավունքի,    |

|    |ինչպես նաև  եկամտի ստացման աղբյուրի և  չափի հիմնավորման օրենսդրական |

|    |մեխանիզմների սահմանումն է:                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նախագծի ընդունման և  կիրառման արդյունքում հայտարարատուներին     |

|    |հնարավորություն կընձեռվի հիմնավորելու հայտարարագրման ենթակա գույքի  |

|    |առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև     |

|    |եկամտի ստացման աղբյուրը և  չափը:                                    |

|____|____________________________________________________________________|

|35. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի    |

|    |N 551 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է        |

|    |ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար         |

|    |գնացքներով տեղափոխվող ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ: |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս գործող ընթացակարգը հնարավորություն չի ընձեռում       |

|    |իրականացնելու ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության    |

|    |մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների արդյունավետ մաքսային      |

|    |ձևակերպումներ  և  հսկողություն:                                     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.                     |

|    |    Նախագծով նախատեսվում է սահմանել պարզեցված ընթացակարգեր առանձին  |

|    |դեպքերում միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով մաքսային   |

|    |սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների  և           |

|    |հսկողության համար:                                                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման կարգավորման առարկան ֆիզիկական անձանց կողմից միջպետական  |

|    |հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների մաքսային  |

|    |ընթացակարգերին վերաբերող հարաբերություններն են:                     |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |   Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել ֆիզիկական անձանց|

|    |կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող    |

|    |ապրանքների մաքսային ընթացակարգերը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական|

|    |գույքի կառավարման վարչություն                                       |

|____|____________________________________________________________________|

|36. |«Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց          |

|    |օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց       |

|    |օգտագործման տրամադրման գործընթացի կանոնակարգում                     |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Անշարժ գույքի կառավարման գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ,|

|    |մասնավորապես, մինչ օրս լուծված չէ պետական սեփականություն հանդիսացող |

|    |անշարժ գույքի` անհատույց օգտագործման հանձնելիս` դրա սպասարկման      |

|    |խնդիրները, որոնք, բացի կազմակերպչական լուծումներից, պահանջում են    |

|    |նաև  ֆինանսական միջոցներ: Խնդիր է նաև  նույն գույքի` տարբեր անձանց  |

|    |կողմից կարճ ժամկետով օգտագործման տրամադրումը, օրինակ, ժամավճարով:   |

|    |    1.2. Առաջարկվող լուծումները                                     |

|    |    «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց      |

|    |օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծով առաջարկվում է լուծում տալ պետական սեփականություն   |

|    |հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման           |

|    |գործընթացում առկա խնդիրներին:                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման      |

|    |ոլորտում առկա խնդիրների կարգավորում:                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց      |

|    |օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի պետական սեփականություն     |

|    |հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման           |

|    |գործընթացը: ՀՀ պաշտպանության նախարարություն                         |

|____|____________________________________________________________________|

|37. |«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը    |

|    |հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                                 |

|    |                                                                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը|

|    |հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը|

|    |պայմանավորված է զինված ուժերում կարգապահական հարաբերությունները     |

|    |զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին համապատասխան            |

|    |կարգավորելու անհրաժեշտությամբ:                                      |

|    |    Ներկայումս զինված ուժերի կարգապահական հարաբերությունները        |

|    |կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը չի համապատասխանում  |

|    |ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կարգապահական            |

|    |կանոնադրության շատ դրույթներ կորցրել են իրենց կարգավորիչ            |

|    |նշանակությունը, և  կարիք կա կարգապահական հարաբերությունների         |

|    |վերանայման և  զինված ուժերի արդի բարեփոխումներին համապատասխան դրանց |

|    |սահմանման:                                                          |

|    |    Առաջարկվում է զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատել   |

|    |օրենքով:                                                            |

|    |    Օրենքի նախագծով կարգավորվում են զինված ուժերում ծառայողական     |

|    |կարգապահության կանոնները, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու   |

|    |պայմանները, ինչպես նաև  ծառայողական կարգապահության ամրապնդման հետ   |

|    |կապված այլ հարաբերություններ:                                       |

|    |    Օրենքի կիրառման արդյունքում կբարձրանա զինված ուժերի             |

|    |զինծառայողների կարգապահության աստիճանը, կարգապահական                |

|    |հարաբերությունները կգործեն զինված ուժերում իրականացվող              |

|    |բարեփոխումներին համապատասխան` հաշվի առնելով մարդու և  քաղաքացու     |

|    |հիմնական իրավունքները և  ազատությունները:                           |

|____|____________________________________________________________________|

|38. |«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում|

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության     |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի   |

|    |Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է այլընտրանքային     |

|    |ծառայության անցման հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև  ՀՀ   |

|    |կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի      |

|    |4.5.2-րդ բաժնի 2.8-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից:|

|    |    Ներկայումս գործող օրենքը նախատեսում է այլընտրանքային ծառայության|

|    |անցման բավական մեծ ժամկետներ, ինչը թե այլընտրանքային ծառայություն   |

|    |անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների և  թե մարդու իրավունքների |

|    |պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից           |

|    |դժգոհությունների տեղիք է տալիս: Միաժամանակ, հարցադրումներ են        |

|    |առաջացել նաև  այլընտրանքային ծառայության ուղարկման, դրա գործընթացի  |

|    |վերահսկման և  ծառայության կազմակերպման ու անցկացման կարգավորման     |

|    |վերաբերյալ, որի արդյունքում արդեն շուրջ երեք տարի այլընտրանքային    |

|    |ծառայության անցնելու մասին դիմումներ չեն ներկայացվում, և  նման      |

|    |ցանկություն ունեցող քաղաքացիները գերադասում են կրել քրեական         |

|    |օրենսդրությամբ նախատեսված պատիժ, քան մեկնել այլընտրանքային          |

|    |ծառայության:                                                        |

|    |    Առաջարկվում է կրճատել այլընտրանքային ծառայության անցման         |

|    |ժամկետները, հստակեցնել այլընտրանքային ծառայության կազմակերպման ու   |

|    |անցկացման, ինչպես նաև  դրա նկատմամբ վերահսկողության իրականացման     |

|    |գործընթացը:                                                         |

|    |    Օրենքի նախագծով կրճատվում են այլընտրանքային ծառայության անցման  |

|    |ժամկետները, հստակեցվում են այլընտրանքային ծառայության կազմակերպման  |

|    |ու անցկացման, ինչպես նաև  դրա նկատմամբ վերահսկողության իրականացման  |

|    |հետ կապված հարաբերությունները:                                      |

|    |    Օրենքի կիրառման արդյունքում այլընտրանքային ծառայության          |

|    |կազմակերպման և  անցկացման գործընթացը կհամապատասխանի միջազգային      |

|    |չափանիշներին, առավելագույնս կիրացվեն մարդու և  քաղաքացու հիմնական   |

|    |իրավունքներն ու ազատությունները:                                    |

|____|____________________________________________________________________|

|39. |«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության          |

|    |կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում     |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության      |

|    |կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում     |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված  |

|    |ուժերում ներքին ծառայության կազմակերպման գործընթացը ՀՀ զինված ուժերի|

|    |բարեփոխումներին համապատասխան կատարելագործելու, ինչպես նաև  ՀՀ       |

|    |կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի      |

|    |4.5.2-րդ բաժնի 2.5-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ:  |

|    |     Օրենքի նախագծով վերացվում են ներքին ծառայության կազմակերպման   |

|    |գործընթացում պրակտիկ կիրառման արդյունքում վեր հանված բացթողումները, |

|    |հստակեցվում են հրամանատար-ենթակա հարաբերությունների շրջանակները:    |

|____|____________________________________________________________________|

|40. |«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային    |

|    |ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի                                            |

|    |                                                                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային|

|    |ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է   |

|    |զինված ուժերում կայազորային ու պահակային ծառայությունների           |

|    |կազմակերպման գործընթացը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին            |

|    |համապատասխան կատարելագործելու, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2008    |

|    |թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.5.2-րդ բաժնի 2.6-րդ   |

|    |կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից:                      |

|    |    Օրենքի նախագծով վերացվում են կայազորային ու պահակային           |

|    |ծառայությունների կազմակերպման գործընթացում պրակտիկ կիրառման         |

|    |արդյունքում վեր հանված բացթողումները, հստակեցվում են այդ            |

|    |ծառայությունների կազմակերպման և  իրականացման հետ կապված             |

|    |հարաբերությունները:                                                 |

|_________________________________________________________________________|

|           ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն             |

|_________________________________________________________________________|

|41. |«2010 թվականի պետական նպաստների չափերը հաստատելու մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և  24-րդ |

|    |հոդվածներով սահմանվում են, որ անապահովության միավորը,  ընտանեկան    |

|    |նպաստի բազային մասի, հավելման, միանվագ դրամական օգնությունների,     |

|    |երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև  երկու տարեկան երեխայի խնամքի |

|    |նպաստի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև  Մարտական խաչ  |

|    |շքանշանով պարգևատրվածի  ընտանիքի նպաստի չափը հաստատում է Հայաստանի  |

|    |Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության            |

|    |կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 39-Ն որոշմամբ հաստատվել  |

|    |են պետական նպաստների 2009 թվականի չափերը:                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո  առաջարկվող        |

|    |որոշմամբ հաստատվելու են պետական նպաստների 2010 թվականի չափերը:      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Պետական նպաստների վճարման գործընթաց:                            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    2010 թվականի ընթացքում պետական նպաստների ամենամսյա վճարման      |

|    |բնականոն գործընթացի առկայություն:                                   |

|____|____________________________________________________________________|

|42. |«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |                                                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն  |

|    |ու վճարումը կանոնակարգվում են «Ժամանակավոր անաշխատունակության       |

|    |դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:     |

|    |    Համաձայն օրենքի` նպաստը հաշվարկվում է պարտադիր սոցիալական       |

|    |ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամտից:         |

|    |    Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է       |

|    |պարտադիր սոցիալական ապահովության վճարի և  եկամտահարկի փոխարեն       |

|    |ներդնել միասնական` եկամտային հարկ:                                  |

|    |    Միաժամանակ,  նշված միասնականացումն ապահովող իրավական ակտի`      |

|    |«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ժամանակավոր             |

|    |անաշխատունակության նպաստները չեն մտնում եկամտային հարկի հաշվարկման  |

|    |օբյեկտում` ի տարբերություն գործող համակարգի, երբ այդ նպաստները չեն  |

|    |հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ, սակայն, բացի     |

|    |հղիության և  ծննդաբերության նպաստից, հարկվում են եկամտահարկով:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հաշվի առնելով նշվածը` առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև |

|    |ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման և  վճարման       |

|    |սկզբունքներում` դրանք համապատասխանեցնելով նոր իրավիճակին:           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի      |

|    |նախագիծը կարգավորելու է ժամանակավոր անաշխատունակության նպաստների    |

|    |նշանակման և  վճարման կապակցությամբ ծագող հարաբերությունները և       |

|    |սահմանելու է`                                                       |

|    |    1) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը.        |

|    |    2) նպաստի իրավունք տվող պայմանները.                             |

|    |    3) նպաստի ֆինանսավորման աղբյուրը.                               |

|    |    4) նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը.                     |

|    |    5) նպաստի հաշվարկման, նշանակման, վճարման կարգը և  այլն:         |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունումը կապահովի ժամանակավոր անաշխատունակության|

|    |նպաստների նշանակումը և  վճարումը դրա իրավունքն ունեցող անձանց:      |

|____|____________________________________________________________________|

|43. |«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում         |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |                                                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    2000 թվականից ընտանեկան նպաստի ծրագրով Հայաստանի Հանրապետության |

|    |սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և  նրանց հավասարեցված       |

|    |անձանց ընտանիքներն ընտանեկան նպաստի իրավունքը ձեռք են բերում` անկախ |

|    |այդ ընտանիքների անապահովության մակարդակից: Այդ ընտանիքների թիվը     |

|    |կազմում է շուրջ 5200: Աղքատության կրճատման տեսանկյունից նման        |

|    |մոտեցումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008      |

|    |թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության ծրագրից, որով ընտանեկան նպաստի ծրագրի  |

|    |հասցեականության մեծացումը դիտարկվել է որպես գերակայություն:         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության|

|    |օրենքում կատարել փոփոխություններ և  լրացումներ, որոնցով կսահմանվի ՀՀ|

|    |սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և  նրանց հավասարեցված       |

|    |անձանց ընտանիքի (այսուհետ` զոհվածի ընտանիք) նպաստի նոր տեսակ:       |

|    |Ընտանեկան նպաստի ծրագրից առանձնացնելով զոհվածի ընտանիքի նպաստը      |

|    |(շուրջ 5200 ընտանիք)` ազատված միջոցները կուղղվեն այլ աղքատ          |

|    |ընտանիքների, որոնք մինչ այդ չէին կարողանում ստանալ պետական          |

|    |աջակցություն` դրա կարիքն ունենալու պարագայում:                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Պետական նպաստների նշանակման և  վճարման հետ կապված               |

|    |հարաբերություններ:                                                  |

|    |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը            |

|    |   Պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության       |

|    |բարձրացում, պետական նպաստների հիմքերի հստակ տարանջատում (ՀՀ         |

|    |սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և  նրանց հավասարեցված անձանց|

|    |ընտանիքի նպաստի նոր տեսակի հիմնում` առանձնացնելով ընտանեկան նպաստի  |

|    |տեսակից):                                                           |

|____|____________________________________________________________________|

|44. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի    |

|    |N 453-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և  այլ         |

|    |տեխնիկական միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունների       |

|    |հստակեցում, վերականգնողական գործընթացի բարելավում, հավասար          |

|    |հնարավորությունների ապահովում:                                      |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հաշմանդամներին հատկացված պրոթեզաօրթոպեդիկ և  վերականգնողական    |

|    |պարագաների մասին տեղեկատվական շտեմարան ստեղծելու նպատակով           |

|    |հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և  այլ տեխնիկական  |

|    |միջոցների տրամադրման գործընթացի մեջ սոցիալական ծառայություններ      |

|    |տրամադրող տարածքային մարմինների ներգրավումը ոչ միայն չնպաստեց       |

|    |շտեմարանի ստեղծմանը, այլև  հաշմանդամների համար լրացուցիչ            |

|    |դժվարություններ և  խոչընդոտներ առաջացրեց:                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Անհրաժեշտ է պարզեցնել պարագաների տրամադրման կարգը, հստակեցնել   |

|    |պարագաներն անվճար ստանալու իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը |

|    |և  ժամանակացույցը:                                                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և  այլ         |

|    |տեխնիկական միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները:      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և  այլ օժանդակ |

|    |միջոցների տրամադրման գործընթացի հստակեցում և  պարզեցում:            |

|____|____________________________________________________________________|

|45. |«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության  2011 թվականի տարեկան       |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման     |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների    |

|    |սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջ է:                 |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |   Հաշմանդամների հիմնահարցերի լուծման միջոցառումներն ընդգրկում են   |

|    |հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառները` սոցիալական             |

|    |պաշտպանության, կրթության, առողջապահության, տրանսպորտի,              |

|    |զբաղվածության, մատչելիության ապահովման  և  այլն: Այս ոլորտում       |

|    |իրականացվող բոլոր միջոցառումները տարեկան ծրագրում դասակարգվում են   |

|    |համապատասխան բաժիններում, որը հնարավորություն է տալիս հստակ         |

|    |պատկերացում ունենալու տարբեր գերատեսչությունների իրականացրած        |

|    |միջոցառումների մասին:                                               |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ընդլայնել ձեռնարկվող միջոցառումների ցանկը, բարելավել            |

|    |հաշմանդամների վերականգնողական գործընթացը,                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Տարեկան ծրագրով կարգավորվում են հաշմանդամության հիմնահարցերով   |

|    |զբաղվող տարբեր գերատեսչությունների և  կազմակերպությունների միջև     |

|    |եղած հարաբերությունները:                                            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Տարեկան ծրագիրը  կապահովի հաշմանդամության ոլորտում տարբեր       |

|    |գերատեսչությունների և  կազմակերպությունների կողմից նախատեսված       |

|    |ծրագրերի և  միջոցառումների փոխհամաձայնեցված գործողությունների       |

|    |իրականացումը` ուղղված հաշմանդամների հիմնահարցերի համակողմանի        |

|    |լուծմանը:                                                           |

|____|____________________________________________________________________|

|46. |«Զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրին և           |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության    |

|    |արձանագրային որոշման նախագծի                                        |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Բնակչության զբաղվածության և  գործազրկության դեպքում սոցիալական |

|    |պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  |

|    |5-րդ մասով սահմանվում է, որ բնակչության զբաղվածության պետական       |

|    |կարգավորման ծրագրերը և  դրանց վերաբերյալ հանրապետական համաձայնեցման |

|    |կոմիտեի եզրակացությունը ներկայացվում է ՀՀ կառավարություն` Հայաստանի |

|    |Հանրապետության համախմբված բյուջեում ներառելու և  ՀՀ Ազգային ժողով   |

|    |ներկայացնելու համար: «Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական|

|    |ծրագրին և  միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ       |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը 2009 թվականի սեպտեմբերի |

|    |10-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն:                              |

|    |    Այս առումով անհրաժեշտ է հաջորդ տարվա համար զբաղվածության պետական|

|    |ծրագրի արդյունավետ պլանավորում` հաշվի առնելով աշխատաշուկայի վիճակը  |

|    |և  հնարավոր զարգացումները:                                          |

|    |    1.2. Առկա խնդիրները և  առաջարկվող լուծումները                   |

|    |    Տարեկան կտրվածքով զբաղվածության պետական քաղաքականության         |

|    |շրջանակներում իրականացվող առանձին ծրագրերի, դրանց համար անհրաժեշտ   |

|    |բյուջետային միջոցների և  ակնկալվող արդյունքների հստակեցում`         |

|    |Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման     |

|    |գործընթացում հաշվի առնելու նպատակով:                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Զբաղվածության ծրագրերի իրականացման գործընթացը:                  |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Զբաղվածության պետական ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների  |

|    |աշխատաշուկայի կարիքներին համապատասխան` նպատակային օգտագործում,      |

|    |ներքին աշխատաշուկայի իրավիճակի բարելավման և  գործազրկության         |

|    |մակարդակի կրճատման միջոցով զբաղվածության ոլորտում առկա              |

|    |հիմնախնդիրների լուծում, աշխատաշուկայի ճկունության բարձրացմամբ       |

|    |աշխատանք փնտրողների կողմից իրենց մասնագիտական ունակություններին     |

|    |համապատասխան արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման                |

|    |հնարավորությունների ընդլայնում, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի,  |

|    |երիտասարդների զբաղվածության և  ինքնազբաղվածության խթանում, ներքին   |

|    |աշխատաշուկայի տարածքային անհամամասնությունների մեղմում, սոցիալական  |

|    |գործընկերության զարգացում:                                          |

|____|____________________________________________________________________|

|47. |«Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի միջոցառումների     |

|    |տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |                                                                    |

|    |    «Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի միջոցառումների |

|    |տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության          |

|    |կառավարության որոշման ընդունումը բխում է «Երեխայի իրավունքների      |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և  34-րդ հոդվածների    |

|    |պահանջներից:                                                        |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի  |

|    |30-ի N 1207-Ն որոշման դրույթներին համապատասխան Հայաստանի            |

|    |Հանրապետությունում իրականացվում են երեխաների իրավունքների           |

|    |պաշտպանության համակարգի բարեփոխումներ: Երեխաների իրավունքների       |

|    |պաշտպանության բնագավառի առկա խնդիրներն են`                          |

|    |    1) երեխաների իրավունքների պաշտպանության գործող եռաստիճան        |

|    |համակարգի զարգացումը.                                               |

|    |    2) մանկատներում, խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ              |

|    |հաստատություններում, հատուկ հանրակրթական հաստատություններում        |

|    |երեխաների թվի նվազեցումը, հոսքի կանխարգելումը.                      |

|    |    3) երեխաների խնամքի և  պաշտպանության հաստատությունների          |

|    |բարելավումը:                                                        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության        |

|    |կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական |

|    |խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի,     |

|    |ժամանցի և  մշակութային կյանքի կազմակերպմանը:                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավում:      |

|____|____________________________________________________________________|

|48. |«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի  բարելավման 2011 |

|    |թվականի պետական ծրագրին և  դրա իրականացումն ապահովող միջոցառումների |

|    |ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային      |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի  բարելավման  |

|    |2011 թվականի պետական ծրագրին և  դրա իրականացումն ապահովող           |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության    |

|    |արձանագրային որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ           |

|    |կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման    |

|    |3-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունից:                       |

|    |    Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի  բարելավման   |

|    |2011 թվականի պետական ծրագիրը և  դրա իրականացումն ապահովող           |

|    |միջոցառումների ցանկի նպատակն է ժողովրդագրական բացասական միտումների  |

|    |հնարավորինս մեղմումն ու իրավիճակի կայունացման միջոցառումների        |

|    |իրականացումը:                                                       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական զարգացումները       |

|    |հիմնականում անբարենպաստ են, հղի` բացասական այնպիսի հետևանքներով,    |

|    |որոնք արդեն ամենամոտ ապագայում կարող են վտանգել ազգային             |

|    |անվտանգության տարբեր բաղադրիչները:                                  |

|    |    Հանրապետությունում շարունակում է ցածր մնալ ծնելիության          |

|    |մակարդակը, որը պայմանավորող հիմնական գործոններից են բնակչության     |

|    |վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, վերարտադրողական ֆունկցիայի  |

|    |խանգարումները և  անպտղությունը (մոտավորապես 32%), հղիության         |

|    |կրելախտով (մոտավորապես 12%), ինչպես նաև  ամուսնությունների ոչ       |

|    |բավարար թիվը, ամուսնունակ կոնտինգենտի թվի նվազումը, նյութական,      |

|    |բնակարանային, կենցաղային պայմանների պատճառով ամուսնության ժամկետի   |

|    |հետաձգումը կամ դրանից հրաժարումը: Նշված հանգամանքները նաև           |

|    |ամուսնալուծությունների հիմնական պատճառն են:                         |

|    |    Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների վրա|

|    |ուղղակի ներգործություն է ունենում գործազրկության մակարդակը:         |

|    |Գործազուրկների շրջանում շարունակում է բարձր մնալ կանանց թիվը: 2009  |

|    |թվականի սկզբից նկատված գործազրկության մակարդակի աճն էապես           |

|    |պայմանավորված է նաև  համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |   Հաշվի առնելով նշված խնդիրները` ժողովրդագրական իրավիճակի          |

|    |բարելավման 2011 թվականի պետական ծրագիրը պետք է իրականացվի հետևյալ   |

|    |ուղղություններով`                                                   |

|    |    1) ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և  մեծացնելու համար  |

|    |բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով.                              |

|    |    2) երիտասարդ ընտանիքների ձևավորման  գործընթացների վրա նպատակային|

|    |ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավում.    |

|    |    3) կյանքի միջին տևողության  ավելացում.                          |

|    |    4) վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում. |

|    |    5) ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում.  |

|    |    6) բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցում.|

|    |    7) ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի             |

|    |կատարելագործում:                                                    |

|    |    Թվարկված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական և      |

|    |մարդկային ռեսուրսների համախմբում, պետական կառույցների ակտիվ         |

|    |աշխատանք:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի  բարելավման  |

|    |2011 թվականի պետական ծրագրին և  դրա իրականացումն ապահովող           |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության    |

|    |արձանագրային որոշումը սահմանում է ՀՀ ժողովրդագրական քաղաքականության |

|    |առաջնահերթ ուղղություններով իրականացվող միջոցառումները, դրանց       |

|    |կատարողները, ժամկետները և  ֆինանսական ապահովումը:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի  բարելավման  |

|    |2011 թվականի պետական ծրագրին և  դրա իրականացումն ապահովող           |

|    |միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության    |

|    |արձանագրային որոշման կիրառման դեպքում ակնկալվում են ծնելիության     |

|    |մակարդակի բարձրացում, մահացության մակարդակի նվազեցում, բնակչության  |

|    |առողջության պահպանում և  բարելավում, միգրացիոն գործընթացների        |

|    |կարգավորում, տարածքների զարգացում և  բնակչության տարածքային         |

|    |բաշխվածության անհամամասնության մեղմացում, հոգևոր  (ոչ նյութական)    |

|    |մշակութային արժեքների պահպանություն և  պաշտպանություն,              |

|    |ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության      |

|    |աստիճանի բարձրացում:                                                |

|____|____________________________________________________________________|

|49. |«Օգնություն ցուցաբերելու նպատակով և  կամավոր աշխատանքների կատարման  |

|    |կարգի պայմանների մասին» ՀՀ օրենքի նախագծի                           |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Օրենքի նախագծի ընդունման նպատակը ՀՀ աշխատանքային օրենսգրքի      |

|    |102-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարման ապահովումն է: Ներկայումս  |

|    |օրենսդրությամբ կարգավորված չեն կամավոր և  օգնություն ցուցաբերելու   |

|    |նպատակով կատարված աշխատանքների կատարման կարգն ու պայմանները, ինչը   |

|    |նպաստում է ստվերային զբաղվածության ավելացմանը, խոչընդոտում          |

|    |անօրինական աշխատանքի հայտնաբերման գործընթացների իրականացմանը, և,    |

|    |ընդհանուր առմամբ, նշված հարաբերությունների ամբողջական և  արդյունավետ|

|    |կարգավորումը դառնում է անհնար:                                      |

|    |    1.2. Առկա խնդիրները և  առաջարկվող լուծումները                   |

|    |    Անօրինական աշխատանքի հայտնաբերման և  կրճատման գործընթացների     |

|    |օրենսդրական ապահովում, մասնավորապես, կամավոր և  օգնություն          |

|    |ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքների կատարման կարգի ու       |

|    |պայմանների սահմանում, դրանց հստակ տարանջատում անօրինական համարվող   |

|    |աշխատանքներից և  կամավորության ինստիտուտի ներդրման ապահովում:       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Օրենքի կարգավորման  առարկան է օգնություն ցուցաբերելու  և        |

|    |կամավոր աշխատանքների պայմաններն ու կատարման կարգի, անօրինական       |

|    |աշխատանքի, դրա դրսևորման  ձևերի,  ինչպես նաև  աշխատողի աշխատանքային |

|    |պարտականությունների կատարման հետ կապված կամավոր աշխատանք կատարելու  |

|    |սկզբունքների և  կառուցակարգերի սահմանումը:                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Անօրինական աշխատողների թվի կրճատում, գործատուների և  աշխատողների|

|    |համար շուկայական մրցակցային հավասար պայմանների ստեղծում, Հայաստանի  |

|    |Հանրապետության պետական բյուջեի հարկային մուտքերի ավելացում,         |

|    |անօրինական համարվող և  կամավոր ու օգնություն ցուցաբերելու նպատակով  |

|    |կատարվող աշխատանքների հստակ տարանջատման հնարավորություն, ինչպես նաև |

|    |կամավորության ինստիտուտի ներդրման ապահովում:                        |

|____|____________________________________________________________________|

|50. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  հուլիսի 13-ի  |

|    |N 996-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության  |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 996-Ն որոշմամբ     |

|    |սահմանվում են զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում       |

|    |աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով ՀՀ  |

|    |պետական բյուջեից նրանց աշխատավարձի մասնակի փոխհատուցման             |

|    |մեխանիզմները: Մասնավորապես, նշված որոշման 4-րդ կետով սահմանվում է,  |

|    |որ ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար   |

|    |աշխատավարձի փոխհատուցում չի տրվում:                                 |

|    |    1.2. Առկա խնդիրները և  առաջարկվող լուծումները                   |

|    |    Գործատուներն աշխատողների կրճատման դեպքում սովորաբար առաջին      |

|    |հերթին լուծում են պայմանագիրը աշխատաշուկայում անմրցունակ անձի հետ:  |

|    |Վերջինիս հետ կապված հնարավոր ռիսկերի կրճատման նպատակով նախագծով     |

|    |առաջարկվելու է աշխատավարձի փոխհատուցումը շարունակել նաև  հարկադիր   |

|    |պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում` ՀՀ աշխատանքային օրենսգրքի  |

|    |186-րդ հոդվածով սահմանված կարգով:                                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայում |

|    |անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման գործընթաց:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հաշմանդամների, ազատազրկման վայրից կամ բժշկական բնույթի          |

|    |հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից վերադարձած, պարտադիր  |

|    |ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված անձանց, աշխատանքային |

|    |տարիքի հասած` առանց ծնողական խնամքի մնացած և  նրանց հավասարեցված    |

|    |երեխաների, երեք տարվանից ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող     |

|    |անձանց, ինչպես նաև  փախստականների սոցիալական պաշտպանության վիճակի և |

|    |աշխատանքի պայմանների բարելավում:                                    |

|____|____________________________________________________________________|

|51. |«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց       |

|    |իրավունքների պաշտպանության և  սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի  |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականի ընդունել է ՄԱԿ-ի        |

|    |«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը|

|    |ենթադրում է նաև  կոնվենցիայի վավերացման ուղղությամբ կատարվող        |

|    |աշխատանքներ` օրենսդրական դաշտի փոփոխություններ, հաշմանդամների`      |

|    |հասարակությունում ներառելուն ուղղված քայլեր կամ դրանց ակտիվացում,   |

|    |հաշմանդամների հիմնահարցերի լուծման նորովի մոտեցումներ:              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Չնայած պետությունը հաշմանդամների ոլորտում իրականացնում է        |

|    |բազմաթիվ  ծրագրեր, տարեցտարի ընդլայնում է վերականգնողական կամ այլ   |

|    |պարագաների տեսականին, այնուամենայնիվ, դրանք ունեն սոցիալական        |

|    |պաշտպանության կամ աջակցության ուղղվածություն: Նոր օրենքի ընդունումը |

|    |բխում է հաշմանդամության բժշկական մոդելից սոցիալական մոդելին անցման, |

|    |հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունից         |

|    |սոցիալական ներառման և  նրանց նկատմամբ ամեն տեսակի խտրականության     |

|    |բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից:                |

|    |Հանրապետությունում իրականացվող բոլոր միջոցառումների` օրենսդրական և  |

|    |գործնական, վերջնանպատակը պետք է լինի հաշմանդամություն ունեցող անձին |

|    |հասարակությունում ներառելը: Այսինքն, նրանց համար հավասար            |

|    |հնարավորություններ և  հավասար պայմաններ ապահովելու միջոցով ստեղծել  |

|    |պայմաններ ազատ գործելու, տեղաշարժվելու և  իրենց որպես հասարակության |

|    |լիարժեք անդամ զգալու: Գործողությունները պետք է ընդգրկեն սոցիալական, |

|    |առողջապահության, քաղաքաշինության, կապի ու տրանսպորտի և  այլ         |

|    |բնագավառներ: Դրանք պահանջում են ֆինանսական միջոցներ, ինչպես նաև     |

|    |հաշմանդամի և  հասարակության կարծրատիպերի վերացում:                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է նոր իրավական ակտերի        |

|    |մշակում` նոր սկզբունքների ամրագրում, այնպիսի միջոցառումների         |

|    |իրականացում, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծեն   |

|    |մատչելի միջավայր, կապահովեն հաղորդակցման և  կապի ժամանակակից        |

|    |միջոցներով, անհրաժեշտ վերականգնողական և  պրոթեզաօրթոպեդիկ           |

|    |պարագաներով, հասարակությանն իրազեկ կդարձնեն հաշմանդամության         |

|    |հիմնախնդիրներին` նրան մասնակից դարձնելով խնդրի կարգավորմանը:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Օրենքը կկարգավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  |

|    |պաշտպանության և  սոցիալական ներառման ոլորտում իրավական, տնտեսական ու|

|    |կազմակերպական հարաբերությունները:                                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Օրենքի ընդունումը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող  |

|    |անձանց հիմնահարցերի կարգավորմանը նորովի (սոցիալական մոդելի          |

|    |տեսանկյունից) մոտեցում, հաշմանդամություն ունեցող անձանց             |

|    |հասարակությունում ներառելու նպատակով նրանց համար հավասար            |

|    |հնարավորությունների ապահովում հասարակական կյանքի տարբեր             |

|    |բնագավառներում:                                                     |

|    |    Օրենքի նախագծի ընդունումը նախատեսված է եղել ՀՀ կառավարության    |

|    |2009 թվականի գործունեության ծրագրում, սակայն, հաշվի առնելով այն, որ |

|    |օրենսդրական փոփոխությունների շարքը ներառում է անձին հաշմանդամ       |

|    |ճանաչելու նոր` եվրոպական մոդելի սահմանում, որը, սակայն, դեռևս       |

|    |մշակված չէ, նախագիծը ծրագրից հանվել և  տեղափոխվել է 2010 թ.:        |

|____|____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում