Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|_________________________________________________________________________|

|                      ՀՀ սփյուռքի նախարարություն                         |

|_________________________________________________________________________|

|52. |«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը   |

|    |և  ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ     |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի       |

|    |հայեցակարգը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, ՀՀ ազգային            |

|    |անվտանգության ռազմավարության դրույթներից և  ՀՀ Նախագահի նախընտրական |

|    |ծրագրից: Հայապահպանության ապահովման կարևորագույն  գործոններից է     |

|    |ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ազգային ինքնատիպության    |

|    |հիմքերի պահպանմամբ և  համամարդկային մշակութային արժեքների ու        |

|    |նվաճումների յուրացմամբ: Հայ ժողովրդի երկու հատվածների միջև          |

|    |հարաբերությունները սերտացնելու և  առավել արդյունավետ դարձնելու      |

|    |նպատակով պետության նախաձեռնությամբ իրականացվող «Մեկ ազգ, մեկ        |

|    |մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը դարձել է ավանդական և    |

|    |ազգային մշակույթի ու արվեստի շուրջ յուրովի համախմբում է             |

|    |աշխարհասփյուռ հայության բազմաթիվ զավակների: Փառատոնը հայ ժողովրդի   |

|    |հավաքականության, ինքնության պահպանության, Հայաստան-սփյուռք-Արցախ    |

|    |հոգևոր  դաշտի ազգային մեկտեղումն է:                                 |

|    |    Ծրագրի շարունակական իրականացումն ունի հայազորացման նպատակներ,   |

|    |որոնք կապահովեն Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական    |

|    |քաղաքականության իրականացման արդյունավետությունը, այն է`             |

|    |    - Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանում և    |

|    |զարգացում,                                                          |

|    |    - ազգային ինքնության պահպանմանը նպաստում,                       |

|    |    - մշակութային զբոսաշրջության խթանում,                           |

|    |    - Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի պատկերացումների           |

|    |ամբողջացում,                                                        |

|    |    - Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և        |

|    |համագործակցության հնարավորությունների ընդլայնում,                   |

|    |    - Հայաստան-սփյուռք գործակցության մեխանիզմների ստեղծում` հանձին  |

|    | մասնագիտական ընկերակցությունների ստեղծման,                         |

|    |    - ինքնագործ խմբերի  կատարողական մակարդակի բարձրացման խթանում:   |

|    |    Հիմք ընդունելով վերոնշյալը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական|

|    |մշակութային փառատոնի ծրագիրը և  ծրագրի իրականացման միջոցառումների   |

|    |ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագծի հաստատումը և       |

|    |գործարկումը հույժ անհրաժեշտություն է, որով կշարունակվի կարգավորվել  |

|    |սույն ծրագրի պատշաճ իրականացման և  առկա խնդիրների լուծման           |

|    |գործընթացը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|53. |«Արի տուն» 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է        |

|    |«Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագիրը` «Արի   |

|    |տուն» խորագրով:                                                     |

|    |    Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի      |

|    |դարձնել Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության`    |

|    |հայրենիքի զգացողության ձևավորմանը,  նրանց մեջ սերմանել ազգային      |

|    |արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, սփյուռքահայ   |

|    |երիտասարդությանը ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու           |

|    |սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել   |

|    |Հայաստան-սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:     |

|    |    Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականի հուլիսին`  6 ամիս տևողությամբ, |

|    |որի ընթացքում ամեն ամիս սփյուռքի տարբեր հատվածներում նախապես        |

|    |ձևավորված  14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով            |

|    |հյուրընկալվում է  հայաստանաբնակ հայ ընտանիքներում:                  |

|    |    «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության       |

|    |միջոցներով կազմակերպվում  է միջոցառումների լայն ծրագիր, որի         |

|    |ընթացքում իրականացվում են սփյուռքի և  հայաստանցի երիտասարդ          |

|    |հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում,        |

|    |ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը,   |

|    |շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական           |

|    |ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Իրականացվում|

|    |են նաև  ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ       |

|    |ժողովրդի և  հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի,    |

|    |գեղարվեստի խմբակներին: Կազմակերպվում են նաև  հանդիպումներ Հայաստանի |

|    |Հանրապետության պետական պաշտոնյաների հետ:                            |

|    |    2009 թվականի ծրագրի իրականացման արդյունքները վկայում են, որ «Արի|

|    |տուն» ծրագրի շարունակական իրականացումը մեծապես կնպաստի              |

|    |հայապահպանությանը և  հայադարձությանը, երիտասարդների միջև            |

|    |հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:                          |

|    |    Ելնելով վերոգրյալից` նպատակահարմար է 2010 թվականին «Արի տուն»   |

|    |ծրագրի շարունակականության ապահովումը: «Արի տուն» 2010 թվականի       |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը         |

|    |շարունակելու է կարգավորել նշված ծրագրի պատշաճ իրականացման գործընթացը|

|    |և  նպաստել առկա խնդիրների լուծմանը:                                 |

|____|____________________________________________________________________|

|54. |«Համահայկական համաժողովների կազմակերպման 2010 թվականի ծրագիրը       |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    Ելնելով Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային |

|    |դրույթներից` ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել սփյուռքի       |

|    |գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և  այլ ոլորտներում առկա    |

|    |ներուժի հաշվառման մեխանիզմներ: Հայաստան-սփյուռք գործակցության այս   |

|    |ոլորտներում էական քայլեր դեռևս  չեն իրականացվել, և  անհրաժեշտ է     |

|    |խթանել նաև  համագործակցությունը Հայաստանի և  սփյուռքի տարբեր        |

|    |մասնագիտական կարողություններ ունեցող անհատների ու                   |

|    |կազմակերպությունների միջև:                                          |

|    |   Կարգավորում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական      |

|    |բյուջեով նախատեսված ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի     |

|    |շրջանակներում խորհրդաժողովների կազմակերպումը (ՀՀ բուհերն ավարտած    |

|    |սփյուռքահայ շրջանավարտների, հայ ֆինանսիստների, «Հայ ինքնության      |

|    |որակների պահպանումը խառն ամուսնություններում», «Արևմտահայերենի      |

|    |ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով):                            |

|    |   Ծրագիրը հնարավորություն կտա հայտնաբերելու, հաշվառելու և          |

|    |գնահատելու սփյուռքի մասնագիտական ներուժը, ձևավորելու  ընդհանուր     |

|    |մոտեցում պահանջող խնդիրների լուծման համար միասնական մեխանիզմների ու |

|    |մեթոդների ներդնումը:                                                |

|____|____________________________________________________________________|

|55. |«Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» 2010 թվականի ծրագիրը          |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    Հայաստանում  սփյուռքի և  սփյուռքահայ երախտավորների` տարբեր      |

|    |ժամանակներում կատարած աշխատանքների մասին չկան լիարժեք               |

|    |պատկերացումներ, և  շատ հայ բարերարների գործունեության մասին         |

|    |իմացությունն աստիճանաբար պակասում է:                                |

|    |    Հայաստանում անհրաժեշտ է առանձնացնել հատուկ բացօթյա անկյուն,     |

|    |որտեղ ներկայացված լինեն հայ մեծ բարերարները, նրանց անունները (հակիրճ|

|    |կենսագրությամբ) կրող ցուցատախտակներով:                              |

|    |    Կարգավորում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական     |

|    |բյուջեով նախատեսված ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի     |

|    |շրջանակներում իրականացվելիք աշխատանքները (տարածքի հատկացում,        |

|    |ճարտարապետական լուծումներ, քարե սալիկների պատրաստում և  տեղադրում): |

|    |    Սփյուռքի բարերարների և  նրանց գործերի մասին սերունդների         |

|    |իմացություն, հայ մեծ բարերարների մեծարման հնարավորություն,          |

|    |բարեգործության պետական խրախուսում ու քաջալերում:                    |

|____|____________________________________________________________________|

|56. |«Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և  այլ  |

|    |ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների        |

|    |միասնական համակարգի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում սփյուռքը |

|    |դիտարկվում է Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և      |

|    |արդյունավետ կամուրջ: ՀՀ կառավարությունը պարտավորվում է ստեղծել      |

|    |կայուն և  արդյունավետ մեխանիզմներ` հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի|

|    |ներուժի ներգրավման ու սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային        |

|    |կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար:  |

|    |Այս նպատակին հասնելու համար  կարևորվում  է սփյուռքի առանձին         |

|    |ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների        |

|    |միասնական համակարգի ստեղծումը, ինչն իրականացնելու համար անհրաժեշտ է |

|    |առանձին իրավական ակտի առկայությունը:                                |

|____|____________________________________________________________________|

|57. |«Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը հաստատելու   |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետության Նախագահի և  ՀՀ կառավարության           |

|    |ծրագրերում, ինչպես նաև  Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման    |

|    |հայեցակարգում, որպես պետական քաղաքականության կարևոր  բաղադրիչ,      |

|    |դիտարկվում են նաև  հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու  |

|    |իրականացումը:                                                       |

|    |    Հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր  է    |

|    |ժողովրդագրական և  հանրապետության տարածքային-ռազմավարական խնդիրների  |

|    |լուծման նպատակով:                                                   |

|    |   Հայեցակարգի հիմքում չի դրվում աշխարհասփյուռ հայության զանգվածային|

|    |հայրենադարձության հարցը: Հայեցակարգը վերաբերում է այն հայերին,      |

|    |ովքեր ուզում են հաստատվել Հայաստանի Հանրապետությունում և  այդ       |

|    |հարցում ունեն պետության հովանավորության կարիքը: Նրանք կարող են լինել|

|    |անհատ անձինք, ընտանիքներ կամ ընտանիքների խմբեր:                     |

|    |    Հայաստանի Հանրապետությունն իր ներկա ժողովրդագրական վիճակով      |

|    |կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:  Միգրացիան, ուրբանիզացումը,   |

|    |ինչպես նաև  համաշխարհայնացման գործընթացներն իրենց բացասական կնիքն են|

|    |թողնում ՀՀ բնակչության թվի վրա` ընդհանրապես, և  բնակչության         |

|    |տեղաբաշխվածության ու արժեքային կողմնորոշումների վրա` մասնավորապես:  |

|    |    ՀՀ ժողովրդագրական գործընթացների վրա բացասաբար են անդրադառնում ոչ|

|    |մեծ մասշտաբի արտագաղթը, ամուսնալուծությունների ավելացումը,          |

|    |ծնելիության ոչ բարձր մակարդակը:                                     |

|    |    Հայաստանի Հանրապետությունը լուրջ մարտահրավերների առջև  է        |

|    |կանգնում բնակչության տարածքային տեղաբաշխվածության հարցում.          |

|    |բնակչության գրեթե 40 տոկոսը կենտրոնացված է Երևանում,  իսկ մարզերում |

|    |և  հատկապես սահմանամերձ ու ռազմավարական կարևորություն  ունեցող      |

|    |շրջաններում զգացվում է բնակչության պակաս:                           |

|    |    Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, ովքեր ցանկություն|

|    |ունեն հաստատվելու Հայաստանի Հանրապետությունում, սակայն ակնկալում են |

|    |պետության աջակցությունը:                                            |

|    |    Հայրենադարձությունը բարդ և  բազմափուլ մի գործընթաց է, որը       |

|    |ներառում է սփյուռքի և  հայրենիքի համատեղ հետևողական  աշխատանքը`     |

|    |հայրենադարձների ամբողջական ինտեգրումը Հայաստանի հասարակական,        |

|    |քաղաքական, մշակութային և  սոցիալ-տնտեսական կյանքին:                 |

|    |    Հայրենադարձության գործընթացի կազմակերպումը ՀՀ-ի և  հայկական     |

|    |սփյուռքի համար ներկայումս կարևորվում  է հիմնականում հետևյալ         |

|    |պատճառներով`                                                        |

|    |    - հայրենադարձությունն ընդհանուր առմամբ հայապահպանության գրավական|

|    |է` հայկական ինքնության, ուծացման գործընթացից սփյուռքահայության      |

|    |տարբեր հատվածներին պաշտպանելու և,  ի վերջո, հայրենիք նրանց          |

|    |վերադարձնելու առումով,                                              |

|    |    - հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և              |

|    |համաշխարհայնացման ու ապազգայնացման գործընթացների պայմաններում       |

|    |ուծացվում է, քայլ առ քայլ կորսվում են ազգային արժեքները, քանի որ    |

|    |արժեհամակարգերի տարբերություններն ու օտար արժեքների գերակայությունը`|

|    |ինչպես քարոզչության, այնպես էլ պարտադրանքի միջոցով, ինքնըստինքյան   |

|    |հանգեցնում են ազգային արժեքների աստիճանաբար երկրորդ պլան մղվելուն,  |

|    |իսկ այնուհետև`  նաև  մոռացությանն ու կորստին:                       |

|    |    Մի կողմից, այսպես կոչված, դասական կամ հին սփյուռքը, որը մեծ     |

|    |մասամբ ցեղասպանությունը վերապրածների չորրորդ կամ հինգերորդ սերունդն |

|    |է, ազգային արժեքների կորստյան վտանգին ենթարկվում է արդեն շուրջ 100  |

|    |տարի, որն էլ սփյուռքահայության թվի վրա թողել է իր զգալի             |

|    |ազդեցությունը, իսկ մյուս կողմից` այսպես կոչված, նոր սփյուռքը, որը   |

|    |ձևավորվել  է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ        |

|    |հանրապետություններից հեռացած հայության հաշվին, առանձին վերցրած      |

|    |երկրներում հասարակության մեջ ինտեգրվելու անհրաժեշտությունից ելնելով`|

|    |սկսում է հեռանալ ազգային արմատներից: Ըստ որում, եթե դասական սփյուռքն|

|    |արդեն վաղուց հաղթահարել է ինտեգրման այդ փուլը և  առավել մտահոգ է    |

|    |ազգային արժեքների պահպանության համար, ապա նոր սփյուռքի համար նոր է  |

|    |միայն սկսվում օտար հասարակությունների մեջ ինտեգրման գործընթացը, ինչն|

|    |առավել հաճախ փորձում են կատարել մեր ազգային արժեքներն ստորադասելով, |

|    |որը նոր և  դասական սփյուռքների միջև  առաջացնում է անջրպետ:          |

|    |    Հայկական սփյուռքի համար, մի կողմից, օտար հասարակությունների մեջ |

|    |ինտեգրման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից` հայկականության       |

|    |պահպանման հիմնախնդիրների լուծմանը կարող է նպաստել                   |

|    |հայրենադարձությունը:                                                |

|____|____________________________________________________________________|

|58. |«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի                         |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետության Նախագահի և  ՀՀ կառավարության           |

|    |ծրագրերում, ինչպես նաև  Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման    |

|    |հայեցակարգում, որպես պետական քաղաքականության կարևոր  բաղադրիչ,      |

|    |դիտարկվում են նաև  հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու  |

|    |իրականացումը և  հայրենադարձության վերաբերյալ օրենսդրության մշակումը:|

|    |    Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, ովքեր ցանկություն|

|    |ունեն հաստատվելու Հայաստանի Հանրապետությունում, սակայն ակնկալում են |

|    |պետության աջակցությունը:                                            |

|    |    Հայրենադարձության ծրագրերի իրականացումը մեծապես պայմանավորված է |

|    |«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որտեղ կսահմանվեն    |

|    |«հայրենադարձ» և  «հայրենադարձություն» հասկացությունները, ազգային    |

|    |պատկանելության հաստատման կարգը, հայրենադարձության ձևերը,            |

|    |հայրենադարձների իրավական կարգավիճակը, հայրենադարձների ինտեգրման     |

|    |հիմնական սկզբունքները, հայրենադարձներին ՀՀ քաղաքացիության տրամադրման|

|    |կարգը, հայրենադարձներին տրամադրվելիք արտոնությունների ձևերն  ու     |

|    |սկզբունքները, ինչպես նաև  այլ կարևոր  հարցեր:                       |

|    |    «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի հիմքում չի դրվում           |

|    |աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության հարցը: Օրենքը |

|    |վերաբերում է այն հայերին, ովքեր ուզում են հաստատվել Հայաստանի       |

|    |Հանրապետությունում և  այդ հարցում ունեն պետության հովանավորության   |

|    |կարիքը: Նրանք կարող են լինել անհատ անձինք, ընտանիքներ կամ           |

|    |ընտանիքների խմբեր:                                                  |

|_________________________________________________________________________|

|                ՀՀ տարածքային կառավարման նախարարություն                  |

|_________________________________________________________________________|

|59. |«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ    |

|    |Նախագահի հրամանագրի նախագծի                                         |

|    |                                                                    |

|    |    1. Հրամանագրում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են    |

|    |այն հանգամանքով, որ անցած տարիներին առանձին ոլորտներում տեղի են     |

|    |ունեցել կառուցվածքային և  բովանդակային փոփոխություններ, որոնցից     |

|    |շատերն ստացել են օրենսդրական կարգավորումներ: Անհրաժեշտ է            |

|    |համապատասխանեցում:  Մասնավորապես, հրամանագրի 1.9-րդ կետի երկրորդ    |

|    |պարբերության «պաշտոններում, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի       |

|    |կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և  կրտսեր        |

|    |պաշտոններում» արտահայտությունը հակասում է «Քաղաքացիական ծառայության |

|    |մասին» ՀՀ օրենքին, որտեղ ամրագրված է, որ մարզպետարանի աշխատակազմի   |

|    |ղեկավարը նշանակումներ է կատարում քաղաքացիական ծառայության գլխավոր   |

|    |պաշտոնների երկրորդ և  երրորդ ենթախմբերում, առաջատար և  կրտսեր       |

|    |պաշտոններում, առկա են նաև  հակասություններ հրամանագրի և  այլ        |

|    |օրենքների միջև:                                                     |

|    |    2. Հրամանագրի կարգավորման առարկան գործադիր իշխանության          |

|    |հանրապետական մարմինների և  մարզպետարանի, մարզպետարանի և  տեղական    |

|    |ինքնակառավարման մարմինների միջև  հարաբերությունների հստակեցումը,    |

|    |կատարելագործումը, մարզպետի իրավունքների, պատասխանատվության          |

|    |սահմանումը, ինչպես նաև  մարզխորհուրդների դերակատարման ընդգծումը և   |

|    |գործառույթների ընդլայնումն է:                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են մարզպետի կողմից |

|    |իրականացվող գործառույթների հստակեցում և  օրենսդրորեն ամրագրում:     |

|____|____________________________________________________________________|

|60. | «ՀՀ Կոտայքի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման  |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության |

|    |համատեքստում կարևոր  նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական   |

|    |զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է   |

|    |միանման մեթոդիկայով մշակել և  ՀՀ կառավարության քննարկմանը           |

|    |ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և  ՀՀ|

|    |Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման  |

|    |ծրագրերը:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի       |

|    |բարելավումն է:                                                      |

|    |    3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում     |

|    |կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ      |

|    |պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված`  |

|    |կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:                    |

|____|____________________________________________________________________|

|61. |«Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան    |

|    |հայցողներին և  փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ`    |

|    |միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական         |

|    |փաստաթղթերի և  վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու|

|    |մասին» ՀՀ կառավարության                                             |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան|

|    |հայցողներին և  փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ`    |

|    |միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական         |

|    |փաստաթղթերի և  վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու|

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը         |

|    |պայմանավորված է «Փախստականների և  ապաստանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ   |

|    |հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա|

|    |որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ մասի 4.4.8-րդ կետի 4-րդ պարբերության |

|    |և  ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ      |

|    |հաստատված ծրագրի 4.4.8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով:           |

|    |    Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել կամավոր վերադարձի      |

|    |վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և         |

|    |փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ  |

|    |մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և  վիզաների  |

|    |ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները:          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան |

|    |հայցողներին և  փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ`    |

|    |միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական         |

|    |փաստաթղթերի և  վիզաների ստացման գործում աջակցության հետ կապված      |

|    |հարաբերությունները ներկայումս ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն:    |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Որոշմամբ կսահմանվի իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական      |

|    |բնակության վայրի երկիր վերադառնալու ցանկություն ունեցող ապաստան     |

|    |հայցողներին և  փախստականներին միգրացիայի հարցերով լիազոր պետական    |

|    |մարմնի կողմից (համագործակցելով իրավասու այլ պետական մարմինների և    |

|    |միջազգային կառույցների հետ) ցուցաբերվող աջակցության կարգը:          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշմամբ կարգավորվելու են կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում   |

|    |ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և  փախստականներին) իրենց    |

|    |ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար   |

|    |անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և  վիզաների ստացման գործում       |

|    |աջակցության հետ կապված հարաբերությունները:                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի աջակցելու ապաստան   |

|    |հայցողներին և  փախստականներին իրենց բնակության երկրներ կամավոր      |

|    |վերադառնալու հարցում և  լրացնելու այդ բնագավառում առկա օրենսդրական  |

|    |բացերը:                                                             |

|____|____________________________________________________________________|

|62. |«Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների            |

|    |համապատասխան ստորաբաժանումներում տեսչական ստուգումների կազմակերպման |

|    |և  անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետարանների     |

|    |կողմից բազմիցս ներկայացված առաջարկություններով, որոնց համաձայն      |

|    |մարզպետարանների ստորաբաժանումներում միևնույն  ժամանակ կարող են      |

|    |ստուգումներ անցկացվել տարբեր տեսչական մարմինների կողմից:            |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս մարզպետարաններում իրականացվող ստուգումների հետ կապված|

|    |հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 1996 թվականի    |

|    |օգոստոսի 19-ի N 257 որոշմամբ, որը չի համապատասխանում այսօր գործող   |

|    |ՀՀ օրենսդրությանը:                                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ընդունվող որոշմամբ կկարգավորվեն հետևյալ  խնդիրները`             |

|    |    1.2.1. միևնույն  ժամանակահատվածում երկու կամ ավելի տեսչական     |

|    |մարմինների կարգելվի ստուգում իրականացնել միևնույն  մարզպետարանի     |

|    |աշխատակազմում,                                                      |

|    |    1.2.2. կսահմանվի ստուգման անցկացման ժամանակացույց, և            |

|    |ստուգումները կիրականացվեն այդ ժամանակացույցին համապատասխան:         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորման առարկան տեսչական մարմինների կողմից իրականացվող      |

|    |տեսչական ստուգումների հետ կապված հարաբերություններն են:             |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որոշման ընդունման դեպքում կբացառվեն տեսչական ստուգումներ        |

|    |իրականացնող մարմինների կողմից կատարվող կամայականությունները, և      |

|    |կկարգավորվեն ստուգումների իրականացման ժամկետները:                   |

|____|____________________________________________________________________|

|63. |«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                  |

|    |    1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ Սահմանադրության 104.1-ին հոդվածի և  «Տեղական ինքնակառավարման |

|    |մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Համայնքն իրավաբանական անձ  |

|    |է»: Սակայն ներկայումս համայնքները չունեն կառավարչական հիմնարկի      |

|    |կարգավիճակ, ինչի հետևանքով  քաղաքացիաիրավական հարաբերությունների    |

|    |կողմ հանդես գալիս` համայնքները հաճախ խոչընդոտների են հանդիպում:     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ Սահմանադրության և  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի |

|    |նշված դրույթի կիրարկումն ապահովելու նպատակով 2010 թվականին          |

|    |նախատեսվում է մշակել և  ՀՀ կառավարություն ներկայացնել «Տեղական      |

|    |ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում            |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  |

|    |    2.   Կարգավորման առարկան                                        |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես        |

|    |իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող     |

|    |հարաբերությունները:                                                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության և |

|    |«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաև    |

|    |հնարավոր կդառնա այդ պահանջների կիրարկումը:                          |

|____|____________________________________________________________________|

|64. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի   |

|    |«Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային         |

|    |փաստաթղթերի և  էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը|

|    |սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Արդի դարաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ          |

|    |գործավարությունում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինելու են գալիս    |

|    |էլեկտրոնային փաստաթղթերը: «Հայաստանի Հանրապետության կառավարության   |

|    |2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական         |

|    |մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և  էլեկտրոնային թվային        |

|    |ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման|

|    |մեջ կանոնակարգված չէ հիշյալ գործընթացների մեծ մասը:                 |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Միջազգային փորձի հիման վրա առաջարկվում է լրացումներ կատարել     |

|    |նշված որոշման մեջ, մասնավորապես, կանոնակարգել պետական մարմիններում  |

|    |էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը, դրանց         |

|    |հաշվառումը և  պահպանության ապահովումը, էլեկտրոնային փաստաթղթերի     |

|    |արխիվի ստեղծումը, որը ներառում է այդ փաստաթղթերի փորձագիտական       |

|    |արժևորումից  մինչև  դրանց օգտագործումը` հաշվառման, նկարագրման և     |

|    |տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով:                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սույն միջոցառմամբ կանոնակարգվում են պետական մարմիններում        |

|    |էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը և  դրանց       |

|    |երաշխավորված պահպանությունը:                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Պետական մարմիններում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինող         |

|    |էլեկտրոնային փաստաթղթերի հաշվառման և  պահպանության ապահովում և      |

|    |դրանց հետագա արխիվացման երաշխավորված համակարգի ստեղծում:            |

|____|____________________________________________________________________|

|65. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի |

|    |N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի  |

|    |նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ կարգավորվում են միայն Հայաստանի    |

|    |Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսված     |

|    |համայնքներին սուբվենցիայի տրամադրման հարաբերությունները: Սակայն առկա|

|    |խնդիր է դեռևս  համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի որոշման և |

|    |Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառման գործընթացների   |

|    |կարգավորումը:                                                       |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է հստակ սահմանել դրույթներ, որոնց միջոցով           |

|    |կկարգավորվեն համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի որոշման և   |

|    |Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառման գործընթացները:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծով կկարգավորվի համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի |

|    |որոշման և  այդ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում   |

|    |ամրագրելու գործընթացը:                                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Արդյունքում կբացառվեն մինչ օրս առկա այն դեպքերը, երբ Հայաստանի  |

|    |Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է համայնքին սուբվենցիա`|

|    |որևէ  ծրագիր իրականացնելու համար, սակայն ծրագրի իրականացման ժամանակ |

|    |պարզվում է, որ գումարը բավական չէ, կամ համայնքում առկա են ավելի     |

|    |հրատապ լուծում պահանջող խնդիրներ, և  նպատակահարմար է վերաբաշխման    |

|    |միջոցով այդ խնդիրները լուծել:                                       |

|____|____________________________________________________________________|

|66. |«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների        |

|    |սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության |

|    |համատեքստում կարևոր  նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական   |

|    |զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է   |

|    |միանման մեթոդիկայով մշակել և  ՀՀ կառավարության քննարկմանը           |

|    |ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և  ՀՀ|

|    |Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման  |

|    |ծրագրերը:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի       |

|    |բարելավումն է:                                                      |

|    |    3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում     |

|    |կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ      |

|    |պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված`  |

|    |կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:                    |

|____|____________________________________________________________________|

|67. |«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2011-2014 թվականների     |

|68. |«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2011-2014 թվականների     |

|69. |«Բնակչության տեղաշարժի պետական կարգավորման հայեցակարգի մասին» ՀՀ    |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|    |  1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|    |  2004 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Բնակչության     |

|    |միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը: Հայեցակարգի ընդունումից |

|    |հետո անցել է հինգ տարի, և  բնագավառում առաջացել են նոր              |

|    |իրողություններ ու մարտահրավերներ (ինչպես, օրինակ, տնտեսական         |

|    |ճգնաժամը), որոնց ազդեցությամբ միգրացիոն հոսքերի ծավալները և         |

|    |ուղղությունները կրել են քանակական ու որակական էական փոփոխություններ:|

|    |Նշվածն անհրաժեշտություն է առաջացրել ոլորտի մարտահրավերներին         |

|    |դիմակայելու նպատակով մշակելու և  ընդունելու բնակչության տեղաշարժի   |

|    |պետական կարգավորման հայեցակարգը:                                    |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |  Միգրացիայի բնագավառում առաջացած նոր իրողություններով              |

|    |պայմանավորված` կմշակվի միգրացիայի և  ապաստանի ոլորտում համապարփակ   |

|    |ազգային քաղաքականությունը սահմանող փաստաթուղթ, որում կարտացոլվի այդ |

|    |քաղաքականության իրականացումն ապահովող ազգային գործողությունների     |

|    |ծրագիրը:                                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |   Նշված հայեցակարգով կտրվի միգրացիայի և  ապաստանի ոլորտի ներկա     |

|    |իրավիճակի բնութագիրը, կսահմանվեն ոլորտի պետական կարգավորման         |

|    |նպատակներն ու սկզբունքները, միգրացիոն գործընթացների պետական         |

|    |կարգավորման գերակա ուղղությունները, յուրաքանչյուր ուղղության        |

|    |խնդիրները և  այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու դրանց       |

|    |իրականացման մեխանիզմները:                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հայեցակարգի ընդունմամբ կսահմանվի միգրացիայի և  ապաստանի ոլորտում|

|    |պետական քաղաքականությունը, կկարգավորվեն ոլորտում առկա               |

|    |հարաբերությունները, կմշակվեն և  կիրականացվեն առավել արդյունավետ     |

|    |ծրագրեր` ուղղված բնագավառում առկա նոր իրողություններով պայմանավորված|

|    |խնդիրների լուծմանը:                                                 |

|____|____________________________________________________________________|

|70. |«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների       |

|    |սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության |

|    |համատեքստում կարևոր  նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական   |

|    |զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է   |

|    |միանման մեթոդիկայով մշակել և  ՀՀ կառավարության քննարկմանը           |

|    |ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և  ՀՀ|

|    |Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման  |

|    |ծրագրերը:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի       |

|    |բարելավումն է:                                                      |

|    |    3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում     |

|    |կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ      |

|    |պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված`  |

|    |կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:                    |

|____|____________________________________________________________________|

|71. |«Համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրությունը           |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի     |

|    |                                                                    |

|    |    1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ սահմանադրության 104.1-ին հոդվածի և  «Տեղական ինքնակառավարման |

|    |մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կիրարկման ապահովման        |

|    |նպատակով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո կառաջանա համայնքի ղեկավարի        |

|    |աշխատակազմի կանոնադրություն մշակելու և  հաստատելու                  |

|    |անհրաժեշտություն:                                                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Համայնքներին աջակցելու նպատակով նախատեսվում է մշակել և  ՀՀ      |

|    |կառավարություն ներկայացնել «Համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի |

|    |կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային    |

|    |որոշման նախագիծը:                                                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես        |

|    |իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող     |

|    |հարաբերությունները:                                                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունումն էապես կնպաստի համայնքների կողմից       |

|    |կանոնադրությունների մշակման և  հաստատման գործընթացի արագացմանը:     |

|____|____________________________________________________________________|

|72. |Համայնքների խոշորացման և  միջհամայնքային միավորումների ձևավորման    |

|    |գործընթացով պայմանավորված իրավական ակտերի նախագծերի                 |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն` «Համայնքները կարող  |

|    |են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից» և |

|    |«Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային          |

|    |միավորումներ:»: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ      |

|    |գլուխը սահմանում է միջհամայնքային միավորումների կազմավորման, այդ    |

|    |միավորումների մարմինների ձևավորման  ընդհանուր դրույթները:           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ներկայացվող հայեցակարգի նախագիծն անդրադառնում է համայնքների     |

|    |խոշորացմանը և  միջհամայնքային միավորումների ստեղծմանն առնչվող       |

|    |մանրամասներին:                                                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ներկայացվող հայեցակարգի ընդունմամբ ուրվագծվում են այն           |

|    |մեխանիզմներն ու միջոցառումները, որոնք հիմք կդնեն Հայաստանում        |

|    |համայնքների խոշորացման և  միջհամայնքային միավորումների ինստիտուտների|

|    |կայացմանը:                                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հայեցակարգի ընդունումից հետո կսկսվի ՀՀ վարչատարածքային բաժանման |

|    |օպտիմալացման գործընթացը:                                            |

|____|____________________________________________________________________|

|73. |«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ    |

|    |Նախագահի հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծերի                 |

|    |                                                                    |

|    |    1. ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության|

|    |մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում             |

|    |փոփոխություններ իրականացնելու արդյունքում անհրաժեշտություն կառաջանա |

|    |ընդունելու հրամանագրից բխող մի շարք իրավական ակտեր, ինչպես նաև      |

|    |փոփոխություններ կատարելու հրամանագրից բխող և  ներկայումս գործող     |

|    |իրավական ակտերում: Մասնավորապես, անհրաժեշտություն կառաջանա          |

|    |լրամշակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի     |

|    |մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված   |

|    |աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև  դրանց հիման վրա   |

|    |ձևավորվող  գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն      |

|    |որոշման մեջ, քանի որ հրամանագրով կնախատեսվեն մարզպետի կողմից        |

|    |իրականացվելիք նոր գործառույթներ, որոնք անհրաժեշտ կլինի գնահատել,    |

|    |մասնավորապես, համայնքային ծառայության բնագավառում:                  |

|    |   2. Հրամանագրից բխող նեղ մասնագիտական ոլորտների, ինչպես նաև       |

|    |գործառույթների կարգավորում:                                         |

|    |   3. Հրամանագրից բխող իրավական ակտերի ընդունում:                   |

|____|____________________________________________________________________|

|74. |«Նախադպրոցական կրթության բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր     |

|    |լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի     |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Համայնքի |

|    |ղեկավարի լիազորությունները և  դրանց իրականացման կարգը սահմանվում են |

|    |օրենքով»: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի   |

|    |3-րդ մասի համաձայն` «Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր    |

|    |լիազորությունները և  դրանց իրականացման կարգը սահմանվում են          |

|    |օրենքով:»: Ներկայումս նման կարգ մշակված չէ, և  դա որոշակի           |

|    |բարդություններ է առաջ բերում:                                       |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ Սահմանադրության և  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի |

|    |պահանջները կատարելու նպատակով 2010 թվականին նախատեսվում է մշակել և  |

|    |ՀՀ կառավարություն ներկայացնել «Նախադպրոցական կրթության բնագավառում  |

|    |համայնքի ղեկավարի պարտադիր  լիազորությունների իրականացման կարգը     |

|    |սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:                               |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են նախադպրոցական կրթության|

|    |բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր  լիազորությունների           |

|    |իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները:                     |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության և |

|    |«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաև    |

|    |սկիզբ կդրվի համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման|

|    |(ըստ բնագավառների) կարգերի մշակմանը և  ներդրմանը:                   |

|____|____________________________________________________________________|

|75. |Որևէ  տեղական հարկի մասին ՀՀ օրենքի նախագծի                         |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` «Համայնքները        |

|    |սահմանում են տեղական հարկեր և  տուրքեր` օրենքով նախատեսված          |

|    |սահմաններում:» Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է «Հարկերի   |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և             |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում, որպես        |

|    |լրացում, նախատեսվում է «Տեղական հարկեր» գլուխը: Նախագծով սահմանվում |

|    |են տեղական հարկերի տեսակները և  դրանց  դրույքաչափերի սահմանման      |

|    |ընթացակարգը:                                                        |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի պահանջի կատարման, ինչպես նաև  |

|    |համայնքների բյուջեների եկամտային մասերի համալրման նպատակով 2010     |

|    |թվականին նախատեսվում է մշակել և  ՀՀ կառավարություն ներկայացնել որևէ |

|    |տեղական հարկի մասին ՀՀ օրենքի նախագիծ:                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ հիմք է դրվում տեղական հարկերի          |

|    |ինստիտուտի ներմուծման գործընթացին, ինչն իր հերթին թույլ կտա         |

|    |համայնքներին ինքնուրույն սահմանել տեղական հարկերի տեսակները և       |

|    |դրույքաչափերը:                                                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվի ՀՀ Սահմանադրության    |

|    |պահանջը, ինչպես նաև  կդրվի տեղական հարկերի ինստիտուտի կայացման      |

|    |հիմքը: ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարություն           |

|____|____________________________________________________________________|

|76. |«Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի արտադրության և   |

|    |շրջանառության գործընթացի կանոնակարգման, ինչպես նաև  քիմիական        |

|    |արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման նպատակով            |

|    |միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում:                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Քիմիական նյութերի կամ դրանք պարունակող արտադրանքի               |

|    |արդյունաբերության զարգացումը կարիք ունի պետական աջակցության, և      |

|    |անհրաժեշտություն է առաջացել դրանց կարգավորմանն ուղղված հայեցակարգի  |

|    |մշակման:                                                            |

|    |    2007 թվականի հունիսի 1-ից Եվրախորհրդի անդամ երկրներում ներդրվում|

|    |է քիմիական նյութերի շրջանառության նոր համակարգ-REACH, որի հիմքում   |

|    |դրված են շրջակա միջավայրի պահպանման մասին ՄԱԿ-ի և  Տնտեսական        |

|    |համագործակցության և  զարգացման կազմակերպության շրջանակներում        |

|    |ընդունված բազմակողմանի որոշումներ: REACH-ի նպատակն է հեռացնել       |

|    |շուկայից վտանգավոր քիմիական նյութերը` դրանք փոխարինելով համանման    |

|    |անվտանգ նյութերով:                                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ներկայումս անհրաժեշտ է սկսել տեղեկություններ հավաքել Հայաստանի  |

|    |Հանրապետությունում քիմիական նյութեր օգտագործող կամ արտադրող         |

|    |ձեռնարկությունների մասին, փաստագրել և  գրանցել կիրառվող նյութերը,   |

|    |որի վերջնական արդյունքը կլինեն գրանցման ցուցակները և                |

|    |հաշվետվությունները քիմիական անվտանգության մասին:                    |

|    |    Համահունչ մասնակցությունը եվրոպական նոր` քիմիական ոլորտը        |

|    |կարգավորող օրենսդրությանը կլինի Հայաստանում REACH-ի տեղայնացումը`   |

|    |հատուկ տեխնիկական կանոնակարգի տեսքով, որով կկանոնակարգվեն Հայաստանի |

|    |Հանրապետություն քիմիական արտադրանք ներկրելը և  արտահանելը: Ստեղծվող |

|    |հատուկ տեխնիկական համակարգն անհրաժեշտ կլինի համապատասխանեցնել       |

|    |միջազգային կանոններին-REACH-ին, և  համակարգի մշակման ու միջազգային  |

|    |շուկա մուտք գործելու համար (իրականացնելով տարբեր փուլեր) անհրաժեշտ  |

|    |կլինի առնվազն 5 տարի ժամանակ: Ակնհայտ է, որ նշված գործընթացը        |

|    |ծավալուն, շատ ժամանակ պահանջող աշխատանք է, և  հարցին պատշաճ լուծում |

|    |տալու նպատակով անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ և  իրավասու              |

|    |կազմակերպությունների ներկայացմամբ կազմավորել միջգերատեսչական        |

|    |տեխնիկական հանձնաժողով:                                             |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Քիմիական արտադրանքին, քիմիական նյութերի տեղափոխման,             |

|    |պահեստավորման, օգտագործման և  վնասազերծման ընթացքում կիրառվող       |

|    |անվտանգության նորմերին ներկայացվող պահանջները:                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Սկիզբ կդրվի ինչպես քիմիական արդյունաբերության զարգացման         |

|    |հայեցակարգի մշակման, այնպես էլ REACH հատուկ համակարգի ներդրմանը:    |

|____|____________________________________________________________________|

|77. |«Հայաստանի  Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի   |

|    |N 637-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության  |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի            |

|    |Հանրապետության էներգետիկայի և  բնական պաշարների նախարարությանը նոր  |

|    |լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշմամբ ՀՀ էներգետիկայի|

|    |և  բնական պաշարների նախարարությանը վերապահվել է ընդերքի պաշարների   |

|    |կառավարման ոլորտը, ուստի, անհրաժեշտ է 5 ՕՀՊՀ  տարեկան               |

|    |հաշվետվությունները ներկայացնել ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների  |

|    |նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ` հաշվառման և    |

|    |պաշարների դուրսգրման նպատակով:                                      |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Համաձայն  ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար    |

|    |հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու      |

|    |մասին» N 637-Ն որոշմամբ հաստատված ձևի`  տնտեսավարող սուբյեկտների    |

|    |կողմից այն ներկայացվում էր ՀՀ բնապահպանության նախարարություն, որը   |

|    |ներկայումս նման լիազորություն չունի:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար  |

|    |հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու      |

|    |մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ`    |

|    |մշակելով օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի հաշվետվության նոր 5 |

|    |ՕՀՊՀ ձև:                                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների   |

|    |պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն  |

|    |որոշման մեջ կատարել փոփոխություններ:                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Արդյունքում 5 ՕՀՊՀ տարեկան հաշվետվությունները` համաձայն         |

|    |հաստատված ձևի,  կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների    |

|    |նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ` հաշվառման և    |

|    |պաշարների դուրսգրման նպատակով:                                      |

|____|____________________________________________________________________|

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում