Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|78. |«Հայաստանի  Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի    |

|    |14-ի N 1490-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ          |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի            |

|    |Հանրապետության էներգետիկայի և  բնական պաշարների նախարարությանը նոր  |

|    |լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշմամբ ՀՀ էներգետիկայի|

|    |և  բնական պաշարների նախարարությանը վերապահվել է ընդերքի պաշարների   |

|    |կառավարման ոլորտը, և  ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի |

|    |N 1490-Ն որոշման համաձայն դեռևս  չի սահմանվել օգտակար հանածոների    |

|    |հանքավայրերի և  երևակումների  պետական կադաստրում դրանց հաշվառման    |

|    |ձևը  (անձնագրի):                                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Օգտակար հանածոների հանքավայրերի և  երևակումների  պետական        |

|    |կադաստրում դրանց հաշվառման աշխատանքները կատարվում էր նախկին ԽՍՀՄ    |

|    |ստանդարտներին համապատասխան:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Օգտակար հանածոների հանքավայրերի և  երևակումների   պետական       |

|    |կադաստրում դրանց հաշվառման ձևի  (անձնագրի) սահմանում:               |

|    |    2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Ըստ օգտակար հանածոների հանքավայրերի և  երևակումների  պետական    |

|    |կադաստրում դրանց հաշվառման ձևի  (անձնագրի)` ՀՀ էներգետիկայի և       |

|    |բնական պաշարների նախարարությունը հնարավորություն կունենա վարելու    |

|    |օգտակար հանածոների հանքավայրերի և  երևակումների   պետական կադաստրը: |

|____|____________________________________________________________________|

|79. |«Հայաստանի  Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի  |

|    |N 1134-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի    |

|    |16-ի N 1134-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ          |

|    |կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է, |

|    |քանի որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում լիազոր  |

|    |մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների               |

|    |նախարարությունը:                                                    |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |   Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 1134-Ն     |

|    |որոշման` ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազոր մարմին է  |

|    |ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը: Քանի որ                |

|    |ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը վերապահված է ՀՀ էներգետիկայի|

|    |և  բնական պաշարների նախարարությանը, ապա գրավի դեպքում նախնական      |

|    |համաձայնությունը պետք է, որպեսզի տրամադրվի ՀՀ էներգետիկայի և  բնական|

|    |պաշարների նախարարությանը:                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի    |

|    |16-ի «Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի    |

|    |նախնական համաձայնություն տալու կարգը հաստատելու մասին» N 1134-Ն     |

|    |որոշման մեջ կատարել փոփոխություն:                                   |

|    |    2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Արդյունքում գրավադրման նախնական համաձայնությունը կտրվի ՀՀ       |

|    |էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության կողմից, ընդերքի      |

|    |տրամադրման և  օգտագործման իրավահարաբերություններում հստակություն    |

|    |կմտցվի:                                                             |

|____|____________________________________________________________________|

|80. |«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի                                            |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ     |

|    |հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012          |

|    |թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4.3.11.1-ին բաժնի   |

|    |3.1-ին կետի կատարման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով է |

|    |առաջարկվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում    |

|    |կատարելը:                                                           |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 3 արձանագրային    |

|    |որոշմամբ հաստատված` ՓՀԷԿ-ների զարգացման սխեմայում ընդգրկված, ինչպես |

|    |նաև  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից    |

|    |արդեն իսկ կառուցման լիցենզիաներ տրամադրված մի շարք ՓՀԷԿ-ների        |

|    |ճարտարագիտական կառույցների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքները|

|    |սեփականաշնորհվել են և  օգտագործվում են ոչ էներգետիկ նպատակներով` այն|

|    |պարագայում, որ այդ հատվածներում հիդրոէներգետիկ ներուժը գնահատվում է |

|    |բավականին խոստումնալից:                                             |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ |

|    |հոդվածը` Հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը,  |

|    |լրացնել հետևյալ  բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.                  |

|    |   «10. Անկախ իրավահաջորդության սկզբունքից կամ հողամասի նկատմամբ    |

|    |իրավունքի փաստացի տեսակից` այդ հողամասում կամ դրա մասում            |

|    |Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների         |

|    |օբյեկտների հողերն էներգետիկ նպատակներով երեք տարվա ընթացքում        |

|    |չօգտագործելը, եթե սահմանված կարգով հաստատված պայմանագրով նախատեսված |

|    |չեն շինարարության ավարտի ավելի երկարատև  ժամկետներ»:                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածը       |

|    |կարգավորման առարկան է:                                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրականացվելիք օրենսդրական բարեփոխումը լրացուցիչ խթան կհանդիսանա |

|    |հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումները նպատակային և  արդյունավետ   |

|    |ուղղելու համար, որը հնարավորություն կընձեռի առավելագույնս           |

|    |օգտագործելու հիդրոէներգետիկ ներուժը. մասնավորապես, լուծում կտրվի    |

|    |փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման «սառեցված» գործընթացների դրական|

|    |զարգացումներին:                                                     |

|____|____________________________________________________________________|

|81. |«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում              |

|    |փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    2001 թվականին ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ    |

|    |հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կատարման անիրատեսականության պատճառով |

|    |է առաջարկվում համապատասխան փոփոխությունը:                           |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի |

|    |«ա» ենթակետի` ՀՀ կառավարությունը նշված օրենքի ընդունումից հետո      |

|    |6-ամսյա ժամկետում պետք է ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ        |

|    |ապահովման երաշխիքներ տրամադրեր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական   |

|    |էներգիայի արտադրության համար: Սակայն այդ երաշխիքների տրամադրումը ՀՀ |

|    |կառավարության կողմից անիրատեսական է, քանի որ բնության               |

|    |քմահաճույքներից կախված` ջրի հաշվարկային քանակները տատանվելու են     |

|    |տարեցտարի, ուստի, դրանք կարող են դիտվել բացառապես որպես հաշվարկային |

|    |քանակներ:                                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ |

|    |կետի «ա» ենթակետը հանել օրենքից:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»      |

|    |ենթակետը:                                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»      |

|    |ենթակետով ամրագրված անիրատեսական միջոցառման կատարման                |

|    |պարտավորությունը կհանվի քննարկումից, մասնավորապես, կդադարեցվեն      |

|    |հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար ջրի |

|    |հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրման    |

|    |վերաբերյալ տարբեր սուբյեկտների կողմից ներկայացվող հարցապնդումները,  |

|    |ինչպես նաև  չի մնա օրենքի տառը պահպանելու անհրաժեշտությունը:        |

|____|____________________________________________________________________|

|82. |«Էներգասպառող սարքերի և  սարքվածքների էներգախնայողության            |

|    |պիտակավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման       |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետություն են ներկրվում բազմաթիվ      |

|    |էներգասպառող սարքեր և  սարքվածքներ, որոնք ունեն տարբեր օգտակար      |

|    |գործողության գործակիցներ (ՕԳԳ), և  հետաքրքիր է այն հանգամանքը, որ   |

|    |ՕԳԳ-ն գրեթե չի ազդում վաճառքի գնի վրա, նույնիսկ հանդիպում են ավելի  |

|    |բարձր գնով վաճառվող էներգասպառող սարքեր և  սարքվածքներ, ինչը, մեր   |

|    |կարծիքով, սպառողների շրջանում թյուր պատկերացման հետևանք  է:         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նման երևույթներից  խուսափելու նպատակով, եվրոպական երկրների      |

|    |օրինակով, առաջարկվում է ներդնել էներգասպառող սարքերի և  սարքվածքների|

|    |էներգախնայողության պիտակավորման համակարգը` ՀՀ կառավարության         |

|    |որոշմամբ:                                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հիմնվելով  եվրոպական երկրների փորձի վրա` Հայաստանի              |

|    |Հանրապետության համար կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ միայն  |

|    |գազի սարքերի համար պիտակավորման համակարգի ներդնումը ծրագրի          |

|    |իրականացման սկզբնական փուլում գազ օգտագործող տնային տնտեսությունների|

|    |կողմից կարող է խնայվել շուրջ 400 հազար ԱՄՆ-ի դոլար:                 |

|____|____________________________________________________________________|

|83. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի  |

|    |N 1399-Ն որոշման մեջ փոփոխություն և  լրացում կատարելու մասին» ՀՀ    |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի             |

|    |գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված «Հայաստանի         |

|    |Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն    |

|    |որոշման մեջ փոփոխություն և  լրացում կատարելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը           |

|    |պայմանավորված էր էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի    |

|    |համապատասխանեցմամբ «Էներգախնայողության և  վերականգնվող էներգետիկայի |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և  լրացում    |

|    |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ՀՀ    |

|    |կառավարության 2009 թվականի միջոցառումների ծրագրի 6-րդ կետ):         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ          |

|    |փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և  Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն   |

|    |որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշմամբ         |

|    |սահմանված էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի           |

|    |հստակեցում:                                                         |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի, ինչպես նաև     |

|    |իրավաբանական անձանց նման իրավասություն տալու գործընթացի հստակեցումը |

|    |կխթանի ու կաշխուժացնի էներգախնայողության միջոցառումների ներդրումը   |

|    |տնտեսության տարբեր ճյուղերում:                                      |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ քաղաքաշինության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|84. |«Ռազմական գործողությունների հետևանքով  1992 թվականի օգոստոսի 8-ին   |

|    |Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների |

|    |լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության     |

|    |արձանագրային որոշման նախագծի                                        |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ռազմական գործողությունների հետևանքով  1992 թվականի օգոստոսի    |

|    |8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային      |

|    |խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ         |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը|

|    |պայմանավորված է ռազմական գործողությունների հետևանքով  1992 թվականի  |

|    |օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և  ՀՀ Գեղարքունիքի   |

|    |մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների         |

|    |բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության     |

|    |հետագա քայլերի հստակեցմամբ:                                         |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ռազմական գործողությունների հետևանքով  1992 թվականի օգոստոսի 8-ին|

|    |Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված 633 ընտանիք բնակություն է հաստատել |

|    |ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում:                         |

|    |    Վերջին տարիներին հանրապետության միգրացիոն իրավիճակն իր          |

|    |ազդեցությունն է թողել նաև  Արծվաշեն գյուղից տեղահանված բնակիչների   |

|    |վրա: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Արծվաշեն |

|    |գյուղից բռնի տեղահանված` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում|

|    |բնակություն հաստատած ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 547,     |

|    |որից` քաղ. Ճամբարակ` 331, քաղ. Վարդենիս` 6, քաղ. Սևան`  1, գ.       |

|    |Դրախտիկ` 107, գ. Շորժա` 53, գ. Աղբերք` 19, գ. Այգուտ` 4, գ.         |

|    |Դպրաբակ`10, գ. Գետիկ`1, գ. Արտանիշ` 8, գ. Անտառամեջ` 3, գ. Ջիլ` 1:  |

|    |    Նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու |

|    |նպատակով 1993-2002 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից     |

|    |ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց համաձայն տրամադրվել է        |

|    |աջակցություն` արտոնյալ երկարաժամկետ վարկի տեսքով,  և  միանվագ       |

|    |անհատույց ֆինանսական աջակցություն` բնակելի տների գնման կամ          |

|    |վերանորոգման համար:                                                 |

|    |    Արտոնյալ երկարաժամկետ վարկի տեսքով աջակցություն ստացած 447      |

|    |անձանցից 381-ը հիմնականում ձեռք է բերել նախկին Կրասնոսելսկի         |

|    |տարածաշրջանի բնակավայրերից հեռացած բնակիչների` 1900-1910-ական       |

|    |թվականներին կառուցված` խարխլված և  վերանորոգման կարիք ունեցող       |

|    |փայտաշեն (մասնակիորեն հարդահողային աղյուսներով կամ խամքարե          |

|    |շարվածքով) բնակելի տները:                                           |

|    |    Միանվագ անհատույց ֆինանսական աջակցության հաշվին բնակիչները      |

|    |մասնակիորեն վերանորոգել են իրենց բնակելի տները:                     |

|    |    ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1568-Ն որոշմամբ |

|    |արտոնյալ երկարաժամկետ վարկ ստացած ընտանիքներն ազատվել են տրամադրված |

|    |վարկերի վերադարձման պարտավորություններից` վարկառուներին հատկացված   |

|    |վարկային գումարները ձևակերպելով  որպես ՀՀ կառավարության կողմից      |

|    |վերջիններիս տրամադրված պետական աջակցություն:                        |

|    |    Չնայած իրականացված միջոցառումներին` արծվաշենցիները շարունակում  |

|    |են բնակվել շահագործման ժամկետը սպառած և  քայքայված, բնակության համար|

|    |ոչ պիտանի փայտաշեն տներում, և  նրանց բնակարանային պայմանների        |

|    |բարելավման հարցի հիմնովին լուծման նպատակով անհրաժեշտություն է       |

|    |առաջանում պետական միջամտության:                                     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Սահմանել Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և  ՀՀ Գեղարքունիքի    |

|    |մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներից պետական|

|    |աջակցություն ստանալու հավակնողների և  նրանց աջակցության տրամադրման  |

|    |առաջնահերթության որոշման չափանիշները, բնակարանային խնդիրների լուծման|

|    |մոտեցումները, սկզբունքները, ժամկետները, ինչպես նաև  անհրաժեշտ       |

|    |միջոցների ծավալները:                                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    պետական աջակցության միջոցով` ռազմական գործողությունների         |

|    |հետևանքով  1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի         |

|    |տեղահանված և  ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն|

|    |հաստատած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հետ կապված  |

|    |հարցերի կարգավորումն է:                                             |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հստակեցնել      |

|    |ռազմական գործողությունների հետևանքով  1992 թվականի օգոստոսի 8-ին    |

|    |Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և  ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր    |

|    |համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների բնակարանային         |

|    |խնդիրների լուծման մոտեցումները և  սկզբունքները:                     |

|    |    Իրավական ակտով սահմանված` նշված ընտանիքների բնակարանային        |

|    |խնդիրների լուծման դրույթները հիմք կհանդիսանան նրանց բնակապահովմանն  |

|    |ուղղված ծրագրերի իրականացման համար:                                 |

|____|____________________________________________________________________|

|85. |«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում       |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |   1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում   |

|    | փոփոխություններ և  լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության   |

|    | որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մի շարք իրավական ակտերում |

|    | քաղաքաշինական գործունեության կարգավորման հատուկ դրույթների         |

|    | ամրագրման` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում քաղաքաշինական     |

|    | գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացման և  այդ    |

|    | տարածքների  կառուցապատման գործընթացների կանոնակարգման              |

|    | անհրաժեշտությամբ:                                                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    | խնդիրները                                                          |

|    |    Հանրապետությունում մինչև  այժմ չեն առանձնացվել և  ըստ           |

|    | անհրաժեշտության չեն գնահատվել հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների |

|    | տարածքները, որոնք օրենսդրական կարգավորման (պահպանման) առանձնակի    |

|    | մոտեցումներ են պահանջում:                                          |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հայաստանի Հանրապետությունում առանձնացնել և  ըստ անհրաժեշտության |

|    |գնահատել հատուկ կարգավորման ենթակա տարածքները, տվյալ տարածքների     |

|    |համար իրավական ակտերում ամրագրել և  կիրառել քաղաքաշինական           |

|    |գործունեության հատուկ դրույթներ:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հայաստանի Հանրապետությունում հատուկ կարգավորման ենթակա          |

|    |տարածքներ:                                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հայաստանի Հանրապետությունում հատուկ կարգավորման ենթակա          |

|    |տարածքներում քաղաքաշինական գործունեության (կառուցապատման)           |

|    |կանոնակարգում:                                                      |

|____|____________________________________________________________________|

|86. |«Հայաստանի Հանրապետությունում շենքերին և  շինություններին վտանգ     |

|    |սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը    |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Շենքերին և  շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի         |

|    |տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ    |

|    |կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է համապատասխան |

|    |տեղեկատվական բազայի ստեղծման և  հետագայում կանխարգելիչ              |

|    |միջոցառումների  ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությամբ:   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս հանրապետությունում քարաթափերի կանխարգելման           |

|    |բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և  համայնքների |

|    |բյուջեների սուղ հնարավորությունների պայմաններում չեն իրականացվել    |

|    |կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում քարաթափերի վտանգն առկա  |

|    |է և  սպառնում է անկանխատեսելի հետևանքներով:                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Համապատասխան տեղեկատվության հավաքագրման միջոցով ստեղծել         |

|    |տեղեկատվական բազա, ձևավորել  քարաթափերի կանխարգելմանն ուղղված       |

|    |հատուկ մոտեցումներ և  մշակել միջոցառումների  համապատասխան ծրագրեր:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Շենքերին և  շինություններին վտանգ սպառնացող քարաթափեր:          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Քարաթափության կանխարգելման համար նախադրյալների ստեղծում:        |

|____|____________________________________________________________________|

|87. |«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  |

|    |Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության հողային        |

|    |օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի      |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ     |

|    |օրենքներում, ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |

|    |օրենսդրական փաթեթի նախագծի մշակումը պայմանավորված է քաղաքաշինության |

|    |ոլորտում կառուցապատման, հողօգտագործման, բնագավառում ՏԻՄ-ի           |

|    |լիազորություններին առնչվող առկա օրենսդրական հակասությունները        |

|    |բացահայտելու և  բացառելու, կայուն տարածական զարգացմանը նպաստող`     |

|    |եվրոպական փորձի վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան   |

|    |օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությամբ:                        |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Քաղաքաշինության ոլորտում կառուցապատման, հողօգտագործման, ինչպես  |

|    |նաև  նշված բնագավառում ՏԻՄ-ի լիազորություններին առնչվող խնդիրներում |

|    |առկա են օրենսդրական հակասություններ, մասնավորապես, գլխավոր          |

|    |հատակագծերի հաստատման սահմանված կարգի առնչությամբ: Այս իրավիճակն    |

|    |անհրաժեշտ է բացառել` միասնական մոտեցումներ ամրագրելով խնդրո առարկա  |

|    |հարցին առնչվող օրենսդրական ակտերում:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Վերացնել օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանությունները`   |

|    |քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին առնչվող մասով:                 |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Գործող օրենսդրական ակտերում` Հայաստանի Հանրապետության հողային   |

|    |օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության      |

|    |մասին» ՀՀ օրենքներում  առկա անհամապատասխանությունների վերացման      |

|    |խնդիրներ:                                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Կատարելագործված և  միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրական   |

|    |դաշտի ձևավորում:                                                    |

|____|____________________________________________________________________|

|88. |«Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման,  |

|    |հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                  |

|    |    «Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի       |

|    |մշակման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ           |

|    |կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է համայնքների  |

|    |գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման հետ կապված       |

|    |ընթացակարգերի պարզեցման ու օպտիմալացման անհրաժեշտությամբ:           |

|    |                                                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական ծրագրային  |

|    |փաստաթղթերի մշակումը դեռևս  բավարար մակարդակի վրա չի գտնվում, ինչը  |

|    |հանգեցնում է բնակավայրերում չկանոնակարգված կառուցապատման,           |

|    |քաղաքաշինական զարգացման անկառավարելի իրավիճակի ստեղծմանը: Նման      |

|    |իրավիճակը հակասում է կայուն տարածական զարգացման սկզբունքներին`      |

|    |հատկապես հաշվի առնելով այն, որ քաղաքաշինության ոլորտում թույլ տրված |

|    |սխալների վերացումը գրեթե անհնար է:                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Կանոնակարգել ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի |

|    |մշակման ընթացակարգը:                                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման      |

|    |ընթացակարգերի օպտիմալացման և  պարզեցման խնդիրներ:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման      |

|    |ընթացակարգի օպտիմալացում:                                           |

|____|____________________________________________________________________|

|89. |«Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման,                |

|    |փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը          |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |   «Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման,             |

|    |փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը          |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը         |

|    |պայմանավորված է միկրոտարածաշրջանային մակարդակում համայնքների խմբերի |

|    |ընդհանուր խնդիրների կանոնակարգման և  առանձին համայնքների տարածական  |

|    |զարգացման ուղղությունների ու կառուցապատման չափորոշիչների համատեղումը|

|    |մեկ միասնական փաստաթղթով ապահովելու անհրաժեշտությամբ:               |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանին բնորոշ մի շարք կարևոր  առանձնահատկությունների        |

|    |առկայությամբ (տարաբնակեցման համար պիտանի սահմանափակ հողային         |

|    |ռեսուրսներ, բարձր սեյսմավտանգություն, արտածին երկրաբանական          |

|    |պրոցեսների լայն տարածվածություն և  այլն) և  դրանց համադրման         |

|    |պարագայում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման              |

|    |անհրաժեշտությունը ներկայանում է առավել բացահայտորեն: Ներկայումս     |

|    |առանձին համայնքների համար մշակվող պլանավորման փաստաթղթերում չեն     |

|    |արտահայտվում հարևան  համայնքների խմբերի ընդհանուր                   |

|    |հետաքրքրությունները: Երբեմն առանձին խնդիրներում հանդիպում են        |

|    |իրարամերժ մոտեցումներ:                                              |

|    |    ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգի       |

|    |սկզբունքներին համապատասխան անհրաժեշտություն կառաջանա ներմուծելու    |

|    |նոր` համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի հասկացություն, որով |

|    |կմեկտեղվեն համայնքների խմբերի ընդհանուր հետաքրքրության և  առանձին   |

|    |համայնքների տարածական զարգացման խնդիրներն ու դրանց կառուցապատման    |

|    |չափորոշիչները:                                                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ներդնել համախմբված (համայնքների խմբերի համար) տարածական         |

|    |պլանավորման փաստաթղթերի մշակման կարգը:                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Համայնքների խմբերի համար տարածական պլանավորման փաստաթղթի        |

|    |մշակում:                                                            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Համայնքների խմբերի համար  համախմբված տարածական պլանավորման      |

|    |փաստաթղթերի մշակման ապահովում:                                      |

|____|____________________________________________________________________|

|90. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի   |

|    |N 997-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  օգոստոսի  |

|    |8-ի N 997-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու     |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է    |

|    |տարածաշրջանային և  միկրոտարածաշրջանային մակարդակներում տարածական    |

|    |պլանավորման փաստաթղթերի փոխկապակցվածության խնդիրների լուծման        |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Քանի որ տարածական պլանավորման փաստաթղթերը մինչև  այժմ մշակվել են|

|    |տարածաշրջանային մակարդակով, ապա միկրոտարածաշրջանային մակարդակով     |

|    |տարածական պլանավորման հասկացության ներմուծման արդյունքում           |

|    |անհրաժեշտություն կառաջանա տարածքային հատակագծման նախագծերի մշակման  |

|    |և  հաստատման կարգում կատարելու փոփոխություններ և  արդյունքում       |

|    |հստակեցնելու տարածաշրջանային ու միկրոտարածաշրջանային մակարդակներում |

|    |տարածական պլանավորման փաստաթղթերի փոխկապակցվածության խնդիրները:     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ստեղծել տարածաշրջանային և  միկրոտարածաշրջանային մակարդակներում  |

|    |փոխկապակցված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար      |

|    |անհրաժեշտ իրավական հիմքեր:                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    ՀՀ համայնքների տարածաշրջանային և  միկրոտարածաշրջանային          |

|    |մակարդակներով տարածական պլանավորման գոյություն ունեցող փաստաթղթերի  |

|    |փոխհամաձայնեցվածության և  փոխկապակցվածության խնդիրներ:              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Տարածաշրջանային և  միկրոտարածաշրջանային մակարդակներով տարածական |

|    |պլանավորման փաստաթղթերի փոխհամաձայնեցվածության և  փոխկապակցվածության|

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|91. |«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող իրավական   |

|    |ակտերի նախագծերի                                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող        |

|    |իրավական ակտերի նախագծերի մշակումը պայմանավորված է քաղաքաշինության  |

|    |բնագավառին առնչվող իրավական ակտերի փոփոխված օրենսդրական և  ոլորտի   |

|    |բարեփոխման հայեցակարգային դրույթներին համապատասխանեցված իրավական    |

|    |ակտերի մշակման անհրաժեշտությամբ:                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Քաղաքաշինության ոլորտում կառուցապատմանն ու հողօգտագործմանն      |

|    |առնչվող  խնդիրներում առկա են որոշակի օրենսդրական հակասություններ: ՀՀ|

|    |համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և  հաստատման|

|    |գործընթացի բարեփոխման հայեցակարգից բխող տարածական պլանավորման նոր   |

|    |փաստաթղթերի ներդրումը ենթադրում է մի շարք իրավական ակտերի մշակում`  |

|    |հայեցակարգային դրույթների և  այլ օրենսդրական փոփոխությունների       |

|    |հաշվառմամբ:                                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Մշակել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների             |

|    |փոփոխություններից բխող մի շարք նոր իրավական ակտեր, մասնավորապես,    |

|    |«Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր   |

|    |հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու    |

|    |փոփոխման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության         |

|    |կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշման մեջ լրացումներ|

|    |և  փոփոխություններ կատարելու մասին», «Համախմբված տարածական          |

|    |պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,       |

|    |հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 997-Ն      |

|    |որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշումների նախագծերը:                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի  դրույթների փոփոխությունների  |

|    |հետ կապված մի շարք նոր իրավական ակտերի մշակում:                     |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների փոփոխություններից  |

|    |և  հայեցակարգային դրույթներից բխող մի շարք նոր իրավական ակտերի      |

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|92. |«Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի`    |

|    |եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների      |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի`|

|    |եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների      |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը |

|    |պայմանավորված է գոյություն ունեցող նորմերի միջազգային ստանդարտների  |

|    |պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:                     |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը     |

|    |ներառում է հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի նորմատիվատեխնիկական            |

|    |փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում միջազգային և  եվրոպական      |

|    |նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, ուստի, ենթակա են արմատական        |

|    |վերանայման:                                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Գույքագրել հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական        |

|    |փաստաթղթերը և  առկա իրավիճակի ու միջազգայնորեն ընդունված            |

|    |մոտեցումների համեմատական վերլուծության և  գնահատման հիման վրա մշակել|

|    |նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եվրոպական նորմերին համապատասխանեցման|

|    |նպատակով առաջնահերթ միջոցառումների ծրագիր:                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Գոյություն ունեցող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի    |

|    |ձևավորում:                                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին            |

|    |համապատասխանող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ձևավորման  |

|    |նախադրյալների ստեղծում:                                             |

|_________________________________________________________________________|

|          ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն            |

|_________________________________________________________________________|

|93. |«Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան                |

|    |մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և  ղեկավար անձնակազմի |

|    |պաշտոնային դրույքաչափերի և  հավելավճարների վճարման կարգը հաստատելու |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և  |

|    |ղեկավար անձնակազմի աշխատավարձերի բարձրացման միջոցով նրանց սոցիալական|

|    |վիճակի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում,     |

|    |երիտասարդ մասնագետների ներգրավում:                                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզիչ-մանկավարժների պահանջարկի |

|    |առկայություն, ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդ մասնագետները      |

|    |խուսափում են մարզադպրոցներում աշխատելուց:                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նախ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող       |

|    |ֆինանսական միջոցների ավելացում, դրույքաչափերի բարձրացում,           |

|    |հավելավճարների վճարում, երկրորդը` մանկապատանեկան մարզադպրոցները     |

|    |երիտասարդ մասնագետներով (մարզիչ-մանկավարժների թափուր տեղերի)        |

|    |համալրում, ներգրավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և  |

|    |ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և  հավելավճարների       |

|    |վճարման իրավական կարգավորում:                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և  ղեկավար        |

|    |անձնակազմի սոցիալական հիմնախնդիրների լուծում, երիտասարդ կադրերի     |

|    |ներգրավում, ծառայության մատուցման որակի բարձրացում:                 |

|____|____________________________________________________________________|

|94. |«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   |

|    |լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ        |

|    |հոդվածի, «Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-196) |

|    |5-րդ հոդվածի և  «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-109-Ն)  |

|    |8-րդ հոդվածի միջև  հակասությունների վերացում: Տեղական ինքնակառավարման|

|    |մարմինների դերի բարձրացում և  ամրապնդում` բնակչության ակտիվ         |

|    |կենսակերպի համար պայմանների ու հնարավորությունների ստեղծման գործում |

|    |և  ամբողջ համայնքի բնակչության ֆիզիկական ակտիվության աջակցմանն      |

|    |ուղղված քաղաքականության մշակման, ներդրման և  բարենպաստ պայմանների   |

|    |ստեղծման գործում:                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-196) 5-րդ |

|    |հոդվածում` ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի բնագավառում պետական      |

|    |քաղաքականության սկզբունքները և  «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ    |

|    |օրենքի (ՀՕ-109-Ն) 8-րդ հոդվածով նախատեսված (այն է` 1) մանուկների ու |

|    |պատանիների բնակության վայրում, ինչպես նաև  հասարակական վայրերում    |

|    |ֆիզիկական կուլտուրայով և  սպորտով զբաղվելու համար համապատասխան      |

|    |պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները, 2)        |

|    |ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի բնագավառի իրավասու մարմիններն       |

|    |աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական      |

|    |կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական և  մարզական     |

|    |աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում)         |

|    |դրույթները կյանքում չեն իրացվում, քանի որ «Տեղական ինքնակառավարման  |

|    |մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ հոդվածում ֆիզիկական կուլտուրայի և   |

|    |սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է միայն կամավոր   |

|    |լիազորություններ:                                                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ        |

|    |հոդվածում ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի բնագավառում համայնքի      |

|    |ղեկավարի պարտադիր լիազորություններում սահմանել համայնքի ղեկավարի    |

|    |իրավասությունները` բնակչության ակտիվ կենսակերպի համար պայմաններ ու  |

|    |հնարավորություններ ստեղծելու գործում, ամբողջ համայնքի բնակչության   |

|    |ֆիզիկական ակտիվության աջակցմանն ուղղված քաղաքականության մշակման,    |

|    |ներդրման և  բարենպաստ պայմանների ստեղծման գործում, ինչպես նաև  առողջ|

|    |ապրելակերպն արմատավորելու գործում:                                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի բնագավառում համայնքի ղեկավարի   |

|    |պարտադիր լիազորությունների սահմանում:                               |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Տեղական ինքնակառավարման մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և       |

|    |սպորտի մասին» և  «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների         |

|    |դրույթների միջև  հակասությունների վերացում, ֆիզիկական կուլտուրայի և |

|    |սպորտի բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների     |

|    |սահմանում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության    |

|    |ակտիվ կենսակերպի համար պայմանների ու հնարավորությունների ստեղծում,  |

|    |ամբողջ համայնքի բնակչության ֆիզիկական ակտիվության աջակցմանն ուղղված |

|    |քաղաքականության մշակում, ներդրում և  բարենպաստ պայմանների ստեղծում, |

|    |ինչպես նաև  առողջ ապրելակերպն արմատավորելու, ոչ վարակիչ             |

|    |հիվանդությունները կանխարգելելու, երեխաների և  դեռահասների           |

|    |առողջության պահպանում, աշխատունակության բարձրացում, երկարակեցության |

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|95. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի    |

|    |N 462 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը` պարաօլիմպիկ և          |

|    |սուրդօլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել|

|    |բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին, նրանց մարզիչներին,  |

|    |բժիշկներին և  մարզական կազմակերպություններին դրամական մրցանակների   |

|    |հատկացում:                                                          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Պարալիմպիկ և  սուրդօլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի        |

|    |առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ        |

|    |մարզիկները, նրանց մարզիչները, բժիշկները և  մարզական                 |

|    |կազմակերպությունները դրամական մրցանակներ չեն ստանում, ինչն ընդգծում |

|    |է նրանց հաշմանդամ լինելը և  նրանց օտարացնում հասարակությունից ու    |

|    |առողջ ապրելակերպի քարոզչությունը խորթացնում նրանց համար:            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հաշմանդամ մարզիկների ինտեգրում, առողջ մարզիկների հետ հավասար    |

|    |պայմանների ապահովման իրավական հիմքերի ստեղծում:                     |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հավասար պայմանների ապահովում, հաշմանդամ մարզիկների ինտեգրման    |

|    |իրավական հիմքերի ստեղծում:                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին, նրանց           |

|    |մարզիչներին, բժիշկներին և  մարզական կազմակերպություններին դրամական  |

|    |մրցանակների շնորհում, հավասար պայմանների ապահովում:                 |

|_________________________________________________________________________|

|                 ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                    |

|_________________________________________________________________________|

|96. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի  |

|    |N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի   |

|    |15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի          |

|    |Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի  |

|    |Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական      |

|    |զննության  անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշումից, որի |

|    |նպատակն է ավելի պարզեցնել տրանսպորտային միջոցների պարտադիր          |

|    |տեխնիկական զննության անցկացման գործընթացը:                          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի   |

|    |15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կարգավորվում և   |

|    |պարզեցվում է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության  |

|    |անցկացման կարգը:                                                    |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի   |

|    |15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է ընդհանուր     |

|    |օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել|

|    |ցանկացած տեխնիկական զննության կայանում: Տրանսպորտային միջոցները,    |

|    |որոնց մոտ ստուգվող պարամետրերից թեկուզ մեկը չի բավարարում           |

|    |ճանապարհային երթևեկության  անվտանգության պահանջները, համարվում են   |

|    |անսարք, և  տեխնիկական զննության կտրոն չի տրամադրվում:               |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի   |

|    |15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով պարզեցվում է տրանսպորտային |

|    |միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը:            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի   |

|    |15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու    |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պարզեցված կարգի կիրառումը   |

|    |հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների սեփականատերերին         |

|    |կատարելու տեխնիկական զննության կայանի ազատ ընտրություն:             |

|    |    Մանրազնին ուսումնասիրելով արգելակային, ղեկային համակարգերը և    |

|    |ճանապարհային երթևեկության  անվտանգությանն սպառնացող մասերի և        |

|    |հանգույցների աշխատանքը, հայտնաբերելով և  վերացնելով տեխնիկական      |

|    |անսարքությունները` կկրճատվի տեխնիկական անսարքությունների հետևանքով  |

|    |առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:                   |

|____|____________________________________________________________________|

|97. |«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագծի                                            |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը տրանսպորտային տեսչության |

|    |գործառույթների, վերահսկողության գործունեության ոլորտի շրջանակների   |

|    |հստակեցումը, ինչպես նաև  տրանսպորտային օրենսդրությամբ տրանսպորտային |

|    |տեսչությանը վերապահված գործառույթների ամրագրումն է` «Հայաստանի      |

|    |Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքին համապատասխան:                                |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ տրանսպորտային           |

|    |տեսչությունը վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի հետևյալ     |

|    |տեսակների վրա` ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, վերգետնյա       |

|    |էլեկտրական, մետրոպոլիտենի:                                          |

|    |   Սակայն նշված ոլորտներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային  |

|    |տեսչության գործառույթները հստակ սահմանված չեն «Հայաստանի            |

|    |Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքում, ինչը    |

|    |դժվարացնում է տեսչության աշխատանքը` վերահսկողություն իրականացնելիս, |

|    |խոչընդոտում է նշված ոլորտների կարգավորմանը և  իրավախախտումներ       |

|    |կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն:         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նշված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան      |

|    |փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային     |

|    |տեսչության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2002    |

|    |թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման մեջ:                        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սույն օրենքի նախագծի կարգավորման առարկան ՀՀ տրանսպորտային       |

|    |տեսչության գործառույթների, վերահսկողության ոլորտի շրջանակների       |

|    |հստակեցումն է:                                                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    ՀՀ տրանսպորտային տեսչության գործառույթները հստակ սահմանված չեն  |

|    |«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ        |

|    |օրենքում, ինչը դժվարացնում է տեսչության աշխատանքը` վերահսկողություն |

|    |իրականացնելիս, խոչընդոտում է փոխադրումների կարգավորմանը և           |

|    |իրավախախտումներ կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ     |

|    |կիրառելուն:                                                         |

|    |    ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվող վերահսկողական    |

|    |գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված       |

|    |պահանջներին, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, վերահսկողական           |

|    |գործառույթների արդյունավետությունը կբարձրանա:                       |

|____|____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում