Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|98. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի      |

|    | 21-ի N 1810-Ն որոշման մեջ լրացումներ և  փոփոխություններ կատարելու  |

|    | մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                            |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    Սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության|

|    |կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման նախագծի  |

|    |համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային        |

|    |տեսչության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և  |

|    |տրանսպորտի ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:  |

|    |    1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության   |

|    |մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության   |

|    |օրենքներով և  տրանսպորտի ոլորտին վերաբերող այլ նորմատիվ իրավական    |

|    |ակտերով ՀՀ տրանսպորտային տեսչությանը վերապահված են գործառույթներ,   |

|    |որոնք ընդգրկված չեն ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ, |

|    |ինչը հակասություններ է առաջացնում նշված նորմատիվ իրավական ակտերի    |

|    |միջև:                                                               |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |   Սույն որոշման ընդունմամբ կվերացվեն հակասությունները նշված        |

|    |նորմատիվ իրավական ակտերի միջև  և  կհստակեցվեն ՀՀ տրանսպորտային      |

|    |տեսչության գործառույթները:                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սույն որոշման կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության      |

|    |կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման          |

|    |համապատասխանեցումն է տրանսպորտային ոլորտը կարգավորող ՀՀ օրենք ների  |

|    |պահանջներին:                                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին»,      |

|    |«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով|

|    |և  տրանսպորտի ոլորտին վերաբերող այլ նորմատիվ իրավական ակտերով ՀՀ    |

|    |տրանսպորտային տեսչությանը վերապահված են գործառույթներ, որոնք        |

|    |ընդգրկված չեն ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ, ինչը  |

|    |հակասություններ է առաջացնում նշված նորմատիվ իրավական ակտերի միջև:   |

|    |Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության նպատակների և      |

|    |խնդիրների, ինչպես նաև  դրանց իրականացման համար նախատեսված           |

|    |գործառույթները կհստակեցվեն:                                         |

|____|____________________________________________________________________|

|99. |«Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների         |

|    |մատուցման քաղաքականության նպատակների սահմանման մասին» ՀՀ            |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների     |

|    |մատուցման քաղաքականության նպատակների սահմանման մասին» ՀՀ            |

|    |կառավարության որոշման նախագծի նպատակը «Էլեկտրոնային հաղորդակցության |

|    |մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի      |

|    |Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման          |

|    |քաղաքականության նպատակների սահմանումն է: Նշված սահմանումը թույլ կտա |

|    |կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության  ոլորտում բնակչության       |

|    |սոցիալական լայն շերտերի համար մատուցվող ծառայությունների            |

|    |մատչելիությունը, ծառայությունների մատուցման աշխարհագրության         |

|    |ընդլայնումը, ինչպես նաև  համընդհանուր ծառայությունների մատուցման    |

|    |ոլորտի ընդհանուր զարգացման գործընթացը:                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր            |

|    |ծառայությունների մատուցումը կարգավորվում է «Էլեկտրոնային            |

|    |հաղորդակցության մասին» ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով և     |

|    |այլ իրավական ակտերով:                                               |

|    |    Համընդհանուր ծառայությունների մատուցման ոլորտում առկա           |

|    |խնդիրներն են`                                                       |

|    |    - համընդհանուր ծառայություններից օգտվողների իրավունքների        |

|    |պաշտպանությունը,                                                    |

|    |    - համընդհանուր ծառայությունների հասանելիության և  մատչելիության |

|    |ապահովումը,                                                         |

|    |    - համընդհանուր ծառայությունների ոլորտի իրավական կարգավորման     |

|    |համակարգի կատարելագործումը:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ներկայացված որոշման  նախագծով առաջարկվում է Հայաստանի           |

|    |Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման          |

|    |կարգավորմանն ուղղված հետևյալ  անհրաժեշտ գործառույթների իրականացումը`|

|    |    - գործող համակարգերի տեխնիկական վերազինում և  ընդլայնում,       |

|    |    - ոլորտում  նոր տեխնոլոգիաների ներդրում,                        |

|    |    - համապատասխան իրավական ակտերի ընդունում:                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում|

|    |համընդհանուր ծառայություններից օգտվողների իրավունքների              |

|    |պաշտպանությունը, համընդհանուր ծառայությունների հասանելիության և     |

|    |մատչելիության ապահովումը, համընդհանուր ծառայությունների ոլորտի      |

|    |իրավական կարգավորման համակարգի կատարելագործումն է.                  |

|    |    3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը          |

|    |    Կապահովվի էլեկտրոնային հաղորդակցության  ոլորտում բնակչության    |

|    |սոցիալական լայն շերտերի համար մատուցվող ծառայությունների            |

|    |մատչելիությունը, կընդլայնվի ծառայությունների մատուցման              |

|    |աշխարհագրությունը: Կիրականացվի համընդհանուր ծառայությունների        |

|    |մատուցման ոլորտի ընդհանուր զարգացումը` ապահովելով ներկայումս        |

|    |գոյություն ունեցող անհավասար զարգացման հետևանքների  փուլային        |

|    |վերացումը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|100.|«Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը    |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը|

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ|

|    |ունի ապահովելու «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ |

|    |հոդվածի 1-ին կետով նախատեսված` էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի  |

|    |զարգացման պետական քաղաքականության  մշակումը և  իրականացումը:        |

|    |    Ներկայումս ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականություն մշակված   |

|    |չէ, ինչը թույլ չի տալիս ստեղծել լիարժեք օրենսդրական դաշտ` ինչպես    |

|    |գործող իրավական ակտերի փոփոխության, այնպես էլ նոր իրավական ակտերի   |

|    |ընդունման միջոցով:                                                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորվում է   |

|    |«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներով,         |

|    |գերատեսչական և  այլ իրավական ակտերով:                               |

|    |    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էլեկտրոնային հաղորդակցության  |

|    |մասին» ՀՀ օրենքը հիմնականում ունի հանրային ծառայությունների         |

|    |կարգավորմանն ուղղված դրույթներ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու|

|    |էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն    |

|    |օրենսդրական դաշտ, որում կընդգրկվեն ոչ միայն հանրային                |

|    |ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված դրույթներ, այլ նաև  |

|    |պետական և  կառավարական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության    |

|    |ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ դրույթներ պարունակող իրավական    |

|    |ակտեր:                                                              |

|    |    Ներկայումս պետական մարմինների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ|

|    |էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական|

|    |դաշտը լիարժեք չէ, և  ծագող խնդիրները լուծվում են ՀՀ կառավարության   |

|    |որոշումների և  գերատեսչական իրավական ակտերի ընդունման միջոցով:      |

|    |Անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական և  պետական նշանակության    |

|    |էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների հստակ տարանջատման` ինչպես    |

|    |կիրառվող տեխնիկական և  տեխնոլոգիական լուծումների, այնպես էլ սուղ    |

|    |համարվող ռեսուրսների (հաճախականային տիրույթներ, համարագրման պլաններ)|

|    |մասով:                                                              |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    1.1-ին կետում թվարկված  խնդիրների լուծման համար առաջարկվում են  |

|    |այնպիսի դրույթներ, որոնց իրականացումը հստակորեն կտարանջատի պետական  |

|    |նշանակության և  քաղաքացիական նշանակության էլեկտրոնային              |

|    |հաղորդակցության ոլորտները և  օրենսդրորեն կստեղծի հիմքեր` այդ երկու  |

|    |ոլորտների ներդաշնակ և  համատեղելի լուծումների համար:                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նշված քաղաքականության դրույթներով կկարգավորվեն ինչպես տեխնիկական|

|    |և  տեխնոլոգիական, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության սուղ       |

|    |ռեսուրսների կիրառմանն առնչվող խնդիրները` միաժամանակ ապահովելով      |

|    |քաղաքացիական և  պետական կիրառության համար անհրաժեշտ ռեսուրսների     |

|    |առավել իրատեսական և  հավասարակշռված բաշխում:                        |

|    |    Այդ առումով  պետական կիրառության համար անհրաժեշտ ռեսուրսները    |

|    |պետք է հասցվեն իրապես անհրաժեշտ չափերի` միաժամանակ ապահովելով       |

|    |համապատասխան ռեզերվ` պետական նշանակության էլեկտրոնային              |

|    |հաղորդակցության ցանցերի հետագա կառուցման և  զարգացման համար:        |

|    |    Ազատված սուղ ռեսուրսներն այդ պայմաններում լիովին կտրամադրվեն    |

|    |քաղաքացիական կիրառություն ունեցող համակարգերի կառուցման և  հետագա   |

|    |զարգացման համար:                                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն|

|    |օրենսդրական դաշտի ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն հանրային      |

|    |ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված դրույթներ, այլ նաև  |

|    |պետական և  կառավարական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության    |

|    |ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ դրույթներ պարունակող իրավական    |

|    |ակտեր:                                                              |

|____|____________________________________________________________________|

|101.|«Ինտերնետ ծառայությունների զարգացման և  մատուցման հայեցակարգը       |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունը չի          |

|    |կարգավորում ինտերնետ կապի ոլորտը, այդ թվում` ինտերնետ               |

|    |ծառայությունների մատուցման, հասանելիության, մատչելիության,          |

|    |անվտանգության, հավաստիության  բարձրացման, ինչպես նաև  սակագնային    |

|    |քաղաքականության հետ կապված խնդիրները: Օրենսդրական դաշտը կարգավորող  |

|    |իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ է մշակել «Ինտերնետ        |

|    |ծառայությունների զարգացման և  մատուցման հայեցակարգը հաստատելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:                           |

|    |    Որոշման նախագծով կսահմանվեն`                                    |

|    |    ինտերնետ ծառայության որակի բարձրացման առանձնահատկությունները`   |

|    |տեխնիկական, տեխնոլոգիական և  կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ,|

|    |    զարգացման պայմանների ստեղծման ուղիները` խթանել ժամանակակից      |

|    |տեխնոլոգիաների ներդրումները և  ծառայությունների տեսականու           |

|    |ավելացումը,                                                         |

|    |    պետական տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, դրանց         |

|    |հաղթահարման միջոցները և  ուղղությունները,                           |

|    |    ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների միջև  իրավական|

|    |փոխհարաբերությունների` տեղեկատվության փոխանակման և  ցանցերի         |

|    |փոխկապակցման կարգավորման սկզբունքները,                              |

|    |    ինտերնետ ծառայության մատուցման ոլորտի գործունեության            |

|    |սկզբունքները,                                                       |

|    |    ինտերնետ ծառայության մատուցման ոլորտում գործունեության պետական  |

|    |քաղաքականության հիմնական ուղղությունները և  ծառայության առանձին     |

|    |տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունները:              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ինտերնետ ծառայության ոլորտը կարգավորող նորմատիվ      |

|    |իրավական ակտերի բացակայության հետևանքով  Հայաստանի                  |

|    |Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման`      |

|    |տեխնիկական, տեխնոլոգիական և  կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ,|

|    |և  զարգացման պայմանների ստեղծման, պետական տեղեկատվական անվտանգության|

|    |ապահովման, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքների, |

|    |մատուցման գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական  |

|    |ուղղությունների և  ծառայության առանձին տեսակների իրավական           |

|    |կարգավորման առանձնահատկությունների ու մատուցման ոլորտում            |

|    |պատասխանատվության ապահովման խնդիրները կարգավորված չեն:              |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Անհրաժեշտ է ընդունել «Ինտերնետ ծառայությունների զարգացման և     |

|    |մատուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագիծը, որի հիման վրա կընդունվեն նորմատիվ իրավական ակտեր, որոնցով |

|    |կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների |

|    |որակի բարձրացման և  զարգացման պայմանների ստեղծումը, պետական         |

|    |տեղեկատվական անվտանգության ապահովումը, ինտերնետ հասանելիության      |

|    |ծառայություն մատուցողների միջև  իրավական փոխհարաբերությունները,     |

|    |ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքների, մատուցման  |

|    |գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական            |

|    |ուղղությունների, ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման |

|    |առանձնահատկությունների և  մատուցման ոլորտում պատասխանատվության հետ  |

|    |կապված խնդիրների իրականացումը:                                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման նախագծի առարկան ինտերնետ ծառայությունների մատուցման     |

|    |ոլորտի հիմնական բնութագրերի և  զարգացման ուղղությունների, ինչպես    |

|    |նաև  պետական քաղաքականության առանձնահատկությունների սահմանումն է:   |

|    |    3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը          |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում առկա |

|    |խնդիրները, դրանց լուծման հիմնական ուղղությունները, և  կսահմանվեն այն|

|    |նորմատիվ իրավական ակտերը, որոնք կնպաստեն Հայաստանի                  |

|    |Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացմանը`     |

|    |տեխնիկական, տեխնոլոգիական և  կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ,|

|    |և  զարգացման պայմանների ստեղծմանը, պետական տեղեկատվական             |

|    |անվտանգության, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության           |

|    |սկզբունքների, ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների     |

|    |միջև  իրավական փոխհարաբերությունների կարգավորման, մատուցման         |

|    |գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական            |

|    |ուղղությունների և  ծառայության առանձին տեսակների իրավական           |

|    |կարգավորման առանձնահատկությունների ապահովմանը:                      |

|____|____________________________________________________________________|

|102.|«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության       |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային   |

|    |տրանսպորտով ուղևորափոխադրումների  և  բեռնափոխադրումների ոլորտներում |

|    |առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:                 |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային           |

|    |տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին»   |

|    |և  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված         |

|    |պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում   |

|    |համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի դրանից,              |

|    |կանոնակարգված չէ նաև  ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների             |

|    |(ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում   |

|    |պահանջող բազմաթիվ խնդիրներ:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և  լրացումներ կատարել|

|    |«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`   |

|    |բեռնափոխադրումներին և  ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին  վերաբերող|

|    |հոդվածներում:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Օրենքի ընդունմամբ կարգավորվելու է բեռնափոխադրումների և          |

|    |ուղևորափոխադրումների  ոլորտի անվտանգությունը, կանոնակարգվելու է ոչ  |

|    |կանոնավոր ուղևորափոխադրումներ  (ուսանողական, պատվերով) իրականացնող  |

|    |ֆիզիկական և  իրավաբանական անձանց գործունեությունը, սահմանվելու են   |

|    |ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների և  նրանց |

|    |ծառայություններից օգտվողների փոխհարաբերությունները:                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում են Հայաստանի        |

|    |Հանրապետության պետական բյուջեի մուտքերի էական ավելացում, ինչպես նաև |

|    |բեռնափոխադրումների և  ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին            |

|    |ներկայացվող անվտանգության ապահովման պահանջների բարձրացում,          |

|    |անվտանգության ապահովման տեսանկյունից փոխադրման գործընթացի           |

|    |կազմակերպում: Կանոնակարգվելու են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, |

|    |այդ թվում` ուսանողական, պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ         |

|    |իրականացնող ֆիզիկական և  իրավաբանական անձանց գործունեությունն ու    |

|    |իրավահարաբերությունները: Նախատեսվում է նաև  «Ավտոմոբիլային          |

|    |տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից բխող ենթաօրենսդրական     |

|    |դաշտի կատարելագործում, որը կապահովի Հայաստանի Հանրապետությունում    |

|    |ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների          |

|    |կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության  |

|    |նպատակով մրցույթների անցկացման գործընթացի պարզեցում և               |

|    |թափանցիկության ապահովում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի          |

|    |նվազեցմանը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|103.|«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում             |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում         |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը           |

|    |պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի |

|    |հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի    |

|    |գործունեության միջոցառումների ծրագիրը և  գերակա խնդիրները հաստատելու|

|    |մասին» N 870-Ն որոշման 92-րդ կետի հանձնարարականի կատարման           |

|    |ապահովմամբ, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային |

|    |կապի բնագավառում գործունեության իրավական հիմքերի կատարելագործմամբ`  |

|    |հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները,|

|    |փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես |

|    |նաև  փոստային կապի բնագավառի իրավական կարգավորման միջազգային փորձը, |

|    |մասնավորապես, Եվրամիության անդամ երկրների փորձը:                    |

|    |    Միաժամանակ, նշված օրենքի ընդունումը բխում է նաև  ԱՊՀ մասնակից   |

|    |պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2005 թվականի     |

|    |նոյեմբերի 18-ին ընդունված «Փոստային գործունեության մասին» մոդելային |

|    |օրենքից:                                                            |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոստային կապի                |

|    |ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման |

|    |նոր մոդել, որի համաձայն փոստային կապի ծառայությունները բաժանվում են |

|    |փոստային կապի և  պետական սուրհանդակային կապի ծառայությունների:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ներկայացված նախագծով առաջարկվում է կարգավորել սուրհանդակային    |

|    |կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները,           |

|    |բացառությամբ պետական սուրհանդակային կապի և  հատուկ կապի             |

|    |ծառայությունների հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև  վերացնել|

|    |գործող օրենքում առկա ոչ հստակ որոշ ձևակերպումներ:                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ներկայացվող նախագծի կարգավորման առարկան սուրհանդակային կապի     |

|    |ծառայությունների մատուցման գործունեության կարգավորումը,             |

|    |ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, զարգացող |

|    |շուկայական հարաբերությունների կարգավորումը և  մատուցվող             |

|    |ծառայությունների որակի բարձրացումն է: Սուրհանդակային կապի           |

|    |ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորումը            |

|    |հնարավորություն կտա ոլորտում ներգրավելու լրացուցիչ ներդրողներ:      |

|    |    Փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրումը |

|    |պայմանավորված է բնագավառի առանձնահատկություններով և  այն            |

|    |հանգամանքով, որ այդ գործունեության իրականացման համար սույն օրենքի   |

|    |նախագծով սահմանվում են պարտադիր պայմաններ, և  դրանց պահպանման       |

|    |նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Կկառուցվի փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում    |

|    |հարաբերությունների կարգավորման նոր մոդել, մասնավորապես, փոստային    |

|    |կապի ծառայությունները կտարանջատվեն փոստային կապի և  պետական         |

|    |սուրհանդակային կապի ծառայությունների:                               |

|    |    Կկարգավորվեն սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված    |

|    |իրավահարաբերությունները` բացառությամբ պետական սուրհանդակային կապի և |

|    |հատուկ կապի ծառայությունների, ինչպես նաև  կհստակեցվեն գործող        |

|    |օրենքում առկա որոշ ձևակերպումներ:                                   |

|    |    Կներդրվի սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման         |

|    |գործունեության, փոստային ծառայություններից  օգտվողների իրավունքների |

|    |պաշտպանության մեխանիզմ, որը կնպաստի զարգացող շուկայական             |

|    |հարաբերությունների կարգավորմանը և  մատուցվող ծառայությունների որակի |

|    |բարձրացմանը: Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման         |

|    |գործունեությունը կլիցենզավորվի, ինչը հնարավորություն կտա ոլորտում   |

|    |ներգրավելու լրացուցիչ ներդրողներ:                                   |

|_________________________________________________________________________|

|               ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                  |

|_________________________________________________________________________|

|104.|«Հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը   |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է             |

|    |«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Այն նպատակաուղղված է  |

|    |պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման       |

|    |գործում արձանագրված թերությունների վերացմանը և  հանրակրթական        |

|    |ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների գործունեության  |

|    |արդյունավետության բարձրացմանը:                                      |

|____|____________________________________________________________________|

|105.|«Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)    |

|    |կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի            |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է             |

|    |«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Այն նպատակաուղղված է  |

|    |պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների       |

|    |ընտրության գործում արձանագրված թերությունների վերացմանը և           |

|    |օբյեկտիվության ու որակի բարձրացմանը:                                |

|____|____________________________________________________________________|

|106.|«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի  ատեստավորման կարգը |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    Հանրակրթության բարեփոխումների արդյունավետությունը մեծապես       |

|    |պայմանավորված է մանկավարժական անձնակազմի պատրաստվածությամբ, մինչդեռ |

|    |ներկայումս հանրակրթության ոլորտում չկան մանկավարժների մասնագիտական  |

|    |պատրաստվածության վերահսկման և  մասնագիտական առաջընթացը խթանող       |

|    |արդյունավետ մեխանիզմներ: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` |

|    |նախատեսվում է ներդնել հանրակրթական ուսումնական հաստատությունների    |

|    |ուսուցիչների ատեստավորման համակարգ, որը հնարավորություն կտա         |

|    |բացահայտելու ինչպես մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեցող  |

|    |և  առաջադիմող, այնպես էլ անարդյունավետ աշխատող մանկավարժներին:      |

|    |Միաժամանակ, այն լրացուցիչ խթան կհանդիսանա մանկավարժների համար`      |

|    |բարելավելու իրենց գործունեությունը` որակավորման ավելի բարձր տարակարգ|

|    |ստանալու համար:                                                     |

|    |    ՈՒսուցիչների ատեստավորման կարգով որակավորումների տարբեր         |

|    |աստիճաններում կսահմանվեն ուսուցիչների մասնագիտական գնահատման        |

|    |չափանիշները, ատեստավորման պարզ և  բարդ ընթացակարգերն այնպես, որ     |

|    |կապահովվի հանրապետության բոլոր ուսուցիչների ատեստավորման 5-ամյա     |

|    |պարբերաշրջանը:                                                      |

|____|____________________________________________________________________|

|107.|«Հանրակրթական ուսումնական հաստատության ներքին և  արտաքին գնահատման  |

|    |չափանիշները և  իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է             |

|    |«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:                       |

|    |    Հանրակրթությունը կրթության բնագավառի հիմնական գերակայությունն է:|

|    |Հանրակրթության որակի բարելավման տեսանկյունից կարևորվում  է          |

|    |հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին և  արտաքին        |

|    |գնահատման իրականացումը: Հանրակրթական հաստատությունների որակի        |

|    |ապահովման համակարգի ներդրման արդյունքում հանրակրթական ուսումնական   |

|    |հաստատությունների գնահատման աշխատանքներին ակտիվորեն կմասնակցեն      |

|    |ծնողներն ու քաղաքացիական հասարակությունը:                           |

|____|____________________________________________________________________|

|108.|«2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և  դոկտորանտուրայի      |

|    |ընդունելության թիվը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման      |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի և  դոկտորանտուրայի  |

|    |միջոցով գիտական և  գիտամանկավարժական կադրերի պատրաստումը սահմանվում |

|    |է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 25-րդ հոդվածի |

|    |2-րդ կետի, «Գիտական և  գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ      |

|    |օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի և  «Բարձրագույն և  հետբուհական       |

|    |մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի պահանջների        |

|    |համաձայն:                                                           |

|    |    Պետական պատվերի ձևավորման  այս փուլն ուղղված է «Կրթության մասին»|

|    |ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում հռչակված կրթության               |

|    |շարունակականության սկզբունքի կենսագործմանը և  նույն օրենքի 6-րդ     |

|    |հոդվածի 3-րդ կետում, ինչպես նաև  «Բարձրագույն և  հետբուհական        |

|    |մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետում ամրագրված       |

|    |մրցութային կարգով` անվճար և  վճարովի բարձրագույն և   հետբուհական    |

|    |մասնագիտական կրթության իրավունքի պետական երաշխիքների ապահովմանը:    |

|    |    Ինչպես վկայում է վերջին տարիների վիճակագրությունը, բուհերի      |

|    |շրջանավարտների 30 տոկոսն ավարտում է բարձր առաջադիմությամբ           |

|    |(«Գերազանց» և  «Լավ» գնահատականներով) և  ցանկանում է կրթությունը    |

|    |շարունակել ասպիրանտուրայում:                                        |

|    |    Հաշվի առնելով 2009/2010 ուսումնական տարում մագիստրոսական կրթական|

|    |աստիճան ստացող շրջանավարտների թիվը, արդի սուղ ֆինանսավորումը, ինչպես|

|    |նաև  պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հետ կապված        |

|    |խնդիրները և  այլ հանգամանքներ` ներկայացվում է ասպիրանտուրայի և      |

|    |դոկտորանտուրայի ընդունելության տեղերի նվազագույն թիվը:              |

|    |    Ասպիրանտուրայի և  դոկտորանտուրայի ուսուցման տեղերը կտեղադրվեն   |

|    |համապատասխան բուհերում և  գիտական կազմակերպություններում` ըստ       |

|    |գիտության բնագավառների և  մասնագիտությունների:                      |

|    |    Ասպիրանտուրայի և  դոկտորանտուրայի պետական պատվերի նվազագույն    |

|    |թվերը սահմանվում են` նկատի ունենալով հետևյալ  հանգամանքները`        |

|    |    - գիտական կազմակերպություններում և  բուհերի ամբիոններում        |

|    |կադրային խիստ մտահոգիչ վիճակը և  գիտամանկավարժական կադրերի միջին    |

|    |տարիքի (57-59 տարեկանից մինչև  69-71 տարեկանը` արդի վիճակում)       |

|    |երիտասարդացման ու սերնդափոխության ապահովման խնդիրը,                 |

|    |    - գիտության գերակա ուղղություններով կադրերի պատրաստման և        |

|    |միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու          |

|    |զարգացման  անհրաժեշտությունը,                                       |

|    |    - հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների խթանման և    |

|    |կրթության հումանիտարացման հետ կապված` նորագույն և  հեռանկարային     |

|    |գիտական ուղղությունների, հասարակագիտական մասնագիտությունների և      |

|    |հումանիտար գիտելիքների զարգացման ապահովումը:                        |

|    |    Ապագա խոստումնալից երիտասարդ գիտնականների արտահոսքը             |

|    |հանրապետությունից կանխելու նպատակով` երիտասարդ մասնագետների համար   |

|    |գիտական աշխատանքներով զբաղվելու որոշակի պայմանների ստեղծումը:       |

|____|____________________________________________________________________|

|109.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի   |

|    |N 327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    Գիտական աստիճանաշնորհման գործընթացը կարգավորվում է ՀՀ           |

|    |կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված`   |

|    |Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով, |

|    |ինչպես նաև  գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի         |

|    |աշխատանքի կանոնակարգով (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության   |

|    |կողմից` 01.12.1997 թ. N 38970063), ատենախոսության թեմայի հաստատման  |

|    |կարգով (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից`           |

|    |18.07.2000թ. N 30300066) և  որակավորման քննությունների կարգով       |

|    |(գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 18.07.2000 թ.    |

|    |N 30300065):                                                        |

|    |    Ներկայումս անհրաժեշտ է արդիականացնել և  հստակեցնել այդ          |

|    |փաստաթղթերով սահմանված որակավորման չափանիշները և  աստիճանաշնորհման  |

|    |գործընթացը, որոնք կնպաստեն ատենախոսությունների որակի հետագա         |

|    |բարձրացմանը և  գործընթացի պարզեցմանը:                               |

|    |    ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ    |

|    |առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու գիտական        |

|    |աստիճանաշնորհման կանոնակարգը` մեկ փաստաթղթում միավորելով տարբեր     |

|    |իրավական ակտերով սահմանված կանոնակարգերը և  կարգերը: Նախատեսվում է  |

|    |ատենախոսություններին ներկայացվող ավելի հստակ և  խիստ պահանջների     |

|    |վերասահմանում, գիտական զեկուցման ձևով  աշխատությունը դոկտորական     |

|    |ատենախոսության փոխարինում` միայն որոշակի պահանջներին                |

|    |համապատասխանելու դեպքում, ատենախոսությունների արդյունքների          |

|    |հրատարակման գիտական աշխատությունների բավարար թվի սահմանում, գիտական |

|    |ղեկավար լինելու գիտական աշխատությունների թվի ավելացում,             |

|    |պաշտպանությունների հրապարակայնության ընդլայնում, սեղմագրերում օտար  |

|    |լեզվով ընդարձակ ամփոփման ընդգրկում, տեղեկատվական աղբյուրներում, այդ |

|    |թվում` ինտերնետային կայքերում սեղմագրերի էլեկտրոնային տարբերակների  |

|    |տեղադրում, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների     |

|    |ցանցի վերաձևավորում`  այլընտրանքի և  մրցակցության ապահովմամբ, որոնք |

|    |ի վիճակի կլինեն համակարգել որակավորման տվյալ բնագավառը` միասնական   |

|    |դաշտի պայմաններում, աստիճանաշնորհման գործընթացում մասնագիտական      |

|    |խորհուրդների դերի բարձրացում, որոշումների ընդունման ժամանակ         |

|    |մասնագետների կարծիքի արժևորում  (դրական որոշման համար անհրաժեշտ     |

|    |ձայների թվի ավելացումը` մինչև  3/4-ը), ատենախոսությունների          |

|    |վերափոխման, կրկնակի քննարկման և  կրկնակի պաշտպանության ժամկետների   |

|    |սահմանում և  այլն:                                                  |

|____|____________________________________________________________________|

|110.|«Առանձին գործող ավագ դպրոցների ստեղծման մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    Հանրակրթության որակի բարձրացման խնդրում կարևորվում  է ավագ      |

|    |դպրոցների արդյունավետ համակարգի ձևավորումը,  ինչը հնարավորություն   |

|    |կտա հաղթահարելու ավագ դասարաններում այսօր առկա հիմնախնդիրները և     |

|    |ապահովելու սովորողների լիարժեք պատրաստվածությունը` իրենց նախընտրած  |

|    |մասնագիտությամբ ուսումը շարունակելու համար:                         |

|    |    2009/2010 ուսումնական տարում շարունակվել է եռամյա ավագ դպրոցի   |

|    |ծրագրի ներդրումը, որի հաջողությամբ է մեծապես պայմանավորված          |

|    |հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլը: Դրան համապատասխան`|

|    |շարունակվելու են ավագ դպրոցի դասագրքերի տպագրության, մանկավարժական  |

|    |կադրերի վերապատրաստման գործընթացները:                               |

|____|____________________________________________________________________|

|111.|«Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության       |

|    |բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի հանրակրթության ոլորտում վերջին տարիների ընթացքում     |

|    |բավականաչափ աշխատանքներ են կատարվել ՏՀՏ-ի ներդրման համար: Ստորև     |

|    |ներկայացվում են ներկա իրավիճակը նկարագրող և  առկա խնդիրների մասին մի|

|    |քանի դրույթներ`                                                     |

|    |    - համակարգիչների նվազագույն անհրաժեշտ թվով ապահովված դպրոցները  |

|    |կազմում են ընդհանուր թվի ընդամենը 57 տոկոսը: Մեկ համակարգչին        |

|    |համապատասխանող աշակերտների թիվը (1/35) դեռևս  հեռու է միջին         |

|    |եվրոպական ցուցանիշից (1/20),                                        |

|    |    - ՀԴԻՑ-ում ընդգրկված է Հայաստանի դպրոցների միայն 44 տոկոսը:     |

|    |Շուրջ հինգ տարի շահագործվող ցանցային սարքավորումների զգալի մասը     |

|    |բարոյապես և  ֆիզիկապես մաշված ու հնացած է,                          |

|    |    - խիստ անբավարար են ուսումնական գործընթացում կիրառվող           |

|    |էլեկտրոնային կրթական պաշարները, ուսումնական ձեռնարկները, ՏՀՏ-ի      |

|    |ներդրման կիրառմանը նվիրված օժանդակ և  մեթոդական նյութերը,           |

|    |    - ուսուցիչները, այդ թվում` նաև  ինֆորմատիկայի ուսուցիչների մի   |

|    |մասը, դեռևս  ոչ լիարժեք են տիրապետում ժամանակակից ՏՀՏ-ի միջոցներին  |

|    |և  դասապրոցեսում դրանց կիրառման մեթոդներին, դպրոցների համակարգչային |

|    |ուսումնական կենտրոններն ու ներքին ցանցերն սպասարկող մասնագետներից   |

|    |շատերի գիտելիքներն ու փորձը բավարար չեն օրեցօր բարդացող խնդիրները   |

|    |լուծելու համար,                                                     |

|    |    - ուսումնական հաստատություններում ներդրված չեն հեռավար          |

|    |ուսուցման, ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման ու        |

|    |փաստաթղթաշրջանառության համակարգեր,                                  |

|    |    - Հայաստանի կրթության ոլորտում ՏՀՏ-ի ծրագրեր են իրականացնում    |

|    |բազմաթիվ պետական, ոչ պետական, հասարակական, միջազգային               |

|    |կազմակերպություններ ու անհատներ, որոնց գործողություններն ու ջանքերը |

|    |բավարար չափով արդյունավետ չեն` համակարգված չլինելու պատճառով:       |

|    |    «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության   |

|    |բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագծում նախատեսված միջոցառումների իրականացմամբ Հայաստանի բոլոր    |

|    |դպրոցներում կներդրվի համակարգչային գրագիտության ինքնուսուցման       |

|    |«ՈՒսում» համակարգը, որի շնորհիվ Հայաստանի հանրակրթական ուսումնական  |

|    |հաստատությունների 8-11-րդ դասարանների շուրջ 180000 աշակերտի ու      |

|    |բազմաթիվ ուսուցիչների  համակարգչային գրագիտության մակարդակը         |

|    |բարձրացնելու և  գիտելիքները գնահատելու հնարավորություն կստեղծվի:    |

|    |    Դպրոցների ուսումնական գործընթաց կներմուծվի «Լոգո» համակարգչային |

|    |միջավայրը, որի ընձեռած հնարավորություններից կօգտվեն 6-9-րդ          |

|    |դասարանների շուրջ 170000 աշակերտ, հանրակրթական տարբեր առարկաների    |

|    |ուսուցիչներ:                                                        |

|____|____________________________________________________________________|

|112.|«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական           |

|    |հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից     |

|    |ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)|

|    |և  բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի    |

|    |մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ         |

|    |բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների         |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության  |

|    |մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ ենթակետի և  «Բարձրագույն և      |

|    |հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի    |

|    |2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից:                                |

|    |    Առաջնորդվելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ՀՀ           |

|    |բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և     |

|    |պետական կրթաթոշակ տալու կարգով` 2010/2011 ուստարվա բուհերին         |

|    |հատկացվող տեղերի բաշխումը կատարվել է հետևյալ                        |

|    |սկզբունքներով`Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն          |

|    |ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա պետության |

|    |կողմից ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ  |

|    |(անվճար) համակարգին հատկացվել է 4162 տեղ, որը 2008/2009 ուսումնական |

|    |տարվա հատկացված տեղերից 20-ով պակաս է (նշված 20 տեղը հատկացվել էր ՀՀ|

|    |ոստիկանության ակադեմիային առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ       |

|    |ֆինանսավորման): ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված 330       |

|    |տեղերից 30 նախատեսվում է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարության   |

|    |Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտին` առանց ՀՀ պետական|

|    |բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: Անվճար տեղերից 3527-ը հատկացվել է |

|    |ՀՀ կրթության և  գիտության նախարարության համակարգի բուհերին, որի 10  |

|    |տոկոսը նախատեսվում է զինվորական ծառայությունից զորացրված            |

|    |քաղաքացիներին:  ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների|

|    |2010/2011 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական                 |

|    |հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման և      |

|    |տարկետման իրավունքով (վճարովի) համակարգին հատկացվել է 5881 տեղ:     |

|    |Անվճար տեղերի քանակն ըստ մասնագիտությունների ձևավորվում  է պետական  |

|    |մարմինների հայտերի հիման վրա` հաշվի առնելով տնտեսության զարգացման   |

|    |գերակայությունները:                                                 |

|    |    Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ  |

|    |փոխհատուցմամբ (անվճար) տեղերը տրամադրվում են մրցութային կարգով և    |

|    |պահպանվում են բարձր առաջադիմությամբ սովորող և  հասարակական          |

|    |ակտիվություն ու պատշաճ վարքագիծ ունեցող ուսանողների համար Հայաստանի |

|    |Հանրապետության կառավարության կողմից հատկացված անվճար տեղերի         |

|    |(ուսանողական նպաստից օգտվողների) ընդհանուր գումարի սահմաններում:    |

|    |    Առաջին կուրս ընդունված ուսանողներին, ՀՀ կառավարության կողմից ըստ|

|    |մասնագիտությունների հաստատված տեղերին համապատասխան, պետության կողմից|

|    |ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)|

|    |տեղերը տրվում են ընդունելության մրցույթի արդյունքներով: Պահանջվող   |

|    |առաջադիմությունը չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետության   |

|    |կողմից ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի  լրիվ փոխհատուցմամբ |

|    |(անվճար) տեղում սովորելու իրավունքից, և  ազատված տեղերը մրցութային  |

|    |կարգով տրամադրվում են առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած       |

|    |ուսանողներին:                                                       |

|    |    Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով  ուսման     |

|    |վարձի  լրիվ փոխհատուցմամբ) և  վճարովի (բարձրագույն ուսումնական      |

|    |հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման և      |

|    |տարկետման իրավունքով) համակարգերին հատկացվող տեղերը ձևավորվել  են ՀՀ|

|    |նախարարությունների և  գերատեսչությունների, ինչպես նաև  բուհերի      |

|    |կողմից ներկայացված հայտերի հիման վրա:                               |

|    |    Պահուստային տեղերի թիվը 100 է, որոնց փաստացի բաշխումը կատարվելու|

|    |է ընդունելության քննություններից հետո` օրենքով սահմանված կարգով:    |

|    |    Այսպիսով` անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով   |

|    |ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) և  վճարովի (բարձրագույն ուսումնական|

|    |հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման և      |

|    |տարկետման իրավունքով) համակարգերին հատկացվող տեղերի թիվը չի         |

|    |գերազանցում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով  |

|    |նախատեսված գումարը:                                                 |

|____|____________________________________________________________________|

|113.|«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական           |

|    |հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից     |

|    |ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)|

|    |և  բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի    |

|    |մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ         |

|    |մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության|

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության  |

|    |մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ ենթակետի և  «Բարձրագույն և      |

|    |հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի    |

|    |2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից:                                |

|    |    Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական        |

|    |հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա պետության կողմից      |

|    |ուսանողական նպաստների ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)|

|    |մագիստրատուրայի ընդունելության համակարգին հատկացվել է 1543 տեղ /այդ |

|    |թվում` առանց տարկետման իրավունքի 1184, տարկետման իրավունքով` 359,   |

|    |ինչպես նաև  170 տեղ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից|

|    |ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)` տարկետման իրավունքով:|

|    |Այսպիսով տարկետման իրավունքով տեղերի թիվը 529 է, որը 160 տեղով պակաս|

|    |է 2008/2009 ուստարում հատկացված տեղերի թվաքանակից: Անհրաժեշտ է հաշվի|

|    |առնել նաև  այն հանգամանքը, որ տարկետման իրավունքով ընդունվածների մի |

|    |մասը կլինեն աղջիկներ և  զինվորական ծառայությունից տարկետման խնդիր   |

|    |կունենան միայն տղաները: 2004/2005 ուսումնական տարվանից ՀՀ պետական   |

|    |բուհերը ընդունելությունը կատարեցին բակալավրի կրթական ծրագրով        |

|    |(հիմնականում 4 տարի տևողությամբ):                                   |

|    |    Ելնելով վերոհիշյալից և  պահպանելով գոյություն ունեցող           |

|    |համամասնությունը ՀՀ կրթության և  գիտության նախարարությունը          |

|    |նախատեսում է 2010/2011 ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը   |

|    |ներկայացնել շուրջ 1713 տեղ` մագիստրոսի կրթական ծրագրով              |

|    |ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որը կազմում է ընդհանուր   |

|    |շրջանավարտների թվի 15 տոկոսը (այլ երկրներում այդ թիվը կազմում է     |

|    |20-25 տոկոս) և  ներառում է նաև  108 պահուստային տեղ` որի բաշխումը   |

|    |կիրականացվի նաև  միջպետական և  միջկառավարական ծրագրերով այլ երկրներ |

|    |(Չինաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն և  այլն)     |

|    |ուսման գործուղված ՀՀ քաղաքացիների և  օրենքով նախատեսված այլ անձանց  |

|    |համար:                                                              |

|____|____________________________________________________________________|

|114.|«Հայաստանի Հանրապետության միջին և  նախնական մասնագիտական կրթական    |

|    |ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար    |

|    |ուսուցման (նպաստի ձևով  փոխհատուցման) 2010/2011 ուսումնական տարվա   |

|    |ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության  |

|    |մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներից: Նախնական      |

|    |(արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության ոլորտում          |

|    |գործունեության հիմնական նպատակներն են եղել որակյալ մասնագետների     |

|    |պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում,    |

|    |կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական          |

|    |զարգացման պահանջներին:                                              |

|____|____________________________________________________________________|

|115.|Հետազոտական համալսարանների չափանիշները և  ձևավորման  կարգը          |

i

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում դեռևս  խորհրդային ժամանակներում    |

|    |ձևավորված  գիտական կադրերի պատրաստման և  վերարտադրության            |

|    |ավանդույթները, երբեմնի միջազգային ճանաչում ունեցած մի շարք գիտական  |

|    |դպրոցներ կորցրել են իրենց բարձր դիրքերը, խաթարվել է գիտական         |

|    |դպրոցների սահուն և  նպատակային սերնդափոխության գործընթացը:          |

|    |Անհրաժեշտություն է առաջացել գիտական և  գիտակրթական կադրերի          |

|    |պատրաստման գործող եղանակները համալրելու նորերով, մասնավորապես,      |

|    |մագիստրոսական և  ասպիրանտական ուսուցումն իրականացնելու նաև          |

|    |հետազոտական համալսարաններում:                                       |

|    |    Անհրաժեշտ է մշակել գիտական և  գիտատեխնիկական կադրերի պատրաստման |

|    |հիմնավորված ծրագիր` նպատակ ունենալով ստեղծել գիտելիքահենք           |

|    |տնտեսության ու հասարակության հիմքը հանդիսացող բարձր կրթական և       |

|    |մասնագիտական մակարդակ ունեցող կադրերի ինքնավերարտադրվող համակարգ:   |

|    |    Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հետազոտական      |

|    |համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ|

|    |զուգակցել ասպիրանտական ուսուցման գիտական և  կրթական բաղադրիչները,   |

|    |քանի որ միայն ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր  |

|    |որակավորում ունեցող և  գիտության ժամանակակից պահանջներին            |

|    |համապատասխանող մասնագետներ:                                         |

|    |                                                                    |

|    |    Հետազոտական համալսարանների չափանիշների և  ձևավորման             |

|    | կարգի հաստատումը հնարավորություն կստեղծի ընտրելու                  |

|    |գիտամանկավարժական բարձր որակավորմամբ, ժամանակակից միջազգային        |

|    |մակարդակին համապատասխան հիմնարար ու կիրառական հետազոտությունների    |

|    |իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածք ու նյութատեխնիկական բազա |

|    |ունեցող գիտական կամ գիտակրթական կազմակերպություններ, որոնց հիման վրա|

|    |կձևավորվեն  հետազոտական համալսարաններ:                              |

|    |    Հետազոտական համալսարաններում գիտական հետազոտությունների և       |

|    |կրթական գործընթացի ինտեգրումը բոլոր մակարդակներում (մագիստրատուրա,  |

|    |ասպիրանտուրա, դոկտորանտուրա, վերապատրաստում և  ստաժավորում)         |

|    |իրագործելու արդյունքում կձևավորվի  միջազգային չափանիշներին          |

|    |համապատասխանող գիտական, գիտատեխնիկական և  ինովացիոն գիտական ներուժ, |

|    |կբարձրանա ՀՀ գիտության և  կրթության միջազգային վարկը, կավելանա      |

|    |գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարվող ծախսերի      |

|    |արտաբյուջետային բաղադրիչը, լրացուցիչ նախադրյալներ կստեղծվեն         |

|    |տնտեսության զարգացման համար, կաճի գիտական կիրառական արդյունքների    |

|    |առևտրայնացման  աստիճանը: Նախատեսվում է, որ հանրապետությունում       |

|    |կձևավորվի  3 գիտահետազոտական համալսարան:                            |

|____|____________________________________________________________________|

|116.|«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների  |

|    |պետական ծրագրի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության  |

|    |արձանագրային որոշման նախագծի                                        |

|    |                                                                    |

|    |    Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` կրթության բնագավառում     |

|    |պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման     |

|    |պետական ծրագիրն է: Կրթության զարգացման առաջին պետական ծրագիրը, որը  |

|    |հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2001 թվականին, նախատեսված էր  |

|    |2001-2005 թվականների համար: Հաջորդ տարիներին մշակվել են կրթության   |

|    |զարգացման պետական ծրագրի 2 նախագծեր, որոնք հավանության չեն          |

|    |արժանացել: Դրա փոխարեն կրթության տարբեր մակարդակների համար ընդունվել|

|    |են մի շարք ռազմավարական փաստաթղթեր:                                 |

|    |    Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների                |

|    |արդյունավետության բարձրացման, տարբեր մակարդակներում իրականացվող     |

|    |ծրագրերի համադասման նպատակով առաջարկվում է ընդունել Կրթության       |

|    |զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը, որը, հիմքում        |

|    |ունենալով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության            |

|    |ռազմավարության, Կայուն զարգացման ծրագրի և  այլ պետական ռազմավարական |

|    |ծրագրերի հիմնադրույթները, առաջիկա 5 տարվա համար կսահմանի կրթության  |

|    |բնագավառի գերակայություններն ու ռազմավարությունները, զարգացման      |

|    |նպատակային ցուցանիշներն ու  համապատասխան միջոցառումների             |

|    |ժամանակացույցը:                                                     |

|____|____________________________________________________________________|

|117.|«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների |

|    |առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և    |

|    |ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ            |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության  |

|    |մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներից:               |

|    |    Այսօր կարևորագույն  խնդիրներից է հանրապետության տնտեսության և   |

|    |գիտության զարգացման կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի    |

|    |պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում:    |

|____|____________________________________________________________________|

 

(3-րդ հավելվածը փոփ. 07.10.10 թիվ 1320-Ն որոշում)

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում