Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|118.|«Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն |

|    |տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետության համար կարևոր  է միջազգային գիտական     |

|    |համագործակցության զարգացումը, գիտության և  բարձրագույն կրթության    |

|    |արդիականացումը, կադրային նորացումը: Դա, հատկապես, վերաբերում է      |

|    |հասարակական գիտություններին: Եթե խորհրդային ժամանակաշրջանից բնական  |

|    |գիտություններում դեռևս  պահպանվել է առաջընթացի միտումը, ապա նույնը  |

|    |չի կարելի ասել հասարակական գիտությունների մասին: Ընդհակառակը,       |

|    |ավանդույթներն ու դպրոցները, որոնք հիմնադրվել էին 20-րդ դարի սկզբին, |

|    |գրեթե ոչնչացվեցին խորհրդային տարիներին: Արդյունքում, նախորդ         |

|    |դարաշրջանում հայրենական գիտությունը չմասնակցեց հասարակական          |

|    |գիտությունների համաշխարհային գիտական մտքի զարգացմանը: Հետևանքը  եղավ|

|    |այն, որ Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ հասարակության և      |

|    |տնտեսության ուսումնասիրումը երկրում պետք է սկսել նորից:             |

|    |    Անհրաժեշտ է յուրացնել համաշխարհային գիտության առաջադեմ          |

|    |ձեռքբերումները և  պատրաստել հայրենական հասարակագետների նոր սերունդ` |

|    |ընդունակ ոչ միայն սեփական լուման ունենալու համաշխարհային գիտական    |

|    |շրջանակներում, այլև  առաջիկայում մասնակցելու դրանց նոր              |

|    |ուղղությունների ձևավորմանը:  Այդ նպատակով կմշակվի ազգագրության,     |

|    |պատմության, փիլիսոփայության, աշխարհագրության, սոցիոլոգիայի,         |

|    |հոգեբանության, քաղաքագիտության և  հասարակական այլ գիտությունների    |

|    |զարգացմանն ուղղված ծրագիր` համապատասխան միջոցառումների ցանկով: Այն  |

|    |հնարավորություն կստեղծի հայրենական հասարակագիտությունը գիտակրթական  |

|    |նոր ուղղություններով և  հիմնարար ու կիրառական հետազոտությունների    |

|    |շղթայով կապելու համաշխարհային գիտական մտքին:                        |

|    |    Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը           |

|    |հնարավորություն կտա արդյունավետորեն ներգրավվելու միջազգային տարբեր  |

|    |գիտական խմբավորումներում ու կազմակերպություններում և  հանդես գալու  |

|    |աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների արդյունքում          |

|    |մարդկությանն սպառնացող հոգեբանական, տնտեսական և  բազմապիսի այլ      |

|    |վտանգների կանխման, այդ իրադրությունների կարգավորման գործընթացներում:|

|    |Ծրագիրը հասարակական կյանքում ռազմավարական նշանակություն ունեցող,    |

|    |արդիական հիմնահարցերի լուծման բնագավառում կարևոր  գործիք կդառնա:    |

|_________________________________________________________________________|

|    ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե      |

|_________________________________________________________________________|

|119.|«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  բաշխման      |

|    |վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջի|

|    |համաձայն հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ     |

|    |հողային ֆոնդի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր   |

|    |տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատվում է Հայաստանի             |

|    |Հանրապետության կառավարության կողմից:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Նպատակն է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ  |

|    |հողային հաշվեկշռի` ըստ նպատակային նշանակության և  սեփականության     |

|    |սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և  անտառային նշանակության հողերը` |

|    |ըստ հողատեսքերի, տվյալները համեմատել նախորդ տարիների հետ,           |

|    |վերլուծության հիման վրա ներկայացնել առաջարկություններ հողային       |

|    |պաշարների արդյունավետ օգտագործման և  կառավարման, համայնքների        |

|    |սեփականաշնորհված հողերի միավորման և  խոշորացման ծրագրերին           |

|    |օժանդակելու վերաբերյալ:                                             |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և  բաշխման  |

|    |վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին»    |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը             |

|    |ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի  |

|    |հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը        |

|    |կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի     |

|    |պահանջների համաձայն:                                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կկազմվի Հայաստանի      |

|    |Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային       |

|    |հաշվեկշիռը):                                                        |

|____|____________________________________________________________________|

|120.|«Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող GPS ռեֆերենց կայանների |

|    |ցանցի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի              |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |   Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նպատակն         |

|    |արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտությամբ գեոդեզիական  |

|    |ցանցի հիման վրա տեղերում օգտագործողներին ճշգրտված կոորդինատներով    |

|    |ապահովումն է իրական ժամանակում:                                     |

|    |    1.2. Առկա  խնդիրների առաջարկվող լուծումները                     |

|    |    Այսօր հանրապետության տարածքում ստեղծվել է WGS-84 (World Geodetic|

|    |System) համաշխարհային կոորդինատային համակարգով նոր արբանյակային     |

|    |գեոդեզիական ցանց: Արբանյակային տեխնոլոգիաների ներդրումը բարձրացնում |

|    |է կոորդինատների որոշման ճշտությունը, հիմնովին փոխում գեոդեզիական    |

|    |ցանցի կետերի կառուցման և  դիտարկման պահանջները:                     |

|    |    Մշտական գործող ռեֆերենց կայանների գեոդեզիական ցանցը պետք է կազմի|

|    |պետական արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակմախքը` միաժամանակ      |

|    |ապահովելով կոորդինատների որոշման բարձր ճշտություն:                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ռեֆերենց կայանների միջոցով ստացվող տվյալները կիրառելի են        |

|    |դիրքորոշման բազմաթիվ ուղղություններում: Մշտական գործող ռեֆերենց     |

|    |կայանների ցանցի միջոցով հնարավորություն է ստեղծվում իրականացնելու   |

|    |բազմաթիվ գործողություններ, այդ թվում` գեոդեզիական ցանցերի կետերի    |

|    |կոորդինատների որոշում, տրանսպորտային միջոցների և  այլ շարժական      |

|    |օբյեկտների տեղադիրքի որոշում, նավիգացիոն համակարգերի գործունեության |

|    |ապահովում, կադաստրային հատակագծերի և  քարտեզների ստեղծում ու        |

|    |թարմացում, հողամասերի սահմանագծում, երկրատեղեկատվական համակարգի     |

|    |տվյալների հավաքագրում, արդյունաբերական և  քաղաքացիական              |

|    |շինարարությունում տեղագրագեոդեզիական տվյալների ապահովում և  այլն:   |

|    |    Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նպատակը        |

|    |միասնական կոորդինատային ծածկույթի (տարածություն) ստեղծումը, ցանցից  |

|    |օգտվողների համար մարդկային ռեսուրսի և  տեխնիկական միջոցների         |

|    |խնայողությունը, գոյություն ունեցող ցանկացած և  հեռանկարային         |

|    |արբանյակային համակարգերի հետ աշխատելու հնարավորության ապահովումը,   |

|    |ստատիկ  և  դինամիկ ռեժիմներում կայանների աշխատանքի ապահովումը,      |

|    |տեղագրագեոդեզիական և  նավիգացիոն տարաբնույթ խնդիրների լուծումը,     |

|    |ինչպես նաև  տարածքների վարչական խնդիրների կառավարումն է:            |

|    |    Ռեֆերենց կայանների ցանցի առավելությունն այն է, որ հեռարձակված   |

|    |ուղղումները հավասարակշռվում են ոչ թե մեկ կայանի, այլ ցանցի բոլոր    |

|    |կայանների տվյալների հիման վրա, որն ապահովում է ավելի բարձր          |

|    |ճշտություն իրական ժամանակում:                                       |

|    |    ՀՀ տարածքում ռեֆերենց կայանների ներդրումը կապահովի մեծ          |

|    |ճշգրտություն, աշխատանքի հավաստիություն և  գեոդեզիայի քարտեզագրության|

|    |գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հասանելիություն,     |

|    |այսինքն` օգտագործողները կունենան ավտոմատացված բազմաչափ, բազմաշերտ   |

|    |տեղեկատվական համակարգ:                                              |

|____|____________________________________________________________________|

|121.|«Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման       |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման                 |

|    |նշանակալիությունն ու արդիականությունը նաև  այն է, որ հնարավորություն|

|    |է ստեղծվում ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի     |

|    |Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական           |

|    |կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշման պահանջների   |

|    |համաձայն հանրապետությունում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի |

|    |և  ռեֆերենց կայանների կիրառմամբ կառավարելու տրանսպորտային միջոցները |

|    |և  այլ շարժական օբյեկտները` նրանց տեղադիրքի և  տեխնիկական վիճակի    |

|    |տվյալների հիման վրա:                                                |

|    |    1.2. Առկա  խնդիրների առաջարկվող լուծումները                     |

|    |    ՋիՊիԷս (GPS) և  ԳԼՈՆԱՍՍ (ԳԼՈՆԱՍՍ) ժամանակակից արբանյակային      |

|    |նավիգացիոն համակարգերի զարգացումը, սկզբունքորեն փոխելով գեոդեզիական |

|    |չափումների տեխնոլոգիաները, զգալիորեն բարձրացնելով չափագրումների     |

|    |ճշտությունը և  դրանց կատարման օպերատիվությունը, անհրաժեշտություն են |

|    |առաջացնում Հայաստանի Հանրապետությունում ստեղծելու նավիգացիոն        |

|    |համակարգեր:                                                         |

|    |    Արբանյակային նավիգացիոն համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն      |

|    |ժամանակակից արբանյակային սարքավորումների հիման վրա, տրանսպորտային   |

|    |միջոցների և  այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով |

|    |հնարավոր է լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք         |

|    |կառավարչական խնդիրներ:                                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նավիգացիոն համակարգերի ներդրումն ու կիրառումը նպատակաուղղված է  |

|    |Հայաստանի Հանրապետության պաշտպանության, տրանսպորտի, կապի,           |

|    |բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության,                  |

|    |գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, ազգային անվտանգության,    |

|    |ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի, զբոսաշրջության, սպորտի և  այլ|

|    |բնագավառների գործունեության ու պետական կառավարման արդյունավետության |

|    |բարձրացմանը:                                                        |

|_________________________________________________________________________|

|   ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական     |

|                                կոմիտե                                   |

|_________________________________________________________________________|

|122.|«Արփա-Սևան  թունելների վերականգնման վարկային ծրագրով նախատեսված     |

|    |մրցույթի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    «Արփա-Սևան  թունելների վերականգնման վարկային ծրագրով նախատեսված |

|    |մրցույթի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագծի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի ՀՀ կառավարության   |

|    |1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա    |

|    |պետությունների և  միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից   |

|    |Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և  դրամաշնորհային     |

|    |միջոցների հաշվին նախապատրաստվող և  իրականացվող ծրագրերի կառավարման  |

|    |խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի պահանջները:        |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հայաստանի Հանրապետության կառավարության և  Աբու-Դաբիի Զարգացման  |

|    |հիմնադրամի միջև  2007 թվականի դեկտեմբերի 12-ին կնքվել է «Արփա-Սևան  |

|    |թունելների վերականգնման ծրագրի ֆինանսավորման մասին» վարկային        |

|    |համաձայնագիր` Արփա-Սևան  թունելի որոշակի հատվածների վերականգնման,   |

|    |վերանորոգման և  շինարարության նպատակով: Ծրագրի իրականացման համար    |

|    |ընտրվել է խորհրդատվական կազմակերպություն («Հայջրնախագիծ ինստիտուտ»  |

|    |ՓԲԸ-ի և  «Թունել» ՍՊԸ-ի կոնսորցիում), որը պետք է իրականացնի         |

|    |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և  փորձաքննության ապահովման,|

|    |տեխնիկական հսկողության և  ԾԻԳ-ին աջակցության ծառայություններ:       |

|    |    1.2. Առկա  խնդիրների առաջարկվող լուծումները                     |

|    |    Համաձայն ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765    |

|    |որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և  միջազգային վարկատու |

|    |կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող    |

|    |վարկային և  դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և        |

|    |իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի              |

|    |կանոնադրության 23-րդ կետի` մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլար և  ավելի գումարով |

|    |մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են ՀՀ|

|    |կառավարություն: Ելնելով նշված որոշման պահանջներից` անհրաժեշտ է, որ  |

|    |ՀՀ կառավարությունը հաստատի համապատասխան որոշման նախագիծը:           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Վարկային ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման|

|    |համար` սահմանված կարգով կապալառու կազմակերպության ընտրություն և     |

|    |մրցույթի արդյունքների հաստատում:                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Արփա-Սևան  թունել» հիդրոտեխնիկական կառույցի անվտանգության      |

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|123.|«Սևանա  լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ           |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    «Սևանա  լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա  լճի|

|    |էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման |

|    |միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ        |

|    |օրենքով:                                                            |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 616-Ա որոշմամբ      |

|    |ոռոգման նպատակով Սևանա  լճից ջրառի առավելագույն չափաքանակ է         |

|    |սահմանվել 142.0 մլն խոր մետրը: 2009 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ|

|    |Սևանա  լճից բաց է թողնվել 124.5 մլն խոր մետր ջուր: Սևան-Հրազդան     |

|    |էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ |

|    |գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա  լճից բաց թողնել     |

|    |համապատասխան ջրաքանակ:                                              |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի |

|    |բավարարում:                                                         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սևան-Հրազդան  իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման      |

|    |համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող            |

|    |գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի      |

|    |իրականացում:                                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |   Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում:       |

|____|____________________________________________________________________|

|    |  ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր          |

|    |                         վարչություն                                |

|____|____________________________________________________________________|

|124.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի    |

|    |«Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների  կողմից թռիչքի        |

|    |ընթացքում պահպանության փոխանցված զենքի և  ռազմամթերքի փոխադրման     |

|    |կանոնները հաստատելու մասին» N 615-Ն որոշման մեջ փոփոխություններ և   |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի        |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության 2010 թվականի միջոցառումների ցանկում ՀՀ         |

|    |կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի      |

|    |օդանավերով ուղևորների  կողմից թռիչքի ընթացքում պահպանության         |

|    |փոխանցված զենքի և  ռազմամթերքի փոխադրման կանոնները հաստատելու մասին»|

|    |N 615-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»  |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովելու  |

|    |քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների  կողմից թռիչքի         |

|    |ընթացքում պահպանության փոխանցված զենքի և  ռազմամթերքի փոխադրման     |

|    |կանոնների համապատասխանությունը Եվրամիության Եվրոպական քաղաքացիական  |

|    |ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ)` «Անվտանգության          |

|    |կանոնակարգեր» փաստաթղթի պահանջներին, մասնավորապես`                  |

|    |    1) նախագծով նախատեսվում է, թե որ փաստաթղթերի առկայության դեպքում|

|    |է թույլատրվում Հայաստանի Հանրապետությունից ուղևորների  կողմից թռիչքի|

|    |ընթացքում օդանավի անձնակազմին պահպանության նպատակով փոխանցված զենքի |

|    |և  ռազմամթերքի փոխադրման թույլտվության ձևակերպման  աշխատանքների     |

|    |իրականացումն ու փոխադրման թույլատրումը.                             |

|    |    2) նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունից       |

|    |ուղևորների  կողմից թռիչքի ընթացքում պահպանության նպատակով փոխանցված |

|    |զենքի և  ռազմամթերքի ելքի ձևակերպման  դեպքերում պետք է տեղեկացվի    |

|    |փոխադրող ավիաընկերության օդանավակայանի ներկայացուցիչներին` օդանավի  |

|    |հրամանատարին տեղեկացնելու համար.                                    |

|    |    3) կարգի 6-րդ կետով սահմանված է, որ ԱԱՀ ծառայությունն օդանավով  |

|    |զենքի փոխադրման մասին տեղեկացնում է օդանավակայանի կենտրոնական       |

|    |դիսպետչերական ծառայությանը (այսուհետ` ՕԿԴ ծառայություն` «Զվարթնոց», |

|    |«Շիրակ» օդանավակայաններ, իսկ դրա բացակայության դեպքում աերոդրոմային |

|    |դիսպետչերական կետ (ԱԴԿ «Ստեփանավան»), մինչդեռ Հայաստանի             |

|    |Հանրապետությունից ուղևորների  կողմից թռիչքի ընթացքում պահպանության  |

|    |նպատակով փոխանցված զենքի և  ռազմամթերքի ելքի դեպքերում նշված        |

|    |ծառայություններին տեղեկացման անհրաժեշտություն չկա, նման             |

|    |անհրաժեշտությունն առաջանում է դեպի Հայաստանի Հանրապետություն        |

|    |ուղևորների  կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և  |

|    |ռազմամթերքի ներկրման դեպքերում.                                     |

|    |    4) նախագծով նախատեսվում է, որ զենքը, նախքան քաղաքացիական        |

|    |օդանավով փոխադրման համար ձևակերպման  աշխատանքների իրականացումը,     |

|    |Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքերում պետք է մինչև  օդանավի    |

|    |թռիչքը մաքսային ձևակերպում  ստանա:                                  |

|    |    Նշված խնդիրների լուծման, ինչպես նաև  Եվրոպական քաղաքացիական     |

|    |ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ)` «Անվտանգության          |

|    |կանոնակարգեր» փաստաթղթի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով    |

|    |գործող կարգում փոփոխություններ և  լրացումներ կատարելը գտնում ենք    |

|    |նպատակահարմար:                                                      |

|_________________________________________________________________________|

|              ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն                |

|_________________________________________________________________________|

|125.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի   |

|    |N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ|

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի   |

|    |9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  |

|    |այն հանգամանքով, որ ակադեմիայի երկաստիճան կրթական համակարգին անցում |

|    |կատարելուց հետո անհրաժեշտություն է առաջացել մագիստրատուրայում       |

|    |դասավանդվող առարկաները ներառելու ՀՀ ոստիկանության ուսումնական       |

|    |հաստատության մասնագիտական առարկաների ցանկում:                       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ոստիկանության ակադեմիան անցել է եռաստիճան կրթական    |

|    |համակարգի, սակայն մագիստրատուրայում դասավանդվող առարկաները ներառված |

|    |չեն ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական          |

|    |առարկաների ցանկում:                                                 |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Շրջանառության մեջ դնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության|

|    |2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և      |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը`      |

|    |ակադեմիայի մագիստրատուրայում դասավանդվող առարկաները կներառվեն ՀՀ    |

|    |ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների      |

|    |ցանկում:                                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի   |

|    |9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն ակադեմիայի         |

|    |մագիստրատուրայում դասավանդվող առարկաները կներառվեն ՀՀ ոստիկանության |

|    |ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում:           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի   |

|    |9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման և  կիրառման արդյունքում   |

|    |ակադեմիայի կողմից մագիստրատուրայում ուսուցումը կիրականացվի          |

|    |օրենքներին համապատասխան:                                            |

|____|____________________________________________________________________|

|126.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի  |

|    |N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ            |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի  |

|    |9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ        |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը  պայմանավորված է ՀՀ        |

|    |ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում     |

|    |ստացված եկամուտներն ակադեմիայի տնօրինությանը հանձնելու, թույլատրված |

|    |ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ընդլայնելու, ակադեմիայի    |

|    |կառավարման մարմինների ցանկում գիտական խորհուրդ հիմնադրելու          |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման|

|    |ընթացքում ստացված եկամուտները, ՀՀ ոստիկանության ակադեմիայի գործող   |

|    |կանոնադրության համաձայն մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե, բացի     |

|    |դրանից, սահմանափակ են թույլատրվող ձեռնարկատիրական գործունեության    |

|    |տեսակները (ըստ շուկայի պահանջարկի): Գիտական խորհրդի բացակայությունը |

|    |հնարավորություն չի տալիս ակադեմիային իրականացնելու օրենքով բուհերին |

|    |վերապահված մի շարք գործառույթներ:                                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի   |

|    |9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով` ՀՀ ոստիկանության|

|    |ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված           |

|    |եկամուտները ՀՀ պետական բյուջե մուտքագրվելու փոխարեն կհանձնվեն       |

|    |ակադեմիայի տնօրինությանը, ակադեմիային իրավունք կվերապահվի           |

|    |իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներ (ՀՀ |

|    |էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի N 6-Ն հրամանով      |

|    |հաստատված 93.01.1 դասիչով նախատեսված Մաքրման և  չոր մաքրման և  այլ  |

|    |ծառայություններ), կհիմնադրվի գիտական խորհուրդ:                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի  |

|    |9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ        |

|    |կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած կճանաչվի «Հայաստանի     |

|    |Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային         |

|    |կազմակերպության կանոնադրության այն դրույթը, համաձայն որի ակադեմիային|

|    |ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտները           |

|    |մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե: Նախագծով ոստիկանության           |

|    |ակադեմիային հնարավորություն կընձեռվի զբաղվելու ձեռնարկատիրական      |

|    |գործունեության լրացուցիչ տեսակներով (Մաքրման և  չոր մաքրման և  այլ  |

|    |ծառայություններ), կհիմնադրվի գիտական խորհուրդ:                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի  |

|    |9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման և  կիրառման դեպքում ՀՀ      |

|    |ոստիկանության ակադեմիան կստանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ,       |

|    |հնարավորություն կստանա իրացնելու «Բարձրագույն և  հետբուհական        |

|    |մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք         |

|    |լիազորություններ:                                                   |

|____|____________________________________________________________________|

|127.|«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում             |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում         |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի    |

|    |ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ |

|    |միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, ինչպես նաև  դրանց|

|    |գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին        |

|    |վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի       |

|    |ընդունման համար նորմատիվ իրավական հիմքեր նախատեսելը:                |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ոստիկանության       |

|    |սպառազինության ցանկում ներառված չեն ոստիկանության կողմից օգտագործվող|

|    |հատուկ միջոցները, ինչպես նաև  սահմանված չէ, թե ում կողմից է         |

|    |հաստատվում հատուկ միջոցների օգտագործման կարգը: Բացի դրանից, օրենքում|

|    |հստակ ամրագրված չեն ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու     |

|    |կարգին վերաբերող դրույթներ:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Ոստիկանության մասին»        |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն նշված    |

|    |խնդիրները լուծող իրավակարգավորումները:                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում         |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով   |

|    |կհստակեցվեն հատուկ միջոցների ցանկը սահմանելու և  դրանք օգտագործելու |

|    |հետ կապված հարաբերությունները:                                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |   «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում          |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման  |

|    |արդյունքում կսահմանվի հատուկ միջոցների ցանկը, ՀՀ կառավարությանն     |

|    |իրավունք կվերապահվի կարգավորելու ոստիկանության ծառայողին զենք       |

|    |հատկացնելու հետ կապված հարաբերությունները, իսկ ՀՀ ոստիկանության     |

|    |պետին` սահմանելու հատուկ միջոցների գործադրման կարգը:                |

|____|____________________________________________________________________|

|128.|«Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի ծառայության,   |

|    |ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը |

|    |և   չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի         |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի            |

|    |ծառայության, ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար հավելավճար   |

|    |վճարելու կարգը և  չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման   |

|    |նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ       |

|    |«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, |

|    |30-րդ հոդվածի 2-րդ և  31-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն ՀՀ         |

|    |կառավարության կողմից պետք է սահմանվեր ոստիկանությունում արտաժամյա,  |

|    |հանգստյան և  տոն օրերի ծառայության, ինչպես նաև  հերթապահության      |

|    |ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և  չափը:                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և    |

|    |տոն օրերի ծառայության, ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար    |

|    |հավելավճարների վճարման ընթացքը կանոնակարգված չէ «Ոստիկանությունում  |

|    |ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսինքն` ՀՀ             |

|    |ոստիկանությունում հստակեցված չեն արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի  |

|    |ծառայության, ինչպես նաև   հերթապահության ժամանակի համար             |

|    |հավելավճարների վճարման ընթացակարգերը:                               |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ կառավարության կողմից ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան  |

|    |և  տոն օրերի ծառայության, ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար |

|    |հավելավճար վճարելու կարգը և   չափը սահմանելու դեպքում կլրացվի առկա  |

|    |օրենսդրական բացը:                                                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի            |

|    |ծառայության, ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար հավելավճար   |

|    |վճարելու կարգը և   չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագծով կսահմանվեն արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի ծառայության,  |

|    |ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը |

|    |և  չափը:                                                            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և  տոն օրերի            |

|    |ծառայության, ինչպես նաև  հերթապահության ժամանակի համար հավելավճար   |

|    |վճարելու կարգը և  չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման   |

|    |նախագծի ընդունման և  կիրառման դեպքում կերաշխավորվի ոստիկանության    |

|    |ծառայողների` օրենքով նախատեսված իրավունքների իրացումը:              |

|____|____________________________________________________________________|

|129.|«Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված       |

|    |արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ  |

|    |լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված   |

|    |արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու  կամ |

|    |լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը           |

|    |պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ոստիկանությունում ծառայության  |

|    |մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության  |

|    |կողմից պետք է սահմանվեր ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ   |

|    |տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա           |

|    |արձակուրդին գումարվելու  կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ       |

|    |փոխարինվելու կարգը:                                                 |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա      |

|    |չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին     |

|    |գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու       |

|    |ընթացքը կանոնակարգված չէ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ   |

|    |օրենքին համապատասխան, այսինքն` օրենսդրական բացի պատճառով            |

|    |ոստիկանության ծառայողները չեն օգտվում օրենքով իրենց վերապահված      |

|    |իրավունքներից:                                                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը |

|    |հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական|

|    |փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու|

|    |դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը:                              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |   «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված    |

|    |արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ  |

|    |լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի ոստիկանության    |

|    |ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը     |

|    |հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական|

|    |փոխհատուցմամբ փոխարինվելու ընթացակարգը:                             |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |   «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չօգտագործված    |

|    |արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ  |

|    |լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու      |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և  կիրառման       |

|    |դեպքում ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել իրենց           |

|    |ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա  |

|    |ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական             |

|    |փոխհատուցմամբ փոխարինվելու` օրենքով սահմանված իրավունքից:           |

|____|____________________________________________________________________|

|130.|«Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման    |

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի            |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման|

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի            |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ  |

|    |օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի ՀՀ կառավարության      |

|    |կողմից պետք է սահմանվի ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և     |

|    |ռազմական մատակարարման կարգը:                                        |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս կատարված չէ նշված օրենքի պահանջը, և  ոստիկանության   |

|    |զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման կարգը սահմանված չէ|

|    |ՀՀ կառավարության կողմից:                                            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՀՀ կառավարության կողմից ոստիկանության զորքերի նյութատեխնիկական  |

|    |և  ռազմական մատակարարման կարգը սահմանելու դեպքում կերաշխավորվի      |

|    |օրենքի անմիջական գործողությունը:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման|

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի |

|    |ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման     |

|    |կարգը:                                                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման|

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման  |

|    |և  կիրառման դեպքում կկանոնակարգվեն ոստիկանության զորքերի            |

|    |նյութատեխնիկական և  ռազմական մատակարարման հետ կապված                |

|    |հարաբերությունները:                                                 |

|____|____________________________________________________________________|

|131.|«Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,      |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին»  ՀՀ     |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,  |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ      |

|    |կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է     |

|    |«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և  ՀՀ  |

|    |կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ        |

|    |հաստատված ցանկի 2-րդ կետերով:                                       |

|    |     1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և         |

|    |կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,       |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը սահմանված չէ ՀՀ           |

|    |կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է ոստիկանության աշխատանքները`|

|    |իրավապահ գործունեության բոլոր ուղղություններով:                     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,   |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը ՀՀ կառավարության կողմից   |

|    |սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը:                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,  |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ      |

|    |կառավարության որոշման նախագծով կսահմանվի համարակալված իրերի,        |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման ընթացակարգը:                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի,  |

|    |փաստաթղթերի և  արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ      |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման և  կիրառման դեպքում         |

|    |կբարձրանա հանցագործությունների բացահայտման աշխատանքների             |

|    |արդյունավետությունը:                                                |

|____|____________________________________________________________________|

|132.|«Հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը   |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման     |

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի            |

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի   |

|    |19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և  ՀՀ կառավարության 2002 թվականի       |

|    |սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերով:     |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և         |

|    |հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը    |

|    |սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է            |

|    |ոստիկանության աշխատանքները` իրավապահ գործունեության բոլոր           |

|    |ուղղություններով:                                                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |   Հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը |

|    |ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական|

|    |բացը:                                                               |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման     |

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի |

|    |հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման          |

|    |ընթացակարգը:                                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հափշտակված, կորած և  հայտնաբերված սպառազինության հաշվառման     |

|    |կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման  |

|    |և  կիրառման դեպքում կբարձրանա հանցագործությունների բացահայտման      |

|    |աշխատանքների արդյունավետությունը:                                   |

|____|____________________________________________________________________|

|133.|«Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը        |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը|

|    |պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին  |

|    |մասի 3-րդ և  ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն |

|    |որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերով:                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և         |

|    |հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանված չէ|

|    |ՀՀ կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է ոստիկանության           |

|    |աշխատանքներին` իրավապահ գործունեության բոլոր ուղղություններով:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը ՀՀ      |

|    |կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական   |

|    |բացը:                                                               |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը        |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է    |

|    |հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը:      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը        |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և      |

|    |կիրառման դեպքում կբարելավվի տրանսպորտային միջոցների հետախուզման     |

|    |աշխատանքների արդյունավետությունը:                                   |

|____|____________________________________________________________________|

|134.|«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի  նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության|

|    |օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008     |

|    |թվականի մարտի 27-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի           |

|    |Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի |

|    |17-րդ կետով, ինչպես նաև  հանցագործությունների կանխարգելման ու       |

|    |բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման               |

|    |անհրաժեշտությամբ:                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեքորեն չեն         |

|    |իրականացվում քրեագիտական նույնականացման հնարավորությունները`        |

|    |իրավախախտումների դեմ պայքարում:                                     |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ    |

|    |պայմաններ կստեղծվեն հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը  |

|    |բարձրացնելու համար:                                                 |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծով      |

|    |սահմանվելու են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային  |

|    |գրանցման ձևերը,  նպատակները, սկզբունքները, ինչպես նաև  պետական      |

|    |մատնադրոշմային գրանցման, մատնադրոշմային տեղեկության պահպանման և     |

|    |օգտագործման հիմնական պահանջները:                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի       |

|    |ընդունման և  կիրառման դեպքում կերաշխավորվի անձանց քրեագիտական և     |

|    |օպերատիվ-հետախուզական նույնականացումը և  կբարձրանա                  |

|    |հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը:  |

|____|____________________________________________________________________|

|135.|«Զենքի առևտրի  լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |   «Զենքի առևտրի  լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ          |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է            |

|    |«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, որի       |

|    |համաձայն բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման         |

|    |հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և   լիցենզավորման  |

|    |կարգերով:                                                           |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |   Ներկայումս զենքի առևտրի  լիցենզավորման գործընթացը կարգավորվում է |

|    |միայն «Զենքի մասին» և  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով: Զենքի   |

|    |առևտրի  լիցենզավորման կարգը ՀՀ կառավարության կողմից մինչև  օրս      |

|    |սահմանված չէ:                                                       |

|    |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                       |

|    |   Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Զենքի առևտրի  լիցենզավորման  |

|    |կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |   «Զենքի առևտրի  լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ          |

|    |կառավարության որոշման նախագծով կկարգավորվեն զենքի առևտրի            |

|    |լիցենզավորման ընթացքում ծագող հարաբերությունները:                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Զենքի առևտրի  լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման և  կիրառման դեպքում կկատարվի|

|    |«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:    |

|____|____________________________________________________________________|

|136.|«Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի     |

|    |Հանրապետության օրենքի նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի |

|    |նախագծի ընդունումը բխում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ |

|    |օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի և  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ  |

|    |հոդվածի պահանջներից:                                                |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ոստիկանության ծառայողների դրամական բավարարման        |

|    |վճարումների ընթացքը կարգավորված չէ «Ոստիկանությունում ծառայության   |

|    |մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսինքն` ՀՀ ոստիկանությունում       |

|    |հստակեցված չեն ոստիկանության ծառայողների վարձատրության հիմնական     |

|    |սկզբունքները:                                                       |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի |

|    |ընդունմամբ կլրացվի առկա օրենսդրական բացը:                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի |

|    |Հանրապետության օրենքի նախագծով կսահմանվեն և  կամրագրվեն             |

|    |ոստիկանության ծառայողների բոլոր տեսակի վճարումները:                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի |

|    |Հանրապետության օրենքի ընդունման և  կիրառման դեպքում կկարգավորվեն    |

|    |ոստիկանության ծառայողների վարձատրության, պարգևատրման,  դրամական     |

|    |օգնության և  այլ վճարումների կազմակերպման հետ կապված                |

|    |հարաբերությունները:                                                 |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ արտաքին գործերի նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|137.|ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) Համընդհանուր վերանայման     |

|    |գործընթացին ՀՀ ազգային զեկույցը ներկայացնելու                       |

|    |                                                                    |

|    |    2008 թվականի ապրիլին  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ)   |

|    |կողմից սահմանվել է նոր ընթացակարգ` Համընդհանուր պարբերական          |

|    |վերանայում (ՀՊՎ): Վերջինիս համաձայն ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պետք |

|    |է ՄԻԽ-ի ուշադրությանը ներկայացնեն մարդու իրավունքների բնագավառում   |

|    |ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքի մասին   |

|    |տեղեկատվություն` անդրադառնալով երկրում մարդու իրավունքների          |

|    |օրենսդրական և  փաստացի իրավիճակին:                                  |

|    |    Հայաստանի Հանրապետությունն այս ընթացակարգին պետք է անցնի 2010   |

|    |թվականի մայիսին:                                                    |

|    |    ՄԱԿ-ի 2007 թվականի հունիսի 17-ի N A/HRC/RES/5/1 բանաձևով  հստակ |

|    |սահմանվում է, որ պարբերական վերանայման նպատակն է վերահսկել ՄԱԿ-ի    |

|    |անդամ երկրների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը  |

|    |և,  մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների         |

|    |համընդհանուր հռչակագրի և  մարդու իրավունքների բնագավառում վավերացված|

|    |պայմանագրերի դրույթների իրականացումը:                               |

|    |    Հաշվի առնելով նշվածը և  ընթացակարգին արդյունավետ անցնելու համար,|

|    |ինչպես նաև  երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու նպատակով  |

|    |ՀՀ վարչապետի 2009 թվականի ապրիլի 21-ի N 320- Ա որոշմամբ կազմավորվել |

|    |են աշխատանքային խմբեր` համապատասխան կոնվենցիաներով, ՀՀ ազգային      |

|    |զեկույցների նախապատրաստման նպատակով, որոնք հիմք են հանդիսանալու     |

|    |ՀՊՎ-ին ներկայացվելիք ՀՀ զեկույցի համար, ինչը, ըստ ՄԻԽ-ով նախատեսված |

|    |ընթացակարգի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին պետք |

|    |է փոխանցվի մինչև  2010 թվականի փետրվարի 5-ը:                        |

|____|____________________________________________________________________|

|138.|«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն     |

|    |որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    Փոփոխությունը վերաբերում է ՀՀ կառավարության 2002 թվականի        |

|    |փետրվարի 13-ի N 123 որոշմանը, որն ուժը կորցրել է 2009 թվականի       |

|    |սեպտեմբերի 10-ի N 1079-Ն որոշմամբ, և  ներառվել է 2005 թվականի       |

|    |դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ:                               |

|    |    Ներկայումս օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական     |

|    |ծառայության մարմնում ծառայող դիվանագետի բնակարանի համար տրամադրվող  |

|    |հավելավճարի չափը չի համապատասխանում բնակարանների` ներկայիս անշարժ   |

|    |գույքի շուկայում վարձակալության գներին, և  փոփոխության նպատակն է    |

|    |վերջինիս համապատասխանեցումը:                                        |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    Բնակվարձերի չափի համապատասխանեցում անշարժ գույքի շուկայում      |

|    |գոյություն ունեցող առկա սակագներին:                                 |

._________________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում