Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|139.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի    |

|    |N 469 որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    Ելնելով դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության    |

|    |առանձնահատկություններից` նվիրատուները հիմնականում նվիրատվությունը   |

|    |կատարում են նպատակային` տվյալ երկրում ներկայացուցչության կարիքները  |

|    |հոգալու համար, սակայն գործող որոշումը թույլ չի տալիս նման կարգով    |

|    |նվիրատվության օգտագործումը, և  փոփոխության նպատակն է օտարերկրյա     |

|    |պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների, ՀՀ    |

|    |պետական բյուջեից բացի, այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգի         |

|    |հստակեցումը:                                                        |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    Դիվանագիտական ներկայացուցչությունների արտաբյուջետային           |

|    |ֆինանսավորման դյուրացում:                                           |

|____|____________________________________________________________________|

|140.|«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆՀ-557  |

|    |կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» և  դրա հետ կապված|

|    |այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի     |

|    |                                                                    |

|    |    Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի      |

|    |«Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից    |

|    |միջազգային գործունեություն և  միջազգային կապեր իրականացնելու կարգը  |

|    |հաստատելու մասին» ՆՀ-557 կարգադրության, Հայաստանի Հանրապետության    |

|    |կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության|

|    |և  օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական|

|    |կողմի գործունեության հայեցակարգը հաստատելու մասին» N 1333-Ն և  2008 |

|    |թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա         |

|    |պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի        |

|    |օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 350-Ն որոշումների    |

|    |համաձայն հաստատվում են Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա       |

|    |պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի        |

|    |անհատական կազմերը:                                                  |

|    |    Փորձը ցույց է տալիս, որ անհատական կազմի նշանակումը, բացի        |

|    |Նախագահից, աննպատակահարմար է հետևյալ  պատճառներով`                  |

|    |    - որոշ երկրներ ծանուցում են միայն համապատասխան երկկողմ          |

|    |միջկառավարական հանձնաժողովների համանախագահների նշանակման մասին, իսկ |

|    |անհատական կազմը ձևավորում  են հանձնաժողովի նիստից անմիջապես առաջ,   |

|    |ինչը շատ դեպքերում առաջացնում է հանձնաժողովի` համապատասխան պետության|

|    |և  Հայաստանի կազմերում ներկայացված անդամների մակարդակների           |

|    |անհամարժեքություն,                                                  |

|    |    - կապված հայկական կողմի կազմում ներառված անձանց անընդհատ        |

|    |փոփոխության հետ` անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի             |

|    |Հանրապետության վարչապետի` հանձնաժողովների անհատական կազմերի         |

|    |վերաբերյալ որոշումներում անընդհատ կատարելու փոփոխություններ: Եվ քանի|

|    |որ մի պաշտոնյան ներառված է միաժամանակ մի քանի հանձնաժողովներում, ապա|

|    |վերջինիս փոփոխության հետ անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ    |

|    |փոփոխություններ կատարելու տասնյակ որոշումներում,                    |

|    |    - շատ դեպքերում միջկառավարական հանձնաժողովների նիստերից առաջ    |

|    |կազմավորվում է նոր կազմ, որն էականորեն տարբերվում է ՀՀ վարչապետի    |

|    |որոշմամբ հաստատված անհատական կազմից,                                |

|    |    - միջկառավարական հանձնաժողովների անհատական կազմերում            |

|    |փոփոխություններ կատարվում են իրավական ակտերի ընդունման համար        |

|    |անհրաժեշտ ընթացակարգերով, որը պահանջում է թեև  տեխնիկական, բայց     |

|    |բավականին ժամանակատար աշխատանք:                                     |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա պետությունների           |

|    |միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմի ձևավորման       |

|    |դյուրացում` առանց ժամանակատար ընթացակարգերի:                        |

|____|____________________________________________________________________|

|141.|«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ    |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                                  |

|    |                                                                    |

|    |    «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում |

|    |են հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար       |

|    |պետական տուրքի դրույքաչափերը, ուժի մեջ մտնելու օրվանից գրեթե        |

|    |փոփոխությունների չի ենթարկվել, առկա են այնպիսի կետեր, որոնք         |

|    |գործնականում չեն կիրառվել վերջին տասնհինգ տարվա ընթացքում:          |

|    |Փոփոխությունների կատարման հիմնական նպատակներն են`                   |

|    |    - այն հյուպատոսական ծառայությունները և  գործողությունները, որոնք|

|    |գործնականում չեն կիրառվում` հանել օրենքից,                          |

|    |    - ավելացնել հյուպատոսական ծառայությունների այն տեսակները, որոնք,|

|    |որպես այդպիսին, նոր են սկսել մատուցվել` օրենսդրական դաշտում տեղի    |

|    |ունեցած փոփոխությունների արդյունքում,                               |

|    |    - անկախ իրենց գտնվելու երկրից` ՀՀ քաղաքացիներին հնարավորություն |

|    |ընձեռել ստանալու հյուպատոսական ծառայություններ` հավասարության       |

|    |սկզբունքով,                                                         |

|    |    - ակնհայտ բարձր դրույքաչափերի նվազեցում:                        |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    1) կվերանան օրենքում առկա այն կետերը, որոնք արդիական չեն և      |

|    |ընդհանրապես չեն կիրառվում.                                          |

|    |    2) կավելանան նոր կետեր, որոնք բխում են այլ իրավական ակտերից և   |

|    |ունեն պրակտիկ կիրառում.                                             |

|    |    3) կվերանան սակագների տարբերություններն ըստ երկրների 4 խմբերի,  |

|    |և  քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու ծառայություններ   |

|    |միևնույն  սակագներով` անկախ գտնվելու երկրից:                        |

|____|____________________________________________________________________|

|142.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի  |

|    |N 49-Ա որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին»   |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |    Որոշմամբ սահմանված ներկայիս նորմերը չեն համապատասխանում ներկայիս|

|    |փաստացի ծախսերին, և  դրա նպատակն է ՀՀ արտաքին գործերի նախարարության |

|    |աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակների և  կապի             |

|    |ծառայությունների տարեկան նորմերի փոփոխությունները:                  |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    ՀՀ արտաքին գործերի նախարարության  խնդիրների և  գործառույթների   |

|    |պատշաճ իրականացման համար համարժեք նորմաների սահմանում:              |

|____|____________________________________________________________________|

|143.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի    |

|    |N 372 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի N 372 որոշմամբ        |

|    |հաստատված է, որ պետական տուրքի գումարները կանխիկ գանձելու դեպքում   |

|    |պարտադիր պետք է կազմվի (տրամադրվի) ՀՀ կառավարությանն առընթեր պետական|

|    |եկամուտների կոմիտեի կողմից տպագրված, կնքված և  համարակալված         |

|    |անդորրագիր:                                                         |

|    |    Որոշման սույն պահանջը մինչև  օրս չի կատարվել` բացառությամբ      |

|    |ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության կողմից 2001 թվականին 2,000 անդորրագրի  |

|    |օգտագործումը, ապա դադարեցումը:                                      |

|    |    Սա պայմանավորված է նրանով, որ նման պահանջը հաշվի չի առնում առկա |

|    |հանգամանքները` դրա իրականացումը ապահովող օղակների ռեսուրսները:      |

|    |    Մինչև  օրս օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական  |

|    |ներկայացուցչություններից և  հյուպատոսական հիմնարկներից մեծ մասի     |

|    |պարագայում դիվանագիտական փոստը բացակայում է, իսկ մի մասի հետ գործում|

|    |է միայն սուրհանդակային ծառայություն (ԱՊՀ երկրներ` բացառությամբ      |

|    |Վրաստանի):                                                          |

|    |    Հաշվի չեն առնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության               |

|    |առանձնահատկությունները, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական              |

|    |ներկայացուցչությունների և  հյուպատոսական հիմնարկների թիվը, դրանց    |

|    |աշխարհագրական դիրքը, դիվանագիտական փոստի բացակայությունը: Այս       |

|    |հանգամանքներն էականորեն դժվարացնում են նշված կարգի կիրառումը`       |

|    |անդորրագրերի առաքման, օգտագործման, հաշվառման և  վերահսկման իմաստով: |

|    |    Ելնելով նշվածից` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գտնում է,   |

|    |որ ավելի ճիշտ կլինի փոփոխել որոշման` ՀՀ արտաքին գործերի             |

|    |նախարարության վրա տարածվող դրույթները, և  անդորրագրերը կազմելու     |

|    |իրավունքը վերապահել պետական տուրքը գանձող մարմիններին` ՀՀ արտաքին   |

|    |գործերի նախարարության կողմից մշակված կարգի հիման վրա: ՀՀ արտաքին    |

|    |գործերի նախարարությունը պատրաստել է նաև  պետական տուրքի կանխիկ      |

|    |գանձման անդորրագրի (ստացականի) ձև`  Հայաստանի Հանրապետության        |

|    |հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան` երկլեզու և       |

|    |միալեզու տարբերակներով (հայերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն, անգլերեն|

|    |և  այլն):                                                           |

|    |    ՀՀ արտաքին գործերի նախարարության այս կարծիքն ամրապնդում են նաև  |

|    |այն հանգամանքները, որ`                                              |

|    |    1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից |

|    |տպագրված և  հաստատված անդորրագրերի կիրառումը չի լուծում ոչ մի խնդիր,|

|    |և  դրա կիրառումն ինքնանպատակ է.                                     |

|    |    2) ամբողջ աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի, ինչը կրկին  |

|    |անգամ հաստատում է 1-ին կետի օբյեկտիվությունը:                       |

|    |    ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս հարցով բազմիցս դիմել է ՀՀ|

|    |կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, սակայն ոչ մի     |

|    |արձագանք չի ստացել:                                                 |

|    |    Դեսպանությունների և  հյուպատոսական հիմնարկների կողմից վերջին 15 |

|    |տարիներին կիրառվող մեխանիզմի համապատասխանեցում իրավական ակտին:      |

|    |Նպատակն է մշակել նոր իրատեսական իրավական հիմք` պետական տուրքի կանխիկ|

|    |գանձման կարգ մշակելու համար:                                        |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը              |

|    |    Կվերանա պետական տուրքը կանխիկ գանձելու դեպքում տրամադրվող այն   |

|    |անդորրագրի պահանջը, որը պետք է տրամադրի ՀՀ կառավարությանն առընթեր   |

|    |պետական եկամուտների կոմիտեն, և,  որը որոշման ընդունման օրվանից      |

|    |մինչև  օրս, ըստ էության, չի կատարվել, քանի որ հաշվի չեն առնվել մի   |

|    |շարք հանգամանքներ:                                                  |

|    |    Այս պարտականությունը կդրվի դեսպանությունների վրա` սահմանելով    |

|    |օրինակելի ձև:                                                       |

|____|____________________________________________________________________|

|144.|2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի  |

|    |ազգային ծրագրի                                                      |

|    |                                                                    |

|    |    2010 թվականի միջոցառումների ծրագրում անհրաժեշտ է ներառել        |

|    |2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի  |

|    |ազգային ծրագրի մշակումը, ինչը կարևորվում  է մարդկանց շահագործման    |

|    |(թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացման տեսանկյունից` հաշվի առնելով     |

|    |Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք բխում|

|    |են ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին»|

|    |կոնվենցիայից և  դրան կից 2` «Մարդկանց, հատկապես կանանց և  երեխաների |

|    |առևտրի  կանխարգելման, արգելման և  պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և |

|    |օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարի մասին»        |

|    |կամընտիր արձանագրություններից, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին»   |

|    |կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունից, Եվրախորհրդի 2005       |

|    |թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի  |

|    |ուղղությամբ միջոցառումների մասին» կոնվենցիայից, ինչպես նաև  մարդկանց|

|    |շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի ընդունած     |

|    |A/RES/63/155 և  A/RES/63/194 բանաձևերի  պահանջներից, որոնցից        |

|    |առաջինին Հայաստանն ավանդաբար համահեղինակում է:                      |

|    |    Ի լրումն նշվածի` հաջորդ եռամյա ազգային ծրագրի մշակումը բխում է  |

|    |նաև  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի |

|    |N 861-Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց    |

|    |շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի    |

|    |խնդիրներից, որոնցից են`                                             |

|    |    1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման            |

|    |(թրաֆիքինգի) դեմ տարվող աշխատանքների իրականացումը.                  |

|    |    2) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում Հայաստանի    |

|    |Հանրապետության միջազգային պարտավորությունների ապահովումը և  այդ     |

|    |նպատակով խորհուրդ առաջարկներ ներկայացնելը, այդ թվում` նաև           |

|    |օրենսդրական դաշտի ու գործող մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.|

|    |    3) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի                |

|    |արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային                    |

|    |կազմակերպությունների և  դոնոր երկրների հետ համագործակցային ծրագրերի |

|    |կազմումն ու իրականացումը.                                           |

|    |    4) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի իրականացման    |

|    |համար նպատակային, այդ թվում` նաև  քարոզչական աշխատանքի              |

|    |կազմակերպումը.                                                      |

|    |    5) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ    |

|    |կատարված աշխատանքի վերլուծության իրականացում` առկա բացերն ի հայտ    |

|    |բերելու և  դրանց վերացնելու վերաբերյալ առաջարկներ մշակելու և        |

|    |խորհրդի հաստատմանը ներկայացնելու նպատակով.                          |

|    |    6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում քաղաքացիական |

|    |հասարակության, հատկապես, հասարակական կազմակերպությունների ներգրավման|

|    |ապահովումը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|145.|Եվրոպայի Խորհուրդ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի     |

|    |կոնվենցիայով նախատեսված ազգային զեկույցը ներկայացնելու              |

|    |                                                                    |

|    |    2010 թվականի միջոցառումների ծրագրում անհրաժեշտ է ներառել        |

|    |Եվրախորհուրդ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի          |

|    |կոնվենցիայով նախատեսված ազգային զեկույցը ներկայացնելը`  հաշվի       |

|    |առնելով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում      |

|    |Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները,   |

|    |որոնք բխում են Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց       |

|    |շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների     |

|    |մասին» կոնվենցիայի դրույթներից:                                     |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ բնապահպանության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|146.|«Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների   |

|    |ծրագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ              |

|    |բարեփոխումների ծրագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման   |

|    |նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»|

|    |ՀՀ օրենքի հավելվածի Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների   |

|    |փուլային ծրագրի կարճաժամկետ միջոցառումների 5-րդ կետի պահանջներից:   |

|    |    Նպատակը` «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ |

|    |օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում:                              |

|    |    1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    Վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության ջրային ռեսուրսների|

|    |կառավարման հետ կապված օրենսդրական և  ինստիտուցիոնալ բարեփոխումներն  |

|    |ընթանում են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքներին  |

|    |համահունչ: Այդ բարեփոխումների կարևորագույն  քայլերից են ջրավազանային|

|    |տարածքային կառավարման մարմինների ստեղծումը և  ջրավազանային          |

|    |կառավարման պլանների մշակման ու իրականացման գործընթացը` որպես ջրային |

|    |ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման և  ողջամիտ կառավարման        |

|    |կարևորագույն  քայլերից մեկը:                                        |

|    |    Առկա խնդիրը ջրավազանային կառավարման պլանների բացակայությունն է: |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ջրավազանային կառավարման պլանների մշակման, իրականացման և         |

|    |թարմացման  գործընթաց: Այդ գործընթացը հնարավոր կլինի իրականացնել     |

|    |ջրավազանային կառավարման մարմինների լիարժեք գործելու ժամանակ, ինչը   |

|    |կհանդիսանա դրանց ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման արդյունք:|

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորում է ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ |

|    |բարեփոխումների ծրագրի սահմանումը:                                   |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Սույն որոշման նախագծով հստակեցվում է ջրավազանային կառավարման    |

|    |մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը:                   |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագիծը կաջակցի ջրավազանային          |

|    |կառավարման մարմինների հզորացմանը, ինչն էլ կնպաստի ջրավազանային      |

|    |կառավարման պլանների առավել արդյունավետ մշակման ու իրականացման       |

|    |գործընթացին: Դա կնպաստի ջրային ռեսուրսների առավել խնայողաբար և      |

|    |արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, ջրային ռեսուրսների        |

|    |աղտոտման հնարավոր նվազեցմանը, իսկ, հնարավորության դեպքում, նաև`  դրա|

|    |կանխմանը:                                                           |

|____|____________________________________________________________________|

|147.|«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության      |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի   |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Մթնոլորտի պահպանության կառավարումը կանոնակարգող որոշ դրույթներ  |

|    |հնացած են, և  արդիականացման կարիք ունեն: Մասնավորապես, անհրաժեշտ է  |

|    |օրենքը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը:               |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    1) հստակեցնել Երկրի օդային թաղանթի (մթնոլորտի) պահպանության     |

|    |առարկան` ընդգրկելով ոչ միայն մթնոլորտի օդը, այլ նաև  մթնոլորտի      |

|    |հատկությունները, կլիմայական համակարգը, ֆիզիկական հատկությունները և  |

|    |այլն.                                                               |

|    |    2) 4-6-րդ հոդվածներում հստակեցնել տարբեր աստիճանի կառավարման    |

|    |մարմինների (պետական, տեղական, տեղական ինքնակառավարման)              |

|    |իրավասությունները.                                                  |

|    |    3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան`      |

|    |օրենքում ներառել մթնոլորտի վրա ներգործությունը սահմանափակող կամ     |

|    |արգելող այն դրույթները, որոնք ներկայումս ամփոփված են ՀՀ             |

|    |կառավարության որոշումներում և  այլ իրավական ակտերում (հոդվածներ     |

|    |10-17): Դրանք են մթնոլորտի վրա վնասակար ներգործությունների          |

|    |նորմավորման և  դրանց պարտադիր հաշվառման (հոդված 35) դրույթները.     |

|    |    4) 23-31-րդ հոդվածները լրամշակել, միաժամանակ մշակել նոր         |

|    |հոդվածներ, որոնցում ամրագրել տեխնոլոգիական նորմավորման,             |

|    |մասնավորապես, «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» կիրառման          |

|    |պահանջները.                                                         |

|    |    5) քննարկել 33-րդ հոդվածի պահպանման նպատակահարմարությունը.      |

|    |    6) 34-րդ հոդվածը վերախմբագրել, ընդարձակել` հաշվի առնելով        |

|    |Հայաստանի Հանրապետության կարիքները` կլիմայի փոփոխությանը            |

|    |դիմակայելու, ինչպես նաև  դրան հարմարվելու տեսանկյունից: Առանձին     |

|    |հոդվածներով սահմանել դրույթներ օզոնային շերտի պահպանության, ինչպես  |

|    |նաև  օդի անդրսահմանային աղտոտման միջազգային պարտավորությունների     |

|    |կատարման վերաբերյալ (արտանետումների միասնական կադաստր, աղտոտման     |

|    |մոդելավորում, տեխնոլոգիաների զարգացում և  կիրառում).                |

|    |    7) լրամշակել 35-րդ հոդվածը` ընդարձակելով և  հստակեցնելով        |

|    |մթնոլորտի վրա վնասակար ներգործության նվազեցման խրախուսական          |

|    |մեխանիզմները (ISO-14000 խմբի ստանդարտներ և  այլն, այդ թվում`        |

|    |տնտեսական մեխանիզմները):                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Մթնոլորտի պահպանության կառավարում:                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Մթնոլորտի պահպանության կառավարման օպտիմալացում,                 |

|    |իրավասությունների հստակեցում, օրենքի համապատասխանեցում Եվրամիության |

|    |օրենսդրությանը, լավագույն տեխնոլոգիաների ներդրման իրավական հենքի    |

|    |ապահովում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|148.|«Բնապահպանական ծրագրերի մշակման և  իրականացման ընթացակարգերի        |

|    |կատարելագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ           |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագծի                          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Բնապահպանական ծրագրերի մշակման և  իրականացման ընթացակարգերի    |

|    |կատարելագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ           |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակված է ՀՀ Նախագահի   |

|    |2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված Եվրոպական  |

|    |հարևանության  քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական   |

|    |միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011     |

|    |թվականների միջոցառումների ցանկով նախատեսված 145. Ե. 28. տողի 2-րդ   |

|    |միջոցառման կատարման շրջանակներում:                                  |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Բնապահպանական ծրագրերի մշակման և  իրականացման գործընթացն ունի   |

|    |որոշակի առանձնահատկություններ, որոնք դեռևս  լիովին բացահայտված չեն, |

|    |իսկ առկա հիմնախնդիրը մնում է չկանոնակարգված: Գործնականում կիրառվող  |

|    |ծրագրավորման ընթացակարգերը հաշվի չեն առնում բնապահպանության ոլորտին |

|    |բնորոշ առանձնահատկությունները:                                      |

|    |    Նշվածը խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանում իրականացվող    |

|    |բնապահպանական քաղաքականության արդյունավետության վրա, երկրում        |

|    |զգացվում է բնապահպանական ներդրումային նախագծերի և  (կամ) ծրագրերի   |

|    |պակասուրդ, որը հնարավորություն չի տալիս արդյունավետ օգտագործելու    |

|    |բնապահպանության բնագավառում առկա միջազգային ֆինանսավորման           |

|    |աղբյուրները և  (կամ) հնարավորությունները:                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առկա խնդիրների լուծման նպատակով առաջնահերթ խնդիր և              |

|    |անհրաժեշտություն է դարձել բնապահպանական ծրագրերի մշակման և          |

|    |իրականացման ընթացակարգերի կատարելագործման համապատասխան հայեցակարգի  |

|    |ընդունումը, որը հնարավորություն կտա`                                |

|    |    1) վերհանելու բնապահպանական ծրագրերի մշակման և  իրականացման     |

|    |գործընթացում առկա բոլոր հիմնախնդիրները և  հստակեցնելու այդ          |

|    |գործընթացի առանձնահատկությունները.                                  |

|    |    2) սահմանելու առկա խնդիրների լուծման գործուն սկզբունքներ, այդ   |

|    |թվում` բնապահպանական ծրագրերի`                                      |

|    |    ա. ընտրության (բացահայտման),                                    |

|    |    բ. գնահատման (ներառյալ` գնորոշման),                             |

|    |    գ. ֆինանսավորման (ներառյալ` արտոնյալ վարկավորման),              |

|    |    դ. կատարողականների գնահատման (վերահսկողության, աուդիտի),        |

|    |    ե. ավարտից հետո դրանց արդյունքների ցուցանիշների                 |

|    | արդյունավետության գնահատման (քանակական և  որակական ցուցանիշների    |

|    | փոփոխության դիտանցի),                                              |

|    |    3) ուրվագծելու բնապահպանական ծրագրերի (նախագծերի) մշակման և     |

|    |իրագործման գործընթացի էական բարելավման միջոցառումների իրատեսական    |

|    |ծրագիր, այդ թվում`                                                  |

|    |    ա. երկրում ժամանակակից պահանջները բավարարող ծրագրեր (նախագծեր)  |

|    | նախապատրաստող (մշակող կամ նախագծող) կադրային ներուժի և  (կամ)      |

|    | կառույցների ձևավորման,                                             |

|    |    բ. բնապահպանական ծրագրերի ընտրության, նախագծման, իրականացման և  |

|    | վերահսկման գործընթացներին դրանց շահառուների ակտիվ մասնակցության    |

|    | ապահովման և  այլն:                                                 |

|    |   2. Կարգավորման առարկան                                           |

|    |   Հայաստանում բնապահպանական քաղաքականության իրականացման համար      |

|    |անհրաժեշտ ծրագրերի ծրագրավորման և  իրականացման արդյունավետ          |

|    |մեխանիզմների և  ընթացակարգերի կիրառման համակարգի ներդրման և         |

|    |զարգացման ռազմավարության ստեղծում:                                  |

|    |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը            |

|    |   Վարչական կառույցների գործունեության բարեփոխման, առկա             |

|    |ընթացակարգերի թափանցիկության մեծացման և  ամրապնդման միջոցով         |

|    |բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման և  իրականացման     |

|    |համար գործուն համակարգի ստեղծում:                                   |

|____|____________________________________________________________________|

|149.|«Բնապահպանական կրթության, դաստիարակության և  իրազեկման ամբողջական   |

|    |և  միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 |

|    |թվականների միջոցառումների ծրագիրը  հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                             |

|    |    Վերջին տասնամյակներում էկոլոգիական հիմնախնդիրների կարևորության  |

|    |ընկալումը, մի շարք միջազգային բնապահպանական,  կրթական և             |

|    |տեղեկատվական կոնվենցիաներին, ինչպես նաև  ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն`   |

|    |հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին Հայաստանի    |

|    |մասնակցությունը շեշտադրեցին բնապահպանական կրթության, դաստիարակության|

|    |և  իրազեկման զարգացման դերը  երկրի կայուն զարգացման համատեքստում:   |

|    |    Բնապահպանական կրթության, դաստիարակության և  իրազեկման           |

|    |բնագավառում  միասնական ազգային համակարգի ստեղծմանն օժանդակելու      |

|    |նպատակով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի       |

|    |հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի  |

|    |գործունեության միջոցառումների ծրագիրը և  գերակա խնդիրները հաստատելու|

|    |մասին» N 40-Ն որոշման 70-րդ կետին համապատասխան ՀՀ բնապահպանության   |

|    |նախարարության կողմից մշակվել և  ՀՀ կառավարության հաստատմանն է       |

|    |ներկայացվել «Բնապահպանական կրթության, դաստիարակության և  իրազեկման  |

|    |ամբողջական և  միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը      |

|    |հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության            |

|    |արձանագրային որոշման նախագիծը, որը հիմք կհանդիսանա բնապահպանական    |

|    |կրթության և  դաստիարակության որակի բարելավման,  հասարակության       |

|    |էկոլոգիական գիտակցության ու մտածելակերպի ձևավորման  և  էկոլոգիական  |

|    |խնդիրների մասին իրազեկության մակարդակի բարձրացման համար:            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Բնապահպանական կրթության, դաստիարակության և  իրազեկման ոլորտում  |

|    |առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մշակել և  հաստատել նշված   |

|    |հայեցակարգից բխող` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը, որը |

|    |կնպաստի, Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և  կրթական          |

|    |բարեփոխումներին ներդաշնակ և  «Կրթություն` հանուն կայուն զարգացման»  |

|    |ռազմավարության սկզբունքներին համահունչ, բնապահպանական կրթության,    |

|    |դաստիարակության և  իրազեկման քաղաքականության իրականացմանը:          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Բնապահպանական կրթության, դաստիարակության և  իրազեկման ոլորտում  |

|    |միասնական ազգային համակարգի ստեղծման համար նորմատիվ իրավական,       |

|    |նյութատեխնիկական, տեղեկատվական, մեթոդական և  ֆինանսական ապահովման   |

|    |կարգավորումը:                                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Նշված ՀՀ կառավարության որոշման հաստատման և  կիրառման դեպքում,   |

|    |պետական քաղաքականության սկզբունքներին ու մոտեցումներին համահունչ,   |

|    |կբարելավվեն բնապահպանական կրթության և  դաստիարակության որակական     |

|    |ցուցանիշները, կբարձրանա հասարակության իրազեկվածության  մակարդակը,   |

|    |ինչպես նաև  կձևավորվի  հասարակական կարծիքի ինստիտուտը:              |

|____|____________________________________________________________________|

|150.|«Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների`              |

|    |խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական,        |

|    |ռեկրեացիոն և  արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես    |

|    |նաև  բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների           |

|    |խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական,        |

|    |ռեկրեացիոն և  արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես    |

|    |նաև  բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության ջրի|

|    |ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:|

|    |    Նպատակը` «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ |

|    |օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում:                              |

|    |    1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    Վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության ջրային ռեսուրսների|

|    |կառավարման հետ կապված օրենսդրական և  ինստիտուցիոնալ բարեփոխումներն  |

|    |ընթանում են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքներին  |

|    |համահունչ: Այդ բարեփոխումների կարևորագույն  քայլերից են ջրավազանային|

|    |տարածքային կառավարման մարմինների ստեղծումը և  ջրավազանային          |

|    |կառավարման պլանների մշակման ու իրականացման գործընթացը` որպես ջրային |

|    |ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման և  ողջամիտ կառավարման        |

|    |կարևորագույն  քայլերից մեկը:                                        |

|    |    Առկա խնդիրներն են` ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների     |

|    |ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման գործընթացի սահմանման և      |

|    |ջրավազանային կառավարման պլանների բացակայությունը:                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Սահմանել ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների` ջրի          |

|    |պահանջարկի գնահատման գործընթացը:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորում է ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների` ջրի     |

|    |պահանջարկի գնահատման գործընթացը:                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Սույն որոշման նախագիծը կհստակեցնի ըստ ջրօգտագործման տարբեր      |

|    |նպատակների` ջրային ռեսուրսների տարեկան պահանջարկի և  էկոլոգիական    |

|    |թողքերի գնահատման գործընթացը:                                       |

|    |    Դրանք, հետագայում ներառվելով ջրավազանային կառավարման պլաններում,|

|    |կաջակցեն ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը, ինչի    |

|    |հետևանքով  դրանց բաշխումը ջրօգտագործողների միջև  կիրականանա առավել  |

|    |արդյունավետ:                                                        |

|____|____________________________________________________________________|

|151.|«Որսահանդակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման    |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և       |

|    |որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի|

|    |7-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև  ՀՀ վարչապետի 2007 թվականի       |

|    |հոկտեմբերի 19-ի «Որսի և  որսորդական տնտեսության վարման մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների  |

|    |մասին» N 754-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի պահանջներից:            |

|    |    Սույն որոշման ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության   |

|    |տարածքում որսի կենդանիների պաշարների պահպանության, վերարտադրության  |

|    |և  կայուն օգտագործման ապահովման համար առանձնացնելու առանձին վայրեր` |

|    |ինչպես բնության մեջ, այնպես էլ` կիսաազատ պայմաններում:              |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                             |

|    |    Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված չեն              |

|    |որսահանդակները, իսկ որսը, բացառությամբ ՀՀ բնության հատուկ պահպանվող |

|    |տարածքների, իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ          |

|    |տարածքում, ինչի արդյունքում դժվարանում է որսի ռեսուրսի օգտագործման  |

|    |կառավարման գործընթացն ու վերահսկումը:                               |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Խնդրո առարկայի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության       |

|    |տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր,   |

|    |որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում:                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման ընդունմամբ կապահովվի որսի կենդանիների կայուն օգտագործման|

|    |գործընթացի կանոնակարգումն ու վերահսկումը:                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որսահանդակների ցանկի հաստատումը կնպաստի Հայաստանի Հանրապետության|

|    |տարածքում որսի ռեսուրսի կայուն կառավարմանը:                         |

|____|____________________________________________________________________|

|152.|«Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը           |

|    |սահմանելու և  դրա կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման  |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և       |

|    |որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի|

|    |7-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև  ՀՀ վարչապետի 2007 թվականի       |

|    |հոկտեմբերի 19-ի «Որսի և  որսորդական տնտեսության վարման մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների  |

|    |մասին» N 754-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի պահանջներից:            |

|    |    Սույն որոշման ընդունումը նպատակ ունի սահմանելու որսորդական      |

|    |տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը և  հաստատելու դրա     |

|    |կազմը:                                                              |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                             |

|    |    Ներկայումս հաստատված չէ որսորդական տնտեսության ստեղծման         |

|    |հանձնաժողովի կազմը, և  սահմանված չէ որսորդական տնտեսության ստեղծման |

|    |հանձնաժողովի աշխատակարգը, ինչը խոչընդոտում է Հայաստանի              |

|    |Հանրապետությունում որսորդական տնտեսությունների ստեղծմանը:           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Խնդրո առարկայի կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել որսորդական|

|    |տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգն ու հաստատել դրա կազմը:|

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Որոշման ընդունմամբ կապահովվի որսորդական տնտեսությունների        |

|    |ստեղծման գործընթացը:                                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի        |

|    |սահմանումն ու դրա կազմի հաստատումը կնպաստեն Հայաստանի               |

|    |Հանրապետությունում որսորդական տնտեսությունների ստեղծմանը:           |

|____|____________________________________________________________________|

|153.|«Որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության |

|    |վճարները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի         |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |   Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և        |

|    |որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի|

|    |7-րդ հոդվածի 8-րդ կետի, ինչպես նաև  ՀՀ վարչապետի 2007 թվականի       |

|    |հոկտեմբերի 19-ի «Որսի և  որսորդական տնտեսության վարման մասին»       |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների  |

|    |մասին» N 754-Ա որոշման հավելվածի 14-րդ կետի պահանջներից:            |

|    |   Սույն որոշման ընդունումը նպատակ ունի սահմանելու որսորդական       |

|    |տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները:   |

|    |   1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                              |

|    |   Ներկայումս սահմանված չեն որսորդական տնտեսությունների համար       |

|    |հողամասի նկատմամբ վարձակալության վճարները:                          |

|    |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                       |

|    |   Խնդրո առարկայի կարգավորման նպատակով անհրաժեշտ է սահմանել         |

|    |որսորդական  տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության |

|    |վճարները:                                                           |

|    |   2. Կարգավորման առարկան                                           |

|    |   Որոշման ընդունումը կնպաստի որսորդական տնտեսությունների ստեղծման  |

|    |գործընթացին:                                                        |

|    |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը            |

|    |   Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի որսորդական           |

|    |տնտեսությունների համար հողամասերի տրամադրման և  դրանց արդյունավետ   |

|    |օգտագործման գործընթացը:                                             |

|_________________________________________________________________________|

|                  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                    |

|_________________________________________________________________________|

|154.|«Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ նյութերի     |

|    |թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այսօրվա|

|    |դրությամբ հանրապետության մեղվաբուծության ոլորտում չկան համապատասխան |

|    |կարգեր, որոնք թույլ կտային սահմանել մեղրի որակական հատկանիշներին    |

|    |առնչվող մի շարք ցուցանիշներ:                                        |

|    |    «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի         |

|    |կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության|

|    |կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության     |

|    |օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման,   |

|    |Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող  |

|    |միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`      |

|    |Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի         |

|    |«Մեղվաբուծության մասին» N 414-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի       |

|    |Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ |

|    |կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարություն          |

|    |ներկայացնել «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ  |

|    |նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:             |

|    |    Մեղվաբուծությունում առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում |

|    |Է ընդունել «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ   |

|    |նյութերի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի   |

|    |Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվող խնդիրների լուծման նպատակով կսահմանվեն և  կընդունվեն  |

|    |հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ նյութերի թույլատրելի    |

|    |չափաքանակներ, որով կգնահատվեն արտադրվող մեղրի որակական              |

|    |հատկանիշները:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորման առարկա կհանդիսանա «Մեղրի մեջ հակաբիոտիկների,        |

|    |պեստիցիդների և  աղտոտող այլ նյութերի մնացորդային քանակությունները   |

|    |սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման    |

|    |նախագծի ընդունումը:                                                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունման և  կիրառման դեպքում հնարավոր կլինի`     |

|    |    - կանխել մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ  |

|    |նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունների գերազանցումը,     |

|    |    - հանրապետությունում արտադրել եվրոպական չափանիշներին            |

|    |համապատասխանող մեղր, որը կխթանի մեղրի արտահանումը:                  |

|    |    «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և  աղտոտող այլ նյութերի |

|    |թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի|

|    |Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի     |

|    |հանրապետությունում ոչ միայն մեղվաբուծության զարգացմանը, այլ նաև     |

|    |ճյուղը կդարձնի ավելի շահութաբեր:                                    |

|____|____________________________________________________________________|

|155.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի  |

|    |N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |ՀՀ կառավարության որոշման նախագծի                                    |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին              |

|    |«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն|

|    |է առաջացել փոփոխություններ կատարելու նաև  նշված  որոշման մեջ:       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Մինչև  «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն  ուժի մեջ մտնելը` 2009|

|    |թվականի հունիսի 12-ը, ֆիզիկական և  իրավաբանական անձանց կողմից       |

|    |Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի  |

|    |և  կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և  ներմուծման,   |

|    |արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման |

|    |գործընթացները կարգավորվում էին «Բույսերի կարանտինի և  բույսերի      |

|    |պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և  ՀՀ կառավարության 2007 թվականի     |

|    |օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման դրույթներով, իսկ 2009 թվականի        |

|    |հունիսի 12-ից հետո` «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով:            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի    |

|    |«Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն        |

|    |ապահովող միջոցառում ների մասին» N 614-Ա որոշման 4-րդ կետի պահանջով` |

|    |նշված որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին     |

|    |որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն  է:             |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի      |

|    |դրույթներին համապատասխան` սույն որոշման նախագծի ընդունմամբ          |

|    |կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բույսերի, բուսական     |

|    |արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների|

|    |և  պարարտանյութերի ներմուծման թույլտվության և  բույսերի, բուսական   |

|    |արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման,        |

|    |վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի  տրամադրման            |

|    |գործընթացները:                                                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի                 |

|    |Հանրապետությունում կապահովվի բույսերի, բուսական արտադրանքի,         |

|    |կարգավորվող առարկաների,  բույսերի պաշտպանության միջոցների և         |

|    |պարարտանյութերի ներմուծման թույլտվության և  բույսերի, բուսական      |

|    |արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման,        |

|    |վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման             |

|    |գործընթացների համապատասխանեցումը  «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի|

|    |Հանրապետության օրենքի դրույթներին:                                  |

|____|____________________________________________________________________|

|156.|«Սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում |

|    |փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա  վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ագրարային ոլորտի զարգացման համար կարևորագույն  հիմնախնդիրներ են |

|    |գյուղատնտեսական արտադրանքի իրացումը և  արտադրության համար անհրաժեշտ |

|    |ներդրանքների մատակարարումը: Նշված գործընթացներն առավել արդյունավետ  |

|    |իրականացվում են սպառողական կոոպերատիվների միջոցով: Սակայն այդ       |

|    |կոոպերատիվների գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում          |

|    |հանդիպում է մի շարք դժվարությունների, որոնցից է նաև  սպառողական     |

|    |կոոպերատիվների գրանցման համար առնվազն 30 անդամի առկայության         |

|    |օրենսդրական պահանջը:                                                |

|    |    Փորձը ցույց է տալիս, որ առավել նպատակահարմար է կոոպերացնել      |

|    |մինչև  10 անդամի գործունեությունը, և  հիմնադրել սպառողական          |

|    |կոոպերատիվներ: Դրանց գործունեության ընթացքը և  առավելությունների    |

|    |դրսևորումը  հետագայում հնարավորություն կընձեռի ներգրավելու լրացուցիչ|

|    |անդամներ:                                                           |

|    |    1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումները                          |

|    |    «Սպառողական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն      |

|    |կատարելու միջոցով գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող սպառողական |

|    |կոոպերատիվների գրանցման համար առնվազն 30 անդամի օրենսդրական պահանջի |

|    |փոխարեն սահմանել առնվազն 10 անդամ:                                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական ուղղվածության       |

|    |սպառողական կոոպերատիվների պետական գրանցման պահանջն է:               |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կխթանվի գյուղատնտեսական սպառողական     |

|    |կոոպերատիվների ձևավորման  գործընթացը: Արդյունքում կբարելավվի        |

|    |գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացը, կբարձրանա կոոպերատիվի |

|    |անդամ տնտեսությունների ապրանքայնության մակարդակը, կբարելավվի        |

|    |արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներով գյուղատնտեսության         |

|    |մատակարարումը:                                                      |

|____|____________________________________________________________________|

|157.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի  |

|    |N 1039-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ            |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |   1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                     |

|    |   ՀՀ  Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին              |

|    |«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն|

|    |է առաջացել փոփոխություններ կատարելու նաև  նշված որոշնան մեջ:        |

|    |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                           |

|    |   Ֆիզիկական և  իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն|

|    |ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը       |

|    |մինչև  «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն  ուժի մեջ մտնելը` 2009    |

|    |թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էր «Բույսերի կարանտինի և         |

|    |բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2009 թվականի հունիսի  |

|    |12-ից հետո` «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով:                    |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի    |

|    |«Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն        |

|    |ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 5-րդ կետի պահանջով`  |

|    |նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |   Սույն որոշման նախագծի ընդունմամբ կարգավորվում է Հայաստանի        |

|    |Հանրապետությունում բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման|

|    |գործընթացի համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի    |

|    |4-րդ հոդվածի 4-րդ կետի և  7-րդ հոդվածի դրույթներին:                 |

|    |    3. Իրավական  ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը          |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ֆիզիկական և     |

|    |իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող     |

|    |բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման գործընթացի        |

|    |համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության|

|    |օրենքի դրույթներին:                                                 |

|____|____________________________________________________________________|

|158.|«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում   |

|    |փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա  վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    2008 թվականի օգոստոսի 21-ին ընդունված (12 սեպտեմբեր, ՀՕ-146-Ն)  |

|    |«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում    |

|    |լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի            |

|    |Հանրապետության օրենքով  ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն   |

|    |շեմ է սահմանվել 58.35 մլն դրամը: Հայաստանի Հանրապետության ԱՀԿ-ի     |

|    |անդամակցության նախապայմաններով 2009 թվականի հունվարի 1-ից վերացվել է|

|    |գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար ավելացված արժեքի հարկի  |

|    |արտոնությունը:                                                      |

|    |    Գյուղատնտեսությունում պետական քաղաքականության                   |

|    |գերակայություններից մեկը տնտեսությունների խոշորացման և              |

|    |գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման   գործընթացի խթանումն է:   |

|    |Հետևաբար,  առանձնակի կարևորվում  է գյուղատնտեսական կոոպերատիվների   |

|    |ձևավորման  և  գործունեության խոչընդոտ ների վերացումը:               |

|    |    Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի և  30 կաթի սպառման    |

|    |կոոպերատիվների հետ քննարկումները ցույց են տալիս, որ կոոպերատիվների  |

|    |գործունեության և  ձևավորման  խոչընդոտներից մեկն ավելացված արժեքի    |

|    |հարկի գանձման նվազագույն շեմի` 58.35 մլն դրամի սահմանումն է` ամբողջ |

|    |կոոպերատիվի համար:                                                  |

|    |    1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումները                          |

|    |    «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում|

|    |փոփոխություն կատարելու միջոցով ավելացված արժեքի հարկի նվազագույն    |

|    |շեմը` 58.35 մլն դրամ (կամ այլ հիմնավորված շեմ), սահմանել կոոպերատիվի|

|    |մեկ անդամի (մեկ գյուղացիական տնտեսության) հաշվով:                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական կոոպերատիվների համար|

|    |ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմի սահմանումն է:                  |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Իրավական ակտի ընդունմամբ կբարելավվեն գյուղատնտեսական            |

|    |կոոպերատիվների գործունեության պայմանները, կխթանվի նոր               |

|    |գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը:  Արդյունքում կբարձրանա   |

|    |կոոպերատիվի անդամ տնտեսությունների գործունեության                   |

|    |արդյունավետությունը, կավելանան գյուղատնտեսական մթերքների            |

|    |արտադրության ծավալները, կբարելավվի պարենային ապահովության վիճակը:   |

._________________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում