Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(16-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|159.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի     |

|    |13-ի N 1081-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    ՀՀ  Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին             |

|    |«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն|

|    |է առաջացել փոփոխություններ կատարելու նաև  նշված  որոշման մեջ:       |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները:                                                          |

|    |    Բույսերի կարանտինի և  երկրագործության պետական տեսուչների        |

|    |համազգեստ կրելը, մինչև  «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ |

|    |մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էր «Բույսերի        |

|    |կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2009     |

|    |թվականի հունիսի 12-ից հետո պետք է կարգավորվի «Բուսասանիտարիայի      |

|    |մասին» ՀՀ օրենքով:                                                  |

|    |     1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները;                    |

|    |     Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի   |

|    |«Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն        |

|    |ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 5-րդ կետի պահանջով`  |

|    |նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սույն որոշման նախագծի ընդունմամբ սահմանվում է Հայաստանի         |

|    |Հանրապետությունում բույսերի կարանտինի և  երկրագործության պետական    |

|    |տեսուչների համազգեստ կրելու կարգի և  ձևի  համապատասխանեցումը        |

|    |«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետի         |

|    |դրույթներին:                                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում բույսերի կարանտինի և      |

|    |երկրագործության պետական տեսուչների կրած համազգեստը կհամապատասխանի   |

|    |«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով|

|    |սահմանված կարգին ու ձևին:                                           |

|____|____________________________________________________________________|

|60. |«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի |

|    |N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» |

|    |և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի    |

|    |10-ի N 742 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության  |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    ՀՀ  Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին             |

|    |«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն|

|    |է առաջացել փոփոխություններ և  լրացումներ կատարելու նաև  նշված       |

|    |որոշման մեջ:                                                        |

|    |    Բացի դրանից, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742  |

|    |որոշումն ամբողջությամբ ընդգրկվել էր 2006 թվականին ՀՀ Ազգային ժողովի |

|    |կողմից ընդունված «Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության      |

|    |մասին» ՀՀ օրենքում և  մինչև  այժմ այն ուժը կորցրած չի ճանաչվել:     |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը |

|    |և  բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և  արտահանման մասին  |

|    |եզրակացության ձևերի  սահմանունը, մինչև  «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ |

|    |օրենքն  ուժի մեջ մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էին|

|    |«Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ|

|    |2009 թվականի հունիսի 12-ից հետո պետք է կարգավորվեն «Բուսասանիտարիայի|

|    |մասին» ՀՀ օրենքով:                                                  |

|    |    1.2.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                     |

|    |    Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի    |

|    |«Բույսերի կարանտինի և  բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն        |

|    |ապահովող միջոցառում ների մասին» N 614-Ա որոշման 7-րդ կետի պահանջով` |

|    |նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Սույն որոշման նախագծի ընդունմամբ սահմանվում  է Հայաստանի        |

|    |Հանրապետություն ներմուծվող և  Հայաստանի Հանրապետությունից           |

|    |արտահանվող, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում արտադրվող,     |

|    |պահպանվող և  իրացվող բույսերի պաշտպանության միջոցների և             |

|    |պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգի և  եզրակացության     |

|    |տրամադրման գործընթացների համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին»|

|    |ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին:                                 |

|    |    3. Իրավական  ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը          |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետություն |

|    |ներմուծվող և  Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև    |

|    |Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և  իրացվող        |

|    |բույսերի պաշտպանության միջոցների և  պարարտանյութերի փորձաքննության  |

|    |անցկացման կարգը  և  եզրակացության տրամադրման գործընթացները          |

|    |կհամապատասխանեցվեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության|

|    |օրենքի դրույթներով սահմանված կարգին:                                |

|____|____________________________________________________________________|

|161.|«Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի խորհրդատվական և          |

|    |տեղեկատվական համակարգի զարգացման (2011-2015 թթ.) հայեցակարգին       |

|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ներկայիս             |

|    |հարաբերությունների պայմաններում առանձնակի կարևորվում  է ագրարային   |

|    |ոլորտի խորհրդատվական և  տեղեկատվական համակարգը: Ներկայումս այդ      |

|    |բնագավառում առկա են մի շարք խնդիրներ, որոնցում առանձնանում են       |

|    |խորհրդատվության և  տեղեկատվության ապահովման մեխանիզմների            |

|    |կատարելագործումը, շահառուների լայն շրջանակի ներառումը,              |

|    |գյուղատնտեսությունում տնտեսավարողների առաջնահերթ կարիքների          |

|    |բացահայտումը, համակարգի ֆինանսական ապահովումը և  այլն:              |

|    |    Նշվածի հետ մեկտեղ դեռևս  գոյություն չունի ագրարային ոլորտի      |

|    |խորհրդատվական և  տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգային    |

|    |փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել բնագավառում հիմնավորված        |

|    |քաղաքականության իրականացման համար:                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է ագրարային ոլորտի խորհրդատվական և  տեղեկատվական    |

|    |համակարգում ստեղծված իրավիճակի համակողմանի ուսումնասիրության        |

|    |արդյունքում մշակել «Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի       |

|    |խորհրդատվական և  տեղեկատվական համակարգի զարգացման (2011-2015 թթ.)   |

|    |հայեցակարգը, որը, բնագավառում ծառացած խնդիրները հիմք ունենալով,     |

|    |կսահմանի դրանց լուծման առաջնահերթությունը, ոլորտի բարելավման        |

|    |միջոցառումների մեխանիզմները: Հայեցակարգը կառուցվածքային առումով     |

|    |ներառելու է հետևյալ  հարցերը` ագրարային ոլորտում խորհրդատվական,     |

|    |տեղեկատվական համակարգի ներկա վիճակը, բնագավառում առկա խնդիրները,    |

|    |դրանց լուծման հնարավորությունները և  դրանց ապահովման մեխանիզմները:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հայեցակարգով  կարգավորվելու են ագրարային ոլորտի խորհրդատվական և |

|    |տեղեկատվական համակարգի գործունեության բարելավման ուղղությունները,   |

|    |միջոցառումները և  մեխանիզմները:                                     |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Հայեցակարգը նախադրյալներ կստեղծի ագրարային ոլորտի խորհրդատվական |

|    |ու տեղեկատվական համակարգի գործունեության բարելավման համար, որի      |

|    |արդյունքում կապահովվի գյուղացիական տնտեսությունների համար գիտության |

|    |նվաճումների ու նոր տեխնոլոգիաների հասանելիությունը, շուկայական      |

|    |իրավիճակի տեղեկատվությունը` դրականորեն անդրադառնալով գյուղատնտեսական|

|    |արտադրանքների ծավալների ավելացման վրա:                              |

|____|____________________________________________________________________|

|162.|«Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների խոշորացման  |

|    |հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման     |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունում գործող          |

|    |գյուղացիական տնտեսություններն ունեն փոքր չափեր, տնտեսությունները    |

|    |որպես սեփականություն տնօրինում են 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր,|

|    |որից` 1.1 հեկտար վարելահողեր: Ավելին, մեկ տնտեսությանը պատկանող     |

|    |հողատարածքը մասնատված է 3-4 հողակտորների: Ստեղծված իրավիճակը        |

|    |հնարավորություն չի տալիս արդյունավետ արտադրություն կազմակերպելու,   |

|    |մեքենայացման միջոցների ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար: Նշվածի |

|    |հետ մեկտեղ գյուղացիական տնտեսությունների խոշորացման քաղաքականության |

|    |ուղղությամբ հայեցակարգային փաստաթուղթ չի ընդունվել:                 |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դարձել գյուղացիական     |

|    |տնտեսությունների խոշորացմանն ուղղված պետական քաղաքականության        |

|    |ուղղությունների հստակեցումը և  դրանց հիման վրա այդ բնագավառում      |

|    |համակարգված ծրագրերի իրականացումը: Նախագիծը բխում է ՀՀ կառավարության|

|    |2008-2012 թթ. գործունեության ծրագրից և  համահունչ է Կայուն զարգացման|

|    |ծրագրի դրույթներին: Հայեցակարգի նախագիծը կառուցվածքային առումով     |

|    |ներառում է հետևյալ  հարցերը` հանրապետության գյուղատնտեսությունում   |

|    |տնտեսավարման ձևերը,  դրանց չափերը, փոփոխության միտումները,          |

|    |տնտեսությունների խոշորացմանը խոչընդոտող գործոնները, նշված           |

|    |խոչընդոտների վերացման պետական քաղաքականության հիմնական              |

|    |ուղղությունները և  մեխանիզմները:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հայեցակարգի նախագծի կարգավորման առարկան հանրապետությունում      |

|    |գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված պետական           |

|    |քաղաքականության ուղղություններն ու դրանց իրականացման                |

|    |մեխանիզմներն են:                                                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Հայեցակարգով նախատեսված քաղաքականության իրականացումն անհրաժեշտ  |

|    |նախադրյալներ կստեղծի գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության  |

|    |մակարդակի, մրցակցային հնարավորությունների ու գյուղատնտեսության      |

|    |արդյունավետության բարձրացման ու արդյունքում` երկրի պարենային        |

|    |ապահովության մակարդակի բարձրացման համար:                            |

|____|____________________________________________________________________|

|163.|«Ձվի  տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է կենդանական    |

|    |ծագում ունեցող մթերքի վերաբերյալ 2 տեխնիկական  կանոնակարգ, որոնք    |

|    |կարգավորում են մսի ու  մսամթերքի, կաթի ու կաթնամթերքի հետ կապված    |

|    |հարաբերությունները: Դեռևս  ասպարեզից դուրս է մնացել բնակչության     |

|    |սննդակարգում առաջնային տեղ զբաղեցնող և  սննդային թունավորումների    |

|    |առաջացման տեսանկյունից կարևոր  նշանակություն ունեցող սննդային հավի  |

|    |ձուն: Սննդամթերքի անվտանգության և  անասնաբուժական պետական           |

|    |տեսչությանը հասցեագրված սպառողների լայն զանգվածների բողոքներն ու    |

|    |առաջարկությունները վերաբերում են նաև  հավի ձվերի իրացման հետ կապված |

|    |խնդիրներին, որոնք կապված են ձվի անվտանգության, մակնշման,            |

|    |փաթեթավորման, նույնականացման, համապատասխանության հավաստման          |

|    |պահանջները սահմանող միասնական նորմատիվ իրավական ակտի բացակայության  |

|    |ու, հետևաբար,  սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների      |

|    |ավելացման հետ:                                                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվող միջոցառման իրականացումը և  ձվի տեխնիկական կանոնակարգի|

|    |նախագծի մշակումը կնպաստեն նշված հիմնախնդիրների լուծմանը` հաշվի      |

|    |առնելով Եվրամիության դիրեկտիվների և  Կոդեքս ալիմենտարիուսի          |

|    |ստանդարտներով Հայաստանի Հանրապետության համար կիրառելի պահանջները և  |

|    |նորմերը, կմշակվեն արտադրության և  շրջանառության փուլերում թռչնի ձվին|

|    |ներկայացվող անվտանգության և  սպառողներին թյուրիմացության մեջ գցող   |

|    |գործոնների նվազմանը և  (կամ) կանխմանն ուղղված պարտադիր պահանջները,  |

|    |արտադրանքի նույնականացման ու համապատասխանության հավաստման և  պետական|

|    |վերահսկողության ընթացակարգերը:                                      |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորման առարկան թռչնի ձվին ներկայացվող տեխնիկական պահանջները|

|    |և  սպառողական բնութագրերն են, նշված սննդամթերքին առնչվող            |

|    |անվտանգության չափորոշիչները:                                        |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |   Կբարձրանա ձվի արտադրության և  շրջանառության փուլերում            |

|    |գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և  անհատ          |

|    |ձեռնարկատերերի պատասխանատվությունը:                                 |

|    |    Կբավարարվեն անվտանգ սննդամթերքով ապահովվածության գործում        |

|    |սպառողների ակնկալիքները:                                            |

|    |    Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում կապահովվի         |

|    |միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող ձվի ու ձվամթերքի |

|    |շրջանառությունը:                                                    |

|____|____________________________________________________________________|

|164.|«2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական         |

|    |գործունեություն իրականացնող ֆիզիկական և  իրավաբանական անձանց` մեկ   |

|    |հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը      |

|    |սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |   Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ «Պետական|

|    |աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագիրն            |

|    |իրականացվում է 2007 թվականից, և  յուրաքանչյուր տարի սահմանվում է    |

|    |գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և             |

|    |իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական      |

|    |աջակցության գումարի չափը:                                           |

|    |    «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրի|

|    |կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ կառավարության 2007   |

|    |թվականի փետրվարի 22-ի «Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող  |

|    |տնտեսավարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը հաստատելու մասին»     |

|    |N 261-Ն, ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի      |

|    |Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն  |

|    |որոշման մեջ լրացում կատարելու և  Հայաստանի Հանրապետությունում       |

|    |գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը        |

|    |հաստատելու մասին» N 155-Ն և  ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի   |

|    |14-ի «2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական    |

|    |հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, 2009       |

|    |թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն»  |

|    |ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների ու համայնքների ցանկը   |

|    |հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի   |

|    |փետրվարի 7-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»      |

|    |N 551-Ն որոշումները:                                                |

|    |    Ծրագիրը շարունակական է, և  2011 թվականին դրա իրականացման համար  |

|    |անհրաժեշտ է սահմանել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող    |

|    |ֆիզիկական և  իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով |

|    |պետական աջակցության գումարի չափը:                                   |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվող խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է սահմանել      |

|    |ֆիզիկական և  իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով |

|    |պետական աջակցության գումարի չափը, որի համար պետք է ընդունել «2011   |

|    |թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական               |

|    |գործունեություն իրականացնող ֆիզիկական և  իրավաբանական անձանց` մեկ   |

|    |հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը      |

|    |սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման    |

|    |նախագիծը:                                                           |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորման առարկան գյուղատնտեսական գործունեություն իրականացնող |

|    |ֆիզիկական և  իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով |

|    |պետական աջակցության գումարի չափն է:                                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառումից ակնկալվում են հետևյալ  արդյունքները`   |

|    |    - կիրականացվի «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական       |

|    |աջակցություն» ծրագիրը,                                              |

|    |    - էապես կբարելավվի հողօգտագործողների վիճակը,                    |

|    |    - կբարձրանա արտադրության արդյունավետությունը,                   |

|    |    - կավելանան մշակաբույսերի ցանքատարածությունները` ի հաշիվ        |

|    |բնակավայրերից հեռու գտնվող, երկար տարիներ չմշակված, բարձր լեռնային  |

|    |գոտիականություն ունեցող վարելահողերի,                               |

|    |    - զգալիորեն կբարելավվի հողի հարկերի և  վարձավճարների գանձման    |

|    |գործընթացը:                                                         |

|____|____________________________________________________________________|

|165.|«Թույլատրելի սննդային հավելումները հաստատելու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի                                       |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    «Թույլատրելի սննդային հավելումները հաստատելու մասին» ՀՀ         |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է            |

|    |սննդամթերքում օգտագործվող սննդային հավելումների կիրառումը           |

|    |կանոնակարգելու և  դրանց նկատմամբ պետական վերահսկողության            |

|    |հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ:                        |

|    |    «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ         |

|    |կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշմամբ հաստատվել է |

|    |Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը:  |

|    |Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված          |

|    |«Պարենային հումքի և  սննդամթերքի անվտանգությանը և  սննդային արժեքին |

|    |ներկայացվող հիգիենիկ պահանջները, սանիտարական կանոնները և  հիգիենիկ  |

|    |նորմերը հաստատելու մասին» գերատեսչական ակտերում թվարկվում են        |

|    |Հայաստանի Հանրապետությունում թույլատրվող սննդային հավելումները:     |

|    |Դրանք խորհրդային տարիներին ընդունված ՍԱՆՊԻՆ-ների թարգմանություններն |

|    |են, որոնք բավականին հին են, և  դրանից հետո թողարկվել են ու կիրառվում|

|    |են բազմաթիվ այլ սննդային հավելումներ: Միաժամանակ նշված գերատեսչական |

|    |ակտերում բացակայում են սննդային հավելումների օգտագործման            |

|    |թույլատրելի ուղղություններն ու չափաքանակները: Այդ պատճառով նշված    |

|    |փաստաթղթերը կորցնում են իրենց նշանակությունը:                       |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Առաջարկվում է ընդունել «Թույլատրելի սննդային հավելումները       |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նախագծի մշակման    |

|    |համար պետք է հիմք ընդունվեն Եվրամիության և  Կոդեքս ալիմենտարիուսի   |

|    |կողմից հաստատված համապատասխան փաստաթղթերը, և  յուրաքանչյուր սննդային|

|    |հավելման համար տրվեն սննդամթերքի այն խմբերը, որոնց արտադրությունում |

|    |դրանք թույլատրվում են, և  առավելագույնը` ինչ չափաքանակներով:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Կարգավորման առարկան արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի    |

|    |սննդային հավելումների կանոնակարգումն է` սննդամթերքի անվտանգության   |

|    |համակարգի բարելավման նպատակով:                                      |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն     |

|    |կստեղծվի կանոնակարգելու և  վերահսկելու սննդային հավելումների ճշգրիտ |

|    |ու նպատակային օգտագործումը` ապահովելով սննդամթերքի անվտանգության    |

|    |առավել բարձր մակարդակ:                                              |

|____|____________________________________________________________________|

|166.|«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման               |

|    |ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Գյուղատնտեսության բնագավառի ուղենիշային ռազմավարական            |

|    |փաստաթուղթը` ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության   |

|    |վերանայված տարբերակը, հաստատվել է ՀՀ կառավարության 2006 թվականի     |

|    |նոյեմբերին: Ռազմավարության ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում    |

|    |հաստատվել է հանրապետության տնտեսության զարգացման համար ուղենիշային  |

|    |համարվող Կայուն զարգացման ծրագիրը: Բացի դրանից, 2008-2009 թթ.       |

|    |հանրապետության ագրարային ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի         |

|    |հետևանքով  ծագեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք էականորեն փոխեցին   |

|    |զարգացման միտումները: Հետևաբար,  անհրաժեշտ դարձավ ստեղծված նոր      |

|    |իրավիճակում գյուղատնտեսության բնագավառում ծառացած խնդիրների         |

|    |բացահայտումը և  դրանց լուծման ուղղությունների կանխորոշումը` հաշվի   |

|    |առնելով նա՛և  Կայուն զարգացման ծրագրի դրույթները:                   |

|    |    Բացի դրանից, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների  մեղմումը    |

|    |պահանջում է տնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող քաղաքականության |

|    |նոր մոտեցումներ և  հստակեցումներ, հետևաբար,  տնտեսության տարբեր     |

|    |ոլորտներին վերաբերող ռազմավարական փաստաթղթերի վերանայում:           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դարձել նոր` «Հայաստանի  |

|    |Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն»         |

|    |փաստաթղթի նախագծի մշակումը, որն առավելագույնս հաշվի կառնի ագրարային |

|    |ոլորտում ներկայումս ստեղծված վիճակը և  զարգացման խոչընդոտները,      |

|    |առանձնահատկություններն ու հնարավորությունները և  կապահովի           |

|    |հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության|

|    |շարունակականությունը: Ռազմավարության նախագիծը կառուցվածքային առումով|

|    |ներառելու է հետևյալ  հարցերը` գյուղատնտեսության ոլորտի ներկայիս     |

|    |վիճակի բնութագիրը, ոլորտում դրական տեղաշարժերը, զարգացման           |

|    |խոչընդոտները և  հիմնախնդիրները, ռազմավարության հիմնական նպատակը     |

|    |և  ենթանպատակները, նպատակներից բխող` լուծում պահանջող հիմնական      |

|    |խնդիրները և  դրանց լուծման ուղղությունները, ռազմավարությունով       |

|    |նախատեսվող միջոցառումները:                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Փաստաթղթի կարգավորման առարկան ագրարային ոլորտում վարվող         |

|    |քաղաքականության ուղղությունները, դրանց ապահովման միջոցառումներն են: |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Ռազմավարության կիրառումը հնարավորություն կտա ագրարային ոլորտում |

|    |վարելու հիմնավորված և  համակարգված քաղաքականություն: Մասնավորապես,  |

|    |հիմնավորված քաղաքականություն կիրականացվի ագրարային ոլորտի տարբեր    |

|    |ենթաճյուղերում պետական աջակցության և  կարգավորման ուղղությամբ:      |

|    |Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ճյուղի արդյունավետությունը  |

|    |և  երկրի պարենային անվտանգության մակարդակը:                         |

|____|____________________________________________________________________|

|167.|«Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի        |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Համաձայն Գործընկերության և  համագործակցության համաձայնագրի      |

|    |դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել     |

|    |միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում` նաև  «Բույսերի նոր      |

|    |սորտերի պաշտպանության միջազգային միությանը (ՈՒՊՕՎ) անդամակցելու     |

|    |մասին» կոնվենցիան: Հաշվի առնելով նշված միությանն անդամակցելու       |

|    |հիմնական պայմանը` դրա անդամ երկրի բույսերի նոր սորտերի պաշտպանության|

|    |օրենքի համապատասխանեցումն է ՈՒՊՈՎ-ի օրենքին: 2003 թվականի օգոստոսի  |

|    |23-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննել է 1961 թվականի դեկտեմբերի 2-ին|

|    |ստորագրված (վերանայված Ժնևում`  1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ.    |

|    |հոկտեմբերի 23-ին և  1991 թ. մարտի 19-ին) բույսերի նոր սորտերի       |

|    |պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված                    |

|    |պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը      |

|    |համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, և  որոշվել է, որ|

|    |բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայում         |

|    |ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի          |

|    |Հանրապետության Սահմանադրությանը:                                    |

|    |    2003 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային  |

|    |ժողովը որոշել է վավերացնել 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված  |

|    |«Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան:   |

|    |    Ներկայումս բույսերի նոր սորտերի պաշտպանության և  օգտագործման հետ|

|    |կապված հարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների    |

|    |մասին» ՀՀ օրենքով, սակայն այդ օրենքը չի համապատասխանում ՈՒՊՕՎ-ի     |

|    |կոնվենցիայի դրույթներին:                                            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Հաշվի առնելով նշվածը` անհրաժեշտություն է առաջացել               |

|    |փոփոխություններ կատարելու «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին»|

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում, որով ներկայումս կարգավորվում են  |

|    |բույսերի նոր սորտերին և  կենդանիների նոր ցեղերին իրավական           |

|    |պաշտպանություն տալու հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով   |

|    |այն հանգամանքը, որ օրենքում կատարվող փոփոխությունները շատ էին,      |

|    |որոշվեց մշակել նոր` «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ   |

|    |օրենքի նախագիծը, որը 2009 թվականին ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի,    |

|    |ֆինանսների, բնապահպանության, արտաքին գործերի և  արդարադատության     |

|    |նախարարություններ` փորձագիտական եզրակացության, որից հետո 2009       |

|    |թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:  |

|    |    Համաձայն ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 29-ի              |

|    |02/23.8/6389-09 հանձնարարականի` «Բույսերի նոր սորտերի պաշտպանության |

|    |մասին» ՀՀ օրենքի նախագիծն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային        |

|    |փորձաքննության: Ելնելով վերջինիս արդյունքներից` նախագիծը            |

|    |լրամշակելուց հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:                |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքը            |

|    |կարգավորելու է բույսերի նոր սորտերի պաշտպանության և  օգտագործման հետ|

|    |կապված հարաբերությունները:                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները        |

|    |    Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է     |

|    |անդամակցել ՈՒՊՕՎ-ին, ինչի շնորհիվ հայ սելեկցիոներները               |

|    |հնարավորություն կունենան ՈՒՊՕՎ-ի անդամ երկրներում պաշտպանված        |

|    |լինելով, նրանց կողմից հայտնաբերված սորտերը ճանաչելի դարձնել այդ     |

|    |երկրներում և  նրանց կողմից բուծված սորտի օգտագործման դեպքում օրենքով|

|    |սահմանված կարգով փոխհատուցում ստանալու դրա համար: Ինչպես նաև  հայ   |

|    |սելեկցիոներները հնարավորություն կունենան օգտվելու ՈՒՊՕՎ-ի անդամ     |

|    |երկրներում գրանցված նոր սորտերի բազայից և  դրանք օգտագործելու       |

|    |գիտական նպատակներով:                                                |

|_________________________________________________________________________|

|                     ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                       |

|_________________________________________________________________________|

|168.|«Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության |

|    |2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման     |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Ակտի ընդունումը պայմանավորված է հետևյալ  խնդիրների լուծման      |

|    |անհրաժեշտությամբ`                                                   |

|    |    - ազգային ինովացիոն համակարգի ձևավորում  և  համապատասխան        |

|    |սկզբունքների մշակում,                                               |

|    |    - ինովացիոն համակարգի բաղկացուցիչ մասերի                        |

|    |վերլուծական-տեղեկատվական համակարգերի ձևավորում,                     |

|    |    - ինովացիոն հիմնադրամների և  վենչուրային կապիտալի գործունեության|

|    |ձևավորում,                                                          |

|    |    - տեղական արտադրողների շահերի պաշտպանություն,                   |

|    |    - ապրանքների մրցունակության բարձրացում և  միջազգային շուկայում  |

|    | ինտեգրման նախապայմանների ստեղծում,                                 |

|    |    - մարզային բնակչության մասնագիտական և  ձեռնարկատիրական          |

|    | ունակությունների ձևավորում:                                        |

|    |    Առկա խնդիրները լուծելու և  առաջադրված նպատակներին հասնելու համար|

|    |անհրաժեշտ են կառավարման, կրթական համակարգերում և  մասնավոր հատվածում|

|    |համապատասխան բարեփոխումների, ծրագրերի և  միջոցառումների իրականացում:|

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում  են        |

|    |Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումն |

|    |ու ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային         |

|    |ծառայությունների տեղայնացման աստիճանի և  ֆինանսների, ապրանքների ու  |

|    |ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների |

|    |գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը:                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է Գյումրիում      |

|    |տեխնոպարկի հիմնումը:                                                |

|____|____________________________________________________________________|

|169.|«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության   |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Ծրագրի ընդունման և  իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում   |

|    |տեղեկատվական հասարակության, զարգացած ու համաշխարհային ճանաչում      |

|    |ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: Մասնավորապես, |

|    |ծրագրի ընդունումը պայմանավորված է հետևյալ  նպատակներին հասնելու     |

|    |անհրաժեշտությամբ`                                                   |

|    |    - Հայաստանում գիտատար տնտեսության զարգացում, ընդհանուր          |

|    |տնտեսության մրցունակության բարձրացում,                              |

|    |    - ՏՀՏ-ի կիրառման ընդլայնում` Հայաստանն առաջատար ՏՀՏ-ի երկրների  |

|    |շարքը` որպես կայացած և  զարգացող էլ. տնտեսությամբ և  ՏՀՏ-ի          |

|    |ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլ. հասարակությամբ երկիր    |

|    |դասելու նպատակով,                                                   |

|    |    - ոլորտի արդյունավետության աճի պահպանում և  առավել զարգացում,   |

|    |    - որակյալ աշխատուժի աճի պահպանում և  առավել զարգացում:          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    Ներկայումս ՏՏ-ի ոլորտի զարգացման առումով առկա են հետևյալ        |

|    |խնդիրները`                                                          |

|    |    - ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և  ՏՏ-ի գործիքների      |

|    |համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և             |

|    |համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի           |

|    |ենթակառուցվածքների թերի լինելը,                                     |

|    |    - էլեկտրոնային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ,          |

|    |    - Հայաստանի ՏՏ-ի արտադրանքի և  ծառայությունների արտահանման      |

|    | շուկաների սահմանափակություն,                                       |

|    |    - Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի               |

|    |կազմակերպությունների սահմանափակ ներկայություն:                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    ՏՏ-ի ոլորտում առկա խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկվում են|

|    |Էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված  |

|    |նպատակային ծրագրերի իրականացում, ոլորտի ամբողջական վիճակագրական և   |

|    |հաշվետվական պարզեցված ընթացակարգերով համակարգի իրականացում, մասնավոր|

|    |հատվածի կողմից իրականացվող ծրագրերի խթանում, մասնավորապես,          |

|    |«Համակարգիչ` բոլորի համար» ազգային ծրագրի իրականացում, ՏՏ-ի         |

|    |լուծումների և  արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի ձևավորմանը    |

|    |խթանում, ոլորտային միջոցառումների իրականացում` ուղղված հասարակության|

|    |իրազեկմանը, հայկական ՏՏ-ի արտադրանքը պարբերաբար ներկայացնելուն և    |

|    |առաջ մղելուն, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և       |

|    |համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում |

|    |և  ընդլայնում, Հայաստանի վարկանիշի ձևավորում`  որպես ՏՏ-ի           |

|    |տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք   |

|    |միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը:       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    ՀՀ կառավարությունը, կարևորելով  ՏՏ-ի արդյունաբերության          |

|    |զարգացումը` ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև  որպես Հայաստանի  |

|    |տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և   |

|    |համաշխարհային տնտեսության մրցունակությունն ապահովելու հիմնական      |

|    |գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության|

|    |շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի  |

|    |արտադրանքի և  ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական    |

|    |հասարակության ձևավորումը:                                           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում         |

|    |գիտելիքահենք տնտեսության ձևավորման  ուղղությամբ իրական              |

|    |հնարավորությունների ստեղծումը:                                      |

|____|____________________________________________________________________|

|170.|«Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային կառավարման         |

|    |համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության   |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է կառավարման            |

|    |արդյունավետ, անվտանգ և  թափանցիկ համակարգի ստեղծմանը` բաց           |

|    |քննարկումների և  բանավեճերի միջոցով հասարակության և  գործարար       |

|    |հատվածի հետ հետադարձ կապի ապահովմանը: Այս առումով առկա են հետևյալ   |

|    |խնդիրները`                                                          |

|    |    - Էլեկտրոնային կառավարման համակարգերի ու մատուցվող էլեկտրոնային |

|    |ծառայությունների  թվի և  որակի անբավարար մակարդակ,                  |

|    |    - էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումն ապահովող        |

|    |անհրաժեշտ ենթակառուցվածքների և  օրենսդրության բացակայություն:       |

|    |   Նշված խնդիրների լուծման համար հարկ է իրականացնել`                |

|    |    - Էլեկտրոնային կառավարման խորհրդակցական և  կազմակերպական        |

|    |մարմինների ձևավորում,                                               |

|    |    - բազմակողմանի ազգային և  միջազգային լայնաշերտ ցանցի նախագծման  |

|    |համակարգում, ձևավորում  և  շահագործում,                             |

|    |    - կիբեր-տարածությունում բիզնես գործունեությունը և  գործարքները  |

|    |կառավարող նոր օրենքների ու օրենսդրության քննարկում ու հաստատում,    |

|    |    - էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ու էլեկտրոնային  |

|    |ծառայությունների մատուցման շրջանակի ընդլայնման միջոցառումների       |

|    |իրականացում,                                                        |

|    |    - հանրության լայն շերտերին կառավարական և  առևտրային  ինտերակտիվ |

|    |առցանց ծառայություններին հասանելիության ապահովում:                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է էլեկտրոնային        |

|    |կառավարման բաղկացուցիչների ձևավորումն  ու ներդրումն ապահովող        |

|    |գործընթացների ամբողջությունը:                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի       |

|    |ներդրումը համակարգող կազմակերպատեխնիկական սկզբունքների հաստատում:   |

|____|____________________________________________________________________|

|171.|«Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի         |

|    |ձևավորման  հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման   |

|    |նախագծի                                                             |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Իրավական ակտի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության      |

|    |ամբողջ տարածքով արագագործ հեռահաղորդակցական կապի ապահովումը, որտեղ  |

|    |առկա են հետևյալ  խնդիրները`                                         |

|    |    - Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման  և           |

|    |էլեկտրոնային կառավարման ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների |

|    |բացակայություն,                                                     |

|    |    - բնակչության ինտերնետ հասանելիության ցածր մակարդակ:            |

|    |    Այս խնդիրների լուծումը պահանջում է Հայաստանում տեղեկատվական     |

|    |հասարակության ձևավորման  համար անհրաժեշտ ենթակառուցվածքի նախագծում  |

|    |և  ներդրում, եղած համացանցային բոլոր հնարավորությունների արդյունավետ|

|    |օգտագործման ապահովում, հեռահաղորդակցության շուկայում մրցակցության   |

|    |աճի ապահովմանն ուղղված միջոցների նախաձեռնում և  իրականացում:        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է Հայաստանում         |

|    |հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի ձևավորման  և  ներդրման հետ կապված |

|    |գործընթացների ամբողջությունը:                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում են Հայաստանի      |

|    |Հանրապետության ամբողջ տարածքով արագագործ հեռահաղորդակցական կապ      |

|    |ապահովող պայմանների և  սկզբունքների հաստատում, երեքը մեկի մեջ       |

|    |սկզբունքի (հեռուստատեսություն, հեռախոսակապ, էլեկտրոնային            |

|    |ծառայություններ) ներդրման ընթացակարգերի ապահովում:                  |

|____|____________________________________________________________________|

|172.|«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին»      |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի            |

|    |                                                                    |

|    |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |   Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ      |

|    |ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական     |

|    |նմուշների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չեն առանձին դրույթներ, որոնք |

|    |հնարավորություն կտան հայտատուներին համապատասխան հայտերի քննարկման   |

|    |ընթացքում ընդունված որոշումները վիճարկելու առանձին ընթացակարգով: Ընդ|

|    |որում, նման ընթացակարգի անհրաժեշտությունը թելադրված է նաև  ավելի    |

|    |սեղմ ժամկետների սահմանման պահանջով, ինչը բխում է այլ իրավատերերի և  |

|    |հայտատուների շահերից: Մյուս կողմից` օրենքով սահմանված չեն առանձին   |

|    |դրույթներ, որոնք կկարգավորեն պահպանական փաստաթղթերի վիճարկման և     |

|    |դրանց գործողության վերականգնման հետ կապված հարաբերությունները, ինչը |

|    |պրակտիկայում կհանգեցնի լուրջ խնդիրների առաջացման:                   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Այս կապակցությամբ նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել նշված    |

|    |խնդիրների լուծումը, ինչպես նաև  հստակեցնել մի շարք դրույթներ, որոնք |

|    |վերաբերում են փորձաքննության ընթացակարգի հստակեցմանը` հաշվի առնելով |

|    |պրակտիկայում բացահայտված թերությունները:                            |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառման դեպքում օրենքով հստակ կկարգավորվեն       |

|    |հայտերի փորձաքննության հետ կապված հայտատու-գործակալություն - երրորդ |

|    |անձինք իրավահարաբերությունները:                                     |

|____|____________________________________________________________________|

|173.|«Որակի ազգային ենթակառուցվածքների բարեփոխումների ծրագիրը            |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Ներկայումս գործող ստանդարտացման, չափումների միասնականության     |

|    |ապահովման և  համապատասխանության հավաստման համակարգերը կարիք ունեն   |

|    |խորը բարեփոխման` նմանատիպ միջազգային համակարգերի մոտարկման և        |

|    |ներդաշնակեցման միջոցով: Այս գործընթացը կնպաստի մի կողմից` բիզնեսի   |

|    |զարգացմանը` մրցունակ արտադրանք արտադրելու միջոցով, մյուս կողմից`    |

|    |սպառողների շահերի պաշտպանությանը:                                   |

|    |   Արտադրանք և  ծառայություններ Եվրամիություն արտահանելիս` շատ      |

|    |գործարարներ հանդիպում են մի շարք հիմնախնդիրների` կապված Հայաստանի   |

|    |Հանրապետությունում և  Եվրամիությունում գործող օրենսդրության հետ     |

|    |(տեխնիկական կանոնակարգերով (դիրեկտիվներով) սահմանված տարբեր         |

|    |պահանջներ, համապատասխանության հավաստման տարբեր ընթացակարգեր և       |

|    |այլն), որոնք խոչընդոտում են ազատ առևտրի  իրականացմանը:              |

|    |    Օրենսդրական և  ինստիտուցիոնալ բարեփոխումներ` որակի ազգային      |

|    |ենթակառուցվածքների ճանապարհների քարտեզի (rօadmap) մշակման միջոցով:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է ստանդարտացման,      |

|    |չափումների միասնականության ապահովման և  համապատասխանության          |

|    |հավաստման համակարգերը:                                              |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է առևտրում        |

|    |համապատասխան տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ազատ առևտրի         |

|    |զարգացում:                                                          |

|____|____________________________________________________________________|

|174.|«Փոքր և  միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի  |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փոքր |

|    |և  միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» 2000 թվականի  |

|    |դեկտեմբերի 5-ի ՀՕ-121 ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջով:              |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտով հաստատվում է ՓՄՁ-ներին պետական աջակցության       |

|    |տարեկան ծրագիրը, որն ուղղորդում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և  այլ          |

|    |կառույցների գործողությունները` օրենքով նախատեսված ՓՄՁ-ներին պետական |

|    |աջակցության ձևերին  ու մեխանիզմներին համապատասխան:                  |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որպես ակնկալվող արդյունք` դիտարկվում է երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների   |

|    |սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը և  (կամ) պահպանմանը   |

|    |նպաստելը, ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և  սահմանամերձ           |

|    |բնակավայրերում գործող ՓՄՁ-ների սուբյեկտներին նպատակաուղղված         |

|    |ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը, սկսնակ գործարարների   |

|    |ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ մարզերում` առավելապես  |

|    |հեռավոր և  սահմանամերձ բնակավայրերում սկսնակ գործարարներին          |

|    |տեխնիկական և  ֆինանսական աջակցության ցուցաբերումը, գործող և  սկսնակ |

|    |ՓՄՁ-ների սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և       |

|    |ուսուցողական աջակցության ցուցաբերումը, ՀՀ մարզերում գործարար        |

|    |ակտիվության խթանումը` աջակցության գերակշիռ մասն ուղղելով ՀՀ         |

|    |մարզերում` առավելապես հեռավոր և  սահմանամերձ բնակավայրերում գործող  |

|    |և  սկսնակ ՓՄՁ-ների սուբյեկտներին:                                   |

|____|____________________________________________________________________|

|175.|«Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման    |

|    |հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության            |

|    |արձանագրային որոշման նախագծի                                        |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման |

|    |հայեցակարգը հիմք կհանդիսանա  գիտելիքի վրա հիմնված տնտեսության       |

|    |հիմնական տարրերի` մարդկային ռեսուրսների, հետազոտությունների և       |

|    |մշակումների, գիտաինովացիոն գործունեության, մտավոր սեփականության     |

|    |պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական          |

|    |հասարակության շարունակական զարգացմանն ուղղված քաղաքականության       |

|    |ընտրության և  դրա իրականացման միջոցառումների մշակման համար:         |

|    |    1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա       |

|    |խնդիրները                                                           |

|    |    - ինովացիոն թույլ զարգացած ենթակառուցվածք, դրա ձևավորմանն       |

|    |անբավարար աջակցություն,                                             |

|    |    - ներքին ներդրողների անբավարար ակտիվություն` հանրապետությունում |

|    |գիտատար ճյուղերում ներդրումներ կատարելու հարցում,                   |

|    |    - մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրության  կիրառման հետ|

|    |կապված խնդիրներ, անբավարար պայքար հեղինակային իրավունքի ոլորտում    |

|    |բացահայտ խախտումների (պիրատության) դեմ,                             |

|    |    - գիտական գործունեության ֆինանսավորման ոչ արդյունավետ համակարգ, |

|    |գիտական աշխատանքի արդյունավետության միջազգայնորեն ընդունված         |

|    |չափանիշների կիրառման և  անկախ փորձագիտական համակարգի բացակայություն,|

|    |    - գիտական կազմակերպությունների կառավարման օպտիմալացման,         |

|    |գիտատեխնիկական ներուժի, նյութատեխնիկական հնարավորությունների        |

|    |համատեղ օգտագործման, գիտական կենտրոնների (մի քանի կատարելության     |

|    |կենտրոնների) ստեղծման  խնդրի լուծման ուշացում,                      |

|    |    - գիտահետազոտական և  փորձակոնստրուկտորական մշակումների          |

|    |առևտրայնացման  և  տեխնոլոգիաների փոխանցման մենեջերական կադրերի      |

|    |պատրաստման համակարգի բացակայություն,                                |

|    |    - ներդրումային (վենչուրային) հիմնադրամների, դրանց գործունեության|

|    |իրավական հիմքերի բացակայություն,                                    |

|    |    - ինտերնետ կապի ցածր թողունակություն, բարձր գին, հասանելիության |

|    |ցածր աստիճան` հատկապես ՀՀ մարզերում:                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող  լուծումները                     |

|    |    - գիտելիքահենք տնտեսության ստեղծմանը նպաստող իրավական դաշտի     |

|    |հետևողական  կատարելագործում,                                        |

|    |    - տնտեսության կարիքներին ուղղված հետազոտությունների և           |

|    |մշակումների (ՀՄ) արդյունավետության բարձրացում,                      |

|    |    - գիտելիքահենք տնտեսության զարգացման գերակա ուղղությունների     |

|    |ընտրություն, պետական լծակների մոբիլիզացում` այդ ուղղությունների     |

|    |զարգացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար,             |

|    |    - տնտեսության տեխնոլոգիական կարիքների բացահայտում,              |

|    |    - պետության, ձեռնարկատերերի և  աշխատուժի միջև  նոր սոցիալական   |

|    |հարաբերությունների մշակում ու զարգացում, նշանակալի ներդրումներ      |

|    |մարդկային կապիտալում` բարձրագույն կրթության մատչելիության և         |

|    |աշխատուժի որակավորման բարձրացման համար:                             |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Հարաբերությունների կարգավորում ՀՄ, ինովացիոն, կրթական և  գիտական|

|    |գործունեության, գիտատար արտադրության ոլորտներում                    |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում  ակնկալվող արդյունքը          |

|    |    - գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ստեղծում,             |

|    |    - երկրի անցում տնտեսական զարգացման այնպիսի մոդելի, որը կապահովի |

|    |երկրի տնտեսության ներդաշնակությունն արտաքին աշխարհի հետ` չափանիշների|

|    |ազատականացման և  արտասահմանյան ուղղակի ներդրումների խրախուսման ակտիվ|

|    |քաղաքականության  միջոցով,                                           |

|    |    - տնտեսության տեխնոլոգիական մոդեռնիզացիա,                       |

|    |    - մարդկային ռեսուրսների շարունակական զարգացում, հասարակության   |

|    |զարգացման արդի գործընթացներում նրանց ներգրավվածության բարձրացում,   |

|    |    - ներքին ինովացիոն հզորության աճ, որը հիմնված է ազգային         |

|    |նորամուծությունների առաջընթացի վրա: Ազգային ինովացիոն համակարգի     |

|    |ստեղծում,                                                           |

|    |    - գիտատար արտադրությունների զարգացում:                          |

|____|____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում