Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(17-րդ մաս)

 

|____|____________________________________________________________________|

| 1  |                             2                                      |

|____|____________________________________________________________________|

|176.|«Հայաստանի Հանրապետության  2011 թվականի զբոսաշրջության զարգացման    |

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. զբոսաշրջության զարգացման   |

|    |ծրագրի մշակման հիմնական նպատակը ակտիվ և  արդյունավետ մարքեթինգային  |

|    |քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջության |

|    |համար բարենպաստ և  գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը  և  այն         |

|    |միջազգային շուկայում ներկայացնելն ու ամրապնդելը, ինչպես նաև         |

|    |Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը:                           |

|    |    «Զբոսաշրջության և  զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի |

|    |համաձայն Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հայտարարված է որպես      |

|    |տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ վարվող պետական քաղաքականության`   |

|    |պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտում վերջին        |

|    |տարիներին արձանագրվել է թե որակական և  թե քանակական աճ: Թվային աճին |

|    |զուգընթաց` հանրապետությունում կատարվում են աշխատանքներ` ոլորտի      |

|    |զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Համաշխարհային     |

|    |զբոսաշրջության զարգացման միտումների և  նախորդ տարիների ընթացքում    |

|    |Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման   |

|    |արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականի         |

|    |զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է|

|    |հետևյալ  հիմնական խնդիրների լուծմամբ`                               |

|    |    - զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային          |

|    | քաղաքականության իրականացում, միջազգային զբոսաշրջային շուկայում     |

|    | հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը,             |

|    |    - համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրում, ակտիվ և |

|    |արդյունավետ միջազգային համագործակցություն:                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել    |

|    |շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման      |

|    |մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների,      |

|    |բնակչության, ինչպես նաև  զբոսաշրջիկների համագործակցությունը`        |

|    |ուղղված`                                                            |

|    |    - միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի առավել     |

|    | ներկայանալի մասնակցության ապահովմանը,                              |

|    |    - առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական       |

|    |նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության,           |

|    |գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման    |

|    |ապահովմանը,                                                         |

|    |    - օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և  լրագրողների` Հայաստան |

|    |ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել     |

|    |գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով,                    |

|    |    - նոր մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը`  դրանցում   |

|    |ապահովելով նաև  տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը,          |

|    |    - զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման |

|    |ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և             |

|    |արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի |

|    |ձևավորմանը,                                                         |

|    |    - բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման     |

|    |գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև  իրականացվող        |

|    |ծրագրերի ներգրավմանը:                                               |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում  ակնկալվող արդյունքը          |

|    |    Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`                 |

|    |    - Հայաստանի միջազգային ինտեգրմանը, Հայաստան ներգնա              |

|    |զբոսաշրջության այցելությունների աճի տեմպի (շուրջ 20 տոկոս)          |

|    |պահպանմանը նպաստելը,                                                |

|    |    - համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես         |

|    |զբոսաշրջության համար բարենպաստ և  գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումն |

|    |ապահովելը:                                                          |

|____|____________________________________________________________________|

|177.|«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և    |

|    |լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի,|

|    |«Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական  պալատների մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ     |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Ներկայումս արտահանվող ապրանքների ծագման երկրի հավաստագիրը       |

|    |տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի կողմից, ինչը         |

|    |համահունչ չէ Եվրամիության համապատասխան քաղաքականության հետ: Նշված   |

|    |օրենսդրական փոփոխությունը նպատակաուղղված է Եվրամիության անդամ       |

|    |երկրներ արտահանվող ապրանքների ծագման հավաստման իրավասության         |

|    |փոխանցմանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին,  |

|    |ինչպես նաև  գործող իրավական ակտերի համապատասխանեցմանը  Եվրամիության |

|    |չափանիշներին:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացը      |

|    |կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի,         |

|    |«Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական  պալատների մասին»   |

|    |ՀՀ օրենքի և  ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի |

|    |ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և  փորձաքննության անցկացման    |

|    |կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման համաձայն: Առաջարկվող         |

|    |իրավական ակտով վերանայվելու են նշված ոլորտում համապատասխան          |

|    |մարմինների իրավասությունները:                                       |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ  |

|    |և  լրացումներ կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության         |

|    |առևտրաարդյունաբերական  պալատների մասին» Հայաստանի Հանրապետության    |

|    |օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների|

|    |նախագծերի ընդունմամբ իրագործվելու է Եվրամիության հետ ազատ առևտրի    |

|    |համաձայնագրի բանակցությունների նախաձեռնման գործընթացի մեկնարկման    |

|    |նախապայմաններից մեկը:                                               |

|____|____________________________________________________________________|

|178.|«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին     |

|    |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի          |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Հայաստանի գործարար և  ներդրումային միջավայրի բարելավման         |

|    |աշխատանքների շարունակականության ապահովման նպատակով` ՀՀ էկոնոմիկայի  |

|    |նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկի խմբի բազմադոնոր         |

|    |ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայության կողմից             |

|    |նախապատրաստվել է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում»             |

|    |բարեփոխումների նոր հուշագիր, որի հիման վրա մշակվել է «Հայաստանի     |

|    |գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն   |

|    |տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` ի կատարումն ՀՀ      |

|    |կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և  |

|    |գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի     |

|    |90-րդ կետի:                                                         |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտով հաստատվելու է համապատասխան միջոցառումների        |

|    |ծրագիրը, որն ըստ պատասխանատուների և  ժամկետների կնախատեսի պետական   |

|    |կառավարման մարմինների խնդիրները և  գործողությունները հայեցակարգի    |

|    |իրագործման նպատակով:                                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Որպես ակնկալվող արդյունք` նախատեսվում է, որ իրականացվող         |

|    |միջոցառումները և  ժամկետները կվերանայվեն, ինչպես նաև  «Հայաստանի    |

|    |գործարար և  ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն»         |

|    |համազգային ծրագրի հայեցակարգով ամրագրված նպատակներին հասնելու համար |

|    |կսահմանվեն նոր միջոցառումներ:                                       |

|_________________________________________________________________________|

|                 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ                    |

|_________________________________________________________________________|

|179.|«Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրներ|

|    |    Ներկայումս քաղաքացիական ծառայողների էթիկայի հետ կապված          |

|    |հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության         |

|    |քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ, որի համաձայն սահմանվել են|

|    |միայն քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները, իսկ այս           |

|    |ինստիտուտին բնորոշ և  միջազգային պրակտիկայում ընդունելի մի շարք     |

|    |հարաբերություններ դուրս են մնացել իրավական կարգավորումից, այդ       |

|    |պատճառով էլ ցանկալի արդյունք չեն տալիս: ՈՒստի, նպատակահարմար է      |

|    |կանոնակարգել էթիկայի կանոնների գործնական կիրառումն արդյունավետ      |

|    |դարձնող և  քաղաքացիական ծառայողի վարքագիծը պայմանավորող մի շարք     |

|    |հարաբերություններ:                                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    Սահմանվելու է, թե որն է համարվում շահերի բախում, որ դեպքերում է |

|    |առաջանալու շահերի բախում, ներդրվելու է շահերի հայտարարագրման        |

|    |ինստիտուտը, առաջարկվելու են իրավական լուծումներ` շահերի բախումներից |

|    |խուսափելու համար, ինչպես նաև  շահերի բախման իրավիճակում հայտնվելու  |

|    |դեպքերում ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն  քաղաքացիական            |

|    |ծառայողները: Քաղաքացիական ծառայության համակարգում կանոնակարգվելու է |

|    |քաղաքացիական ծառայողների կողմից նվերների ընդունման հարցը,           |

|    | սահմանվելու են նաև,  թե որն է համարվում թույլատրելի նվեր, ինչպես   |

|    |նաև  քաղաքացիական ծառայողի վարքագիծը` ոչ թույլատրելի համարվող նվեր  |

|    |ստանալու դեպքում: Սահմանվելու է քաղաքացիական ծառայողների կողմից     |

|    |ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրենց հայտնի դարձած|

|    |տեղեկատվության օգտագործման հետ կապված որոշ սահմանափակումներ:        |

|    |Կանոնակարգվելու է նաև  քաղաքացիական ծառայողի հետծառայողական         |

|    |գործունեությունը, մասնավորապես, սահմանվելու են որոշակի              |

|    |սահմանափակումներ` կապված պաշտոնից ազատվելու դեպքերում այլ           |

|    |գործատուների մոտ աշխատանքի անցնելու հետ: Սահմանվելու են նաև  էթիկայի|

|    |կանոնների խախտման դեպքերում դրանց մասին տեղեկացման ընթացակարգերը:   |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Իրավական ակտի ընդունումից հետո կկանոնակարգվեն քաղաքացիական      |

|    |ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները:                 |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների ներդրման արդյունքում |

|    |կամբողջականացվեն քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները,        |

|    |կներդրվեն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառելի մի շարք         |

|    |ինստիտուտներ, որի արդյունքում էլ ավելի կանխատեսելի կլինի            |

|    |քաղաքացիական ծառայողների վարքագիծը` իրենց ծառայողական               |

|    |պարտականությունները կատարելիս:                                      |

|_________________________________________________________________________|

|           Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով              |

|_________________________________________________________________________|

|180.|«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 20-ի     |

|    |N 267-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության     |

|    |որոշման նախագծի                                                     |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    2009 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հեռուստատեսության և        |

|    |ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  |

|    |լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով էրոտիկ բնույթի               |

|    |հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և  ակնհայտ բռնություն պարունակող |

|    |ֆիլմերի, ինչպես նաև  անչափահասների մտավոր և  ֆիզիկական զարգացման,   |

|    |բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն       |

|    |ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների սահմանումը վերապահվել է |

|    |Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողովին, հետևաբար,  նույն|

|    |հարցի կարգավորման համար միաժամանակ իրավաբանական տարբեր ուժ ունեցող  |

|    |իրավական ակտերի գործողությունից և  հակասություններից խուսափելու     |

|    |նպատակով անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչի ՀՀ  |

|    |կառավարության 2007 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում |

|    |էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և  սարսափ ֆիլմերի որոշման |

|    |չափորոշիչները սահմանելու մասին» N 267-Ն որոշումը:                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա        |

|    |խնդիրները                                                           |

|    |    ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 20-ի N 267-Ն որոշումն       |

|    |ընդունվել է մինչև  «Հեռուստատեսության և  ռադիոյի մասին» ՀՀ օրենքում |

|    |նշված փոփոխությունների կատարումը, ուստի, այն արդեն որոշ չափով  չի   |

|    |համապատասխանում «Հեռուստատեսության և  ռադիոյի մասին» ՀՀ օրենքի      |

|    |պահանջներին: Միաժամանակ, Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային       |

|    |հանձնաժողովը դեռևս  չի սահմանել նոր չափորոշիչներ, հետևաբար,  էրոտիկ |

|    |բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և  ակնհայտ բռնություն    |

|    |պարունակող ֆիլմերի, ինչպես նաև  անչափահասների մտավոր և  ֆիզիկական   |

|    |զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական         |

|    |ազդեցություն ունեցող հաղորդումների որակման հարցում Հեռուստատեսության|

|    |և  ռադիոյի ազգային հանձնաժողովը բախվում է մի շարք բարդությունների   |

|    |հետ, մասնավորապես, անչափահասների մտավոր և  ֆիզիկական զարգացման,     |

|    |բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն       |

|    |ունեցող հաղորդումների առումով, քանի որ ՀՀ կառավարության նշված       |

|    |որոշմամբ ընդհանրապես սահմանված չեն այդ հաղորդումների որոշման        |

|    |չափորոշիչները:                                                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                      |

|    |    - ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 20-ի |

|    |N 267-Ն որոշումը,                                                   |

|    |    - Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ    |

|    |սահմանել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և        |

|    |ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև  անչափահասների    |

|    |մտավոր և  ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա        |

|    |հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման նոր   |

|    |չափորոշիչներ:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 20-ի |

|    |«Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի                        |

|    |հեռուստառադիոհաղորդումների և  սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները  |

|    |սահմանելու մասին» N 267-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ |

|    |կառավարության որոշման ընդունմամբ կկանխվեն այն իրավական              |

|    |հակասությունները, որոնք կառաջանան հետագայում Հեռուստատեսության և    |

|    |ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր որոշման ընդունմամբ,         |

|    |կհստակեցվեն էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և     |

|    |ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև  անչափահասների    |

|    |մտավոր և  ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա        |

|    |հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման       |

|    |չափորոշիչները, և  դյուրին կդառնա նման հաղորդումների հեռարձակման     |

|    |նկատմամբ վերահսկողությունը:                                         |

|_________________________________________________________________________|

|                          ՀՀ կենտրոնական բանկ                            |

|_________________________________________________________________________|

|181.|«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  |

|    |կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի                                  |

|    |                                                                    |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Վերջին տարիների ինկասացիոն ծառայությունների գործունեության      |

|    |անվտանգության վերլուծությունները ցույց են տալիս, որ կա անվտանգության|

|    |միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան, պատշաճ         |

|    |մակարդակով ապահովման խնդիր: Այս մակարդակի ապահովումը պահանջում է    |

|    |էական ծախսեր, որոնց դեպքում ինկասացիան ներկայումս Հայաստանի         |

|    |Հանրապետությունում չի կարելի դիտել որպես արդյունավետ բիզնեսի տեսակ: |

|    |Ինկասացիոն գործունեության կարգավորման ներկա պայմաններում խնդիրներ են|

|    |առաջանում այս ոլորտում պետական խիստ և  արդյունավետ վերահսկողության  |

|    |ապահովման տեսանկյունից: Հետևաբար,  առաջարկվող նախագիծը նպատակ ունի  |

|    |սահմանելու այս ոլորտում կարգավորման և  վերահսկողության նոր          |

|    |մոտեցումներ:                                                        |

|    |    2. Կարգավորման առարկան                                          |

|    |    Նախագիծը նպատակ ունի սահմանելու և  կարգավորելու ինկասացիոն      |

|    |կազմակերպության գործունեությունը, ինկասացիոն կազմակերպության        |

|    |կառավարումը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը հանձնելու կարգը |

|    |և  պայմանները, ինկասացիոն կազմակերպության նկատմամբ իրականացվող      |

|    |վերահսկողությունը և  ինկասացիոն գործունեության հետ կապված այլ       |

|    |հարաբերություններ:                                                  |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                          |

|    |    «Ինկասացիայի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման արդյունքում         |

|    |ինկասացիոն ծառայությունների մատուցումը դիտվելու է ոչ թե որպես       |

|    |լիցենզավորման ենթակա գործունեություն, այլ որպես ենթակառուցվածք,     |

|    |հստակ սահմանվելու են ինկասացիոն կազմակերպության գործունեության      |

|    |կառավարման և  վերահսկողության մեխանիզմները:                         |

|    |    Այս ոլորտում միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիաների, մշակույթի, |

|    |փորձի և  գիտելիքների ներդրման նպատակով սահմանվելու է նաև  այս       |

|    |ենթակառուցվածքը միջազգային հեղինակություն վայելող համապատասխան      |

|    |կազմակերպության կառավարմանը հանձնելու հնարավորություն:              |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1523-Ն որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |                          Հիմնավորումներ                             |

|ը/կ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

| 1 |                             2                                       |

|_________________________________________________________________________|

|            ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն                      |

|_________________________________________________________________________|

|1. |Հայաստանի Հանրապետությունում աղետների բժշկության բժշկասոցիալական     |

|   |համակարգի ստեղծում, կայացում և  հետագա զարգացում                     |

|   |                                                                     |

|   |   Արտակարգ իրավիճակները` տարածաշրջանում վտանգավոր երկրաբանական,     |

|   |մթնոլորտային երևույթների,  ինչպես նաև  տեխնածին աղետների հնարավոր    |

|   |դրսևորումներով,  ուղեկցվում են մարդկանց առողջությանն սպառնացող       |

|   |վտանգներով, և  աղետների հետևանքների  վերացման համար անհրաժեշտ է      |

|   |ունենալ աղետների բժշկության մասնագիտացված կենտրոն ու մշտապես պատրաստ |

|   |պահել աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգերը: Հայաստանի     |

|   |Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների      |

|   |բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային             |

|   |կազմակերպություն ստեղծելու և  աղետների բժշկության տարածաշրջանային    |

|   |կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 584-Ն որոշմամբ ստեղծված|

|   |կենտրոնի նպատակներից է խորհրդատվական, վերլուծական, տեղեկատվական, արագ|

|   |արձագանքման, իրազեկման և  այլ գործառույթների իրականացումը:           |

|   |   Աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգի ստեղծումը, կայացումը|

|   |և  հետագա զարգացումը թույլ կտա կանոնակարգել արտակարգ իրավիճակներում  |

|   |մարդկանց առողջությանն սպառնացող վտանգների նվազեցման, արագ և  որակյալ |

|   |բժշկական օգնության ցուցաբերման, սանիտարաէպիդեմիոլոգիական իրավիճակների|

|   |կառավարման հետ կապված հարաբերությունները:                            |

|   |   Հայաստանի Հանրապետությունում աղետների բժշկության բժշկասոցիալական  |

|   |համակարգի ստեղծմանն օժանդակելու համար նախնական                       |

|   |պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կազմակերպությունների  |

|   |հետ և  որոշ ծրագրերի շրջանակներում (Հայաստան-ԵՄ գործողությունների    |

|   |ծրագրի շրջանակներում (Հումանիտար բնույթի գործողությունների խումբ),   |

|   |Բժիշկներ առանց սահմանների միություն, «ՆԵՄԱ» ազգային արտակարգ         |

|   |իրավիճակների կառավարման ասոցիացիա, Շվեյցարական «Արձագանք» ծրագիր,    |

|   |Հայաստան-ՆԱՏՕ և  այլն):                                              |

|___|_____________________________________________________________________|

|2. |Սեյսմիկ ռիսկի գնահատման ելակետային նոր քարտեզների կազմում            |

|   |                                                                     |

|   |   Սեյսմիկ ռիսկի գնահատումը մարդկային, նյութական և  այլ հնարավոր     |

|   |կորուստների կանխատեսումն է` պայմանավորված ուժեղ երկրաշարժով:         |

|   |   Սեյսմիկ ռիսկի գնահատման օբյեկտներն են Հայաստանի Հանրապետության    |

|   |տարածքը, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը,|

|   |Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, կառավարական, պաշտպանական,     |

|   |արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ,    |

|   |գիտատեխնիկական, առողջապահության և  կրթության համալիրները, շենքերը,   |

|   |շինությունները, պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանները,        |

|   |ինժեներատրանսպորտային հաղորդակցության համակարգերը, կենսաապահովման    |

|   |գծերը: Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներից է    |

|   |բնակավայրերի, հատուկ, կարևոր  և  ընդհանուր նշանակության օբյեկտների   |

|   |սեյսմիկ ռիսկի գնահատումը:                                            |

|   |    Սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում լիազորված մարմնի սահմանած    |

|   |կարգով կազմվում և  հաստատվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի    |

|   |քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ծրագրերի հիմքում:   |

|   |    ՈՒժեղ երկրաշարժով պայմանավորված ռիսկերը կարող են առաջանալ ինչպես |

|   |երկրաշարժից, այնպես էլ նրանով հարուցված ցանկացած երկրորդային         |

|   |վտանգներից. դրանց գնահատման մեթոդիկան և  հաշվարկման մոդելն ու        |

|   |ալգորիթմը միարժեքորեն որոշված չեն: Տարբեր երկրներում հաշվի են առնվում|

|   |միայն տվյալ երկրին բնորոշ ռիսկերը և  նրանց հետ կապված պայմանները:    |

|   |Հայաստանում, որի ամբողջ տարածքը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, առկա են|

|   |բոլոր վտանգները (բացի ցունամիից) և  անհրաժեշտ է հաշվի առնել դրանցից  |

|   |բխող բոլոր ռիսկերը:                                                  |

|   |   Նշված յուրաքանչյուր ռիսկի գնահատումը պահանջում է մեծ ծավալի       |

|   |բազմապարամետրանոց տվյալների բազայի ստեղծում, և  հաշվարկման մեթոդիկան |

|   |կախված է հարուցող վտանգի ձևից  ու մակարդակից: Բացի դրանից` ռիսկի     |

|   |գնահատումն ունի նաև  տվյալ տեղանքին բնորոշ առանձնահատկություններ     |

|   |(գրունտների տեսակը, լանդշաֆտը, այլ ռիսկ պարունակող օբյեկտների        |

|   |առկայությունը և  այլն): Այդ պատճառով ռիսկի գնահատման խնդիրները       |

|   |լուծելու համար օգտագործում են GIS տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս` |

|   |   . տարբեր վտանգներին համապատասխան ստեղծել ռիսկերի տարբեր           |

|   |իրավիճակների սխեմաներ,                                               |

|   |   . սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակի և  սեյսմիկ իրավիճակի դեպքում    |

|   |ստեղծել համապատասխան ռիսկերի ելակետային քարտեզներ,                   |

|   |   . հետագայում ամեն իրավիճակի դեպքում առաջացած ռիսկերի համար        |

|   |պոտենցիալ կորուստների հաշվարկում և  ռիսկերի քարտեզագրում:            |

|   |   Այդպիսով, սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկայի ճշտման և  վերամշակման|

|   |արդյունքում կստեղծվի սեյսմիկ ռիսկի գնահատման համալիր համակարգ, որը   |

|   |թույլ կտա տարբեր վտանգների առկայության դեպքում հաշվի առնել բոլոր     |

|   |հնարավոր ռիսկերի գնահատումը: Նախատեսվում է սեյսմիկ ռիսկի գնահատման   |

|   |մեթոդիկայի ճշտման և  վերամշակման արդյունքում կազմել ՀՀ մարզերի և     |

|   |Երևան  քաղաքի համար սեյսմիկ ռիսկի գնահատման ելակետային նոր քարտեզներ:|

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ արդարադատության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|3. |ՀՀ արդարադատության նախարարության գերակա խնդիրների կատարումն          |

|   |ապահովելու նպատակով այն իրականացվելու է 2 ուղղությունով`             |

|   |                                                                     |

|   |   1. Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և  կիրառական      |

|   |խնդիրների լուծում, շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգում,   |

|   |որով`                                                                |

|   |   I. նախատեսվում է ստեղծել փակ տեսակի երկու ուղղիչ քրեակատարողական  |

|   |հիմնարկներ` «Էջմիածին» (1240 լրակազմով) և  «Գորիս» քրեակատարողական   |

|   |հիմնարկները.                                                         |

|   |   II. նախատեսվում է դատապարտյալների և  կալանքի տակ գտնվող անձանց    |

|   |պահելու վայրում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների       |

|   |իրականացում:                                                         |

|   |   Նշված խնդիրները 2009 թվականի հոկտեմբերի 2-ին քննարկվել են ՀՀ      |

|   |վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ և  միաժամանակ ՀՀ       |

|   |կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 1-ին կետով   |

|   |հաստատված` ՀՀ արդարադատության նախարարության 2009 թվականի գերակա      |

|   |խնդիրների շարունակությունն են:                                       |

|___|_____________________________________________________________________|

|4. |2. Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, որով`   |

|   |                                                                     |

|   |   I. նախատեսվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման           |

|   |գործառույթների ավտոմատացում և  տվյալների միասնական էլեկտրոնային բանկի|

|   |ստեղծում.                                                            |

|   |   II. նախատեսվում է ստեղծել հանրապետության նոտարների կողմից         |

|   |վավերացված ակտերի տեղեկատվական բանկ:                                 |

|   |   Նշված խնդիրները ևս  ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի   |

|   |N 40-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ՀՀ արդարադատության նախարարության|

|   |2009 թվականի գերակա խնդիրների շարունակությունն են:                   |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ առողջապահության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|5. |1. ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարեփոխում             |

|   |                                                                     |

|   |   Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխման     |

|   |գործընթացն ունի շարունակական բնույթ և  տնտեսության զարգացման տարբեր  |

|   |փուլերում ստանում է անհրաժեշտ համապատասխան ուղղվածություն: Ներկայում |

|   |համակարգի ֆինանսական բաղադրիչի բարելավման գործընթացում գոյություն    |

|   |ունեն երեք գերակա ուղղություններ: Դրանք են` պետության կողմից         |

|   |երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակների հստակեցումը, բժշկական  |

|   |ծառայությունների իրատեսական գների սահմանումը, բժշկական               |

|   |ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների մշակումը:    |

|   |Բարեփոխումների նշված ուղղությունները միմյանց հետ սերտորեն            |

|   |փոխկապակցված են և  դրանց համալիր գործողության հաջողության դեպքում    |

|   |միայն կարելի է հասնել ակնկալվող գերակա նպատակներին:                  |

|   |   Նշված ուղղություններն ընդգրկված են նաև  ՀՀ կառավարության 2009     |

|   |թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության      |

|   |ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի    |

|   |մասին» N 35 արձանագրությունում, որով, նախատեսված ժամանակացույցին     |

|   |համապատասխան, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են|

|   |անհրաժեշտ գործառույթները:                                            |

|   |   Պետական պատվերի շրջանակներում նախկինում ձևավորված  գները տարիների |

|   |ընթացքում ապացուցել են այն փաստը, որ նմանատիպ գների անվանական և      |

|   |իրական արժեքների միջև  տարբերությունը բավականին էական է:             |

|   |   Գնային տարբերության լրացման լուծումները հիմնականում երկուսն են`   |

|   |համավճարի համակարգի կիրառումը և  պետական պատվերի շրջանակների առավել  |

|   |հստակեցումը: Առաջին դեպքում Առողջապահության համաշխարհային            |

|   |կազմակերպության աջակցությամբ դեռևս  2008 թվականից ստեղծվել էր        |

|   |համակարգում ուսումնասիրությունների կատարման և  համապատասխան          |

|   |առաջարկությունների ներկայացման հատուկ աշխատանքային խումբ, որի        |

|   |աշխատանքների ավարտման արդյունքում ստեղծվեց փաստաթուղթ (զեկույց), որին|

|   |2010 թ. նախատեսվում է տալ իրավական ձևակերպում`  ՀՀ կառավարության     |

|   |որոշման տեսքով:                                                      |

|   |   Ինչ վերաբերում է պետական պատվերի շրջանակների առավել հստակ համակարգ|

|   |անցմանը, ապա կարևոր  է նշել, որ այս գործընթացը տնտեսագիտական         |

|   |տեսանկյունից լիիրավ արդարացված է, և  նման վերանայումները պետք է կրեն |

|   |պարբերական բնույթ` կախված տնտեսության զարգացման (կամ) անկման         |

|   |ցիկլերից: Այս գաղափարախոսությունը հաշվի առնելով է, որ ՀՀ             |

|   |առողջապահության նախարարության կողմից կազմակերպված բազմակողմ և        |

|   |բազմապրոֆիլ քննարկումների արդյունքում ստեղծվել են համապատասխան       |

|   |գործողության ծրագրեր:                                                |

|___|_____________________________________________________________________|

|6. |2. Մարզային առողջապահության համակարգերի զարգացում` ուղղված           |

|   |բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և            |

|   |մատչելիության բարձրացմանը                                            |

|   |                                                                     |

|   |   Սույն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է բարելավել գյուղական    |

|   |վայրերում առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքային |

|   |պայմանները և  նյութատեխնիկական բազան: 2009-2012թթ. ընթացքում         |

|   |կիրականացվեն 30 գյուղական բժշկական ամբուլատորիաների վերանորոգում և   |

|   |20 նոր ամբուլատորիաների կառուցում: 2008թ. ավարտվել են 16 բժշկական    |

|   |ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները և     |

|   |շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր` նոր      |

|   |կառուցվող 13 գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների         |

|   |շինարարական աշխատանքների իրականացման համար: Նշված համայնքների        |

|   |ամբուլատորիաների շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել  |

|   |և  ավարտել 2009 թվականի ընթացքում:                                   |

|   |   1) 2009-2011թթ. ընթացքում նախատեսվում է կազմակերպել ընտանեկան     |

|   |բժշկության (բուժքույրության) վերապատրաստման ևս  7 խումբ, որոնցից     |

|   |յուրաքանչյուրում նախատեսված է մարզերից ընդգրկել 50-60 մասնակից:      |

|   |Վերապատրաստումները կիրականացվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ     |

|   |իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում.                           |

|   |   2) մարզային հիվանդանոցային համակարգերում իրականացնել մարզային     |

|   |հիվանդանոցային հաստատությունների արդիականացման ծրագրեր: Արդիականացման|

|   |գործընթացն իր մեջ ներառում է հիվանդանոցների շենքային պայմանների և    |

|   |ենթակառուցվածքների բարելավում և  հագեցում ժամանակակից                |

|   |սարքավորումներով: Նախատեսվում է սկսել հանրապետության 6 մարզերի       |

|   |մեկական հիվանդանոցային հաստատությունների հիմնանորոգում` ներառյալ     |

|   |ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և  ջեռուցման      |

|   |համակարգերը: Կիրականացվի նաև  2 հիվանդանոցի կահավորում և  ռենտգեն,   |

|   |լաբորատոր, ֆունկցիոնալ ախտորոշիչ, վիրահատական և  ինտենսիվ բուժման    |

|   |բաժինների հագեցում` նորագույն ախտորոշիչ և  բուժական սարքավորումներով.|

|   |   3) նախատեսվում է նաև  իրականացնել բարեփոխումներ մարզային          |

|   |հիվանդանոցների կառավարման և  ղեկավարման բնագավառում` ներառյալ        |

|   |ղեկավարման կառուցվածքների ու ընթացակարգերի բարեփոխում, բժշկական      |

|   |թափոնների կառավարման համակարգերի ներդրում:                           |

|_________________________________________________________________________|

|                     ՀՀ ֆինանսների նախարարություն                        |

|_________________________________________________________________________|

|7. |«Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով    |

|   |ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող            |

|   |բարեփոխումների շարունակում և  դրանց ընդգրկվածության ընդլայնում»      |

|   |գերակա խնդիր հանդիսանալու վերաբերյալ`                                |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Բյուջետային գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով      |

|   |վերջինիս որակապես նոր ուղղվածություն տալու համար ՀՀ ֆինանսների       |

|   |նախարարության կողմից վերջին տարիներին նախաձեռնվել է ծրագրային        |

|   |բյուջետավորման տարրերի արմատավորման գծով միջոցառումների իրականացում: |

|   |Տարիներ շարունակ հանրապետությունում ձևավորված  պետական ծախսերի       |

|   |կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին ծրագրի իրականացման  |

|   |համար պահանջվող, հատկացված և  օգտագործված ռեսուրսների ցուցանիշները:  |

|   |Նման ցուցանիշները և  դրանց համադրումն ի վիճակի չեն եղել ինչպես       |

|   |վերլուծողներին, այնպես էլ որոշումներ ընդունողներին տալու լիարժեք     |

|   |տեղեկատվություն ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող   |

|   |ուղիների, սպասվելիք արդյունքների և  ընդհանրապես ծրագրի               |

|   |արդյունավետության մասին: ՈՒստի և,  պետական ծախսերի կառավարման        |

|   |արդյունավետության բարձրացման և  դրա հիման վրա ռազմավարական           |

|   |որոշումների որակը բարելավելու տեսանկյունից, անչափ կարևորվում  է      |

|   |պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող բյուջետային      |

|   |ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից անցում կատարելը ծրագրի  |

|   |շրջանակներում իրականացվող գործունեության ու ստացվող արդյունքների     |

|   |դիտարկմանը:                                                          |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ է եղել   |

|   |նախապատրաստական աշխատանքներ կատարել բյուջետավորման` մուտքերի         |

|   |(ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա       |

|   |հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման|

|   |նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: Արդյունքում, նշված     |

|   |անցումային գործընթացում ընդգրկված պետական կառավարման մարմինների թիվը |

|   |2007 թվականի վերջում հասել է 14-ի, իսկ 2010 թվականին նշված           |

|   |գործընթացում արդեն փորձնական կարգով ընդգրկվել են բոլոր պետական       |

|   |կառավարման մարմինները` ներառյալ ուժային կառույցները: ՀՀ 2009 թվականի |

|   |պետական բյուջեում նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալում ծրագրային    |

|   |բյուջետավորման ներդրման գործընթացում ընդգրկված մարմինների գծով       |

|   |նախատեսված ծախսերի հանրագումարի տեսակարար կշիռը գերազանցել է 50      |

|   |տոկոսը, իսկ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 28-ի նիստում         |

|   |հավանության արժանացած ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով այն   |

|   |գերազանցում է 75 տոկոսը:  Այդ մարմինների ծախսային ծրագրերի նոր       |

|   |կառուցվածքները հրատարակվել են ինչպես պետական միջնաժամկետ ծախսերի     |

|   |ծրագրերում, այդպես էլ ներառվել են ՀՀ պետական բյուջեի մասին           |

|   |համապատասխան տարիների օրենքներում: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի   |

|   |նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀՀ կառավարության բյուջետային      |

|   |ուղերձի կազմում ներառվել են նաև  նշված պետական մարմինների`           |

|   |գերատեսչական մակարդակով իրականացվող ծրագրերի կատարողական             |

|   |չափորոշիչները (արդյունքները), որոնք նաև  հաստատվել են ՀՀ             |

|   |կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության |

|   |2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների,      |

|   |Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, |

|   |Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի    |

|   |N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և  Հայաստանի              |

|   |Հանրապետության պետական բյուջեից հատկացում կատարելու մասին» N 1573-Ն  |

|   |որոշմամբ: Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի շրջանակներում |

|   |կազմակերպվել և  շարունակվում են կազմակերպվել այդ գործընթացում        |

|   |ներգրավված պետական մարմինների համապատասխան մասնագետների              |

|   |վերապատրաստման դասընթացներ, տրամադրվում է խորհրդատվություն, ընդ      |

|   |որում, ինչպես նախարարության ուսուցման կենտրոնում, այդպես էլ          |

|   |մասնագետների աշխատավայրերում:                                        |

|   |   3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Այս բնագավառում առաջիկայում ամբողջ կառավարության մակարդակով       |

|   |իրականացվելիք բարեփոխումներին ծրագրային բնույթ տալու համար ՀՀ        |

|   |ֆինանսների նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունն ընդունել է  |

|   |2008 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի|

|   |ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգին        |

|   |հավանություն տալու մասին» N 48/18 արձանագրային որոշումը: Վերջինիս    |

|   |համատեքստում էլ նախապատրաստվում է և  ՀՀ կառավարության 2009 թվականի   |

|   |հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի   |

|   |գործունեության միջոցառումների ծրագիրը և  գերակա խնդիրները հաստատելու |

|   |մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետին համապատասխան,        |

|   |ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքեր    |

|   |ստեղծելու նպատակով, ընթացիկ տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ     |

|   |կառավարություն կներկայացվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային     |

|   |համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու |

|   |մասին» ՀՀ օրենքի նախագիծ:                                            |

|___|_____________________________________________________________________|

|8. |«Համաշխարհային ֆինանսական և  տնտեսական ճգնաժամի բացասական            |

|   |ազդեցությունների հնարավորինս նվազեցմանն ու հետևանքների  հաղթահարմանն |

|   |ուղղված աշխատանքների շարունակում» գերակա խնդիր հանդիսանալու          |

|   |վերաբերյալ                                                           |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Սկսած 2008 թվականի դեկտեմբերից ՀՀ կառավարությունը ձեռնարկել է     |

|   |հրատապ միջոցառումներ` ուղղված համաշխարհային ֆինանսական և  տնտեսական  |

|   |ճգնաժամի բացասական ազդեցությունների նվազեցմանը, ինչպես նաև  դրանց    |

|   |հետևանքների  հաղթահարմանը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2008 թվականի|

|   |դեկտեմբերի 4-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ    |

|   |Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող հակաճգնաժամային          |

|   |միջոցառումների ցանկին:  Մասնավորապես, նշված միջոցառումները վերաբերել |

|   |են մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ինչպես ընդլանված          |

|   |հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը, այնպես էլ գործարար    |

|   |միջավայրի բարելավմանը, այդ թվում` հարկային վարչարարության դաշտի      |

|   |պարզեցմանը և  ՓՄՁ-ի համար վարչարարության հետ կապված ծախքերի էական    |

|   |կրճատմանը, գործարարությանը ժամանակավոր աջակցության տրամադրմանը`      |

|   |ուղղակի վարկավորման, երաշխիքների տրամադրման և  կապիտալում            |

|   |մասնակցության միջոցով, ՓՄՁ-ի վարկավորման համար անհրաժեշտ ռեսուրսների |

|   |ներգրավմանը, ենթակառուցվածքներին ուղղված լայնածավալ ծրագրերի         |

|   |իրականացմանը և  այլն:                                                |

|   |   Առաջիկայում նույնպես անհրաժեշտ կլինի շարունակել հակաճգնաժամային   |

|   |միջոցառումների իրականացումը` խթանելով համախառն պահանջարկը, որը       |

|   |հետագայում հիմքեր կստեղծի կայուն զարգացման և  որակապես նոր           |

|   |տնտեսության ձևավորման  համար:                                        |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Ներկայումս կայուն մակրոտնտեսական իրավիճակի պահպանման և  հետագա    |

|   |զարգացման համար խիստ կարևորվում  է ընդլայնող հարկաբյուջետային        |

|   |քաղաքականության իրականացումը: Այդ նպատակով անհրաժեշտ կլինի`          |

|   |   - ժամանակին և  ամբողջական իրականացնել սոցիալական բնույթի ծախսերը, |

|   |   - ֆինանսական շուկայի խորացման (մասնավորապես, հիփոթեքային վարկերի  |

|   |մատչելիության ապահովման տեսանկյունից) համար կոորդինացնել ՀՀ ԿԲ-ի հետ |

|   |իրականացվող քաղաքականությունները,                                    |

|   |   - վարկային ռեսուրսներ ներգրավվելու նպատակով շարունակել միջազգային |

|   |ֆինանսական հաստատությունների հետ բանակցությունները,                  |

|   |   - ապահովվել իրական հատվածի զարգացման համար ֆինանսական ռեսուրսների |

|   |հասանելիությունը և  աստիճանաբար հրաժարվել պետական ուղղակի            |

|   |աջակցությունից:                                                      |

|   |   3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Համաշխարհային ֆինանսական և  տնտեսական ճգնաժամի բացասական          |

|   |ազդեցությունների հնարավորինս նվազեցմանն ու հետևանքների  հաղթահարմանն |

|   |ուղղված աշխատանքների իրականացման արդյունքում կապահովվի կայուն        |

|   |մակրոտնտեսական միջավայր, որը կուղեկցվի տնտեսական աճով` նվազեցնելով   |

|   |գործազրկության մակարդակը և  սոցիալական ռիսկերը:                      |

|_________________________________________________________________________|

|                      ՀՀ մշակույթի նախարարություն                        |

|_________________________________________________________________________|

|9. |Մշակութային ժառանգության (հուշարձաններ, մշակութային արժեքներ)        |

|   |պահպանության հիմքերի ապահովում`                                      |

|   |                                                                     |

|   |   - պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում,         |

|   |հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, սերունդներին փոխանցում,   |

|   |զբոսաշրջության խթանում,                                              |

|   |   - վտանգված իրավիճակներում հայտնված հուշարձանների պահպանության     |

|   |համար անհապաղ գործողությունների և  պատմամշակութային անշարժ           |

|   |ժառանգության ամբողջական պահպանման երաշխիքների ապահովում,             |

|   |   - թանգարանային առարկաների առկայության և  վիճակի ստուգումը կնպաստի |

|   |դրանց անխաթար սերունդներին փոխանցմանը,                               |

|   |   - պետական առարկայացուցակի չափորոշիչների ստեղծում, որը կնպաստի ոչ  |

|   |նյութական ժառանգության պահպանմանը և  կենսունակության ապահովմանը,     |

|   |   - թանգարանային և  գրադարանային հավաքածուների պահպանության         |

|   |պայմանների ապահովում:                                                |

|_________________________________________________________________________|

|         ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե            |

|_________________________________________________________________________|

|10.|«Հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության |

|   |նվազեցում» գերակա խնդրի վերաբերյալ                                   |

|   |                                                                     |

|   |   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|   |   Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից  է պետական|

|   |եկամուտների նվազումը: Այս պայմաններում առավել ռիսկային է դառնում     |

|   |պետական եկամուտների հավաքագրումը և  առաջանում է լրացուցիչ            |

|   |հակաճգնաժամային միջոցառումների իրականացման անհրաժեշտություն:         |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Տնտեսական ակտիվության նվազման պայմաններում ներկայումս տնտեսավարող |

|   |սուբյեկտների համար առավել արդիական է դառնում հարկային գերավճարների   |

|   |ժամանակին և  լիարժեք վերադարձը և  դրան զուգընթաց լրացուցիչ հարկային  |

|   |ապառքների կուտակման հնարավորությունների նվազեցումը:                  |

|   |   Այս պայմաններում հարկային եկամուտների ապահովման հարցում առավել    |

|   |կարևորվում  է խոշոր հարկ վճարողների մոտ մասնագիտացված, ոլորտային     |

|   |հարկային հսկողության իրականացման խնդիրը:                             |

|   |   Ճգնաժամով պայմանավորված գերակա է նաև  առանձին ոլորտներում գործող  |

|   |ՓՄՁ-ի սուբյեկտների համար հարկային վարչարարության և  գործարարությամբ  |

|   |զբաղվելու տեսանկյունից գործարքային ծախսերի նվազեցումը:               |

|   |   1.2.առկա խնդիրների առաջարկվող լուծումները                         |

|   |   Նշված խնդիրների լուծման համար նախատեսվում է`                      |

|   |   հարկային գերավճարների վերադարձման գործընթացի արագացում` ԱԱՀ-ի     |

|   |գերավճարի վերադարձի ավտոմատ համակարգի ներդրմամբ` առանց լրացուցիչ     |

|   |ուսումնասիրությունների կամ ստուգումների` հիմնվելով ռիսկային          |

|   |գործոնների չափորոշիչների վրա,                                        |

|   |   խոշոր հարկ վճարողների մոտ հսկողության ուժեղացում` ապահովելով      |

|   |հարկերի համարժեք հավաքագրելիությունը,                                |

|   |   ՓՄՁ-ների համար «փափուկ» հարկային վարչարարության կիրառում, որի     |

|   |արդյունքում կբարձրանա հարկերի կամավոր վճարման մակարդակը,             |

|   |   չկատարված հարկային պարտավորությունների աճի սահմանափակում`         |

|   |կանխարգելելով նոր ապառքների կուտակման ռիսկերը:                       |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ԱԱՀ-ի գերավճարների գործընթացը                                     |

|   |   խոշոր հարկ վճարողների մոտ ոլորտային հսկողության որակը.            |

|   |   առանձին ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների նկատմամբ կիրառվող   |

|   |հարկային վարչարարությունը.                                           |

|   |   հարկային ապառքների սահմանափակման մեխանիզմները:                    |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Նախատեսվում է ներդնել ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ավտոմատացված |

|   |համակարգ, որը կհիմնվի ռիսկերի գնահատման չափանիշների վրա:             |

|   |   Խոշոր հարկ վճարողների մոտ ոլորտային հսկողության ուժեղացման        |

|   |արդյունքում հարկերի հավաքագրման ռիսկերի նվազեցում:                   |

|   |   Փափուկ հարկային վարչարարության կիրառման արդյունքում ՓՄՁ-ի         |

|   |սուբյեկտների ինքնահայտարարագրման և  հարկերի վճարման կայունության     |

|   |ապահովում:                                                           |

|___|_____________________________________________________________________|

|11.|«Ռիսկերի կառավարման համակարգի ներդրում (առաջին փուլ), այդ թվում`     |

|   |ստվերային շրջանառությունների նվազեցման նպատակով» գերակա խնդրի        |

|   |վերաբերյալ                                                           |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա հարկային վարչարարության    |

|   |կատարելագործումը պայմանավորված է հարկային հսկողության                |

|   |արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:                       |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական           |

|   |աշխատանքներն ամբողջովին չեն ապահովում հարկային օրենսդրության խախտման |

|   |և  հարկերի վճարումից խուսափման ռիսկերի բացահայտումը: Հատկապես դա     |

|   |վերաբերում է հարկային մարմնի կողմից ստուգման ենթակա սուբյեկտների     |

|   |ընտրության համակարգին, հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման առկա  |

|   |գործիքներին, ստուգումների իրականացման որակին և  ստուգողների          |

|   |մասնագիտական պատրաստվածությանը:                                      |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Նշված խնդիրների լուծման նպատակով առաջին փուլում նախատեսվում է`    |

|   |   ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների    |

|   |ընտրության համակարգի (ՌՉՍՀ) գործարկում` նախատեսելով հսկողական        |

|   |աշխատանքներ իրականացնող հարկային ծառայողների վերապատրաստում,         |

|   |   ստուգումների իրականացման ուղեցույցների մշակում և  ներդրում`       |

|   |ելնելով ոլորտային առանձնահատկություններից,                           |

|   |   հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման նոր հսկողական գործիքների  |

|   |ներդրում:                                                            |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ.              |

|   |   հսկողական աշխատանքներ իրականացնող գործընթաց և  մասնագիտական       |

|   |կարողություններ.                                                     |

|   |   հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման հսկողական մեխանիզմներ:    |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Կապահովվի հարկային հսկողության թափանցիկությունը` հնարավորություն  |

|   |ընձեռելով իրականացնել հասցեական և  արդյունավետ ստուգումներ, հարկային |

|   |ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային ոլորտներ և  ապահովելով          |

|   |«բարեխիղճ» հարկ վճարողների նկատմամբ «թեթևացված»  հարկային            |

|   |վարչարարություն:                                                     |

|___|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում