Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

|___|_____________________________________________________________________|

| 1 |                             2                                       |

|___|_____________________________________________________________________|

|32.|1. Տարածաշրջանային ինտեգրացում և  էլեկտրաէներգետիկական համակարգի     |

|   |տեխնիկական վերազինում                                                |

|   |                                                                     |

|   |   . Իրան-Հայաստան և  Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման|

|   |օդային գծերի կառուցման համար անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի|

|   |կնքում                                                               |

|   |   . Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գործող օդային գծի վերակառուցման |

|   |համար Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագրի կնքում,          |

|   |գործընթացի կազմակերպում և  աշխատանքների ընթացքի վերահսկում           |

|   |   Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և  Իրանի    |

|   |էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է` նպատակ       |

|   |ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը    |

|   |զուգահեռ ռեժիմում, ինչը նկատելիորեն կբարելավի ծառայության որակը և    |

|   |զգալիորեն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային            |

|   |համագործակցության զարգացումը, ինչպես նաև  կստեղծվի նախապայման ՌԴ-ի   |

|   |էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու   |

|   |համար:                                                               |

|   |   Գործող 220 կՎ լարման օդային գծի վերակառուցումը կնպաստի            |

|   |էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության բարձրացմանը և  կորուստների  |

|   |էլ ավելի նվազեցմանը:                                                 |

|___|_____________________________________________________________________|

|33.|3. Ատոմային էներգետիկայի զարգացում                                   |

|   |                                                                     |

|   |   . Հայկական ԱԷԿ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում   |

|   |ներդրողների հետ բանակցությունների վարում                             |

|   |   Համաձայն էներգետիկայի զարգացման ռազմավարության` բազիսային         |

|   |էներգիայի արտադրության գերակայությունը Հայաստանում տրվում է նոր      |

|   |միջուկային էներգաբլոկին: 2009 թ. մայիսին ստորագրվել է պայմանագիր     |

|   |«ՈՒորլիՊարսոնս» ընկերության հետ, որը պետք է մշակի «Հայաստանում նոր   |

|   |միջուկային էներգաբլոկի կառուցման» տեխնիկատնտեսական հիմնավորում       |

|   |փաստաթուղթը և  Ռազմավարական ներդրողների ընտրության մրցութային փաթեթը:|

|   |Ռազմավարական ներդրողների ընտրության մրցույթ ակնկալվում է անցկացնել   |

|   |2010 թ. 3-րդ եռամսյակում:  Այնուհետև  կսկսվեն պաշտոնական             |

|   |բանակցություններ տարբեր երկրների ռազմավարական ներդրողների հետ:       |

|___|_____________________________________________________________________|

|34.|4. Ընդերքի պահպանության, վերարտադրության, արդյունավետ և  համալիր     |

|   |օգտագործման ապահովում                                                |

|   |                                                                     |

|   |   . Ընդերքօգտագործման մասով օրենսդրական դաշտի կատարելագործում       |

|   |   Միջազգային նորմերին համապատասխանեցնելու, ազատականացման            |

|   |սկզբունքները ներառելու և  ներկայիս շուկայական հարաբերությունների հետ |

|   |համաձայնեցնելու նպատակով կարևորագույն  խնդիր է հանդիսանում ընդերքի   |

|   |ոլորտում գործող օրենսդրության համալիր վերանայումը և  արդյունքում     |

|   |ներդրողների համար ոլորտի գրավչության ապահովումը:                     |

|   |   . Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման     |

|   |նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի       |

|   |քարտեզագրական աշխատանքների իրականացում                               |

|   |   ՀՀ տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմումը       |

|   |հնարավորություն կտա խոշորամասշտաբ (1:10000, 1:5000)                  |

|   |երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել և  համապատասխան        |

|   |բարենպաստ տեղամասեր առանձնացնել ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական       |

|   |նյութերի ու թափոնների երկարաժամկետ պահպանման նպատակով հուսալի        |

|   |պահեստարաններ կառուցելու համար:                                      |

|   |   . Ընդերքի օգտագործման և  պահպանության նպատակով նորմատիվ-իրավական  |

|   |ակտերի, հրահանգների և  ստանդարտների գույքագրման աշխատանքների         |

|   |իրականացում                                                          |

|   |   Ընդերքի ոլորտի օրենքների վերանայման դեպքում ներկայումս գործող     |

|   |նորմատիվ-իրավական ակտերի, հրահանգների, ստանդարտների գույքագրման      |

|   |աշխատանքները հնարավորություն կտան առանձնացնել այն առաջնային          |

|   |նշանակության մեթոդական փաստաթղթերը, որոնց մշակումը և  կիրառումն      |

|   |անհրաժեշտ է ընդերքի պահպանության, վերարտադրության, արդյունավետ և     |

|   |համալիր օգտագործման ապահովման համար:                                 |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ քաղաքաշինության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|35.|Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համակարգի    |

|   |բարեփոխումներ                                                        |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համակարգի |

|   |բարեփոխումները պայմանավորված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի  |

|   |մշակման գործընթացի պարզեցման և  օպտիմալացման, մասնավորապես, ՀՀ       |

|   |համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի       |

|   |մշակման և  հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի դրույթների    |

|   |իրագործման անհրաժեշտությամբ:                                         |

|   |    1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|   |խնդիրները                                                            |

|   |    Ներկայումս հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային    |

|   |փաստաթղթերով ապահովվածությունը գտնվում է ոչ բավարար վիճակում         |

|   |(քաղաքային համայնքներ` 75%, գյուղական համայնքներ` 1.5%), ինչը        |

|   |հանգեցնում է բնակավայրերում չկանոնակարգված կառուցապատման,            |

|   |քաղաքաշինական զարգացման անկառավարելի իրավիճակի ստեղծմանը: Նման       |

|   |իրավիճակը հակասում է կայուն տարածական զարգացման սկզբունքներին:       |

|   |   1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում  |

|   |և  օպտիմալացում, Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) |

|   |քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և  հաստատման գործընթացի  |

|   |բարեփոխման հայեցակարգից բխող իրավական ակտերի փաթեթի մշակում:         |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման        |

|   |ընթացակարգեր:                                                        |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման        |

|   |ընթացակարգի օպտիմալացում, կայուն տարածական զարգացում:                |

|___|_____________________________________________________________________|

|36.|Սևանա  լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման միջոցառումներ      |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   Սևանա  լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման միջոցառումների  |

|   |իրականացումը պայմանավորված է Սևանա  լճի ցամաքային ափամերձ տարածքների |

|   |քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ:         |

|   |   1.1.կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները |

|   |   Ներկայումս առկա են Սևանա  լճի ափամերձ տարածքներում չկանոնակարգված |

|   |կառուցապատման խնդիրները: Ծրագրի իրականացումն անհրաժեշտ է տարածքի     |

|   |քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման, բնական ու մշակութային          |

|   |լանդշաֆտների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի կայուն      |

|   |օգտագործման խնդիրների լուծման նպատակով:                              |

|   |   1.2.առկա խնդիրների առաջարկվող լուծումները                         |

|   |   Սևանա  լճի ափամերձ տարածքների քաղաքաշինական ծրագրային (տարածական  |

|   |պլանավորման) փաստաթղթերի մշակում, Սևանա  լճի մակարդակի բարձրացման    |

|   |հետևանքով  առաջացող քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգում,      |

|   |ցամաքային ափամերձ տարածքների պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ     |

|   |հիմքերի ստեղծում:                                                    |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Սևանա  լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման խնդիրներ:       |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Սևանա  լճի ափամերձ տարածքների քաղաքաշինական հիմնախնդիրների        |

|   |կանոնակարգում:                                                       |

|___|_____________________________________________________________________|

|37.|Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի          |

|   |օրենսդրության կատարելագործում և  ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական     |

|   |գործունեության հատուկ կարգավորում                                    |

|   |                                                                     |

|   |   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|   |   Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի       |

|   |օրենսդրության կատարելագործումն ու ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական    |

|   |գործունեության հատուկ կարգավորումը պայմանավորված է ՀՀ բնակավայրերում |

|   |քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների           |

|   |քաղաքաշինական հիմնախնդիրները դրանց կարգավորմանն ուղղված              |

|   |ենթաօրենսդրական ակտերի ներդրման միջոցով կանոնակարգելու               |

|   |անհրաժեշտությամբ:                                                    |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Հանրապետությունում մինչ այժմ չեն առանձնացվել և  ըստ               |

|   |անհրաժեշտության չեն գնահատվել հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների   |

|   |տարածքները, որոնք քաղաքաշինական պլանավորման և  օրենսդրական           |

|   |կարգավորման (պահպանման) առանձնակի միջոցառումներ են պահանջում:        |

|   |                                                                     |

|   |   առկա խնդիրների առաջարկվող լուծումները                             |

|   |   Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորմանն ուղղված          |

|   |ենթաօրենսդրական ակտերի մշակում և  կատարելագործում, ՀՀ բնակավայրերում |

|   |քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների           |

|   |առանձնացում, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման առանձին |

|   |տարածքներում կառուցապատման չափորոշիչների մշակում, տարածքների         |

|   |զարգացմանը նպատակաուղղված առանձին ներդրումային ծրագրերի մշակում:     |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ՀՀ-ում հատուկ կարգավորման ենթակա տարածքների վերաբերյալ            |

|   |քաղաքաշինական գործունեության կանոնակարգում:                          |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   ՀՀ-ում հատուկ կարգավորման ենթակա տարածքներում քաղաքաշինական       |

|   |գործունեության (կառուցապատման) կանոնակարգում:                        |

|___|_____________________________________________________________________|

|38.|Բնակարանային ապահովում` պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային|

|   |շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների           |

|   |(բազմաբնակարան շենքերի բնակարանների) հատկացման միջոցով               |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   «Բնակարանային ապահովում` պետական աջակցությամբ իրականացվող         |

|   |բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի    |

|   |տների (բազմաբնակարան շենքերի բնակարանների) հատկացման միջոցով»        |

|   |ծրագիրը, որպես 2010 թվականի գերակա խնդիր դիտարկելու առաջարկություն,  |

|   |պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն   |

|   |որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության     |

|   |միջոցառումների ծրագրի «4.3.12. Քաղաքաշինություն» բաժնի 6.1-ին        |

|   |միջոցառման, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի   |

|   |N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած աղետի գոտու         |

|   |բնակավայրերում երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների     |

|   |բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգով ձևավորված                |

|   |պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:                       |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային      |

|   |որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգով պարտավորություններ են    |

|   |ձևավորվել  աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով  անօթևան  |

|   |մնացած շուրջ 7000 ընտանիքի բնակարանային խնդիրների նկատմամբ, որոնք    |

|   |նախատեսվում է լուծել մինչև  2013 թվականը` բնակապահովմանն ուղղված     |

|   |ծրագրերի շրջանակներում շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու |

|   |համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ և  կառուցվող շենքերից       |

|   |բնակարանների և  բնակելի տների հատկացմամբ:                            |

|   |   Երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների բնակապահովմանն  |

|   |ուղղված 2009 թվականին իրականացվող ծրագրերի (ԲԳՎ, բնակարանային        |

|   |շինարարություն) շրջանակներում մինչև  տարեվերջ նախատեսվում է լուծել   |

|   |շուրջ 1700 ընտանիքի բնակարանային խնդիրները:                          |

|   |   Հայեցակարգի դրույթների համաձայն ստանձնած պարտավորությունների      |

|   |կատարման նպատակով 2010 թվականին երկրաշարժի հետևանքով  անօթևանի       |

|   |կարգավիճակում գտնվող ընտանիքների բնակարանային խնդիրները նախատեսվում է|

|   |լուծել բնակարանային շինարարության ծրագրի միջոցով, որի շրջանակներում  |

|   |շահագործման կհանձնվի շուրջ 1000 բնակարան (բնակելի տուն):             |

|   |   1.3. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի|

|   |շրջանակներում բնակարանների (բնակելի տներ) կառուցում:                 |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների    |

|   |բնակարանային խնդիրներ:                                               |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Աղետի գոտու բնակավայրերում 2010 թվականին պետական աջակցությամբ     |

|   |իրականացվելիք բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում բնակարանների |

|   |(բնակելի տների) հատկացմամբ անօթևանի  կարգավիճակում գտնվող 1000       |

|   |ընտանիքի բնակարանային խնդիրների լուծում:                             |

|_________________________________________________________________________|

|          ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն            |

|_________________________________________________________________________|

|39.|1. Մասնակցություն համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին` 2010   |

|   |թվականի օգոստոսի 14-21-ը, Սինգապուր                                  |

|   |                                                                     |

|   |   1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   միջպետական մարզական հարաբերությունների զարգացում.                 |

|   |   2) գերակա խնդրի իրականացման ուղիները                              |

|   |   պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրում, ՀՀ հավաքական    |

|   |թիմերի կոմպլեկտավորում, ուսումնամարզական հավաքներին և  միջազգային    |

|   |մրցաշարերին մասնակցություն, բժշկական վերահսկողություն,               |

|   |մարզահանդերձանքի ապահովում, ՀՀ հավաքական թիմերի գործուղում, ՀՀ դրոշի |

|   |ներքո միջոցառման մասնակցում, մեդալներ նվաճած մարզիկների և  մարզիչների|

|   |պարգևատրում,  խրախուսում.                                            |

|   |   3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   ակտիվ մասնակցություն աշխարհում, Եվրոպայում և  հետխորհրդային       |

|   |տարածաշրջանում ընթացող ներգրավման գործընթացներին, սպորտային          |

|   |միջոցառումների միջոցով ժողովուրդների միջև  փոխըմբռնման և             |

|   |համագործակցության եզրերի հաստատում, միջազգային հեղինակավոր           |

|   |կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում, հայ |

|   |ինքնության ներկայացում:                                              |

|___|_____________________________________________________________________|

|40.|4. Երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրերի           |

|   |իրականացում, մասնավորապես, հանրապետության մարզերում ի հայտ են        |

|   |բերվելու հնարավորինս վճարողունակ, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ  |

|   |ընտանիքներ և  ձեռնարկվելու են քայլեր ինքնարժեքին խիստ մոտ գին        |

|   |առաջարկելու թիրախային խմբին                                          |

|   |   1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   ՀՀ մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից մատչելի գներով          |

|   |բնակարանների ձեռքբերմանը միտված պետական նպատակային բնակարանաշինության|

|   |կազմակերպում.                                                        |

|   |   2) գերակա խնդրի իրականացման ուղիները                              |

|   |   ծրագրի մշակում, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ              |

|   |առաջարկությունների ներկայացում.                                      |

|   |   3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   ՀՀ մարզերում երիտասարդ ընտանիքներին մատչելի գներով բնակարանների   |

|   |ձեռքբերման հնարավորությունների ստեղծում, արտագաղթի նվազեցում,        |

|   |համայնքների զարգացում:                                               |

|___|_____________________________________________________________________|

|41.|5. Հայաստանի և  սփյուռքի երիտասարդության միջև  կապերի ու             |

|   |համագործակցության ամրապնդում, ինչը կնպաստի մշակութային, ազգային      |

|   |արժեքների պահպանմանն ու տարածմանը, հանրապետության տնտեսության մեջ,   |

|   |մշակույթի, գիտության, կրթության և  այլ բնագավառներում սփյուռքի       |

|   |ներուժի առավել նպատակային և  արդյունավետ ներգրավմանը                 |

|   |   1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   Հայաստանի և  սփյուռքի երիտասարդության միջև  կապերի ու             |

|   |համագործակցության ամրապնդում, մշակութային, ազգային արժեքների         |

|   |պահպանում ու տարածում, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի,    |

|   |գիտության, կրթության և  այլ բնագավառներում սփյուռքի ներուժի առավել   |

|   |նպատակային և  արդյունավետ ներգրավում.                                |

|   |   2) գերակա խնդրի իրականացման ուղիները                              |

|   |   համահայկական երիտասարդական մարզամշակութային փառատոնի կազմակերպում,|

|   |երիտասարդ գործարարների համահայկական համաժողովի (ֆորում) կազմակերպում.|

|   |   3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Հայաստանի և  սփյուռքի երիտասարդության միջև  մշակութային, ազգային  |

|   |արժեքների պահպանում ու տարածում, հանրապետության տնտեսության մեջ,     |

|   |մշակույթի, գիտության, կրթության և  այլ բնագավառներում Սփյուռքի       |

|   |ներուժի ներգրավում:                                                  |

|___|_____________________________________________________________________|

|42.|6. Երիտասարդներին առնչվող խնդիրներին ուղղված քաղաքականության մշակման |

|   |և  իրականացման գործընթացներում երիտասարդների և  երիտասարդական        |

|   |հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովման մեխանիզմների|

|   |զարգացում                                                            |

|   |   1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ                |

|   |համագործակցության զարգացման և  նրանց գործունեությանը պետական         |

|   |աջակցության տրամադրման հրապարակայնության և  թափանցիկության           |

|   |բարձրացում.                                                          |

|   |   2) գերակա խնդրի իրականացման ուղիները                              |

|   |   երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից             |

|   |դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով  |

|   |ներկայացման և  մրցութային ընտրության համակարգի գործարկում,           |

|   |երիտասարդության հետ տարվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը|

|   |և  վերապատրաստմանն ուղղված «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի     |

|   |վերակազմակերպում.                                                    |

|   |   3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ                |

|   |համագործակցության զարգացման և  նրանց գործունեությանը պետական         |

|   |աջակցության տրամադրման հրապարակայնության և  թափանցիկության           |

|   |բարձրացում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից    |

|   |դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով  |

|   |ներկայացման և  մրցութային ընտրության համակարգի գործարկում,           |

|   |երիտասարդության հետ տարվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը|

|   |և  վերապատրաստմանը նպատակաուղղված «Երիտասարդ առաջնորդների դպրոց»     |

|   |ծրագրի վերակազմակերպում:                                             |

|_________________________________________________________________________|

|               ՀՀ կրթության և  գիտության նախարարություն                  |

|_________________________________________________________________________|

|43.|Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում                     |

|   |   Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում  է         |

|   |երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում, մինչդեռ հանրապետության  |

|   |շատ համայնքներում դեռևս  չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: |

|   |   Համաձայն ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 16-ի «ՀՀ նախադպրոցական  |

|   |կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրի           |

|   |իրականացման հետագա ընթացքի մասին» N 29-Ն որոշման` նախատեսվում է      |

|   |նախադպրոցական հաստատություններ չունեցող շուրջ 30 համայնքներում       |

|   |կազմակերպել ոչ ծախսատար նախադպրոցական ծառայություններ` ուղղված       |

|   |դպրոցին նախապատրաստվելուն ու կրթության հավասար մեկնարկային           |

|   |հնարավորությունների ապահովմանը: Ակնկալվում է 2010 թվականին           |

|   |նախադպրոցական կրթությունում շուրջ 550 երեխայի ավելացում:             |

|___|_____________________________________________________________________|

|44.|Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ                                  |

|   |   Հանրակրթությունը հանդիսանում է կրթության բնագավառի հիմնական       |

|   |գերակայությունը: Հանրակրթության ոլորտում շարունակվելու է 12-ամյա     |

|   |կրթության ուսումնական պլանի, ինչպես նաև  առարկայական նոր ծրագրերի և  |

|   |չափորոշիչների ներդրումը: 2009/10 թթ. ուսումնական տարում սկսվել է     |

|   |եռամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը, որի հաջողությամբ մեծապես        |

|   |պայմանավորված է հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլը:    |

|   |Դրան համապատասխան շարունակվելու են ավագ դպրոցի դասագրքերի            |

|   |տպագրության, մանկավարժական կադրերի վերապատրաստման գործընթացները`     |

|   |միաժամանակ կարևորելով  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու      |

|   |ուսումնական հաստատությունների տեխնիկական համալրումը, առանձին գործող  |

|   |ավագ դպրոցների ցանցի ամբողջականացումը:                               |

|   |   Հանրակրթության որակի բարելավման տեսանկյունից կարևորվում  են օտար  |

|   |լեզուների դասավանդման բարելավման և  տեղեկատվական տեխնոլոգիաների      |

|   |ներդրման խնդիրները: Նախատեսվում է ևս  300 դպրոց ընդգրկել Հայաստանի   |

|   |դպրոցների ինտերնետային ցանցում, իրականացնել ուսուցիչների և  դպրոցների|

|   |ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոններն սպասարկող    |

|   |մասնագետների վերապատրաստում, ներդնել համակարգչային հմտությունների    |

|   |ուսուցում սկսած տարրական դպրոցից:                                    |

|___|_____________________________________________________________________|

|45.|Նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին մասնագիտական        |

|   |կրթության զարգացում                                                  |

|   |                                                                     |

|   |   Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում |

|   |էական նշանակություն ունի նախնական (արհեստագործական) և  միջին         |

|   |մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու    |

|   |մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, աղքատության ու         |

|   |անհավասարության մեղմման կարևորագույն  գործոններից են:                |

|   |   Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և  միջին      |

|   |մասնագիտական կրթության համակարգի հետագա զարգացումներն ապահովելու և   |

|   |ոլորտը կարգավորելու նպատակով մշակվել և  հաստատվել են մի շարք նորմատիվ|

|   |փաստաթղթեր: Սակայն բարեփոխումները հիմնականում իրականացվել են         |

|   |օրենսդրական դաշտի, անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական  |

|   |նյութերի արդիականացման ուղղությամբ, իսկ նյութատեխնիկական բազայի      |

|   |հարստացման և  վերազինման, ինչպես նաև  շենքային պայմանների բարելավման |

|   |ուղղությամբ իրականացված բարեփոխումները դեռևս  շատ հեռու են արդիական  |

|   |լինելուց, ինչը հանդիսանում է ուսումնական գործընթացի կազմակերպման,    |

|   |ինչպես նաև  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների      |

|   |պատրաստման կարևորագույն  գործոններից մեկը:                           |

|   |   2010 թ. ընթացքում նախատեսվում է`                                  |

|   |   . 19 նախնական և  միջին մասնագիտական կրթության միասնական           |

|   |մասնագիտական կրթական չափորոշիչների և  ուսումնական ծրագրերի մշակում և |

|   |ներդրում,                                                            |

|   |   . նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների    |

|   |մանկավարժական կադրերի վերապատրաստում (շուրջ 1000 դասախոսներ և        |

|   |արտադրական ուսուցման վարպետներ, մոտ 40 ղեկավար),                     |

|   |   . 12 նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների |

|   |շենքային պայմանների բարելավում,                                      |

|   |   12 նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների   |

|   |նյութատեխնիկական բազայի նորացում և  վերազինում (միջազգային դոնոր     |

|   |կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ):                       |

|___|_____________________________________________________________________|

|46.|Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի       |

|   |հիմնական ուղղությունների                                             |

|   |                                                                     |

|   |   2005թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին,       |

|   |ստանձնելով պատասխանատվություն` մինչև  2010 թ. ավարտել Բոլոնիայի      |

|   |գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների  |

|   |առանձին ուղղությունների և  մասը դառնալ կազմավորվող Եվրոպական         |

|   |բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ):                                  |

|   |   Ինտեգրացումը ԵԲԿՏ-ին ենթադրում է իրականացնել խորքային             |

|   |փոփոխություններ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում`                  |

|   |համապատասխանեցնելու համար այն Բոլոնիայի գործընթացի պահանջներին: Սա   |

|   |նշանակում է ներմուծել համընթեռնելի և  համեմատելի որակավորումների     |

|   |եռաստիճան համակարգ, կատարել անցում ուսուցման կազմակերպման կրեդիտային |

|   |եղանակին` միաժամանակ նախաձեռնելով արմատական ծրագրային վերափոխումներ  |

|   |և  խթանելով ուսանողների և  դասախոսների անարգել ակադեմիական           |

|   |շարժունությունը, արմատավորել որակի գնահատման և  ապահովման եվրոպական  |

|   |չափանիշներ, նպաստելով ազգային համակարգի և  ԵԲԿՏ-ի արտաքին գրավչության|

|   |բարձրացմանը, նախադրյալներ ստեղծել հարատև  կրթության համակարգի        |

|   |ձևավորման,  ընթացող ռեֆորմներում` ուսանողության դերի և  ազդեցության  |

|   |բարձրացման, բուհերում կրթական և  գիտական գործընթացների միահյուսման   |

|   |համար: Փոխկապակցված այս համակարգային փոփոխությունները նախապայմաններ  |

|   |են ԵԲԿՏ-ին Հայաստանի լիարժեք մասնակցության համար:                    |

|   |   Մինչև  2013թ. որակավորումների ազգային շրջանակը պետք է դառնա       |

|   |Հայաստանում կրթության և  ուսուցման համընդհանուր համակարգի բաղկացուցիչ|

|   |մաս, իսկ շնորհված որակավորումների որակը պետք է ապահովված լինի պետական|

|   |չափորոշիչներով, որոնք անցել են եվրոպական վերլուծության քննությունը,  |

|   |և  պետք է նպաստի աշխատուժի շարժունակությանը` տեղական և  միջազգային   |

|   |մակարդակում:                                                         |

|   |   Հայաստանի որակավորումների ազգային շրջանակը նշանակալի ներդրում է   |

|   |ունենալու մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում և  դրանով իսկ     |

|   |նպաստելու է տեղական և  միջազգային ճանաչում ունեցող որակավորումների   |

|   |մակարդակների շրջանակում մատչելիությանը, փոխադրմանն ու առաջխաղացմանը: |

|_________________________________________________________________________|

|    ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե      |

|_________________________________________________________________________|

|47.|1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                         |

|   |   կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները     |

|   |   «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (2002թ.) բաղկացուցիչ մասը կազմող    |

|   |հավելվածով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, ՀՀ             |

|   |կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի        |

|   |աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից, գույքահարկի         |

|   |2008-2010թթ. հարկման բազաների ձևավորման  նպատակով, 2007 թ. հուլիսի   |

|   |1-ի դրությամբ իրականացվեցին հարկվող օբյեկտ համարվող շենքերի,         |

|   |շինությունների կադաստրային գնահատություններ, այդ թվում` գնահատվել են |

|   |893683 շենքեր, շինություններ, որից` 392626 անհատական բնակելի տներ,   |

|   |10002 այգետնակներ, 398519 բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ,   |

|   |28824 ավտոտնակներ, 41370 հասարակական նշանակության օբյեկտներ, 22342   |

|   |արտադրական նշանակության օբյեկտներ: Ձևավորված  գույքահարկի բազաները ՀՀ|

|   |օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և  տեղական    |

|   |ինքնակառավարման մարմիններին: Հանրապետությունում 2004թ.               |

|   |համեմատությամբ, 2007թ. ձևավորված  գույքահարկի հարկման բազաներն       |

|   |ավելացել են շուրջ 88845 միավորով:                                    |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով եռամյա ժամանակահատվածի համար       |

|   |գույքահարկի նոր հարկման բազայի ձևավորման  գործընթացը շարունակելու    |

|   |նպատակով 2010թ. անհրաժեշտ է իրականացնել գույքահարկի 2011-2013թթ.     |

|   |հարկման բազաների ձևավորման  աշխատանքներ:                             |

|   |   «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն 2010 թվականի       |

|   |հուլիսի 1-ի դրությամբ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի,  |

|   |շինությունների 2011-2013թթ. հարկման բազաների ձևավորում  և  ՀՀ        |

|   |օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկով հարկման բազաների        |

|   |ամփոփում, տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին:            |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2010թ. ընթացքում|

|   |«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով     |

|   |սահմանված շենքերի և  շինությունների կադաստրային գնահատման կարգին     |

|   |համապատասխան, իրականացնել հետևյալ  շենքերի և  շինությունների         |

|   |կադաստրային գնահատություններ`                                        |

|   |   1) բազմաբնակարան բնակելի շենքերի (մեկ միավոր հանդիսանալու         |

|   |դեպքում).                                                            |

|   |   2) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, շենքերում          |

|   |տեղակայված ոչ բնակելի տարածքների, հասարակական և  արտադրական          |

|   |նշանակության օբյեկտների.                                             |

|   |   3) անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և  դրանց  |

|   |կից շինությունների.                                                  |

|   |   4) առանձին կանգնած հասարակական և  արտադրական նշանակության         |

|   |օբյեկտների.                                                          |

|   |   5) ավտոտնակների:                                                  |

|   |   2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   1. ձևավորվելու  են հարկվող օբյեկտ հանդիսացող` շուրջ 1000000 միավոր|

|   |շենքերի ու շինությունների հարկման բազաները, որոնք հիմք են            |

|   |հանդիսանալու դրանց` 2011-2013 թթ. գույքահարկը հաշվարկելու համար.     |

|   |   2. շենքերի ու շինությունների հարկման բազաները ՀՀ օրենսդրությամբ   |

|   |սահմանված կարգով տրամադրվելու են տեղական ինքնակառավարման մարմիններին:|

|_________________________________________________________________________|

|       ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության         |

|                            պետական կոմիտե                               |

|_________________________________________________________________________|

|48.|Հանրապետության մի շարք քաղաքների և  գյուղական բնակավայրերի           |

|   |ջրամատակարարման բարելավման, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովման, |

|   |կայուն և  հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման,         |

|   |ջրամատակարարման տևողության  աստիճանական ավելացման, Սևանա  լճի        |

|   |բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման  |

|   |գերակա խնդրի                                                         |

|   |                                                                     |

|   |   1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ                                |

|   |                                                                     |

|   |   Գերակա խնդրի անհրաժեշտությունը կայանում է հանրապետության մի շարք  |

|   |քաղաքների և  գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման,      |

|   |մատակարարվող խմելու ջրի որակի ապահովման, կայուն և  հուսալի           |

|   |ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման           |

|   |տևողության  աստիճանական ավելացման գործընթացների արդյունավետ          |

|   |իրականացմամբ, Սևանա  լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված    |

|   |միջոցառումների կազմակերպմամբ, այդ թվում` նոր վարկային ծրագրերի       |

|   |ներգրավման ուղղությամբ բանակցությունների վարմամբ:                    |

|   |                                                                     |

|   |   1.1 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և  ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ |

|   |                                                                     |

|   |   Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատելի արդյունքներ |

|   |են արձանագրվել խմելու ջրի հասանելիության, ջրամատակարարման            |

|   |շարունակականության և  անվտանգության աստիճանի ավելացման առումով:      |

|   |Ավելացել է կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածությունը |

|   |գյուղական բնակավայրերում: Միաժամանակ պետք է նշել, որ դեռևս  լուրջ    |

|   |խնդիր կա մի շարք բնակավայրերի անխափան, անվտանգ ջրամատակարարման համար:|

|   |Սակագներն ինքնածախսածածկող չեն, որոնք խոչընդոտ են հանդիսանում        |

|   |համակարգի կառավարման բարեփոխումների հետագա խորացման ճանապարհին և     |

|   |գործնականում բացառում մասնավոր ներդրումների ներգրավումը:             |

|   |                                                                     |

|   |   1.2 ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ                         |

|   |                                                                     |

|   |   Համակարգի կառավարման բարեփոխումների հետագա խորացում, մասնավոր     |

|   |ներդրումների ներգրավում և  բանակցությունների վարում` համակարգի       |

|   |կառավարման ապապետականացման գործընթացների շարունակման և  ընդլայնման   |

|   |ճանապարհով:                                                          |

|   |                                                                     |

|   |   2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ                                            |

|   |                                                                     |

|   |   Ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերի հետագա բարեփոխումները  |

|   |նպատակ են հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման         |

|   |հուսալիությունը և  արդյունավետությունը, կրճատել ջրի կորուստները և    |

|   |բարելավել ծառայությունների որակը:                                    |

|   |                                                                     |

|   |   3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ             |

|   |                                                                     |

|   |   Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգ խմելու ջրի մատակարարման        |

|   |հասանելիության ապահովում: Կմշակվի բնակավայրերի ջրամատակարարման       |

|   |ներդրումային ծրագիր և  պետական ներդրումներն առաջնահերթ կուղղվեն նշված|

|   |խնդիրների լուծմանը:                                                  |

|   |   «Ջրամատակարարման և  ջրահեռացման (սեկտորի) ծրագրի», «Լոռու         |

|   |(Վանաձոր) և  Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և  ջրահեռացման |

|   |համակարգերի բարելավում» ծրագրի, «Համայնքային ջրամատակարարման և       |

|   |ջրահեռացման» ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում, |

|   |«Սևանա  լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում Գավառ, Մարտունի և    |

|   |Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծում և        |

|   |շինարարական աշխատանքների իրականացում, ինչպես նաև  Գավառ, Մարտունի,   |

|   |Վարդենիս, Սևան  և  Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի և  կոլեկտորների|

|   |վերականգնում:                                                        |

|___|_____________________________________________________________________|

|49.|Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և  արդյունավետության   |

|   |բարձրացմանն ուղղված վարկային ծրագրով նախատեսված գործընթացների        |

|   |կազմակերպման գերակա խնդրի                                            |

|   |                                                                     |

|   |   1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ                                |

|   |                                                                     |

|   |   Գերակա խնդրի անհրաժեշտությունը ոռոգման ջրամատակարարման համակարգերի|

|   |շահագործման հուսալիության բարձրացումն ու այլ գործընթացների           |

|   |կազմակերպումն է:                                                     |

|   |   1.1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ|

|   |   Ոռոգման համակարգերի կառուցվածքային և  կառավարման բարեփոխումները,  |

|   |մասնակցային կառավարման ներդրումը և  հզորացումը նպաստել է ոռոգման ջրի |

|   |մատակարարման ցուցանիշների բարելավմանը: Այնուհանդերձ, ոռոգման         |

|   |համակարգերի ֆիզիկական մաշվածությունը, ոռոգման համար պիտանի հողերի    |

|   |ոռոգման ջրի բարձր էներգատարությունը խնդիրներ է առաջացնում համակարգի  |

|   |հետագա զարգացման գործում, որոնք կարիք ունեն լուծման:                 |

|   |                                                                     |

|   |   1.1. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ                        |

|   |                                                                     |

|   |   Ոռոգման համակարգերի հետագա բարեփոխումները նպատակաուղղված են       |

|   |լինելու ձևավորված  մասնակցային կառավարման խորացմանը, ինչպես նաև      |

|   |ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների ուժեղացմանը:      |

|   |                                                                     |

|   |   2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ                                            |

|   |                                                                     |

|   |   Գերակա խնդրի լուծումը հնարավորություն կտա ապահովել ոռոգման        |

|   |համակարգերի արտադրողականության, արդյունավետության և  կայուն          |

|   |կառավարման զարգացումը, կանոնակարգման և  աջակցող ծառայությունների     |

|   |տրամադրման համար ստեղծել կայուն նախադրյալներ:                        |

|   |   3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ             |

|   |   Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա ոռոգման   |

|   |գյուղատնտեսության արդյունավետության ու կայուն զարգացմանը և           |

|   |բնակչության համար եկամտի ապահովմանը: Ոռոգման համակարգերի շահագործման |

|   |հուսալիության և  արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները|

|   |կապահովեն ոռոգման համակարգերի վերականգնումը և  հետագա պահպանումը:    |

|___|_____________________________________________________________________|

|50.|Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների կառավարման բարեփոխումների |

|   |շարունակության գերակա խնդրի                                          |

|   |                                                                     |

|   |   1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ                                |

|   |                                                                     |

|   |   «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը 2004  |

|   |թվականի օգոստոս ամսվանից իրականացվում է ֆրանսիական ՍԱՈՒՐ Ս.Ա         |

|   |ընկերության կողմից: Կառավարման պայմանագրի գործողության ժամկետն       |

|   |ավարտվում է 2010 թվականի հոկտեմբեր ամսին: Կառավարման պայմանագրի      |

|   |ավարտից հետո անհրաժեշտ է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող  |

|   |ջրային համակարգերի օգտագործման հետագա ձևի  որոշումը:                 |

|   |   «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ     |

|   |բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարչի միջոցով անհրաժեշտ |

|   |է բարձրացնել կառավարման արդյունավետությունը:                         |

|   |   Կառավարչի ծառայություններն իրականացնելու համար միջազգային         |

|   |մրցույթով ընտրվել է Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի Էյջ, Էմ Վի Վի Էներջի Էյ  |

|   |Ջի և  «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումը, որի հետ ՀՀ տարածքային  |

|   |կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն 2009թ.   |

|   |հուլիսի 14-ին ստորագրել է կառավարման պայմանագիր` երեք տարի ժամկետով` |

|   |անհրաժեշտության դեպքում ևս  մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:  |

|   |Պայմանագիրը մեկնարկել է 2009թ. օգոստոսի 1-ից:                        |

|   |   Միաժամանակ անհրաժեշտ է ամրապնդել ոռոգման համակարգերի մասնակցային  |

|   |կառավարումը և  խոշորացնել ջրօգտագործողների ընկերություններին:        |

|   |                                                                     |

|   |   1.1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ|

|   |                                                                     |

|   |   «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը 2004  |

|   |թվականի օգոստոս ամսից իրականացվում է ֆրանսիական ՍԱՈՒՐ Ս.Ա ընկերության|

|   |կողմից: Կառավարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2010  |

|   |թվականի հոկտեմբեր ամսին: Կառավարման պայմանագրի ավարտից հետո          |

|   |«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրային համակարգերի        |

|   |օգտագործման հետագա ձևի  որոշման նպատակով «Սևանա  լճի բնապահպանական   |

|   |ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ընտրվել է          |

|   |միջազգային խորհրդատվական կազմակերպություն: Խորհրդատուի կողմից, որպես |

|   |պետական և  մասնավոր հատվածների համագործակցության արդյունավետ         |

|   |տարբերակ, ընտրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրային|

|   |համակարգերը վարձակալությամբ փոխանցելու տարբերակը:                    |

|   |   Համայնքային ենթակառուցվածքների II ծրագրի շրջանակներում գերմանական |

|   |ֆինանսական համագործակցությունը ֆինանսական միջոցներ է տրամադրել       |

|   |Հայաստանի Հանրապետության 3 ընտրված տարածաշրջանում ջրամատակարարման և  |

|   |ջրահեռացման համակարգերը վերականգնելու համար, որը ֆինանսավորվում է    |

|   |KfW-ի կողմից և  3 ընտրված տարածաշրջանի` Արմավիրի, Լոռու, Շիրակի      |

|   |ջրամատակարարման և  ջրահեռացման վերականգնման աշխատանքների             |

|   |իրականացումը:                                                        |

|   |                                                                     |

|   |   1.2. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ                        |

|   |                                                                     |

|   |   Առաջարկվող լուծումները հնարավորություն կտան բաժանորդներին         |

|   |մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, հուսալիության          |

|   |ապահովմանը, ջրամատակարար ընկերությունների ֆինանսական կայունությանը:  |

|   |   Միաժամանակ նշված գերակա խնդիրը նպատակաուղղված է ջրամատակարարման և |

|   |ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը, ջրային |

|   |համակարգերի կառավարման գործում մասնավոր հատվածի համագործակցության    |

|   |խորացմանը և  սպառողներին մատուցվող ջրամատակարարման և  ջրահեռացման    |

|   |ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացմանը:             |

|   |                                                                     |

|   |   2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ                                            |

|   |                                                                     |

|   |   Ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերի հետագա բարեփոխումները  |

|   |նպատակ են հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման         |

|   |հուսալիությունը և  արդյունավետությունը, կրճատել ջրի կորուստները և    |

|   |բարելավել ծառայությունների որակը:                                    |

|   |   Գերակա խնդրի լուծումը հնարավորություն կտա ապահովել ջրային         |

|   |համակարգերի արտադրողականությունը, արդյունավետությունը և  կայուն      |

|   |կառավարման համար ստեղծել կայուն նախադրյալներ:                        |

|   |                                                                     |

|   |   3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ             |

|   |                                                                     |

|   |   «Հայջրմուղկոյուղի», ՓԲԸ-ի մասով օգտագործման իրավունքի փոխանցման   |

|   |գործընթացի ամփոփում, «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի»,    |

|   |«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր            |

|   |կառավարիչների միջոցով կառավարման արդյունավետության բարձրացում.       |

|   |   ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում և           |

|   |ջրօգտագործողների ընկերությունների խոշորացում:                        |

|_________________________________________________________________________|

|       ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր          |

|                              վարչություն                                |

|_________________________________________________________________________|

|51.|3. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային      |

|   |բազայի ստեղծման աշխատանքներ                                          |

|   |   Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է Միջազգային քաղաքացիական    |

|   |ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 15 հավելվածի պահանջներից, որի |

|   |համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)    |

|   |յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է ապահովի պետության ամբողջ       |

|   |տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի առկայությունը:                   |

|   |    Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից       |

|   |անդամակցում է ԻԿԱՕ-ին որպես անդամ-պետություն, հետևաբար  նշված պահանջը|

|   |վերաբերվում է նաև  Հայաստանի Հանրապետությանը:                        |

|   |   Տեղանքի էլեկտրոնային բազան կապահովի`                              |

|   |   1) գետնի հետ մոտեցման և  թռիչքների նվազագույն անվտանգ բարձրության |

|   |ազդարարման համակարգերի կիրառումը.                                    |

|   |   2) վայրէջքի կամ թռիչքի ժամանակ առաջացած վթարային իրավիճակներում   |

|   |պահուստային թռիչքային սխեմաների որոշումը.                            |

|   |   3) օդանավերի շահագործողական սահմանափակումների վերլուծությունը.    |

|   |   4) սարքերով իրականացվող թռիչքային սխեմաների կառուցումը.           |

|   |   5) վթարային իրավիճակներում վայրէջքի տեղի ընտրությունը և           |

|   |վայրէջքային սխեմաների կառուցումը.                                    |

|   |   6) վերգետնյա կառավարման և  վերահսկման համակարգերի արդիականացումը. |

|   |   7) աերոնավիգացիոն քարտեզների և  օդանավերի բորտային տվյալների      |

|   |բազայի մշակումը:                                                     |

|   |   ՀՀ-ի ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի առկայության       |

|   |դեպքում հնարավոր կլինի հուսալիորեն ապահովել փոքր ավիացիայի թռիչքային |

|   |անվտանգությունը:                                                     |

|___|_____________________________________________________________________|

|52.|4. Հայաստանի Հանրապետության փոքր ավիացիայի թռիչքների իրականացման     |

|   |ապահովում                                                            |

|   |   Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ի փոքր ավիացիայի        |

|   |զարգացման հայեցակարգի դրույթներից:                                   |

|   |   ՀՀ-ի ռելիեֆը, բարձր լեռնաշղթաների և  կիրճերի առկայությունն        |

|   |առաջադրում են որոշակի պայմաններ` փոքր ավիացիայի անվտանգ շահագործման  |

|   |համար:                                                               |

|   |   Ելնելով նշվածից կարևորվում  է ավիացիոն քարտեզների մշակման և  դրանց|

|   |հիման վրա թռիչքների իրականացման հրահանգների մշակումը:                |

|   |   Մինչև  1990-ական թվականների սկիզբը ՀՀ-ի տարածքում իրականացվող     |

|   |տեղական թռիչքների համար գործել են թռիչքային հրահանգներ, որոնք մշակված|

|   |են եղել տվյալ ժամանակաշրջանում շահագործվող օդանավերի, ինչպես նաև     |

|   |տեղանքի պայմաններին համապատասխան:                                    |

|   |   Հաշվի առնելով ժամանակակից օդանավերի շահագործողական ցուցանիշները,  |

|   |խոչընդոտների հնարավոր փոփոխությունները, ակնկալվող թռիչքների և        |

|   |փոխադրումների ուղղությունները` անհրաժեշտություն է առաջացել մշակել    |

|   |թռիչքների իրականացման նոր հրահանգներ:                                |

|_________________________________________________________________________|

|              ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն                |

|_________________________________________________________________________|

|53.|«ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի միջոցով|

|   |անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառում» գերակա խնդրի            |

|   |                                                                     |

|   |   1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի      |

|   |միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառումն անհրաժեշտ է     |

|   |հանցագործությունների կանխարգելման մեթոդները կատարելագործելու համար:  |

|   |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս ոստիկանությունը չի տիրապետում դեմքի պատկերի միջոցով    |

|   |անձանց նույնականացման համակարգին, ինչը նվազեցնում է                  |

|   |հանցագործությունների և  իրավախախտումների կանխարգելման                |

|   |արդյունավետությունը:                                                 |

|   |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Առաջարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում      |

|   |կիրառել դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիան:     |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի      |

|   |միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառումն իրենից ենթադրում|

|   |է առաջավոր փորձի ուսումնասիրում, համակարգչային տեխնոլոգիայի (մոդուլի)|

|   |գնում և  կիրառական համակարգերի ստեղծում ու ներդնում:                 |

|   |   3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառման |

|   |արդյունքում կավելանա հանցագործությունների և  իրավախախտումների        |

|   |կանխարգելման արդյունավետությունը:                                    |

|___|_____________________________________________________________________|

|54.|«Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02»    |

|   |տեխնիկական համակարգի ներդրում» գերակա խնդրի                          |

|   |                                                                     |

|   |   1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02»  |

|   |տեխնիկական համակարգի ներդնումը նպատակ ունի առավել օպերատիվ և         |

|   |արդյունավետ օգտագործել հանցագործությունների մասին հաղորդումների      |

|   |արդյունքում իրավապահ ուժերը:                                         |

|   |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս առկա են որոշակի խնդիրներ հանցագործությունների մասին    |

|   |հաղորդումների արձագանքման «1-02» տեխնիկական համակարգում:             |

|   |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Առաջարկվում է ներդնել հանցագործությունների մասին հաղորդումների    |

|   |արագ արձագանքման «1-02» տեխնիկական առավել կատարելագործված համակարգ:  |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02»  |

|   |տեխնիկական համակարգի ներդրումն իրենից ենթադրում է «1-02» տեխնիկական  |

|   |համակարգի ձեռքբերման աշխատանքի ավարտում, համակարգի ներդնում ՀՀ       |

|   |կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային                   |

|   |ստորաբաժանումներում:                                                 |

|   |   3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02»  |

|   |տեխնիկական համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կդառնա առավել     |

|   |օպերատիվ և  արդյունավետ օգտագործել իրավապահ ուժերը:                  |

|___|_____________________________________________________________________|

|55.|«Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի      |

|   |ավտոմատացման աշխատանքների ավարտում» գերակա խնդրի                     |

|   |   1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի    |

|   |ավտոմատացման աշխատանքների ավարտումն անհրաժեշտ է, որպեսզի             |

|   |ոստիկանությունում ստեղծվի ամբողջական տեղեկատու-քարտադարան, ինչը      |

|   |կնպաստի հանցագործությունների ավելի օպերատիվ և  արագ բացահայտման      |

|   |աշխատանքներին:                                                       |

|   |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս աշխատանքներ են տարվում հանցագործություն կատարած անձանց |

|   |օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ուղղությամբ,|

|   |ինչը դեռևս  ամփոփված չէ:                                             |

|   |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Առաջարկվում է ավարտել հանցագործություն կատարած անձանց             |

|   |օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքները:            |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի    |

|   |ավտոմատացման աշխատանքների ավարտումն իրենից ենթադրում է այդ           |

|   |աշխատանքների ամփոփում:                                               |

|   |   3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի    |

|   |ավտոմատացման աշխատանքների ավարտման արդյունքում իրավապահ մարմինների   |

|   |կողմից առավել օպերատիվ և  արդյունավետ կիրականացվեն                   |

|   |հանցագործությունների բացահայտման աշխատանքները:                       |

|___|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում