Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1523.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

|___|_____________________________________________________________________|

| 1 |                             2                                       |

|___|_____________________________________________________________________|

|56.|«Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին   |

|   |համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնում» գերակա խնդրի            |

|   |                                                                     |

|   |   1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին |

|   |համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնումն անհրաժեշտ է             |

|   |ոստիկանությունում առավել ժամանակակից ռադիոկապ ունենալու նպատակով:    |

|   |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս ոստիկանությունում ռադիոկապի համակարգը չի               |

|   |համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիաներին և  չափանիշներին:         |

|   |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Առաջարկվում է ներդնել ոստիկանության ստորաբաժանումների համար       |

|   |ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգ:       |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին |

|   |համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնումն իրենից ենթադրում է      |

|   |անհրաժեշտ ռադիոկապի համակարգի վերաբերյալ առաջարկությունների ամփոփում,|

|   |ինչպես նաև  ռադիոկապի համակարգի գնում և  ներդրում:                   |

|   |   3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Նշված գերակա խնդրի իրականացման դեպքում ոստիկանությունում կներդրվի |

|   |ժամանակակից տեխնոլոգիաներին և  չափանիշներին համապատասխանող ռադիոկապի |

|   |համակարգ:                                                            |

|___|_____________________________________________________________________|

|57.|«ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացում և  |

|   |արդյունավետության բարձրացում» գերակա խնդրի                           |

|   |                                                                     |

|   |   1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                       |

|   |   ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական |

|   |գործընթացի արդիականացման և  արդյունավետության բարձրացման             |

|   |անհրաժեշտությունը բխում է ուսումնական գործընթացում համաշխարհային     |

|   |զարգացումներով, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:                  |

|   |   1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա          |

|   |խնդիրները:                                                           |

|   |   Ներկայումս ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացն առավել |

|   |արդյունավետ կարող է կազմակերպվել, եթե ոստիկանության ակադեմիան        |

|   |ապահովված լինի ժամանակակից լսարաններով, սարքավորումներով և  այլ      |

|   |միջոցներով:                                                          |

|   |   1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացման և   |

|   |արդյունավետության բարձրացման արդյունքում առավել արդյունավետ          |

|   |կկազմակերպվի ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացը:        |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացումը և  |

|   |արդյունավետության բարձրացումը ենթադրում են ՀՀ կառավարությանն առընթեր |

|   |ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական լսարանների արդիականացում և   |

|   |ժամանակակից սարքավորումներով կահավորում, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ|

|   |ոստիկանության ակադեմիայի համար նոր ուսումնատեխնիկական և              |

|   |ուսումնամարզական գույքի ձեռքբերում, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ     |

|   |ոստիկանության ակադեմիայում ավտոմոբիլային պատրաստականության գործնական |

|   |պարապմունքների (ավտոմոբիլի վարման) համար մարդատար և  բեռնատար        |

|   |ավտոմեքենաների ձեռքբերում:                                           |

|   |   3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|   |   Նշված գերակա խնդրի իրականացման դեպքում առավել արդյունավետ         |

|   |կկազմակերպվի ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացը:        |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ արտաքին գործերի նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|58.|Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած արտաքին քաղաքական         |

|   |ուղենիշների և  Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության        |

|   |հիմնադրույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ                     |

|   |                                                                     |

|   |   Մեր տարածաշրջանում դեռևս  առկա են չկարգավորված հակամարտություններ,|

|   |տարաձայնություններ, պահպանվում է բաժանարար գծերի խորացման միտումը,   |

|   |ձևավորված  չեն կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների |

|   |ու տնտեսական համագործակցության քիչ թե շատ համընդհանուր և  միասնական  |

|   |համակարգեր: Հայաստանի և  ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությունն ու |

|   |կայուն զարգացումը գլխավորապես պայմանավորված է հարևան  երկրների հետ և |

|   |նրանց միջև  հարաբերություններով, ինչպես նաև  մեր տարածաշրջանի վրա    |

|   |անմիջական և  ոչ անմիջական միջազգային ազդեցություններով և             |

|   |զարգացումներով:                                                      |

|   |   Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության արտաքին քաղաքական  |

|   |խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է նպաստեն երկրի անվտանգության|

|   |ապահովմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, լարվածության     |

|   |օջախների հնարավոր բռնկումների կանխարգելմանը, ԼՂ-ի խնդրի խաղաղ և      |

|   |արդարացի կարգավորմանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:    |

|   |   Տարածաշրջանում համագործակցության միջավայրի ձևավորման,             |

|   |անվտանգության համակարգի ստեղծման, հարևան  պետությունների միջև        |

|   |կառուցողական հարաբերությունների և  փոխվստահության հաստատման          |

|   |գործընթացները, տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հետ        |

|   |փոխշահավետ հարաբերությունների ձևավորումն  սկզբունքային և  առանցքային |

|   |նշանակություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում:|

|   |   Սույն նպատակադրումը համալիր աշխատանք է պահանջում ինչպես երկկողմ,  |

|   |այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև  տարածաշրջանային,     |

|   |միջազգային (գլոբալ) և  համահայկական հարթություններում:               |

|___|_____________________________________________________________________|

|59.|Եվրոպական ուղղության խորացում                                        |

|   |                                                                     |

|   |   2010թ. գերակա խնդիրների շարքում ՀՀ արտաքին գործերի նախարարության  |

|   |համար կարևորվում  են Հայաստանի` եվրոպական ինտեգրացման քաղաքականության|

|   |իրականացմանն ուղղված քայլերը` հաշվի առնելով`                         |

|   |   1. Եվրոպական հարևանության  քաղաքականության գործողությունների      |

|   |ծրագրի իրագործմանն ուղղված ՀՀ Նախագահի 2009թ. մայիսի 6-ի «Եվրոպական  |

|   |հարևանության  քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական    |

|   |միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011      |

|   |թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-68-Ա            |

|   |կարգադրության դրույթները.                                            |

|   |   2. 2009թ. մայիսի 7-ին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկած Արևելյան   |

|   |գործընկերության նախաձեռնության շրջանակներում նախատեսված              |

|   |համագործակցություն իրականացնելու առաջնահերթությունները:              |

|___|_____________________________________________________________________|

|60.|Աջակցություն արտաքին տնտեսական ոլորտին                               |

|   |                                                                     |

|   |   Նշված գործողությունների անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության|

|   |վարած քաղաքականության, որոշումների և  ծրագրերի իրականացման           |

|   |խնդիրներից: ՀՀ տնտեսության հզորացման և  արտաքին շուկաներում          |

|   |մրցունակության բարձրացման և  հետևաբար  ազգային անվտանգության և       |

|   |միջազգային հեղինակության պահպանման համար անհրաժեշտ են համալիր քայլեր`|

|   |տնտեսության կառուցվածքի այժմեականացման, ներուժի բազմապատկման և       |

|   |կայուն զարգացման համար: ՀՀ դիվանագիտական համակարգի և  նրա ցանցի էլ   |

|   |ավելի ակտիվ ընդգրկումը ՀՀ տնտեսական զարգացման գործում կապահովի մեր   |

|   |տնտեսական շահերը, կնպաստի ռեսուրսների, փորձի և  հմտությունների       |

|   |ձեռքբերմանը: Այս ուղղությամբ կարևոր  է հաստատել ՀՀ արտաքին գործերի   |

|   |նախարարության մասնակցության նոր ձևեր  և  պատասխանատվության նոր       |

|   |մեխանիզմներ: Քաղաքական օրակարգի հետ միասին ՀՀ արտաքին գործերի        |

|   |նախարարության կառույցի բոլոր ստորաբաժանումների գործունեությունը պետք |

|   |է ուղղված լինի ՀՀ տնտեսության համապարփակ զարգացման խնդիրների         |

|   |լուծմանը:                                                            |

|___|_____________________________________________________________________|

|61.|Մարդու իրավունքների ոլորտ. մարդու իրավունքների ոլորտի խնդիրների      |

|   |կարևորում,  ՄԱԿ-ի ՄԻԽ-ի համընդհանուր վերանայման գործընթացին ՀՀ       |

|   |զեկույցի նախապատրաստում, ներկայացում և  պաշտպանություն, մարդկանց     |

|   |շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացում                      |

|   |                                                                     |

|   |   2010թ. գերակա խնդիրների շարքում ՀՀ արտաքին գործերի նախարարության  |

|   |համար կարևորվում  են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և   |

|   |այդ ոլորտում առկա բացերի ուղղությամբ տարվող հետևողական  աշխատանքը`   |

|   |ուղղված միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների     |

|   |լիարժեք կատարմանը: Այս տեսակետից մեծ նշանակություն ունի ՄԱԿ-ի մարդու |

|   |իրավունքների խորհրդի (ՄԻԽ) համընդհանուր վերանայման գործընթացի        |

|   |շրջանակներում Հայաստանի Հանրապետության զեկույցի պաշտպանությունը, որը |

|   |տեղի է ունենալու 2010թ.-ի մայիսին` ՄԱԿ-ի ՄԻԽ-ի հերթական նստաշրջանի   |

|   |ընթացքում:                                                           |

|   |   Մարդու իրավունքների ոլորտում, հանրապետությունում առկա խնդիրների   |

|   |առումով, ՀՀ արտաքին գործերի նախարարության համար կարևորվում  է նաև    |

|   |մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացումը` որպես     |

|   |ամենատարբեր ոլորտներով խաչաձևող  հիմնախնդիր, ինչպես նաև  հաշվի       |

|   |առնելով ՀՀ միջազգային պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի      |

|   |«Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայից և  դրան   |

|   |կից 2` «Մարդկանց, հատկապես կանանց և  երեխաների առևտրի  կանխարգելման, |

|   |արգելման և  պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և  օդով միգրանտների      |

|   |անօրինական փոխադրումների դեմ» կամընտիր արձանագրություններից, ՄԱԿ-ի   |

|   |«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր               |

|   |արձանագրությունից, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց    |

|   |շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների      |

|   |մասին» կոնվենցիայից, ինչպես նաև  մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)   |

|   |դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի ընդունած A/RES/63/155 և  A/RES/63/194  |

|   |բանաձևերի  պահանջներից, որոնցից առաջինին Հայաստանն ավանդաբար         |

|   |համահեղինակում է:                                                    |

|   |   ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հայաստանի       |

|   |Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ|

|   |ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման          |

|   |(թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավարումը:    |

|_________________________________________________________________________|

|                   ՀՀ բնապահպանության նախարարություն                     |

|_________________________________________________________________________|

|62.|ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկված` 2010 թվականի     |

|   |գերակա խնդրի                                                         |

|   |                                                                     |

|   |   Սևանա  լճի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա      |

|   |տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների        |

|   |իրականացում                                                          |

|   |   «Սևան»  ազգային պարկի բոլոր մասնաճյուղերում իրականացված ջրածածկ   |

|   |անտառների չափագրումների արդյունքում պարզվել է, որ լճի մակարդակի      |

|   |բարձրացման հետևանքով  ջրածածկ անտառների ընդհանուր մակերեսը կկազմի    |

|   |շուրջ 600 հեկտար, որի կատարման նպատակով ՀՀ պետական բյուջեից          |

|   |ֆինանսավորումը 2010թ. համար նախատեսվել է 257, 4687 մլն դրամ գումարի  |

|   |չափով:                                                               |

|   |   Սևանա  լճի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա      |

|   |տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների        |

|   |իրականացումը 2010թ. համար հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծմանն   |

|   |ուղղված քայլերը պետք է լինի լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով   |

|   |ջրի տակ մնացող անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի հեռացումը:  |

|   |   Նշված միջոցառումն ընգրկվել է նաև  Սևանա  լճի էկոհամակարգերի       |

|   |վերականգնման, պահպանման, վերարտադրման և  օգտագործման միջոցառումների  |

|   |2010 թվականի տարեկան ծրագրում:                                       |

|_________________________________________________________________________|

|                  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                    |

|_________________________________________________________________________|

|63.|I. Գյուղատնտեսության պետական աջակցության հասցեական ապահովում և       |

|   |արդյունավետ կազմակերպում                                             |

|   |                                                                     |

|   |   1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                    |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս գյուղատնտեսության պետական աջակցության բնագավառը        |

|   |կարգավորող ծրագրային փաստաթուղթը դեռևս  2006 թ. ընդունված` ՀՀ        |

|   |գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված         |

|   |տարբերակն է: Սակայն վերջինս լիարժեք հաշվի չի առնում զարգացման ներկա  |

|   |միտումները, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների  մեղմման, |

|   |ինչպես նաև  գյուղատնտեսական հասցեական աջակցության նոր նպատակային     |

|   |մեխանիզմների կիրառման պահանջները: Հետևաբար  գյուղատնտեսության պետական|

|   |աջակցության արդյունավետ կազմակերպումը պահանջում է նոր ռազմավարական   |

|   |ծրագրային փաստաթղթի մշակում և  ընդունում, որի դրույթներին            |

|   |համապատասխան կձևավորվեն  պետական աջակցության մեխանիզմները և          |

|   |մոտեցումները:                                                        |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման              |

|   |ռազմավարության մշակմամբ և  ընդունմամբ կհստակեցվի ոլորտում վարվող     |

|   |քաղաքականությունը, մասնավորապես, գյուղատնտեսության պետական           |

|   |աջակցության և  դրա արդյունավետ կազմակերպման ուղղությունները: Վերջինիս|

|   |համապատասխան կշարունակվի «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական |

|   |աջակցություն» ծրագիրը, նոր մոտեցումներ կձևավորվեն  և  կիրառություն   |

|   |կստանան ոռոգման ջրի սուբսիդավորման բնագավառում, որը կհանգեցնի        |

|   |ռեսուրսների խնայողությանը և  արդյունավետ օգտագործմանը:               |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Կարգավորման առարկան գյուղատնտեսության պետական աջակցության         |

|   |հասցեական ապահովման և  դրա արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն են: |

|   |                                                                     |

|   |   3. Ակնկալվող արդյունքը                                            |

|   |   Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում է  |

|   |հետևյալը`                                                            |

|   |   գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման մակարդակի բարձրացում,     |

|   |գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքի ավելացում, հողի    |

|   |հարկի հավաքագրման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսությունում        |

|   |տնտեսավարողների կարողությունների ուժեղացում, տեղական արտադրողների    |

|   |մրցունակության բարձրացում, պարենամթերքի ինքնաբավության մակարդակի     |

|   |բարձրացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում և    |

|   |այլն:                                                                |

|___|_____________________________________________________________________|

|64.|II. Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում              |

|   |                                                                     |

|   |   1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                    |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Սննդի անվտանգության համակարգի զարգացումը և  կիրառվող չափանիշները  |

|   |միջազգային ընդունված նորմերին համապատասխանեցնելը հանդիսանում է       |

|   |ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն               |

|   |ուղղություններից մեկը:  Սննդամթերքի անվտանգության բնագավառի          |

|   |կատարելագործման գերակա խնդրի լուծման քայլեր կարող են հանդիսանալ      |

|   |բնագավառը կարգավորող իրավաօրենսդրական փաստաթղթերի մշակումը,          |

|   |համակարգերի ներդրումը, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:|

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործման գերակա խնդրի  |

|   |լուծման համար առաջնահերթ է համարվում Վտանգի աղբյուրի վերլուծության և |

|   |կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման համար նախադրյալների      |

|   |ստեղծումը, պարենամթերքի թույլատրելի սննդային հավելումների            |

|   |անվանացանկի, դրանց օգտագործման ուղղությունների և  թույլատրելի        |

|   |սահմանային քանակությունների սահմանումը, հիմնական սննդամթերքների      |

|   |տեխնիկական կանոնակարգերի մշակումը և  հաստատումը:                     |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Կարգավորման առարկան սննդամթերքի անվտանգության միջազգային          |

|   |չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակման և     |

|   |ընդունման, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումն է:          |

|   |   3. Ակնկալվող արդյունքը                                            |

|   |   Գերակա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում|

|   |է հետևյալը`                                                          |

|   |   Ըստ արտադրության ոլորտների` Վտանգի աղբյուրի վերլուծության և       |

|   |կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված          |

|   |ինքնահսկման համակարգի ներդրման ժամանակացույցի սահմանման միջոցով      |

|   |նախադրյալներ կստեղծվեն համակարգի ներդրման համար:                     |

|   |   Թույլատրելի սննդային հավելումների անվանացանկի, դրանց օգտագործման  |

|   |ուղղությունների և  թույլատրելի սահմանային քանակությունների սահմանման |

|   |միջոցով հնարավորություն կստեղծվի վերահսկել սննդային հավելումների     |

|   |ճշգրիտ օգտագործումը և  արդյունքում ապահովել սննդամթերքի անվտանգության|

|   |առավել բարձր մակարդակ:                                               |

|   |   Հիմնական սննդամթերքների տեխնիկական կանոնակարգերի հաստատման միջոցով|

|   |կսահմանվեն սննդամթերքների արտադրությանը, անվտանգությանը,             |

|   |փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը, պահմանը, իրացմանը ներկայացվող  |

|   |պահանջները, արդյունքում կբարձրանա անվտանգ սննդամթերքով սպառողների    |

|   |ապահովվածության մակարդակը:                                           |

|___|_____________________________________________________________________|

|65.|III. Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված               |

|   |քաղաքականության իրականացում                                          |

|   |                                                                     |

|   |   1. Անհրաժեշտությունը (նպատակը)                                    |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունը գլխավորապես վարվում |

|   |է փոքր գյուղացիական տնտեսությունների միջոցով: Մեկ գյուղացիական       |

|   |տնտեսությանը բաժին են ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր:     |

|   |Ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս կիրառել արտադրության     |

|   |արդիական տեխնոլոգիաներ, դժվարություններ են առաջանում արտադրության    |

|   |մեքենայացման, ցանքաշրջանառության կիրառման բնագավառում և  հետևանքն    |

|   |այն է, որ հնարավոր չէ վարել բարձր արդյունավետ արտադրություն: Ելնելով |

|   |ստեղծված իրավիճակից` գյուղատնտեսության ոլորտում վարվող               |

|   |քաղաքականության գերակայություններից է գյուղացիական տնտեսությունների  |

|   |խոշորացման և  կոոպերատիվների ձևավորման  գործընթացի խթանումը: Սակայն  |

|   |նշվածի ուղղությամբ դեռևս  շոշափելի քայլեր չեն իրականացվել, հատկապես  |

|   |այդ բնագավառի խնդիրների լուծմանն ուղղված հայեցակարգային փաստաթղթի    |

|   |մշակման և  խթանող իրավաօրենսդրական պայմանների ստեղծման համար:        |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության |

|   |իրականացման առաջնահերթ քայլերից կարող է լինել ՀՀ գյուղացիական        |

|   |տնտեսությունների խոշորացման հայեցակարգի մշակումը, որով կբացահայտվեն  |

|   |գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացն սահմանափակող     |

|   |գործոնները և  առկա խնդիրները, դրանց համապատասխան կառաջադրվեն առկա    |

|   |խնդիրների լուծման պետական քաղաքականության ուղղությունները: Գերակա    |

|   |խնդրի լուծման քայլերից է նաև  «Սպառողական կոոպերատիվների մասին»      |

|   |Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»   |

|   |Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որով օրենսդրական         |

|   |փոփոխությունների արդյունքում կդյուրինացվի սպառողական կոոպերատիվների  |

|   |ձևավորման  և  պետական գրանցման գործընթացը:                           |

|   |   Գերակա խնդրի լուծման կարևոր  քայլ է համարվում «Ավելացված արժեքի   |

|   |հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություն         |

|   |կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որով    |

|   |գյուղատնտեսական կոոպերատիվի առանձին անդամի հաշվով ավելացված արժեքի   |

|   |գանձման նվազագույն շեմի սահմանման միջոցով բարենպաստ պայմաններ        |

|   |կստեղծվեն գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար և      |

|   |կխթանվի դրանց ստեղծման գործընթացը:                                   |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Կարգավորման առարկան գյուղացիական տնտեսությունների խոշորացման և    |

|   |գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող սպառողական և  արտադրական      |

|   |կոոպերատիվների ձևավորման  և  գործունեության խթանման պետական          |

|   |քաղաքականության ուղղությունները և  մեխանիզմներն են:                  |

|   |   3. Ակնկալվող արդյունքը                                            |

|   |   Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում է  |

|   |հետևյալը`                                                            |

|   |   Անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների    |

|   |խոշորացման, արդյունքում ապրանքայնության մակարդակի և  մրցակցային      |

|   |հնարավորությունների բարձրացման համար:                                |

|   |   Կդյուրինացվի սպառողական կոոպերատիվների ձևավորման  և  պետական      |

|   |գրանցման գործընթացը, կխթանվի գյուղատնտեսական ուղղվածության սպառողական|

|   |կոոպերատիվների ձևավորումը,  արդյունքում կբարելավվի գյուղատնտեսական   |

|   |մթերքների իրացման և  գյուղատնտեսությանն անհրաժեշտ ռեսուրսներով       |

|   |մատակարարման գործընթացը:                                             |

|   |   Կոոպերատիվի առանձին անդամի հաշվով, ավելացված արժեքի հարկի գանձման |

|   |նվազագույն շեմի սահմանման միջոցով, բարենպաստ պայմաններ կստեղծվեն     |

|   |գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար, կխթանվի         |

|   |գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը և  կբարձրանա արտադրության   |

|   |արդյունավետությունը:                                                 |

|_________________________________________________________________________|

|                     ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                       |

|_________________________________________________________________________|

|66.|Տնտեսության դիվերսիֆիկացման և  արտահանման ներուժի բացահայտման        |

|   |ռազմավարության մշակում և  ներդնում                                   |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   ՀՀ տնտեսության վիճակի վերլուծությունը (տես` Հայաստանի տնտեսական   |

|   |զեկույց 2009 թ.) ցույց է տալիս, որ նախկին տարիներին արձանագրված      |

|   |տնտեսական աճը պայմանավորված է եղել տնտեսության մի քանի (2-3)         |

|   |ոլորտների ընդլայնմամբ և  հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին:  |

|   |Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` Հայաստանի վրա ազդեցության   |

|   |հետազոտությունը լրացուցիչ անգամ ապացուցեց Հայաստանի տնտեսության այդ  |

|   |թույլ կողմը: ՀՀ երկարաժամկետ աճի ապահովման համար անհրաժեշտ է         |

|   |առավելագույնս ընդլայնել տնտեսության արտահանման հնարավորությունը և    |

|   |ձևավորել  առավել բարձր ավելացված արժեք ստեղծող ուղղություններ: Սույն |

|   |գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է այս ուղղությամբ       |

|   |համապատասխան ռազմավարություն որդեգրելու հրատապությամբ:  Ներկայումս,  |

|   |տնտեսական քաղաքականության որևէ  փաստաթղթով ամբողջական վերլուծությամբ |

|   |և  ամփոփ ձևակերպմամբ  դրված չեն տնտեսության դիվերսիֆիկացման և        |

|   |արտահանման ընդլայնման նպատակային խնդիրները: Սա պահանջում է           |

|   |համակողմանի վերլուծություն և  դրա հիման վրա հստակ նպատակների         |

|   |ձևակերպում,  դրան հասնելու մարտավարությունների բացահայտում և         |

|   |թիրախավորում:                                                        |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Գերակա խնդրի շրջանակներում կիրականացվի համապատասխան վերլուծություն|

|   |և  իրավիճակի գնահատում, որից էլ կբխի համապատասխան ռազմավարության     |

|   |ամբողջացումը:                                                        |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Կարգավորման առարկան տնտեսության համապատասխան ոլորտների զարգացման  |

|   |թիրախավորումն է, որը Հայաստանի տնտեսության հետագա աճը պայմանավորող   |

|   |ուղղությունը կլինի: Մասնավորապես, շեշտադրում կարվի բարձրարժեք        |

|   |ծառայությունների մատուցման և  երկրում արդյունաբերական քաղաքականության|

|   |իրականացման վրա: Հայաստանն ինդուստրիալ ուղղվածություն ունեցող երկիր  |

|   |դարձնելու քաղաքականությունը պահանջում է կառավարման ժամանակակից       |

|   |մոդելների, ինովացիոն արդյունքի կիրառման համակարգերի ներդրում` արդի,  |

|   |մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև  մարդկային կապիտալի     |

|   |շարունակական զարգացման ապահովմամբ: Որդեգրած քաղաքականության          |

|   |արդյունքում հանրապետությունում կձևավորվի  արտահանման ուղղվածություն  |

|   |ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ, որը կխթանի միջազգային     |

|   |ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկումը, նոր արտաքին        |

|   |շուկաների ընդլայնումը, ինչպես նաև  նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով |

|   |բնակչության կենսամակարդակի բարձրացումը:                              |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Գերակա խնդրի իրագործման դեպքում ակնկալվում է հստակ թիրախավորմամբ  |

|   |քաղաքականությունների ամրագրում և  դրա իրականացման մեխանիզմների       |

|   |ձևակերպում:                                                          |

|___|_____________________________________________________________________|

|67.|Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականությունների   |

|   |վերլուծություն և  ռազմավարության ձևակերպում                          |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ          |

|   |տնտեսության վրա հնարավորինս չեզոքացնելու, ինչպես նաև  սպասվող        |

|   |հետևանքները  մեղմելու նպատակով ՀՀ վարչապետը դեռևս  2008 թվականի      |

|   |վերջում ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց հակաճգնաժամային              |

|   |քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլվեցին         |

|   |հակաճգնաժամային միջոցառումների ցանկում` հստակ ժամկետներով,           |

|   |պատասխանատուներով և  քայլերի հաջորդականությամբ: Միաժամանակ,          |

|   |կարևորելով  քաղաքականության իրականացման ընթացքում իրավիճակի հստակ    |

|   |տիրապետման խնդիրը, 2009 թվականի Հայաստանի տնտեսական զեկույցը         |

|   |նախապատրաստվեց «Ճգնաժամից դեպի նոր զարգացում» խորագրով: Այս, ինչպես  |

|   |նաև  այլ մասնագիտական, գիտական, հանրային քննարկումները նպաստեցին,    |

|   |որպեսզի ՀՀ կառավարությունը ձևակերպի  և  իրականացնի հակաճգնաժամային   |

|   |քաղաքականություն: Ներկայումս, երբ անկման կրիտիկական կետը հաղթահարվել |

|   |է և  համաշխարհային տնտեսության զարգացումները թելադրում են նոր        |

|   |մարտահրավերներ, խիստ անհրաժեշտություն է առաջացել ճգնաժամից ելքի կամ  |

|   |հետճգնաժամային քաղաքականության մշակումը, ինչը կապահովի հետագա        |

|   |զարգացման հիմքերը:                                                   |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը պարտադրեց նաև  ճշգրտումներ անել|

|   |տնտեսական քաղաքականության երկարաժամկետ պլանավորման առումով` առաջ     |

|   |քաշելով Կայուն զարգացման ծրագրի անիրատեսականության խնդիրը: Այս       |

|   |իմաստով նախատեսվում է մշակել քաղաքականությունների կարճաժամկետ        |

|   |ծրագիրը, որը ժամանակավորապես կփոխարինի Կայուն զարգացման ծրագրին`     |

|   |ապահովելով սոցիալ-տնտեսական պլանավորման հենք` բարեփոխումների օրակարգի|

|   |և  կառավարության ծախսային քաղաքականության մշակման համար: Սրանց       |

|   |հիմքում կդրվեն երկարաժամկետ զարգացման տեսլականի նպատակադրումները:    |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Գերակա խնդրի շրջանակներում կիրականացվի ՀՀ տնտեսության             |

|   |հնարավորությունների նույնականացում և  քաղաքականության առաջարկների    |

|   |ձևակերպում`  արտահանման ներուժ ունեցող ոլորտների և  երկրում առավել   |

|   |բարձր ավելացված արժեք ստեղծելու կարողությունների ուղղությամբ:        |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   ՀՀ տնտեսության զարգացման գերնպատակը տնտեսությունը գիտելիքահենք    |

|   |զարգացման ուղի փոխադրելն է: Համաշխարհային ճգնաժամն ըստ էության       |

|   |չստիպեց փոխել զարգացման այս ռազմավարությունը, քանի որ այն արդարացված |

|   |է ինչպես համաշխարհային տնտեսության զարգացման տեսանկյունից, այնպես էլ |

|   |հակացիկլիկ և  հեռանկարային զարգացման բնույթով: Հետևաբար,  ակնկալվում |

|   |է ունենալ գիտելիքահենք զարգացման հստակ ձևակերպում  և  դրան հասնելու  |

|   |մարտավարություններ:                                                  |

|___|_____________________________________________________________________|

|68.|Որակի ազգային ենթակառույցների (հավատարմագրում, ստանդարտացում,        |

|   |չափումների միասնականության ապահովում և  համապատասխանության հավաստում)|

|   |համակարգերի ներդաշնակեցում միջազգային չափանիշներին                   |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   ՀՀ արտաքին առևտրաշրջանառության  ծավալների ընդլայնման առումով զսպող|

|   |գործոններ են մնում առևտրի  տեխնիկական խոչընդոտները, որոնք բացասական  |

|   |են անդրադառնում նաև  գործարարի համար լրացուցիչ ծախսեր առաջացնելու    |

|   |իմաստով: ԱՀԿ-ի, ինչպես նաև  Եվրամիության մոտեցումներին և             |

|   |կարգավորման մեխանիզմներին համապատասխանեցման գործընթացի ներքո         |

|   |Հայաստանի պարտավորությունների շրջանակը ներառում է նաև  հավատարմագրման|

|   |համակարգի վերանայման խնդիրը, որով էլ պայմանավորվում է սույն գերակա   |

|   |խնդրի անհրաժեշտությունը:                                             |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Համակարգի արդիականացման և  ներդաշնակեցման գործընթացի ներքո        |

|   |կկատարելագործվի իրավական դաշտը, կներդրվի որակի կառավարման համակարգ,  |

|   |կիրականացվի մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև      |

|   |միջազգային փորձագետների ներգրավման ապահովում` համապատասխանության     |

|   |գնահատման հարաբերություններում:                                      |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու առումով կվերանայվեն      |

|   |ստանդարտացման, համապատասխանության հավաստման, հավատարմագրման          |

|   |սկզբունքներն ու մեխանիզմները, տնտեսավարող սուբյեկտների հետ պետության |

|   |հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, կարգավորման շրջանակներն ու|

|   |պարտադիր պահանջները:                                                 |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Հավատարմագրման համակարգի արդիականացումն ու միջազգային             |

|   |ստանդարտներին համապատասխանեցումն օղակներից մեկն է ՀՀ տնտեսության     |

|   |մրցունակության բարձրացման և  համաշխարհային շուկա անարգել կամ նվազ    |

|   |խոչընդոտներով մուտքի ապահովման շղթայում` սպառողների առավել           |

|   |պաշտպանվածության, ապրանքների և  ծառայությունների բարձր որակի         |

|   |երաշխավորման և  արտադրողականության աճի ճանապարհով:                   |

|___|_____________________________________________________________________|

|69.|Հայաստանի` որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար    |

|   |բարենպաստ միջավայրի ձևավորում  և  ամրապնդում                         |

|   |                                                                     |

|   |   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                      |

|   |   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա խնդիրները|

|   |   Տնտեսության զարգացման կարևորագույն  նախապայմանը երկրում           |

|   |գործարարության զարգացումն է: Գործարարությանն առնչվող ընթացակարգերն   |

|   |իրենց պարզությամբ և  թափանցիկությամբ դեռևս  հեռու են բավարար         |

|   |լինելուց: Գործարարության զարգացման և  օտարերկրյա ներդրումների        |

|   |ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույնս         |

|   |բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը,    |

|   |ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույնս |

|   |պարզեցմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը:            |

|   |   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները                        |

|   |   Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է «Հայաստանի գործարար |

|   |և  ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն» համազգային ծրագրի  |

|   |հայեցակարգի և  Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի,  |

|   |ինչպես նաև  տեսչական բարեփոխումների, պետություն-մասնավոր հատված      |

|   |համագործակցության շարունակական իրականացումը:                         |

|   |   2. Կարգավորման առարկան                                            |

|   |   Աշխատանքներ կտարվեն «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար  |

|   |հիմք հանդիսացող բոլոր 10-ը բաղադրիչների բարելավման ուղղությամբ,      |

|   |մասնավորապես, ընկերության հիմնադրման համար «մեկ կանգառի պատուհան»    |

|   |սկզբունքի ներդրում, հարկային և  մաքսային գործընթացների պարզեցում և   |

|   |թափանցիկության բարձրացում, փոքր ներդրողների պաշտպանություն,          |

|   |քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման մեխանիզմների             |

|   |կատարելագործում և  այլն:                                             |

|   |   3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|   |   Գործարարությամբ զբաղվելու համար Հայաստանը տարածաշրջանային         |

|   |գերազանցության կենտրոն դարձնելու խնդիրը ՀՀ կառավարության հռչակած     |

|   |համազգային նախագծերից մեկն է, որի հետևողական  իրականացումը ՀՀ        |

|   |հեռանկարային զարգացման երաշխիքներից է: Արդյունքում ակնկալվում է      |

|   |Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և         |

|   |ներդրումային լավագույն միջավայր ունեցող երկիր, մասնավորապես,         |

|   |բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի և  Միջազգային          |

|   |ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը»|

|   |դասակարգման մեջ:                                                     |

|___|_____________________________________________________________________|

|70.|ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ի նիստի N 47                    |

|___|«Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման           |

|71.|հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման «IX.     |

|   |ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» գլխում նախատեսված է մինչև  2010 թ. հուլիսի |

|   |20-ը ապահովել հեռուստառադիոծրագրերի թվային հեռարձակման համակարգին    |

|   |անցման համապատասխան իրավական կարգավորման դաշտի ձևավորումը,  ընդունել |

|   |էլեկտրակապի ստանդարտացման եվրոպական ինստիտուտի հեռուստառադիոծրագրերի |

|   |վերգետնյա թվային հեռարձակման, արբանյակային թվային հեռարձակման և      |

|   |շարժական թվային հեռուստատեսության ստանդարտներին համապատասխանող       |

|   |ազգային ստանդարտներ: Այս երկու խնդիրների լուծումը կարևոր  է          |

|   |Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցումն      |

|   |արդյունավետ իրականացնելու համար: Հեռուստառադիոծրագրերի թվային        |

|   |հեռարձակման համակարգին անցման համապատասխան իրավական կարգավորման դաշտի|

|   |ձևավորումը  խիստ կարևոր  է այս անցումային փուլում անալոգային         |

|   |հեռարձակման դերը որոշելու և  անալոգային հեռարձակում իրականացնող      |

|   |սուբյեկտների կողմից իրենց ներդրումային ծրագրերը նախատեսելու,         |

|   |թվայնացմամբ պայմանավորված հեռարձակման ոլորտում նոր սուբյեկտների      |

|   |(բովանդակության արտադրողներ ու մատակարարներ, մուլտիպլեքս օպերատորներ,|

|   |ցանցային օպերատորներ) իրավասությունները և  նրանց գործունեության      |

|   |իրավական հիմքը հստակ սահմանելու համար: Էլեկտրակապի ստանդարտացման     |

|   |եվրոպական ինստիտուտի հեռուստառադիոծրագրերի վերգետնյա թվային          |

|   |հեռարձակման, արբանյակային թվային հեռարձակման և  շարժական թվային      |

|   |հեռուստատեսության ստանդարտների մշակումը թվայնացման գործընթացի        |

|   |ամենաառաջնային խնդիրներից է, առանց որի չեն կարող իրականացվել         |

|   |թվայնացման գործընթացի հետագա քայլերը: Միջազգային որևէ  ստանդարտի     |

|   |ընդունումը պետք է իրականացվի հաշվի առնելով ՀՀ-ում                    |

|   |հեռուստառադիոծրագրերի տարածման համար ցանցերի և  ենթակառուցվածքների   |

|   |առանձնահատկությունը:                                                 |

|_________________________________________________________________________|

|                 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ                    |

|_________________________________________________________________________|

|72.|Քաղաքացիական ծառայության զարգացման ռազմավարության մշակումը նպատակ    |

|   |ունի ուսումնասիրելու քաղաքացիական ծառայության համակարգում            |

|   |քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական          |

|   |ծառայողների ատեստավորման և  վերապատրաստման գործընթացները, այդ        |

|   |բնագավառներում կիրառվող միջազգային լավագույն փորձը, դրանց համադրման  |

|   |միջոցով ի հայտ բերելու մրցույթների, ատեստավորումների և               |

|   |վերապատրաստումների կազմակերպման նոր եղանակներ և  մեթոդներ:           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2009
N 1523-Ն
Որոշում