Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0095.180210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2010 թվականի N 95-Ա

 

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2010 թվականի փետրվարի 16-20-ը գործուղել Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն)` Սինգապուրի առողջապահության նախարարի հետ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի` Սինգապուր գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Քուշկյանի` Սինգապուր մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.02.2010
N 95-Ա
Որոշում