030.0116.090998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Տավուշի մարզի Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածության վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Լևոն Վաղարշակի Գրիգորյանին նշանակել Տավուշի մարզի Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
9 սեպտեմբերի 1998 թ. ՆՀ-116