Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2009 թվական N 37-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին, 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` արտաքին գովազդ և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն տալու լիազորությունը պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(1-ին կետը փոփ. 26.11.10 թիվ 158-Ն, 31.10.12 թիվ 523-Ն, 18.04.2023 թիվ 759-Ն որոշումներ)

i

2. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 18.03.16 թիվ 490-Ն, 18.04.2023 թիվ 759-Ն որոշումներ)

i

2.1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն ստանալու դիմումի և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվության ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(2.1-ին կետը լրաց. 18.03.16 թիվ 490-Ն, 21.06.2022 թիվ 611-Ն, 18.04.2023 թիվ 759-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 18.04.2023 թիվ 759-Ն որոշում)

 

Հավելված N 1

i

Երևանի ավագանու

2009 թ. նոյեմբերի 18-ի

N 37-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները (այսուհետ` Կանոններ) սահմանում են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի (այսուհետ` գովազդ) և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

2. Սույն կանոնները կիրառելի են արտաքին գովազդի և գովազդի միջոցների նկատմամբ ինչպես դրանց տեղաբաշխման, այնպես էլ տեղաբաշխումից հետո` շահագործման փուլում:

3. Գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխումն իրականացվում է «Գովազդի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

4. Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդը կարող է տեղաբաշխվել, վահանակների, ցուցատախտակների, պիլլարների, պատի մեծանկարների, էլեկտրոնային էկրանների, բարձակների, տրանսպորտային միջոցների, հասարակական և այլ տրանսպորտի կանգառասրահների, ցուցափեղկերի, հեռախոսախցիկների, բանկոմատների, վճարային տերմինալների, առևտրի ավտոմատ (վենդինգային) սարքավորումների, սառնարանների, հովանոցների, հովհարների և գովազդի այլ միջոցների (այսուհետ` արտաքին գովազդի միջոց կամ գովազդի միջոց) կիրառմամբ (վրա):

5. Գովազդը կամ գովազդի միջոցը կարող է տեղաբաշխվել (տեղադրվել) պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական) և դրանց վրա տեղակայված այլ կառույցների կամ կոնստրուկցիաների, անցումների, կամուրջների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ նաև` գովազդի օբյեկտ) կիրառմամբ (վրա):

6. Գովազդը, գովազդի միջոցը պետք է համահունչ լինի Երևան քաղաքի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին կամ միջավայրին, որտեղ տեղադրված (տեղակայված) է:

7. Գովազդը, գովազդի միջոցը պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող հողամասերում կարող է տեղադրվել (տեղաբաշխվել) Հայաստանի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, պետական կամ համայնքային համապատասխան մարմնի համաձայնության դեպքում:

8. Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

9. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

10. Այն դեպքում, երբ գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվությունը հայցվում է այնպիսի ապրանքների կամ ծառայությունների գովազդի համար, որոնց իրացման (այլ անձանց փոխանցման) կամ մատուցման համար պահանջվում է թույլտվություն (լիցենզիա, այլ թույլատվական բնույթի փաստաթուղթ), գովազդ տեղաբաշխելու թույլտվությունը կարող է տրամադրվել միայն նման թույլտվության առկայության դեպքում և դրա գործողությունը չգերազանցող ժամկետով:

11. Այն դեպքում, երբ գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը) կարող է առնչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներին, գովազդ կամ գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն տալու հարցը որոշելիս, պետք է հաշվի առնվեն այդ ստորաբաժանումների կարծիքները:

 

II. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Երևան քաղաքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

13. Երևան քաղաքում գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

14. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 1) դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում` Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:

15. Դիմումը պետք է պարունակի.

1) վարչական շրջանի անվանումը,

2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը),

4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդի տեղաբաշխման ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղաբաշխել գովազդը,

7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես` գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը:

16. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)` գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում` էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

17. Գովազդի միջոց տեղադրելու համար, անձը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 3) դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդի միջոց տեղադրելու դեպքում` Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:

18. Դիմումը պետք է պարունակի.

1) վարչական շրջանի անվանումը,

2) վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,

3) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը),

4) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),

5) դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),

6) գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդի միջոցը,

7) Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդի միջոցը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,

8) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,

9) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,

10) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

19. Դիմումին կցվում են.

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում` համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,

5) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

20. Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 14-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն` ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը: Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը:

21. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) սույն որոշման 14-րդ կամ 17-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:

22. Եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 21-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը:

23. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը դիմումի Կանոնների պահանջներին համապատասխանելու մեջ հավաստվելուց կամ ձևական խախտումները դիմողի կողմից վերացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն` ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար:

24. Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:

25. Ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը սահմանված կարգով նախաձեռնում է նաև Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան հողհատկացման գործընթացը, ինչպես նաև համաձայնություն է տալիս հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար: Եթե համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար համաձայնություն տալը հնարավոր չէ կամ գովազդը, գովազդի միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այդ թվում` Կանոնների) պահանջներին, կամ կարող է խախտել ճանապարհային երթևեկությունը կամ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը մերժում է համաձայնության տրամադրումը Կանոնների 24-րդ կետում սահմանված ժամկետում:

26. Վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի սույն կանոններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի պահանջներին համապատասխանելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրվում է համաձայնություն ներկայացված դիմումի հիման վրա համապատասխան թույլտվություն տրամադրելու վերաբերյալ: Թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով:

27. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն` համաձայն ձևի: Վարչական շրջանի ղեկավարի կողմից նշված թույլտվությունները կարող են տրվել դիմողի կողմից դիմումում նշված ժամկետից նվազ ժամկետով, ներկայացնելով այդպիսի որոշման պատճառաբանությունները: Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժվում է նույն ժամկետում:

28. Արտաքին գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո Աշխատակազմը պետք է պարզի գովազդի տեղաբաշխման և գովազդի միջոցի տեղադրման համապատասխանությունը դիմողի կողմից ներկայացված դիմումին և դրան կից նյութերին, ինչպես նաև տրված թույլտվությանը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Աշխատակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը:

29. Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում` այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):

30. Այդ դեպքում, երբ գովազդը, գովազդի միջոցը տեղադրվել (տեղաբաշխվել) է առանց համապատասխան թույլտվության, այն կարող է ապամոնտաժվել Համայնքի կողմից առանց անձին նախապես ծանուցելու և սեփական միջոցներով այն ապամոնտաժելու հնարավորություն տրամադրելու: Համայնքի կողմից գովազդը, գովազդի միջոցը ապամոնտաժվելու դեպքում, ապամոնտաժման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ապամոնտաժված գովազդը, գովազդի միջոցը տեղադրած անձը:

31. Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է վարչական շրջանի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:

32. Գովազդի միջոց, գովազդ տեղադրելու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:

33. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ դիմումը Կանոնների 24-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափորոշիչների և Կանոնների պահանջներին,

2) խախտվում են սույն կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները:

34. Գովազդը գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն, գովազդակիրը, մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղաբաշխման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ: Այն կարող է մերժվել Կանոններով սահմանված ժամկետներում և հիմքերով:

35. Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծով: Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար:

36. Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:

37. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը կարող է թույլտվությունը փոխանցել այլ անձի` վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ: Փոխանցումը կարող է տեղի ունենալ համապատասխան թույլտվությունից բխող իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ: Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

38. Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը, գովազդային միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը պարտավոր են թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց միջոցներով ապամոնտաժել գովազդը, գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել գովազդը, գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին:

39. Անձն ունի իր գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք: Այդ նպատակով անձը թույլտվության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին:

40. Երևան քաղաքում գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը` Երևանի քաղաքապետը:

41. Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

41. Գովազդը, գովազդի միջոցը պետք է նախագծված, արտադրված, տեղադրված լինի այնպես, որպեսզի չհանդիսանա վտանգի աղբյուր: Վերոնշյալ պահանջին համապատասխանելու փաստը Երևանի քաղաքապետարանի պահանջով հաստատվում է փորձաքննության միջոցով:

42. Այն դեպքում, երբ գովազդի միջոցի շահագործումը կապակցված է հոսանքի կիրառման հետ, այն պետք է ունենա հոսանքի վթարային անջատման համակարգ:

43. Գովազդը, գովազդի միջոցը բացառությամբ ազդագրերի (աֆիշա), վահանակների և էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող գովազդի, չպետք է պարունակի`

1) կոնտակտային տվյալներ` հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի, ինտերնետ կայքի կամ սոցիալական ցանցերի հասցեներ,

2) առաջարկների, ակցիաների կամ զեղչերի մասին տեղեկատվություն, բացառությամբ ցուցափեղկերում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի,

3) ապրանքի կամ ծառայության արժեքի մասին տեղեկատվություն, բացառությամբ ավտոլցակայաններում տեղադրվող գովազդի,

4) հայտարարություն, բացառությամբ օբյեկտի բացման, գործունեության մեկնարկի կամ տարեդարձի մասին հայտարարության, որը կարող է տեղադրվել համապատասխան ժամանակահատվածում` առավելագույնը 1 (մեկ) ամիս ժամկետով:

5) մեկից ավելի ծառայության կամ ապրանքի մասին տեղեկատվություն (ներառյալ թվարկում կամ բնութագիր) և մեկ ծառայության կամ ապրանքի պատկերից ավել պատկեր:

44. Արտաքին գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը) չի թույլատրվում.

1) մեկը մյուսի վրա,

2) դեկորատիվ-գեղարվեստական կամ տեքստային պատկերը շենքի, շինության, կառույցի որևէ մակերևույթին (ներառյալ դռան, պատուհանի, ցուցափեղկի և դրանց շրջանակի, կամարի հատվածները) նկարելու, ներկելու, կպչուն նյութերով և դեկորատիվ զարդերով փակցնելու միջոցներով,

3) վազող տողով,

4) ձայների, ձայնային սարքերի կիրառմամբ,

5) լազերային համակարգերի և միջոցների կիրառմամբ,

6) նեոնային լամպերի կիրառմամբ,

7) արտաքին լուսավորության կիրառմամբ, բացառությամբ պատի մեծանկարի, կամուրջների և վերնանցումների,

8) մեկ տողի վրա գտնվող ծավալային տառերը տարբեր հորիզոնական առանցքների վրա տեղադրելով,

9) ոչ արդի, ժամանակավրեպ տեղեկատվությամբ,

10) երբ դրանք քաղաքացիների կյանքին, առողջությանը կամ գույքի համար առերևույթ վտանգ են ներկայացնում,

11) կոտրված, վնասված, գունաթափված, պատռված, հնամաշ, կեղտոտ վիճակում,

12) դեկորատիվ կամ ինքնակպչուն թղթի, պաստառի կամ այլ փափուկ նյութերի կիրառմամբ, բացառությամբ միագույն թափանցիկ փայլատ (մատօվի) սպիտակ գույնի կամ դրա երանգի ինքնակպչուն ծածկույթի օգտագործման դռան, պատուհանի և ցուցափեղկի ապակու հատվածների վրա, ինչպես նաև տարածքի վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում` շինարարական աշխատանքների ծածկման նպատակով տեղադրման դեպքերի,

13) կտորի կիրառմամբ, բացառությամբ հովարի, ծածկի, հովանոցի

14) ստվարաթղթի վրա կամ դրա կիրառմամբ,

15) թղթի վրա կամ դրա կիրառմամբ, բացառությամբ ջրի թափանցումից պաշտպանված և համապատասխան թույլտվություն ստացած գովազդի միջոցում տեղադրման դեպքերի,

16) մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով պատուհանի, ցուցափեղկի, մուտքի արտաքին մակերեսը,

17) ձևափոխելով շենքի, շինության, մուտքի (դռան), պատուհանի, ցուցափեղկի, տանիքի, կամուրջի, գետնանցումի, վերնանցումի, անցումի ճարտարապետական ոճը և տեսքը կամ դուրս գալով դրանց կառուցվածքային տարրերի սահմաններից և եզրերից,

18) տեղեկատու մասը երթևեկելի մասի մակերևույթից առնվազն 7.0 մետրից ցածր բարձրության վրա, եթե գովազդի, գովազդի միջոցի որևէ մաս գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա,

19) հուշատախտակներից 1.0 մետրից պակաս հեռավորության վրա,

20) փակելով փողոցների անվանումների կամ շենքի, շինության, կառույցի համարների համայնքի կամ շենքի կառավարման մարմնի կողմից տեղադրված նշանները և դրանցից 1.0 մետրից պակաս հեռավորության վրա,

21) բնության հուշարձանների, ծառերի վրա,

22) արգելափակող միջոցների` ցանկապատերի, ուղեփակոցների, արգելափակոցների, կանգնակների, ճաղերի, պարսպի մուտքի (դռների), բազրիքների (պեռիլա) վրա, բացառությամբ նկուղային հարկերի:

23) տառերի և սիմվոլների ուղղահայաց դասավորվածությամբ, բացառությամբ դրոշի և 2.0 մետրից ավել բարձրություն ունեցող բարձակի վրա` տեղակայված ոչ բնակելի շենքի 6.0 մետրից բարձր ճակատային հատվածին` հաշվարկված գետնի մակերեսից,

24) կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով,

25) տրանսպորտային հանգույցներում` վերգետնյա անցումների տակ,

26) ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ կամ երբ այն տեսողական նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով) ճանապարհային նշաններին, ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցներին (գույքին),

27) էլեկտրաէներգիայի բաշխման, արտաքին լուսավորության և հեռահաղորդակցության սյուների, հանրային լուսավորության կայանքների, գազամատակարարման, ջրահեռացման, տրանսպորտի, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային, ջրային կամ օդային երթևեկության հետ կապված տարրերի, հանրային սարքավորումների կամ գույքի վրա,

28) գերեզմանատան պատի, մուտքի կամ ճաղերի վրա, ինչպես նաև գերեզմանատան տարածք սահմաններին կից` 10.0 մետր շառավղով:

45. Գովազդը, գովազդի միջոցը չպետք է.

1) խոչընդոտեն անձանց ազատ տեղաշարժին և հանդիսանան հետիոտնի շարժման արգելք,

2) խանգարեն փողոցների ու մայթերի մաքրմանը,

3) տեղադրվեն 3.50 մետրից պակաս լայնություն ունեցող մայթի վրա,

4) սահմանափակեն պատմամշակութային և մշակութային օբյեկտների տեսանելիությունը, գերիշխեն և շեղեն ուշադրությունը տվյալ օբյեկտներից,

5) սահմանափակեն հանրային տրանսպորտի կանգառների սրահների և նշանների տեսանելիությունը,

6) խոչընդոտեն ճանապարհային երթևեկության կազմակերպանն ու անվտանգության ապահովմանը,

7) շփոթեցնեն կամ շեղեն վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը, խաթարեն ճանապարհային երթևեկությունը,

8) սահմանափակեն տեսանելիությունն ավտոճանապարհների վրա,

9) լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական որևէ միջոցների` ճանապարհային նշանների, լուսացույցների և դրանց կանգնակների, ճանապարհային արգելափակոցների, բազրիքների, պարապետների, ուղղորդ կարճասյուների վրա կամ այնպես, որ փակվի կամ սահմանափակվի դրանց տեսանելիությունը,

10) փորագրվեն, քանդակվեն, որևէ նյութից (տառերի, սիմվոլների տեսքով կամ միջոցով) ներդրվեն պատի, գետնի, աստիճանների վրա կամ դրանց մեջ:

46. Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդը, գովազդի միջոցը պետք է բաղկացած լինեն «սգո» կամ «պարագաներ» կամ «ծառայություններ» բառերից` իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:

47. Գովազդի, գովազդի միջոցի լուսավորումը թույլատրվում է, եթե այն`

1) չի հանդիսանում աղմուկի, տատանման, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի, թարթող, թրթռացող, անդրադարձող, տատանվող կամ ուժեղ լույսի աղբյուր (օրվա լուսավոր ժամերին` 4400 վատտից ոչ ավել, մութ ժամերին` 2750 վատտից ոչ ավել),

2) չի առաջացնում երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում` նաև անդրադարձող, թարթող, թրթռացող), չի շփոթեցնում կամ շեղում վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը, չի խաթարում ճանապարհային երթևեկությունը,

3) չի ներթափանցում բնակելի տարածքներ,

4) ունի խլացված լուսարձակում, իսկ ստատիկ գովազդի դեպքում լույսի մեկ (միագույն)` սպիտակ կամ բնական գույն:

48. Վահանակը գովազդային տեղեկատվության տեղադրման համար կոնստրուկցիա է, որը սովորաբար բաղկացած է հիմքից (հիմնասյունից, պատվանդանից), շրջանակից (ռամկա) և տեղեկատու դաշտից:

49. Վահանակը կարող է լինել միակողմ և բազմակողմ:

50. Միակողմանի վահանակի հակառակ` չօգտագործվող կողմը (կողմերը), տեսանելի լինելու դեպքում, պետք է լինի դեկորատիվ ձևավորված:

51. Վահանակի տեղեկատու դաշտը չպետք է լինի առանց պաստառի (դատարկ):

52. Վահանակի վրա տեղադրվող գովազդը չի կարող լինել միայն տեքստային բովանդակությամբ (բացառությամբ ապրանքային նշանի)` տեղադրված ֆոնի վրա:

53. Տեքստից և պատկերից բաղկացած գովազդում տեքստի չափաբաժինը չպետք է լինի գովազդի 60%-ից ավելին:

54. Վահանակը կարող է տեղադրվել 3.50 մետրից ավել լայնություն ունեցող մայթի վրա:

55. Ճանապարհի կողային մասում գովազդի միջոց տեղակայելու (տեղադրելու) դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0.60 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եզրաքար չլինելու դեպքում` ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 3.0 մետրը:

56. Վահանակի հիմքը պետք է տեղադրված լինի ուղղահայաց այն մակերևույթին, որի վրա տեղակայված է, և համապատասխան խորությամբ` ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծի:

57. Վահանակի շրջանակը և հիմնասյունը պետք է լինեն միագույն:

58. Վահանակի հենասյունը պետք է պատրաստվի այնպիսի նյութերից, որ քամու ազդեցության հաշվարկային բեռնվածության տակ և շահագործման ընթացքում ապահովի բավարար կայունություն:

59. Վահանակներն, ըստ իրենց տեղեկատու դաշտի չափերի (ներառյալ շրջանակը), լինում են`

1) մեծ չափի` 3.0 մետրից ավել բարձրությամբ, 4.0 մետրից ավել լայնությամբ, 0.60 մետր խորությամբ, ներառյալ միմյանց կցված` համակառույց (մուլտիբորդ) վահանակները:

2) միջին չափի` առավելագույնը մինչև 3.0 մետր բարձրությամբ, 4.0 մետր լայնությամբ, 0.60 մետր խորությամբ:

3) փոքր չափի` առավելագույնը մինչև 3.50 մետր բարձրությամբ, 2.0 մետր լայնությամբ, 0.30 մետր խորությամբ:

60. Հիմնասյան բարձրությունը կարող է լինել 2.50 մետրից մինչև 3.0 մետր փոքր չափի վահանակի և բարձակի դեպքում, մինչև 4.0 մետր` միջին չափի վահանակի դեպքում և մինչև 8.0 մետր` մեծ չափի վահանակի դեպքում:

61. Փոքր չափի վահանակը կարող է տեղադրվել պատվանդանի վրա: Տվյալ պատվանդանը կարող է լինել առավելագույնը 1.20 մետր բարձրությամբ, 1.40 մետր լայնությամբ և 0.30 մետր խորությամբ:

62. Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են սահմանվել վահանակի արտաքին տեսքին ներկայացվող հավելյալ պահանջներ:

63. Վահանակի կոնստրուկցիայի հիմքի կամ շրջանակի վրա պետք է տեսանելի ձևով նշված լինի գովազդակրի անվանումը, հեռախոսահամարը և Երևանի քաղաքապետարանի ռեգիստրում գրանցման համարը:

64. Որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա մեծ չափի վահանակների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200.0 մետրից:

65. Մեծ չափի վահանակ Երևան քաղաքում տեղադրվել (տեղադրված լինել) չի կարող, բացառությամբ պատի մեծանկարի:

66. Միջին չափի վահանակ կարող է տեղադրվել (տեղադրված լինել) խաչմերուկներում:

67. Հենասյան վրա տեղադրված միջին չափի վահանակի որևէ մաս չի կարող լինել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

68. Յուրաքանչյուր խաչմերուկում, որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա, չի կարող տեղադրվել 1-ից ավելի միջին չափի վահանակ:

69. Որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա միջին չափի վահանակների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 150.0 մետրից:

70. Միջին չափի վահանակները չեն կարող լինել միմյանց կցված` համակառույց (մուլտիբորդ) վահանակների տեսքով:

71. Փոքր չափի վահանակ թույլատրելի է տեղադրել ցուցափեղկում, կանգառասրահում:

72. Փոքր չափի վահանակ թույլատրելի է տեղադրել մայրուղիներում, պողոտաներում, փողոցներում, խաչմերուկներում, հրապարակներում` իրարից նվազագույնը 50.0 մետր շառավիղով հեռավորության վրա, բացառությամբ սքրոլլերների:

73. Փոքր չափի վահանակի որևէ մաս չի կարող լինել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

74. Սքրոլլերը ստատիկ գովազդային տեղեկատվության տեղադրման համար նախատեսված դինամիկ մակերեսով փոքր չափի վահանակ է, որի պաստառները պտտվում են` փոխարինելով միմյանց:

75. Սքրոլլերների միջև հեռավորությունը կարող է լինել նվազագույնը մինչև 10.0 մետր, եթե դրանց տեղեկատու մակերեսի և շրջանակի հանրագումարը չի գերազանցում 2.60 քմ-ը, իսկ սքրոլլերների քանակը` 5-ից ոչ ավել է:

i

76. Պրիզմատրոնը գովազդային տեղեկատվության տեղադրման համար դինամիկ մակերես նախատեսող վահանակ է` բաղկացած շրջանակից և տեղեկատու դաշտից, որն ունի իր առանցքի շուրջը պտտվող եռանկյուն հատվածակողմեր (պռիզմա), երբեմն նաև հիմքից:

77. Պրիզմատրոնի նկատմամբ կիրառելի են վահանակին ներկայացվող պահանջները:

78. Էլեկտրոնային էկրանն (ցուցարկիչ, մոնիտոր, հեռուստաէկրան) արտաքին գովազդի միջոց է` նախատեսված տեղեկատու մակերեսի վրա պատկերներ վերարտադրելու համար` լուսադիոդների (LED), լամպերի, այլ լույսի աղբյուրների կամ արտացոլող տարրերի լույսի արտանետման կիրառմամբ:

79. Էլեկտրոնային էկրանը կարող է տեղադրվել որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա կամ որևէ գովազդի օբյեկտի վրա տեղակայված կամ ներկառուցված գովազդի միջոց:

80. Էլեկտրոնային էկրանի տեղեկատու դաշտի չափերը, որպես առանձին կոնստրուկցիա տեղակայված լինելու դեպքում, պետք է համապատասխանեն վահանակին ներկայացվող պահանջներին:

81. Որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա էլեկտրոնային էկրանների հիմքի (հենասյան, պատվանդանի) բարձրությունը, լայնությունը և խորությունը, յուրաքանչյուր դեպքում համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ: Միևնույն ժամանակ կոնստրուկցիայի առավելագույն չափը չի կարող գերազանցել վահանակի կոնստրուկցիային ներկայացվող պահանջների չափը` համապատասխան դրա տեղեկատու դաշտի տեսակի:

82. Էլեկտրոնային էկրանը, որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա, կարող է տեղադրվել բացառապես լուսացույցով կարգավորված ճանապարհային հատվածներում` խաչմերուկներում և ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և գետնի մակարդակից առնվազն 2.50 մետր բարձրության վրա:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Երևանի ավագանի
18.11.2009
N 37-Ն
Որոշում