Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2009 թվականի N 46-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների 2010 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 75.000 դրամ.

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150.000 դրամ,

բբ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 250.000 դրամ,

բգ. 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 350.000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15.000 դրամ.

դ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25.000 դրամ:

2) Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է 15.000 դրամ.

բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը:

3) Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության տեղական տուրքը սահմանվում է 25.000 դրամ:

4) Երևան քաղաքի վարչական տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 1 հավելվածի (կցվում է):

5) Երևան քաղաքի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

6) Երևան քաղաքի վարչական տարածքում`

ա. բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 500 դրամ.

բ. հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ:

7) Երևան քաղաքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար` յուրաքանչյուր տարվա թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 50.000 դրամ:

8) Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի օբյեկտների համար` 87.500 դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175.000 դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` 875.000 դրամ.

դ. խաղատների կազմակերպման համար` 1.750.000 դրամ.

ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 875.000 դրամ.

զ. վիճակախաղերի կազմակերպման համար` 262.000 դրամ:

9) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ:

10) Երևան քաղաքի վարչական տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

ա. ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 դրամ.

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 դրամ.

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3500 դրամ.

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 6125 դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 դրամ.

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 դրամ.

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 դրամ.

դ. դատարկ գովազդային վահանակների համար` 1225 դրամ:

11) Երևան քաղաքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ:

12) Երևան քաղաքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:

13) Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական վճարը սահմանվում է`

ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 1000 դրամ.

բ. 501-ից-1500 քառակուսի մետր մակերեսի համար 500.000 դրամ գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 500 դրամ:

1500 քառակուսի մետր մակերեսից սկսած 1000000 դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 դրամ.

14) Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար տեղական վճարը սահմանվում է`

ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 դրամ.

բ. 501-ից-1500 քառակուսի մետր մակերես ունեցող հողամասի համար 250.000 դրամ գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 դրամ:

1500 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար 500.000 դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 դրամ:

15) Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար տեղական վճարը սահմանվում է յուրաքանչյուր մասնակցից 10.000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի դեկտեմբերի 2-ի

N 46-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

 

Երևան քաղաքի վարչական տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար

 

1. Երևան քաղաքի վարչական տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվում է`

1) 1-ին գոտու համար` 30.612 դրամ,

2) 2-րդ գոտու համար` 15.000 դրամ,

3) 3-րդ գոտու համար` 7.500 դրամ:

2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.

 

1-ին գոտի.

 

.________________________________________________.

|վարչական շրջան   |փողոցի և  տարածքի անվանում    |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Աշտարակի խճ.                  |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Բաշինջաղյան փող.              |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Գրիգոր Հասրաթյան փող.         |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Լենինգրադյան փող.             |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Հալաբյան փող.                 |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Մազմանյան փող.                |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Մարգարյան փող.                |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Շինարարների փող.              |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Շիրազի փող.                   |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Ջանիբեկյան փող.               |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Սեբաստիայի փող.               |

|_________________|______________________________|

|Աջափնյակ         |Բեկնազարյան փող.              |

|_________________|______________________________|

|Ավան             |Աճառյան փող.                  |

|_________________|______________________________|

|Ավան             |Մյասնիկյան պող.               |

|_________________|______________________________|

|Ավան             |Մարշալ Բաբաջանյան փող.        |

|_________________|______________________________|

|Ավան             |Մարշալ Խուդյակովի փող.        |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Ազատության պող.               |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Մ. Բարեկամություն             |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Զարյան փող.                   |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Կասյան փող.                   |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Կիևյան  փող.                  |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Կոմիտասի պող.                 |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Հ. Հակոբյան փող.              |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Հր. Քոչարի փող.               |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Մարշալ Բաղրամյան պող.         |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Պռոշյան փող.                  |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Վահր. Փափազյան փող.           |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Վաղարշյան փող.                |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Թբիլիսիի խճ.                  |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Շիրվանզադեի փող.              |

|_________________|______________________________|

|Արաբկիր          |Տիգրանյան փող.                |

|_________________|______________________________|

|Դավթաշեն         |Եղվարդի խճ.                   |

|_________________|______________________________|

|Դավթաշեն         |Սասնա Ծռերի փող.              |

|_________________|______________________________|

|Դավթաշեն         |Տ. Պետրոսյան փող.             |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Ազատամարտիկների պող.          |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Այվազովսկու փող.              |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Արցախի պող.                   |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Գաջագործների փող.             |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Դավիթ-Բեկի փող.               |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Էրեբունի փող.                 |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Խորենացու փող.                |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Մուրացանի փող.                |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Ռոստովյան փող.                |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Տիգրան Մեծի պող.              |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Բելինսկու փող.                |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Խաղաղ Դոնի փող.               |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Նուբարաշենի փող.              |

|_________________|______________________________|

|Էրեբունի         |Սասունցի Դավթի փող.           |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Աբովյան փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ագաթանգեղոսի փող.             |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ալեք Մանուկյան փող.           |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ամիրյան փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Արգիշտիի (նախկին Խորհրդարանի) |

|                 |փող.                          |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Արշակունյաց պող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Բայրոնի փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Բուզանդի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Բրյուսովի փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Գրիգոր Լուսավորչի փող.        |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Դ. Դեմիրճյան փող.             |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Եզնիկ Կողբացու փող.           |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Եր. Քոչարի փող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Զաքյան փող.                   |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Թումանյան փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Թամանյան փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Իսահակյան փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Իտալիայի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Լեոյի փող.                    |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Խանջյան փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Խորենացու փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ծիծեռնակաբերդի խճ.            |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ծովակալ Իսակովի պող.          |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Կորյունի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Հանրապետության փող.           |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Հերացու փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Հին երևանցու  փող.            |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Հյուսիսային պող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մ. Գրիգորյան փող.             |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Սարյան փող.                   |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մաշտոցի պող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մարշալ Բաղրամյան պող.         |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մյասնիկյան պող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մոսկովյան փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Նալբանդյան փող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Նար-Դոսի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Չարենցի փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Պարոնյան փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Պուշկինի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Պռոշյան փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Սայաթ-Նովայի պող.             |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Սարալանջի փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Վ. Սարգսյան փող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Վարդանանց փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Տերյան փող.                   |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Տիգրան Մեծի պող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Քրիստափորի փող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Հրազդանի կիրճ                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Անտառային փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Արամի փող.                    |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Բեյրութի փող.                 |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Դեղատան փող.                  |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Զորյան փող.                   |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Իսրայելյան փող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ձորափի փող.                   |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Մելիք-Ադամյան փող.            |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Շարիմանյան փող.               |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Տպագրիչների փող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Քաջազնունու փող.              |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Ֆիրդուսու փող.                |

|_________________|______________________________|

|Կենտրոն          |Աթենքի փող.                   |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Ա. Բաբաջանյան փող.            |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Անդրանիկի փող.                |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Լենինգրադյան փող.             |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Սեբաստիայի փող.               |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Սվաճյան փող.                  |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Տիչինայի փող.                 |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Րաֆֆու փող.                   |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Իսակովի պող.                  |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Գուսան Շերամի փող.            |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Մալաթիայի փող.                |

|_________________|______________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Օհանովի փող.                  |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Գայի պող.                     |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Մյասնիկյան պող.               |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Թևոսյան  փող.                 |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Բագրևանդի  փող.               |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Ս. Սաֆարյան փող.              |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Դավիթ-Բեկի փող.               |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Քոչինյան փող.                 |

|_________________|______________________________|

|Նոր Նորք         |Արտ. Միկոյան փող.             |

|_________________|______________________________|

|Նորք-Մարաշ       |Արմենակ Արմենակյան փող.       |

|_________________|______________________________|

|Նորք-Մարաշ       |Հովսեփյան փող.                |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Արագածի փող.                  |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Արարատյան փող.                |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Արշակունյաց պող.              |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Արտաշատի խճ.                  |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Արտաշիսյան փող.               |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Բագրատունյաց փող.             |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Գարեգին Նժդեհի փող.           |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Թամանցիների փող.              |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Հ. Հովհաննիսյան փող.          |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Մայիսի 9-ի փող.               |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Նորագավթի 1-ին փող.           |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Շիրակի փող.                   |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Չեխովի փող.                   |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Տարոնցու փող.                 |

|_________________|______________________________|

|Շենգավիթ         |Ֆրունզեի փող.                 |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Ազատության պող.               |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Դավիթ Անհաղթի փող.            |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Էմինեսկու փող.                |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Թբիլիսիի խճ. նրբ.             |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Ռուբինյանց փող.               |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Սևակի  փող.                   |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի)|

|                 |փող.                          |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Կարապետ ՈՒլնեցու փող.         |

|_________________|______________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Հասրաթյան փող.                |

|_________________|______________________________|

 

(որոշումը փոփ. 23.12.09 թիվ 54-Ն որոշում)

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
02.12.2009
N 46-Ն
Որոշում