Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2009 թվականի N 55-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) հողամասերն օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմանը համապատասխան.

2) հողամասերը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում մեկնարկային գինը որոշվում է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Համաձայնություն տալու մասին» N 11-Ա որոշմամբ.

3) ինքնակամ կառույցների օգտագործման տրամադրելու և օտարման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին» N 12-Ա որոշման, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմանը համապատասխան.

4) քանդման ենթակա վթարային բնակելի տների և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացման կամ այդ բնակարանների տնօրինման հետ կապված հարաբերությունները` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 23-Ա և «Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին» N 24-Ա որոշումների, ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 172-Ն և 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշումներին համապատասխան:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրում ներառված օտարման ենթակա հողամասերի մասով ծրագիրն ուժի մեջ է մտնում դրանք Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի դեկտեմբերի 23-ի

N 55-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի (հողամասեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, շենքեր և շինություններ, ինքնակամ կառույցներ, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն և այլն) (այսուհետ` նաև Գույք) օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակաուղղված է Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրների, ինչպես նաև Երևան համայնքի բնակիչների բնակարանային հարցերի լուծմանը:

2. 2010 թվականի ընթացքում Գույքի օգտագործման տրամադրելու և օտարման հիմնական նպատակներն են.

1) Գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) Գույքի օտարումից, վարձակալության (կառուցապատման) հանձնելուց ստացված միջոցների հաշվին Երևանի բյուջեում եկամուտների ապահովումն ու ավելացումը:

i

3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի և 36-րդ կետի 4-րդ ենթակետի:

(3-րդ կետը փոփ. 22.10.10 թիվ 148-Ն որոշում)

i

4. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել այն անձին (անձանց) կամ ընտանիքներին, որոնք`

1) «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման (մասնավորեցման) սուբյեկտ և (կամ) վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել (մասնավորեցրել) իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես (փաստացի) բնակվում են այդ բնակարաններում կամ բնակելի տներում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական այլ մարմինների կամ Երևանի քաղաքապետի կամ Երևանի թաղային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների և կարգադրությունների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների (պետական ձեռնարկությունների) կողմից տրամադրված օրդերների (այլ փաստաթղթերի) կամ սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա մշտապես (փաստացի) բնակվում են դրանցում.

3) վերաբնակեցվել են վթարային քանդման ենթակա շենքերից և նորակառույց շենքի բնակարանները տիրապետում և օգտագործում են վարձակալության իրավունքով.

4) բազմազավակ են, ունեն 6 և ավելի երեխաներ, չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.

5) հանրապետության մշակութային և տնտեսական զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցող արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ականավոր գործիչներ են, որոնք (նրանց ընտանիքների անդամները) չունեն սեփական բնակարան կամ ունեն բնակպայմանների բարելավման կարիք.

6) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում և բնակելի տարածքներում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի) 10 տարվանից ավելի:

(4-րդ կետը փոփ. 22.10.10 թիվ 148-Ն, 06.05.11 թիվ 230-Ն որոշումներ)

i

4.1. Սույն ծրագրի իմաստով 4-րդ կետում նշված «բնակպայմանների բարելավման կարիք» ունեցող է համարվում այն անձը (անձինք) կամ ընտանիքը, որոնց ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տնում կամ բնակարանում կամ այլ բնակելի տարածքում մեկ անձին հասանելիք բնակելի տարածքի բաժնեմասը չի գերազանցում 9.0 քառ. մետր մակերեսը և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք (ծնողները, ամուսինը և երեխաները) վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում չեն օտարել բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք:

(4.1-րդ կետը լրաց. 22.10.10 թիվ 148-Ն որոշում)

5. Երևանի քաղաքապետի Գույք օտարելու որոշմամբ այն ձեռքբերողին կարող է տրվել տարաժամկետ վճարման իրավունք:

6. Գույքի օտարումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) աճուրդ.

2) մրցույթ.

3) ուղղակի վաճառք:

7. Գույքի օտարման ձևի մասին որոշումն ընդունում է Երևանի քաղաքապետը:

8. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է մրցույթով վաճառքի ձևը, եթե Գույքի գնորդը սեփականության իրավունքի ձեռքբերման հետ մեկտեղ Գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ:

9. Գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս ընտրվում է աճուրդով վաճառքի ձևը, եթե գնորդից չի պահանջվելու կատարել Ծրագրի 8-րդ կետում նշված պարտավորությունները:

10. Գույքը օտարվում է ուղղակի վաճառքի ձևով`

i

1) տվյալ Գույքի վարձակալին.

2) ձեռք բերողներին` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում.

3) այն անձանց, որոնք փաստացի տիրապետում և օգտագործում են իրենց բնակարաններին անմիջապես կից ոչ բնակելի տարածքները, որոնց մուտքերը բացառապես բնակարաններից են և դրանք այլ մուտք չունեն:

(10-րդ կետը փոփ. 22.10.10 թիվ 148-Ն որոշում)

11. Գույքի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Երևան համայնքի բյուջե:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 15.03.11 թիվ 195-Ն որոշում)

 

i

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

13. Գույքի գնահատումն իրականացվում է`

1) անշարժ Գույքի դեպքում` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) այլ Գույքի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով կամ անկախ գնահատողի կողմից:

14. Գույքի օտարման որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

i

1) Գույքի նկարագրության, դրա գնահատման տարեթվի և ամսաթվի մասին.

2) օտարման ձևի, այդ թվում` որպես Գույքի մեկ միավոր կամ որպես Գույքի առանձին տարրեր օտարելու մասին.

3) Գույքն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) Գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին, որը պետք է լինի վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 10 տոկոսի չափով.

4) Գույքն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող Գույքի վաճառքի գնի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին.

5) այլ տվյալների մասին:

(14-րդ կետը փոփ. 22.10.10 թիվ 148-Ն որոշում)

15. Գույքի մրցույթով օտարման մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են սահմանվել նաև`

1) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների գնահատման կշռային գործակիցներ.

2) մրցույթ մասնակիցների նախնական որակավորման պահանջ:

 

III. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

16. Գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անդամից: Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի իրավասությունները:

17. Աճուրդով Գույքի օտարման դեպքում Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևը, Գույքը ենթակա է օտարման ամբողջությամբ կամ առանձին լոտերով, օտարվող Գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները:

18. Երևանի քաղաքապետի որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`

1) գինը.

2) ներդրումների չափը.

3) այլ պայմաններ:

i

19. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`

1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

2) տեղեկություններ օտարվող Գույքի վիճակի մասին և այլ տեղեկություններ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունների հայեցողությամբ:

(19-րդ կետը փոփ. 22.10.10 թիվ 148-Ն որոշում)

20. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի վաճառքի գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Գույքը սույն կետով չօտարվելու դեպքում ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն գլխով սահմանված կարգով:

21. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում Գույքի առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է Ծրագրի 13-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

22. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ և Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ նման բան նախատեսված է: Չվաճառված Գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է օտարման մասին որոշմամբ) նվազեցվում է նախորդ (վերջին) աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

23. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

24. Ծրագրի 16-րդ կետում նշված հանձնաժողովը Գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակում է Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

25. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

1) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո` եռօրյա ժամկետում.

2) մասնակցության վճար` 10000 դրամ չափով, որը Գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

26. Աճուրդի (մրցույթի) մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում աճուրդը (մրցույթը) չկայացած համարելու համար:

27. Հրապարակային սակարկությունների (աճուրդ և մրցույթ) անցկացման, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի հրապարակային սակարկություններով օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգերը, սահմանում է Երևանի քաղաքապետը:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2009
N 55-Ն
Որոշում