041.0101.180210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2010 թվականի N 101-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ քննարկումներին նվիրված բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 17-20-ը Ինտերլակեն (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Լ. Ամիրջանյանի և Զ. Մնացականյանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ինտերլակեն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ինտերլակեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի փետրվարի 18-ի
N 101-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-20-Ը ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար)
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
Զ. Մնացականյան - Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ,
դեսպան