041.0103.180210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2010 թվականի N 103-Ա
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-226-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. փետրվարի 18-ի
N 103-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի |Իրավական ակտի |Իրավական ակտի |Իրավական ակտի |
|ը/կ|վերնագիրն ու |նախագիծը |նախագիծը |ընդունման |
| |տեսակը |ներկայացնելու |ներկայացնելու |առնչությամբ |
| | |համար |ժամկետը |իրականացվող |
| | |պատասխանատու | |միջոցառումների|
| | |պետական | |ֆինանսական |
| | |կառավարման | |ապահովման |
| | |մարմինը | |աղբյուրը |
|___|_________________|________________|_______________|______________|
| 1.|«Պաշտպանության |ՀՀ պաշտպանության|2010 թ. մայիսի |ՀՀ պետական |
| |նպատակով |նախարարություն |3-րդ տասնօրյակ |բյուջե |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցների | | | |
| |ներգրավման կարգը | | | |
| |և ներգրավվող | | | |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցների ցանկը | | | |
| |հաստատելու մասին»| | | |
| |ՀՀ կառավարության | | | |
| |որոշում | | | |
|___|_________________|________________|_______________|______________|
| 2.|«Տրանսպորտային |ՀՀ պաշտպանության|2010 թ. մայիսի |ՀՀ պետական |
| |միջոցների |նախարարություն |3-րդ տասնօրյակ |բյուջե |
| |հաշվառման, | | | |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցների | | | |
| |առկայության և | | | |
| |տեխնիկական | | | |
| |զննության | | | |
| |վերաբերյալ | | | |
| |տվյալների | | | |
| |տրամադրման կարգը | | | |
| |հաստատելու մասին»| | | |
| |ՀՀ կառավարության | | | |
| |որոշում | | | |
|___|_________________|________________|_______________|______________|
| 3.|«Ռազմատրանսպոր- |ՀՀ պաշտպանության|2010 թ. հունիսի|ՀՀ պետական |
| |տային |նախարարություն |3-րդ տասնօրյակ |բյուջե |
| |պարտականություն | | | |
| |ունեցող | | | |
| |մարմիններին | | | |
| |պատկանող | | | |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցների | | | |
| |ներգրավման | | | |
| |ժամանակահատվածում| | | |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցների | | | |
| |օգտագործման, | | | |
| |տրանսպորտային | | | |
| |միջոցներին | | | |
| |հասցված նյութական| | | |
| |վնասի, իսկ խաղաղ | | | |
| |ժամանակ նաև բաց | | | |
| |թողնված օգուտի | | | |
| |համարժեք | | | |
| |փոխհատուցման | | | |
| |կարգը հաստատելու | | | |
| |մասին» ՀՀ | | | |
| |կառավարության | | | |
| |որոշում | | | |
._____________________________________________________________________.