Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0132.100998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանին մասնակցելու համար 1998 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով.

 

    Ռոբերտ Քոչարյան    - Հայաստանի Հանրապետության Նախագահ

    Բելա Քոչարյան      - Հայաստանի Հանրապետության Նախագահի կինը

    Վարդան Օսկանյան    - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                         նախարար

    Կասիա Աբգարյան     - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական,

                         մամուլի քարտուղարի պաշտոնակատար

    Արմեն Գևորգյան     - Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                         օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Գրիգորի Սարկիսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի և

բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության

ծառայության պետ

Տիգրան Նաղդալյան  - Հայաստանի ազգային հեռուստատեսության տնօրեն

    Սերգեյ Գուբրյան    - Հայաստանի Հանրապետության Նախագահի և  

                         բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության

                         ծառայության աշխատակից                          

Ռոբերտ Խաչատրյան   - Հայաստանի ազգային հեռուստատեսության օպերատոր:

 

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության, ուղեկցող անձանց Երևան-Փարիզ-Երևան և Փարիզ-Նյու Յորք-Փարիզ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1998 թվականի սեպտեմբերի 23-ին կազմակերպել Երևան-Փարիզ, իսկ հոկտեմբերի 1-ին` Փարիզ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

10 սեպտեմբերի 1998 թ. ՆԿ-132

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.09.1998
N ՆԿ-132
Կարգադրություն