Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(2-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 35

Գնահատում և դիտարկում

 

Սույն Արձանագրության Կողմերի հանդիպում հանդիսացող Կողմերի կոնֆերանսը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց և այնուհետև առնվազն հինգ տարին մեկ իրականացնում է Արձանագրության արդյունավետության գնահատումը (ներառյալ վերջինիս ընթացակարգերի և հավելվածների գնահատումը):

 

ՀՈԴՎԱԾ 36

Ստորագրում

 

Սույն Արձանագրությունը բաց է պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար` Նայրոբիում` Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, 2000 թ. մայիսի 15-ից 26-ը, և Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայաններում, 2000 թ. հունիսի 5-ից մինչև 2001 թ. հունիսի 4-ը:

 

ՀՈԴՎԱԾ 37

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնվելու օրվանից իննսուներորդ օրը:

2. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում այն պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է սույն Արձանագրությանը վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն վերոհիշյալ 1-ին կետի, այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը կամ այն օրը, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար` նայած, թե որը ավելի ուշ տեղի կունենա:

3. Վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված փաստաթղթերից ոչ մեկը չի համարվում լրացուցիչ այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերի:

 

ՀՈԴՎԱԾ 38

Վերապահումներ

 

Սույն Արձանագրության վերաբերյալ չի կարող ոչ մի վերապահում արվել:

 

ՀՈԴՎԱԾ 39

Սույն Արձանագրությունից դուրս գալը

 

1. Սույն Արձանագրությունը որևէ Կողմի համար ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի հետո այդ Կողմը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Արձանագրությունից` ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցում:

2. Արձանագրությունից նման ձևով կարելի է դուրս գալ դուրս գալու վերաբերյալ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարի հետո կամ ավելի ուշ, ինչպես նշված կլինի դուրս գալու մասին ծանուցման մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 40

Հավասարազոր տեքստեր

 

Սույն Արձանագրության բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

Ի վկայություն վերոշարադրյալի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Մոնրեալում 2000 թ. հունվարի 29-ին:

 

Հավելված I

8-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների համաձայն` ծանուցումներում

պարունակվող անհրաժեշտ տեղեկատվություն

 

ա) Արտահանողի անունը, հասցեն և նրա հետ հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ,

բ) ներմուծողի անունը, հասցեն և նրա հետ հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալներ,

գ) արտահանող պետությունում կենդանի վերափոխված օրգանիզմի անվանումը, բնութագրող հատկանիշները և կենսաանվտանգության մակարդակի ներքին դասակարգումը, եթե այդպիսիք կան,

դ) անդրսահմանային փոխադրման իրականացման կամ նախատեսվող ժամկետը(ները), եթե այդպիսիք հայտնի են,

ե) ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի կամ ծնողական օրգանիզմների տակսոնոմիկ կարգավիճակը, ընդհանուր անվանումը, հավաքման կամ ձեռք բերելու կետը, ինչպես նաև կենսաանվտանգության վերաբերյալ բնութագրերը,

զ) ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի և/կամ ծնողական օրգանիզմների ծագման կենտրոնները և գենետիկական բազմազանության կենտրոնները, եթե այդպիսիք հայտնի են, և այն բնակավայրի նկարագիրը, որտեղ օրգանիզմները կարող են ունենալ գոյատևման կամ արագ բազմանալու համապատասխան պայմաններ,

է) դոնոր օրգանիզմի կամ օրգանիզմների տակսոնոմիկ կարգավիճակը, ընդհանուր անվանումը, հավաքման կամ ձեռք բերելու կետը, ինչպես նաև կենսաանվտանգության վերաբերյալ բնութագրերը,

ը) նուկլեինաթթվի նկարագիրը կամ փոփոխությունը, կիրառվող մեթոդները և կենդանի վերափոխված օրգանիզմի` ստացված առանձնահատկությունները,

թ) կենդանի վերափոխված օրգանիզմների կամ մթերքների, մասնավորապես, այն վերամշակված նյութերի ենթադրվող օգտագործումը, որոնք առաջացել են ժամանակակից կենսատեխնոլոգիայի միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմից և պարունակում են հայտնաբերման ենթարկվող վերարտադրվող գենետիկական նյութի նոր համակցություններ,

ժ) փոխանցման ենթակա կենդանի վերափոխված օրգանիզմի քանակը կամ ծավալը,

ժա) ռիսկի գնահատման նախորդ և ընթացիկ զեկույցը` համաձայն III հավելվածի,

ժբ) առաջարկվող մեթոդներ` անվտանգ վերամշակման, պահեստավորման, տեղափոխման և օգտագործման (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, փաթեթավորման, պիտակավորման, փաստագրման, տեղաբաշխման, և պատահարների դեպքում, միջոցների ձեռնարկմանը վերաբերող ընթացակարգերը),

ժգ) կենդանի վերափոխված օրգանիզմի աշխատակարգային կարգավիճակը արտահանող պետության սահմանների շրջանակներում (օրինակ` արգելվա՞ծ է արդյոք այն արտահանող պետությունում, կա՞ն արդյոք այլ սահմանափակումներ, թույլատրվա՞ծ է արդյոք նրա ձեռք բերելը) և, եթե արտահանող պետությունում կենդանի վերափոխված օրգանիզմը արգելված է, արգելքի պատճառը կամ պատճառները,

ժդ) տեղափոխման ենթակա կենդանի վերափոխված օրգանիզմի վերաբերյալ այլ պետություններին արտահանողի կողմից ուղղված ցանկացած ծանուցման արդյունքը և այդպիսի ծանուցման ուղարկման նպատակը,

ժե) հայտարարություն այն մասին, որ վերը նշված տեղեկատվությունը փաստացիորեն ճշգրիտ է:

 

Հավելված II

11-րդ հոդվածի համաձայն որպես մթերք կամ կեր անմիջական օգտագործման

կամ վերամշակման համար նախատեսված կենդանի վերափոխված օրգանիզմների

վերաբերյալ պահանջվող տեղեկատվություն

 

ա) Ներքին օգտագործման համար որոշում ընդունելու նպատակով հայտ ներկայացնողի անվանումը և նրա հետ հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալները,

բ) այն մարմնի անվանումը և նրա հետ հաղորդակցման համար անհրաժեշտ տվյալները, որը ընդունում է վերոհիշյալ որոշումը,

գ) կենդանի վերափոխված օրգանիզմի անվանումը և բնորոշող հատկանիշները,

դ) գենային վերափոխումների նկարագիրը, օգտագործված մեթոդները և դրա հետևանքով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմի առանձնահատկությունները,

ե) կենդանի վերափոխված օրգանիզմի ցանկացած առանձնահատուկ որոշիչները,

զ) ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի կամ ծնողական օրգանիզմների տակսոնոմիկ կարգավիճակը, ընդհանուր անվանումը, հավաքելու կամ ձեռք բերելու կետը, ինչպես նաև կենսաանվտանգության վերաբերյալ բնութագրերը,

է) ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի և/կամ ծնողական օրգանիզմների ծագման կենտրոնները և գենետիկական բազմազանության կենտրոնները, եթե այդպիսիք հայտնի են, և այն բնակավայրի նկարագիրը, որտեղ օրգանիզմները կարող են ունենալ գոյատևման կամ արագ բազմանալու համապատասխան պայմաններ,

ը) դոնոր օրգանիզմի կամ օրգանիզմների տակսոնոմիկ կարգավիճակը, ընդհանուր անվանումը, հավաքելու կամ ձեռք բերելու կետը, ինչպես նաև կենսաանվտանգության վերաբերյալ բնութագրերը,

թ) կենդանի վերափոխված օրգանիզմի հավանության արժանացած օգտագործումը,

ժ) III հավելվածի համաձայն` ռիսկի գնահատման հաշվետվությունը,

ժա) առաջարկվող մեթոդներ անվտանգ վերամշակման, պահեստավորման, տեղափոխման և օգտագործման (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, փաթեթավորման, պիտակավորման, փաստագրման, տեղաբաշխման և, պատահարների դեպքում, միջոցների ձեռնարկմանը վերաբերող ընթացակարգերը):

 

Հավելված III

Ռիսկի գնահատում

 

Նպատակը

 

1. Սույն Արձանագրության համաձայն` ռիսկի գնահատման նպատակն է հայտնաբերել և գնահատել կենսաբանական բազմազանության (հնարավոր ընդունող միջավայրում) պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ կենդանի վերափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

 

Ռիսկի գնահատման օգտագործում

 

2. Ռիսկի գնահատման արդյունքները, inter alia, իրավասու մարմինների կողմից օգտագործվում են կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ հիմնավորված որոշումների ընդունման համար:

 

Հիմնական սկզբունքները

 

3. Ռիսկի գնահատումը պետք է կատարվի գիտականորեն հիմնավորված ու հստակ ձևով: Նրա իրականացման ընթացքում կարող են հաշվի առնվել փորձագետի խորհուրդը և համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից մշակված ղեկավար ցուցումները:

4. Գիտելիքների կամ գիտական հիմնավորման բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես որոշակի մակարդակի ռիսկի առկայություն, բացակայություն կամ ռիսկի հնարավոր առկայություն:

5. Կենդանի վերափոխված օրգանիզմների կամ մթերքների, այսինքն` կենդանի վերափոխված օրգանիզմներից առաջացած և ժամանակակից կենսատեխնոլոգիայի օգտագործման արդյունքում ստացված գենետիկական նյութերի վերարտադրման նոր համակցություններ պարունակող վերամշակված նյութերի հետ կապված ռիսկերը պետք է դիտվեն այն ռիսկի տեսանկյունից, որը առաջանում է հնարավոր ընդունող միջավայրում չվերափոխված ընդունող օրգանիզմների (ռեցիպիենտների) կամ ծնողական օրգանիզմների կողմից:

6. Ռիսկի գնահատումը պետք է իրականացվի «դեպքից դեպք» սկզբունքով: Պահանջվող տեղեկատվությունը կարող է յուրաքանչյուր որոշակի դեպքում տարբերվել բնույթով և մանրամասներով` կախված համապատասխան կենդանի վերափոխված օրգանիզմից, նրա հավանական օգտագործումից կամ հնարավոր ընդունող միջավայրից:

 

Մեթոդիկա

 

7. Մի կողմից` ռիսկի գնահատման համար հնարավոր է որոշակի հարցերի շուրջ լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն, որը կարող է ի հայտ գալ և պահանջվել գնահատման ընթացքում, մյուս կողմից` որոշ դեպքերում այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է էական չլինել:

8. Առաջադրված նպատակին հասնելու համար ռիսկի գնահատումը պետք է անհրաժեշտության դեպքում ներառի հետևյալ փուլերը.

ա) ցանկացած նոր գենոտիպային և ֆենոտիպային բնութագրի բացահայտում` կապված կենդանի վերափոխված օրգանիզմի հետ, որը հնարավոր ընդունող միջավայրում կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ կենսաբանական բազմազանության նկատմամբ` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը,

բ) նման անբարենպաստ հետևանքների փաստացի առաջացման հավանականության աստիճանի գնահատում` հաշվի առնելով կենդանի վերափոխված օրգանիզմի նկատմամբ ազդեցության աստիճանը ու տեսակը հնարավոր ընդունող միջավայրում,

գ) հետևանքների գնահատում այն դեպքում, եթե այդպիսի անբարենպաստ ազդեցությունը իրականում տեղի կունենա,

դ) կենդանի վերափոխված օրգանիզմի առաջացրած ընդհանուր ռիսկի գնահատում` հիմնվելով անբարենպաստ ազդեցության առաջացման հավանականության և հետևանքների գնահատման վրա,

ե) առաջարկության ներկայացում ռիսկերի ընդունելիության կամ կարգավորելիության վերաբերյալ (ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ռիսկերի կարգավորման համար ռազմավարության որոշումը),

զ) այն դեպքերում, երբ ռիսկի աստիճանը հստակեցված չէ, իրադրությունը կարող է լուծվել որոշակի հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ ռիսկի կարգավորման համապատասխան ռազմավարության իրականացման և/կամ ընդունող միջավայրում կենդանի վերափոխված օրգանիզմի վերահսկողության միջոցով:

 

Քննարկվող հարցեր

 

9. Կախված այս կամ այն դեպքից` ռիսկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համապատասխան տեխնիկական և գիտական տվյալները ներքոհիշյալ տարրերի առանձնահատկությունների վերաբերյալ.

ա) Ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմ կամ ծնողական օրգանիզմներ

Ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի կամ ծնողական օրգանիզմների առանձնահատկությունները (ներառյալ տեղեկատվությունը տաքսոնոմիկ կարգավիճակի, ընդհանուր անվանման, ծագման, ստեղծման և գենետիկական բազմազանության կենտրոնների վերաբերյալ, եթե այդպիսիք հայտնի են, և այն բնակավայրի նկարագիրը, որտեղ օրգանիզմները գոյատևման կամ բազմացման համար կարող են ունենալ համապատասխան պայմաններ):

բ) Դոնոր օրգանիզմ կամ օրգանիզմներ

Դոնոր օրգանիզմների տաքսոնոմիկ կարգավիճակը և ընդհանուր անվանումը, աղբյուրը և համապատասխան կենսաբանական բնութագրերը:

գ) Վեկտոր

Վեկտորի բնութագրերը (ներառյալ նրա բնորոշ հատկանիշները, եթե այդպիսիք կան, աղբյուրը կամ ծագումը և նրա տարածման շրջանակները):

դ) Ներմուծում կամ ներմուծումներ և/կամ փոփոխությունների բնութագրեր

Ներմուծված նուկլեինաթթվի գենետիկական բնութագրերը և դրա կիրառման նպատակը և/կամ փոփոխությունների առանձնահատկությունները:

ե) Կենդանի վերափոխված օրգանիզմ

Կենդանի վերափոխված օրգանիզմին բնորոշ հատկանիշները և կենդանի վերափոխված օրգանիզմի կենսաբանական առանձնահատկությունների և ընդունող (ռեցիպիենտ) օրգանիզմի կամ ծնողական օրգանիզմների բնութագրերի միջև եղած տարբերությունները:

զ) Կենդանի վերափոխված օրգանիզմի հայտնաբերումը և ճշգրտումը

Հայտնաբերման և ճշգրտման առաջարկվող մեթոդները, նրանց ճշգրտությունը, զգայունությունը և հուսալիությունը:

է) Տեղեկատվություն նախատեսվող օգտագործման վերաբերյալ

Տեղեկատվություն կենդանի վերափոխված օրգանիզմի նախատեսվող օգտագործման վերաբերյալ (ներառյալ ընդունող /ռեցիպիենտ/ օրգանիզմի կամ ծնողական օրգանիզմների համեմատ նոր կամ վերափոխված օգտագործումը):

ը) Ընդունող միջավայր

Տեղակայման, աշխարհագրական, կլիմայական և բնապահպանական բնութագրերի մասին տեղեկատվությունը (ներառյալ հնարավոր ընդունող միջավայրում կենսաբանական բազմազանության և ծագման կենտրոնների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը):

 

ՈՒժի մեջ է մտել 30.07.2004 թ.

 

 

pin
''
29.01.2000
Միջազգային պայմանագիր