Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1992 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1992 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի` ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1992 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի` ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ

 

1992 թ. հոկտեմբերի 9-ի` Բռնագաղթած անձանց, ազգային փոքրամասնությունների և ժողովուրդների իրավունքների վերականգնման հետ կապված հարցերով Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով բռնագաղթած անձանց վերադարձման հիմնախնդիրը հետագայում լուծելու անհրաժեշտությունից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

1. 2003 թ. հունիսի 26-ի Համաձայնագրի (ուժի մեջ է մտել 2-րդ պետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին ծանուցելու պահից) գործողության ժամկետը լրանալու հետ կապված` երկարաձգել Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարով:

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման կամ հաստատման այն ստորագրած Կողմերի կողմից, ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում 2-րդ վավերագիրն ավանդապահին ի պահ հանձնելու կամ դրա հաստատման մասին ծանուցման օրվանից և հանդիսանում է վերոհիշյալ Համաձայնագրի անբաժանելի մասը:

Կատարված է Սանկտ Պետերբուրգում 2003 թ. մայիսի 30-ին, 1 բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒզբեկստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան: Ղազախստանի Հանրապետությունը ստորագրել է ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտաքին գործերի նախարարների խորհրդի և տնտեսական խորհրդի Ընթացակարգային կանոնների 17-րդ կանոնի 5-րդ կետով սահմանված կարգով:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել Տաջիկստանի Հանրապետության համար` 25.05.2004 թ., Հայաստանի Հանրապետության համար` 25.05.2004 թ., ՈՒկրաինայի համար` 26.05.2004 թ., Բելառուսի Հանրապետության համար` 4.08.2004 թ.:

 

 

pin
''
30.05.2003
Միջազգային պայմանագիր