Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Բաժին IV
Քրեական գործերով իրավական օգնությունը և իրավական հարաբերությունները

 

Մաս I

Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ

հանձնարարությունները

 

ՀՈԴՎԱԾ 60

Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ

հանձնարարության բովանդակությունը և ձևը

 

1. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Հանձնարարության մեջ նաև պետք է նշված լինեն.

ա) կատարված հանցագործության նկարագիրը և որակումը, վնասի չափի մասին տվյալները, եթե այն պատճառվել է հանցավոր արարքի հետևանքով.

բ) այն դատավարական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մանրամասն ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև հանձնարարության կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

գ) այն հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է պարզել հարցաքննության ժամանակ.

դ) այն օրենքի նորմի լրիվ տեքստը, որի հատկանիշներով քննվում է քրեական գործը:

3. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հաստատված և պատշաճ կերպով վավերացված, անհրաժեշտության դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրող` դատավարական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ որոշումները:

 

ՀՈԴՎԱԾ 61

Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ

հանձնարարությունը կատարելը

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարումն ապահովում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածի 3-րդ կետում նշված` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի որոշումները հիմք են հանդիսանում դրանցում նշված դատավարական և այլ գործողությունների կատարման համար: Հանձնարարության կատարման ընթացքում դրանց լրացուցիչ օրինականացում չի պահանջվում, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը:

3. Հանձնարարությունն առավել լրիվ և ստույգ կատարելու նպատակով հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:

Հանձնարարության կատարման ընթացքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են նաև տեղեկատվություն փոխանակել քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ընթացքի մասին, միմյանց լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, ինչպես նաև համաձայնեցնել լրացուցիչ քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցերը:

4. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին կամ հանձնարարությունը նախաձեռնողին` հանձնարարության կատարման մասին ծանուցելով հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:

 

ՀՈԴՎԱԾ 62

Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ

հանձնարարությունների կատարման ժամկետները

 

1. Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունները կատարվում են հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված ժամկետում:

2. Անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկների համաձայնությամբ, իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել:

 

ՀՈԴՎԱԾ 63

Համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելը և դրանց գործունեությունը

 

1. Մեկ կամ մի քանի անձանց կողմից երկու և ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում կատարված կամ նրանց շահերը շոշափող հանցագործությունների արագ և բազմակողմանի քննության նպատակով կարող են ստեղծվել համատեղ քննչական օպերատիվ խմբեր:

2. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ձևակերպվում է սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածով նախատեսված կարգով:

3. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է ընդունված որոշման մասին և, համաձայնության դեպքում, միաժամանակ նրան տրամադրում է այդպիսի խմբի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց ցանկը:

4. Համատեղ քննչական օպերատիվ խմբի անդամները անմիջականորեն փոխգործակցում են միմյանց հետ, համաձայնեցնում են նախնական քննության հիմնական ուղղությունները, քննչական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը, փոխանակում են ստացված տեղեկատվությունը: Ըստ համաձայնության` նրանց գործունեության համակարգումը իրականացնում է համատեղ քննչական օպերատիվ խմբի ստեղծման նախաձեռնողը կամ նրա անդամներից որևէ մեկը:

5. Քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացվում են համատեղ քննչական օպերատիվ խմբի այն Պայմանավորվող կողմի անդամների կողմից, որի տարածքում դրանք անցկացվում են: Համատեղ քննչական օպերատիվ խմբի մի Պայմանավորվող կողմի անդամների մասնակցությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում քննչական գործողությունների հետախուզական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը իրականացվում է սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 64

Որոշակի պայմաններով հանձնարարությունը կատարելը

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հետաձգել հանձնարարության կատարումը կամ կատարել մասամբ, եթե դրա անհապաղ կատարումը կխանգարի հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարվող նախնական քննությանը կամ դատական քննությանը:

2. Մինչև հանձնարարության կատարումը հետաձգելու կամ այն մասամբ կատարելու վերաբերյալ հարցը լուծելը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը քննում է որոշակի պայմաններով հանձնարարության կատարման հնարավորությունը: Եթե հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը համաձայնում է այդ պայմաններին, ապա նա այդ մասին գրավոր ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և կատարում է առաջադրված պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 65

Հանձնարարության կատարման արդյունքում ստացված ապացույցների իրավական

նշանակությունը

 

Ապացույցները, որոնք ստացվել են հայցվող Պայմանավորվող կողմում` նրա օրենսդրությանը համապատասխան հանձնարարությունը կատարելու արդյունքում, նույն ապացուցողական նշանակությունը ունեն նաև հայցող Պայմանավորվող կողմում:

 

Մաս II

Հանձնում

 

ՀՈԴՎԱԾ 66

Հանձնման պարտավորությունը

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, հարցման հիման վրա միմյանց հանձնել իրենց տարածքներում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է ազատազրկման ձևով մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատիժ:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և դրանց կատարման համար անձը, որի հանձնելը հայցվում է, դատապարտվել է վեց ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկման կամ ավելի խիստ պատժի:

 

ՀՈԴՎԱԾ 67

Հանձնման վերաբերյալ հարցումը

 

1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների անվանումները.

բ) այն արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը, որը հանձնման վերաբերյալ հարցումով դիմելու հիմք է հանդիսացել, և հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա տվյալ արարքը ճանաչվում է հանցագործություն` այդ օրենքով նախատեսվող պատժաչափի նշումով.

գ) հանձնման ենթակա անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա ծննդյան տարին և վայրը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` արտաքինի նկարագրությունը, լուսանկարը, մատնահետքերը և նրա ինքնության մասին այլ տեղեկությունները.

դ) հանցագործությամբ պատճառած վնասի չափի մասին տվյալները և դրա հասցման մասին տեղեկությունները:

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն կալանքի վերցնելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների հաստատված պատճենները:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենները` նրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները:

4. Հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կից փաստաթղթերը ձևակերպվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետի և 17-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 68

Անձի գտնվելու վայրը պարզելը և կալանքի վերցնելը նրա հանձնման

վերաբերյալ հարցումն ստանալիս

 

Հանձնման վերաբերյալ հարցումը ստանալով` հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկն անհապաղ միջոցներ է ձեռնարկում այն անձի գտնվելու վայրը պարզելու և նրան կալանքի վերցնելու նպատակով, որի հանձնումը հայցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:

 

ՀՈԴՎԱԾ 69

Անձի հետախուզումը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները համապատասխան հանձնարարության հիման վրա հետախուզում են իրականացնում նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է գտնվել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:

2. Հետախուզում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է պարունակի հետախուզվող անձի` որքան հնարավոր է առավել լրիվ նկարագրությունը ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին, որը թույլ կտա պարզելու նրա գտնվելու վայրը, նրան կալանքի վերցնելու վերաբերյալ խնդրանքը` այն մասին նշումով, որ այդ անձի հանձնման վերաբերյալ հարցումը կներկայացվի:

3. Հետախուզումը իրականացնելու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հետախուզվող անձին կալանքի վերցնելու մասին հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հաստատված պատճենը, պատժի չկրած մասի մասին տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարը և մատնահետքերը (եթե այդպիսիք կան):

4. Անձի հետախուզման արդյունքների մասին, որն իրականացվելու է նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, անհապաղ տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը:

 

ՀՈԴՎԱԾ 70

Կալանքի վերցնելը կամ ձերբակալելը նախքան հանձնման վերաբերյալ

հանձնարարություն ստանալը

 

1. Անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշմանը` կալանքի վերցնելու մասին, կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնման մասին հարցումը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնման մասին հարցումն ստանալը կալանքի վերցնելու վերաբերյալ միջնորդությունը կարող է փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործմամբ` բնօրինակի` փոստով կամ սուրհանդակով միաժամանակյա ուղարկումով:

2. Անձը, որ հանձնումը հայցվում է, նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը կարող է կալանքի վերցվել նաև իր նկատմամբ միջազգային (միջպետական) հետախուզում հայտարարվելու կապակցությամբ: Այդ դեպքում նրան կալանքի տակ պահելու հիմք են հանդիսանում որպես խափանման միջոց կալանքի վերցնելու մասին հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշումը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

3. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդությունը ստանալու, եթե ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նա կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն:

4. Նախքան հանձնման վերաբերյալ հարցումը ստանալը կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհապաղ ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 71

Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման ժամկետները

 

1. Հանձնման վերաբերյալ հարցումը ենթակա է քննարկման հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկում այն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, եթե այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման արդյունքների մասին տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը:

2. Եթե հանձնման վերաբերյալ հարցումը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ, որոնց համար սահմանվում է մինչև 30 օր ժամկետ: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 30 օրով:

 

ՀՈԴՎԱԾ 72

Կալանքի վերցված անձին պահելը

 

1. Կալանքի վերցված (ձերբակալված) անձին, որի նկատմամբ լուծվում է հանձնման վերաբերյալ հարցը, կալանքի տակ պահելու վայրերում տեղավորելու համար հիմք է հանդիսանում կալանքի վերցնելու մասին հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կայացրած որոշումը կամ հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշումը, եթե դա նախատեսված է նրա օրենսդրությամբ:

2. Կալանքի վերցված (ձերբակալված) անձին պահելն իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 73

Հանձնման ենթակա անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելը

 

Սույն Կոնվենցիայով սահմանված ժամկետներում անձի հանձնումը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, ներպետական օրենսդրության համապատասխան` լուծում է հանձնվող անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ հարցը և հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին ուղարկում է այդ մասին որոշման` պատշաճ կերպով հաստատված պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 74

Կալանքի տակ պահելու ժամկետը հաշվարկելը

 

Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հանձնվող անձի ձերբակալման և կալանքի տակ պահելու ժամանակը, ինչպես նաև նրա էտապավորման ժամանակը հայցող Պայմանավորվող կողմի կողմից հաշվարկվում է նրա կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 75

Կալանքի վերցված անձին ազատելը

 

Սույն Կոնվենցիային համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կալանքի վերցված անձը պետք է անհապաղ ազատվի, եթե.

ա) հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկից ծանուցում է ստացվել տվյալ անձին ազատելու անհրաժեշտության մասին.

բ) հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կցվող փաստաթղթերը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածով, հետախուզվող անձին ձերբակալելու պահից հաշվված` 40 օրվա ընթացքում չեն ներկայացվել.

գ) սույն Կոնվենցիայի 71-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմից պահանջված` հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները այդ հոդվածով սահմանված ժամկետում չեն ներկայացվել.

դ) կալանքի վերցնելու վերաբերյալ որոշման մեջ նշված` հանձնման ենթակա անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, և հայցող Պայմանավորվող կողմը չի ներկայացրել այդ ժամկետը երկարացնելու մասին որոշման պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 76

Պաշտպանության իրավունքը ապահովելը

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կալանքի վերցված (ձերբակալված) անձինք Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում պաշտպանության իրավունք ունեն նրանց օրենսդրության համապատասխան:

2. կալանքի տակ պահվող անձանց, նրանց պաշտպանների կամ օրինական ներկայացուցիչների բողոքները խափանման միջոցը կալանքի տակ պահելու ձևով կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու առնչությամբ, տրվում են հայցող Պայմանավորվող կողմի դատարան, այլ իրավասու արդարադատության հիմնարկ:

Հայցվող Պայմանավորվող կողմի դատարանը, հետախուզվող անձին կալանքի վերցնելու (ձերբակալելու) վայրի այլ իրավասու արդարադատության հիմնարկը նշված անձանց բողոքները քննության առնելիս սահմանափակվում են սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման ստուգմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 77

Հանձնումը հետաձգելը

 

1. Եթե անձը, որի հանձնումը հայցվում է, քրեական պատասխանատվության է ենթարկվել կամ դատապարտվել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարած այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը, դատավճիռն ի կատար ածելը կամ մինչև պատժից կամ դա կրելուց ազատելը:

2. Հանձնումը հետաձգելու մասին ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 78

Ժամանակավոր հանձնելը

 

1. Եթե սույն Կոնվենցիայի 77-րդ հոդվածով նախատեսված հանձնումը հետաձգելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետի լրանալուն կամ խանգարել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդության հիման վրա կարող է հանձնվել ժամանակավոր:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է հայցվող Պայմանավորվող կողմին վերադարձվի քրեական գործով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որոնց համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան անձի հանձնման օրվանից 90 օրվա ընթացքում: Հիմնավոր դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմնի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 79

Հանձնման վերաբերյալ հարցումների կոլիզիան

 

Եթե հանձնման վերաբերյալ հարցումներ են ստացվում մի քանի Պայմանավորվող կողմերից, ապա հայցվող Պայմանավորվող կողմն ինքնուրույն է որոշում, թե այդ հարցումներից որը պետք է բավարարվի:

 

ՀՈԴՎԱԾ 80

Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

 

1. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

2. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված` հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթի ավարտից հետո` մինչև 30 օրը լրանալը, չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից կամ եթե ինքնակամ վերադառնում է այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չէր կարող հեռանալ` իրենից անկախ պատճառներով:

 

ՀՈԴՎԱԾ 81

Մահապատիժ չկիրառելը

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար և առանց հայցվող և հայցող Պայմանավորվող կողմերի օրենսդրությունը խախտելու` հայցող Պայմանավորվող կողմի կողմից սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան հանձնված անձի նկատմամբ մահապատիժ չի կիրառվում, եթե հայցվող Պայմանավորվող կողմը այդպիսի պատիժ չի կիրառում:

 

ՀՈԴՎԱԾ 82

Հանձնվող անձին փոխանցելը

 

1. Հանձնման վերաբերյալ հարցումը բավարարելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է հանձնվող անձի փոխանցման վայրի և ժամանակի մասին և նրան տեղափոխում է փոխանցման վայր:

2. Եթե հայցող Պայմանավորվող կողմը հանձնման ենթակա անձին չընդունի փոխանցման համաձայնեցված օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը պետք է ազատվի կալանքից: Հիմնավոր դեպքերում հանձնվող անձին փոխանցելու սահմանված ժամկետը կարող է երկարացվել մինչև 15 օր` հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 83

Հանձնման հետ կապված` կրկին կալանքի վերցնելը

 

1. Սույն կոնվենցիայի 75-րդ հոդվածի «ա» կետին, 82-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անձին ազատելը չի խոչընդոտում հանձնելու նպատակով նրան կրկին կալանքի վերցնելուն հանձնելու վերաբերյալ նոր հարցում ստանալու դեպքում:

2. Սույն Կոնվենցիայի 75-րդ հոդվածի «բ» և «դ» կետերին համապատասխան ազատված անձը կարող է հանձնման նպատակով կրկին կալանքի վերցվել այն դեպքերում, եթե հանձնման վերաբերյալ հարցումը, հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը ստացվեն սահմանված ժամկետները լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 84

Կրկին հանձնելը

 

1. Եթե հանձնված անձը խուսափի քրեական հետապնդումից կամ այն հանցագործության համար պատիժ կրելուց, որի կապակցությամբ հանձնված է եղել, և վերադառնա հայցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա նոր հարցման հիման վրա նա պետք է հանձնվի` առանց սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածում նշված նյութերը ներկայացվելու:

2. Կրկին հանձնելն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` սույն Կոնվենցիային համապատասխան, եթե անձը նոր հանցագործություն է կատարում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, կամ եթե փոխվում է նրան ներկայացված մեղադրանքի ծավալը:

 

ՀՈԴՎԱԾ 85

Քրեական գործով վարույթի արդյունքների մասին ծանուցելը

 

Պայմանավորվող կողմերը միմյանց հայտնում են հանձնված անձի նկատմամբ քրեական գործով վարույթի արդյունքների մասին: Ըստ խնդրանքի` ուղարկվում է նաև վերջնական որոշման պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 86

Տարանցիկ փոխադրելը, էտապավորելը

 

1. Մի Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, թույլատրում է իր տարածքով տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնում է այն անձանց էտապավորումը, որոնք մյուս Պայմանավորվող կողմին հանձնվել կամ ժամանակավոր փոխանցվել են երրորդ պետության կողմից: Տարանցիկ փոխադրման համար թույլատվություն չի պահանջվում, եթե այն իրականացվել է օդային տրանսպորտով` առանց այն Պայմանավորվող կողմի տարածքում միջանկյալ վայրէջքի, որով իրականացվում է տարանցումը:

2. Տարանցիկ փոխադրման, էտապավորման վերաբերյալ միջնորդությունը կազմվում և քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման վերաբերյալ հարցումը:

3. Հայցվող Պայմանավորվող կողմը հանձնված անձի տարանցիկ փոխադրումը թույլ է տալիս այնպիսի եղանակով և այն երթուղով, որն ինքը առավել նպատակահարմար է գտնում:

 

ՀՈԴՎԱԾ 87

Հանձնման, տարանցիկ փոխադրման և էտապավորման հետ կապված ծախսերը

 

Հանձնման, ժամանակավոր փոխանցման և էտապավորման հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են, իսկ տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը` հայցող Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 88

Հանձնման հարցերով հարաբերությունների կարգը

 

Հանձնման հարցերով հարաբերություններն իրականացվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների (դատախազների) կողմից, եթե նրանց ներքին օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 89

Հանձնումը մերժելը

 

1. Հանձնումը չի կատարվում, եթե.

ա) անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.

բ) հանձնման վերաբերյալ հարցումը ստանալու պահին հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետ լրանալու հետևանքով կամ այլ օրինական հիմքով.

գ) անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նույն հանցագործության համար կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ գործով վարույթը կարճելու վերաբերյալ.

դ) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է, հայցող կամ հայցվող Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, հետապնդվում է միայն մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումի հիման վրա).

ե) հանձնումը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը.

զ) ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ.

է) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ վերաբերում է զինվորական հանցագործություններին, որոնք սովորական քրեական իրավունքի համապատասխան, հանցագործություններ չեն համարվում.

ը) անձը, որի հանձնումը հայցվում է, նախկինում հայցվող Պայմանավորվող կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից և հանձնման առնչությամբ այդ պետության համաձայնությունը չի ստացվել.

թ) անձին, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում ապաստան է տրամադրվել.

ժ) առկա են միջազգային պայմանագրով սահմանված այլ հիմքեր, որի մասնակիցներ են հանդիսանում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը:

2. Հանձնումը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է, կատարվել է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Հանձնումը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին, դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 90

Չհանձնված անձի քրեական հետապնդումը

 

Հայցվող անձի հանձնումը մերժելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ և նյութերի հիման վրա, Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, լուծում է այն անձի նկատմամբ քրեական հետապնդման մասին հարցը, որի հանձնումը մերժվել է:

 

Մաս III

Քրեական հետապնդում իրականացնելը

 

ՀՈԴՎԱԾ 91

Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է, մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել իր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ:

Պայմանավորվող կողմերը քրեական հետապնդում են իրականացնում նաև իրենց տարածքներում գտնվող` քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` նրանց հանձնումը մերժելու դեպքում:

2. Եթե հանցագործությունը, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, հանգեցնում է հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջների, ապա այդ պահանջները, վնասի հատուցման վերաբերյալ այդ անձանց միջնորդության առկայության դեպքում, քննվում են տվյալ գործում կամ քաղաքացիական դատավարության կարգով:

3. Հայցվող Պայմանավորվող կողմում քրեական հետապնդումը կարող է իրականացվել` պայմանով, որ արարքը քրեորեն պատժելի է համարվում նաև այդ Պայմանավորվող կողմում:

Կատարած հանցագործության համար դատապարտելու դեպքում նշանակվող պատիժը չի կարող ավելի խիստ լինել, քան այն պատիժն է, որը նախատեսված է հայցող Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 92

Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը

 

1. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը պետք է բովանդակի.

ա) հայցվող Պայմանավորվող Կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.

գ) այն արարքի նկարագրությունը, որի կապակցությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը.

դ) արարքի կատարման ժամանակի, տեղի և հանգամանքների` հնարավորության սահմաններում առավել ստույգ նշումը.

ե) հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա արարքը ճանաչվում է հանցագործություն, ինչպես նաև օրենսդրական այլ նորմերի տեքստերը, որոնք գործով վարույթի համար էական նշանակություն ունեն.

զ) կասկածվող կամ մեղադրվող անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա քաղաքացիությունը, ինչպես նաև նրա անձի վերաբերյալ այլ տվյալներ.

է) տուժողի դիմումով հարուցվող քրեական գործերով` տուժողի դիմումները և վնասի հատուցման վերաբերյալ դիմումները.

ը) հանցագործությամբ պատճառված վնասի չափի նշումը:

Հանձնարարությանը կցվում են հայցող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ եղած քրեական գործի նյութերը. ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմում նրա ներպետական օրենսդրության համապատասխան ստացված ապացույցները միևնույն ապացուցողական նշանակություն ունեն նաև հայցվող Պայմանավորվող կողմում:

2. Հայցող Պայմանավորվող կողմի հարուցած քրեական գործ ուղարկելու դեպքում այդ գործով քննությունը հայցվող Պայմանավորվող կողմի կողմից շարունակվում է նրա ներպետական օրենսդրության համապատասխան: Նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելը հայցող Պայմանավորվող կողմը լուծում է քննության, մեղադրյալներին կալանքի տակ պահելու և գործով վարույթ վերսկսելու ժամկետների երկարացման վերաբերյալ հարցը:

3. Գործում առկա փաստաթղթերից յուրաքանչյուրը պետք է հաստատված լինի հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով:

4. Հանձնարարությունը և դրան կից փաստաթղթերը կազմվում են սույն Կոնվենցիայի 7-րդ և 17-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

5. Եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելու պահին մեղադրյալը կալանքի տակ է գտնվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նա փոխանցվում է հայցվող Պայմանավորվող կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 93

Մինչև քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ

հանձնարարությունն ստանալը սեփական քաղաքացիներին կալանքի վերցնելը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է սեփական քաղաքացիներին կալանքի վերցնել նախքան ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի կալանքի վերցնելու մասին որոշմանը և նշում այն մասին, որ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կներկայացվի լրացուցիչ:

Նշված միջնորդությունը և կալանքի վերցնելու մասին որոշումը նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը կարող են փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործումով` բնօրինակները միաժամանակ ուղարկելով փոստով կամ սուրհանդակի միջոցով:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին կալանքի վերցնելու մասին անհապաղ (ֆաքսով, հեռախոսով, հեռատիպով և այլն) տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, և, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան նյութերն ուղարկելու վերաբերյալ հարցը:

3. Այդ անձի քրեական հետապնդման դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի վերցված անձը ենթակա է ազատման, եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, դրան կից բոլոր փաստաթղթերով հանդերձ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով, հայցվող Պայմանավորվող կողմը չի ստանում այդ անձին կալանքի վերցնելու օրվանից 40 օրվա ընթացքում:

Հայցվող Պայմանավորվող կողմն այդ անձի քրեական հետապնդման մասին հարցը լուծում է ներպետական օրենսդրության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 94

Քրեական հետապնդման հարցերով հարաբերությունների կարգը

 

Քրեական հետապնդման հարցերով հարաբերություններն իրականացվում են Պայմանավորվող կողմերի գլխավոր դատախազների կողմից, եթե նրանց ներպետական օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 95

Իրավասությունը փոխանցելը

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմի կողմից քրեական գործը վարույթ ընդունելու պահից հայցող Պայմանավորվող կողմը չի կարող կասկածվող, մեղադրվող անձին պատասխանատվության ենթարկել այն արարքի համար, որի կապակցությամբ դրվել է քրեական հետապնդման վերաբերյալ հարցը:

2. Քրեական հետապնդման իրավունքը կփոխանցվի հայցող Պայմանավորվող կողմին, եթե հայցվող Պայմանավորվող կողմը նրա խնդրանքը չկատարելու համար միջոցներ չձեռնարկի կամ հրաժարվի այն կատարելուց:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը վերադարձնում է իրեն փոխանցված քրեական հետապնդման նյութերը և ապացույցները:

 

ՀՈԴՎԱԾ 96

Դատարանների վարույթում գտնվող քրեական գործերի փոխանցման կարգը

 

1. Դատական նիստերին ներկայացնելուց խուսափող և դատարանից թաքնվող ամբաստանյալների նկատմամբ քրեական գործերը, նրանց գտնվելու վայրը պարզելու և նրանց` հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունենալու կամ հանձնումը մերժելու դեպքում, գործով վարույթի կասեցումը վերացնելուց հետո սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում են հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկ` քրեական հետապնդում իրականացնելու համար:

2. Լրացուցիչ նախաքննության, քննության ավարտի և գործի քննության դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և սույն Կոնվենցիայի 90-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 97

Քրեական հետապնդման արդյունքների մասին ծանուցելը

 

Հայցվող Պայմանավորվող կողմը պարտավոր է հայցող Պայմանավորվող կողմին ծանուցել քրեական հետապնդման վերաբերյալ նրա հանձնարարության առնչությամբ ընդունված վերջնական որոշման մասին: Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով` նրան ուղարկվում է վերջնական որոշման պատճենը:

 

ՀՈԴՎԱԾ 98

Քրեական հետապնդման մասին որոշում ընդունելու հետևանքները

 

Եթե, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան, Պայմանավորվող կողմին քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է ուղարկված եղել դատավճիռը կամ նույն արարքով հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի ընդունած այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից այդ արարքի կատարման փաստով կրկին քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ նրա հարուցած գործը ենթակա է կարճման:

 

ՀՈԴՎԱԾ 99

Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանցագործությունների նախաքննություն կատարելիս և դատարանների կողմից քրեական գործեր քննելիս կարող է հաշվի առնել իր օրենսդրությամբ նախատեսված` պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` անկախ այն բանից, թե դրանք որ Պայմանավորվող կողմի տարածքում են առաջացել:

2. Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու կամ նրա գործողություններում տարբեր տեսակների ռեցիդիվի առկայության վերաբերյալ, կրկնակի հանցագործություն կատարելու փաստերը պարզելու և պայմանական դատապարտման հետ կապված պարտականությունները խախտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը լուծելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներ կարող են ճանաչել և հաշվի առնել նախկին ԽՍՀՄ և նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռները:

 

ՀՈԴՎԱԾ 100

Քրեական գործերը միավորելը

 

1. Անձի կամ անձանց խմբի կողմից երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում հանցագործություններ կատարվելու դեպքում այդ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը կարող են միավորվել մեկ վարույթում` Պայմանավորվող կողմերի համապատասխան իրավասու արդարադատության հիմնարկների միջնորդությամբ:

2. Գործերի միավորումը կատարվում է սույն Կոնվենցիայի 91-րդ և 92-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 101

Երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի դատարաններին ընդդատյա

գործերի քննության կարգը

 

Մի քանի հանցագործություններ կատարելու մեջ մեկ անձի կամ անձանց խմբի մեղադրելու դեպքում, որոնց վերաբերյալ գործերը միավորվել են և ընդդատյա են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններին, դրանք իրավասու է քննել այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Այդ դեպքում գործը քննվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 102

Քրեական հետապնդում իրականացնելը մերժելը

 

1. Քրեական հետապնդում իրականացնելը մերժվում է, եթե.

ա) քրեական հետապնդման վերաբերյալ հանձնարարությունն ստանալու պահին լրացել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները.

բ) անձի նկատմամբ, որի քրեական հետապնդման վերաբերյալ հարց է դրվում, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն հանցագործության համար գործով կայացվել է քննությունը կարճելու մասին որոշում կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կամ քրեական գործ հարուցելը մերժվել է.

գ) առկա է համաներման մասին ակտը, որը վերացնում է կատարած արարքի համար պատժի կիրառման հնարավորությունը.

դ) անձը հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, չի հասել այն տարիքին, որից սկսած` քրեական պատասխանատվություն է առաջանում:

2. Քրեական հետապնդում իրականացնելը կարող է մերժվել նաև հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

3. Քրեական հետապնդում իրականացնելը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է գրավոր ծանուցվի մերժման հիմքերի մասին դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում:

 

ՄԱՍ IV

Հատուկ դրույթներ քրեական գործերով իրավական օգնության և իրավական

հարաբերությունների մասին

 

ՀՈԴՎԱԾ 103

Առարկաների փոխանցելը

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են խնդրանքի հիման վրա միմյանց փոխանցել.

ա) այն առարկաները, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները. այն առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցագործությունների հետևանքով կամ իբրև դրանց համար վարձատրություն, կամ այն առարկաները, որոնք հանցագործը ստացել է այդ կարգով ձեռք բերված առարկաների փոխարեն.

բ) այն առարկաները, որոնք քրեական գործում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Այդ առարկաները փոխանցվում են նաև այն դեպքում, երբ հանցագործների հանձնումը չի կարող իրականացվել` նրանց մահվան, փախուստի կամ այլ հանգամանքներով պայմանավորված:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները հայցվող Պայմանավորվող կողմին անհրաժեշտ են որպես ապացույցներ քրեական գործում, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթն ավարտելը:

3. Փոխանցված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած Պայմանավորվող կողմին, եթե վերջինս դրանցից չի հրաժարվել:

 

ՀՈԴՎԱԾ 104

Հետախուզման, կալանքի, գույքի բռնագրավման ապահովման հարցերով

իրավական օգնությունը

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց օրենսդրության և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների հետախուզման, կալանքի տակ դնելու և առգրավման, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները, հանցագործություններից տուժածներին (քաղաքացիական հայցվորներին) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման վերաբերյալ և բռնագրավման վերաբերյալ դատարանների դատավճիռների կատարման գործում:

2. Այդ նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունների հիման վրա, ներքին օրենսդրությանը համապատասխան, կատարում են հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև հանցավոր գործունեությունից մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող եկամուտների հայտնաբերմանն ուղղված բոլոր անհրաժեշտ` քննչական, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Պարզելով այդպիսի գույքը, փողերը, արժեքներն ու եկամուտները` Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանության ապահովման ուղղությամբ` կալանք դնելու ձևով դրանց հետ ցանկացած գործառնության կանխարգելման և դրանց առգրավման համար:

3. Հայցվող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները, իրենց իրավասության շրջանակներում հայտնաբերելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը, փողերը և արժեքները, դրանք փոխանցում են հայցող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկին` որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցելու և հետագայում օրինական տերերին վերադարձնելու, հանցագործություններով պատճառված վնասը մարելու նպատակով:

4. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները մեղադրյալի (ամբաստանյալի, դատապարտյալի) փողերի, արժեքների և գույքի, հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների վրա կալանք դնելով, ապահովում են դրանց պահպանությունը` հետագայում հանցագործությամբ պատճառված վնասի մարման վրա տարածելու և հայցող Պայմանավորվող կողմի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա բռնագրավելու նպատակով` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 58-րդ հոդվածով նախատեսված կանոնները:

5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները կարող են հետաձգել հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների փոխանցումը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներին, եթե դրանք նրանց անհրաժեշտ են իրականացվող քրեական հետապնդման կամ այլ (երրորդ) անձանց իրավունքների վերաբերյալ վեճերի լուծման կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 105

Տեսակապի միջոցներ օգտագործելը

 

Իրավական օգնություն ցույց տալու Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները, փոխադարձ համաձայնությամբ, իրավունք ունեն օգտագործելու տեսակապի միջոցներ: Տեսակապի միջոցների օգտագործումը իրականացվում է Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 106

Կալանքի տակ պահվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին

ժամանակավոր փոխանցելը

 

1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատազրկման ձևով պատիժ կրող կամ կալանքի տակ պահվող անձը, որպես վկա կամ տուժող հարցաքննվելու, ինչպես նաև նրա մասնակցությամբ այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, անկախ նրա քաղաքացիությունից, հայցող Պայմանավորվող կողմի հիմնավորված խնդրանքով, կարող է ժամանակավոր փոխանցվել նրան հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կենտրոնական մարմնի որոշմամբ` նրան կալանքի տակ պահելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին ժամանակավոր փոխանցելու վերաբերյալ խնդրանքը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է նաև նշում պարունակի այն ժամանակի վերաբերյալ, որի ընթացքում պահանջվում է այդ անձի ներկայությունը հայցող Պայմանավորվող կողմում:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի ժամանակավոր փոխանցումը չի կատարվում, եթե.

ա) այդպիսի փոխանցման վերաբերյալ չի ստացվում նրա համաձայնությունը.

բ) անհրաժեշտ է նրա մասնակցությունը` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նախաքննության կամ դատաքննության համար.

գ) այդպիսի փոխանցումը կարող է խախտել այդ անձին կալանքի տակ պահելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու սահմանված ժամկետները:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի վրա տարածվում են սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները:

 

ՀՈԴՎԱԾ 107

Մեղադրական դատավճիռների մասին ծանուցելը և դատվածության մասին

տեղեկություններ տրամադրելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն ամեն տարի տեղեկություններ կհաղորդի մյուս Պայմանավորվող Կողմերին` համապատասխան Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ իր դատարանների կայացրած` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռների մասին` միաժամանակ ուղարկելով դատապարտյալների առկա մատնահետքերը:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող Կողմերին, նրանց խնդրանքով, անվճար տեղեկություններ է տրամադրում իր դատարանների կողմից նախկինում դատապարտված անձանց դատվածության վերաբերյալ, եթե այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 108

Վերահսկվող մատակարարում

 

Պայմանավորվող կողմերը, ներքին օրենսդրության համապատասխան, միջոցներ են ձեռնարկում, քննվող քրեական գործերով իրավասու արդարադատության հիմնարկների փոխադարձ համաձայնության հիման վրա, վերահսկվող մատակարարման մեթոդի օգտագործման ապահովման ուղղությամբ` հանցագործության կատարմանը մասնակցող անձանց բացահայտման, ապացույցների ստացման և քրեական հետապնդման ապահովման նպատակով:

 

ՄԱՍ V

Դատավճիռները ճանաչելը և կատարելը

 

ՀՈԴՎԱԾ 109

Դատավճիռները ճանաչելը և կատարելը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմերի դատարանների կայացրած դատավճիռները` մի Պայմանավորվող կողմի դատարանի կողմից դատապարտված և պատիժը չկրած անձի հանձնման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի կողմից դատավճիռը ի կատար ածվելու համար անձին հանձնելը մերժելու դեպքում, որը կայացվել է մյուս Պայմանավորվող կողմի դատարանի կողմից:

2. Դատավճիռների ճանաչումը և կատարումը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության հիման վրա, որի տարածքում պետք է ճանաչվեն և կատարվեն դատավճիռները:

 

ՀՈԴՎԱԾ 110

Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

 

1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից ուղարկվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկին:

2. Միջնորդությանը կցվում են`

ա) օրինական ուժի մեջ մտած դատավճռի` պատշաճ կերպով հաստատված պատճենը և գործով առկա` վերադաս ատյանների որոշումները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը.

բ) տվյալներ այն անձի և նրա քաղաքացիության մասին, որի նկատմամբ դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդություն է հարուցվում.

գ) այն օրենքի հոդվածների տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է.

դ) տեղեկանք հիմնական և լրացուցիչ պատժի կրած մասի, հատուցված վնասի գումարի մասին:

3. Անհրաժեշտության դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

4. Միջնորդությանը կից փաստաթղթերն ուղեկցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությամբ:

5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը դատավճռի կատարման և ճանաչման վերաբերյալ ստացված միջնորդությունն ուղարկում է իր Պայմանավորվող կողմի իրավասու դատարան` քննարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 111

Դատավճռի ճանաչման և կատարման կարգը

 

1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից` նրա ներպետական օրենսդրության համապատասխան:

2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ որոշում է կայացնում նախքան հանձնվող անձի փաստացի փոխանցումը իր տարածք:

3. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կայացրած դատավճռի հիման վրա, ներպետական օրենսդրության համապատասխան, սահմանում է նույն պատիժը, որը նշանակված է դատավճռով:

4. Եթե Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ տվյալ արարքի համար պատժի առավելագույն ժամկետը ավելի քիչ է, քան նշանակված դատավճռով, ապա դատարանը սահմանում է պատժի առավելագույն ժամկետը, որը հայցվոր Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված է միևնույն արարքի համար:

5. Դատավճիռ կայացրած` հայցող Պայմանավորվող կողմի տարածքում պատժի կրած մասը պատժի ժամկետի մեջ հաշվարկվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որը քննել է դատավճռի ճանաչման վերաբերյալ միջնորդությունը: Միաժամանակ որոշում է դատավճռի կատարման կարգի մասին հարցը:

6. Պատիժը կիրառվում է այն դեպքերում, եթե նախատեսված է հայցվող և հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 112

Դատավճիռը ճանաչելը և կատարելը մերժելը

 

1. Դատավճիռը ճանաչելը և կատարելը կարող է մերժվել, եթե`

ա) պատիժը չի կարող իրականացվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կամ այլ օրինական հիմքով, ինչպես նաև այնպիսի դատավճռով, որը կայացվել է հեռակա` առանց ամբաստանյալի մասնակցության.

բ) կատարած արարքի համար անձը հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ էլ քրեական գործը, օրենքով սահմանված կարգով, կարճվել է, ինչպես նաև` եթե անձը պատժից ազատվել է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից.

գ) հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված չէ այնպիսի պատիժ, որը համանման է հայցող Պայմանավորվող կողմի տարածքում նշանակված պատժին.

դ) լուրջ հիմքեր կան կարծելու, որ դատապարտելը կապված է անձին ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդելու հետ:

 

ՀՈԴՎԱԾ 113

Դատավճիռները կատարելիս պատիժների գումարման կարգը

 

Դատավճիռները կատարելիս պատիժների գումարումը կատարվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կանոններով, որի տարածքում դատավճիռները պետք է կատարվեն:

 

ՀՈԴՎԱԾ 114

Ներում և համաներում կիրառելը

 

Այն անձի ներումը և համաներումը, որի նկատմամբ դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ որոշում է կայացվել, իրականացվում են ինչպես հայցող, այնպես էլ հայցվող Պայմանավորվող կողմերի կողմից` նրանց ներպետական օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 115

Դատավճիռը վերանայելու կարգը

 

Կատարման համար փոխանցված դատապարտյալի նկատմամբ դատավճռի վերանայումը կարող է իրականացվել միայն այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում դատավճիռ է կայացվել:

 

ՀՈԴՎԱԾ 116

Փոխանցված և բեկանված դատավճիռները կատարելը

 

1. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն փոփոխվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում դատավճիռ է կայացվել, ապա որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից, սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան, այդպիսի որոշման կատարման վերաբերյալ հարցը լուծելու համար:

2. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն բեկանվի այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից քրեական գործի կարճումով, որի տարածքում դատավճիռը կայացվել է, որոշման պատճենն անհապաղ կուղարկվի դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` կատարման համար:

3. Եթե կատարման ընթացքում դատավճիռը բեկանվել է, և նշանակում է նոր նախաքննություն կամ դատաքննություն, ապա այդ որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածին համապատասխան, ուղարկվում են դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից իրավասու արդարադատության հիմնարկին:

 

Բաժին V
Եզրափակիչ դրույթները

 

ՀՈԴՎԱԾ 117

Սույն Կոնվենցիայի կիրառման հարցերը

 

Սույն Կոնվենցիան կիրառելու և մեկնաբանելու ժամանակ ծագած հարցերը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 118

Կոնվենցիայի հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ

 

1. Պայմանավորվող կողմերի հարաբերություններում, որոնք հանդիսանում են նաև քրեական ոլորտում Եվրոպայի խորհրդի մեկ կամ մի քանի Կոնվենցիաների մասնակից, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայի առարկան շոշափող դրույթներ, կիրառվում են միայն սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նպաստում են դրանցում շարադրված սկզբունքների կիրառմանը:

2. Եվրոպայի խորհրդի վերոհիշյալ կոնվենցիաների մասնակից Պայմանավորվող կողմերի և այն Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում, որոնք այդպիսի կոնվենցիաների մասնակից չեն, կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները, որոնց նրանք մասնակից են կամ կարող են դառնալ:

4. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով` նրանց կենտրոնական արդարադատության հիմնարկները խորհրդատվություններ են անցկացվում սույն Կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի հարաբերության հարցերով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների ներկայացուցիչների:

 

ՀՈԴՎԱԾ 119

Փոփոխություններ և լրացումներ կատարելը

 

Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ` սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են նրա անբաժանելի մասը հանդիսացող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի 120-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 120

ՈՒժի մեջ մտնելու կարգը

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին, որը կատարում է սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթները:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Այն պետության համար, որը վավերագիրն ավանդապահին ի պահ է տվել սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

3. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև իրենց գործողությունը դադարեցնում են Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիան և դրան կից` 1997 թվականի մարտի 28-ի Արձանագրությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված Կոնվենցիան և դրան կից Արձանագրությունը շարունակում են կիրառվել սույն Կոնվենցիայի մասնակից պետության և դրանց մասնակից հանդիսացող այն պետության միջև հարաբերություններում, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ չի մտել:

 

ՀՈԴՎԱԾ 121

Կոնվենցիայի գործողության ժամկետը

 

1. Սույն Կոնվենցիան գործում է, դրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է` յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամանակահատվածով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից մինչև նրա գործողության համապատասխան հնգամյա ժամանակահատվածի լրանալը` 12 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

 

ՀՈԴՎԱԾ 122

Գործողությունը ժամանակի մեջ

 

Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է նաև մինչև նրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 123

Կոնվենցիային միանալու կարգը

 

Սույն Կոնվենցիային նրա ուժի մեջ մտնելուց հետո կարող են միանալ, բոլոր Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, այլ պետություններ` միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած միանալու համաձայնության մասին վերջին հաղորդումն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 124

Ավանդապահի գործառույթները

 

Սույն Կոնվենցիան ստորագրած և նրան միացած պետություններին ավանդապահն անհապաղ ծանուցում է յուրաքանչյուր վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու օրվա, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա, ինչպես նաև սույն Կոնվենցիային առնչվող` իր ստացած այլ փաստաթղթերի, վերապահումների, ծանուցումների և հաղորդագրությունների մասին:

Կատարվել է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության:

Կոնվենցիան ստորագրել են Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Վրաստանը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒկրաինան:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 27.04.2004 թ., Ադրբեջանական Հանրապետության համար` 27.04.2004 թ., Ղազախստանի Հանրապետության համար` 27.04.2004 թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 01.10.2004 թ., Հայաստանի Հանրապետության համար` 19.02.2005 թ.

 

 

pin
''
17.10.2002
Միջազգային պայմանագիր