040.0128.220210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2010 թվականի N 128-Ա
«ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի փետրվարի 18-ի
N 128-Ա որոշման
ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________.
|Անվանումը |Չափի |Քանակը|Միավորի |Ընդամենը|
| |միավորը| |գինը | |
|___________________________|_______|______|________|________|
|Երևանի Հրաչյա Քոչարի 4 | հատ | 1 |128270.0|128270.0|
|հասցեում գտնվող` 297.3 քառ.| | | | |
|մետր ընդհանուր մակերեսով | | | | |
|հողամասը և դրա վրա | | | | |
|տեղակայված 245.9 քառ. մետր | | | | |
|տարածքը | | | | |
.____________________________________________________________.