040.0130.220210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2010 թվականի N 130-Ա
«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից հետ վերցնել 779.385.686 դրամ արժողությամբ գույքը (Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները և լուսացուցային օբյեկտները) և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` ամրացվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի փետրվարի 18-ի
N 130-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎԱԾ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Վարչական շրջանը |Ճանապարհային |Լուսացուցային օբյեկտները |
|ը/կ| |նշանները |___________________________|
| | |____________________| քանակը |հաշվեկշռա- |
| | |քանակը|հաշվեկշռային |_______________|յին արժեքը |
| | | |արժեքը (դրամ)|չգոր|գոր-|ընդա-|(դրամ) |
| | | | |ծող |ծող |մենը | |
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 1.|Մալաթիա-Սեբաստիա| 567 | 13.591.907 | 8 | 10 | 18 | 12.119.644|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 2.|Նոր Նորք | 250 | 3.190.488 | 1 | 9 | 10 | 1.277.782|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 3.|Կենտրոն | 2262 | 47.075.970 | 2 | 65 | 37 |528.415.308|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 4.|Քանաքեռ-Զեյթուն | 197 | 3.221.246 | 1 | 10 | 11 | 3.135.232|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 5.|Արաբկիր | 596 | 9.886.143 | 1 | 29 | 30 | 49.755.734|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 6.|Շենգավիթ | 728 | 15.790.248 | 2 | 23 | 25 | 40.327.335|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 7.|Դավթաշեն | 118 | 3.023.746 | 1 | 2 | 3 | 154.034|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 8.|Նորք-Մարաշ | 43 | 364.049 | 0 | 2 | 2 | 8.273.200|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| 9.|Ավան | 114 | 1.077.969 | 0 | 8 | 8 | 598.398|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
|10.|Էրեբունի | 466 | 6.972.332 | 2 | 15 | 17 | 1.147.559|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
|11.|Աջափնյակ | 309 | 6.906.349 | 1 | 15 | 16 | 23.081.014|
|___|________________|______|_____________|____|____|_____|___________|
| |Ընդամենը | 5650 |111.100.446 | 19 |188 | 207 |668.285.240|
._____________________________________________________________________.