ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 2
ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով.
Երևան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել ավագանու 03.03.2008 թ. թիվ 2 նիստի «Դավթաշեն թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2008 թ. դրույքաչափերը հաստատելու մասին» 2-րդ որոշումը:
2. Սահմանել Դավթաշեն համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2009 թ. դրույքաչափերը` համաձայն թիվ 1, 2 հավելվածների:
3. Առաջարկել Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գևորգյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.____________________________________________________________________.
| Հ/հ | Տեղական տուրքերի անվանումը |Ժամանա- |Դրույ- |
| | |կահատված|քաչափը |
| | | |(ՀՀ |
| | | |դրամ) |
|_____|_____________________________________________|________|_______|
| 1.|Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ |տարեկան | |
| |սահմանված կարգով հաստատված | | |
| |ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան`| | |
| |նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ | | |
| |հիմնական) շինարարության (տեղադրման) | | |
| |թույլտվության համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 1.1|հիմնական օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
|1.1.1|մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես | | 75 000|
| |ունեցող անհատական բնակելի, այդ թվում` | | |
| |այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես | | |
| |նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր | | |
| |մակերես ունեցող հասարակական և արտադրական | | |
| |նշանակության օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
|1.1.2|սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված | | |
| |օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| ա |201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր | |150 000|
| |մակերես ունեցող օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| բ |501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր | |250 000|
| |մակերես ունեցող օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| գ |1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր | |350 000|
| |մակերես ունեցող օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
|1.1.3|ոչ հիմնական շինությունների տեղադրման համար` |տարեկան | |
|_____|_____________________________________________|________|_______|
| ա |մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես | | 15 000|
| |ունեցող օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| բ |20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես | | 25 000|
| |ունեցող օբյեկտների համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 2.|Համայնքի վարչական տարածքում շենքերի, |տարեկան | |
| |շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների | | |
| |վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, | | |
| |արդիականացման աշխատանքների (բացառությամբ | | |
| |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ | | |
| |սահմանված` շինարարության թույլտվություն | | |
| |չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված | | |
| |կարգով հաստատված ճարտարապետաշինարարական | | |
| |նախագծով` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 2.1|չի նախատեսվում կցակառույցների, | | 15 000|
| |վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն | | |
| |ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` | | |
| |ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր | | |
| |մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական | | |
| |նշանակության փոփոխություն | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 2.2|բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, | | |
| |վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից,| | |
| |նախատեսվում է նաև կցակառույցների, | | |
| |վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն | | |
| |ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` | | |
| |ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր | | |
| |մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական | | |
| |նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն | | |
| |կետի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, | | |
| |կիրառվում են նաև նոր շինարարության համար | | |
| |սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը`| | |
| |օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ | | |
| |սենքերի գործառական նշանակության փոփոխության | | |
| |մասով. | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 2.3|նախատեսվում է միայն կցակառույցների, | | |
| |վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն | | |
| |ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` | | |
| |ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի | | |
| |գործառական նշանակության փոփոխություն, ապա, | | |
| |սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր | | |
| |շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր| | |
| |շինարարության համար սույն հավելվածի 1 կետով | | |
| |սահմանված նորմերը: | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 3.|Համայնքի վարչական տարածքում շենքերի, |տարեկան | 25 000|
| |շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների | | |
| |քանդման թույլտվության համար տուրքը | | |
| |սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 4.|Համայնքի տարածքում տեղական տուրքը |եռամսյակ| |
| |սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 4.1|ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` | | 25 000|
| |հիմնական և ոչ հիմնական շինությունների | | |
| |ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` | | |
| |յուրաքանչյուր եռամսյակի համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 4.2|ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության | | 25 000|
| |համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների| | |
| |ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` | | |
| |յուրաքանչյուր եռամսյակի համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 5.|Համայնքի տարածքում` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 5.1|բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության | օր | 350|
| |համար տեղական տուրքը սահմանվում է | | |
| |յուրաքանչյուր | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 5.2|հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, |տարեկան |350 000|
| |հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում | | |
| |հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, | | |
| |հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության | | |
| |համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար | | |
| |սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.|Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, |տարեկան | |
| |զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի | | |
| |կազմակերպման օբյեկտները, բաղնիքները | | |
| |(սաունաները), խաղատները ժամը 24:00-ից հետո | | |
| |աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքն| | |
| |ընթացիկ տարվա համար սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.1|առևտրի օբյեկտների համար` | | 50 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.2|հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`| | 75 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.3|բաղնիքների (սաունաների) համար` | |350 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.4|խաղատների կազմակերպման համար` | |500 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.5|շահումով խաղերի կազմակերպման համար` | |250 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 6.6|վիճակախաղերի կազմակերպման համար` | |150 000|
|_____|_____________________________________________|________|_______|
| 7.|Համաքաղաքային կանոններին համապատասխան |տարեկան | 5 000|
| |համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու | | |
| |թույլտվության համար` տեղական տուրքն ընթացիկ | | |
| |տարվա համար սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 8.|Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար |ամսական | |
| |արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար| | |
| |մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը | | |
| |սահմանվում է` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 8.1|ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20| | 2 000 |
| |ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին | | |
| |գովազդի համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 8.2|թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20| | 3 000 |
| |և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող | | |
| |արտաքին գովազդի համար` | | |
|_____|_____________________________________________|________|_______|
| 8.3|այլ արտաքին գովազդի համար` | | 1 500 |
|_____|_____________________________________________|________|_______|
| 8.4|դատարկ գովազդային վահանակների համար` | | 700 |
|_____|_____________________________________________|________|_______|
| 9.|Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և |տարեկան | 1 000 |
| |կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական | | |
| |տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է` | | |
.____________________________________________________________________.
Հավելված 2
ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.___________________________________________________________________.
| N | Տեղական վճարների անվանումը |Չափման|Վարձավճար|
| | |միավոր| ՀՀ դրամ |
| | | ք/մ | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.|Համայնքի տարածքում շինարարության կամ | | |
| |շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման| | |
| |աշխատանքներ կատարելու հետ կապված | | |
| |տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և | | |
| |հաստատելու, ավարտված շինարարության | | |
| |շահագործումը փաստագրելու համար` տեղական | | |
| |ինքնակառավարման մարմնի մատուցած | | |
| |ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.1|մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող | | 20 000 |
| |օբյեկտների համար` | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.2|301-ից մինչև 500 քառակուսի մետր մակերես | | 30 000 |
| |ունեցող օբյեկտների համար` | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.3|501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերես | | 100 000 |
| |ունեցող օբյեկտների համար` | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.4|1001-ից մինչև 1500 քառակուսի մետր մակերես | | 150 000 |
| |ունեցող օբյեկտների համար` | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 1.5|1500-ից ավելի, ամեն 1 քառակուսի մետրի համար` | |գումարած |
| | | |(ո x 300)|
|____|_____________________________________________|______|_________|
| 2.|Համայնքի տնօրինության և օգտագործման տակ | | 25 000 |
| |գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և | | |
| |վարձակալության տրամադրելու դեպքերում | | |
| |անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների| | |
| |համար` տեղական ինքնակառավարման մարմնի | | |
| |մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման | | |
| |վճար | | |
|____|_____________________________________________|______|_________|
| 3.|Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ | | 10 000 |
| |կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման| | |
| |համար` մասնակիցներից վճար | | |
.___________________________________________________________________.