ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2009 թվականի թիվ 3/1
ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով, 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1625-Ն որոշմամբ` Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի Դավթաշեն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Երևանի Դավթաշեն թաղային
համայնքի ավագանու
2009 թ. հունվարի 10-ի
թիվ 3/1 որոշման
Երևանի Դավթաշեն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների
դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը
1. Աղբահանություն
._________________________________________________________________.
| N | Շինության անվանումը |Աղբահանության |
| | |ամսական վճարի |
| | |չափը (ՀՀ դրամ)|
|____|_____________________________________________|______________|
|1.1 |Կրպակներ | 1500 |
| |- մինչև 5 քմ առևտրային մակերես | 2000 |
| |- 5-10 քմ առևտրային մակերես | 3000 |
| |- 10-20 քմ առևտրային մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.2 |Մթերային խանութներ | 5000 |
| |- մինչև 30 քմ առևտրային մակերես | 10000 |
| |- 30-60 քմ առևտրային մակերես | 15000 |
| |- 60-90 քմ առևտրային մակերես | 30000 |
| |- 100 քմ-ից ավելի առևտրային մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.3 |Կենցաղային և արդյունաբերական ապրանքների | 7000 |
| |խանութներ | 12000 |
| |- մինչև 50 քմ առևտրային մակերես | 15000 |
| |- 50-100 քմ առևտրային մակերես | |
| |- 100 քմ-ից ավելի առևտրային մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.4 |Ավտոտեխսպասարկման կայաններ | 5000 |
| |- մինչև 50 քմ մակերես | 8000 |
| |- 50-100 քմ մակերես | 10000 |
| |- 100 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.5 |Բենզալիցքավորման կայաններ | 3000 |
| |- 1-2 լիցքավորման սարք | 5000 |
| |- 3 և ավելի լիցքավորման սարք | |
|____|_____________________________________________|______________|
|1.6 |Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ | 5000 |
| |- մինչև 50 քմ մակերես | 8000 |
| |- 50-100 քմ մակերես | 10000 |
| |- 100 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.7 |Հանրային սննդի օբյեկտներ | |
| |- ռեստորաններ | |
| |մինչև 100 քմ մակերես | 15000 |
| |100-200 քմ մակերես | 30000 |
| |200 քմ-ից ավելի մակերես | 60000 |
| |- սրճարաններ | |
| |մինչև 10 սեղան | 10000 |
| |10-15 սեղան | 15000 |
| |20-ից ավելի սեղան | 30000 |
| |- բարեր, գիշերային ակումբներ | |
| |մինչև 50 քմ մակերես | 10000 |
| |50-100 քմ մակերես | 20000 |
| |100 քմ-ից ավելի մակերես | 35000 |
| |Աշխատանք գիշերային ժամերի համար` 30% | |
| |հավելավճար | |
|____|_____________________________________________|______________|
|1.8 |Գրասենյակներ, օֆիսներ, դեղատներ | 3500 |
| |- մինչև 50 քմ մակերես | 8000 |
| |- 50-80 քմ մակերես | 12000 |
| |- 80 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.9 |Բուժ. հիմնարկներ | 50000 |
| |հիվանդանոցներ և կլինիկաներ | 100000 |
| |- մինչև 50 մահճակալ | 150000 |
| |- 50-100 մահճակալ | 10000 |
| |- 100 և ավելի մահճակալներ | 20000 |
| |պոլիկլինիկաներ | 50000 |
| |- օրական մինչև 100 հաճախորդ | |
| |- 100-200 հաճախորդ | |
| |- 200-ից ավելի հաճախորդ | |
|____|_____________________________________________|______________|
|1.10|Հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ,|80 (1 ուս. |
| |սպորտդպրոցներ, երաժշտական դպրոցներ |տարվա համար) |
| |- 1 մասնակցի համար | |
|____|_____________________________________________|______________|
|1.11|Մանկապարտեզներ |100 (1 տարվա |
| |- 1 մասնակցի համար |համար) |
|____|_____________________________________________|______________|
|1.12|Համալսարաններ, ինստիտուտներ |100 (1 տարվա |
| |- 1 մասնակցի համար |համար) |
|____|_____________________________________________|______________|
|1.13|Հյուրանոցներ | 50000 |
| |- մինչև 50 սենյակ (համար) | 100000 |
| |- 50-100 սենյակ (համար) | 200000 |
| |- 100 և ավելի սենյակ (համար) | |
|____|_____________________________________________|______________|
|1.14|Կինոթատրոններ, թատրոններ, մարզահամերգային | 10000 |
| |դահլիճներ | 35000 |
| |- մինչև 100 նստատեղ | 50000 |
| |- 100-500 նստատեղ | |
| |- 500 և ավելի նստատեղ | |
|____|_____________________________________________|______________|
|1.15|Բանկեր | 10000 |
| |- մինչև 50 քմ մակերես | 30000 |
| |- 50-100 քմ մակերես | 70000 |
| |- 100-200 քմ մակերես | 150000 |
| |- 200 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.16|Թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ | 10000 |
|____|_____________________________________________|______________|
|1.17|Դեսպանատներ և դիվանագիտական այլ շենքեր | 50000-100000|
| |Վարչական այլ շենքեր | 10000-50000 |
| |Հեռուստաընկերություններ | 100000 |
|____|_____________________________________________|______________|
|1.18|Բնակչության կենցաղսպասարկման ծառայություններ | 3000 |
| |(լվացքատներ, ատելյեներ), (ֆոտոատելյեներ, | 5000 |
| |համակարգչային և ինտերնետ ծառայություններ) | 8000 |
| |- մինչև 20 քմ մակերես | 10000 |
| |- 20-50 քմ մակերես | |
| |- 50-80 քմ մակերես | |
| |- 80 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.19|Ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ | 5000 |
| |- մինչև 20 քմ մակերես | 10000 |
| |- 20-50 քմ մակերես | 15000 |
| |- 50-80 քմ մակերես | 20000 |
| |- 80 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.20|Առևտրի ժամանակավոր և շարժական կետեր | 1000 |
|____|_____________________________________________|______________|
|1.21|Շուկաներ | 20000 |
| |- մինչև 200 քմ մակերես | 40000 |
| |- 200 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.22|Տոնավաճառներ | 15000-20000 |
| |- մինչև 100 քմ մակերես | 20000-50000 |
| |- 100-500 քմ մակերես | 50000-100000 |
| |- 500-1000 քմ մակերես | մինչև 300000|
| |- 1000 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.23|Արտադրամասեր | 50000 |
| |- մինչև 200 քմ մակերես | 100000 |
| |- 200 քմ-ից ավելի մակերես | 30000 |
| |Սննդի արտադրություն | 50000 |
| |- մինչև 100 քմ մակերես | 100000 |
| |- 100-200 քմ մակերես | |
| |- 200 քմ-ից ավելի մակերես | |
|____|_____________________________________________|______________|
|1.24|Գազալցակայաններ | 20000 |
| |- մինչև 4 լիցքավորման սարք | 40000 |
| |- 4 քմ-ից ավելի մակերես | |
._________________________________________________________________.