ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 9-Ն
ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Երևանի քաղաքապետի 2006 թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 640-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոններ»-ի 23-րդ և 25-րդ կետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Երևանի Էրեբունի համայնքի ավագանին որոշում է.
Համայնքի տարածքում 2009 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.
1) հիմնական օբյեկտների համար.
ա. մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 75000 դրամ.
բ. «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.
- 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150000 դրամ.
- 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 250000 դրամ.
- 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 350000 դրամ:
2) Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար.
ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15000 դրամ.
բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ:
2. Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն` 15000 դրամ.
2) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 1) ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար` 15000 դրամ.
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 8000 դրամ:
5. Համայնքի տարածքում.
1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար 1 օրվա տեղական տուրքը սահմանվում է 500 դրամ.
2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 350000 դրամ:
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
1) առևտրի օբյեկտների համար` 87500 դրամ.
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175000 դրամ.
3) բաղնիքների (սաունաների) համար 720000 դրամ.
4) խաղատների կազմակերպման համար 1500000 դրամ.
5) շահումով խաղերի կազմակերպման համար` 720000 դրամ.
6) վիճակախաղերի կազմակերպման համար 250000 դրամ:
7. Յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է`
1) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 դրամ.
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդող արտաքին գովազդի համար 6000 դրամ.
3) այլ արտաքին գովազդի համար 2500 դրամ.
4) դատարկ գովազդային վահանակների համար 1000 դրամ:
8. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, մանրածախ առևտրի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 70000 դրամ:
9. Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիների պահելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 8750 դրամ:
10. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար 3000 դրամ:
11. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) որոշման 4-րդ կետով սահմանված տեղական տուրքը գանձել նաև կիսամյակային և տարեկան պարբերականությամբ.
2) որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքը գանձել նաև ամսական պարբերականությամբ:
12. Համայնքի տարածքում 2009 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 60000 դրամ.
2) համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար յուրաքանչյուր մասնակցից` աճուրդի դրված ապրանքի մեկնարկային գնի 2 %-ի չափով.
3) արտաքին գովազդի միջոց տեղադրելու նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ Էրեբունի համայնքին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մեկ քառակուսի մետրի վարձակալության չափը տարվա համար սահմանել 3500 դրամ:
13. ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 25-ի «Էրեբունի համայնքում 2008 թ. տեղական տուրքեր և դրույքաչափեր սահմանելու մասին» N 96-Ն որոշումը: