Սեղմել Esc փակելու համար:
ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 10-Ն

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Երևանի Էրեբունի համայնքի ավագանին որոշում է.

1. Էրեբունու համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկներ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարի չափը 2009 թ. հունվարի 1-ից սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով` հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երեք և ավելի երեխա նույն նախադպրոցական հաստատություն հաճախելու դեպքում` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար.

բ) հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար.

գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար (զոհված):

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Էրեբունի համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 25-ի N 97-Ն որոշումը:

 

 

pin
Էրեբունի համայնք
30.12.2008
N 10-Ն
Որոշում