ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2009 թվականի թիվ 5-Ն
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով` ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով), համաձայն կից հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 15.01.08 թ. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարների չափերը հաստատելու մասին» N 5-Ն որոշումը:
Հավելված
Մալաթիա-Սեբաստիա
համայնքի ավագանու
21.01.09 թ.
թիվ 5-Ն որոշման
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ
բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի
Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ
կիրառվող գործակիցներով)
.__________________________________________________________.
|Հ/հ| Գործունեության տեսակը |Մեկ քմ |
| | |վարձակալա-|
| | |կան |
| | |տարածքի |
| | |տարեկան |
| | |վարձավճարի|
| | |չափը |
| | |(գործակից-|
| | |ներով) |
|___|___________________________________________|__________|
|1. |Բյուջետային հիմնարկներ | 1 |
|___|___________________________________________|__________|
|2. |Համատիրություններ | 3 |
|___|___________________________________________|__________|
|3. |Հասարակական, բարեգործական, կրթական, | 2 |
| |մշակութային, սպորտային կազմակերպություններ | |
| |ու միություններ, դրանց գրասենյակներ | |
|___|___________________________________________|__________|
|4. |Քաղաքական կուսակցությունների գրասենյակներ | 5 |
|___|___________________________________________|__________|
|5. |Առևտուր, հասարակական սնունդ | 15 |
|___|___________________________________________|__________|
|6. |Կենցաղսպասարկում | 5 |
|___|___________________________________________|__________|
|7. |Արտադրություն | 5 |
|___|___________________________________________|__________|
|8. |Գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր | 30 |
|___|___________________________________________|__________|
|9. |Գործունեության այլ տեսակներ | 3 |
|___|___________________________________________|__________|
|10.|Խորդանոցներ | 1 |
.__________________________________________________________.