ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2009 թվականի թիվ 6-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11 հոդվածներով` ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի վարչական տարածքում 2009 թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն 1, 2 հավելվածների:
Հավելված 1
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.____________________________________________________________________.
| N | Տեղական տուրքի անվանումը |Դրույքաչափը|
| | | (ՀՀ դրամ) |
|___|____________________________________________________|___________|
| 1.|ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված | |
| |ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր | |
| |շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) | |
| |շինարարության (տեղադրման) թույլտվության համար | |
|___|____________________________________________________|___________|
| |հիմնական օբյեկտների համար | |
|___|____________________________________________________|___________|
| ա |մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական | 75000 |
| |բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) | |
| |տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես | |
| |ունեցող հասարակական և արտադրական նշանակության | |
| |օբյեկտների համար` | |
|___|____________________________________________________|___________|
| բ |«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար` | |
|___|____________________________________________________|___________|
|բ.ա|201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների | 150000 |
| |համար` | |
|___|____________________________________________________|___________|
|բ.բ|501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների | 250000 |
| |համար` | |
|___|____________________________________________________|___________|
|բ.գ|1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող | 350000 |
| |օբյեկտների համար` | |
|___|____________________________________________________|___________|
| |Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար` | |
|___|____________________________________________________|___________|
| գ |մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների | 15000 |
| |համար` | |
|___|____________________________________________________|___________|
| դ |20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների | 25000 |
| |համար` | |
|___|____________________________________________________|___________|
| 2.|Համայնքի վարչական տարածքում շենքերի, | |
| |շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների | |
| |վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, | |
| |արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ | |
| |օրենսդրությամբ սահմանված շինարարության | |
| |թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե | |
| |սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական | |
| |նախագծով` | |
|___|____________________________________________________|___________|
| ա |չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, | 15000 |
| |շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների | |
| |(այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր| |
| |մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական | |
| |նշանակության փոփոխություն` | |
|___|____________________________________________________|___________|
| բ |բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, |15000 + |
| |վերականգնման, արդիականացման աշխատանքներից, |1-ին կետ |
| |նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների,| |
| |շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների | |
| |(այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր| |
| |մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական | |
| |նշանակության փոփոխություն, ապա բացի սույն կետի «ա» | |
| |ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև | |
| |նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված | |
| |նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ | |
| |շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով | |
|___|____________________________________________________|___________|
| գ |նախատեսվում է միայն կցակառույցների, | 1-ին կետ |
| |վերնակառույցների, | |
| |շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների | |
| |(այդ թվում` ստորգետնյա) շինարարության կամ շենքերի | |
| |գործառնական նշանակության փոփոխություն, ապա «Տեղական | |
| |տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի իմաստով այն | |
| |համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ | |
| |կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի | |
| |1-ին կետով սահմանված նորմերը | |
|___|____________________________________________________|___________|
| 3.|Համայնքի վարչական տարածքում շենքերի, | 25000 |
| |շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների | |
| |քանդման թույլտվության համար` | |
|___|____________________________________________________|___________|
| 4.|Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի | |
| |արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի | |
| |օբյեկտներում` ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի | |
| |արտադրանքի իրացման թույլտվության համար` | |
|___|____________________________________________________|___________|
| ա |ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական |7500 դրամ |
| |և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի |յուր. |
| |կազմակերպման դեպքում` |եռամսյակի |
| | |համար |
|___|____________________________________________________|___________|
| բ |ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` |7500 դրամ |
| |հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում |յուր. |
| |վաճառքի կազմակերպման դեպքում` |եռամսյակի |
| | |համար |
|___|____________________________________________________|___________|
| 5.|Համայնքի տարածքում` | |
|___|____________________________________________________|___________|
| ա |բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար` |350 դրամ |
| | |յուր. օրվա |
| | |համար |
|___|____________________________________________________|___________|
| բ |հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված | 300000 |
| |գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, | |
| |տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի | |
| |թույլտվության համար` | |
|___|____________________________________________________|___________|
| գ |համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված | 50000 |
| |իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար` | |
|___|____________________________________________________|___________|
| 6.|Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, | |
| |զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի | |
| |կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), | |
| |խաղատները ժամը 24-00-ից հետո աշխատելու | |
| |թույլտվության համար` ընթացիկ տարվա համար` | |
|___|____________________________________________________|___________|
| ա |առևտրի օբյեկտների համար` | 50000 |
|___|____________________________________________________|___________|
| բ |հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` | 175000 |
|___|____________________________________________________|___________|
| գ |բաղնիքների (սաունաների) համար` | 500000 |
|___|____________________________________________________|___________|
| դ |խաղատների համար` | - |
|___|____________________________________________________|___________|
| ե |շահումով խաղերի կազմակերպման համար` | 500000 |
|___|____________________________________________________|___________|
| զ |վիճակախաղերի կազմակերպման համար` | 200000 |
|___|____________________________________________________|___________|
| 7.|Համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու | 0 |
| |թույլտվության համար | |
|___|____________________________________________________|___________|
| 8.|Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար | |
| |արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 | |
| |քառ. մետրի տեղական տուրք | |
|___|____________________________________________________|___________|
| ա |ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 | 2600 |
| |ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի | |
| |համար | |
|___|____________________________________________________|___________|
| բ |թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և | 3250 |
| |ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին | |
| |գովազդի համար | |
|___|____________________________________________________|___________|
| գ |այլ արտաքին գովազդի համար | 1950 |
|___|____________________________________________________|___________|
| դ |դատարկ գովազդային վահանակի համար | 700 |
|___|____________________________________________________|___________|
| 9.|Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի | 1000 |
| |պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | |
.____________________________________________________________________.
Հավելված 2
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
.___________________________________________________________________.
| N | Տեղական վճարների անվանումը |Դրույքաչափը|
| | |(ՀՀ դրամ) |
|___|___________________________________________________|___________|
| 1.|Համայնքի տարածքում շինարարության կամ շինության | |
| |արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ | |
| |կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ | |
| |մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության | |
| |շահագործումը փաստագրելու համար` տեղական | |
| |ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների | |
| |դիմաց փոխհատուցման վճար | |
|___|___________________________________________________|___________|
|1.1|մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող | 35000 |
| |օբյեկտների համար` | |
|___|___________________________________________________|___________|
|1.2|301-ից մինչև 500 քառակուսի մետր մակերես ունեցող | 70000 |
| |օբյեկտների համար` | |
|___|___________________________________________________|___________|
|1.3|501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերես ունեցող | 120000 |
| |օբյեկտների համար` | |
|___|___________________________________________________|___________|
|1.4|1001-ից մինչև 1500 քառակուսի մետր մակերես ունեցող | 175000 |
| |օբյեկտների համար` | |
|___|___________________________________________________|___________|
|1.5|1500 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող | 350000 |
| |օբյեկտների համար` | |
|___|___________________________________________________|___________|
| 2.|Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող | 15000 |
| |հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության| |
| |տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրման և այլ | |
| |աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի | |
| |մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | |
|___|___________________________________________________|___________|
| 3.|Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ | 10000 |
| |կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման | |
| |համար` մասնակիցների վճար | |