041.0501.210898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 1998 թվականի թիվ 501
«ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) «Կոմունախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Վարդանանց փողոցի թիվ 8 շենքից 300 քառ.մ.տարածք վարձակալության հանձնել «Սոցիալիստական ուժերի միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությանը:
բ) «Սոցիալիստական ուժերի միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հետ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր: