Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՆԱՏՕ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՆԱՏՕ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ...

 

 

041.0115.240210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2010 թվականի N 115-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՆԱՏՕ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ԱՐՄԵՆԻԱ 2010» ՎԱՐԺԱՆՔԻ, «ԱՐՄԵՆԻԱ 2010» ՎԱՐԺԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգում եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր ստանալու նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած մասնակիցներին ապահովել Հայաստանի Հանրապետություն անվճար մուտքի արտոնագրերի տրամադրումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովների մասնակիցների համար ապահովել Հայաստանի Հանրապետություն անվճար մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրել 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովներին մասնակցելու համար գրանցված անձանց ցուցակները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.02.2010
N 115-Ա
Որոշում