030.017/1.040210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2010 թվականի հունվարի 22-ի «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն ներկայացնելու վերաբերյալ» եզրակացությունը` որոշում եմ.
Արարատ Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
4 փետրվարի 2010 թվականի
ՆՀ-17/1-Ա