030.0020.090210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Զ. Հ. ԲԱԼԱՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Երկարամյա անխոնջ պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի առթիվ Զորի Հայկի Բալայանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
9 փետրվարի 2010 թվականի
ՆՀ-20-Ա