030.0021.120210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
12 փետրվարի 2010 թվականի
ՆՀ-21-Ա