Սեղմել Esc փակելու համար:
«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2 ...

 

 

040.0156.010310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2010 թվականի N 156-Ա

 

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 2010 թվականի ծրագիրը` 275.760.000 դրամի չափով, այդ թվում` 270.480.000 դրամը` «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչին վճարելու համար, իսկ 5.280.000 դրամը` «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքների համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև մրցութային գործընթացի ավարտը և «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչի և (կամ) շահագործող կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` կառավարչի վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 156-Ա
Որոշում