040.0160.010310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2010 թվականի N 160-Ա
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ
(KfW) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ-2 ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի N 12-1-06/09 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ կովկասյան նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ՔՈՆՍՈՒԼԵՔՏՐԱ/ՄՎՎ դեքոն» (CONSULECTRA/MVV decon) համատեղ ձեռնարկությունը` 845 040,0 եվրո պայմանագրային գումարով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ