Սեղմել Esc փակելու համար:
ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՍԱՐՍԱՓ ԵՎ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿ ...

 

 

602.0001.250210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60210110

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2010 թվականի թիվ 1-Ն

 

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՍԱՐՍԱՓ ԵՎ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հաստատել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2010 թվականի փետրվարի 15-ի

թիվ 1-Ն որոշման

 

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներն են`

1. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների դրվագներում`

ա) տղամարդու կամ կնոջ սեռական օրգանները կարող են պատկերվել միայն հեռավոր պլանով.

բ) սեռական գործողության կամ դրա իմիտացիայի տեսարաններում չեն կարող ցուցադրվել սեռական օրգաններ.

գ) սեռական հարաբերությունների խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ նկարագրությունը չի կարող պարունակել սեռական գործողության մանրամասներ:

2. Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են`

ա) վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ.

բ) մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարաններ:

3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք`

ա) խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում և նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը.

բ) նսեմացնում և վարկաբեկում են ազգային եկեղեցուն և նրա կողմից քարոզվող արժեքները.

գ) ժխտում են բարոյականության նորմերը և քարոզում անբարո ապրելակերպ, նսեմացնում կրթության և դաստիարակության դերը.

դ) նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային.

ե) ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի` առանց դատապարտելու թմրամոլությունը և հարբեցողությունը.

զ) ծաղրում կամ ծաղրելով նմանակում են ֆիզիկական և հոգեկան արատներով անձանց.

է) պարունակում են գռեհկաբանություն և հայհոյախոսություն:

4. Ժամը 6.00-24.00 ընկած ժամանակահատվածում ցուցադրվող հաղորդումները չեն կարող պարունակել էրոտիկ դրվագներ և սեռական գործողության տեսարաններ:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
15.02.2010
N 1-Ն
Որոշում