100.0001.170210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 02 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010043
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 հունվարի 2010 թվականի N 01-Ն
ՀՈՂԻ ՈՐԱԿԻՆ ՆեՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.003-10
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2
Հողի քիմիական աղտոտման տեսանկյունից գերակա նշանակություն ունեցող
քիմիական նյութերի վտանգավորության դասը
.________________________________________________________________.
|Վտանգավորության|Աղտոտիչ քիմիական նյութ |
|դասը | |
|_______________|________________________________________________|
| 1 |Մկնդեղ, կադմիում, սնդիկ, կապար, ցինկ, ֆտոր, |
| |3, 4 -բենզ (ա) պիրեն |
|_______________|________________________________________________|
| 2 |Բոր, կոբալտ, նիկել, մոլիբդեն, պղինձ, ծարիր, քրոմ|
|_______________|________________________________________________|
| 3 |Բարիում, վանադիում, վոլֆրամ, մանգան, ստրոնցիում,|
| |ացետոֆենոն |
.________________________________________________________________.
Աղյուսակ 3
Հողի համաճարակային վտանգավորության աստիճանի գնահատականը
.____________________________________________________________________.
|Հողի համա-|ԱՑԽՄ-ի |Էնտերո- |Ախտածին |Հելմինթների|Ճանճերի |
|ճարակային |ինդեքս |կոկերի |մանրէներ,|ձվիկներ, |թրթուրների |
|վտանգավո- | |ինդեքս |այդ |աղիքային |(Թ) - |
|րության | | |թվում` |ախտածին |հարսնյակների |
|աստիճանը | | |սալմոնե- |նախակենդա- |(Հ) - նմուշը |
| | | |լաներ |նիներ |20 x 20 սմ |
| | | | |նմուշ./կգ |մակերեսով |
| | | | | |հողից |
|__________|__________|__________|_________|___________|_____________|
|Մաքուր | 1 - 10 | 1 - 10 | 0 | 0 | 0 |
|__________|__________|__________|_________|___________|_____________|
|Չափավոր | 10 - 100 | 10 - 100 | 0 |մինչև 10 |Թ - մինչև 10|
|վտանգավոր | | | | | Հ - բաց. |
|__________|__________|__________|_________|___________|_____________|
|Վտանգավոր |100 - 1000|100 - 1000| 0 |մինչև 100 |Թ- մինչև 100|
| | | | | |Հ - մինչև 10|
|__________|__________|__________|_________|___________|_____________|
|Խիստ | 1000 և | 1000 և | 0 | > 100 | Թ > 100 |
|վտանգավոր | բարձր | բարձր | | | Հ > 10 |
.____________________________________________________________________.
Աղյուսակ 4
i
ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Պարունակությունը հողում | Հողի աղտոտման կատեգորիան |
| |(մգ/կգ) | |
| |______________________________|___________________________________|
| |Նյութի վտանգավորության դասը | 1 դաս | 2 դաս | 3 դաս |
|__|______________________________|___________|___________|___________|
|1.|> Կառավ |Խիստ |Խիստ |Վտանգավոր |
| | |վտանգավոր |վտանգավոր | |
|__|______________________________|___________|___________|___________|
|2.|ՍԹԿ-ից մինչև Կառավ |Խիստ |Խիստ |Չափավոր |
| | |վտանգավոր |վտանգավոր |վտանգավոր |
|__|______________________________|___________|___________|___________|
|3.|2 ֆոնային արժեքներից |Թույլատրելի|Թույլատրելի|Թույլատրելի|
| |մինչև ՍԹԿ | | | |
._____________________________________________________________________.
(4-րդ աղյուսակը լրաց. 16.06.15 թիվ 25-Ն հրաման)
Աղյուսակ 5
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Պարունակությունը հողում | Հողի աղտոտման կատեգորիան |
| |(մգ/կգ) | |
| |______________________________|___________________________________|
| |Նյութի վտանգավորության դասը | 1 դաս | 2 դաս | 3 դաս |
|__|______________________________|___________|___________|___________|
|1.|> 5 ՍԹԿ |Խիստ |Խիստ |Վտանգավոր |
| | |վտանգավոր |վտանգավոր | |
|__|______________________________|___________|___________|___________|
|2.|2-ից 5 ՍԹԿ |Խիստ |Վտանգավոր |Չափավոր |
| | |վտանգավոր | |վտանգավոր |
|__|______________________________|___________|___________|___________|
|3.|1-ից 2 ՍԹԿ |Թույլատրելի|Թույլատրելի|Թույլատրելի|
._____________________________________________________________________.
(5-րդ աղյուսակը լրաց. 16.06.15 թիվ 25-Ն հրաման)
Աղյուսակ 6
ՀՈՂՈՒՄ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ (ՍԹԿ) ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| |Նյութի |Պարունակության |ՍԹԿ-ի |Ըստ վնասակարության |Վտան-|
| |անվանումը|ձևերը |մեծու-|(լիմիտավորող) ցուցանիշների|գավո-|
| | | |թյունը|(Կ1-Կ4) առավելագույն |րու- |
| | | |մգ/կգ |թույլատրելի մակարդակները -|թյան |
| | | |հաշվի |(ԿMAX) մգ/կգ |դասը |
| | | |առնե- |__________________________| |
| | | |լով |Տրանս-|Միգրացիոն |Ընդ- | |
| | | |ֆոնը |լոկա- |_____________|հա- | |
| | | | |ցիոն |Ջրային|Օդային|Նուր | |
| | | | |(Կ1) |(Կ2) |(Կ3) |սանի-| |
| | | | | | | |տարա | |
| | | | | | | |կան | |
| | | | | | | |(Կ4) | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|1.|Պղինձ |pH 4,8-ով | 3| 3,5| 72| -| 3| 2|
| | |ացետատ- | | | | | | |
| | |ամոնիումային | | | | | | |
| | |բուֆերով կորզվող| | | | | | |
| | |շարժուն ձևեր | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|2.|Քրոմ |pH 4,8-ով | 6| 6| 6| 6| 6| 2|
| | |ացետատ- | | | | | | |
| | |ամոնիումային | | | | | | |
| | |բուֆերով կորզվող| | | | | | |
| | |շարժուն ձևեր | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|3.|Նիկել |pH 4,8-ով | 4| 6,7| 14| -| 4| 2|
| | |ացետատ- | | | | | | |
| | |ամոնիումային | | | | | | |
| | |բուֆերով կորզվող| | | | | | |
| | |շարժուն ձևեր | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|4.|Ցինկ |pH 4,8-ով | 23| 23| 200| -| 37| 1|
| | |ացետատ- | | | | | | |
| | |ամոնիումային | | | | | | |
| | |բուֆերով կորզվող| | | | | | |
| | |շարժուն ձևեր | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|5.|Մանգան |pH 4,8-ով | 140| 320| 1860| -| 140| 3|
| |սևահող |ացետատ- | | | | | | |
| | |ամոնիումային | | | | | | |
| | |բուֆերով կորզվող| | | | | | |
| | |շարժուն ձևեր | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|6.|Մանգան |-»- | 60| 220| 1000| -| 60| 3|
| |ճիմառատա-| | | | | | | |
| |մոխրանման| | | | | | | |
| |հող pH 4 | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|7.|Մանգան |-»- | 80| 220| 1000| -| 80| 3|
| |ճիմառատա-| | | | | | | |
| |մոխրանման| | | | | | | |
| |հող | | | | | | | |
| |pH 1,4-5,| | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|8.|Մանգան |-»- | 100| -| 1600| -| 100| 3|
| |ճիմառատա-| | | | | | | |
| |մոխրանման| | | | | | | |
| |հող pH >6| | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|9.|Մանգան |Կորզվող 0,1 և | 700| 1600| 9300| -| 700| 3|
| |սևահողեր |H2 SO4 | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|10|Մանգան |-»- | 300| 1100| 5000| -| 300| 3|
| |ճիմառատա-| | | | | | | |
| |մոխրանման| | | | | | | |
| |հող pH 4 | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|11|pH 5,1-6 |-»- | 400| 1100| 5000| -| 400| 3|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|12|pH >6 |-»- | 500| 1100| 8000| -| 500| 3|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|13|Կոբալտ |Ամոնիանատրիու- | 5| 25| >1000| -| 5| 2|
| | |մային բուֆեր pH | | | | | | |
| | |3,5 գորշահողերի | | | | | | |
| | |համար և 4,7 | | | | | | |
| | |ճիմառատա- | | | | | | |
| | |մոխրանման հողի | | | | | | |
| | |համար | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|14|Ջրում | | 10| 10| 10| -| 25| 1|
| |լուծվող | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|15|Համախառն | | 4,5| 4,5| 4,5| -| 50| 2|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|16|Համախառն | | 1500| 3500| 15000| -| 1500| 3|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|17|Համախառն | | 150| 170| 350| -| 150| 3|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|18|Համախառն | |1000+ |1500+ | 2000+| -|1000+| 3|
| | | |100 |50 | 200 | |100 | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|19|Համախառն | | 32| 35| 260| -| 32| 1|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|20|Համախառն | | 2| 2| 15| -| 10| 1|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|21|-»- | | 2,1| 2,1| 33,3| 2,5| 5| 1|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|22|-»- | | 20+1| 20+1| 30+2| -| 30+2| 1|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|23|-»- | | 560| 1000| 560| 1000| 5000| 3|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|24|-»- | | 130| 180| 130| -| 225| 2|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|25|Ծծմբային | | 160| 180| 380| -| 160| 3|
| |միացու- | | | | | | | |
| |թյուններ | | | | | | | |
| |(S): | | | | | | | |
| |Տարերային| | | | | | | |
| |ծծումբ | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|26|Ծծմբա- | | 0,4| 160| 140| 0,4| 160| 3|
| |ջրածին | | | | | | | |
| |(H2 S) | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|27|Ծծմբաթթու| | 160| 180| 380| -| 160| 1|
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|28|Ածխի | | 3000| 9000| 3000| 6000| 3000| 2|
| |ֆլոտա- | | 120| 800| 120| 800| 800| 3|
| |ցիայի | | | | | | | |
| |թափոններ | | | | | | | |
| |(ԱՖԹ)1 | | | | | | | |
| |Համալիր | | | | | | | |
| |հատիկավոր| | | | | | | |
| |պարարտա- | | | | | | | |
| |նյութեր | | | | | | | |
| |NPK | | | | | | | |
| |(64:0:15)| | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|29|Հեղուկ | | 80| >800| 80| >8000| 800| 3|
| |համալիր | | | | | | | |
| |պարարտա- | | | | | | | |
| |նյութեր | | | | | | | |
| |NPK | | | | | | | |
| |(10:4:0) | | | | | | | |
|__|_________|________________|______|______|______|______|_____|_____|
|30|Բենզ(ա)- | | 0,02| 0,2| 0,5| -| 0,02| 1|
| |պիրեն | | | | | | | |
._____________________________________________________________________.
(6-րդ աղյուսակը լրաց. 16.06.15 թիվ 25-Ն հրաման)
Հավելված 1
Հողի սանիտարական վիճակի գնահատման հիմնական ցուցանիշները` կախված
դրանց գործառնական նշանակությունից
._____________________________________________________________________.
|N |Ցուցանիշի անվանումը |Հսկողության գործառնական գոտիներ |
| | |(տարածքների) |
|__|____________________________|_____________________________________|
| | |Բնա-|Նախադպրո-|Ջրամատակա- |Հանգստի |
| | |կա- |ցական, |րարման, |և առող- |
| | |վայր|դպրոցական|ջրահեռացման |ջարարական|
| | | |կազմակեր-|կառույցներ, |գոտիներ |
| | | |պություն-|կոյուղագծեր,|(պուրակ, |
| | | |ներ, խաղա|օրվա |զբոսայգի,|
| | | |հրապարակ,|կարգավորիչ |լողափ) |
| | | |բակերի |ջրամբարներ, | |
| | | |տարածքներ|մաքրման | |
| | | | |կայաններ, | |
| | | | |պոմպա- | |
| | | | |կայաններ, | |
| | | | |աղբավայրեր | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|1 |Սանիտարական թիվ | + -| + - | + - | - |
| |(սպիտակուցային ազոտի | | | | |
| |հարաբերությունը ընդհանուր | | | | |
| |օրգանական ազոտին) | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|2 |Ամոնիումի ազոտ, մգ/կգ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|3 |Նիտրատային ազոտ, մգ/կգ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|4 |Քլորիդներ, մգ/կգ | + -| + - | + - | + - |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|5 |pH | + -| + - | + - | + - |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|6 |Թունաքիմիկատներ (մնացորդային| + | + | + | + |
| |քանակներ), մգ/կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|7 |Ծանր մետաղներ, մգ/կգ | + | + | + | + - |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|8 |Նավթ և նավթամթերքներ, մգ/կգ| + | + - | + | + - |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|9 |Ցնդող ֆենոլներ, մգ/կգ | + | + - | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|10|Ծծմբային միացություններ, | + | + - | + | + |
| |մգ/կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|11|Դետերգենտներ, մգ/կգ | + | + - | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|12|Կանցերոգեն նյութեր, մգ/կգ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|13|Մկնդեղ, մգ/կգ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|14|Պոլիքլորացված բիֆենիլներ, | + | + | + | + - |
| |մգ/կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|15|Ցիանիդներ, մգ/կգ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|16|Ռադիոակտիվ նյութեր, Կի/գ | + | + | + | + |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|17|Մակրոքիմիական | + -| + - | + | + - |
| |պարարտանյութեր, /կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|18|Միկրոքիմիական | + -| + - | + | + - |
| |պարարտանյութեր, գ/կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|19|Աղիքային ցուպիկի խմբի | + | + | + | + |
| |մանրէներ` (ԱՑԽՄ) կամ | | | | |
| |ընդհանուր կոլիձև մանրէներ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|20|Էնտերոկոկեր (ֆեկալ ստրեպ- | + | + | + | + |
| |տոկոկեր), ինդեքս | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|21|Աղիքային խմբի ախտածին | + | + | + | + |
| |մանրէներ (համաճարակային | | | | |
| |ցուցումով), ինդեքս | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|22|Հելմինթների ձվիկներ և | + | + | + | + |
| |թրթուրներ (կենսունակ), | | | | |
| |նմուշ/կգ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|23|Աղիքային ախտածին միաբջիջների| + | + | + | + |
| |ցիստեր, նմուշ/100 գ | | | | |
|__|____________________________|____|_________|____________|_________|
|24|Սինատրոպ ճանճերի թրթուրներ | + | + | + | + |
| |և հարսնյակներ, նմուշ/ | | | | |
| |20 X 20 մակերեսով հողում | | | | |
._____________________________________________________________________.
«+» նշանը - ցույց է տալիս հողի սանիտարական վիճակի գնահատման ժամանակ ցուցանիշների որոշման պարտադիր լինելը,
«-» նշանը - ոչ պարտադիր ցուցանիշ,
«+ -» նշանը - պարտադիր ցուցանիշ աղտոտման աղբյուրի առկայության պայմաններում:
Հավելված 2
Աղտոտվածության աստիճանից կապված հողի օգտագործման առաջարկները
._____________________________________________________________________.
|Հողի |Հողի օգտագործման առաջարկ |
|աղտոտվածության| |
|դասը | |
|______________|______________________________________________________|
|Մաքուր |Օգտագործում առանց սահմանափակման |
|______________|______________________________________________________|
|Թույլատրելի |Օգտագործում առանց սահմանափակման, բացառությամբ բարձր |
| |խոցելիության օբյեկտների` մանկական, դպրոցական |
| |կազմակերպությունների, բնակելի կառուցապատման |
| |տարածքների, սպորտային, խաղային, մանկական, հանգստի |
| |հրապարակների, հանգստի (ռեկրեացիոն), առողջարանային |
| |գոտիների, ջրային օբյեկտների, ջրմուղների |
|______________|______________________________________________________|
|Չափավոր |Շինարարության ընթացքում խրամատների և փոսերի լցման |
|վտանգավոր |համար` կանաչապատման համար նախատեսված տարածքներում, |
| |վրայից ավելացնելով 0,2 մ շերտով մաքուր գրունտ |
|______________|______________________________________________________|
|Վտանգավոր |Սահմանափակ օգտագործում շինարարության ընթացքում |
| |փորվածքների լցման համար, վրայից ավելացնելով ոչ պակաս |
| |0,5 մ շերտով մաքուր գրունտ: Համաճարակային վտանգի |
| |առկայության դեպքում հիգիենիկ հակահամաճարակային |
| |հսկողության մարմինների առաջարկությամբ կատարվում է |
| |ախտահանում (դեզինվազիա) հետագա լաբորատոր հսկողությամբ:|
|______________|______________________________________________________|
|Արտակարգ |Տեղափոխում և օգտահանում հատուկ պոլիգոններում: |
|վտանգավոր |Համաճարակային վտանգի առկայության դեպքում հիգիենիկ |
| |հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների |
| |առաջարկությամբ կատարվում է ախտահանում (դեզինվազիա)` |
| |հետագա լաբորատոր հսկողությամբ: |
._____________________________________________________________________.
Հավելված 3
ՔԻՄԻԱԿԱՆ, ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՆՅՈՒԹԵՐ, ՌԵԱԿՏԻՎՆԵՐ
Բահեր ըստ ԳՕՍՏ 19596-74
Հողային դանակներ ըստ ԳՕՍՏ 23707-79
Պոլիէթիլենային և պոլիստիրոլային դանակներ
Հողային հորատներ
Սառնարան 4 o C մինչև 6 o C ջերմաստիճանի պահպանմամբ
Պայուսակ սառնարաններ
Ընդհանուր օգտագործման լաբորատոր կշեռքներ ըստ ԳՕՍՏ 24104-80 200 և 1000 գ առավելագույն բեռնվածությունով
Էմալապատ (Կյուվետներ) տաշտակներ
Ապակյա բյուրեղարարնար
Հողային մաղեր 0,25, 0,5, 1, 3 մմ ցանցով ըստ ԳՕՍՏ 3584-73
Ապակյա լաբորատոր սպիրտայրոցներ ըստ ԳՕՍՏ 10090-74
Ճենապակյա հավանգներ և վարսանդներ ԳՕՍՏ 9147-80
Հասպիսյա հավանգներ և վարսանդներ, ագաթե կամ հալեցված կորունդից
Լայնաբերան ապակյա սրվակներ կամ բանկաներ հղկախցաններով 300, 500, 800, 1000 սմ3 տարողությամբ
Սննդային պոլիէթիլենից կամ պոլիստիրոլային բանկաներ կամ տուփեր
Մետաղական մածկաթիակ ըստ ԳՕՍՏ 19126-79
Պլաստմասսե մածկիչներ ըստ ԳՕՍՏ 19126-79
Գոգաթիակ
Փաթեթավորման թուղթ ըստ ԳՕՍՏ 8273-75
Բժշկական մոմլաթ
Յուղաթուղթ ըստ ԳՕՍՏ 892-70
Գործվածքից պարկիկներ
Պոլիէթիլենային ծրարներ և թաղանթներ
Մագաղաթ ըստ ԳՕՍՏ 2995-73
Ստերիլ բամբակ-թանզիֆե խծուծներ
Ստվարաթղթե տուփեր
Աղաթթու ըստ ԳՕՍՏ 3118-77 մաքուր անալիզի համար (r, g, a), 3 և 10% զանգվածային բաժնով լուծույթ
Նատրիումի հիդրօքսիդ ըստ ԳՕՍՏ 4328-77
Էթիլ սպիրտ ռեկտիֆիկացված տեխնիկական ըստ ԳՕՍՏ 18300-72
Ֆորմալին տեխնիկական ըստ ԳՕՍՏ 1625-75, բարձր տեսակի, 3% լուծույթ
Նատրիումի քլորիդ ըստ ԳՕՍՏ 4233-77, 0,83% իզոտոնիկ լուծույթ
2. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ
Քիմիական, մանրէաբանական և սանիտարամակաբուծաբանական հետազոտությունների համար նմուշառումը կատարում են տարին մեկ անգամից ոչ պակաս: Ծանր մետաղներով աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են 3 տարին 1 անգամից ոչ պակաս: Մանկապարտեզների, բուժկանխարգելիչ կազմակերպությունների և հանգստյան գոտիների հողի աղտոտման վերահսկման համար նմուշառումը կատարում են տարին 2 անգամից ոչ պակաս` գարնանը և աշնանը:
Վերահսկման ենթակա տարածքում կատարում են տեղանքի զննումներ, ըստ զննումների տվյալների և առկա փաստաթղթերի (արդյունաբերական ձեռնարկությունների Սահմանային Թույլատրելի Արտանետումների, արտահոսքերի տվյալներ և այլն) լրացնում են հետազոտվող հողամասի անձնագիրը (հավելված 1) և կատարում են հողի նկարագրում (հավելված 1.5.4):
Արդյունաբերական ձեռնարկությունների կողմից աղտոտվող հողի հսկողությունը կատարելիս նմուշառման համար հողակտորները ընտրում են «քամու վարդեր»-ի վեկտորներին զուգահեռ:
Տեղանքի ռելիեֆի անհամասեռության դեպքում նմուշառման տեղամասերը տեղադրում են ռելիեֆի բաղադրիչներով:
Քարտեզների և հատակագծերի վրա նշում են աղտոտման աղբյուրի, նմուշառման տեղամասերի և կետային նմուշառման վայրերի տեղադրումը: Նմուշառման տեղամասերը տեղադրում են ըստ ԳՕՍՏ 17.4.3.01-83:
Նմուշառման տեղամասերը զետեղում են միատարր հողային և բուսական ծածկույթով հողամասերում, հաշվի առնելով նաև հիմնական հողային տարբերակների տնտեսական օգտագործումը: Նմուշառման տեղամասերի նկարագրությունը կատարվում է համաձայն N 2 հավելվածի:
Գյուղատնտեսական անդաստանների հողի աղտոտման վերահսկման համար, կախված աղտոտման աղբյուրի բնույթից, ցանքսային կուլտուրաներից և տեղամասի ռելիեֆից ամեն 0,5-20,0 հա տարածքի համար զետեղում են 1-ից ոչ պակաս նմուշառման տեղամաս` 10 X 10 քմ-ից ոչ պակաս մակերեսով:
Արդյունաբերական աղտոտման գոտում գտնվող հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշառման տեղամասի մակերեսները զետեղում են այն տարածքում, որը հավասար է սանիտարապաշտպանական գոտու եռապատկին:
Մանկապարտեզների, խաղահրապարակների, աղբահորերի, աղբարկղերի և փոքր մակերես զբաղեցնող այլ օբյեկտների հողի սանիտարական վիճակի հսկողության համար նմուշային մակերեսի մեծությունը պետք է լինի 5 X 5 մ ոչ ավելի:
3. ՀՈՂԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ
Կետային նմուշները ընտրում են նմուշային մակերեսի 1 կամ մի քանի շերտերից կամ հորիզոններից ծրարի մեթոդով, անկյունագծով կամ այլ եղանակով, հաշվի առնելով, որ ամեն մի նմուշ ներկայացնի հողի մի մաս, որը բնորոշ է գենետիկ հորիզոններին, կամ տվյալ տեսակի հողի շերտին: Կետային նմուշների քանակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17.4.3/01-83-ին: Կետային նմուշները վերցնում են դանակով կամ մածկիչով, կամ հողային հորատով: Միացյալ նմուշը կազմում են խառնելով կետային նմուշները, որոնք ընտրվել են մեկ նմուշառման տեղամասից: Քիմիական հետազոտության համար միացյալ նմուշը կազմում են ոչ պակաս, քան 5 կետային նմուշներից, որոնք վերցվել են 1 նմուշառման տեղամասից: Միացյալ նմուշի զանգվածը պետք է լինի 1 կգ-ից ոչ պակաս:
Մակերեսային բաշխվող նյութերով` նավթ, նավթամթերքներ, ծանր մետաղներ և այլն, աղտոտման վերահսկման համար կետային նմուշները ընտրում են շերտ-շերտ 0-5 և 5-20 սմ խորությունից 200-ական գրամից ոչ ավելի զանգվածով: Հեշտ միգրացվող նյութերով աղտոտման վերահսկման համար կետային նմուշները վերցվում են գենետիկական հորիզոններով հողային կտրվածքի ամբողջ խորությամբ:
Կետային նմուշների վերցման և միացյալ նմուշի կազմման ժամանակ պետք է բացառվի դրանց երկրորդային աղտոտման հնարավորությունը: Ծանր մետաղների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները վերցնում են մետաղ չպարունակող գործիքով: Կետային նմուշներ վերցնելուց առաջ փորիչի պատը կամ կեռնի մակերեսը պետք է մաքրել պոլիէթիլենային կամ պոլիսթիրոլային դանակով կամ պլաստմասսե մածկիչով: Ցնդող քիմիական նյութերի համար նախատեսված հողի կետային նմուշները անհրաժեշտ է միանգամից տեղադրել հղկախցանով սրվակների կամ ապակյա բանկաների մեջ, լցնելով դրանք ամբողջությամբ մինչև խցանը:
Պեստիցիդների որոշման համար նախատեսված հողի կետային նմուշները պետք չէ վերցնել պոլիէթիլենային կամ պլաստմասսե տարաների մեջ:
Մանրէաբանական հետազոտության համար մեկ նմուշառման տեղամասից կազմում են 10 միացյալ նմուշ:
Յուրաքանչյուր միացյալ նմուշը կազմում են 3 կետային նմուշներից, յուրաքանչյուրը 200-ից մինչև 250 գ զանգվածով, որոնք ընտրված են շերտ-շերտ 0-5 սմ և 5-20 սմ խորությունից: Մանրէաբանական հետազոտության համար նախատեսված հողի նմուշների կրկնակի աղտոտումը կանխելու նպատակով այն պետք է վերցնել ասեպտիկայի օրենքների պահպանումով` մանրէազերծված գործիքով, խառնել մանրէազերծ մակերեսի վրա և տեղադրել մանրէազերծված տարայի մեջ:
Հելմինթոլոգիական հետազոտության համար յուրաքանչյուր նմուշառման տեղամասից վերցնում են մեկ միացյալ նմուշ 200 գ զանգվածով, որը կազմված է տասը կետային նմուշներից, յուրաքանչյուրը 20 գ զանգվածով: Կետային նմուշները վերցվում են շերտ-շերտ 0-5 սմ և 5-10 սմ խորությունից: Անհրաժեշտության դեպքում նմուշառումը կատարում են հողի խորին շերտերից և գենետիկական հորիզոններով:
Աղիքային ախտածին նախակենդանիների հայտնաբերման համար նմուշը վերցվում է հողի մակերեսից և մինչև 10 սմ խորությունից 300 գ-ից ոչ ավելի զանգվածով: Հողի ավելի խորը շերտերում ցիստեր չեն հայտնաբերվում: Վերցրած նմուշը տեղավորում են կափարիչով ապակյա տարայի մեջ: Հետազոտությունը կատարում են նմուշը վերցնելուց 48 ժամվա ընթացքում` պահպանելով սառնարանում 2-6 o C ջերմաստիճանում: Նախակենդանիների կենսունակությունը պահպանելու նպատակով հողի նմուշին ավելացնում են նատրիումի քլորիդի 0,85%-ոց լուծույթ:
Բոլոր միացյալ նմուշները պետք է գրանցվեն մատյանում և համարակալվեն: Յուրաքանչյուր նմուշի համար պետք է լրացվի ուղեկցող կտրոն ըստ հավելված 1.5.3-ի:
Հողի նմուշների տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ դրանց երկրորդային աղտոտումը կանխելու նպատակով:
Քիմիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները չորացնում են մինչև օդաչորային վիճակը ըստ ԳՕՍՏ 5180-75: Օդաչորային նմուշները պահում են կտորե պարկերում, ստվարաթղթե տուփերում կամ ապակյա տարայում: Ցնդող և քիմիական անկայուն նյութերի որոշման համար նախատեսված հողի նմուշները անմիջապես տեղափոխում են լաբորատորիա և ենթարկում անալիզի:
Եթե անալիզը հնարավոր չէ կատարել 1 օրվա ընթացքում, ապա հողի նմուշները պահպանվում են սառնարանում 4-5 o C ջերմաստիճանում 24 ժամից ոչ ավելի: Աղիքային ցուպիկների և էնտերոկոկերի հետազոտության համար հողի նմուշը պահպանվում է սառնարանում 3 օրից ոչ ավելի:
Հելմինթոլոգիական հետազոտության համար նախատեսված հողի նմուշները նմուշառումից անմիջապես հետո տեղափոխում են լաբորատորիա: Եթե հնարավոր չէ անմիջապես կատարել հետազոտություն, նմուշները պահպանում են սառնարանում 4-5 o C ջերմաստիճանում:
Բիոհելմինթների ձվիկների նկատմամբ հետազոտման համար հողը առանց մշակման պահպանման են 7 օրից ոչ ավելի, իսկ գեոհելմինթների նկատմամբ հետազոտման համար` 1 ամսից ոչ ավելի: Նմուշների պահպանման ժամանակ գեոհելմինթների ձվիկների չորացումը և թրթուրների զարգացումը կանխելու նպատակով հողը խոնավացնում են և ենթարկում աերացիայի շաբաթը մեկ անգամ, որի համար նմուշները հանում են սառնարանից և թողնում են 3 ժամ սենյակային ջերմաստիճանում, խոնավացնում են ջրով ըստ ջրազրկման աստիճանի և նորից տեղադրում են սառնարանում:
Մեկ ամսից ավելի հողի նմուշների պահպանման անհրաժեշտության դեպքում օգտագործում են կոնսերվացնող միջոցներ` հողը տեղափոխում են բյուրեղարարի մեջ, ավելացնում են 3%-անոց ֆորմալինի լուծույթ, որը պատրաստվում է 0,85% -անոց նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով (Բարբագալլոյի հեղուկ) կամ 3%-անոց աղաթթվի լուծույթ, այնուհետև տեղադրում են սառնարանում:
4. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
4.1 Քիմիական նյութերի որոշման համար լաբորատորիայում հողի նմուշը փռում են թղթի կամ կալկայի վրա և խոշոր գնդիկները տրորում են վարսանդով: Այնուհետև ընտրում են ներառումները` բույսերի արմատները, միջատները, քարերը, ապակին, ածուխը, կենդանիների ոսկորները, ինչպես նաև նորագոյացությունները` գիպսի բյուրեղաբույլը, կրային խորդակները և այլն: Հողը տրորում են հավանգի մեջ վարսանդով և մաղում են 1 մմ անցքեր ունեցող մաղով: Ընտրված նորագոյացությունները հետազոտում են առանձին, դրանց նախապատրաստումը հետազոտության համար կատարում են այնպես, ինչպես հողի նմուշը: Հանքային կոմպոնենտների համախառն պարունակությունը որոշելու համար մաղված նմուշից վերցնում են ներկայացուցչական նմուշ 20 գրամից ոչ ավելի զանգվածով և տրորում են ագաթե, հասպիսյա կամ հալեցված կորունդից պատրաստված հավանգում մինչև դիմափոշային վիճակը:
Ցնդող նյութերի պարունակությունը որոշելու համար հողի կշռուկները վերցնում են առանց 4.1 կետերում նշված նախնական գործողությունների:
Մանրէաբանական հետազոտության համար հողի նմուշների պատրաստումը կատարում են ինչպես նշված է 4.1 կետում, սակայն խիստ պահպանելով ասեպտիկայի կանոնները` հողը փռում են մանրէազերծ մակերեսի վրա, բոլոր գործողությունները կատարում են մանրէազերծված գործիքներով, մաղում են մանրէազերծված 3 մմ անցքեր ունեցող մաղով, որը ծածկված է մանրէազերծված թղթով: Հողը տրորում են մանրէազերծ հավանգում: Հելմինթոլոգիական հետազոտության համար հողը նախապատրաստում են ինչպես նշված է 4.1 կետում:
ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. Հողամասի համարը -------------------------------------------------
2. Հողամասի հասցեն և նրա կապը աղտոտման աղբյուրի հետ ---------------
3. Հետազոտման ամսաթիվը ---------------------------------------------
4. Հողամասի չափերը -------------------------------------------------
5. Հողի անվանումը --------------------------------------------------
6. Ռելիեֆ (մակերևութապատկեր) --------------------------------------
7. Գրունտային ջրերի մակարդակը --------------------------------------
8. Տարածքի բուսական ծածկույթը --------------------------------------
9. Աղտոտման աղբյուրի բնութագիրը (արտադրության բնույթը, օգտագործվող հումքը, արտադրության հզորությունը, գազափոշային արտանետումների ծավալը, հեղուկ և կոշտ թափոններ, հեռավորությունը բնակելի շենքերից, խաղային հրապարակներից, ջրառման տեղերից և այլն ------------
10. Հողամասի օգտագործման բնույթը հետազոտվող տարում (արտադրություն, գյուղատնտեսական հանդավայր, ճանապարհի շերտի օտարացում, մանկական խաղահրապարակ և այլն) --------------------------------------------------
------------------------------------------------------------------------
11. Նախորդ տարիներին հողամասի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ (մելիորացիա, ցանքաշրջանառություն, քիմիական միջոցների օգտագործում, աղբակույտերի առկայություն, մաքրման սարքավորումներ և այլն) -------------
------------------------------------------------------------------------
ԿԱՏԱՐՈՂ` ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԸ
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«-----» ----------------- 200 թ.
1. Հետազոտվող տեղամասի համարը --------------------------------------
2. Նմուշառման հրապարակի համարը -------------------------------------
3. Նմուշառման հրապարակի հասցեն -------------------------------------
4. Ռելիեֆ ----------------------------------------------------------
5. Հողի անվանումը մեխանիկական կազմի նշումով ------------------------
------------------------------------------------------------------------
6. Բուսական ծածկույթը ----------------------------------------------
7. Հանդավարը և նրա կուլտուրալ վիճակը ------------------------------
8. Հողի բնորոշ հատկությունները (ճահճացում, աղայնացում, կարբոնատացում և այլն) -- ------------------------------------------------------------
9. Հողագրունտային ջրերի առկայություն -------------------------------
10. Տնտեսական օգտագործման բնույթը ----------------------------------
11. Անտրոպոգեն ծագում ունեցող ներառումների առկայություն (քարեր, ռետին, ապակի, շինարարական և կենցաղային աղբ և այլն) --------------------------
ԿԱՏԱՐՈՂ` ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԸ
ՈՒՂԵԿՑՈՂ ԿՏՐՈՆ
1. Նմուշառման ամսաթիվը և ժամը -------------------------------------
2. Հասցեն ----------------------------------------------------------
3. Տեղամասի համարը -------------------------------------------------
4. Փորձադաշտի համարը -----------------------------------------------
5. Միացյալ նմուշի համարը, հորիզոնը (շերտը), նմուշառման խորությունը -
------------------------------------------------------------------------
6. Նմուշառման օրվա օդերևութաբանական պայմանների բնութագիրը ---------
------------------------------------------------------------------------
7. Նմուշառման ժամանակ հայտնաբերված առանձնահատկությունները (արևով լուսավորումը, քիմիական միջոցների օգտագործումը, գյուղատնտեսական մեքենաներով հողի մշակման տեսակները, աղբակույտերի մաքրման կառույցների առկայությունը և այլն) ------------------------------------------------------------------
8. Այլ առանձնահատկություններ ---------------------------------------
------------------------------------------------------------------------
ԿԱՏԱՐՈՂ` ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԸ