041.0532.070998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 532
 
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» թիվ 405 որոշմանը համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) իրենց ենթակայության բյուջետային հիմնարկների ցանկը` առանձնացնելով այն բոլոր բյուջետային հիմնարկները, որոնք ունեն արտաբյուջետային հաշիվներ.
բ) արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի և բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է).
գ) առաջարկություններ իրենց ենթակայության բյուջետային հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորելու վերաբերյալ:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այն բյուջետային հիմնարկների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են վերակազմակերպման:
(2-րդ կետը փոփ. 23.10.98 թիվ 604)
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
 
բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների
գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի և
բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի
կառուցվածքի վերաբերյալ
 
Բյուջետային հիմնարկների անվանումը _______________________________________
 
Հիմնարկն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___________
 
_________________________________________________________________________
 
.________________________________________________________________________.
|         | ՀՀ   | Ծախ- |  Արտա- | Արտա- |Բյուջե-|    Արտաբյուջետային    |
|         |պետա- | սերի | բյուջե-|բյուջե-| տային |  միջոցների գոյացման   |
|         | կան  |ընդհա-| տային  | տային | միջոց-|     աղբյուրները *     |
|         |բյու- | նուր | միջոց- | միջոց-| ներով |_______________________|
|         |ջեից  | գու- | ներից  | ներով | կատար-| նվիրա-  |     այլ     |
|         |ֆինան-| մարը |գոյացող | կատար-|  ված  | տվութ-  | աղբյուրներից|
|         |սավոր-|      | միջոց- |  ված  |  ծախ- |յուններից|             |
|         | ման  |      |  ների  |  ծախ- |  սերի |կամ բարե-|             |
|         |ընդհա-|      | ընդհա- |  սերի | ընդհա-|գործական |             |
|         | նուր |      |  նուր  | ընդհա-|  նուր |այլ ծրագ-|             |
|         | գու- |      |  գու-  |  նուր |  գու- | րերից   |             |
|         | մարը |      |  մարը  |  գու- |  մարը |         |             |
|         |      |      |        |  մարը |       |         |             |
|_________|______|______|________|_______|_______|_________|_____________|
|1997 թ.  |      |      |        |       |       |         |             |
|փաստացի  |      |      |        |       |       |         |             |
|_________|______|______|________|_______|_______|_________|_____________|
|1998 թ.  |      |      |        |       |       |         |             |
|փաստացի  |      |      |        |       |       |         |             |
|_________|______|______|________|_______|_______|_________|_____________|
|1998 թ.  |      |      |        |       |       |         |             |
|ծրագրային|      |      |        |       |       |         |             |
.________________________________________________________________________.
*
Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները նշելիս` տեղեկանքին կից
ներկայացվում է գրավոր տեղեկատվություն արտաբյուջետային միջոցների
գոյացման աղբյուրների վերաբերյալ` առանձնացնելով գոյացման աղբյուրները և
տվյալ աղբյուրից գոյացող միջոցների ընդհանուր գումարը: