Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ԾՆՈՂԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՆՎՃԱՐ Կ ...

 

 

110.1105.180210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010044

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 դեկտեմբերի 2009 թվականի N 1105-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ԾՆՈՂԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը»` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

2009 թ. դեկտեմբերի 26-ի

N 1105-Ն հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ԾՆՈՂԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    _______________                           «_____» ____________20 թ.

կնքման վայրը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր և անվճար միջնակարգ կրթություն ապահովելու նպատակով կնքվում է սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

«Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հանրակրթական դպրոցը, այսուհետ` Դպրոց)`

________________________________________________________________________

          դպրոցի լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի

___________________________  վկայական N ________________________________ լիցենզիա N __________________, գրանցման N ____________________, ի դեմս

                 տրված                          գրանցված

տնօրեն (այսուհետ` Տնօրեն)` __________________________________________ - ի,

անունը, հայրանունը, ազգանունը որպես գործադիր մարմնի Դպրոցի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, և ________ -ի Սովորող __________________________________________ - ի,

   դասարանը                   անունը, հայրանունը, ազգանունը

օրինական ներկայացուցիչ` ____________________  (այսուհետ` Օրինական

ներկայացուցիչ)           ծնողները, որդեգրողը, խնամակալը,

                     հոգաբարձուն կամ ծնողների ներկայացուցիչը

անձնագիր`_______________, ________, ____________, _______________________,

             համարը         կոդը     երբ է տրվել        հասցեն

_______________________________________________________________ -ը, որպես

անունը, հայրանունը, ազգանունը

Սովորողի կրթության պատասխանատու (այսուհետ` Կողմեր), կնքեցին սույն Պայմանագիրը Սովորողի կրթական, դաստիարակչական գործընթացը կազմակերպելու համար:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Կրթական պետական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) կառուցվում է հաջորդականության և շարունակականության սկզբունքով` տարրական, հիմնական, միջնակարգ աստիճանակարգերով: Ծրագիրը կարող է ներառել նաև հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:

3. Դպրոցն ըստ տեսակի համարվում է ________________________ դպրոց և իրականացնում է _____________________ դպրոցի (_____________________ -րդ դասարանների) Ծրագիր:

4. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ պարտավորվում են ի շահ Սովորողի` բարեխղճորեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց իրականացնել իրենց պարտականությունները:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Կրթական գործընթացը կազմակերպվում է հանրակրթական պետական չափորոշչի (այսուհետ` Չափորոշիչ) և Դպրոցի տարեկան ուսումնական պլանի հիման վրա: ՈՒսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:

2. Սովորողի ընդունելությունը Դպրոց իրականացվում է.

1) Տնօրենի հրամանով` Օրինական ներկայացուցչի դիմումի և կնքված սույն Պայմանագրի հիման վրա: Օրինական ներկայացուցիչը սահմանված կարգով Դպրոց է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացվում է պարտադիր գործածության երաշխավորված «Աշակերտի անձնական գործ» գրքույկը.

2) Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ օրացուցային տարում: Արգելվում է` առաջին դասարան ընդունվողների գիտելիքների ստուգումը, ինչպես նաև ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը.

3) Սովորողին Դպրոցից այլ դպրոց տեղափոխելը կամ ազատելը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Նախարարություն) հաստատած կարգով` Օրինական ներկայացուցչի դիմումի կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

3. ՈՒսումնական շաբաթվա տևողությունը` հնգօրյա կամ վեցօրյա, որոշում է Դպրոցը` օրենքով սահմանված կարգով:

4. Դպրոցում ուսումնական գործընթացն իրականացվում է` ___________________

ուսուցման եղանակով:                                  խմբային կամ անհատական

5. ՈՒսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են` ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնասիրվող Ծրագրի յուրացման արդյունքի: Նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն կարող են կազմավորվել նաև բազմահամակազմ դասարաններ միևնույն կրթական մակարդակների` 1-ից 4-րդ, 5-ից 9-րդ, 10-ից 12-րդ դասարանների սովորողներից:

6. Դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է Չափորոշչով` 45 րոպե` անկախ դասարանների աշակերտների թվից:

7. Առանձին առարկաների դասաժամերին Նախարարության կողմից սահմանված կարգով կամ դպրոցի արտաբյուջետային միջոցների հաշվին Դպրոցի խորհրդի որոշմամբ դասարանը կարող է բաժանվել խմբերի:

8. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում` _____________:

նշել անվանումները

9. Նախարարության կողմից փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքերը, ձեռնարկները գործածվում են Դպրոցի ընտրությամբ: Դասագրքերը Սովորողին տրամադրվում են Նախարարության կողմից հաստատված ներդրումային գումարների (վարձավճարներ) չափով: Սահմանված կարգով մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմամբ Դպրոցը կարող է սահմանել ներդրումային գումարների (վարձավճարներ) հավելավճարներ և կիրառել ներդրումային գումարների զեղչեր սոցիալապես անապահով սովորողների համար:

10. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է Չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում` գիտելիքների ստուգումների, ավարտական, պետական քննությունների տեսքով:

11. ՈՒսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափը գերազանցող բացակայություններ ունեցող Սովորողին քննությունների թույլատրելու կամ դասընթացը կրկնելու կարգը և դեպքերը սահմանվում են Նախարարության կողմից սահմանված կարգով:

12. Առանձին գործող ավագ դպրոցում, եթե Սովորողը չի ապահովել հոսքային, խորացված ուսուցման, ինչպես նաև առանձին առարկաների ծրագրերի յուրացումը, ապա Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Սովորողը կարող է տեղափոխվել այլ հոսք, ենթահոսք կամ այլ ուսումնական հաստատություն:

13. Մասնագիտացված հանրակրթական դպրոցում, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում Սովորողը կամ նրա Օրինական ներկայացուցիչը, եթե չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ Սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա Դպրոցը կարող է միակողմանի լուծել Պայմանագիրը` այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Օրինական ներկայացուցչին:

14. Հիմնական, ավագ և առանձին գործող ավագ դպրոցներում Սովորողը հանրակրթական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունենալու դեպքում սահմանված կարգով հանձնում է վերաքննություններ կամ սահմանված կարգով մնում է նույն դասարանում դասընթացը կրկնելու:

15. Հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտին տրվում է Ծրագրին համապատասխան նմուշի ավարտական փաստաթուղթ` սահմանված կարգով հաստատված:

16. Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված Դպրոցի ներքին կարգապահական կանոնները սահմանում են Սովորողի իրավունքները և պարտականությունները, որոնց կատարումը պարտադիր է:

Սովորողները ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

17. Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և Կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

18. Կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, տույժը կարող է հանվել, եթե Սովորողը նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ աշակերտ:

19. Մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի տույժ կիրառվելու դեպքում Դպրոցը կարող է`

1) առաջարկել Օրինական ներկայացուցչին` Սովորողին տեղափոխել այլ դպրոց.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` Սովորողին սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

20. Սովորողի հետագա բացակայությունները կանխելու նպատակով Կողմերը պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում միմյանց գրավոր տեղեկացնել ձեռնարկած քայլերի մասին:

21. ՈՒսումնական պարապմունքներին Սովորողի չհաճախելու համար Օրինական ներկայացուցիչը կրում է պատասխանատվություն:

22. Տասնչորս տարեկան չդարձած Սովորողի կողմից Դպրոցին պատճառած վնասի համար պատասխանատվություն կրում է Օրինական ներկայացուցիչը: Եթե Սովորողը վնասը պատճառել է իր նկատմամբ հսկողություն իրականացնող մանկավարժի կամ Դպրոցի այլ աշխատողի ներկայությամբ, ապա պատասխանատվություն կրում է այդ անձը օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան Սովորողը ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն է կրում Դպրոցին պատճառած վնասի համար: Այն դեպքում, երբ Սովորողը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցի նրա Օրինական ներկայացուցիչը:

24. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան Սովորողի կողմից Դպրոցի մեկ այլ սովորողի կամ աշխատողի նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, այլ քրեածին արարք կատարելու կամ խուլիգանական դրդումներով մանկավարժների պաշտոնական պարտականությունների կատարմանը բացառիկ ցինիզմով խոչընդոտելու համար ենթակա է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

25. Դպրոցին արգելվում է, առանց Օրինական ներկայացուցչի և Սովորողի համաձայնության, Սովորողին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ծրագրով:

26. Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:

Կրոնական գործունեությունը և քարոզչությունը Դպրոցում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

27. _________________________________________________________________ այլ լրացուցիչ դրույթներ

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Կանոնադրությամբ ու սույն Պայմանագրով:

1. Տնօրենը պարտավոր է`

1) Մինչև Պայմանագրի վավերացումը Օրինական ներկայացուցչին ծանոթացնել Կանոնադրությանը, իրականացվող հանրակրթական Ծրագրին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լրացուցիչ վճարովի ուսումնական ծառայությունների ցանկին, դրանց մատուցման պայմաններին և անցկացման կարգին, ներքին կարգապահական կանոններին, կրթադաստիարակչական այլ պայմաններին.

2) Սովորողի առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ անցկացնել բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` Դպրոցի բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Սովորողի համար Նախարարության սահմանած կարգի համաձայն կազմակերպել տնային ուսուցում.

3) Դպրոցում կրթական գործընթացը կազմակերպել Ծրագրի և Չափորոշչի պահանջներին համապատասխան.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ու իրագործել ուսուցման, դաստիարակության, սովորողների անվտանգության գործընթացը` տարրական, հիմնական, միջնակարգ կրթության մակարդակներում և յուրաքանչյուր մակարդակը ավարտող Սովորողի համար ապահովել Չափորոշչով սահմանված գիտելիքների, կարողությունների ընդհանրական որակական մակարդակը.

5) ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխել պետական բաղադրիչով սահմանված կամ Նախարարության կողմից երաշխավորված առարկաներին.

6) Օրինական ներկայացուցչի դիմումի և համապատասխան պայմանագրի կնքման դեպքում մատուցել լրացուցիչ վճարովի ուսումնադաստիարակչական և այլ ծառայություններ.

7) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին` միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը.

8) ստեղծել Սովորողի առողջության, ֆիզիկական զարգացման ամրապնդման, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ` ____________________________________________________________

նշել դահլիճների, խմբերի կամ այլ օժանդակ պայմանների առկայությունը

9) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմանները, միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ.

10) ապահովել աշակերտական խորհրդի անդամների մասնակցությունը Դպրոցի կառավարմանը` խորհրդակցական ձայնի իրավունքով.

11) ______________________________________________________________:

այլ լրացուցիչ դրույթներ

3. Տնօրենն իրավունք ունի.

1) ՈՒսումնադաստիարակչական գործընթացն իրականացնելու _________________

նշել` ցերեկային,

երկարօրյա և (կամ)

գիշերօթիկ աշխատակարգով:

2) Դպրոցում հոսքային ծրագրերի առարկաներից սահմանելու փոխադրական քննություններ 10-րդ և 11-րդ դասարաններում:

3) Ծրագրում, որպես անբաժանելի մաս, ներառելու`

ա. ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

բ. մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

գ. Սովորողի համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

դ. Սովորողի առողջության պահպանման միջոցառումները.

ե. Սովորողի սննդի կազմակերպումը.

զ. Սովորողի տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

է. Սովորողի երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

ը. Սովորողի ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում.

թ. ________________________________________________________________:

այլ լրացուցիչ դրույթներ

4. ________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ 5. Օրինական ներկայացուցիչը պարտավոր է` 1) ընտանիքում Սովորողին դաստիարակել և ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար. 2) պաշտպանել Սովորողի իրավունքները, օրինական շահերը և առանց լիազորագրի հանդես գալ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում. 3) ներկայացուցչի իրավունքները իրականացնելիս վնաս չպատճառել Սովորողի ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը. 4) Սովորողի դաստիարակության եղանակները ընտրելիս բացառել քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը. 5) Սովորողի դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ընտանիքում լուծել փոխադարձ համաձայնությամբ` ելնելով Սովորողի շահերից, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ներկայացուցչական իրավունքները չիրականացնել Սովորողի շահերին հակառակ. 6) մշտապես հոգալ Սովորողի ֆիզիկական առողջության, հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ կրթական կարիքների բավարարման, հակումների և ընդունակությունների զարգացման համար. 7) հարգել Սովորողի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, մայրենի լեզվի, կրթության աշխարհիկ սկզբունքների, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ. 8) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների, հայրենիքի, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների, շրջակա միջավայրի նկատմամբ. 9) դաստիարակել հարգանք Դպրոցի, մանկավարժական և տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողների նկատմամբ. 10) հատուցել իր, ինչպես նաև Սովորողի կողմից Դպրոցին հասցված վնասը. 11) Սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, զենք, զինամթերք, թունավոր պայթուցիկ պարագաներ, առարկաներ օգտագործելուց, ինչպես նաև իրագործել մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող գործողություններ. 12) Օրենքով սահմանված ժամկետներում Սովորողին բերել Դպրոց, կանխարգելել հաճախակի անհարգելի բացակայությունները. 13) ________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ 5. Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի. 1) Սովորողին դաստիարակելու նախապատվության. 2) Սովորողի կարծիքը հաշվի առնելով` սահմանված կարգով ընտրելու կրթական հաստատությունը և ուսուցման ձևերը, մինչև Սովորողի հիմնական ընդհանուր կրթություն ստանալը. 3) համագործակցելու Դպրոցի, մանկավարժական և դաստիարակչական աշխատանքներ կատարող աշխատողների հետ Սովորողի կրթությունը Ծրագրով իրականացնելու համար. 4) դիմելու համապատասխան մարմիններին Սովորողի ուսուցման և դաստիարակության հարցերով. 5) պաշտպանելու իր և Սովորողի օրինական շահերը համապատասխան ատյաններում. 6) մասնակցելու Դպրոցի կառավարման, ներքին գնահատման գործընթացներին. 7) Դպրոցի համար կատարելու ներդրումներ հետևյալ նպատակով կամ ուղղություններով` _______________________________________________________. 8) օգտվելու ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներից. 9) _________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ 6. Կողմերը` Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս, կրում են պատասխանատվություն, օրենքով սահմանված կարգով: 7. Կողմերի կողմից Սովորողին խոստումներ տալը, խաբեության կամ այլ եղանակներով քրեածին հանցանքի կատարմանը ներգրավելը, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, խուլիգանության դրդելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչպես նաև հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը, համարվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություն, որը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: 8. __________________________________________________________________: այլ լրացուցիչ դրույթներ

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Պայմանագիրը լուծվում կամ գործողությունը դադարում է, եթե`

1) Կողմերից մեկը այդ մասին տասն օր առաջ տեղյակ է պահում մյուս Կողմին.

2) Դպրոցը լուծարվել կամ վերակազմակերպվել է.

3) Սովորողը տեղափոխվում է այլ ուսումնական հաստատություն.

4) Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը դարձել է անհնար.

5) Պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ Սովորողի կողմից տվյալ կրթական մակարդակը ավարտելու կապակցությամբ.

6) Սովորողի նկատմամբ սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու դեպքում, եթե նա տեղափոխվում է այլ ուսումնական հաստատություն.

7) Սովորողի նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճիռը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում ___________ է տարի ժամկետով:

2. Պայմանագրում կատարված փոփոխությունները կամ լրացումներն իրավական ուժ են ստանում, եթե դրանք կատարվել են գրավոր և ստորագրվել Կողմերի կողմից: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կողմերը Սովորողի դաստիարակության, կյանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև Պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ վերազանցման համար կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Կողմերի տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ օրենսդրությամբ ու Կանոնադրությամբ նախատեսված կարգով:

2. Տասը տարին լրացած Սովորողի կարծիքը հաշվի չառնելու կամ նրա շահերին հակառակ գործողություններ իրականացնելիս Կողմերը առաջացած հարցը կամ վեճը լուծում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պայմանագիրը կնքվում է երկու հավասարազոր օրինակներից, որոնք տրվում են Կողմերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պայմանագիրը կնքելիս 14-ից 18 տարեկան Սովորողի գրավոր համաձայնությունը և ներկայությունը պարտադիր է:

2. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահվում է հինգ տարի:

 

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

 

Օրինական ներկայացուցիչ` Հանրակրթություն իրագործող`

 

    Անձնագիր` _________________          Դպրոցի անվանումը` _____________

    անուն _____________________          տնօրեն ________________

հայրանուն _________________

ազգանուն __________________

 

    ___________________________          __________________________

          ստորագրություն                         ստորագրություն

 

    հասցե _____________________          հասցե __________________________

    հեռախոս ___________________          հեռախոս ________________________

 

Սովորող` ____________________________________________________________

ստորագրություն, ազգանուն, անուն, հայրանուն (լրացնում է

14-18 տարեկան Սովորողը)

 

Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով` ____________________________

_____________________________________________________________________

 

Օրինական ներկայացուցիչ` _____________________________________________

Դպրոցի տնօրեն` ______________________________________________________

Սովորող` ____________________________________________________________

լրացնում է 14-18 տարեկան Սովորողը

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
26.12.2009
N 1105-Ն
Հրաման