Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0137.020310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2010 թվականի N 137-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել հայ ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մարտի 2-ի

N 137-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Աշոտյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Ա. Քոչարյան       - ՀՀ Լոռու մարզպետ

 

    Գ. Բեգլարյան      - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Լ. Անանյան        - Հայաստանի գրողների միության նախագահ

                        (համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

(համաձայնությամբ)

 

    Ա. Իսահակյան      - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                        անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Հ. Բախչինյան      - «Ե. Չարենցի անվան գրականության և  արվեստի

                        թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

                        

    Դ. Մաթևոսյան      - «Հրանտ Մաթևոսյան»  հիմնադրամի գործադիր տնօրեն          

                        (համաձայնությամբ)

 

    Ս. Սարգսյան       - ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)

 

    Ֆ. Մելոյան        - գրականագետ (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան      - Հ. Մաթևոսյանի  կինը (համաձայնությամբ)

 

    Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության

                        պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(կազմը փոփ. 01.06.10 թիվ 394-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2010
N 137-Ա
Որոշում