Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՂԱՅԱՆԻ ԱՎՍՏ ...

 

 

041.0536.070998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 536

 

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՂԱՅԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ատոմային էներգիայի վարչության պետ Արամ Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Աշոտ Հովսեփյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության բաժնի վարիչ Վահրամ Գաբրիելյան և նույն վարչության կցորդ Նունե Աղայանին 1998 թվականի սեպտեմբերի 18-25-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ա. Մարտիրոսյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության գործուղման ծախսերի, Ա. Գևորգյանը և Ա. Հովսեփյանը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Գաբրիելյանը և Ն. Աղայանինը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործուղման ծախսերի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Ա. Մարտիրոսյանի, Ա. Գևորգյանի, Ա. Հովսեփյանի, Վ. Գաբրիելյանի և Ն. Աղայանի Ավստրիայի Հանրապետություն մեկնելու հատ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.09.1998
N 536
Որոշում